29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...րագրող Մարկ Գրիգորյանն ահազանգել է, որ Հայաստանում «AstraZeneka»–ով պատվաստվելուց հետո փորձել է դրա QR կոդով Նորվեգիա գնալ, սակայն պարզվել է, որ Եվրոպան չի ընդունում այդ կոդը։ Գրիգորյանը Facebook–ի իր էջում այս մասին գրառում է արել` հավելելով, որ դրանից հետո երբ փորձել է հասկանալ, թե որն է պատճառը, պատկան մարմինները մեկը մյուսի մոտ են ուղարկել իրեն։
Թվում էր` հարցը պետք է շատ պարզ ձևով լուծվի, և ես զանգեցի «Թեժ գիծ»։ Սակայն իմ զանգերին այդպես էլ պատասխանող չեղավ։ Հետո գնացի առողջապահության նախարարություն, որտեղ տվեցին Armed eHealth-ի հեռախոսահամարը, որն էլ տրամադրում է QR կոդերը։ Armed eHealth-ն ինձ ուղղորդեց դեպի առողջապահության նախարարություն»,–գրել է Գրիգորյանը։
Ի պատասխան առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել` ասելով, որ մեր երկրում առկա «AstraZeneka» պատվաստանյութը ճանաչված է ԵՄ-ի կողմից:
«Ներկայում ընթանում է նաև պատվաստման հավաստագրերի փոխճանաչումը, որի դեպքում ԵՄ երկրները կճանաչեն ՀՀ-ում տրվող պատվաստման սերտիֆիկատները, իսկ մենք` ԵՄ երկրներինը»,–նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։
Միաժամանակ նախարարությունից հավելել են, որ վերոհիշյալ գործընթացով զբաղվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Read
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ Ադրբեջանի հանրապետության վարչական շրջանների նոր բաժանման մասին։ Ըստ հրամանագրի՝ Ադրբեջանում ստեղծվել են «Արևելան Զանգեզուրի» եւ «Ղարաբաղի» տնտեսական շրջաններ։ Գրում է ադրբեջանական MInval.az-ը։
Ըստ հրամանագրի, Բաքվի վերահսկողության տակ գտնվող շրջանները՝ Ջրականը, Քարվաճառը, Սանասարը, Քաշաթաղը և Կովսականը փոխանցվել են «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական գոտու ենթակայությանը:
«Ղարաբաղի» տնտեսական գոտում են հայտնվել Ստեփանակերտ քաղաքը, Բեղամեջ, Ակնա, Պարտավ, Վարանդա, Խոջալու, Մարտկերտ, Շուշի և Թարթառ շրջանները:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման թաթոյանը գրում է.
«Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի հուլիսի 5-ի կրակոցներն ապացուցում են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է:
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարևանությամբ ադրբեջանական 2021թ. հուլիսի 5-ի կրակոցների հետ կապված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ խոսքը նրանց տեղակայման այն դիրքերից կրակոցների մասին է, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ այդ տարածքները Վարդենիս համայնքի արոտավայրերն են, որտեղ նաև գտնվում են մարդկանց բնակության վայրերը՝ սարատեղիները:
Գարնան, ամառվա և աշնան ամիսներին այդ սարատեղիներում մարդիկ բնակվում են ընտանիքներով, այդ թվում՝ երեխաների հետ, և զբաղվում են անասնապահությամբ: Այդ վայրերում են համայնքների բնակիչները զբաղվում նաև հողագործությամբ:
Ադրբեջանական կրակոցների պատճառով քաղաքացիական բնակիչներն նշված տարածքները կա՛մ ընդհանրապես չեն կարողանում օգտագործել, կա՛մ օգտագործումը խիստ սահմանափակված է: Ընդ որում, այդ տարածքների նկատմամբ համայնքների բնակիչներն ունեն ՀՀ իրավասու մարմինների օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներ:
Ըստ պարզված տվյալների՝ ադրբեջանական կրակոցները տեղի են ունեցել հուլիսի 5-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ուղղված են եղել ՀՀ Զինված ուժերի դեմ, եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, ինտենսիվ և տևել են շուրջ 30 րոպե:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է նաև, որ կրակոցները պարզ լսվել են սարատեղիներում և Վերին Շորժա գյուղում:
Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողների այս պարբերական դարձած կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար:
Ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար կատարում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի համայնքների հարևանությամբ կամ բնակիչների նկատմամբ:
2021թ. հուլիսի 5-ի կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է:
Այդ արարքներն ուղղված են նաև ՀՀ բնակիչներին սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն:
Խոսքը միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների մասին է:
ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը:
Ադրբեջանական կրակոցների փաստը այսօր նաև պաշտոնական հայտարարությամբ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի հրահրած հրաձգության արդյունքում թեթև վնասվածք է ստացել ՀՀ զինծառայող: Հրապարակումներ են եղել նաև լրատվամիջոցներում»:
«Փառք ու պատիվ այն տղերքին, որոնք կռվել են։ Բայց անդրադառնամ ռազմագերիներն։ Նրանք ինքնագլուխ չեն հայտնվել այնտեղ։ Պետությունն է չէ՞ նրանց տարել։ Հրաման են տվել, մարդիկ հրամանով գնացել իջել են այնտեղ»։ Նման կարծիք է հայտնում ազատամարտիկ Արագած Ախոյանը՝ հավելելով, որ ազատամարտիկներն ու պահեստազորայիններն ընդհանրապես, իրավունք չունեն չկատարելու հրամանը։ Ախոյանի կարծիքով, զինծառայողները պատահականորեն չեն գերեվարվել.
«Ես խիստ կասկածում եմ։ Ինչու՞ դեկտեմբեր ամսին մարդիկ գնացին հայտնվեցին մի տեղում, երբ արդեն 20 օրից ավել ստորագրված էր այդ խայտառակ փաստաթուղթը և մարտական ակտիվ գործողություններ չկար սահմանում։ Ինչպե՞ս գերեվարվեցին 60-65 հոգին։ Ես հակված եմ, որ սա պլանավորված պրոցես էր. քանի որ քարտեզները սենց թե նենց պիտի հանձնեին, տղերքին տարան գերեվարեցին, որ հետո քարտեզները տան, Ալիևն էլ պորցի-պորցի տղերքին տա, մեր երկրի չակերտավոր ղեկավարն էլ ասի՝ սա Ալիևի բարի կամքի դրսևորումն էր»։
Մանրամասները՝ տեսանյութում
Սիբիրյան խոցը շատ վտանգավոր հարուցիչ է, որը օրգանիզմին շատ վնասներ կարող է հասցնել:Հայաստանում դեռևս վարակի մաշկային ձևն է տարածված, շատ մեծ ջանքերով կարելի է ազատվել սրանից, բայց, Աստված չանի, եթե սիրբիրախտի հարուցիչի աղիքային կամ թոքային ձևը տարածվի, մենք դրա տակից չենք կարողանա դուրս գալ:Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը և ավելացրեց, որ սրանք համարյա թե բուժումներ չունեն և, ներթափանցելով մարդու օրգանիզմ, մինչև անգամ տանջամահություն կարող են առաջացնել:
Բժշկուհին ընդգծեց, որ վարակի տարածումը կանխելու համար Կառավարությունը պետք է հայտարարի արտակարգ դրություն, պետք է արգելվեն ապօրինի մորթերը և վաճառքի հանված մսերը ստուգվեն.
«Արտակարգ դրություն անհրաժեշտ է նաև նրա համար, որպեսզի կարողանանք հասկանալ վարակի աղբյուրը: Կարող են մի քանի աղբյուրներ լինել՝ ջուրը, սատկած կենդանին, մոծակը:Գեղարքունիքում կան դիրքեր, որ թշնամին գրավել է, այնտեղ մենք ջրային ռեսուրսներ ունենք, որոնց թշնամին մասնակի տիրապետում է: Չի կարելի թողնել գյուղացու մտածելուն, որ ինքը մորթը կանի, իր անասունը կտանի, կթաղի և վարակը կկանխենք, սա կդիտարկվի որպես հանցագործություն»,-ասաց Նունե Ներսիսյանը:
Վերջինիս խոսքով՝ վարակվելու դեպքում բացի մաշկային ախտահարումից, կարող է լինել ջերմության բարձրացում, դողէրոցք, իսկ վարակի գաղտնի շրջանը 1-3 օր է.
«Կարող է որևէ սիմպտոմ չլինել, ջերմություն չունենա մարդ, բայց մաշկի վրա գոյացություններ առաջանան և դրանով ախտորոշեն, որ տվյալ անձը սիբիրախտով վարակված է»,-ասաց զրուցակիցը:
Բժշկուհին հորդորեց զերծ մնա ստուգման լիցենզիա չունեցող և փողոցից մսեր գնելուց.
« Պետք է զերծ մնալ մսեր գնելուց, որոնք չգիտենք՝ որտեղից են բերվել, առողջ կենդանու միս է, թե՝ վարակված, մինչև հայտարարեն արտակարգ դրություն, որ կանխեն այս վիճակը»,-ասաց Նունե Ներսիսյանը:
Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը որոշել են չերկարացնել, զորացրում են, պատժում են ու մեկուսացնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը:
«Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը որոշել են չերկարացնել, զորացրում են, պատժում են ու մեկուսացնում:
Պատժում են ադրբեջանական ազդեցության գործակալի հրաժարականը պահանջելու համար, Տավուշի մարզից թշնամուն Հայկական տարածքներ հանձնելու հրամանը չկատարելու համար:
Եթե մինչ օրս Տավուշի մարզում չեք հանդիպում «բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակին և ճանապարհին չեք տեսնում ադրբեջանական զինվորներին, ապա դրա համար պարտական եք այս տաղանդավոր զինվորական և իսկական Հայ մարդուն:
Ինչ ասեմ, վայելեք ձեր ընտրությունն ու ադրբեջանական պողպատը …»։
Գյումրիի «Ավտոկայան» թաղամասում հայտնաբերվել է նորածին տղա երեխա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից։
Ոստիկանությունը լքված երեխայի մասին ահազանգը ստացել է հուլիսի 3-ին՝ ժամը 10:10-ին: Երեխան հայտնաբերվել է Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մերձակայքում: Դեպքի վայրում այժմ աշխատում է քննչական խումբը։ Դեպի մանրամասները ճշտվում են։
Ըստ տեղեկությունների՝ տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդը, նա լսել է երեխայի ձայնը, մոտեցել ու անմիջապես ահազանգել ոստիկանություն ու շտապօգնություն:
Հավելենք, որ նորածինը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»:
Հիվանդանոցի վերակենդանացման բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեխան հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ եղել է կապտած և սառած՝ դրսում մնալու պատճառով։ Նա եղել է հողոտ, վրան եղել են խոտի դեզի և ծղոտի կտորներ։
«Երեխան արարտներ չունի, առողջ է։ Տեղափոխման պահին եղել է մի քանի ժամ առաջ ծնված՝ դեռ մեկ օրը չլրացած։ Կյանքին վտանգ չի սպառնում, սրտի աշխատանքը կարգավորված է, բայց ակտիվ լաց չունի»,- նշեց նա։
Բժշկուհին հավելեց, որ այս պահին դեռ հայտնի չէ, թե երբ նորածինը դուրս կգրվի հիվանդանոցից։
Դատախազության գործառույթների իրականացման շրջանակում պարզվել է, որ վերջին ժամանակահատվածում արձանագրված մի շարք ինքնասպանության և ինքնասպանության փորձ կատարելու դեպքեր ուղղակի առնչություն ունեն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ 2020թ.-ին սանձազերծված պատերազմի արդյունքում անձանց մոտ առաջացած հոգեբանական խնդիրների հետ:
Գլխավոր դատախազությունից մանրամասնում են, որ մայիսի 3-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկում կատարված ինքնասպանության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 1975թ.-ին ծնված անձը, որը պատշգամբից նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել, որպես դիպուկահար, կամավորական հիմունքներով «Աջափնյակ» ջոկատի կազմում մասնակցել է 44-օրյա պատերազմին, գտնվել Հադրութում, Մարտակերտում՝ ողնաշարի և ոտքի շրջաններում ստանալով մարմնական վնասվածքներ: Պարզվել է, որ վերջինս մարտի դաշտում բազմաթիվ զոհեր է տեսել, կորցրել ընկերներին, պատերազմից վերադառնալուց հետո գտնվել դեպրեսիոն հոգեվիճակում, անընդհատ օգտագործել ալկոհոլ և 2021թ.-ի մարտ և ապրիլ ամիսներին ինքնասպանություն գործելու փորձեր կատարել:
Մեկ այլ՝ 2021թ. մայիսի 10-ին Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկում բնակարանի պատուհանից նետվելու միջոցով կատարված ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանկաում պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձի որդին՝ ժամկետային զինծառայողը, մասնակցել է 44-օրյա պատերազմին՝ լինելով ամենաթեժ կետերում՝ Շուշիում, Լիսագորում, Քարինտակում: Պատերազմի ընթացքում որոշ ժամանակ որդուց որևէ տեղեկություն չունենալով, տեղյակ լինելով նրա ընկերների զոհվելու մասին, հայրն այցելել է տարբեր դիահերձարաններ՝ փորձելով որոնել ու գտնել նրա դիակը, որի արդյունքում հոգեկան ներաշխարհը խաթարվել է:
Բացի այդ, 2021թ. ապրիլի 26-ին Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի շենքերից մեկի բնակիչ, 1993թ. ծնված անձը զանգահարել է ԱԻՆ և հայտնել, որ կյանքին վերջ տալու նպատակով գտնվում է Երևան քաղաքի «Կիևյան» կամրջի մոտ: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքում նա բացատրություն է տվել այն մասին, որ կամավորական հիմունքներով մասնակցել է 2016թ. ապրիլյան և 2020թ. Արցախյան երկրորդ պատերազմի ռազմական գործողություններին: Պատերազմի ավարտից հետո չի կարողանում քնել, աչքերին զոհված զինծառայողների դիակներ են երևում, մշտապես վախի զգացողություն ունի, չի կարողանում քնել ու ապրելու ցանկություն չունի:
Դատախազությունից նշում են, որ այսինքն՝ պատերազմը, ինչպես օրինաչափորեն բնորոշ է նմանատիպ իրավիճակներին, բացասական ազդեցություն է գործում մարդկանց, հատկապես պատերազմի մասնակիցների, զոհերի և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների՝ պատերազմի, որպես սոցիալական արհավիրքի, աղետաբեր հետևանքների անմիջական կրողների հոգեկան առողջության վրա՝ հանգեցնելով տարբեր հոգետրավմատիկ իրավիճակների, ընդհուպ՝ հոգեբանական տարբեր խանգարումների: Հոգեբանական նշված խնդրի ազդեցությունը կարող է լինել բավականին երկարատև և դժվար հաղթահարելի, եթե դրա չեզոքացման համար ձեռնարկվող միջոցառումները չլինեն բազմակողմանի և համալիր, այսինքն նշված անձինք առանձնահատուկ հոգածության կարիք ունեն:
Հոգեբանական վերոնշյալ խնդիրների պատճառների և հետևանքների վերլուծությունը, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված գործողությունները ՀՀ դատախազության համար էական են՝ հաշվի առնելով հետպատերազմյան ողբերգական հետևանքները նվազագույնի դարձնելու անհրաժեշտությունը:
Ելնելով վերոնշյալից, խնդրի լուծման հրատապությունից և սոցիալական նշանակությունից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ առաջարկելով վերը թվարկված դեպքերը քննարկման առարկա դարձնել պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրների լուծմամբ զբաղվող մասնագիտական շրջանակների հետ, առավել արդյունավետ և ընդգրկուն դարձնել պատերազմական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող հոգեբանական և հոգեբուժական առաջնային օգնությունը: Առաջարկվել է նաև ընդլայնել հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ծառայությունների տրամադրումը:
Քաղաքական պատճառներով զինվորականներին պաշտոններից ազատելը օրենքի խախտում է, հանցագործություն և դավաճանություն զինված ուժերի նկատմամբ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Զինված ուժերում կադրային փոփոխություններին:
Հիշեցնենք, որ հունիսի կասեցվել էին Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանի լիազորությունները: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝նա հրաժարվել է կատարել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկելու ՊՆ հրահանգը, ինչի արդյունքում ՊՆ-ից պահանջել են դիմումներ գրել ու հեռանալ: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ նա զորացրվել է։
Տեղեկությունների կան նաեւ այն մասին, որ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պայմանագիրը չի երկարաձգվի:
«Լսել եմ, որ Մեղրիի հրամանատարն ազատվել է պաշտոնից այն պատճառով, որ նրան ցուցում են տվել, որ ՔՊ-ի համար քարոզչություն իրականացնի, նա չի համաձայնվել: Գրիգորի Խաչատուրովը իմ ժամանակ է նշանակվել կորպուսի հրամանատար, նա մեր Զինված ուժերի կայացած և գրագետ հրամանատարներից մեկն է, որն իրեն ցուցադրել է դրական առումով մարտական գործողություններում»,-ասաց Օհանյանը և հավելեց, որ զինված ուժերում կադրային փոփոխությունները պետք է լինեն պլանային, իսկ քաղաքական պատճառներով զինվորականներին պաշտոններից ազատելը դա օրենքի խախտում է.
«Դա, կարելի է ասել, նաև հանցագործություն է և դավաճանություն է զինված ուժերի նկատմամբ: Սա հիմնական պատճառներից մեկն է եղել 44-օրյա պատերազմում մեր պարտության»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Ես զինվորական եմ, քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգամ Գեւորգյանը։
Հիշեցնենք, որ Մեղրիի եւ Մեհրաբի զորամասերի հրամանատարների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Նախարարությունը պատճառների մասին չէր հայտնել, սակայն ըստ շրջանառվող լուրերի՝ հրամանատարներին ազատել են ծառայությունից՝ Փաշինյանի օգտին ձայներ ապահովելուց հրաժարվելու համար։
Արգամ Գեւորգյանն ասաց, որ սեփական զեկուցագրի համաձայն զորացրվել է։
Նախկին հրամանատարը պատմեց, թե ինչն է իրականում հանգեցրել այսպիսի իրավիճակի. «Վերադասն ինձ տեղեկացրել է, որ ես ծառայությունից դուրս եմ գալիս, ասացին՝ նպատակահարմար չէ Մեղրիում մնալդ։ Ես էլ զեկուցագիր եմ գրել եւ զորացրվել։ Իրենք են ուզեցել աշխատանքից ազատել, ես ինքնակամ եմ դուրս եկել»։
Գեւորգյանը պնդեց, որ ինքը քաղաքականությամբ երբեք չի զբաղվել, խնդիրն այլ տեղում է. «Կապավոր Լուսինե Մկրտչյանն ինձնից ենթասպայի հաստիք է խնդրել գաղտնի ձեւով, որ ուրիշին հանեմ, իրեն նշանակեմ, ես ասել եմ՝ ինչպե՞ս կարող եմ ուրիշին հանել, քեզ նշանակել, հաջորդ անգամ նման հարցով չգաս։ Դրանից հետո սկսել է անընդհատ թեժ գիծ զանգել, հրամանատարի անունից զանգում էին վերադասին, բողոքում, զանգում էին Պաշտպանության նախարարություն, ամեն բառը ճոխացրած ներկայացնում, թե վատ բաներ եմ ասում իշխանության հասցեին»։
Արգամ Գեւորգյանի պնդմամբ՝ այս գործընթացի պատճառներից է նաեւ այն, որ ինքը Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ընկերն է։
Գեւորգյանն անդրադարձավ նաեւ իր նկատմամբ նշանակված ծառայողական քննությանը.
«Սկսվեց ծառայողական քննություն, իմ պաշտոնավարումը կասեցվեց, 80-100 մարդու հարցաքննության արդյունքում պարզվեց, որ ես անմեղ եմ։ Հունիսի 29-ի հրամանով ինձ նորից վերականգնեցին իմ պաշտոնում։ Առաջին օրը գնում եմ աշխատանքի, այդ աղջիկը նորից զանգում ու բողոքում է, որ եկել է, ես չեմ ուզում նրա հետ ծառայել, երեկոյան Գլխավոր շտաբից տեղեկացնում են, որ ինձ շտապ կանչում են Երեւան։ Նախարարությունում նորից տեղեկացնում են, որ նորից մինչեւ հուլիսի 5–ը կասեցված են նրա լիազորությունները, այդ աղջիկը նորից բողոքում է»։
Արգամ Գեւորգյանը պատմեց, որ 2 պատերազմ է անցել, վիրավորվել է, սակայն հայրենիքի հանդեպ իր պարտքը միշտ կիսատ է համարել ու շարունակել ծառայությունը. «Ես նրանց ապացուցել եմ, որ քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվում, ես զինվորական եմ։ Ես 2 պատերազմով անցել եմ, զինվորի կողքին եմ եղել։ Այն հրամանատարները, որոնք փախչել են մարտի դաշտից, հիմա պաշտոնի առաջխաղացում են ունենում. իմ 24-25 տարվա ծառայությունը ջուրն են գցում։ Մաքուր ծառայել եմ իմ ազգին ու հայրենիքին, կռվել եմ, իմ խնդիրն էլ կատարել եմ»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.