29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Գերիների հարցն ուզում են այսօր մեր պետության և ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար: Այո՛, նրանք մեզ կներեն՝ 1 կամ 2 երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե հանուն իրենց ազատության մենք զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը.Արմավիր գյուղում հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը.
«Պատերազմից հետո թողնել-փախչելը կլիներ ամենահեշտ լուծումը, բայց մենք փախչող չենք: Մենք չենք փախչել, չենք փախչում ու չենք փախչի։ Մենք համարում ենք, որ եթե պատմությունն այս դաժան բեռը դրել է մեր ուսերին, ուրեմն մենք պետք է այդ բեռը տանենք մինչև վերջ»,-հայտարարեց Փաշինյանն ՝ ավելացնելով, որ այսօր կրում ենք 25 տարի Հայաստանը կայացումից զրկած, կորսված ժամանակի հետևանքները:
«Այսօր շատերը գլուխ են գովում Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակով, բայց ու՞ր էր այդ հաղթանակից հետո ժողովրդի վայելքը, այդ հաղթանակը նրա համար էր, որ մի քանի հոգի իրենց վիզները հաստացնեն, այդ հաղթանակը նրա համար էր, որ մի քանիսի լակոտները միլիարդատեր դառնային, այդ հաղթանակը նրա համար էր, որ սեփական ժողովրդին ստրկացնեին, որ հաղթանակած ժողովուրդը վախենար տանից դուրս գար:
Մենք այսօր մի բանի հետևանքների ենք առերեսվում, որ այդ հաղթանակով գլուխ գովացող շատերը Հայաստանի երեք նախագահների գլխավորությամբ մսխեցին այդ հաղթանակը, քյաբաբանոցներում, խաշանոցներում, իրենց դղյակներում և բանկային հաշիվներում: Մենք թույլ չենք տալու, որ մեզ ամեն ստահակ մեղադրանք առաջադրի, մենք այս պատմության մեջ մեղադրվող չենք, մենք այս պատմության մեղադրող ենք: Մենք խնդրում ենք, մեր թավշե մանդատը փոխարինել պողպատե մանդատով, որ դավաճաններին կանգնեցնենք իրենց ճշգրիտ տեղերը»,-ասաց Փաշինյանը:
Խոսելով պատերազմում պարտության մասին՝ Փաշինյանն ասաց՝ մենք պարտվել ենք, որովհետև ՀՀ քաղաքացին 25 տարի պարտվել է սեփական երկրում.
«Այդ պարտությունն էր, որ արտահայտվեց անգրագետ երեխաների, գործելու հնարավորություն չունեցող գործարարների, սեփական ձայնից զրկված քաղաքացիների, սոված ու բոկոտն զինվորների տեսքով: Այսօր զինվորի հաց գողացածները խոսում են զինվորի մասին և զինվորի անունից:
Ո՞վ եք դուք, որ խոսեք զինվորի մասին ա՛յ զինվորի հաց գողացող ստահակներ, մենք թույլ չենք տալու ձեզ խոսել ժողովրդի կամ զինվորի անունից»,-ասաց Փաշինյանը:
Ժողովրդի մոտ ավելի մեծ խուճապ է առաջացել։ Մարդիկ մտածում են, որ անասուններին պետք է արածացնելու էլ չտանեն։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը անդրադառնալով նախօրեին Կութում տեղի ունեցած դեպքին։
Հակոբ Ավետյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել. «Հովիվն անասուններին արածացնելու է տարել մեր տարածքում։ Ճիշտ է սահմանին մոտ տարածություն է, որովհետև գյուղի մեջ այդքան արոտավայրեր չկան, բայց մեր տարածքում են եղել։ Այդ ժամանակ ադրբեջանցիները կրակոցներ են արձակել անասունների և հովիվի ուղղությամբ։ Հովիվը ձիու վրա է նստած եղել, երբ նրա ուղղությամբ են կրակել, կպել է ձիու դիմացի ոտքին, այն կոտրվել է։ Հովիվը ձիուց իջել ու փախել է, իսկ ադրբեջանցիները շարունակել են անասունների վրա կրակել, ինչի պատճառով անասուններ անկանոն փախել են ու նրանց մի մասը հայտնվել է թշնամու մոտ»,-ասաց Հակոբ Ավետյանը։
Վերջինս այսօր բարձրացել է դիրքեր և տեղում ամեն ինչ տեսել։ Նրա խոսքով նախիրի մեջ մոտ 180 կով է եղել, որից մոտավորապես 100-ը հետ են եկել։ Մի կովը կրակոցից սատկել է, և այն տարածքում է, որն ադրբեջանցիների վերահսկողության տակ է։
« 81 կով չկա, հետ չեն եկել։ Մեր զինվորներն էլ են տեսել, որ ադրբեջանցիները կովերին առաջ են քշել։ Այսօր երբ բարձրացա սահման, տեսա, որ մի կով հետ է գալիս։ Պարզ տեսա, որ երեք թուրք հետևից ուզում էին դիմացը կտրել, բայց կովը փախավ, իջավ գյուղ։ Ստացվում է 80 կով է նրանց մոտ ։ Դրանք 4-5 ընտանիքի անասուններն են, 34-ը մեկինը, 19-ը` մյուսինը և այդպես շարունակ»,-նշեց համայնքապետը։
Վերջինս հավելեց, որ երեկվա դեպքին միջամտել են նաև հայ զինվորները, որոնք կրակոցների տակ իրենց կյանքը վտանգելով, առաջացել են, որ կարողանան մի քանի անասուն հետ բերեն։
Կութում բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը հենց անասնապահությունն է և այս դեպքից հետո ժողովրդի մոտ ավելի մեծ խուճապ է առաջացել։ Հակոբ Ավետյանի խոսքով մարդիկ մտածում են, որ անասուններին էլ պետք է չհանեն արածացնելու. «Եթե չհանեն, չեն կարող տան պայմաններում պահեն։ Այս հարցերը շատ մեծ բարդություն են առաջացնում մեր տարածքում։ Կապ եմ հաստատել մեր ուժային կառույցների հետ, հիմա սպասում ենք։ Նրանք բանակցություններ են տանում, որ հետ բերեն, բայց չգիտեմ ինչքանով հաջողության կհասնենք»,-ասաց Հակոբ Ավետյանը։
Չնայած այսօր հակառակորդի կողմից կրակոցներ չեն եղել, սակայն Հակոբ Ավետյանը չի բացառում, որ այս երևույթը կարող է շարունակական բնույթ ունենալ։ Անվտանգային խնդրից բացի այստեղ առկա է նաև ֆինանսական կողմը.
«Մի մարդու համար, որ 34 կով է կորել, դա մոտ 30 հազար դոլար գումար է կազմում, 800-900 դոլար արժողություն ունեն կովերը։ Բոլորը վարկերի տակ, խնդիրների մեջ են։ Մարդիկ վատ վիճակում են ապրում, այնպես չէ, որ անասնապահությունը մեծ եկամուտներ է բերում։ Նույնիսկ այդ բնակիչները կարող են հիվանդանոց գնալու խնդիր ունենալ, բայց ափսոսան մի կովը ծախեն, որ գնան հիվանդանոց, իսկ այսօր հայտնվել են այս վիճակում»,-եզրափակեց Հակոբ Ավետյանը։
«Պատիվ ունեմ» դաշինքի 5-րդ համար Հայկ Մամիջանյանը գրում է.
«Ոստիկանապետը կանգնել է թասիբով հայերի թասիբին:
Սպիտակ քաղաքում տեղի ունեցած կապիտուլյանտի հանդիպման ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել. տեղի բնակիչները «թուրք, դավաճան» վանկարկումներով են դիմավորել կապիտուլյանտին, որից հետո անվտանգության աշխատակիցների հրահանգով ոստիկանական ուժերը փորձել են հեռացնել արժանապատիվ սպիտակցիներին։
Միջադեպին խառնվել է քաղաքի միլպետի պաշտոնակատարը եւ հրահանգել ձեռք չտալ ցուցարարներին։ Կապիտուլյանտի հետ քաղաք ժամանած ուսապարկ-պատգամավորներից մեկը լկտիաբար պահանջել է, որ ոստիկանապետը դեպքի վայրից հեռացնի ցուցարարներին՝ ասելով. «Դու ո՞վ ես, որ չես թողնում ոստիկանները ուժ կիրառեն»։ Ոստիկանապետը նորից հրաժարվել է կատարել իշխանական պատգամավորի անօրինական հրահանգը։
Նույն օրը ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին հեռացրել են աշխատանքից։
Կոչ եմ անում, որ Սպիտակի ոստիկանապետի օրինակին հետեւեն բոլոր ուժային կառույցների ներկայացուցիչները եւ հրաժարվեն կատարել ազգադավ հրամանները։
Հաղթանակին բան չմնաց…»։
Ընտրությունների վերահսկման կոմիտեն, լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկման, ինչպես նաև՝ լրագրողների հետ զրույցի արդյունքում պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին այցելել է Արարատի մարզ` նախընտրական քարոզչություն անելու նպատակով, ինչը զուգորդվել է մի շարք խախտումներով: Այս մասին հայտարարություն է տարածել Ընտրությունների վերահսկման կոմիտեն:
Ընտրությունների վերահսկման կոմիտեն, լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկման, ինչպես նաև՝ լրագրողների հետ զրույցի արդյունքում պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին այցելել է Արարատի մարզ` նախընտրական քարոզչություն անելու նպատակով, ինչը զուգորդվել է մի շարք խախտումներով.
1. աշխատանքային ժամին վարչական ռեսուրսի մեծածավալ կիրառմամբ,
2. Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության խոսքի տարածմամբ,
3. իրադարձությունները լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտմամբ:
Մասնավորապես, քարոզչական հավաքին մասնակցող քաղաքացիները վիրավորել և հայհոյանքներով են ուղեկցել Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանին և Yerevan.Today-ի լրագրող Սյուզի Բադոյանին, քաղաքացիներից մեկը հարվածել է Անի Գևորգյանին և խլել նրա հեռախոսը: Քաղաքացիները վնասել են նաև նկարահանող տեխնիկան, հարձակվել լրագրողներին տեղափոխող մեքենայի վրա: Ընդ որում, լրագրողների կողմից մասնագիտական էթիկայի խախտման որևէ դրսևորում չի արձանագրվել։
Լրագրողների կողմից իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելուն խոչընդոտել են նաև ոստիկանները, որոնց հետ մշտապես եղել են քաղաքացիական հագուստներով անհայտ անձինք, որոնք ողջ ընթացքում հրահանգավորել են ոստիկաններին:
Հավաքների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ատելության խոսք է տարածել և փաստացի հրահանգավորել է հարձակումները փողոցներում` ընդդիմադիրների և այլախոհների դեմ:
Ընտրությունների վերահսկման կոմիտեն խստիվ դատապարտում է տեղի ունեցածը, գտնում է, որ առկա են հանցակազմի տարրեր, ուստի և իրավասու մարմիններից պահանջում է անհապաղ սկսել քրեական վարույթ և հարուցել քրեական հետապնդում առերևույթ հանցանք կատարած բոլոր անձանց, այդ թվում` վարչապետի de facto պաշտոնակատարի նկատմամբ:
Միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանապետից պահանջում ենք բացահայտել ոստիկաններին ուղեկցող քաղաքացիական հագուստով անձանց, բացահայտել նրանց պաշտոնները և լիազորությունները և այսուհետ բացառել նման երևույթները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քարոզչական հավաքների ընթացքում վարչական լծակներ է օգտագործում և ատելության խոսք տարածում, ինչի հետևանքով էլ հարձակումներ են տեղի ունենում լրագրողների նկատմամբ»,- ասվում է հայտարարությունում:
Հատկապես ՀՀ ԶՈՒ և Արցախի ՊԲ կազմաքանդման, մարտունակության անկման և, մանավանդ, Տավուշում 2020 թվականի հուլիսյան պրովոկացիոն գործողություններ սկսելուց՝ մինչև Սյունիքում և Գեղարքունիքում հայկական տարածքները անպաշտպան թողնելու երգացանկով այնքա՛ն եք ծլվլալու, որ համայն աշխարհին պարզ դառնա, թե ինչպես ելակով քայքայեցիք «Իսկանդեր» տիրապետող բանակը, ինչպես թուրքերի համար հնարավոր դարձրիք անմատչելի Շուշի զբոսնելով մտնելը, ինչպես, ի վերջո, «նոր պատերազմ» մղեցիք «նոր տարածքներում»։ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:
«Վերջին օրերին, քանի դեռ թափ է հավաքում իշխանության (այլ ոչ թե հայրենիքի փրկության) համար ապօրինի քարոզարշավը, Հայաստանի և Արցախի բախտը 2018 թվականի ապրիլից տնօրինող ոհմակի անդամները սկսել են միմյանց բառիս բուն իմաստով գզել և մահացու մեղադրանքներ հնչեցնել իրար հասցեի:
Ո՛չ, «հարգարժան» մեծ ու փոքր կապիտուլյանտներ, կոկորդ մի՛ պատռեք․ շուտով կգա պահը, և դուք, թեև շնագայլեր եք, բայց սոխակի պես կդայլայլեք՝ այդ նպատակով ստեղծվելիք հատուկ օպերատիվ-քննչական խմբի աշխատակիցների առջև․․․
Հատկապես ՀՀ ԶՈՒ և Արցախի ՊԲ կազմաքանդման, մարտունակության անկման և, մանավանդ, Տավուշում 2020 թվականի հուլիսյան պրովոկացիոն գործողություններ սկսելուց՝ մինչև Սյունիքում և Գեղարքունիքում հայկական տարածքները անպաշտպան թողնելու երգացանկով այնքա՛ն եք ծլվլալու, որ համայն աշխարհին պարզ դառնա, թե ինչպես ելակով քայքայեցիք «Իսկանդեր» տիրապետող բանակը, ինչպես թուրքերի համար հնարավոր դարձրիք անմատչելի Շուշի զբոսնելով մտնելը, ինչպես, ի վերջո, «նոր պատերազմ» մղեցիք «նոր տարածքներում»։
Երբ այդ շնագայլի ոհմակը ոռնալով երգի՝ մարդիկ կիմանան, թե դու՛, գլխավոր կապիտուլյանտ, ինչպես «ուղեղով կողմ դարձար հարթավայրը տալուն»։ Կիմանան նաև, թե ինչպես դու, «երեք միլիոն վարչապետից» թաքուն, մի քանի վայրկյանում առանց ձեռքերդ կտրելու՝ ստորագրեցիր կապիտուլյացիայի ակտը և առանց մի՛ կրակոցի, օրերի ընթացքում, թշնամուն հանձնեցիր Արցախը որը քառորդ դար առաջ ազատագրելիս՝ անձամբ ես էի մասնակցում կյանքի ու մահվան այդ ճակատամարտերին, որ Մայր Հայաստանը կապ ունենա Արցախի հետ, որ այսօր շուռնուխցին, խնածախցին կամ վարդենիսցին իրենց զգան ապահով»։
Աբովյանի դատաբժշկական կենտրոնի տեսարանները բոլորիս բորբոքեցին, բայց ես ուզում եմ, որ բոլորդ իմանաք` 2018-ի դրությամբ Հայաստանի դատաբժշկական կենտրոնում եղել է կիսախարխուլ 25 սառնարանային տեղ ու դիահերձարան: Այս մասին ՔՊ-ի նախընտրական ծրագրի ներկայացնելիս հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աբովյանի դատաբժշկական կենտրոնում զինվորների դիերը, մասունքները պարկերի մեջ պահելուն.
«Սա այն տեղերն է, որ պատերազմի մարտական միջադեպերի հետ կապված բոլոր զոհերը, առանց բացառության, պետք է բերվեն այդտեղ: 2018-ին եղել է ընդամենը 25 մարմիններ պահելու տեղ, որոնց մի մասը չի աշխատել, 2018-ից հետո կենտրոնական դատաբժշկական կենտրոնը կապիտալ վերանորոգվել է: 2018-ի դրությամբ ՀՀ-ում ԴՆԹ սեկվենատոր չի եղել, 2018-ին Կառավարությունը ձեռք բերել սեկվենատոր, որով 2020-ին նույնականացում է իրականացվել: Սա էլի ուզում էի չասել, բայց, ոմանց կոկորդիլոսի արցունքները տեսնելով, ասում եմ: Մեկը հարց տվել է, թե 2016-ի Ապրիլյան պատերազմի զոհերը որտեղ են պահվել, չճանաչելի մարմինների նույնականացումը ո՞նց է արվել, որտե՞ղ, եթե Հայաստանում տեխնիկական հնարավորություն չի եղել, այդ ժամանակվա կառավարության ներկայացուցիչները, այսօր ուշագնացության տեսարաններ են ցույց տալիս, որտեղ եք պահել այդ դիերը և որտեղ եք նույնականացրել: Բերաններս եք բացո՞ւմ, ինչերի մասին եք խոսում»,-ասաց Փաշինյանը:
ՀՀ սահմաններում իրավիճակը շարունակում է մնալ լարված ու նոր վտանգավոր դրսևորումներ ստանում. Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի տարբեր հատվածներում:
Հայաստանը իրավիճակի հանգուցալուծաման համար առաջարկում է բանակցային տարբերակը ու մինչև կիրականացնի անհրաժեշտ գործողություններ, ՀՀ տարածքում զոհվեց մեկ զինծառայող, գերեվարվեց վեց պահեստազորային։ Ադրբեջանցիներն էլ ՀՀ տարածքից երեք շաբաթ է՝ ոչ միայն չեն հեռանում, այլև ամրաշինական աշխատանքներ կատարում, խրամատավորվում։
Ադրբեջանցի ԶՈՒ-երի ինժեներական աշխատանքների մասին առաջինը հայտնեց Տեղ համայնքի ղեկավարը՝ մայիսի 24-ին, նշելով, որ թշնամին տեղակայվել է վրաններում, պիկապներով գալիս են իրենց դիրքերի ուղղությամբ, մնում նաև տնակներում, որոշ հատվածներում ցեմենտի շաղախով ինժեներական աշխատանքներ իրականացնում։ Համայնքի ղեկավարը տեղեկացրել էր՝ գյուղում տղամարդիկ զինված մարտական հերթապահություն են իրականացնում, որոնց պիկապներ են անհրաժեշտ։
Կութ համայնքի ղեկավարը հունիսի 5-ին տեղեկացրեց, որ շարունակում են հեռադիտակով հետևել իրենց սարերում տեղակայված ադրբեջանական կողմի շարժին, որոնք առաջին օրերին գյուղի բարձունքներում էին տեղակայվել, վրաններ դրել, հիմա էլ փորում են հայկական հողերը ու խրամատավորվում։
Ադրբեջանական դիրքերը մոտ են Վերին Շորժայի սարատեղիներին։ Մայիսի 12-ից ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիները ինժեներական աշխատանքներ են սկսել, տեխնիկա են աշխատեցնում, իրենց համար դիրքերը կապող ճանապարհ կառուցում։
Ադրբեջանցիները դիրքավորված՝ ամուր հենակետեր են դնում նաև Գեղամասար համայնքում, պաշտպանվելու համար ինժեներական աշխատանքներ անում։
«Կարագի շուկայում 2 ամիս հետո տեղի է ունենալու գների բարձրացում»,- այս մասին հունիսի 2-ին ԱԺ-ում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Դրանք պարզապես կանխատեսումներ չեն: Նրա խոսքով՝ Նոր Զելանդիայում կարագի ձեռքբերման գինը 4000-ից դարձել է մոտ 6000 դոլար: Սակայն, համաձայն կանխատեսումների՝ նոյեմբերին իջնելու են այդ գները:
Նշենք, որ նորզելանդական կարագի գները հայաստանյան խոշոր սուպերմարկետներում այս պահին տատանվում են 4990-5260 դրամի սահմաններում:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ թանկացումից խուսափել հնարավոր չի լինի, որովհետև Հայաստանը ներկրող երկիր է ու, եթե դրսում կարագի գինը բարձրացել է, մեխանիկորեն մեզ մոտ ևս բարձրանալու է:
«Կարագ միշտ էլ ներկրվել է Հայաստան, որովհետև մենք այդքան եղջերավոր անասուն չունենք, որ կաթ արտադրի, ու կարագ ստանանք: Հնարավոր չէ 100 տոկոսով ապահովել, որ մեզ նման փոքր երկիրն ամեն ինչով ինքնաբավ լինի: Հայաստանում համեմատաբար քիչ են վարելահողերն ու արոտավայրերը: Դրա համար կարևոր է պետության դերը. պետք է սուբսիդավորել, ոգևորել գյուղացուն»,- ասաց Կարեն Չիլինգարյանը՝ ընդգծելով, որ ցանկացած ներկրվող ապրանքի դեպքում այսպես է լինելու՝ գներն իջելու և բարձրանալու են:
«Ձեթի դեպքում էլ այդպես եղավ: Մեզ մոտ չէինք կարող այդքան ձեթ արտադրել, ու երբ ՌԴ-ում թանկացավ, Հայաստանում ևս ավտոմատ թանկացավ: Ուզենք թե չուզենք, ցավոք, իրավիճակն այդպես է: Այլ հարց է, որ մեզ մոտ գոնե տնտեսությունը զարգանա, մարդկանց եկամուտն այնքան բարձր լինի, որ թանկացումներից չտուժեն, ոչ թե ընկնենք մտածենք, թե ոնց անենք, որ ապրանքն էժան լինի: Պետք է մտածել եկամտի բարձրացման մասին»,- հավելեց Կարեն Չիլինգարյանը:
Խոսելով հաճախ կարագի անվան տակ վաճառվող սպրեդի մասին՝ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը նշեց.
«Նախկինում նման խնդիրներ շատ էին առաջանում և հաճախակի էին սպառողներին մոլորության մեջ գցում, բայց հիմա պարտադիր պայման կա, որ սպրեդը կարագից առանձին պետք է դրվի ու լինի մակնշում: Հնարավոր է՝ խաբեություններ լինեն, բայց ես դեռ չեմ հանդիպել, բողոք էլ դեռևս չի եղել»:
Հավելենք, որ Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ գրանցվել է 11.5% գնաճ, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 1.3% գնանկում:
Հայաստանի բանկային համակարգը 2020-ին 2,5 միլիարդ դրամի ներել է պատերազմի ընթացքում զոհվածների, անհետ կորածների, նրանց ընտանիքի անդամների ու վիրավորների վարկերը:
Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նա հավելեց, որ համավարակի հետ կապված՝ բանկերը վերանայել են շուրջ 980 000 վարկային պայմանագրեր: «Այս վարկերի մնացորդային գումարը կազմում է 1,3 տրիլիոն է դրամ»,- ասաց Գալստյանը:
«Քննությունը կընթանա, կպարզվեն հանգամանքները և օրենքի շրջանակներում բոլոր անձինք կկրեն համապատասխան պատիժ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Աբովյանի դիահերձարանում զինվորների դիակների ու մասունքների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ հարցերին:
Նա նշեց, որ ինքը ներողություն է խնդրել, դրանից հետո որոշակի գործողություններ են իրականացվել, կոնկրետ անձինք այս մասնավոր դեպքի հետ կապված աշխատանքից ազատվել են, որոշ մարդիկ ստացել են խիստ նկատողություն, հարուցվել է քրեական գործ:
Հարցին՝ իրեն տեղի ունեցածի համար մեղավոր չի՞ համարում, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ որպես պատասխանատու միանգամից արձագանքել է, ներողություն խնդրել և ասել, որ բոլոր այն անձինք, որոնք պատասխանատու են կոնկրետ այդ գործընթացի համար, պետք է պատասխանատվություն կրեն։
«Երևի անսովոր էր իմ ներողություն խնդրելը։ Երևի նման մշակույթ չի եղել։ Ես ներողություն եմ խնդրել, որ հարազատներին ցավ է պատճառվել, բայց նորից ուզում եմ նշել, որ մեկ մասնավոր անձի կատարած արարքը պետք է գնահատվի այդ արարքի շրջանակներում և այդ անձի հետ կապված: Ընդհանրապես, որևէ մասնավոր դեպքը տարածել ամբողջ կառույցի … »,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ պատշաճ չեն վերահսկել, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Բացթողումը նրանում է, որ անձամբ այդ հսկողությունը և խնդրի վերհանումը գուցե ճիշտ պահին չի եղել»:
Նա նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
Նա լրագրողների մի շարք հարցեր թողեց անպատասխան ու մտավ ԱԺ նիստերի դահլիճ:
Արդեն Ազգային ժողովի ամբիոնից նա հայտարարեց, որ ցանկացած արարք պետք է գնահատվի կոնկրետ արարքի շրջանակում, չդառնա ամբողջական համակարգը պախարակող երևույթ:
«Այո, ռազիոնալիզմի շրջանակում եղել է խիստ անփույթ արարք, որն իր հետևանքն ունեցել է: Ընթանում է քննություն, արդյունքում ինչ որ պարզվի, ըստ այդմ, կձեռնարկվեն նաև համապատասխան գործողություններ: Պետք է հորդորեմ, որ բոլորս մնանք օրենքի շրջանակներում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Անահիտ Ավանեսյանի խոսքով, նախարարության համակարգի մեջ լինում են բացթողումներ, սխալներ, զանցանքներ, հանցանքներ, որոնք պետք է գնահատվեն կոնկրետ տվյալ արարքի շրջանակներում, ստանան իրավական գնահատական, ունենան հետևանքներ:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ վստահություն հայտնեց, որ այն պատգամավորները, քաղաքական անձինք, ովքեր փորձում են նույնիսկ այս, բոլորի համար ցավոտ հարցը սարքել շահարկման թեմա, ամսի 20-ին իրենց գնահատականը կստանան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.