29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 27-ի նիստում ընդունել է «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» որոշում՝ ՀՀ հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ամրապնդման անհրաժշտությանմբ պայմանավորված:
Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը կընդունի Կապան, Մեղրի և Տեղ համայնքների կողմից նվիրված հողամասերը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող այլ հողամասի հետ միասին պաշտպանական նպատակներով դրանք կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով կհատկացնի ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը:
Ըստ հիմնավորման՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ամրացնել ՀՀ հարավ-արևելյան սահմանները, որի նպատակով էլ առանձնացվել են անհրաժեշտ հողամասեր:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել․ «Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի բնակչից այսօր վաղ առավոտյան ստացել է ահազանգ այն մասին, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան գյուղի հարևանությամբ տեղի է ունեցել զինված միջադեպ, գյուղում պարզ լսվել են կրակոցներ, և ադրբեջանական զինված ուժերն առևանգել են ՀՀ զինծառայողների։
Ահազանգով նշվել է, որ ադրբեջանական զինված ուժերի այդ գործողություններն է՛լ ավելի են լարվածություն առաջացրել գյուղում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Գեղարքունիքի ստորաբաժանման ուսումնասիրությունները հաստատել են, որ դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի անմիջական հարևանությամբ: Միջադեպը լարվածություն է առաջացրել նաև գյուղում, քաղաքացիական բնակիչների շրջանում: Այս ամենը հաստատվել է նաև համայնքի ղեկավարի կողմից: Նշված միջադեպի վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվել զանգվածային լրատվության միջոցներում:
Արձանագրվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ ՀՀ զինված ուժերի 6 ծառայողներ թիվ N զորամասի պահպանության տարածքում կատարելիս են եղել ինժեներական աշխատանքներ, ում ադրբեջանական զինծառայողները շրջափակվել և գերեվարվել են:
Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքների արդյունքներով արդեն մի քանի անգամ արձանագրել է, որ ադրբեջանական զինվորականները մայիսի 12-ից սկսած, բացահայտ կեղծ քարտեզների վկայակոչմամբ գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, անօրինական առաջ են եկել Գեղարքունիքի և Սյունիքի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:
Արձանագրվել են ադրբեջանական զինվորականների՝ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները կոպիտ խախտող հանցավոր գործողությունները (Սյունիքում ու Գեղարքունիքում զենքով սպառնալիքներ հովիվներին, կրակողներ գյուղերի անմիջական հարևանությամբ և այլն):
ՀՀ քաղաքացիական բնակավայրի անմիջական հարևանությամբ տեղի ունեցած՝ ադրբեջանական զինված ուժերի այսօրվա արարքները լրջորեն վտանգում են ՀՀ Գեղարքունիքի մարզի քաղաքացիական բնակավայրերի բնակիչների կյանքն ու առողջությունը, նրանց ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անձեռնմխելիությունը:
Ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները պետք է դիտարկել 2021թ. մայիսի 12-ին ու 13-ին Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հովիվներին զենքի ցուցադրումով սպառնալու, սահմանային հատվածներում` գյուղերի անմիջական հարևանությամբ սադրանքներ հրահրելու, քաղաքացիական բնակչության մոտ լարվածություն առաջացնելու, սահմանային բնակիչներին իրենց պատկանող խոտհարքներն ու արոտավայրերն օգտագործելու օրինական իրավունքից զրկելու միասնական դիտավորության համատեքստում:
ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինծառայողներր նման պարբերական սադրանքներ ու իրավունքների խախտումներ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև պատերազմական գործողությունների ավարտից հետո` մայիսի 12-ից առաջ (տեղ են գտած զեկույցներում ու հաղորդումներում):
Միջազգային կառույցները պետք է այս գործոնների միջև իրական կապը պարտադիր հաշվի առնեն և նոր գնահատեն, թե ով է իրականում խաթարում խաղաղությունն ու անդորրը տարածաշրջանում, որոնք են մարդու իրավունքների խախտումների ու վայրագությունների իրական պատճառները:
Նշվածը լրացուցիչ հաստատում է, որ ադրբեջանական իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել ՀՀ 6 զինծառայող քաղաքացիներին»:
Ցանկացած պայմաններում հակառակորդին գերեվարելու հնարավորություն կա,- այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:
«Մենք էլ ունենք այդ տարածաշրջանում մեծաթիվ զինծառայողներ, ովքեր գտնվում են հակառակորդի հետ անմիջապես շփման պայմաններում և նույն գործընթացը կարող է շարունակվել իրենց կողմից: Եթե մենք 10-ին գերեվարենք, իրենք էլ կարող են 15-ին գերեվարել»։
Ասրյանի խոսքերով՝ իրավիճակի հանգուցալուծման գնալու երկու ուղի ունենք։ Առաջին՝ զենք չկիրառել, պայքարել, հարկադրել, բանակցել, ապացուցել, նրանց հետ շպրտել, և երկրորդ՝ կիրառել ուժ, հակառակորդին ստիպել նահանջել։
Զինծառայողների գերեվարումը, ըստ նրա, նույնպես ռազմական ճանապարհ է, որը, սակայն, լուծման չի հանգեցնի: Ասրյանը նշեց, որ ԶՈՒ ԳՇ-ում բոլոր տարբերակները քննարկվում են, և համապատասխան որոշում կկայացվի:
Նրա փոխանցմամբ՝ հակառակորդի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով շրջափակման մեջ են։ ՀՀ ԶՈՒ-երը երբեմն թելադրում են պայմաններ՝ տվյալ տարածքից ադրբեջանական զորք դուրս բերելու համար, ադրբեջանական կողմը ենթարկվում է պայմաններին,սակայն մեկ այլ ուղղություններում գնում են զարգացումներ։
«Եղել են դեպքեր, որ մենք ստիպել ենք ու նրանք թողել են դիրքեր, հետ քաշվել: Դա մի քանի ուղղությամբ է եղել»:
Գեղարքունիքում տեղի ունեցած զարգացումները, ցավոք սրտի, սպասելի էին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական վերլուծաբան, «Ռազմինֆո» մասնագիտական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Նշենք, որ այսօր ժամը 14.20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ՝ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության, ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանը և ունենալով ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորություն՝ բռնության կոչեր են հնչեցրել այդ հատվածում պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների նկատմամբ, պահանջել են դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը:
Առաջացած վիճաբանության ընթացքում նրանք դիտավորությամբ կրակահերթեր են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, որի արդյունքում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ` 1989թ. ծնված Գ. Խուրշուդյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Զինծառայողը տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ արձանագրվել է նրա կենսաբանական մահը:
«Ես չգիտեմ, եղել է այնտեղ հստակ պայմանավորվածություն, թե ոչ, բայց երբ դու առանց կրակոցի թշնամուն թողնում ես մտնել քո տարածք, ապա ինչ-որ պահից թշնամին խախտելու է պայմանավորվածությունները, եթե դրանք եղել են: Թշնամին տեսնելով ՀՀ իշխանությունների կրավորական դիրքը, հաշվի չի նստելու հայկական կողմի հետ»,- շեշտեց փորձագետը:
Նրա արձանագրմամբ՝ այս թշնամին որևէ պայմանավորվածության հետ հաշվի չի նստում, ունի հարուստ պատմություն՝ էսկալացիաներ հրահրելու։ Որպես օրինակ բանախոսը նշել է ուղղաթիռ խոցելու դեպքը, ապրիլյան պատերազմը: «Այսպիսի քայլերի Ադրբեջանը փորձում է առաջինը գնալ, որպեսզի անսպասելիությամբ հասնի արդյունքների»,- նշել է Կ.Վրթանեսյանն ու ավելացրել. «Սա իմանալով ակնհայտ էր, որ ինչ-որ պահից թշնամու զորքը անցնելու է էսկալացիայի նոր փուլին»:
Ըստ նրա՝ այս պահին ՀՀ իշխանությունները չեն գնա իրավիճակի սրացման, ավելի շուտ բողոքելու են ռուսական կողմին, լինելու է զանգ Պուտինին և այլն:
«Գնալով ավելի ու ավելի դժվար է լինելու հակառակորդին մեր տարածքից հանել, քանի որ այդ բանակցությունները, որոնց մասին իշխանությունները հայտնում էին և ինչ-որ հույսեր էին տալիս, որ մոտակա օրերին թշնամու զորքերը դուրս են գալու, պետք էր Ադրբեջանին ամրանալու համար այս դիրքերում, որպեսզի հասցնեն այնտեղ նոր զինուժ և տեխնիկա մոտեցնել: Մեր սահմանը մի գուցե չեն անցել, բայց մոտակայքում իրենց զորքերն են տեղակայում, որպեսզի սրման դեպքում կարողանան աջակցություն ցույց տալ իրենց զորքին», — նկատեց փորձագետը:
Նրա խոսքերով՝ սա շատ պրիմիտիվ խաղ էր Ադրբեջանի կողմից, որը Հայաստանի իշխանությունները, իբր, չէին հասկանում և շարունակում էին այդ բանակցությունները:
«Հնարավոր էր այդ առաջխաղացումը կասեցնել, եթե ժամանակին այնտեղ պարզապես տեղավորված լիներ մեր զորքը, ինչը չի արվել: Չի արվել նույնիսկ այն ժամանակ, երբ ակնհայտ էր դարձել, որ ադրբեջանցիները այդտեղ ինչ-որ ակտիվ գործողությունների են նախապատրաստվում: Դրանից մեկ շաբաթ անց ադրբեջանցիները ներխուժեցին հայկական տարածք և պարզվեց, որ այնտեղ միջոցներ չեն ձեռնարկվել անվտանգությունը ապահովելու համար: Մեկ շաբաթում կարելի էր և անհրաժեշտ քանակով զորք բարձրացնել այդտեղ և մի շարք այլ կարևոր գործողություններ անել, սակայն ոչինչ չի արվել: Եվ ադրբեջանցիների ներկայությունը բացահայտվել է միայն հովիվների հետ հանդիպումից հետո, այսինքն` սա բարձիթողի վիճակ է»,- շեշտել է Վրթանեսյանը:
Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող տևական ոտնձգություններից և ապօրինի գործողություններից հետո այսօր Ադրբեջանը դիմել է սահմանային իրավիճակը լարելու նոր սադրանքի:
ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել հայկական զինուժի ուղղությամբ: Հայկական կողմից կա զոհ: Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին և հարազատներին։
Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ գործադրել բոլոր ջանքերը և ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների:
Դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները և իրավիճակը սրելու քայլերը՝ միաժամանակ, կոչ ենք անում միջազգային հանրությանը և բոլոր շահագրգիռ պետություններին՝ լինել առավելագույնս անհանդուրժող և կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրիչ գործողություններին համապատասխան գնահատական տալու և դատապարտելու ուղղությամբ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր՝ մայիսի 24-ի իր արտահերթ նիստում ընդունել է որոշում՝ ընտրողի նույնականացումն իրականացնելու վերաբերյալ։
ԿԸՀ-ից հայտնում են, որ ԿԸՀ որոշմամբ մասնավորապես սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով ստուգելու նպատակով մասնագետը պահանջում է ընտրողից հեռացնել բժշկական դիմակը կամ ընտրողի նույնականացումն անհնարին դարձնող անհատական պաշտպանության այլ միջոցները:
«Եթե ընտրողը հրաժարվում է հեռացնել դիմակը կամ ընտրողի նույնականացումն անհնարին դարձնող անհատական պաշտպանության այլ միջոցները, ապա մասնագետը ներկայացված փաստաթուղթը չի ներմուծում տեխնիկական սարքավորման մեջ և անմիջապես տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին, ով ընտրողին դուրս է հրավիրում տեղամասային կենտրոնից»,- նշվում է ԿԸՀ որոշման մեջ:
Նիստի ընթացքում ԿԸՀ-ն Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին է փոխանցել 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ՝ հասցեատերերին տրամադրելու նպատակով:
Ընտրական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել ԱԺ ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով:
Էլեկտրոնային եղանակով են քվեարկում նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:
2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակում ընդգրկված է 650 քաղաքացի։ Ցուցակը հրապարակված է ԿԸՀ համացանցային կայքում:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիան (սահմանազատում) կարող է խնդիրներ ստեղծել ղարաբաղյան բանակցային գործընթացում: Այս մասին նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կարծում եմ` այն շտապողականությունը, որը ցուցաբերում է ադրբեջանական կողմը, կապված է այս հարցի հետ», — նշեց նա։
Քոչարյանը հավելեց, որ դելիմիտացիայից պետք չէ չափից շատ վախենալ, պարզապես այս պահին այն կարող է խնդրահարույց լինել։
Նշենք, որ միջազգայնորեն ընդունված նորմերի համաձայն` պետական սահմանների դեմարկացիա իրականացնելուց առաջ նախ պետք է իրականացնել դելիմիտացիա, որը պարտադիր ենթադրում է նախապատրաստական լուրջ աշխատանք` երկու երկրների ու միջազգային արբիտրի մասնակցությամբ ու նաև 2 պետությունների միջև պայմանագրի կնքում։
«Պետք է տարբերել վենդետա բառը արդարադատություն բառից։ Վենդետան հաշվեհարդար է մարդկանց նկատմամբ, որոնք կոնկրետ քեզ կամ քո թիմին վատություն են արել։ Վենդետան և արդարադատությունը բոլորովին տարբեր բաներ են։ Այո, ես համարում եմ, որ վենդետա չպետք է լինի։ Մենք չպետք է գնանք անցյալ և մնանք այնտեղ, ինչպես այս իշխանությունն արեց»,-Արմավիրում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի հարցին։
«Չե՞ք կարծում, եթե պատիժ չլինի այս իշխանության ու նրա արբանյակաների հանդեպ, ինչ-որ տեղ ադարությունը չի վերականգնվի մեր զոհերի, մեր հայրենիքի հանդեպ»,-նշել էր քաղաքացին։
Նա ընդգծել է, սակայն եթե պարզվի՝ եղել է ակնհայտ հանցագործություն երկրի շահերի նկատմամբ, մենք չպետք է ասենք՝ ոչինչ։
Մենք չպետք է ասենք, ոչինչ էլի, հանցագործությունն արել ես, 5000 մարդ է զոհվել, գնա, ջանիդ ղուրբան։ Իհարկե, դա չպետք է լինի։ Ամեն ինչ պետք է լինի ոչ թե այնպես, ինչպես արվում էր այս երեք տարվա ընթացքում, այլ օրենքի շրջանակներում։ Հենց այս իշխանությունների արածն է վենդետա, որովհետև բոլոր քրեական գործերը, նույնիսկ գյուղապետերի նկատմամբ, ունեն քաղաքական երանգ։ Այդ քրեական գործերն էլ ունեն մեկ նպատակ՝ պահել նրանց իրենց ազդեցության տակ։ Ունեմ բազմաթիվ փաստեր, որոնք չեմ հրապարակում՝ մարդկանց համար խնդիրներ չստեղծելու համար, շատ դեպքերում այդ գործերն ավելի շատ առևտուր անելու համար են։ Չի կարելի, այդպես արդարադատությունն ուղղակի վերացնում ես երկրից»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, եթե եղել է հանցագործություն, այն չի կարող մառացության մատնվել կամ դրան իրավական գնահատական չտրվի։
«Հակառակ դեպքում, մենք դառնալու ենք հանցագործություններ պարտակող քաղաքական ուժ»,-նշեց «Հայաստան» նախընտրական դաշինքի ղեկավարը։
Ադրբեջանի կողմից ժամանակավոր օկուպացված հայկական Հադրութ քաղաք պատերազմից հետո առաջիններից մեկն այցելել է «Ռիա Նովոստի» գործակալության թղթակիցը՝ ներկայացնելով Արցախի հարավային դարպասում տեսածն ու լսածը։
«Ավտոբուսը կտրուկ արգելակեց։ Վարորդը հայտարարեց. «Հինգ րոպե ընդմիջում, հետո ճանապարհ ընկնենք։ Հադրութըն արդեն մոտ է։ Ճանապարհին ապակիներ են, աղյուսի կույտեր, մի կողմ նետված կոշիկ։ Բնակիչները շտապ լքել են իրենց տները։ Ինչքան հեռու ենք գնում, այնքան ղարաբաղյան ոչ վաղ պատերազմի հետքերն առավել տեսանելի են դառնում»,-գրում է աղբյուրը։
Քաղաքի մուտքի մոտ մի մեծ քար կա, այն ներկված է ադրբեջանական դրոշի գույներով։ Մինչ պատերազմն այն ներկված էր Արցախի դրոշի գույներով։
«Քարը ներկելն առաջին գործերից մեկն էր, որպեսզի հասկանալի լինի, Հադրութը Ադրբեջանն է»,-ասել է լրագրողին ուղեկցող Ռիզվանն ու լուսանկարվել քարի մոտ։
Շուրջ բոլորը լեռներ են, սոճիներ, դաշտային ծաղիկներ։ Ներքևում գեղատեսիլ հովիտն է՝ քաղաքը։ Պատերազմի ժամանակ այն հայտնվեց հակամարտության էպիկենտրոնում։ Մարտերը շարունակվեցին մի քանի շաբաթ։
Այստեղ, ինչպես նաև սահմանակից Վարանդայում ավերակներ, ականապատ տարածքներ չկան։ Պատերազմի հետքերը սկզբում նկատելի չեն։ Կտուրներին թարմ ներկ է, տները գրեթե չեն տուժել։ Խանութներ, դեղատներ…
Դպրոցի դիմաց դեռ խոտածածկ չդարձած մարզադաշտն է։ Ճոճանակներ, ավելի քան վեց ամիս առաջ այստեղ խաղում ու աղմկում էին երեխաները։ Հիմա լռություն է։ Մեկ էլ հանկարծ գնդակի՝ գետնին ընկնելու ձայնը։
«Մեր զինվորականներն են։ Հետևում են իրադրությանը։ Շուրջբոլորը քիչ չեն սադրիչները։ Հայկական դիվերսանտները մինչև ձմեռ չլքեցին Հադրութի լեռները»,-ասել է ադրբեջանցին։
Հեղինակը նշում է, շուրջ բոլորը սփռված են լքված կոշիկներ ու հագուստ։
«Ինչ թաքցնեմ, եղել են բախումներ»,-ասել է գնդակ խաղացող Գասիմը։
«Բնակիչներն ու զինվորականները չէին սպասում, որ մենք կգանք անտառներով։ Պատրաստվում էին հարվածի հյուսիսից՝ Մարտակերտի կողմից, բայց մենք եկանք հարավից։ Ճեղքելով պատպանությունը Ջաբրայիլում, տեղափոխվեցինք Հադրութ։ Այն Լեռնային Ղարաբաղի հարավային դարպասն է։ Ադրբեջանի հարավից դեպի Ղարաբաղի խորք առանցքային ճանապարհներն անցնում են այս հանգույցով: Բայց գլխավորը դեպի Շուշի ուղիղ մուտքն է»,ասել է նա։
Լրագրողի հարցին՝ թե ինչպես էր պատերազմի ընթացքում Հադրութը ձեռքից ձեռք անցնում, ադրբեջանցին ասել է՝ հոկտեմբերի առաջին շաբաթներին հետախուզությունն էր աշխատում։
«Ադրբեջանցիները մտել են Հադրութ, ուսումնասիրել տեղանքը։ Հասել էին մինչև կենտրոն, ապա նահանջել։ ԶԼՄ-ները դա ներկայացրեցին որպես Բաքվի ձախողում։ Երբ մենք ճեղքեցինք հարավային թևը և մտանք քաղաք, լուրջ դիմադրության չհանդիպեցինք»,-պատմել է նա։
Նա մատնանշում է հայկական կողմի սխալ հաշվարկը՝ Հադրութը պաշտպանում էին մի քանի խումբ հատուկ նշանակության ջոկատներ ու աշխարհազորայիններ:
«Հանրային գիտակցության մեջ ընկալվում էր, որ քաղաքում կատաղի մարտեր են ընթանում: Բայց ինքներդ համոզվեք, որ Հադրութն ամբողջական է, ավերածությունները՝ նվազագույն»,-ասել է նա։
Ադրբեջանցի լրագրող, քաղաքագետ Նիջաթ Գաջիևն ասել է՝ մարդիկ հավատում էին սոցկայքերին, որտեղ գրում էին՝ քաղաքը հայերի վերահսկողության ներքո է՚
«Մի քանի մարդիկ ստիպված թողել են իրենց տարեց հարազատներին»,-ասել է նա։
Նշենք, որ կապիտուլյացիայի փաստաթղթի արագ ու գաղտնի ստորագրումից հետո շատ հայկական ջոկատներ մնացին թշնամու թիկումքում. ադրբեջանցիները օգտվելով առիթից նրանց որակեցին «դիվերսանտներ», շատերին գերի վերցրեցին, գերի չհանձնվողներին ու վիրավորներին՝ գնդակահարեցին։
***
Հադրութ (հազվադեպ՝ Գետահատ), քաղաք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը ներկայում օկուպացված է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Հադրութի շրջանի վարչական կենտրոնը և Արցախի Հանրապետության 12 քաղաքներից մեկը։Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքային համայնքը տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքից գտնվում է 72 կմ հեռավորության վրա։Հադրութի հիմնադրման մասին հստակ տեղեկություններ հայտնի չեն։ Բնակավայրի տարածքում ու շրջակայքում հայտնաբերվել են տասնյակ հուշարձանները, որոնք թվագրվում են հեթանոսական, վաղ քրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններիով։
Տարբեր դարերում բնակավայրը բազմիցս ենթարկվել է պարսիկների, արաբների, սելջուկյան թուրքերի, թաթար-մոնղոլների, օսմանյան թուրքերի ավերածություններին։
Վերջին 100 տարում Հադրութը եղել է հայ-ադրբեջանական հակամարտության օջախներից։ 1918 թվականին Հադրութի բնակչությունը կատաղի դիմադրություն է ցույց տվել Զանգեզուրի վրա հարձակման գնացող թուրքական զորքերին։
Խորհրդայնացումից հետո, ընդգրկվելով Խորհրդային Ադրբեջանի կազմում, Հադրութը հայտնվել է ադրբեջանական տնտեսական շրջափակման մեջ․ փակվել են գրեթե բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, ոչնչացվել են հարյուրավոր հեկտար այգիներ։
Հին Հադրութն օղակված է եղել պաշտպանական մի շարք բերդ-ամրոցներով։ Հյուսիս-արևելքում պահպանվել են «Բերդի մուտք» անունով հին բերդապարսպի հետքերը, հարավում՝ «Ծծախաչ» անունով բերդի, հյուսիսում՝ «Վնեսաբերդի», հարավ-արևելքում՝ «Ցորաբերդի» պարիսպների և աշտարակների առանձին մասեր։ Պահպանվել և նորոգվել է հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցին, որը հիմնադրվել է 1621 թվականին։ Քաղաքի հին հատվածի որոշ մասեր նույնպես պահպանվել են ի դեմս 1-3 հարկանի պատշգամբներով տների։Հադրութ համայնքի կազում ընդգրկված են նաև Վանք և Տյաք գյուղերը։ Հադրութ քաղաքում առկա էր միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մանկական երաժշտական դպրոց, մշակույթի և երիտասարդության կենտրոն, շրջանային հիվանդանոց, քաղաքապետարան, իսկ Վանք և Տյաք գյուղերում՝ մշակույթի տներ։ Համայնքային ճանապարհները ասֆալտապատ են։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Հադրութն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ։ Գործում էին վեց տասնյակից ավել առևտրային օբյեկտներ և 3 բանկի մասնաճյուղեր
Ներկայիս Ադրբեջանն իրեն համարում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, որը համարվում է 1918-1920թթ ընկած ժամանակահատվածը: Անկախացումից հետո Ադրբեջանը հայտարարել է, որ իրեն չի համարում ԽՍՀՄ իրավահաջորդ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը:
Փորձագետի խոսքով՝ այն քարտեզները, որոնք հիմա Ադրբեջանը վկայակոչում է, ընդհանրապես կապ չունեն իրականության հետ, մտացածին են.
«Ադրբեջանի կողմից բերված քարտեզները տրամաբանության հետ ոչ մի կապ չունեն, էլ չասեմ փաստական հանգամանքների մասին: Նրանք հիմնականում փորձում են, 44-օրյա պատերազմում ձեռք բերված հաղթանակը հիմք ընդունելով, Հայաստանի իշխանությանը հրամցնել այն հնարավոր մտացածին քարտեզները, որոնք ձեռնտու են Ադրբեջանին»,-ասաց ադրբեջանագետը և նկատեց՝ Ադրբեջանն առաջինն ուզում է այն ճանապարհները, որոնք միջպետական են և Հայաստանի համար համարվում են սնուցող ճանապարհներ:
«Եթե այսօրվա զարգացումները նայենք, Ադրբեջանը, օրինակ` Գեղարքունիքի մարզում, մեկ սովորական սար կամ բարձունք չի վերցնում, հիմնականում այն սարերն ու բարձունքներն է վերցնում, որոնք հետագայում հնարավորություն կտան նրան հնարավոր պատերազմի դեպքում ավելի բարենպաստ դիրքեր ունենալ և թիրախի տակ վերցնել Հայաստանի սնուցող ճանապարհները»,-ասաց Գառնիկ Դավթյանը:
Զրուցակիցն ընդգծեց, որ հանրությանը չի մատուցվում հստակ տեղեկատվություն՝ ո՞ր քարտեզներն են հիմք ընդունվում սահմանազատման համար, միևնույն ժամանակ նկատում է, որ այդ քարտեզները բխում են ադրբեջանական կողմի շահերից.
«Այսօրվա դրությամբ տեսնում ենք, որ այն քարտեզներ, որոնց հիման ինչ-որ գյուղեր են հանձնվել, ենթադրում եմ, ադրբեջանական կողմից բերված քարտեզներ են»,-ասաց Գառնիկ Դավթյանը:
Փորձագետը նշեց, որ ամբողջ ՀՀ-ում Սովետական միությունից հետո կա 7 անկլավ, որոնցից մեկը Արարատի մարզում է՝ Տիգրանաշենը, իսկ մյուսները հիմնականում Տավուշի մարզի հատվածում են գտնվում: Տավուշի մարզի անկլավների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու դեպում հարվածի տակ է դրվում Հայաստան-Վրաստան տնտեսական միջպետական մայրուղին, իսկ Տիգրանաշենի դեպքում, հակառակորդին հնարավորություն է տրվում հնարավոր հարձակման դեպքում Սյունիքն ավելի հեշտությամբ կտրել Վայոց ձորի մարզից.
«Այն տարածքը, որտեղ ադրբեջանցիներն առաջ են եկել Ջերմուկում, դա ուղիղ նշանառության տակ է դնում Վայոց Ձորը և Սյունիքը կապող հատվածը, Տիգրանաշենը Վայոց Ձորը Սյունիքի հետ կապող միջպետական ճանապարհ է համարվում: Այսինքն, Տիգրանաշենը հա՛մ միջպետական ճանապարհի առումով է շատ կարևոր, հա՛մ էլ Ջերմուկում առաջացած դիրքերի և դրա միջև ուղիղ կապի առումով »,-ասաց Գառնիկ Դավթյանը:
Արմեն Գևորգյանի գրառումն այն մասին, որ իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին, նոր քրեական գործեր են հարուցվում, բոլորից պահանջվում է ենթարկվել իշխանությունների կամքին, խիստ անհանգստացրել է Դատախազությանը։ Պատասխանը չի հապաղել։ Այս մասին գրում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:
«Քմահաճույք, թե քաղաքական պատվեր
Արմեն Գևորգյանի գրառումն այն մասին, որ իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին, նոր քրեական գործեր են հարուցվում, բոլորից պահանջվում է ենթարկվել իշխանությունների կամքին, խիստ անհանգստացրել է Դատախազությանը։ Պատասխանը չի հապաղել։
Դատախազությունը որոշել է դասախոսություն հիշեցնող նկատառումներ անել և հիշեցնել, որ քրեական գործերը հարուցվում են կոնկրետ հանցագործության դեպքերի առթիվ՝ համապատասխան կոնկերտ օրինական առիթների և հիմքերի առկայությամբ, և որ քրեական վարույթները հարուցումը քմահաճույք չէ, որպեսզի օգտագործվի քաղաքական, հանցավոր նպատակներով։
Իրո՞ք։ Դուք որ երեք տարի է քաղաքական պատվերների շրջանակներում հարուցել եք բազմաթիվ քրեական գործեր, դուք, որ առաջնորդվել եք ձեր վարչապետի կամակորություններով, հիմա ուզում եք համոզել, որ քրեական գործերի հարուցումը քմահաճույք չէ, որ օգտագործվի քաղաքական նպատակով։ Բա այս երեք տարին ոնց էիք տրվում քմահաճույքին։ Իսկ պատերազմի մեղավորներին չբացահայտելը, մարտի 1-ի գործով Արցախը ազատագրածներին մեկուսացնելը, որ հետո Շուշին և Հադրութը հանձնեն, քմահաճո՞ւյք է, թե քաղաքական նպատակ։ Դուք դեռ երես ունեք այսպիսի հայտարարություններով հանդես գալու։
Եթե քրեական գործերը հարուցվում են կոնկրետ օրինական հիմքերի և առիթների առկայությամբ, ապա ինչպես կբացատրեք որ քրեական գործերը հարուցվում են կամ հարուցված և տարիներով ձգձգվող քրեական գործերի մասին հիշում են համայնքների այն ղեկավարների նկատմամբ, որոնք պահանջում են ձեր վերչապետի ժ/պ-ի հրաժարականը, պայքարում են երկիրը փրկելու համար։ Միայն չասեք, թե հիմա ավելի արդյունավետ եք աշխատում։
Եվ վերջում՝ մանիպուլյատիվ էֆեկտով տոտալ վախի մթնոլորտի առկայության պատրանք ստեղծելու փորձի մասին խոսելիս, սլաքներն այլ կողմ ուղղեք. մանիպուլյացիան ձեզ հայտնի այլ գործիչներին է բնորոշ»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.