29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել,որում ասվում է․
«Ավարտվեց մեր երկրի համար ճակատագրական մի նոր շրջափուլ։ Ավա՜ղ, ինչպես և կանխատեսում էինք, այս ընտրությունները չդարձան Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման, պետության ինքնիշխանության վերականգնման, կորսված արժանապատվության վերագտնման ընտրություններ։
Այս արդյունքները ոչ թե լույս են թունելի վերջում, այլ, ցավոք՝ խավարի մի նոր թանձրացում։
Ընտրությունները չդարձան քաղաքական գործընթաց, չվերածվեցին Հայաստանը անդունդի եզրից հետ քաշելու ճանապարհային քարտեզի: Փոխարենը մենք ականատես եղանք ուժային մարմինների կողմից ապօրինաբար ընդդիմության դեմ բռնաճնշումների, ընդդիմադիր ակտիվ գործիչների բնակարաններում և ընդդիմության շտաբներում անհիմն խուզարկությունների ու ձերբակալությունների, ակտիվիստների և շտաբի անդամների գաղտնալսումների,
այդպիսով՝ նախընտրական փուլում և ընտրությունների օրը ընդդիմության աշխատանքի խոչընդոտման բազմաթիվ աղաղակող դեպքերի, ինչպես նաև իշխանության կողմից վարչական լծակների կիրառմամբ ընտրողներին ակնհայտ ուղղորդման դեպքերի:
Այս խայտառակ ընտրություններով ոչ թե լուծվել են մեր ժողովրդի խնդիրները, այլ ստեղծվելու են նոր՝ առավել դժվար հաղթահարելի խոչընդոտներ Հայաստանի և Արցախի անվտանգ, կայուն ու արժանապատիվ ապագայի համար, մեր ազգային շահը կապիտուլյանտ իշխանությունների կողմից շարունակվելու է ստորադասվել այլևայլ շահերի:
Հայտարարում ենք, որ ստացված արդյունքները չենք ճանաչում որպես Արցախյան վերջին պատերազմի տարածքային և մարդկային կորուստների լեգիտիմացում, որպես աշխարհաքաղաքական առևտրում Հայաստանի՝ մանրադրամի կարգավիճակի ամրագրում, որպես ազգայինի պարտություն ստահոդ և անբարո իրականությանը։
Միաժամանակ վստահ ենք, որ իրական ընդդիմադիր դաշտը պետք է ընդունի նաև իր սխալներն ու բացթողումները։
Ընտրությունների գնալը հետպատերազմյան շոկային և երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակում սխալ էր, բայց ավելի մեծ սխալ է անհաջողության ողջ բեռը հասարակության վրա բարդելը։
Պայքարը շարունակվելու է։ Մենք իրավունք չունենք մեր պետության ինքնիշխանությունը զիջած և ժողովրդին մոլորեցրած ազգադավներին թողնելու մեր պապերի սրբազան հողն ու մեր զավակների թանկ ապագան այդ հողի վրա:
Մեր հետագա որոշումներն ու քայլերը բխեցվելու են այս տրամաբանությունից:
Միաժամանակ շնորհակալություն ենք հայտնում մեր դաշինքի օգտին քվեարկած մեր բոլոր պատվարժան հայրենակիցներին։ Ձեր մտահոգ և պատվաբեր ձայները, սպասելիքներն ու հույսերը լինելու են մեր որոշումների հիմքում»:
Արձանագրենք, որ Հայաաստանի Հանրապետության ժողովուրդը խոսեց և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կայացրեց իր որոշումը, և այդ որոշման բովանդակությունը պարզ էր, այն ձևակերպվել է դեռևս նախորդ ընտրական քարոզարշավի ժամանակ, բայց արձանագրենք որ տեղի ունեցավ այն, ինչ և կանխատեսվում էր։ Իսկ կանխատեսվում էր այն, որ Հայաստանի Հանարպետության քաղաքացին այս ընտրություններում անխուսափելիորեն հաղթելու է։
«Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ իմ շնորհակալության և խոնարհումի խսքերը ասել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որ այս դաժան փորձությունների միջով անցնելով մենք կրկին վերգտանք իրար որպես մի ամբողջություն և ահա հանրային և ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներին. «Արձանագրենք, որ Հայաստանի ժոովուրդը վերջին 3 տարվա մեջ արեց երկրորդ հեղափոխությունը։Եվ եթե առաջինը ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն էր, 2021 թվականին տեղի ունեցավ կրկին ոչ բռնի, կրկին ժողովրդական, բայց այս անգամ արդեն պողպատյա հեղափոխությունը։ Կարող ենք արձանագրել նաև, որ հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման էջը փակված է անշրջելիորեն։ Այս օրերի ընթացքում մեր իրավապահները կարողացան բավական էֆեկտի գործել ընտրակաշառքների և այլ ընտրակեղծիքների դեմ: Մենք եկել ենք մի հանգրվանի, երբ պիտի զբաղվենք մեր ազգային և հանրային միասնությունը վերականգնելու խնդրով։ Առաջիկա օրերին մենք կոնսուլտացիաներ կսկսենք ընտրություններին մասնակցած բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու համար նրանց պատկերացումները մեր քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման հետագա հնարավորությունների մասին: Ըստ էության կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հնարապետության ժողուրդը Քաղաքացիական պամանագիր կուսակցությանը տվել է մանդատ առաջնորդել երկիրը և նաև ինձ՝ որպես Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու, տվել է մանդատ առաջնորդելու երկիրը, բայց մենք առավելագույնը կանենք քննարկելու և մեր մանդատի շուրջ համախմբելու բոլոր առողջ ռեսուրսները և Հայաստանում իսկապես օրենքի և իրավունքի վրա հիմնված ազգային միասնություն և ազգային համաձայնություն ձևակերպելու համար»։
«Ես մեր բոլոր ընտրողներին վաղը՝ երեկոյան 20։00-ին հրավիրում եմ Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա խորհրդանշական պողպատե մանդատի հանձնումը Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետին և նրա քաղաքական թիմին»։
Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին այս ընթացում ոչ թե մեր թիմին, այլ Հայաստանի Հնարապետությանը ցուցաբերած աջակցության համար։
Վերջում ՔՊ վարչապետի թեկնածուն ընթերցեց 61-րդ Սաղմոսը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ելույթի պահին ԿԸՀ-ն դեռ հաշվարկել էր քվեաթերթիկների շուրջ 20 տոկոսը միայն։
ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Ըստ այդմ՝
1. «Քաղաքացիական պայմանագիր» –53,92% (687251 ձայն),
2. «Հայաստան» դաշինք — 21,04% (268165),
3. «Պատիվ ունեմ» դաշինք — 5,23% (66633),
4. «Բարգավաճ Հայաստան» — 3,96% (50416),
5. «Հանրապետություն» — 3,04% (38713),
6. Հայ ազգային կոնգրես – 1,54% (19647),
7. «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»- 1,5% (19142),
8. «Ազգային ժողովրդական բեւեռ»- 1,47% (18767),
9. «5165» ազգային պահպանողական շարժում- 1,2% (14635),
10. «Լուսավոր Հայաստան» — 1,22% (15557),
11. «5165» շարժում – 1,22% (15534)
11. «Ազատական» – 1,17% (14923)
12. «Հայոց Հայրենիք» — 1,03% (13115)
Մնացած 13 ուժերը հավաքել են շատ ավելի քիչ ձայներ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ՝ լռության օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հիշեցրել է, որ Հայաստանում վաղը իրականացվող ընտրություններով մեկ հաղթող է լինելու և դա ժողովուրդն է։ Հույս հայտնեց, որ մարդիկ կկայացնեն վճռական որոշումը և ՀՀ համար կբացեն նոր էջ՝ հաղթահարելով այն քաղաքակն ճգնաժամը, որ ձևավորվել է վերջին 8 ամիսների ընթացքում․
Փաշինյանը նշեց, որ յուրաքանչյուրն ունի բարձրագույն իշխանության կարգավիճակ, անդրադարձավ ընտրախախտումների դեպքերին․
«Ուզում եմ բոլորիդ կոչ անել՝ գնալ ընտրատեղամասեր, կատարեք ձեր քայլը, կատաեք ձեր որոշումը և ձևավորեք կառավարություն։ Արդեն իսկ տեսնում են,ք որ ընտրույթունների վրա ազդելու որոշակի փորձեր կան, բայց նաև տեսնում ենք, որ դա չի ստացվելու որովհետև մեր իրավապահ համակարգը շատ արդյունավետ հակազդում է ընտրակաշառք բաժանելու, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու բոլոր դեպքերի վրա և համոզված եղեք, որ այդ պրակտիկան շարունակվելու է»։
Փաշինյանը հիշեցրեց՝ ինչպես է տեղի ունենալու բուն քվեարկությունը։ Նշեց, որ նախընտրական այս շրջանում աննախադեպ ծավալի ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել, գործընթացը շարունակվում է ու կասկած չունի՝ որտեղ այդ պրոցեսը գնա՝ անխուսափելիորեն հետևելու են ձերբակալություններ, քրեական գործեր։
«Մեր դատաիրավաան համակարգին ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ կոնկրետ քայլեր են արվում ընտրողների կամքի վրա որևէ ազդեցությունը բացառելու ուղղությամբ»։
Փաշինյանի շրջապատի աղբյուրները հայտնում են Փաշինյանի ծանր հոգեբանական վիճակի մասին։ Երեկվա հանրահավաքը պարզապես բարոյապես սպանեց Նիկոլին։ “«Իմ քայլը» թիմը տվայտվում է։ Փորձում են ամեն կերպ Քոչարյանի վրա դուրս գալու ուղիներ գտնել»։ Այս մասին Տելեգրամ ալիքում գրում է ռուսաստանաբանկ մեդիամագնատ, հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Աշոտի Գաբրիելյանովը:
«Միջնորդի դերում փորձել է հանդես գալ Ռուբեն Գրիգորյանը։ Հայտնի մոսկվացի գործարարը, որը ժամանակին ֆինանսավորում էր Բաղրամյան 26 Տելեգրամ ալիքը, լիզում էր 2018-ին Նիկոլի կրունկները , կես տարի առաջ փախավ Նիկոլի հակառակորդների մոտ, ժամանեց Երեւան եւ փորձեց հանդիպել Քոչարյանի հետ։ Գրիգորյանի գաղափարն է. Քոչարյանը վարչապետ, Նիկոլը՝ արտաքին քաղաքականության հարցերով փոխվարչապետ։
Ռուբեն Ցոլակովիչին Քոչարյանի շտաբում ճանապարհեցին քաղաքավարի,բայց հստակ։
Երեկ ամբողջ երեկո ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը փորձում էր Քոչարյանի մարդկանց ապացուցել, որ Քոչարյանի շտաբի երկու աշխատակիցների ձերբակալության հետևում կանգնած է անձամբ Փաշինյանը։ Ղազարյանն արդեն բաց է ասում, որ ոստիկանությունը որոշ մարզերում դուրս է եկել Երեւանի վերահսկողությունից։
Կարճ ասած՝ ուժայինները փախչում են։ Ալեն Սիմոնյանի սեռական այլասերումների հրապարակումը նրա քաղաքական կարիերայի վերջն է։ Փաշինյանի աջ ձեռքի ընտանիքում սկանդալ է հասունացել։
Արարատ Միրզոյանի կինը Աննա Հակոբյանին հայտարարել է, որ վերջինիս սեռական կյանքը թավշյա հեղափոխության ավարտի սկիզբն է դարձել։
Մի խոսքով՝ «Իմ քայլը» քայքայվում է։
Վերջին նորությունը, որը երեկ ուշ երեկոյան ստացավ Փաշինյանը, այն էր, որ Ռուսաստանի ամենահարուստ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը Փաշինյանի մրցարշավորդներին երեք մատի կոմբինացիա ցույց տվեց և սատարեց Քոչարյանին: Նիկոլի սպառնալիքները, թե Ալիևն իր խնդրանքով Կարապետյանին հետախուզում կհայտարարի ամբողջ աշխարհում Ինտերպոլի միջոցով, միայն ուրախացրել են միլիարդատիրոջը։
Հետեւեք նորություններին: Ամեն ինչ փոխվում է շատ արագ»,- գրել է նա:
Անվերապահորեն ու խստիվ դատապարտելի են հայաստանյան նախընտրական քարոզչության շրջանակներում հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները, մանավանդ «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ տերմինաբանության կիրառումը և արցախցիների հասցեին հնչող թշնամական ու մեղադրական բառապաշարը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Գնացեք ձեր Ղարաբաղը», «ղարաբաղցին չկռվեց», «երբ կպրծնենք ղարաբաղցիներից» «թուրք ղարաբաղցի» և նմանատիպ այլ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման անընդունելի փորձեր։ Դատապարտելի է, որ ազգը պառակտող և Արցախի հայության արժանապատվությունը վիրավորող հայտարություններ սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում են քաղաքական ուժերին սատարող իրական կամ կեղծ օգտատերերի կողմից։
Առավել դատապարտելի է, երբ նման անպատասխանատու հայտարարություններ հնչում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր դառնալու հայտ ներկայացրած քաղաքական գործչի կողմից՝ չգիտակցելով, կամ գուցե գիտակցելով իր խոսքի հանրայնությունն ու դրա թողած հետևանքները հանրության՝ այս պարագայում Արցախի հայության առանց այն էլ խոցելի հոգեբանական իրավիճակի վրա։
Արցախցին ոչ միայն կռվեց այս պատերազմում, այլև այսօր էլ ամեն օր պատասխանատվությամբ կատարում է Արցախը հայկական պահելու ծանր և արժանապատիվ առաքելությունը։ Ազատագրական պայքարի 30 տարվա ճանապարհին ողջ հայության հետ միասին, արցախցին ամեն օր երազել է մայր հայրենիքին միանալու մասին՝ իր մաշկի վրա տանելով պատերազմի մշտական վտանգի, միջազգային հանրությունից մեկուսացման ու անտեսման ծանր պայմանները ամենանվիրական գաղափարի՝ հայ մնալու համար։
Միանում եմ գործընկերոջս` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում փոխադարձ մեղադրանքները, վիրավորանքն ու հայհոյանքը դադարեցնելու բազմաթիվ կոչերին և խստիվ պահանջում զերծ մնալ արցախահայության արժանապատվությունը վիրավորելու, արցախցիների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու և պիտակավորելու դատապարտելի վարքագծից։
ՀՀ արտգործնախարարությունը դատապարտելի և սադրիչ է համարում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Շուշիում ստորագրած հռչակագիրն ու Թուրքիայի նախագահի` Ադրբեջանի խորհրդարանում հնչեցրած ելույթը։
«Թեև թուրք-ադրբեջանական հռչակագիրն առանձին կետով նշում է, որ այդ փաստաթուղթն ուղղված չէ երրորդ կողմի դեմ, այնուհանդերձ դրա ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին։ Այն հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների»,– նշված է ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ։
Ըստ ԱԳՆ–ի` հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը վկայում է, որ գոտեպնդվելով Արցախի ժողովրդի դեմ իրականացրած համատեղ ագրեսիայի և զանգվածային ոճրագործությունների անպատժելիությունից՝ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Նույնքան մտահոգիչ է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ։
«Վերոնշյալ պայմանավորվածություններն ամբողջովին հակասում են միջազգային իրավունքի հիմնական նորմերին։ Այս պարագայում արժանի է հիշատակման այն փաստը, որ միջազգային իրավունքի, մասնավորապես Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ․ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին՝ առոչինչ են և չեն կարող ունենալ որևէ միջազգային լեգիտիմություն»,– շեշտում է գերատեսչությունը։
Հատկանշական է, որ նշված հռչակագրի հիմքում ընկած է ոչ թե ՄԱԿ Կանոնադրությունը կամ ԵԱՀԿ համընդհանուր և անբաժանելի անվտանգության սկզբունքը, այլ «ցեղային անվտանգության» իրենց մոտեցումը, որն առաջ է մղվում որպես «թյուրքական աշխարհի» միավորման սկզբունք։
«Նման հայատյացության համատեքստում տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ ստեղծելու Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված Թուրքիայի նախագահի առաջարկները երեսպաշտ և ապակողմնորոշող են»,– նշում է ԱԳՆ–ն։
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հրապարակային պայմանավորվածությունները պարունակում են ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ տարածաշրջանում հայ ժողովրդի նկատմամբ, այլ նաև լուրջ մարտահրավեր են միջազգային և տարածաշրջանային խաղաղությամբ և անվտանգությամբ շահագրգիռ բոլոր երկրների համար, ինչն ընդգծում է նշված բոլոր երկրների կողմից սերտ համագործակցության անհրաժեշտությունը։
Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի և ուժի կիրառման հետևանքով ձեռք բերված իրողությունները չեն կարող տևական խաղաղության հիմք դառնալ, այնպես, ինչպես Շուշիում թուրք-ադրբեջանական տարբեր մտացածին նախաձեռնությունները չեն կարող հայկական այդ մշակութային կենտրոնն օտարել Արցախից և հայ ժողովրդից։
Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ի՞նչ միջոցներով է ՔՊ-ն էս էպիկ հարթակները Հանրապետության հրապարակում հավաքում, պետակա՞ն միջոցներով, թե՞ կուսակցական։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «5165» շարժման մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը, ով իր գրառումը վերնագրել է. «միլիոնավոր դրամների ծախսեր»:
Նա, մասնավորապես, նշել է. «Երկուսի դեպքում էլ սա կատարյալ խայտառակություն է։ Այս պահին սահմանապահ մեր զինվորները վրանների, ծառայության համար անհրաժեշտ առաջնային նշանակության բազմաթիվ այլ պարագաների կարիք ունեն։ Այդ իրավիճակում որքանո՞վ է բարոյական նման շքեղությամբ հանրահավաքներ անցկացնել։ Կամ ո՞վ է թույլ տվել սեփականաշնորհել իրենց կուսակցության ագիտացիոն նպատակների համար ամբողջ հրապարակն ու պետական գույք հանդիսացող կառավարության, պատկերասրահի շենքերը։
Լավ, դուք խիղճ ունե՞ք։ Լավ, էդ ծախսը մարդ լինեիք՝ ուղարկեիք դիրքեր։ Դեռ ընտրությունները չսկսված հաղթածի դի՞րք եք բռնում։
Դուք երկրին տեր կանգնող չեք եղել ու չկաք։ Էդ հրապարակային խայտառակությանը մասնակցողների համար, չգիտեմ էլ, թե Հայրենիքն ինչ արժեք ունի, հայորդի կորցնելն ինչ արժեք ունի․․․
Ամոթից պայթում եմ։ Դուք էլ, ձեր ապագան էլ, թե էդ ապագայում ձեզ ենք տեսնելու։
Լուրջ չեմ վերաբերվում այդ մարդու հայտարարությանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որով Սյունիքի համայնքապետերին հորդորում էր ինքնակամ պառկել ասֆալտին և սելֆի անել։
Հակոբ Արշակյանը նշեց, որ առհասարակ լուրջ չի ընդունում Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն, այդ թվում նաև այն, որ Սյունիքում մեծացել է սերունդ, որը չի հասկանում՝ Շուռնուխն ադրբեջանական է։
«Չեմ հասկանում այդ մարդու մտածելակերպը։ Շուռնուխում ասում է՝ տեսնում եք չեն սեփականաշնորհել հողերը, որովհետև իմացել են, որ դրանք ադրբեջանական են։ Մեր հողերը գտնվում են Շուռնուխի թիկունքում, այսինքն եթե մեր հողերին նման որակավորում տաք, որ դրանք Ադրբեջանինն են, ուրեմն Շուռնուխն ամբողջությամբ Ադրբեջանի՞նն է։ Նա չի տիրապետում քարտեզին և Շուռնուխի տարածքին, ուղղակի ինքն այդ պահին ինչ մտածում, դա է ասում»,-նշեց գյուղապետը։
Վերջինս նկատեց՝ Սյունիքի համայնքապետերից առաջին տեղում, որը գործող իշխանության թիրախում է, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն է, ում ինչպես գյուղապետն է նշում, էլ քրեական հոդված չմնաց, որով մեղադրանք չառաջադրեն։
Հունիսի 15-ին Սյունիք կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մուրճը ձեռքին հայտարարել է, թե «բունտար» համայնքապետերին պառկեցնելու է ասֆալտին, իսկ այսօր էլ Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ կրկին խոսել է սյունեցին մասին՝ ասելով, թե համայնքապետերը թող պառկեն ասֆալտին ու սելֆի անեն, սովորեն ասֆալտի վաննաներ ընդունել։
Հարցին՝ գործող իշխանություններին կհաջողվի՞ Սյունիքի համայնքապետերին «ասֆալտին պառկեցնել», Հակոբ Արշակյանն ասաց. «Իհարկե ոչ, եթե մարդ իր կարծիքն արտահայտում է, դրա համար այդ մարդուն պետք է ասֆալտին փռե՞ն։ Ես արտահայտել եմ կարծիքս և՛ հուզված, և՛ հանգիստ վիճակում։ Ես իրավունք չունե՞մ արտահայտեմ։ Արտահայտվելու իրավունքը պետք է սահմանափակե՞ն»։
Ինչ վերաբերում է հարցին, արդյոք իշխանության ներկայացուցիչներն ունեն նման ունակություններ, թե ոչ, Շուռնուխի գյուղապետը նկատեց՝ բազմիցս տեսել է, որ դա անում են, մասնավորապես Երևանում։
«Եթե կարող էր այդ մուրճը թուրքի գլխին ցույց տալ, ինչո՞ւ դա չարեց, ինչո՞ւ բերենք մեր ժողովրդի գլխին անենք։ Կամ այս մուրճի պատմությունը որտեղի՞ց եկավ, ո՞վ հուշեց, ինչո՞ւ հուշեցին։ Դա ճիշտ չէր»,-ասաց Հակոբ Արշակյանը։
Տպավորություն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խճճվել է, նրա հայտարարությունները հակասում են իրար: Այս մասին հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը ասել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով առաջին նախագահի այն հայտարարությունը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր պատերազմ է ցանկանում:
«Սկզբում նա ասում է, որ թույլ չի տա, որ Քոչարյանը գա իշխանության, իսկ հետո ասում է, որ պատրաստ է նրա հետ կոալիցիա կազմել: Այժմ նա քննադատում է այն անձին, որը կյանքի է կոչել «Ղարաբաղը բեռ է» չարաբաստիկ հայեցակարգը, որին նա աջակցում է, իսկ այժմ ասում է, որ պետք է ազատվենք այդ մարդուց», — նշել է նա: Առաջին նախագահի քաղաքական տրամաբանությունը, նրա խոսքով, խեղվել է, ուստի «Հայաստան» դաշինքը գործնականում չի արձագանքում նրա հայտարարություններին:
«Մեր թիմը չի ցանկանում նոր պատերազմ», — ասել է նա՝ նշելով, որ պատերազմ կլինի, եթե այս իշխանությունները մնան պետության ղեկին: «Մենք տեսնում ենք, թե ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան մեզ չեն նկատում: Արժանապատիվ խաղաղության գաղափարը տեսանելի կդառնա ընտրություններից հետո առաջին իսկ օրերից:
1998 թվականից ի վեր Տեր-Պետրոսյանը Քոչարյանին մեղադրում է «պատերազմի կուսակցության» ղեկավար դառնալու մեջ, չնայած վերջինիս նախագահության շրջանը ամենախաղաղն է եղել: Այդպես կլինի նաեւ այս անգամ: Ցավում եմ, որ նա նման էժանագին մանիպուլյացիայի է դիմում», — հավելել է Սողոմոնյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.