29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Ես կապված եմ այդ բանակի հետ, բանակը միշտ իմն եմ համարել, բայց երբ այդ բանակին ստորացնում են, երբ էդ բանակի՝ իրա հիմար լեզվով ասած՝ ատամները ջարդում են, բա չամաչե՞մ ես»,-ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը։
«Բա չամաչե՞մ, որ ադրբեջանցին մտնում է մեր սահման, զինվոր է գերեվարում, իսկ հրամանատարը որևէ բան անելու իրավունք չունի, իր վերադասը ոչինչ չի անում։ Էդ սատանան, էդ կապիտուլյանտը ոչինչ չի անում։ Բա ես չե՞մ հասկանում էդ հրամանատարի հոգեվիճակը։ Իհարկե, հասկանում եմ, բայց որ նրանց ձեռքերը կապված են, ի՞նչ անենք, որ չամաչենք: Չի կարող այդպես շարունակվել»,-նշել է ՀՀ երրորդ նախագահը։
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ 30 տարի ադրբեջանցին չէր համարձակվում մի բան անել, իսկ հիմա գալիս մեր տարածքից մարդ են գերեվարում տանում։
«Եվ պատասխանը ի՞նչ ենք ստանում, ի՞նչ ենք անում, որ ետ բերենք՝ ոչ մի բան չենք անում:
Իսկ երբ իշխանավորն առանց ամաչելու, առանց սատկելու ասում է՝ Սև լճի 30 տոկոսը գրավել են, ինչ է դրա համար պիտի կռի՞վ անենք, պիտի կրակե՞նք։
Մեր բանակին տարան պարտության, տարան ջախջախեցին։ Մեր բանակը չի պարտվել: Ակնհայտորեն մեր բանակը չի պարտվել։ Թող իրենց մարդավարի պահեին, դաշնակցի նման պահեին, ՌԴ-ն շարունակեր իրենց ռազմատեխնիկական օժանդակություն ցուցաբերել, այսինքն, առանց տասը կոպեկի, առանց մի դրամի հսկայական քանակով սպառազինություն տային, ոնց որ մեզ էին տալիս:
Հետո դուք շատ լավ գիտեք, որ բանակի մարտունակությունը միայն սպառազինությունից կախված չէ. այդ սպառազինությանը տիրապետող է պետք, մարտունակ զինվոր է պետք: Դրանով պետք է զբաղվել»,-ասել է Սերժ Սարգսյանը։
Եթե ՀՀ վարչապետի ժպ-ն կարողանում է ասել, որ հպարտ է այս պարտությամբ, բնականաբար, իր նշանակած նախարարը պետք է ներողություն խնդրեր եւ համարեին, որ դրանով մեծ քայլ կատարեցին: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով տարածված լուսանկարներին, որտեղ Աբովյանի հիվանդանոցի նկուղում պարկերի մեջ պատերազմում զոհված զինծառայողների դիերն էին:
«Սարսափելի է հարյուրներով դիեր տոպրակների մեջ: Մարդու գիտակցությունից դուրս է դա: Եռակողմ հայտարարությունից 7 ամիս անց մենք դեռ ունենք չճանաչված դիեր, որոնք խնամքով թաքցնում էին, ինչը երեկ բացահայտվեց: Ունենք դեպքեր, երբ օրական 2-3 մասունք են գտնում: Սա նշանակում է, որ պատերազմը չի ավարտվել, շարունակվում է»,-ասաց նա:
Արցախի ԱԺ պատգամավորը հավելեց, որ տարբեր խողովակներով պարզել են, որ գերիների վերադարձի ուղղությամբ իշխանությունները որեւէ քայլ չեն անում, հիմնական բանակցողը ռուս խաղաղապահների ղեկավար Մուրադովն է, որը վերջերս դատակաձեռն վերադարձավ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետին հոկտեմբերին է հրավիրել Փարիզ՝ ընտրություններից հետո, քանի որ քաղաքական էթիկան թույլ չի տալիս նախընտրական շրջանում թեկնածուներից մեկին առավելություն տալ՝ նրա հանդեպ ուշադրություն ցուցաբերելով՝ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։
«Փաշինյանը պնդել է, որ ինքը Փարիզ այցելի ոչ թե հոկտեմբերին, ինչպես հրավիրել էր Մակրոնը, այլ հիմա։
«Սա քաղաքական մուրացկանություն է»,-ասաց Մուրադ Փափազյանը՝ վստահեցնելով, որ Փաշինյանն ընդամենը ուզում է լուսանկարվել Մակրոնի հետ։
Նա նշեց,որ, քանի որ իրենք մեծ աշխատանք են տարել և Ֆրանսիան պրոհայկական է, դժվար չէ Հայաստանի որևէ ղեկավարի համար հանդիպում խնդրել և ստանալ Ֆրանիսայի նախագահից։
Այնինչ, Փաշինյանի անսկզբունք քաղաքականությունը դժվարացնում է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքը։ Իբրև այդպիսի պրոբլեմի մեկ օրինակ Մուրադ Փափազյանն ասաց, որ վերջին պատերազմի ընթացքում էլ Ֆրանսիայի հայ համայնքը շատ լուրջ աշխատանք էր տարել տարբեր կառույցների և քաղաքական գործիների շրջանում՝ ի նպաստ Արցախի անկախության հանրային կարծիք ստեղծելու համար։ Շատ հաստատություններ ստորագրել են բանաձև՝ կոչ ուղղելու Ֆրանսիային, որ ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։ Բայց, ի վերջո, հասկացել են, որ Հայաստանը հայեցակարգ չունի այդ ուղղությամբ։
«Երբ տարվեցավ Սենատ և ԱԺ բանաձևը, Ֆրանսիայի արտգործնախարարն ասաց՝ չեմ հասկանում ինչո՞ւ եք պահանջում, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, եթե Հայաստանի վարչապետն ինքը չի դիմել, որ Ֆրանսիան ճանաչի, ինչո՞ւ ճանաչենք, ինչո՞ւ եք դուք դրսում այդ աշխատանքը տանում, երբ ներսից մեզ չեն դիմել․․․ այո՛, պրոբլեմ է»,-ասաց Մուրադ Փափազյանը։
Նշենք, որ Դաշնակցության մեծ ընտանիքը՝ իր բոլոր հաստատություններով, մերժել է Փարիզում Նիկոլ Փաշինյանի հետ որևէ տեսակի կապ կամ հանդիպում և մտադիր է դիմավորել նրան բողոքի ակցիաներով»։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ դատապարտելի է համարում երեկ ընտրական գործընթացի մասնակիցների մոտ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից այնպիսի բառապաշարի օգտագործումը (օրինակ՝ «ոհմակ», «դուրսպրծուկ»), որն ուղղակիորեն նպաստում է հասարակության առանց այդ էլ քաղաքական ու հասարակական բևեռացվածությանը, խաթարում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը:
Նա գրառում է արել Facebook–ի իր էջում`շեշտելով, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք:
«Այս պահանջը հատկապես վերաբերում է հանրային գործիչներին ու առանձնապես նրանց, ովքեր զբաղեցնում են պաշտոն և ունեն պետական կարգավիճակ»,– նշել է նա:
Թաթոյանի խոսքով` մարդու իրավունքների տեսանկյունից բացարձակ անընդունելի է «թավիշը» «երկաթե մանդատով» կամ «պողպատե մանդատով» փոխարինելու և «ոհմակի ատամները ջարդելու» հռետորաբանությունը։
«Դա ոչ միայն ակնհայտ բաժանարար գծեր է քաշում հասարակությունում, այլև ինչպես էլ ուզում է մեկնաբանվի՝ բացահայտ ասոցացվում է բռնության ու անգամ հաշվեհարդարի հետ՝ առաջացնելով իրական կյանք տեղափոխվելու վտանգավոր ռիսկեր»,– ընդգծել է նա:
Ըստ ՄԻՊ–ի` քանի որ երկիրը ներկայում գտնվում է ընտրական գործընթացի մեջ, այս ուղերձները կարող են ընկալվել պետական բարձրագույն կարգավիճակից բխող լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձի կողմից քաղաքական հակառակորդներին ուղղված սպառնալիք, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով վերջիններիս քաղաքական իրավունքները:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անդրադարձը հատուկ արվում է այն նկատառումից ելնելով, որ նա առաջնահերթ ընկալվում է որպես ոչ թե քաղաքական, այլ ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատար և իրականացնում է հենց այդ կարգավիճակից բխող լիազորություններ. այդ պատճառով է նաև գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի ուղիղ իրավասության տիրույթում:
Հենց այս կարգավիճակի ուժով էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքերը կարող են ոչ ճիշտ ընկալվել հանրության կողմից, ինչպես նաև սխալ ուղերձներ ընկալվել պետական մարմինների ու առաջին հերթին իրավապահ մարմինների կողմից:
Նշվածից բացի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որտեղ վարչապետի պաշտոնակատարի նշված խոսքերը տարածվել են հենց այդպիսի վերնագրերով, արձանագրվել են սոցիալական ցանցերի օգտատերերի մեծածավալ վիրավորանքի ու ատելության խոսք, հայհոյանք ու փոխադարձ մեղադրանքներ:
Ցավոք, հանրային տիրույթում խորանում է երկկողմանի պիտակավորման արհեստական դիսկուրսը, որն, ըստ էության, հասարակությունը խմբերի բաժանելու, խտրականություն սերմանող անթույլատրելի օրակարգ է»,– նշել է Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ այս վիճակն ավելի են խորացնում թե՛ իշխանության մարմիններին, թե՛ ընդդիմության տարբեր շրջանակներին աջակցող սոցիալական ցանցերի կեղծ էջերի ու օգտահաշիվների կազմակերպված նպատակային հարձակումները:
Ուստի ընտրական գործընթացի մասնակից քաղաքական բոլոր ուժերին, հանրային գործիչներին ու առանձնապես պետական կարգավիճակ ունեցող անձանց նա կոչ է արել անում ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող, բռնության հետ որևէ կերպ ասոցացվող բառապաշարից: Փոխարենը պետք է ձևավորվեն առողջ քննարկումներ:
Թաթոյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող գործընթացները գտնվում են և գտնվելու են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում:
Սյունիքի մարզի խոշորացված Տեղ համայնքի կազմի մեջ մտնող Արավուս գյուղի ղեկավար Արգամ Հովսեփյանի համբերությունն այսօր հատել է, մտադիր է եղել հայկական կողմ բերի ադրբեջանցի կապիտանին։
Թշնամի երկրի այս զինվորականն ու նրա անձնակազմն անընդհատ վիրավորանքներ, հայհոյանքներ են հնչեցնում գյուղի հովիվների հասցեին։ Գյուղապետ Արգամ Հովսեփյանը հաճախ է գնում հովիվների մոտ, այսօր էլ ականատես է եղել հերթական միջադեպին։
«Էսօր առավոտյան ժամը 10-ի կողմերն էր։ Գնացի մեր դիրք, մեր տղաների մոտ։ Ասում եմ կապիտանին, արի այստեղ, բան եմ ասում։ Չի գալիս։ Ես ասում եմ՝ սա մեր հողն է, անասուն է պահում, ինքը հակադարձում է՝ թող չգա։ Ես ասում եմ, ինքը կրկնում է ասածը նորից։ Ես ասում եմ՝ մեր հողում չե՞ս թողնում արածացնի, ասում է՝ հա չեմ թողի։ Եթե այդպես շարունակեց, հերը անիծելու եմ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արգամ Հովսեփյանը։
Թշնամու՝ Սյունիքում հայտնվելուց հետո Արավուսում անասունների թիվը կտրուկ նվազել է՝ 1200-ից հասնելով մոտ 200-ի։ Հիմա գյուղի դիմաց 13 ադրբեջանական դիրք կա։
«Ես կապիտանին ասում եմ՝ մի գոռգոռա, սա մեր հողերն են։ Էլի է գոռգոռում։ Ես խնդրի միակ լուծումը սրանց հետ քշելն եմ տեսնում։ Սրանց հետ խաղաղ հարևանությունն անհնար է։ Իրեն բացատրում եմ, ասում եմ, արի էս պահին մեկս մեկին վնաս չտանք, մինչև տեսնենք, հետագան ինչ կլինի։ Ինձ պատասխանում է՝ գիտե՞ս ըստեղ ապրելու ես, Սյունիքն էլ է մերը։ Երկու օր առաջ էր։ Չէ, սրանց հետ անհնար է։ Փափուկ ենք խոսում, իրենց էշն են քշում։ Ես լուծում չեմ տեսնում, լուծումն ուրիշ ձև է»,-ասում է Արգամ Հովսեփյանը։
Սյունեցին խոստովանում է ՝ վիրավորված է, չի հասկանում՝ ի՞նչ են անում, մտածում իշխանությունները։ Միայն թե իրեն հնարավորություն տրվեր, կքշեր դրանց։
«Հստակ հայաթափման նպատակ են դրել։ Ուզում են ամեն բան անել։ Բայց մեր գյուղից ոչ մեկ էլ դուրս չեկավ»,-ասում է Հովսեփյանը։
Մայիսի 30-ի առավոտյան թշնամու զինծառայողները Տեղ համայնքի հայ հովիվներից պահանջել են, որ անասուններին չարածացնեն Հայաստանի պետական տարածքում և սպառնացել են նրանց: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։
Նրա խոսքով` հովիվների դիմադրության արդյունքում միջադեպը հարթվել է, բայց ոչ մի երաշխիք չկա, որ նման դեպքերը չեն կկրկնվի։
«Այդպիսի դեպքեր լինելու են, եղել են ու կլինեն։ Պետք է խելքներս գլուխներս հավաքենք, մեր բանակը զինենք»,-ասաց նա։
Շադունցն ասում է` փոքր միջադեպերը չհաշված` այս պահի դրությամբ համայնքում ընդհանուր առմամբ հանգիստ է, բայց ամեն պահի իրավիճակը կարող է կտրուկ փոխվել։ Պետք է շատ աշխատել, զգոնությունը բարձր պահել։
«Գիշերը գյուղի տղաները գնում են հերթապահության։ Փորձում ենք օգտակար լինել։ Ուզում ենք այնպես անել, որ ժողովուրդը գիշերները հանգիստ քնի։ էն, որ ասում էին` զենք չունենք, զինեք մեզ, զինել ենք»,- նշեց Շադունցը։
Նշենք, որ վերջին շրջանում Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ միջադեպերը բավականին հաճախակի բնույթ են կրում։ Խնդրին անդրադարձել է նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անվտանգային գոտի ստեղծելու անհրաժեշտությունը։
Արդեն քանի օր է՝ ես Ղարաբաղի հակամարտության պատմության վերաբերյալ գնահատականներ և փաստեր եմ հրապարակում և այս ընթացքում դրանց որևէ բովանդակային հակադարձումներ չեն եղել: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավիրեց բանավեճի:
«Հունիսի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրում եմ ուղիղ բանավեճի և այդ ժամանակ ամեն ինչ լավ կերևա: Փակ դահլիճներում հեշտ է տղամարդլամիշ լինելը: Կգաք, դեմ դիմաց կկանգնենք ու կխոսենք և բացատրություն կտաք, թե 97 թվին ինչի է Ղարաբաղի հարցը բանակցային գործընթացից դուրս մնացել»,– ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների հետ։
«Մեզ մեղադրում են բոլոր այն բաներում, ինչում հնարավոր է մեղադրել անհատին և կառավարությանը։ Սկսած նրանից, որ մենք սատանայի հետևորդներ ենք, բոլոր հնարավոր մեղադրանքները, սա բացառիկ իրավիճակ է, բայց ես ուզում եմ ուրիշ բանի վրա մեր ուշադրությունը հրավիրել․ էն բոլոր բաներում, ինչում մեզ մեղադրում են, էդ մեղադրանքների ճնշող մեծամասնության մեջ, որևէ մեկի մեջ մենք մեղավոր չենք։
Դուք բոլորդ դրա մասին գիտեք, եթե տեղեկատվության մակարդակում դա չգիտեք, գոնե սզգացողությամբ ու գիտակցության մակարդակում դա գիտեք։ Դուք դա գիտեք արժեքների մակարդակում, որովհետև մենք իրար ճանաչում ենք առաջին հերթին այն արժեքներով, որոնց վրա հիմնված ենք»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ամաչելու ոչինչ չունեն, անցնում են ծանր ժամանակաշրջանում․ «Այն փորձությունը, այն պատերազմը, որի միջով անցանք, այդ պատերազմից հնարավոր չէր խուսափել։ Էականը ոչ թե իրականում պատերազմն է, այլ պատերազմի արդյունքում առաջացած փլուզումները։ Դա մի երկրաշարժ էր, որը շատ բաներ փլուզեց։ Բայց երբ երկրաշարժ է լինում, շենք է փլվում, մեր ժողովրդի առաջին ռեակցիան այն է եղել, որ դե ցեմենտը կերել էին, արմատուրան նորմալ չէին դրել, շինարարությունը նորմալ որակով չէին արել ու դրա համար էլ տեղի ունեցավ։ Էս դեպքում էլ մենք նույնը պիտի ասեինք ու կարող ենք ասել»։
Նիկոլ Փաշինյանը ասաց, որ իրականում ոչ թե իրենք են նախկիններին մեղադրում, այլ նախկինները՝ իրենց։
«Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպում է, որ Ղարաբաղի հարցով էս էր վիճակը, էս էր վիճակը, էս էր վիճակը, բայց ի վերջո չի ձևակերպում՝ Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը որն է, այսօր որն է, իսկ պետք է հստակ ասեր՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ իր հստակ պատկերացումը հետևյալն է, որ պետք է Ղարաբաղն ամբողջությամբ տանք Ադրբեջանին ու դրանով համարենք փակված թեման։ Եթե խոսքը ասվում է, խոսքը պետք է ասվի մինչև վերջ։
Էն քաղաքական ուժը, որ ստորագրել է Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագիրը, մեզ այսօր մեղադրում է դավաճանության մեջ։ Ես ուրիշ բան եմա սում՝ ես ասում եմ, բա ինչի՞ իրենց դավաճան չեք հանում, ձեր կուսակցությունից են, դրա համա՞ր։ Երբ Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագիր ստորագրողներին կհամարեք դավաճան, էն ժամանակ իրավունք կունենաք էդ բանի մասին խոսելու»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց գերության մեջ լինելը պետք է ֆիքսվի այն պահից, երբ, օրինակ, տեսանյութով կամ լուսանկարով պարզվում է, որ նրանք ադրբեջանական զինված ուժերի կամ այդ երկրի իշխանությունների վերահսկողության ներքո են, այլ ոչ թե պետք է սպասել ադրբեջանական իշխանությունների հաստատմանը: Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից կազմակերպված «Անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հնարավորությունները և խնդիրները» թեմայով հանրային քննարկմանը։
«Հենց այս եղանակով է պետք Ադրբեջանի իշխանությունների վրա դնել մեր տղաներից յուրաքանչյուրի կյանքի ու առողջության երաշխավորման պարտավորությունը, որովհետև կան դեպքեր, որ տեսանյութերում կան գերիներ, սակայն Ադրբեջանը գերության փաստը չի հաստատում»,-ասել է Արման Թաթոյանը մանրամասն անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:
Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:
Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ Ադրբեջանում հայկական կողմի գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող որևէ հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար և չեն կարող ապացույց լինել միջազգային, այդ թվում` դատական ատյաններում: Այս մասին Պաշտպանը հրապարակել է նաև արտահերթ զեկույց՝ հիմնված սեփական փաստահավաք աշխատանքների վրա:
Մայիսի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՀՀ Գլխավոր շտաբի օպերատիվ արձագանքման վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:
Ավետ Ադոնցը ներկայացրեց մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորամիավորումների սադրիչ գործողությունները՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի գերեվարմանը։
Գնդապետ Կարապետյանը ներկայացրեց դեպքի մանրամասները՝ նշելով, որ գերեվարված ՀՀ ԶՈՒ զինծառայողները չեն հատել ՀՀ պետական սահմանը և գերեվարվել են ՀՀ պետական սահմանից 800 մետր խորության վրա։
Ավետ Ադոնցը նշեց, որ Հայաստանն ակնկալում է գործընկեր և բարեկամ երկրների անհապաղ և հասցեական արձագանքը և գործուն միջամտությունը, այդ թվում՝ Ադրբեջանի վրա անմիջական ազդեցությունը՝ ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության հանդեպ անհապաղ դադարեցնելու և իր զինված ուժերը մայիսի 10-ի դրությամբ ելման դիրքեր վերադարձնելու համար:
«Հայաստանի Հանրապետությունը, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան, իրավունք է վերապահում ձեռնարկել անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ցանկացած գնով պաշտպանելու և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,- ավելացրեց ԱԳ նախարարի տեղակալը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.