29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ` վարչապետի պաշտոնակատարի կադրային քաղաքականությունն ունի միայն մեկ սկզբունք` անվերապահ հավատարմություն իր անձի նկատմամբ, իր ցուցումների անվերապահ կատարում, և նա հենց այս սկզբունքով է առաջնորդվում բոլոր պաշտոններում նշանակումներ անելիս։
«Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Արգիշտի Քյարամյանի նշանակումը, որն ավելի վստահելի մարդ է Փաշինյանի համար, քան ՔԿ նախկին պետը, և պատրաստ է նրա նույնիսկ անօրինական հրահանգները կատարել։ Իսկ թե Քյարամյանն ինչպիսի մասնագետ է, ինչ մակարդակ և փորձառություն ունի, արդեն ոչ թե երկրորդական, այլ ընդհանրապես որևէ նշանակություն չունի»,– նշեց իրավապաշտպանը։
Իշխանյանի կարծիքով` այսօր Հայաստանում իրավական դաշտի մասին խոսելն ուղղակի զավեշտ է, քանի որ այստեղ գործում են ոչ թե օրենքները, այլ Փաշինյանի կամքն ու ցուցումները, հետևաբար «իրավական», «իրավապահ», «օրինականություն» հասկացությունների մասին խոսելն այլևս ավելորդ է։
«Ես մեկ օրինակ բերեմ պատմությունից, թե ինչպես 1937 թվականին Խորհրդային Միությունում Յագոդային փոխարինեց Եժովը, որովհետև նա ավելի վճռականորեն ու անվերապահորեն էր կատարում բռնապետ Ստալինի ցուցումները։ Քյարամյանի ու ՔԿ նախկին պետ Գրիգորյանի համեմատությունը նույն համատեքստում է, ավելի շատ ռեպրեսիաների իրականացում, ինչն ամենայն հավանականությամբ նախապես համաձայնեցվել է Քյարամյանի նշանակումից առաջ, այսինքն` ռեպրեսիաներ կկիրառվեն նրանց նկատմամբ, ում Փաշինյանը կնշանակի մեղավոր»,–ասաց իրավապաշտպանը։
Իշխանյանի խոսքով` առայժմ դաշտում չի երևում այդ ամենին հակազդող որևէ ուժ, իսկ այն ուժը, որը կարող է հավակնել այդ դերին, մասնակցեց ընտրություններին վարչապետի պաշտոնակատարի թելադրած խաղի կանոններով և այժմ ջախջախված վիճակում է։ Ըստ նրա` ՔԿ–ն հետայսու ավելի վճռականորեն է կատարելու քաղաքական պատվերները։
Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանին:
Yerevan Today-ը գրում է․ Սյունիքի մարզի մի շարք համայնքապետերի ՀՔԾ միջնորդությամբ դատարանները կալանավորել են։ Բանն այն է, որ Քարահունջ, Որոտան համայնքների ղեկավարները համայնքների սոցիալապես անապահովներին դրամական օգնություն են բաժանել՝ օրինական որոշումներով․ մի բան, որն արվում է մշտապես և հրապարակվում է առցանց։
Համայնքների բնակիչները հայտարարում են, որ ընտրություններից հետո ոստիկանությունը նրանց հրավիրում է բաժին, բերման ենթարկում, սպառնում է կալանքով և ցուցմունք փորձում կորզել, թե ստացածը ընտրակաշառք է։
Նրանք պնդում են, որ կաշառք չեն ստացել, ստացել են սոցիալական օգնություն, քանի որ ծանր պայմաններում են ապրում, իսկ իշխանությունը գյուղերի մի մասը կամ արոտավայրերը նվիրել է թշնամուն, և իրենք չեն կարող անասուն պահել, հողագործությամբ զբաղվել, անելանելի վիճակում են։ Իրավապահ համակարգը, սակայն, ամեն կերպ հասնում է համայնքապետերի կալանքին։ ։
Երբ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հարց ուղղեց դատախազին՝ միայն Գորիսո՞ւմ, թե՞ բոլոր համայնքներում օգնության հետքերով գնում են, դատախազը պատասխանեց, որ բոլոր համայնքներում էլ օգնության հետքերով գնում են։ Դատախազի այս հայտարարությունը խիստ կասկածելի է, եթե չասենք՝ սուտ։
Գրեթե բոոր մարզերում, քաղաքներում, համայնքներում ՏԻՄ ղեկավարները որոշումներ են կայացրել սոցիալապես անապահովների դրամային աջակցության մասին։ Այդ որոշումները հազարների են հասնում միայն ընտրությունների օրերին կամ ընտրությունների ամսում։ Սակայն մենք միայն լսում ենք այն մասին, որ քննչական մարմինները գնում են «Հայաստան» դաշինքին աջակցած համայնքապետերի հետևից։
Այժմ հրապարակում ենք մարզպետների՝ հունիս ամսվա առաջին 21 օրերի դրամական օգնությունների, ինչպես նաև պարգևատրումների ցանկը։
Արարատի մարզ, մարզպետի ԺՊ՝ Ռազմիկ Թևոնյան
Մարզպետի հունիսի 21-ի որոշմամբ, այսինքն՝ ընտրություններից մեկ օր անց, սոցիալական աջակցության նպատակով մեկ միլիոն չորս հարյուր տասը հազար դրամի միանվագ օգնություն է բաժանվել 28 հոգու:
Մարզպետի հունիսի 4-ի որոշմամբ՝ մարզպետարանի աշխատակիցները պարգևատրվել են:
Հունիսի 4-ի որոշմամբ, մարզպետը 1 մլն 825 հազար դրամ է հատկացնում սոցիալապես անապահով 33 ընտանիքների՝ 20-200 հազար դրամ։
Արմավիրի մարզ, մարզպետի ԺՊ՝ Համբարձում Մաթևոսյան
Մարզպետի ԺՊ-ի հունիսի 8-ի որոշմամբ՝ սոցիալական աջակցության նպատակով հատկացվել է մեկ միլիոն հարյուր քառասուն հազար դրամ՝ որպես 35 քաղաքացու միանվագ դրամական օգնություն: Տարբեր համայնքների բնակիչների հատկացվում է 20-60 հազար դրամ։
Գեղարքունիքի մարզ, մարզպետի ԺՊ՝ Գնել Սանոսյան
Մարզպետի ԺՊ-ի հունիսի 18-ի որոշմամբ՝ սոցիալական աջակցության նպատակով Լճավան համայնքի բնակիչ Աննա Մանուկյանին հատկացվել է հիսուն հազար դրամ միանվագ օգնություն:
Նույն օրվա՝ հունիսի 18-ի մեկ այլ որոշմամբ՝ սոցիալական աջակցության նպատակով Կարճաղբյուր համայնքի բնակիչ Ատոմ Սարգսյանին հատկացվել է վաթսուն հազար դրամի միանվագ օգնություն:
Հունիսի 17-ի որոշմամբ՝ սոցիալական աջակցության նպատակով հատկացվել է երկու հարյուր իննսունգինգ հազար դրամ՝ 14 քաղաքացու:
Հունիսի 17-ին կայացվել է երեք որոշում՝ սոցիալական աջակցության նպատակով Վարդենիս քաղաքի բնակիչ Գևորգ Բարսեղյանին հատկացվել է ութսուն հազար դրամի միանվագ օգնություն: Ծովինար համայնքի բնակիչ Անուշավան Թաթոյանին հատկացվել է հարյուր
հազար դրամ միանվագ օգնություն: Վերին Գետաշեն համայնքի բնակիչ Պապ Հակոբյանին հատկացնել հիսուն հազար դրամ միանվագ օգնություն:
Հունիսի 16-ի որոշմամբ, սոցիալական աջակցության նպատակով երկու հարյուր իննսունհինգ հազար դրամ է հատկացվել 21 հոգու:
Հունիսի 10-ի որոշմամբ, հատկացվել է չորս հարյուր քառասունհինգ հազար դրամ՝ 19 հոգու:
Մարզպետի ԺՊ-ի նույն օրվա մեկ այլ որոշմամբ, Շողակաթ համայնքի բնակիչ Սերյոժա Երիցյանին հատկացվել է հարյուր հազար դրամ միանվագ օգնություն:
Հունիսի 9-ի որոշմամբ, սոցիալական աջակցության նպատակով հատկացվել է չորս հարյուր քսան հազար դրամ՝ 21 հոգու:
Մարզպետի ԺՊ-ն հունիսի 9-ին մի շարք նման որոշումներ է կայացվել․ Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի բնակիչ Լուիզա կարապետյանին հատկացվել է հիսուն հազար դրամ միանվագ միանվագ օգնություն: Սևան քաղաքի բնակիչ Գայանե Սարգսյանին հատկացվել է
հարյուր հիսուն հազար դրամ: Լճաշեն համայնքի բնակիչ Հայկ Գասպարյանին հատկացվել է հիսուն հազար դրամ: Սևան քաղաքի բնակիչ Գայանե Աթայանին հատկացվել է հարյուր հիսուն հազար դրամ:
Հունիսի 8-ին մարզպետի ԺՊ-ն 2 որոշում է կայացրել․ դրանցից մեկով սոցիալական աջակցության նպատակով Սևան քաղաքի բնակիչ Մհեր Ղարիբյանին հատկացվել է հարյուր հիսուն հազար դրամ միանվագ օգնություն: Նաև հատկացվել է երեք հարյուր իննսունհինգ հազար դրամ՝ 20 հոգու:
Մարզպետի ԺՊ-ն հունիսի 4-ն հինգ հարյուր հազար դրամ է հատկացրել մարզի սահմանամերձ տարածքներում տեղակայված զորամասերի զինծառայողների համար քաղցրավենիք ձեռք բերելու նպատակով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ սոցիալական աջակցության
նպատակով Սևան քաղաքի բնակիչ Սուսաննա Բաբախանյանին հատկացվել է ութսուն հազար դրամ միանվագ օգնություն:
Մարզպետի հունիսի 3-ի որոշմամբ՝ Լիճք համայնքի բնակիչ Վիլգեմի Գեղամյանին Բաբախանյանին հատկացվել է վաթսուն հազար դրամ միանվագ օգնություն: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ հատկացվել է հինգ հարյուր տասը հազար դրամ՝ 21 հոգու:
Լոռու մարզ, մարզպետի ԺՊ՝ Արամ Խաչատրյան
Մարզպետի ԺՊ-ի հունիսի 17-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 3 քաղաքացու տրամադրվել է իննսուն հազար դրամ միանվագ օգնություն:
Հունիսի 10-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 8 քաղաքացու տրամադրվել է չորս հարյուր քառասուն հազար դրամ միանվագ օգնություն:
Հունիսի 9-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 60 քաղաքացու տրամադրվել է մեկ միլիոն երեք հարյուր տասնհինգ հազար դրամ միանվագ օգնություն:
Մարզպետի ԺՊ-ի հունիսի 8-ի որոշմամբ՝ 5 քաղաքացու տրամադրվել է երկու հարյուր երեսուն հազար դրամ միանվագ օգնություն:
Հունիսի 2-ի որոշմամբ՝ 7 քաղաքացու տրամադրվել է երկու հարյուր տասնհինգ հազար դրամ միանվագ օգնություն:
Մարզպետի ԺՊ-ի հունիսի 16-ի որոշմամբ՝ 12 քաղաքացու տրամադրվել է 270 հազար դրամ միանվագ օգնություն:
Հունիսի 15-ի որոշմամբ՝ 17 քաղաքացու տրամադրվել է 310 հազար դրամ միանվագ օգնություն: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ 12 քաղաքացու տրամադրվել է 240 հազար դրամ միանվագ օգնություն:
Հունիսի 10-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 2 քաղաքացու տրամադրվել է հարյուր հազար դրամ միանվագ օգնություն:
Հունիսի 9-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 8 քաղաքացու տրամադրվել է 260 հազար դրամ միանվագ օգնություն:
Շիրակի մարզ, մարզպետի ԺՊ՝ Հովհաննես Հարությունյան
Շիրակի մարզպետի ԺՊ-ի հունիսի 4-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 49 քաղաքացու տրամադրվել է մեկ միլիոն հինգ հարյուր քառասուն հազար դրամ միանվագ օգնություն:
Սյունիքի մարզ, մարզպետի ԺՊ՝ Մելիքսեթ Պողոսյան
Սյունիքի մարզպետի ԺՊ-ն հունիսի 14-ին դրամական օգնության երկու որոշում է ստորագրել։ Դրանցից մեկով տրամադրվել է երկու միլիոն չորս հարյուր իննսուն հազար դրամ օգնություն: Մյուս որոշմամբ՝ տրամադրվել է մեկ միլիոն երկու հարյուր ութսուն հազար դրամ օգնություն:
Վայոց ձորի մարզ, մարզպետ Արարատ Գրիգորյան
Մարզպետի ԺՊ-ի հունիսի 15-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 55 քաղաքացու տրամադրվել է մեկ միլիոն հինգ հարյուր հիսունհինգ հազար դրամ միանվագ օգնություն:
Հունիսի 1-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 56 քաղաքացու տրամադրվել է երկու միլիոն ինը հարյուր իննսունհինգ հազար դրամ միանվագ օգնություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին:
Իր խոսքում Նիկոլ Փաշինյան, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն Էռնեկյան, ողջունում եմ Ձեզ Երևանում: Ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար: Ձեր այցը, այսպիսի հանդիպումները միշտ կարևոր են, որովհետև Դուք Հայաստանի Հանրապետությունում կարևոր ներդրողներից մեկն եք և մասնավորապես՝ Սփյուռքի կարևորագույն ներդրողներից մեկը Հայաստանի Հանրապետությունում: Հետևաբար՝ Ձեր ներդրումային տրամադրությունները, կարծում եմ, կանխորոշում են նաև ընդհանուր ներդրումային տրամադրությունը Հայաստանի Հանրապետությունում:
Մեր երկիրը շատ դժվար փորձությունների միջով է անցել: Ընդամենը օրեր առաջ՝ հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրություններում, մեր կառավարությունը վերահաստատել է իր ունեցած մանդատը «Ապագա կա» կարգախոսի ներքո: Եվ հույս ունեմ, որ Ձեր աշխատանքային օրակարգն ու տրամադրությունը ևս ուղղված է հենց մեր երկրի տնտեսական լավատեսությունը և ապագայի նկատմամբ հավատը վերականգնելուն: Այստեղ Ձեր անձնական դերակատարումը շատ կարևորում ենք»:
Իր հերթին, Էդուարդո Էռնեկյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ և հավելել. «Պարոն վարչապետ շատ զգացված եմ Ձեր խոսքերից: Ցավոք, պանդեմիան փոփոխություններ մտցրեց մեր բոլորի օրակարգում՝ թե՛ ժամանակի, թե՛ տարածության, թե՛ չվերթների առումով, բայց, կարծես թե, դա արդեն հաղթահարում ենք, և ես այստեղ եմ:
Պարոն վարչապետ, չէի ուզում, որ երկար ժամանակ անցներ, ուզում էի հնարավորինս արագ գալ և Ձեզ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, որովհետև դա շատ կարևոր է, և մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը:
Մենք Հայաստանում տարբեր ոլորտներում ենք ներդրումներ իրականացնում: Եվ հակված ենք շարունակել, կատարել մեծ, լայնածավալ ներդրումներ Հայաստանում: Հիմա բանակցություններ ենք վարում մի բանկի հետ: Տեսնում ենք Հայաստանում տուրիզմի բնագավառի լավ աճ, և բարեբախտաբար, շուտով նոր ներդրում կառաջարկենք օդանավակայանաշինության բնագավառում: Իմ զարմիկ Մարտինը, ով ներկայումս ղեկավարում է այդ ամենը, շատ շուտով կժամանի Հայաստան, որպեսզի կապ հաստատի այն անձի հետ, ում Դուք կնշեք, բնականաբար, քննարկելու ներդրումային ծրագիրը:
Մենք պետք է մեծ գոհունակություն հայտնենք Հայաստանում գինու և խաղողագործության բնագավառի զարգացումների կապակցությամբ, որ կարողացել ենք կանխատեսել, ներդնել և բարեփոխել այն: Բարեբախտաբար, այսօր այդ գինիները տարածված են ամբողջ Եվրոպայում:
Չեմ ուզում Ձեզնից շատ ժամանակ խլել, պարոն վարչապետ, ես Ձեր տրամադրության տակ եմ»:
Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո էռնեկյանը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող այլ բիզնես ծրագրերի շուրջ։
Մինչ ատելության խոսքի հետ կապված քրեական գործ հարուցելը մերժելը՝ ուսումնասիրե՞լ եք Նիկոլ Փաշինյանի անձին բնութագրող հանգամանքները։ ՍԴ-ում Դատախազության ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանին նման հարց տվեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Սևակ Հովհաննիսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի անձին բնութագրող հանգամանքներն ուսումնասիրելու անհրաժեշտություն չեն ունեցել.
«Երբ կենտրոնանում ենք ատելության խոսքի վրա, չգիտես ինչու միշտ շեշտադրվում է ՔՊ-ի ղեկավարի կողմից այդպիսի խոսքի տարածումն այն դեպքում, երբ և՛ ՀՀ երկրորդ նախագահի, և՛ երրորդ նախագահի կողմից այդպիսի խոսքի արտաբերում եղել է և երեքի մասով էլ համապատասխան որոշումներով տրվել են քրեաիրավական գնահատականներ։ Ինչ վերաբերում է անձին, այստեղ ոչ թե խոսքը վերաբերում է քրեաիրավական հանգամանքներով անձը բնութագրող տվյալներին, այլ տվյալ անձի կարգավիճակին»,-ասաց Սևակ Հովհաննիսյանը։
Արամ Վարդևանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է իրենից ենթադրում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչած «Դրանց սաղին բռնելու եմ շինեմ» արտահայտությունը. «Մուրճն օրենքի, իրավունքի դիկտատուրան էր, ինչպես ասաց պարոն Բիշարյանը, իսկ այս արտահայտությու՞նն ինչ է»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Սևակ Հովհաննիսյանն ասաց, որ իրենք այդ արտահայտություններից որևիցե մեկի բովանդակության դետալացման անհրաժեշտություն չունեն.
«Մեր կողմից հաշվի են առնվել այդ բոլոր չափանիշների համադրված վերլուծությունը և դրանցից յուրաքանչյուրի իրականության մեջ առկա փաստական հանգամանքները։ Այն համատեքստը, որտեղ կատարվել է ոչ միայն ձեր մատնանշած, այլ մնացած արտահայտությունները, հաշվի են առնվել թվարկված չափանիշների տրամաբանության մեջ։ Ե՛վ անձը, և՛ կարգավիճակը, և՛ համատեքստը, և՛ դիտավորությունը, և՛ հնարավոր վնասի առկայությունը»,-ասաց Սևակ Հովհաննիսյանը։
Արարատի մարզում այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ ժամը 02։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են 27-ամյա Ռուբեն Գրիգորյանի վարած Opel մակնիշի և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված UAZ Pickup մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով UAZ Pickup-ը կողաշրջվել է։ Վթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 28-ամյա Նարեկ Խ-ն, 23-ամյա Գրիշա Ս-ն, 30-ամյա Հրաչ Թ-ն, 26-ամյա Սերյոժա Ս-ն և ևս 1 հոգի։ Ճանապարհին տուժածներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ, ու քանի որ կողաշրջված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, մահացածն ու վիրավորները, ինչպես նաև Opel-ի վարորդը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասերում։
Քննչական կոմիտեն նմանվել է Perfect TV-ին, որովհետև նրա հրապարակած հաղորդագրության մեջ անհիմն, առանց ապացույցի ենթադրություններ է լցրել, ինչը ո՛չ վայել է, ո՛չ էլ բնորոշ նրանց։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Որոտանի համայնքապետին վերաբերող գործին։
«Սյունիքի բոլոր համայնքապետերին ճնշում են, տանում են։ Առանց կարգուկանոնի տեռոր են անում։ Հենց հիմա Մանվել Փարամազյանի դատն է ընթանում, որևէ հիմք չունեն, բայց համոզված եմ, որ դատավորը երկու ամսով կալանավորելու որոշում է կայացնելու, որովհետև իրենց գրպանի դատավորն է գործը քննում։ Դրա համար էին շտապում, որ Կենտրոն ընկներ անպայման»,-ասաց Վահե Հակոբյանը։
Վերջինս նշեց, որ Սյունիքը հիմա գլխատում են, իսկ թե պատճառն ինչում է կայանում, տեղյակ չէ։
Դիտարկմանը, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի խոսքով իրենք խանգարում են գործող իշխանություններին, Վահե Հակոբյանն ասաց. «Ճիշտ է ասում։ Բա հիմա եթե այնտեղ թեմա դառնա, ո՞վ է գնալու սահմանի մոտ։ Միշտ համայնքապետերն են գնում իրենց ջոկատներով։ Հիմա ո՞վ է գնալու»։
Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարական է տվել համայնքի ղեկավարի պաշտոնից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ինքը` Զաքարյանը։
«Հրաժարականը համաձայնեցված է «Հայաստան» դաշինքի թիմակիցների հետ և պայմանավորված է խորհրդարան գնալու որոշմամբ։ Ընդամենը 16 օր ենք առաջ ընկել իրադարձություններից։ Հուլիսի 26-ին նշանակվել է ԱԺ առաջին նիստը»,- ասաց նա։
Զաքարյանի խոսքով` իշխանությունների կողմից ճնշումներ չեն եղել, ինքն էլ քաղաքապետի աթոռն այդքան էլ դժվարությամբ չի թողնում։ Ասում է` իր հրաժարականով պայքարը չի դադարում։
«Հաշվի առնելով, որ արդեն հանրապետության մասշտաբով ենք գործունեություն ծավալելու, այդքան էլ դժվարությամբ չթողեցի քաղաքապետի պաշտոնը։ Չենք դադարեցնում մեր գործունեությունը ի նպաստ Մեղրիի, Սյունիքի և Հայաստանի Հանրապետության»,- նշեց նա։
Անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի բնակարաններում իրականացվող խուզարկություններին և վերջին օրերին աղմկոտ ձերբակալություններին` Զաքարյանը նշեց, որ դրանց բացասական է վերաբերվում։
«Բացի գործընկեր լինելուց՝ նաև ընկերներ ենք։ Համոզված եմ, որ և՛ ես, և՛ իմ ընկերները հակաօրինական որևէ քայլ չենք արել»,- ասաց նա Sputnik Արմենիային։
Մխիթար Զաքարյանն իր հրաժարականի մասին ավելի վաղ խոսել էր այսօր Մեղրիի ավագանու արտահերթ նիստում։
«2021թ–ի հուլիսի 10-ից վաղաժամկետ դադարեցնում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները»,– ասել է նա։
Զաքարյանը նաև նշել է, որ թեև «Հայաստան» դաշինքի, որի կազմում ինքը մասնակցել է ԱԺ արտահերթ ընտրություններին, պաշտոնապես դեռ չի հայտարարել մանդատները վերցնելու մասին, բայց ամենայն հավանականությամբ կվերցնի մանդատները, ու ինքը կգնա խորհրդարան։
«Ես այդ դաշինքի 17 համարն եմ, առայժմ` 21։ Բայց ամենայն հավանականությամբ ինչ–որ փոփոխությոսւններ կլինեն և որպես 17-րդ համարը` հերթականությամբ, եթե դաշինքը որոշի գնալ ԱԺ, ես մանդատը կվերցնեմ»,– ասել է նա։
Քաղաքապետը նաև հայտարարել է, որ ինքն այս պահին արձակուրդում է։ Ժամանակավոր պաշտոնակատարն իր տեղակալ Արմեն Սամվելյանն է, որը նույնպես, Զաքարյանի խոսքով, պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել։
Բացի Սամվելյանից, ըստ քաղաքապետի, համակարգից հեռանալու ցանկություններ ունեցողներ էլի կան։
«Սա ո՛չ բողոքի ակցիա է, ո՛չ սաբոտաժ է։ Ամեն մեկն իր անձնական պլաններն ունի։ Մարդիկ կան, որ ինձ շատ ավելի շուտ էին դիմել, բայց ես խնդրել էի սպասել մինչև ընտրություններ»,– ասել է Զաքարյանը` նշելով, որ օր ավել համայնքին սպասողական վիճակի մեջ պահելը կարող է վնասել համայնքին, ինչի ցանկություն իրենք չունեն։
Երեկ իրականացված 4046 կատարված թեստավորումից մենք ունեցել ենք կորոնավիրուսի 148 վարակման դեպք, այս պահին մենք պահպանում ենք մինչև 4 % ցուցանիշ, չնայած նկատում ենք վերարտադրության ցուցանիշի աճ: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
«Մեզ մտահոգում է, որ վարակը, անընդհատ շրջանառության մեջ գտնվելով, մուտացվում է, ձեռք է բերում նորանոր հատկանիշներ և դա նկատելի էր ձմռանը շրջանառվող անգլիական շտամի դեպքում, այնուհետև Հնդկաստանում քովիդի լայնածավալ տարածման շրջանակներում ի հայտ եկավ նաև հնդկական շտամը, որը հիմնական շրջանառվող շտամերից մեկն է և Վրաստանում, Ռուսաստանում արձանագրվել են այդ շտամի դեպքեր»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նա նաև նշեց, պատվաստումային գործընթացը ամբողջ աշխարհում չի ընթանում այնպիսի արագությամբ, որ հնարավոր լինի ստեղծել հանրային իմունիտետի շեմ և հնարավորություն չտալ վարակին անընդհատ մուտացվելու:
«Մենք բազմիցս նշել ենք, որ կարճ ժամանակի ընթացքում շատ քաղաքացիների պատվաստումը որոշակի պատնեշ է ստեղծում, որ մենք չունենանք անընդհատ մուտացվող շտամեր»,-նշեց նա:
Անահիտ Ավանեսյանը նաև ընդգծեց, որ կարանտինի մասին որոշման նախագիծը շրջանառվել է և Կառավարությունում է:
«Կարծում եմ, որ այսօր դրա երկարացման որոշումը կկայացվի և միանշանակ այն պետք է երկարացվի, քանի որ կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս սահմանափակումների խիստ ծավալ կիրառելու և 6 ամսով կարանտինը կերկարաձգվի, մինչև սեպտեմբեր նաև կներկայացվի նոր սահմանափակումների փաթեթ»,-նշեց նախարարը:
Ասուլիսի ընթացքում նաև ներկայացվեցին պատվաստման վերաբերյալ ցուցանիշներ՝ ըստ մարզերի, թե ինչքան պատվաստանյութ դեղաչափ է ներկրվել Հայաստան, նաև նշվեց, որ հուլիսի 7-ի դրությամբ կատարվել է 97 711 պատվաստում:
«Ներկրվել է 279 460 դեղաչափ պատվաստանյութ, որից «ԱստրաԶենեկա»՝ 26,06%, «Սպուտնիկ Վի»՝ 37,5 % , «ԿորոնաՎակ»՝ 35,7 %: Հուլիսի 7-ին նաև ներկրվել է 15 000 դեղաչափ պատվաստանյութ: Պատվաստման ցուցանիշները՝ ըստ մարզերի Արագածոտն՝ 3197, Արարատ՝ 7981, Արմավիր՝ 6175, Գեղարքունիք՝ 6489, Լոռի՝ 5068, Կոտայք՝ 6564, Շիրակ՝ 7047, Սյունիք՝ 2974, Վայոց Ձոր՝ 1093, Տավուշ՝ 2254, Երևան՝ 43 453, ընդամենը՝ 92 295»,-ասաց նա:
BBC լրատվականի ռուսական ծառայությունը ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում գերության մեջ գտնված և հայրենիք վերադարձած զինծառայողների մասին։ Լրատվամիջոցը զրուցել է նրանց և հարազատների հետ։
Պարբերականն արձանագրում է, որ չնայած Լեռնային Ղարաբաղում պատերազմն ավարտվել է, բայց մի քանի տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր հայ զինծառայողներ շարունակում են մնալ Բաքվի բանտերում։
Նրանցից ոմանք ԿԽՄԿ-ի ջանքերով հարազատների հետ կապի են դուրս գալիս՝ հիմնականում նամակագրությամբ։ Գրում են, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է, բայց նրանք, ում բախտ է վիճակվել վերադառնալ, պատմում են մշտական ծեծի ու անմարդկային վերաբերմունքի մասին։
«Բարև, իմ սիրելի ընտանիք։ Նամակը ստացա ու շատ ուրախացա, որ ամեն ինչ լավ է։ Սիրելիներս, իմ հետ ամեն ինչ լավ է։ Պապ ջան, թանկագինս, չհուսահատվես։ Որդիդ իրեն լավ է զգում։ Հետևիր առողջությանդ։ Մամ ջան, իմ սիրելի, թանկագին մայրիկ, ոչ մի վայրկյան չհուսահատվես, շատ չանհանգստանաս»։
A4 ֆորմատի թղթի վրա գրված նամակը հայերեն է՝ 2021 թվականի մայիսի 25-ին է գրվել։ Ուղարկողը Սեդրակ Սողոմոնյանն Է։ Նամակում նշված չէ ոչ փոստային հասցե, ոչ հեռախոսահամար։ Ուղարկողն անազատության մեջ է՝ Բաքվում, իսկ նամակը ստացողը ՝ Սամվել Սողոմոնյանն է՝ հայրը։
Նամակի վերևի աջ հատվածում սխեմատիկ նկարված յոթ մարդ է՝ միմյանց ձեռք բռնած։ Ստորագրությունն էլ ռուսերեն է՝ «Կարմիր Խաչ. Ընտանեկան կապերի վերականգնում»։
«Պապ ջան, խնդրում եմ, անպաման գնա մեր եկեղեցի ու մոմ վառի»,- նամակի վերջում խնդրում է Սեդրակը։ Մայրը՝ Թեհմինեն, ամեն օր մոմ է վառում որդու համար և աղոթում Լանջիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
26-ամյա Սեդրակ Սողոմոնյանը տանն էր, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի մասին հռչակագիր են ստորագրել, գյուղում հորն էր օգնում ապրուստի միջոց վաստակելու համար։
«Հետո զանգահարեցին։ Դիրքերում հերթափոխ էր: Այնտեղ՝ սահմանին, ամեն մեկը հսկում է իր տարածքը: Նրանք նաև ուզում էին վերցնել կրտսեր որդուս, բայց ես նամակ գրեցի, որ չի կարելի միաժամանակ երկու մարդ տանից տանել», — պատմել է Սեդրակի հայրը՝ Սամվելը:
Վերջին անգամ հայրն ու որդին հեռախոսով զրուցել են դեկտեմբերի 13-ին, 16։00-ի սահմաններում: Սեդրակն ասել է, որ իրենց փոխարինելու են եկել և որ շուտով կվերադառնա տուն: Դրանից հետո կապը խզվել է:
«Առավոտյան իմացանք, որ ադրբեջանցիները շրջապատել են: Ասել են` տղերք, զենքերը վայր դրեք և դուրս եկեք, մենք ձեզ կհանձնենք մոտակայքում կանգնած ռուսներին: Բայց չեն հանձնել, խաբել են», — պատմել է Սամվել Սողոմոնյանը:
Սողոմոնյանն ու մյուսները Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղում էին։ Կապն ընդհատվել է։ Ըստ պայմանագրի՝ նոր սահմանագծում պետք է ռուս խաղաղապահներ լինեին: Սակայն շփոթություններ են եղել: Հայերը շարունակում էին իրենց զինվորներին փոխարինել գյուղի մերձակայքում գտնվող հենակետում:
Նույն ժամանակ գյուղին մոտեցել են ադրբեջանցիներ և նշել, որ տարածքն իրենց է պատկանում: Հայերը չեն համաձայնել: Հրաձգություն է սկսվել: Ադրբեջանը տեղի ունեցածն անվանեց հակաահաբեկչական գործողություն: Այժմ Բաքուն ձերբակալվածներին անվանում է «զինված խմբավորման անդամներ»:
Բանակից զորացրվեց լավագույն սպաներից մեկը, փոխարինող միշտ լինում է, բայց Խաչատուրովը մնում է Խաչատուրով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի պաշտոնից ազատմանը:
«Չեմ ուզում մեկնաբանել թե ինչով է պայմանավորված ազատումը, բայց կրկնում եմ՝ նա լավագույն սպաներից էր, ունի անցած ճանապարհ»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Գրիգորի Խաչատուրովին ազատել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.