29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Օրվա իշխանություններն ամեն ինչ տալիս են Ադրբեջանին և Թուրքիային՝ ակնկալելով բարիդրացիական հարաբերություններ, բայց դրա դիմաց միայն կորուստ՝ կորստի հետևից ենք ստանալու: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի նախագահին արված գաղտնի հանդիպման առաջարկին:
Հիշեցնենք, որ երեկ ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել: Թուրքիայի նախագահը միևնույն ժամանակ հայտարարել է, թե դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր կատարի և ընդգծել, մասնավորապես, Զանգեզուրի միջանցքի բացման կարևորությունը. «Եթե այս հանդիպումը կայանա, ապա Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի»,-ասել է Էրդողանը:
Փորձագետի խոսքով՝Նիկոլ Փաշինյանն ունի Ցեղասպանության հարցից հրաժարվելու և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու ծրագիր.
«Իր և իր հոգևոր հոր, քաղաքական ուսուցչից Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեության ողջ ծրագիրն է դա՝ տարածաշրջանում, իբր, խաղաղության և կայունության հաստատելու նպատակով ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և հրաժարվել Ցեղասպանության հարցից, ինչպես նաև Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Թուրքիան բարիդրացիական հարաբերություններ ունի Սիրիայի, Իրաք և Լիբիայի հետ, այժմ այդ երեք պետությունների տարածքում գտնվում է Թուրքիայի զինված ուժերը՝ որպես օկուպանտ երկրի զինված ուժեր»,-ասաց Հայկ Նահապետյանը:
Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան մշտապես երեք նախապայման է առաջադրել՝ Արցախի հարցի՝ իրենց համար ձեռնտու լուծում, Ցեղասպանության հարցից հրաժարում և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում:
Թուրքիայի նախագահի երեկվա ելույթից ակնհայտ դարձավ, որ այս երեք նախապայմաններին ավելացել է չորրորդը՝ Սյունիքով միջանցք բացելու պահանջը:
Ըստ զրուցակցի՝ Թուրքիան ամեն ինչ անում է Սյունիքով միջանցք ունենալու համար, որպեսզի այդտեղ իր և Ադրբեջանի զինված ստորաբաժանումները տեղակայվեն.
«Միջանցքը ստատուս է տալիս Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի ներկայությանն այդտեղ, այնպես, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի վրա»,-ասաց Նահապետյանը:
Փորձագետի դիտարկմամբ, այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանն է հանդիպման առաջարկ արել, վկայում է, որ նա պատրաստ է այդ նախապայմաններին, դրա համար էլ պատրաստակամ է բանակցությունների գնալ:
«Հայկական կողմը ինքն է առաջարկում, որ համաձայն է Թուրքիայի ցանկացած նախապայմանի: Եթե հանդիպման առաջարկը Նիկոլ Փաշինյանն է արել, բնականաբար, նա դատարկ ձեռքով չի գնալու, նա գնում է զիջումներ անելու, միգուցե իր երազանքն է խաղաղության մրցանակ ստանալը՝ հայկական պետականության և մեր ինքնիշխանության հաշվին»,-ասաց Նահապետյանը:
Նշենք, որ մինչ հայկական իշխանությունները շարունակ խոսում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու մասին, հակառակորդը շարունակում է իր սադրանքները՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում: Այսպիսով՝ ԱԱԾ հաղորդմամբ երեկ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս Քասախի երկու բնակիչ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ըստ պաշտոնական վարկածի՝ նրանք շեղվել են ճանապարհից, մինչդեռ այդ ճանապարհը ուղիղ է և շեղվելու տարբերակ չկա, ամենայն հավանականության քասախցի երիտասարդներն առևանգվել են ադրբեջանցիների կողմից:
Անդրադառնալով այս միջադեպին ռազմական փորձագետը ևս փաստեց այս տեսակետը.
«Ես թերահավատ եմ, որ իրենք ճանապարհը շփոթել են և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, այդտեղ ընդամենը մի ճանապարհ կա: Ես հակված եմ , որ սա Հայաստանի իշխանությունների հերթական սուտն է, թե մոլորվել են, այդ երկու անձանց ադրբեջանցիներն ուղղակի առևանգել են: Եթե այս դեպքը Հայաստանի և միջազգային կառույցների կողմից չստանա համարժեք արձագանք, ապա նման առևանգումները կրկնվելու են »,-ասաց զրուցակիցը և ընդգծեց, որ առևանգումներն ինքնանպատակ չեն, դրանք նպատակ են հետապնդում այդ տարածքով անցնող ՀՀ քաղաքացիների վրա սադրանքների միջոցով ճնշումներ գործադրել, որի հետևանքով մարդիկ կվախենան այլևս այդ տարածքով երթևեկել.
«Սրանով Ադրբեջանը սկզբունքորեն կլուծի հարցը, կկտրի Գորիս-Կապան ճանապարհահատվածը նաև կփակի Իրանից Հայաստան մտնող ուղևորատար մեքենաների շարժը »,-ասաց Հայկ Նահապետյանը։
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը երեկ հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով սեպտեմբերի 21-ին, առավոտյան ժամը 9։00-ից «հայրենիքը և հայրենիքի արժանապատվությունը ամեն ինչից վեր դասող քաղաքացիներին, համախմբված կերպով լինել Եռաբլուրում, կանխելու թուրքական լրտեսի մուտքը։ Թուրքը չպետք է իր գաղջ ներկայությամբ ապականի մեր հերոսների շիրիմները»։
Այսօր ոստիկանները հենց Եռաբլուրի մուտքի մոտ պահանջեցին Փոստանջյանից հեռանալ տարածքից, այլապես բերման կենթարկեն ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։
Զ. Փոստանջյանն ասաց, որ խաղաղ ակցիա է անում. «Եկել եմ հայտնել իմ դիրքորոշումը, որ Նիկոլը թուրք Էրդողանի ներկայացուցիչն է…»։
Այնուհետև Փոստանջյանը գոռաց. «Չկպնեք ինձ, ձեռք չտաք, թողեք։ Իմ հեռախոսն է… Թող ձեռքս։… Ինչ օրինական, թուրքի պահանջը օրինակա՞ն է»։
Զարուհի Փստանջյանին նստացրեցին ոստիկանական մեքենա։ Նա անընդհատ գոռում է. «Թուրք, թուրքի մեկը։ Ձեռքս ցավեցնում ես.. Մի քանի հատ բայրաքթար ձեր վրա կգցեն, ինչպես Շուշիում գցեցին, նոր կհասկանաք»։
«Կտամ ատամներդ կթափեմ, հավայի կապիկլամիշ մի եղի»,- ոստիկանն ասաց Զարուհի Փոստանջյանին։
Որոտանի հատվածում երեկ ադրբեջանցի զինվորականը անտենայով խփել է հայ երիտասարդին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը` խոսելով միջադեպերի մասին, որոնք տեղի են ունենում Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածում տեղի ունեցող միջադեպերի մասին, որն անցել է Ադրբեջանին:
«Ադրբեջանցի զինվորականը հայհոյել է այդ ճանապարհով անցնող շուռնուխցի երիտասարդին, ոստքով խփել է նրա մեքենային, երիտասարդն էլ ասել է` ինչ ես անում, ասել է` ձայնդ կտրի ու ձեռքի ռացիայի անտենայով խփել է երիտասարդին, ասել է` ձայնդ կտրի»,- պատմեց փոխքաղաքապետը:
Գորիսի փոխքաղաքապետը նաեւ հայտնեց, որ օրերս Որոտանի հատվածում ճանապարհի եզրով մեքենան անցնելուց ադրբեջանցիները կոշով հարվածել են հայկական բեռնատարին:
«Նրանք դա դիտավորյալ են արել, բավական մեծ վնաս են հասցրել, կարելի է ասել, կաբինան լրիվ ավիրել են, մեքենան պատկանում է «Ապավեն» բեռնափոխադրող ընկերությանը: Մեր վարորդներին էլ նրանք վիրավորում ու սպառնում են»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ կարելի է անել նման միջադեպերից խուսափելու համար, Քոչարյանը ասաց, որ ճանապարհը տվել են ադրբեջջանցիներին եւ հիմա նրանք ոնց ուզում, այնպես էլ վարվում են:
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Երեք օր առաջ ադրբեջանցիները պարսկական ավտոբուս են կանգնեցրել, որտեղ Իրանից վերադարձող ՀՀ քաղաքացիներն են եղել, բոլորի անձնագրերը հավաքել են, կես ժամ անց հետ են վերադարձրել և զգուշացրել, որ այսուհետ այդ տարածքով երթևեկելիս 95 դոլար պետք է մուծեն բոլորը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Հիշեցնենք, Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում անցակետ է տեղադրել:Նրանք իրանական բեռնատարների ստուգումներ են իրականացնում, փաստաթղթեր և գումար պահանջում իրանցի վարորդներից,ինչի հետևանքով անցակետում կուտակումներ են առաջանում, իսկ սեպտեմբերի 15-ին Գորիս-Կապանին ադրբեջանցիները 2 իրանցի վարորդի են ձերբակալել: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրանց տեղափոխել են Բաքու՝ լրտեսության կասկածանքով։
Երեկ արդեն իրանցի վարորդները փորձում էին շրջանցել Գորիս-Կապան ճանապարհը եւ Տաթեւի ճանապարհով իրականացնել բեռնափոխադրումները։
Երեկ կանգնեցրել էին նաեւ հայ զինվորների համար հաց տեղափոխող ՀՀ համարանիշերով քաղաքացիական ավտոմեքենա։
Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանը գնալով ավելացնելու է ճնշումները մեզ վրա և շարունակելու է պրովոկացիաները.
«Իսկ մեր կառավարությունը կա՛մ միտումնավոր կա՛մ ոչ միտումնավոր ասում է H46 (Տաթև-Կապան) ճանապարհը կառուցում ենք, բայց երբ այդ ճանապարհը նախագծում էին, չեն մտածել, որ այդ տեղով բեռնատարներ չեն կարող անցնել, հիմա հրատապ փորձում են նախագիծ փոխել, բայց այդ ամենը կյանքի կոչելու համար առնվազն 5 տարի պետք կգա»,-ասաց Վահե Հակոբյանը:
Զրուցակցի դիտարկմամբ՝ բացի հայկական կողմի վրա ճնշումներ գործադրելուց Ադրբեջանի հիմնական թիրախը նաև Իրանն է, որին ցանկանում է ինչ-որ գործընթացների մեջ ներքաշել:
Վահե Հակոբյանի արձանագրմամբ՝ սա անդառնալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա:
Նշենք, որ չնայած ստեղծված իրավիճակին, անկախության օրվա առթիվ պարգևավճարներ է բաժանվել պատգամավորներին և պետական ծառայողներին, որից ընդդիմությունը հրաժարվել.
«Մենք արդեն հայտարարել են, որ անթույլատրելի և անընդունելի ենք համարում այս պահին պարգևավճարներ բաժանելը՝ թե պատգամավորներին, թե պետաշխատողներին: Մենք պատրաստվում ենք բողոքարկել սա, դիմելու ենք ՍԴ և այն գումարը, որը նստել է մեր հաշվին, մենք կուղղենք սոցիալական ծրագրերին՝ թե վիրավոր զինվորներին, թե սահմանամերձ մարզերում ինչ-որ հարցեր լուծելուն»,-ասաց Վահե Հակոբյանը:
Զոհված զինծառայողների հարազատների հետ կառավարության դիմաց ստեղծված իրավիճակը քննարկում է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
Զոհվածների հարազատները պահանջում են չեղյալ հայտարարել սեպտեմբերի 21-ին Անկախության օրվան նվիրված համերգային միջոցառումը, որի անցկացման մասին օրեր առաջ վարչապետ Փաշինյանն էր հայտնել՝ նշելով, որ «գունագեղ տոնակատարություն է անցկացվելու»:
Ծնողներից մեկը Փաշինյանի օգնականին առաջարկեց չեղարկել կամ հետաձգել նախատեսված միջոցառումը, փոխարենը սեպտեմբերի 21-ին ցանկացողները թող մոմավառությամբ երթով գնան Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմում նահատակված հերոսների հիշատակին:РЕКЛАМА
Այլ հարազատներ էլ նշեցին, որ միջոցառման համար նախատեսված գումարներն ավելի նպատակահարմար կլիներ, որ կառավարությունն ուղղեր պատերազմում վիրավորված ու հաշմանդամ դարձած զինծառայողների, կամավորականների խնդիրները լուծելուն, մեկ ուրիշն էլ տարակուսեց՝ ինչու՞ ենք մեծամասշտաբ միջոցառում կազմակերպում՝ հսկայական քանակությամբ մարդկանց հավաքելով Հանրապետության հրապարակում, եթե կորոնավիրուսային իրավիճակը վատթարացել է:
Նաիրի Սարգսյանն ասել է, որ հրավառություն տեղի չի ունենալու, իսկ միջոցառման ժամանակ ցուցադրվելու եւ հիշեցվելու են ՀՀ պատմության 30 տարվա հիշարժան դեպքերն ու իրադարձությունները՝ բեմականացված կերպով:
Նաիրի Սարգսյանի խոսքով՝ միջոցառումը Անկախության տոնին է նվիրված, որը պարտադիր պետք է նշվի, բայց այս տարին հոբելյանական է՝ 30-ամյակը, այդ պատճառով որոշվել է ըստ արժանվույն նշել՝ հարգելով զոհերի հիշատակը: Հարազատներն էլ հակադարձում են՝ մի՞թե չեն կարող հետաձգել միջոցառումներն ու գոնե սպասեն, որ զոհված տղաների մահվան մեկ տարին լրանա եւ որեւէ միջոցառում անցկացվի գոնե նոյեմբերի 10-ից հետո: Սարգսյանն էլ նկատեց՝ պատերազմում ընկած զինծառայողները տարբեր ժամանակահատվածներում են զոհվել, ուստի սխալ կլինի կոնկրետ օր ամրագրել այդ սկզբունքով՝ այս տարի էլ են զինծառայողներ զոհվել:
Վարչապետի օգնականը կառավարության շենքի դիմաց իրենց բողոքն արտահայտող հարազատներին առաջարկում է գնալ կառավարություն եւ քննարկել հարցը, բայց հավաքվածները տարբեր կարծիքներ ունեն՝ ոմանք կողմ են լսելու կառավարության առաջարկություննրը, ոմանք՝ կտրականապես մերժում են կառավարություն մտնել ու որեւէ քննարկման մասնակցել:
ԱԺ իշխող խմբակցության պատգամավորները հաստատում են` պարգևավճարներ ստացել են։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը։«Այդ հարցը բարձրաձայնողները կարող են այսօր ստուգել իրենց հաշվեհամարները և տեսնել, որ ԱԺ ամբողջ աշխատակազմը և պատգամավորները` անկախ նրանից, թե որ խմբակցության պատգամավոր են, Անկախության տոնի առթիվ ստացել են սիմվոլիկ գումար` պարգևատրման տեսքով»,– ասաց Տիգրանյանը` հավելելով, որ Անկախության առիթով պարգևավճարներ են ստացել ոչ միայն ԱԺ–ի, այլև ամբողջ պետական ապարատի աշխատակիցներն ու հանրային ծառայողները։
Մոդայիկ է դարձել, որ ընդդիմությանը քննադատում են ընդդիմությանը ձայն տված քաղաքացիները, որը շատ դեպքերում արդարացված է, բայց պետք է հասկանալ նաև մեր վիճակը։ Ընդդիմությունը չունի կախարդական փայտիկ, որ գա ասի՝ իշխանություն վեր կացեք, գնացեք, որովհետև դուք վատն եք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ իրենց լիազորությունների շրջանակներում անում են ամեն ինչ, պետք է աշխատել ժողովրդի հետ, սկսել պայքարը, որ կարողանան վերջ տալ մեր երկիրը մասնատելու գործընթացը։
Անդրադառնալով տարածքներն ադրբեջանական անվանելու վերաբերյալ Փաշինյանի պարզաբանմանը՝ Վանեցյանը դրանք հեքիաթներ որակեց։ Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության ստորագրման ժամանակ՝ ադրբեջանական ԶՈՒ-երն առնվազն 67-70 կմ հեռու են եղել այն հատվածից, որտեղ այսօր կանգնած են, հետո ասացին, որ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում մենք տվեցինք այդ տարածքները։
Հարցին՝ որն է այն վերջին կաթիլը, որով պետք է կանգնել ոտքի, պահանջեն իշխանափոխություն, Վանեցյանը պատասխանեց՝ նշելով, որ էլի կանգնած են ոտքի, պահանջում են իշխանափոխություն։
«Ի՞նչ է փոխվել։ Փոխվել է միայն այն, որ իշխանությունը տառապում է հաղթածի խաբկանքով։ Իրենք ասում են՝ մենք հաղթել ենք, ժողովուրդը մեզ ներել է, մեզ տվել է նոր մանդատ և լեգիտիմացնում է ամեն ինչ, բայց դա այդպես չէ»,- նշեց Վանեցյանը՝ հավելելով, որ շփվում է շատ քաղաքացիների հետ և ժողովրդի մի հատվածն ապատիայի մեջ է, ասում է՝ հնարավորություն լինի կարտագաղթի, կգնա, մի հատվածն էլ համարում է Նիկոլ Փաշինյանին՝ իրենց ծոցից դուրս եկած ինչ-որ մեկին և, երբ քննադատում են, իրենց թվում է, թե անձամբ իրենց են քննադատում, սկսում՝ վիճել։
Վանեցյանն ընդգծեց, որ այդ մարդիկ, մնալով իշխանության, ամենօրյա ռեժիմով քանդում են մեր երկիրը, անվտանգային համակարգը, մաս-մաս հանձնում երկիրը, չեն կարողանում ներկայացնել ՀՀ, Արցախի Հանրապետության շահերը։
Դիտարկմանը, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում պաշտոնավարման ընթացքում չի ունեցել մտահոգություններ, տեղեկություններ՝ Վանեցյանն ընդգծեց, որ, եթե մտահոգություններ չունենար, հրաժարական չէր տա։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ լծակներին, Վանեցյանը նշեց, որ ձերբակալելու լծակ ոչ ոք չունի։
«Հայաստան» հիմնադրամի միջոցները, որոնք հավաքվել են 44-օրյա պատերազմի ընթացքում, ուղղվել են պետության անհրաժեշտ կարիքների բավարարմանը: Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում Կառավարության ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի հարցին:
Վարչապետը շտապեց պարզաբանել, որ միջոցները տրամադրվել են ոչ թե զենք գնելու, այլ բացառապես բժշկական, սոցիալական եւ այլ ծախսերի համար, որոնք այդ ժամանակ զգալիորեն ավելացել էին:
«Այդ նպատակների համար հատկացվել է 100 մլրդ դրամից մի փոքր ավելի: Դրանցից 52 միլիարդը հատկացվել է հիմնադրամից, իսկ մնացած 50 միլիարդը` պետական բյուջեից: Այսպիսով, հիմնադրամի միջոցները ծախսվել են նրա կանոնադրական նպատակների շրջանակներում»,- պարզաբանեց Փաշինյանը:
Նա նշեց, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այն օրերին տեղի ունեցած նիստում «Հայաստան» հիմնադրամը լսել է հատկացված միջոցների ծախսման մասին կառավարության հաշվետվությունը: Զեկույցը ներկայացրել է անձամբ Փաշինյանը: Հաշվետվությունը լսելուց հետո, ըստ կաբինետի ղեկավարի, հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել, որ միջոցները ծախսվել են առանց չարաշահումների եւ վատնման:
«Հիմնադրամը պատվիրել է այդ միջոցների ծախսման ավելի մանրամասն աուդիտ: Չգիտեմ՝ հրապարակվել է այն, թե ոչ, բայց դրա բովանդակությունը մոտավորապես նույնն է»,- ասաց քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է:
ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե այն հատվածը, որտեղ ադրբեջանցիները տեղակայված են և Որոտանի այն հատվածում, որտեղ նրանք անցակետ են դրել, ըստ Սովետական քարտեզի, Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ են մտնում.
«Այն լիճը, որը մեր տարածքում է գտնվում անունը՝ Չայզամի է: Ադրբեջանցիները տեղակայված են այն նույն հատվածներում, որտեղ նախկինում այդ խնդիրն առաջացել էր: Այսինքն, իրենց լոկացիայի տեսանկյունից ոչ մի բան չի փոխվել, այնտեղ ուղղակի տեղադրել են հսկիչ կետերը: Խոսքն այն ելակետային դիրքերի մասին է, որտեղ տեղակայվել են թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերը։ Ըստ Սովետական միության քարտեզի՝ ահդ հատվածները Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ են»,-ասաց Աղաջանյանը:
ԱԱԾ-ն Որոտանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հաղորդագրության մեջ Որոտանի փոխարեն օգտագործել էր դրա ադրբեջանական անվանումը, Նիկոլ Փաշինյանը ևս հաճախ իր ելույթում ադրբեջանական տերմիններ է օգտագործում:
Լրագրողի հարցին՝ թե սա հետագայում ի՞նչ հետևանք կարող է ունենալ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների վրա, ՔՊ-ական պատգամավորը վստահեցրեց, որ սա որևէ ազդեցություն չի կարող ունենալ դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքների վրա.
«Այդ տարածքները, այն ժամանակ, երբ մեր վերահսկողության տակ էին, ունեին նույն անունները, մասնավորապես՝ Չայզամին»,-ասաց Աղաջանյանը:
Նրա համոզմամբ՝ այն ինչ անում է ադրբեջանական կողմը, նպատակ ունի արժեզրկել խաղաղության օրակարգն ու դրա հետ կապված գործընթացը.
«Ադրբեջանական կողմը, չնայած իր հայտարարարություններին, թե իբր կողմ է երկարատև խաղաղության գործընթացի մաս կազմելուն, իր քայլերով ավելի է սրում իրավիճակը, սա մի խնդիր է, որը պետք է նաև մեր միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում լինի»,-ասաց Աղաջանյանը:
Լրագրողի հարցին՝ թե արդյո՞ք Որոտանում ադրբեջանցիների տեղակայած անցակետն էր Կապան-Գորիս փակված ճանապարհը բացելու գինը, պատգամավորն ասաց.
«Կապան-Գորիս ճանապարհը բացվել է ոչ մի բանի դիմաց: Չի եղել պայմանավորվածություն, որ բացելու դիմաց ադրբեջանական հենակետեր դրվեն: Ռուս սահմանապահներն ստանձնել են այդ ճանապարհահատվածի վերահսկողական գործառույթ»,-ասաց նա:
«Մեր թիվ մեկ առաջնահերթությունը մեր գերի տղաների վերադարձն է հայրենիք»,- ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայ Մամիջանյանը
Նա տեղեկացրեց, որ դրան է միտված ընդդիմադիր երկու խմբակցությունների բոլոր գործողությունները, նաև՝ եվրոպական հարթակներում:
Մամիջանյանը թվարկեց մի քանի կետ, որոնք պարտավոր էր անել իշխող մեծամասնությունը, որը դեռ չի արել, բայց երբեք ուշ չէ այն իրականացնել:
Պատգամավորը տեղեկացրեց, որ այս պահին տեղի է ունենում ԵՄ-Ադրբեջան բանակցությունները պատգամավորական համագործակցության վերաբերյալ:
«Մենք բոլոր լծակներով պետք է հասնենք նրան, որ գերիների վերադարձը դառնա այդ համաձայնագրի նախապայմաններից մեկը»,- ասաց պատգամավորը:
Մամիջանյանը նաև հայտնեց, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու աշնանը, Հայաստանի պատվիրակության մասնակցության նախապայմանն պետք է լինի գերիների վերադարձը, որը սակայն Ադրբեջանի վրա ճնշման նպատակով չի կիրառվում:
«Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում մենք ուղիղ ազդեցության գործիք ունենք: Քաղաքացիները գուցե տեղյակ չեն, բայց Եվրանեսթի պարագայում դու իրավունք ունես հայտարարելու քո «կենսական շահը», որի շրջանակներում ունենք վետոյի կիրառման հնարավորությունը՝ Բյուրոյից մինչև Վեհաժողով»,- հայտնեց Մամիջանյանը և կարծիք հնչեցրեց, որ մեր խորհրդարնական պատվիրակությունը պետք է կենսական շահ հայտարարի գերիների վերադարձը և բոլոր լծակներով լուծել խնդիրը:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը շեշտեց, որ շատ բարդ է այդ ամենի իրականացումն ակնկալել, երբ ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լրագրողներին ասել է, որ ադրբեջանական ոստիկանական անցակետը դրվել է Սովետական Ադրբեջանի տարածքում:
«Ես չեմ հասկանում, երբ նման հայտարարություն եք անում, ինչպես ենք բոլորս միասին՝ որպես երկիր դուրս գալու ձեր արած հայտարարությունների տակից, թե՞ գերիների մասին էլ եք ինչ-որ պահի ասելու, որ Սովետական Ադրբեջանի տարածքում են»,- հայտարարեց Մամիջանյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.