29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այս ընտրություններում հաղթեց ատելությունը և վախերի գեներացումը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ արձանագրելով, որ այս ընտրություններն այդպես էլ չծառայեցին իրենց նպատակին և մարդիկ չստացան շատ կարևոր հարցերի պատասխաններ.
«Ահռելի քանակով ատելության խոսք է եղել և վախի մթնոլորտ։ Այս ընտրություններում հաղթեց ատելությունը և վախերի գեներացումը: Սա անհեռանկարային իրավիճակ է, որը վտանգում է Հայաստանի գոյությունը: Հստակ չխոսվեց խնդիրների լուծման մասին, շատ քիչ կլսեք, որ Արցախի մասին խոսեն, դրա մասին միայն ԲՀԿ-ն էր խոսում, երբ ասում էր՝ պետք է հասնել միջազգային լեգիտիմիզացիայի և դրա վրա հենվելով բարձրացնել Արցախի 75%-ի և կարգավիճակի մասին»,-ասաց Աբովյանը և նշեց, որ այս հարցերի պատասխանը չկա՝ կա միայն մուրճ և պողպատե մանդատ:
Դիտարկմանը, որ ստեղծված իրավիճակում ընդդիմության մեղավորությունը ևս կա, որ չնայած առկա խնդիրներին, շարժվեց իշխանության թելադրած օրակարգով և գնաց ընտրությունների, Արման Աբովյանն ասաց.
«Մենք ի սկզբանե համարում էինք, որ պետք է լինեին ելքեր, որոնք չէին դնի Հայաստանը ներքաղաքական պատերազմի առջև: Մենք չէինք պատկերացնում, որ կրկին կգեներացվի ատելությունը, բոլորը հոգնել են ատելությունից, բայց կրկին տեսանք, որ հասարակության մեջ ներարկվեցին այդ վախերը և ըստ այդմ ոչ մի հարց չլուծվեց»,-ասաց ԲՀԿ քարտուղարը՝ արձանագրելով, որ ընտրություններից հետո Հայաստանը շարունակում է գնալ քաղաքական և արտաքաղաքական ցնցումների ճանապարհով:
Արման Աբովյանի գնահատմամբ՝ ԲՀԿ-ն չմտավ ազգակործան գզվռտոցի ատելության, վախի դաշտ և այդ աղաղակող ատելության մեջ հնարավոր է իրենց ձայնը լսելի չեղավ.
«Մենք հնարավորություն ունեինք մտնել այդ գզվռտոցի մեջ, բայց մենք միտումնավոր չմտանք դրա մեջ և դրանով ապացուցեցինք, որ երբեք մանդատակռիվ չենք տարել և չենք տանի»,-ասաց Աբովյանը:
Ընտրություններին մասնակից մի շարք քաղաքական ուժեր արձանագրել են, որ ընտրություններն ուղեկցվել են մի շարք խախտումներով և պատրաստվում են դիմել ՍԴ:
Հարցին՝ ԲՀԿ-ն կմիանա՞ ՍԴ դիմելու նախաձեռնությանը, Արման Աբովյանն ասաց, որ իրենք դեռ ուսումնասիրում են բոլոր իրավական ելքերը, սպասում են ընտրախախտումների ուսումնասիրությունների վերջնական արդյունքին, որից հետո կորոշեն դիմելու են ՍԴ, թե՝ ոչ:
Իսկ թե խորհրդարանից դուրս ի՞նչ գործունեություն է ծավալելու ԲՀԿ-ն, Արման Աբովյանն վստահեցրեց, որ ԲՀԿ-ն շարունակելու է ծավալել ակտիվ քաղաքական գործունեություն.
«Շատ ակտիվ ենք լինելու, որ այն իրավիճակը, որը ստեղծվել է և ստեղծվելու է Հայաստանում, այդ խնդիրները չեզոքանան »,-ասաց Աբովյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ 10-րդ նահանգը, որը ճանաչեց Արցախը։ Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Նյու Ջերսիի Սենատը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման մասին բանաձեւը, որի նախաձեռնողը նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանան է։
Այդ օրը ավելի վաղ ANCA-ի անդամներ Անի Չագլասյանը եւ Ջո Արիյանը ցուցմունք են տվել Սենատի դատական հանձնաժողովում՝ ի պաշտպանություն այդ միջոցառման:
Ի լրումն Արցախի ճանաչման, բանաձեւը դատապարտում է Թուրքիային եւ Ադրբեջանին՝ Արցախի եւ Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի համար, եւ հաստատում է Նյու Ջերսի նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
«Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովում «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի կինը՝ Մելանյա Հովհաննիսյանն ընթերցեց ամուսնու ուղերձը՝ անազոտթւայ պայմաններում: Մեջբերելով ամուսնու խոսքերը՝ Հովհաննիսյանը նշեց, որ մեղսագրված մեղադրանքն անհասկանալի է և բացարձակապես անընդունելի:
«Ակնհայտ է, որ ես հետապնդվում եմ չկատարած ու չունեցած մեղքի համար, իսկ այդ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարող ապաշխարել: Սխալս միշտ ընդունել եմ ու կընդունեմ, սակայն չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի: Քաղաքական պայքարի մեջ մտնելը ստիպել է քաղաքացիական պարտքը:
Հայրենիքի անմխիթար վիճակը, սոցիալական անապահով անձանց կտրուկ աճը, ընդհանուր ընկճախտը տեսնելով` ցանկացել եմ իմ լուման ներդնել հայրենիքի առողջացման գործընթացում։ Ուստի ես ստիպված եմ եղել թողնել իմ հարմարավետ ու հարգված աշխատանքը` քաջ գիտակցելով սպասված հետևանքները, և միանալ նույն գաղափարները դավանող «Հայաստան» դաշինքի քաղաքական թիմին։
Օբյեկտիվորեն գնահատելով թիմի գաղափարները, ծրագրերն ու կադրային ներուժը` ես համոզված եմ, որ «Հայաստանն» այն ուժն է, որը կարող է իրագործել երկրի վերականգնումը, կարող է երկիրը դուրս հանել այս արհավիրքից։ Թեև առողջությունս այս պահին փոքր-ինչ տկար է, սակայն միտքս պայծառ է, կամքս ու ոգիս` ուժեղ։ Առավել ևս երբ թիկունքիս մշտապես զգում եմ թիմակիցներիս զորակցությունս, ես լավ եմ, ուժեղ եմ»,- նշել է նա:
«Աշխարհը նայում ու տեսնում է, որ հարգարժան բժշկի դեպքում ընտրվել է կալանք այն դեպքում, երբ նույնիսկ մարդասպանի դեպքում որպես խափանման միջոց չեն ընտրում կալանքը»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և տեղեկացրեց, որ նախորդ օրը 7 պատգամավորով Արմեն Չարչյանին կալանքից ազտելու երաշխավորություն են ստորագրել և ուղարկել քննիչին ու դատարան:
Պատգամավորը հույս հայտնեց, որ իրենց միջնորդությունը կբավարարվի՝ հավելելով որ հայտնի ձայնագրության մեջ ինքը հանցակազմ չի տեսել:
Անդրադառնալով ռազմագերիների խնդրին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ վերջերս ԵԽ Եվրոպական ռեֆորմիստների և ժողովրդավարների քաղաքական խմբի նիստից հետո 40 րոպե առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սահման Սեյիդովի հետ, որը այդ երկրի քաղաքական ղեկավարության հայտնի շաբլոն պատասխանն է կրկնել, թե ռազմագերիներ չունեն, այլ իրենց մոտ ահաբեկիչներ են:
Զոհրաբյանի ներկայացմամբ՝ Սեյիդովը հայտարարել է, որ իրենց տրված ականների քարտեզների 50 տոկոսը ֆեյք են եղել:
Պատգամավորը հայտնեց, որ ադրբեջանցի պաշտոնյան շատ կեղտոտ նախապայման է դրել՝ ասելով, թե կարող է Հայաստանի իշխանություններին փոխանցել, որ իրենք պատրաստ են քննարկել ռազմագերիների հարցը, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության համաձայնագիրը, այսինքը՝ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում
«Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ մենք պետք է ռազմագերիների մասին մոռանանք»,- ադրբեջանցի պատգամավորի խոսքերը փոխանցեց Նաիրա Զոհրաբյանը և պնդեց, որ միևնույնն է զենքերը չպետք է վայր դրվի և Ադրբեջանի վրա ճնշման այլ միջոցներ կիրառվի:
Պատգամավորը հիշեցրեց, որ Եվրախորհրդարանում առաջարկել էր կալանք դնել Ալիևի, նրա ընտանիքի և կլանի եվրոպական հաշիվների վրա և եվրապական կառույցներին հորդորել էր օգտագործել պատժամիջոցներ կիրառելու իրենց իրավունքը, ինչպես դա անում էին Ալեքսեյ Նավալնիի դեպքում:
ՊՆ Կենտրոնական բնակարանային հանձնաժողովը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ի գիտություն բնակարանային հաշվառման ընդգրկված երկարամյա ծառայության զինթոշակառուների` ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս` ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սամանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար մինչև 2022թ. դեկտեբերի 1-ը կտամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով` ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության, հետևյալ առաջնահերթությամբ.
ա) սահմանամերձ բնակավայրեր ունեցող Հայաստանի Հանրապետության մարզեր,
բ) Հայաստանի Հանրապետության այլ մարզեր
գ) Երևան քաղաք:
Սահմանվել է ՀՀ մարզերի հետևալ հերթականությունը.
1) Տավուշի մարզ, 2) Վայոց Ձորի մարզ, 3) Սյունիքի մարզ, 4) Գեղարքունիքի մարզ, 5) Արարատի մարզ, 6) Շիրակի մարզ, 7) Լոռու Մարզ, 8) Արմավիրի մարզ, 9) Արագածոտնի մարզ, 10) Կոտայքի մարզ, 11) Երևան քաղաք:
Ելնելով սահմանված առաջնահերթությունից` առաջարկվում է Կոտայքի մարզում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված և դեռևս բնակարանային գործերը չթարմացրած շահառուներին ս.թ հուլիսի 6-ից հուլիսի 20-ը ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
զորացրման հրամանի լուսապատճենը,
շահառուի և նրա ընտանիքի անդամների անձնագրերի լուսապատճեները (բնօրինակների հետ),
ամուսնության (ամուսնալուծության) վկայականի լուսապատճենը (բնօրինակների հետ միասին),
անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ,
շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների լուսապատճեները (բնօրինակների հետ), ինչպես նաև նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,
տեղեկանք համատիրությունից բնակվող անձանց վերաբերյալ,
տեղեկանք ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարջ գույքի ձեռք բերման և (կամ) օտարման վերաբերյալ,
Խնդրվում է պարտադիր կրել դիմակ:
Այն զինթոշակառուները, ովքեր հնարավորություն չեն ունենա փաստաթղթերը ներկայացնել առձեռն, կարող են ուղարկել փոստով հետևյալ հասցեով` ք. Երևան, Բաբայան փող. 4, ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն (հեռ. 010-28-74-41)»։
«Մենք վերջին ճիգերն ենք գործադրում՝ կատարելու մեր նվիրական գործը՝ սրտով, սիրով ու հոգով բուժելու հիվանդին, կռիվ տալ հիվանդության դեմ ի շահ ժողովրդի։ Բայց մեր ուժերը լքում են մեզ»,- ՀՔԾ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Սամվել Սահակյանը՝ ընթերեցելով բժշկական հանրության մի շարք ներկայացուցիչների բաց նամակը՝ ուղղված ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։
Սահակյանը հայտնեց, որ բժշկական հանրության թիվն օրեցոր ավելանում է, տեղեկացրեց, որ պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է ու չի կարող ազդեցություն չունենալ բժշկական հանրության վրա։
«Հիվանդության դեմ պատերազմում մենք չենք ուզում պարտվել։ Պարոն Խաչատրյան, խնդրում, հորոդորում, պահանջում ենք՝ արեք ամեն ինչ, որ պրոֆեսոր Չարչյանը լինի ազատության մեջ, որ հիվանդության դեմ պատերազմում հաղթողը լինենք մենք։ Մեծահոգությունը հզորացնում է մարդուն։ Եղեք հզոր, արեք ամեն ինչ, որ Պրոֆեսոր Չարչյանը լինի մեր կողքին՝ ազատության մեջ, բուժի հիվանդին»։
Բժիշկները հավատում են ժողովրդավարությանը, հավատում արդար արդարադատությանը, մարդասիրությանը, հավատում են, որ մեծահոգություն են ցույց տալու։
«Պրոֆեսոր Չարչյանը չի խոչընդոտի գործի քննությանը՝ երաշխավորում ենք, չի խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց՝ երաշխավորում ենք։ Մեզ զանգահարում և իրենց զորակցությունն են հայտնում արտերկրի անվանի բժիշկ, պրոֆեսորներ։
Պատասխանում ենք, որ մեր Հանրապետությունը ժողովրդավար է, մարդասիրական, փոքրոգությունը տեղ չունի մեր հայրենիքում»։
Դիմում են նաև պրոֆեսորի բուժած հիվանդները, Արցախյան պատերազմներում վիրավորված և բուժված հերոսները՝ իրենց աջակցույունն են հայտնում, բժիշկները նույն խոստումներն են հայտնում։
«Պարոն Խաչատրյան, արեք այնպես, որ խաբված չլինենք մեր խոստումներում։ Արեք այնպես, որ Պրոֆեսորը լինի ազատության մեջ, օգնեք մեզ, որ մենք հիվանդության դեմ մեր պատերազմում հաղթող լինենք»։
Բժիշկները բաց նամակը հրապարակելուց հետո հանձնեցին ՀՔԾ։
Նոր Գեղիիից Արմեն Մելքոնյանը հանրային սննդի ոլորտում էր աշխատում, երբ համավարակի պատճառով կորցրեց աշխատանքը։ Երկու ամիս էր, ինչ երեք անգամ պակաս աշխատավարձով նոր աշխատանքի էր ընդունվել, երբ լսեց պատերազմի լուրը։ Հոկտեմբերի 5-ին կամավորագրվեց ու մարտական պատրաստություն անելուց հետո՝ հոկտեմբերի 11-ին, արդեն Հադրութում էր։
Պատերազմի օրերին հանգիստ չէր տալիս առաջնագծի անկազմակերպ վիճակը, այսօր արդեն համադրելով դրվագներն ասում է՝ մի բան հասկացա՝ մեզ տարել էին սպանելու.
«Եղել է բարդակ, անկազմակերպ վիճակ։ Մի ստորաբաժանման մի մասը մի տեղ էր, մյուսները՝ մեկ այլ, ռացիային պատասխանող չի եղել։ Անտառում գիշերեցինք, մի քանի անգամ սպայական կազմին հարցրեցի՝ ինչի՞ն ենք սպասում, ասում էին՝ հլը կտենանք, չգիտեմ, սպասում ենք հրամանին։ Մի բան հասկացա՝ մեզ տարել էին սպանելու՝ մարդաքանակ ապահովելու»,- «Փաստինֆո»-ին պատմեց կամավորը։
Հադրութում մարտական գործողությունները կատարելուց հետո՝ մի քանի օր անց տեղափոխվել են Ստեփանակերտ, որտեղ տեղեկացել են, թե նոր գումարտակ է ձևավորվում՝ Աղդամի ուղղությունը պահելու համար։ 17 կամավոր անդամագրվել էր՝ անցնելու պաշտպանական գործին։
«Տանկային գրոհ էին պատրաստվում անել։ Ամսի 18-ն էր՝ 17 հոգի կամավորագրվեց, Ասկերանում մի գիշեր անց ասացին՝ գնում եք արձակուրդ։ Հայաստան եկանք 5 օրով։ Ամսի 24-ին հետ գնացինք», — ասաց Արմենը:
2 օր Բալուջայի զորամասում մնալուց հետո ստացել են հաջորդ՝ ամենաբարդ մարտական առաջադրանքը՝ մասնակցել Շուշիի ինքնապաշտպանական մարտերին։ Պատերազմի անմիջական մասնակիցը վստահեցնում է՝ Շուշիում ադրբեջանական բանակն այլևս մարտունակ չէր։
«Բոլոր գործողությունները խայտաբղետ էին, կոնկրետ առաջադրանք քիչ ենք ստացել։ Շուշիի մարտերի ժամանակ, եթե զորքի վերախմբավորում արվել, եթե հակահարձակում լիներ` կհաղթեինք։ Ադրբեջանական բանակը հյուծված էր»։
Արմենն ու զինակիցները Շուշիի ինքնապաշտպանությանն ակտիվ մասնակցություն չեն կարողացել ունենալ, որովհետև անընդհատ ստանում էին տեղափոխվելու հրամաններ։ Պատերազմում վերջին մասնակցությունը Քարին տակում էր։ Արմենն ասում է՝ ամեն ոլորտում անկազմակերպվածությունը ծանր հետևանքներ է թողնում, ռազմի դաշտում՝ առավել ևս։
«Մի տեղից տեղափոխում էինք մեկ այլ տեղ։ Դիրքավորվում էինք, հետ էին կանչում, կամազով գնում էինք ուրիշ տեղ։ Անտառում էինք դիրքավորվում։ Մնացինք հրետակոծության տակ։ Տարան Քարին Տակ նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը։ Թշնամու հատուկ նշանակության ստորաբաժանման 400 հոգի պետք է գային, բայց տեղի ունեցավ հրետակոծություն»։
Ինտենսիվ հրետակոծության ժամանակ վիրավորվել է նաեւ կամավորը։ Երկու զոհ, երեք ծանր, երկու թեթև վիրավորների թվում էր նաև ինքը։ Հրետակոծությունից պաշտպանվել ամբողջովին չստացվեց՝ Արմենն այտոսկրից վիրավորում ստացավ։ Բեկորային վիրավորում ստանալուց հետո Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել ու վիրահատվել։ Այտոսկրի իմպլանտ է տեղադրվել, իսկ վիրահատությունից հետո մնացած սպին նրան ամբողջ կյանքը կհիշեցնի՝ անցած ուղին։
Պատերազմից հետո Արմենը միանվագ 500 հազար դրամ աջակցություն է ստացել։ Բայց մինչ օրս վիրավոր կամավորին հաշմանդամության կարգ չի տրվել։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ու «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմում–բողոքների քննարկման արդյունքում ԿԸՀ–ն այսօրվա նիստում որոշեց մերժել դրանք։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ներկայացնելով հանձնաժողովի որոշումը, հայտնեց, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչել կարելի է միայն այն դեպքում, երբ թույլ տրված խախտումները բացառեն ընտրության իրական արդյունքները ճշգրտորեն որոշելու հնարավորությունը։
Այսինքն` խախտումների պարզ թվարկումը բավարար չէ։ Պահանջվում է ապացուցել, որ այդ խախտումների արդյունքում հնարավոր չէ պարզել ընտրության իրական պատկերը»,– ասաց Մուկուչյանը։
ԿԸՀ–ն միաձայն քվեարկությամբ հաստատեց երեք քաղաքական ուժերի դիմումները մերժելու որոշումը։
Նշենք, որ դիմում ներկայացրած քաղաքական ուժերը, ներկայացնելով նախընտրական քարոզչության, ընտրությունների ու քվեների հաշվարկի ընթացքում տեղի ունեցած խախտումների դեպքերն ու միջադեպերը, ինչպես նաև պետական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ իրենց դիտարկումները` ԿԸՀ–ին պահանջ էին ներկայացրել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել և ԱԺ ընտրությունների վերաքվեարկություն նշանակել։
Դիմումատուներից ԿԸՀ նիստին ներկա էր ու քաղաքական ուժի դիրքորոշումը ներկայացրեց միայն «Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Մեր կողմից ներկայացված դիմումը տարբերվում էր նրանով, որ մենք փորձել ենք ներկայացնել հարցը ոչ թե բուն քվեարկության օրվա տրամաբանության մեջ, այլ ընտրական գործընթացի ամբողջ շղթայի մեջ, քանի որ կարծում ենք՝ հենց այս ընտրություններում ամբողջ շղթայի բացահայտումն է, որ առանցքային նշանակություն ունի, թե ինչ տեսակի, այդ թվում՝ համակարգված խախտումներ են տեղի ունեցել: Այս մասին արտահերթ ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:
«Մենք գործ ենք ունեցել մի իրավիճակի հետ, երբ սահմանադրական կարգավորումների իմաստով անձը, որը զբաղեցնում է բարձրագույն պաշտոնը, հրաժարվում է այդ պաշտոնի կատարումից, բայց բոլոր դեպքերում շարունակում է պաշտոնավարել, այդ թվում` արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում։ Գրեթե բոլոր տեսանյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անձինքն, մասնակցելով հանրային հավաքներին, մշտապես օգտագործում էին «հանդիպում վարչապետի հետ» եզրույթը։ Այսինքն բոլոր դեպքերում նշված պաշտոնի և դրանից բխող հետրանքների ազդեցությունը ամեն կերպ օգտագործվում էր։ Բացի այդ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ընտրական գործընթացների ողջ շրջանում առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում որպես իրավական փաստ արձանագրվեց իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման հանգամանքը՝ Վարչական դատարանի կողմից կայացված վճռով»,-ասաց նա։
Վարդեւանյանի խոսքով` մյուս հանգամանքն այն է, որ շատ կարճ ժամանակահատված կազմող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մի քանի օր պարունակել է բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի կողմից ատելության խոսքի ուղղակի քարոզ։
«ԿԸՀ նախագահը չներկայացրեց այն բառապաշարը, որ օգտագործվել էր, ես ևս զերծ կմնամ դրանից, բայց փաստը մնում է փաստ, որ մի քանի օր շարունակ նման տեսակ արտահայտություններ են հնչել, դրանք ամեն կերպ տարածվել են, և պատկերացրեք՝ ընտրողների կամարտահայտության վրա դրանք ինչպիսի ազդեցություն կարող էին ունենալ և ունեցել են։ Վարչական դատարանը շատ հստակ նման հանգամանքը դիտարկել է ընտրական օրենսդրության խախտումների լույսի ներքո, այդ թվում՝ արձանագրելով ԿԸՀ անգործությունը»,-ասաց նա։
Ըստ Վարդեւանյանի` մյուս հանգամանքը վերաբերում է զինծառայողների քվեարկությանը:
«Առնվազն այն տվյալները, որ հրապարակված են, որ փորձում ենք ուսումնասիրել, վերաբերում են զինծառայողների կողմից քվեարկությանը, կարծես թե թիվը կազմում է 10933, բայց ես չեմ կարող չօգտագործել «կարծես թե» եզրույթը, քանի որ ամբողջ գործընթացը գաղտնի է պահվում, այսինքն մենք որևէ հնարավորություն պատշաճ վերահսկողության կամ կանխարգելիչ գործողությունների իրականացման չենք ունեցել։ Մինչ քվեարկության օրը ներկայացվել էր նաև գրություն ԿԸՀ նախագահին, որով փորձ էր արվել ստանալ տեղեկատվություն, թե զինծառայողները որ տեղամասերում են քվեարկելու, որը ևս գաղտնի է պահվել։ Անձինք մասնակցում են անձնագրով կամ անձնագրին հավասարեցված նույնականացման քարտով։ Բայց մենք ունենք իրավիճակ, երբ օրինակ զինծառայողները քվեարկում են զինվորականվորական գրքույկով, որը ո՛չ անձնագիր է, ո՛չ նույնականացման քարտ, չունի դրանց բնորոշ պաշտպանիչ միջոցներ, և դրան զուգահեռ մենք ունենք բազմաթիվ ահազանգեր և տեսանյութեր, երբ զինծառայողներին ոչ թե ուղղորդում, այլ հրամայում են՝ ինչպես քվեարկեն: Շատ է քնարկվել, որ պետք է բացառել ընտրական տեղամասի մոտ կուտակումները, ավտոմեքենայով մարդկանց ընտրատեղամասեր տանելը։ Իհարկե, դրա ուղղությամբ միջոցներ ձեռնարկվել են, բայց զինծառայողները հենց այդ իրավիճակում են․ ավտոմեքենայով բերվում են ընտրական տեղամաս, քվեարկում են զինվորական ավելի բարձր կոչում ունեցողի ուղեկցությամբ, ազդեցությամբ»,-ասաց նա:
Հաջորդ խնդիրը, «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի խոսքով այն է, որ ընտրություններին մասնակիցներից 100 հազարից ավելիի անձնագիրը չի աշխատել:
«Նորություն չէ, որ ընտրական ռեգիստրը և ցուցակները ուռճացված են։ Դա համակարգային խնդիր է, բայց մյուս կողմից ունենք իրավիճակ, երբ ընտրություններին մասնակցել է 49 տոկոսը և այդ մասնակիցներից 100 հազարից ավելիի անձնագիրը չի աշխատել, սա կարող է տարատեսակն ընտրակեղծարարական մեխանիզմների իրագործման գործիք լինել։Առնվազն տարակուսելի է, թե ինչպես է ստացվում, որ ընտրական տեղամասերում, որոնցից որևէ մեկում վերահաշվարկ կատարվել է, «Հայաստան» դաշինքի ձայները շատանում են։ Նաև առհասարակ ընտրական իրավունքի իրացման մասով խնդիրները, որոնք Անձնագրային և վիզաների վարչությունն առաջացրեց։ Խոսքը հատկապես գնում է Արցախի Հանրապետությունից ստիպված Հայաստանի Հանրապետություն տեղափոխված մարդկանց մասով։ 100-ավոր, հազարավոր մարդկանց պարզապես թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին, բայց որոշներին էլ թույլ են տվել»,- ասաց նա։
ԿԸՀ նախագահ Մուկուչյանը, արձագանքելով այն դիտարկմանը, թե զինծառայողները քվեարկությանը մասնակցել են զինգրքույկներով, նշեց, որ միշտ է այդպես եղել, և նրանց համար զինգրքույկը անձը հաստատող փաստաթուղթ է:
Վարդևանյանը պատասխանեց՝ պետության կողմից իր գործողությունների կատարման տեսանկյունից եղել է թերություն.«Պետք էր մտածել մեխանիզմներ՝ ինչպես զինծառայողների ընտրության հարցն ապահովել, որ չլինեն 100 հազարից ավելի անձնագրեր, որոնք չեն աշխատում, որ չլինի այդ աստիճան մեծ ընտրական ցուցակ: Քարոզարշավի 12 օրերից 7-ի ընթացքում խոսում էր վենդետաների, գլխից խփելու, ասֆալտին փռելու մասին, դրան զուգահեռ՝ վարչական ռեսուրսների չարշահումներ»:
Վարդեւանյանը հավելեց, որ իրենց դիրքորոշումը հստակ է Սահմանադրական դատարանում նշված հարցերը համակցության մեջ և առանձին-առանձին բարձրաձայնելու են։
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը մտահոգիչ է։ Նրա մոտ դեռևս ճնշման տատանումներ կան, շաքարի քանակը չի կարգավորվում, կան նաև երիկամային խնդիրներ, , իսկ սրտի շրջանում կան սեղմոցներ։ Այս մասին այսօր տեղեկացրել է Բժշկական համալսարանի դասախոս Ս. Սահակյանը։
«Նրա էլեկտրոսրտագրում փոփոխություններ կան, մենք նոր ատամիկներ տեսանք, որոնք նոր փոփոխությունների նշան են, եթե այս գործընթացը շարունակվի՝ ստենդավորումը չափազանց դժվար լինելու՝ ուղեկցող հիվանդությունների հետ կապված»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր 539 բուժաշխատող բաց նամակով են հանդես եկել՝ դիմելով ՀՀ քաղաքացուն, կառավարությանը, գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին՝ պրոֆեսոր Չարչյանի խափանման միջոցը փոխելու պահանջով։
«Մենք ուզում ենք, որ իր վիրահատասեղանին մոտ մոտենա այն պրոֆեսորը, որը երկար տարիներ բացառիկ վիրահատություններ է կատարել, որի անունը գիտեն ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝արտասահմանում»,-ասաց Սահակյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.