29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Օգոստոսի 25-ից Հայաստանում մեկնարկում են եռամսյա վարժական հավաքներ: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1356 – Ն որոշմամբ, պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով, 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։
Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց:
Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:
Հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ»,- ասված է հայտարարության մեջ:
Ադրբեջանական զորքն օգոստոսի 18–ին, ժամը 10–ի սահմաններում, հետ է քաշվել Եղցահողի սահմանին իրենց զբաղեցրած հատվածից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։
«Ադրբեջանական զորքը մոտ 1 կմ առաջխաղացում էր ունեցել, հիմա հետ են քաշվել մեր համայնքին նախկինում պատկանող անասնաֆերմայում տեղակայված իրենց բազա։ Որտեղ հակառակորդն առաջխաղացում ուներ, այդ տարածքից գյուղն ուղիղ նշանառության տակ էր, հիմա հետ են քաշվել»,– ասաց գյուղապետը։
Արտակ Հակոբյանը դեռ օգոստոսի 17–ին էր մեզ հետ զրույցում ասել, որ մի քանի օր առաջ Եղցահողի սահմաններից Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են, մինչդեռ Արցախի նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանն մեկնաբանելով այս լուրը, նշել էր, թե Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գտնվում են իրենց տեղում, որեւէ խնդիր չկա։
Մեր հարցին, թե ՊԲ զինծառայողներ կա՞ն Եղցահողի սահմաններին, գյուղապետն ասաց. «Գյուղում ՊԲ զինծառայողներ կան, բայց կոնկրետ առաջնագծի այդ հատվածից մեր բանակը հետ է քաշվել»։
Եղցահողի գյուղապետի խոսքով՝ ռուս սահմանապահներն են վերահսկում այն տարածքը, որն անցել էր հակառակորդի վերահսկողության տակ, բայց ոչ շուրջօրյա։ Ըստ Հակոբյանի՝ մի քանի օրվա ընթացքում պետք է ռուս սահմանապահների հերթապահությունը մշտական դառնա։
Արցախում, Շուշիի Եղցահող գյուղից Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հեռանալու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։
«Հայկական զինված ուժերն Արցախում կանգնած են այն բնագծերում, որում կանգնած էին նոյեմբերի 9-ի դրությամբ։ Եղցահող գյուղի հատվածում էլ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները հետ չեն քաշվել»,– ի պատասխան լրագրողների հարցի ասել է Ասրյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 17-ին սոցիալական կայքերում տեղեկություններ էին տարածվել, որ Եղցահող գյուղի տարածքում տեղակայված ԱՀ ՊԲ զինծառայողները դուրս են բերվել։ Ըստ լուրերի` գյուղը մնացել էր անպաշտպան, տեղում դիրքավորվում են ադրբեջանցիները։
Որոշ տեղեկություններով`հայկական ուժերը դուրս են բերվել ռուսական կողմի հետ պայմանավորվածության համաձայն, ըստ որի` ադրբեջանական զինուժը ևս պետք է տարհանի տվյալ տարածքից իր ԶՈւ–ն` տարածքի վերահսկողությունը հանձնելով ռուս խաղաղապահներին։ Այս տեղեկությունները, սակայն, պաշտոնապես չեն հաստատվել։
այաստանի մարտական հենակետերից մեկում 3 զինծառայողի դի է հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Իլհամ Ալիևը բաց ու շիտակ ասում է, թե իրեն ինչի համար են պետք «կոմունիկացիաների ապաշրջափակումն» ու այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը»՝ որպեսզի «ադրբեջանցիներին վերադարձնի» (առայժմ) Սյունիք և Վարդենիս, այլ կերպ ասած՝ զավթի Հայաստանի այդ մարզերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Այվազյանը:
«Ալիևը հայտարարել է, որ այդ խնդիրը լուծելու է հաջորդ փուլում:
Իսկ եթե մի սև օր թուրքերին, այնուամենայնիվ, հաջողվի գրավել բլկտված Հայաստանի այդ մարզերը, ապա կասկած չկա, որ նրանք անմիջապես դնելու են արդեն Երևանը գրավելու խնդիրը՝ այնտեղ էլ ադրբեջանցիներին «վերադարձնելու» համար։
Տասնամյակներ շարունակ ես և ուրիշները մանրամասնորեն բացատրել, հիմնավորել ու փաստարկել ենք, որ հայասպան թշնամուն հանձնված յուրաքանչյուր քառակուսի մետրն ու կիլոմետրը դառնալու են ընդամենը Հայաստանի շրջանների, քաղաքների ու գյուղերի վրա նոր հարձակումներ ձեռնարկելու պլացդարմ։ Այս աքսիոմատիկ ճշմարտությունն այդպես էլ հրաժարվեցին ընդունել և գործողության ղեկավար սկզբունք դարձնել ՀՀ բոլոր ղեկավարները։ Նրանք հրաժարվեցին ամենայն լրջությամբ նախապատրաստվել կենաց-մահու կռվին ու իբրև հետևանք ստացան կապիտուլյացիա և հայրենազրկում։ Ու այս ամենից հետո դեռ համարձակվում են հոխորտալ և իրենց հանձնվողական ու ձախորդ քաղաքականությունը որակել որպես ճիշտ ու անսխալական։
Ներկայիս կապիտուլյանտական ու խամաճիկային իշխանությունն էլ, երկիրն անհապաղ համըդնհանուր ռազմական ճամբարի վերածելու, ժողովրդին զինելու, պահեստազորային ու աշխարհազորային մեծաքանակ ուժեր կազմավորելու փոխարեն, դարձյալ, ինչպես և 2020 թ. պատերազմից առաջ, զբաղված է մարդկանց ուշադրությունը շեղելով և իր դրսի տերերի պատվերը հլու-հնազանդ կատարելով։
Այսպես երկար շարունակվել չի կարող»,- գրել է Այվազյանը։
Գիտե՞ք Ալիևն ինչու է էդքան ինքնավստահ խոսում, որովհետեւ տեսնում է, որ դու սահմանում համարյա ոչինչ չես անում, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
«Տեսնում է քո խրամատները, քո ինժեներական աշխատանքները: Ինչքան լրագրողներին արգելեք սահման գնալ, ինչքան էլ հարցումներին ընդհանրապես չպատասխանեք, միևնույն է՝ ադրբեջանցիները ամեն ինչ տեսնում են, յուրաքանչյուր սանտիմետր նկարում են, եթե իրենց պետք է լինում:
Ալիեւը դիմացը տեսնում է մի ազգ, որը չի ուզում իր սահմանը պաշտպանել ու սրան-նրան է հրավիրում սահմանը պաշտպանելու: Ալիեւը համոզված է, որ դրսից ոչ ոք էլ չի գալու Հայաստանի սահմանները պաշտպանելու, նա ինքը խոսում է այդ «պոտենցիալ եկողների» հետ: Այնպես որ, այլընտրանք չունենք, դատապարտված ենք ուժեղ բանակ ունենալու:
Բոլորը, չգիտես ինչու, սկսել են խոսել ապագայից, ապագա չի կարող ունենալ մի երկիր, որը չի ուզում իր սահմանը պաշտպանել, անհեթեթ է խոսել խաղաղության դարաշրջանի մասին:
Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան է հայտարարել, իր շրջապատից գոնե մեկը նրան չի՞ բացատրել, որ պարտություն կրողը չի կարող նույնիսկ խաղաղություն մուրալ:
Որեւէ մեկը նրան չի՞ բացատրել, որ խաղաղությունը հայտարարելով չի լինում:
Նրան չեք բացատրե՞լ, որ պարտությունից հետո Հայաստանը որեւէ բան չի որոշում այլեւս, որ Հայաստանն այլեւս որեւէ լծակ չունի որեւէ մեկին որեւէ բան պարտադրելու: Դիմումներ ենք գրում միջազգային կառույցներին, զանազան կազմակերպութոյւնների՝ նրանց ինչ-որ պահանջներ ներկայացնելով: Ցնորք է լրիվ: Չգիտեմ՝ աշխարհում կա՞ մեկ այլ ազգ, որ չուզենա իր սահմանը պաշտպանել:
Ցնորք է լրիվ, իսկապես ցնորք է 21-րդ դարի հայը»,- գրել է Բաղդասարյանը:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում 11 օր է՝ սկսվել են շիրմաքարերի տեղադրման աշխատանքներ։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների համար միատեսակ շիրմաքարեր են տեղադրվելու։ NEWS.am-ի հետ զրույցում գեներալ-մայոր, պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանն ասաց, որ նախաձեռնության մասին Պաշտպանության նախարարությունը ծնողներին տեղեկացրել էր դեռ ամիսներ առաջ, որպեսզի նրանք շատ ծախսեր չանեն։
«Ծնողների մտահոգությունն այն է, որ շուտով մոտենում է երեխաների մահվան տարելիցը, բայց մենք էլ ասում ենք, որ առայսօր հուղարկավորություններ են կատարվում։ Այստեղ օր էր լինում, մինչև 18 հուղարկավորություն էր կատարվում։ Ծնողների վրդովմունքը կիսելով՝ փորձում ենք, որ իրենք էլ մեզ հասկանան»,- նշեց նա։
Ծնողներին շիրմաքարերի վեց տարբերակ է ներկայացված։ Ծնողների մեծ մասը հակված է Չելյաաբինսկի սև մարմարի տարբերակի վրա։
«Մենք երկու օրից կամփոփեք արդյունքները և կգանք ընդհանուր հայտարարի։ Ի սկզբանե որոշել էինք, որ նախապատվությունը տալու էինք այն քարին, որի գերակշիռ մասը կընտրեն ծնողները, բայց հետագայում խնդիրներ առաջացան, որովհետև ծնողների մեծ մասը կանգնեցին տարբեր կարծիքների վրա և իրենք ցանկանում են, որ իրենց կամքը հաշվի առնվի։ Ամեն դեպքում քարի չափսերը լինելու են նույնը․ բարձրությունը՝ 1 մետր 20 սմ, տապանը՝ 1 մետր 20 սմ, լայնությունը՝ 60 սմ, հաստությունը՝ 13 սմ»,- ընդգծեց Վարդան Ավետիսյանը։
Քարերի նախագիծը կատարել է Պաշտպանության նախարարության կապիտալ շինության վարչությունը։ Հումքը կներկրվի արտերկրից, հիմնականում Ռուսաստանից, Ուկրաինայից և Չինաստանից։
44-օրյա պատերազմում զոհված 882 զինծառայող է հուղարկավորված «Եռաբլուրում»։ Այն զինծառայողների տապանաքարերի վրա, որոնց աճյուններն ամբողջությամբ չեն գտնվել, բաց թողնված պատուհաններ կլինեն, որ հետագայում մասունքներ գտնելու դեպքում նորից հուղարկավորեն։
«Եռաբլուրի» շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև տարվա վերջ։ Տարածքը բաժանված կլինի չորս հարթակի. կլինեն ծառեր, սիզամարգեր, ճեմուղիներ և լուսավորություն։
Ալիևը հաճելիորեն զարմացած է հայաստանյան ընտրությունների արդյունքներից ու կոշտացրել է իր դիրքորոշումն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի, դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցին:
«Հայաստանը՝ նոյեմբերի 9–ի ու հունիսի 20–ի արանքում
Նոր լայնամասշտաբ պատերազմի կամ առնվազն սահմանային նոր լարումների, նոր էսկալացիայի հոտ է գալիս։
Ալիևը հաճելիորեն զարմացած է հայաստանյան ընտրությունների արդյունքներից ու կոշտացրել է իր դիրքորոշումն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի, դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերում։
Թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում նա որպես խաղաղության հաստատման ու կոմունիկացիաների բացման նախապայման է դրել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելը։ Գումարած դրան՝ նա ընդգծված նշում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը՝ զուգահեռաբար պահանջելով ոչ միայն հայկական զորքի ամբողջական դուրս բերում Արցախից, այլ նաև Հայաստանին ռուսական զենքի մատակարարման բացառում։
Ալիևը, փաստացի, սպառնում է Հայաստանին ու շանտաժ անում Մոսկվային՝ բացատրելով, թե ինչն է իրեն հիմք տալիս նման կերպ վարվելու։
«Պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ բան, երբ պետությունը պարտության, կապիտուլյացիայի տարած ղեկավարը վերընտրվել է։ Դրանով և՛ հայ ժողովորդը, և՛ ՀՀ ղեկավարությունը ցույց են տվել, որ համակերպվել են պարտության հետ։ Հետևաբար անհասկանալի է, թե ինչո՞ւ է ՌԴ–ն ցանկանում զինել հայկական բանակը»,– հայտարարել է Ալիևը։
Ցավով պետք է արձանագրել, որ Ալիևի նման պահվածքը հնարավոր դարձավ ոչ միայն նոյեմբերի 9–ի փաստաթղթի, այլ նաև հունիսի 20–ի ընտրությունների արդյունքների շնորհիվ։ Բայց ժողովրդին մեղադրել պետք չէ սրա համար։ Մեղավորներին այլ տեղ է պետք փնտրել, բայց սա արդեն ուրիշ խոսակցության թեմա է։ Ժամանակը կգա ու այդ մասին կխոսեմ և՛ ԱԺ ամբիոնից, և՛ այլ հարթակներում, բայց հիմա թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է ու իմ պարտքն է «SOS» հնչեցնելը»։
Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում անդրադառնում են Ազգային ժողովում լրագրողների իրավունքների սահմանափակումներին։ Հայտարարությունում ասվում է․
Օգոստոսի 11-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած վիճաբանության հետևանքով իրավիճակը թեժանալու պահին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է անջատել ուղիղ եթերը։ Բացի այդ, անվտանգության աշխատակիցները խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին և օպերատորներին արգելել են իրենց հատկացված օթյակից նկարահանել միջադեպը։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ Ազգային ժողովի խոսնակն ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները․ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքը չի նախատեսում այդպիսի գործառույթ։ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն և պետք է տեղեկանան, թե ինչ է կատարվում խորհրդարանում և ինչ վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր, անկախ նրանից՝ դա դրական, թե բացասական գնահատականների կարժանանա։
Խիստ դատապարտելի է նաև անվտանգության աշխատակիցների կողմից ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կիրառված արգելքը՝ նկարահանելու նիստերի դահլիճում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը։
Վրդովմունք հայտնելով խորհրդարանում հավատարմագրված լրագրողների գործունեությունը հերթական անգամ անհիմն սահմանափակելու, ՀՀ քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը խախտելու առիթով և վերահաստատելով մեր ս․ թ․ օգոստոսի 5-ի հայտարարության գնահատականները՝ ԱԺ ղեկավարությունից պահանջում ենք․
— հրապարակավ բացատրություններ տալ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակման ընդհատման իրավական հիմքերի վերաբերյալ և դրանց բացակայության պարագայում հայցել հանրության ներողամտությունը, երաշխավորել, որ նմանատիպ դեպքեր ապագայում չեն կրկնվի,
— բացառել ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման և անհիմն սահմանափակումներ կիրառելու որևէ քայլ,
— միջոցներ ձեռնարկել, որպեսզի անվտանգության աշխատակիցները չգերազանցեն իրենց լիազորությունները և որևէ կերպ չմիջամտեն ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքին, բացառությամբ կանոնակարգերով նախատեսված դեպքերի, որոնց մասին լրագրողները նախապես տեղեկացված են,
— չեղարկել ս․ թ․ օգոստոսի 2-ից ԱԺ-ում մեր գործընկերների նկատմամբ կիրառվող բոլոր սահմանափակումները, մինչև հավատարմագրված լրագրողների և շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ մշակվի խորհրդարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի նոր կանոնակարգը։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ
Ադրբեջանի նպատակը մեկն է՝ հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այդ փաստաթուղթը կա և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո այն կստորագրվի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ նման կարծիք արտահայտեց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորի կարծիքով Ադրբեջանի կողմից այս ճնշումն իրականացվում է, որ հետագայում այդ փաստաթղթի ստորագրումն արդարացված լինի, ինչպես դա եղավ նոյեմբերի 9-ի փաստաթղթի դեպքում։
«Նիկոլ Փաշինյանը ոչ թե ասում էր, որ հանձնեց Արցախը և զոհեց մեր զինվորներին, այլ ուղղակի այդ փաստաթղթի ստորագրումը մեկնաբանեց որպես 25-30 հազար զինվորի փրկություն։ Սա երկու իշխանությունների միջև համագործակցություն է։ Մոտ մեկ ամիս առաջ Ալիևը հայտարարեց, որ շարժվում են նույն սցենարով, որը Հայաստանի իշխանությունների հետ ամիսներ առաջ էին գծել և այդ սցենարից որևէ շեղում չկա։ Այսինքն` նա ուղղակիորեն փաստեց, որ համագործակցում է հայկական իշխանությունների հետ»,-նշեց Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ սահմանային լարվածությունն ավելանում է և դրա նպատակը մեկն է, որ հայկական իշխանությունները հետագայում կարողանան արդարանալ և անել այն, ինչ արդեն պայմանավորվել են։
Մետաքսե Հակոբյանի խոսքով Արցախի իշխանությունները ևս համագործակցում են Հայաստանի իշխանությունների հետ։
«Երբ ՀՀ ԱԺ-ում Արցախի հարցով հանձնաժողովը չձևավորվեց, ինձ համար ցավալի էր ԱՀ ԱԺ նախագահի արձագանքը, որ դրա կարիքն իրականում չկա։ Այստեղ ամբիոնից այլ բան են խոսում, Հայաստանի իշխանությունների հետ՝ լրիվ այլ բան։ Այստեղ ասում են, որ իրենք Թեհլերյաններ պետք է ծնեն, որ ինքնասպան կլինեն, բայց Արցախը չեն տա, իսկ Հայաստանի իշխանությունների հետ այլկերպ են խոսում, մինչդեռ այստեղ հենց իրենց շուրթերից հայհոյանքներ կլսեք Հայաստանի իշխանության հասցեին»,-նշեց պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանը նշում է, որ այդ փաստաթղթի ստորագրումն անխուսափելի է, որի դեպքում կստացվի՝ ՀՀ-ն ամբողջովին իրավական ձևով հրաժարվում է Արցախից, ինչի համար էլ Արցախի ընդդիմությունը մշակել է գործողությունների իր ծրագիրը։
ԱՀ ԱԺ պատգամավորը նշեց, որ «Արդարություն» կուսակցությունը հատուկ ծրագիր է մշակել, որի շուրջ քննարկումներ են ունենալու նաև ԱՀ ԱԺ ընդդիմադիր մյուս խմբակցությունների հետ։
«Նախ մենք պետք է հասնենք նրան, որ հոկտեմբերին լինեն ՏԻՄ ընտրություններ, որ կարողանանք ցանկացած խնդիր վերհանել։ Դրանից հետո շատ արագ սահմանադրական փոփոխություններ պետք է կատարվեն Արցախում։ Պետք է կիսանախագահական երկիր ունենանք, այսինքն չպետք է անձի կառավարում լինի։ Վերջին քայլը, որ անելու ենք, դա նախագահական և ԱԺ ընտրություններն են լինելու»,-եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.