29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Բաքվում գտնվում է մեկ վիրավոր հայ զինծառայող, որը վիրահատության կարիք ունի»,- այս մասին հայտնել է գնդապետ Բորիս Ավագյանը։
ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր 13 գերիների մասին, նրանից մեկը վիրավոր է՝ Բաքվում։ Ընդ որում, նրա առողջական վիճակն այնպիսին է, որ տեղափոխումն իրականացնել հնարավոր չէ այս պահին, ու, ըստ ամենայնի, նա կվիրահատվի Ադրբեջանում։
«Որքան գիտեմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորին վիրահատել, առողջական վիճակը կայունացնել, որպեսզի թույլատրելի լինի նրա տեղափոխումը։
Ադրբեջանական կողմը խոստացել է ռուսական կողմին վերադարձնել զինծառայողին»,- ասաց Ավագյանը։
ՌԴ հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը նախօրեին բանակցել է ՀՀ-ի և Ադրբեջանի հետ։
Հրադադարը մինչև այժմ պահպանվում է։ Ավագյանը նշեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ լուրջ աշխատանքներ են գնում, հույս ունի, որ դրական ավարտ կունենա։
«Հաստատված 13 ռազմագերիների վերադարձի վերաբերյալ գնում է բանակցություն, որ նրանց տուն վերադարձնեն և աշխատանք է գնում՝ 24 անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ, որ հայտնաբերվեն և տուն վերադարձվեն»։
Նոյեմբերի 17-ին Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխել նոյեմբերի 16-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։ Փորձեցինք տեղեկանալ, արդյոք նահատակված զինծառայողը գերիների, թե անհետ կորածների ցուցակում էր, Ավագյանը նշեց.
«Մինչև նրան վերադարձնելը ցուցակը դեռևս կազմված չէր։ Մուրադովը վերադարձել Բաքվից և նոր է կազմել այդ ցուցակը»։ Դիտարկմանը, թե ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ էր հաղորդել անհետ կորածների և գերիների թիվը, Ավագյանը նշեց, որ կարծում է՝ ՀՀ ՊՆ-ն ավելի շատ տեղեկատվություն ստանում է գեներալից, քան տեղեկատվություն տրամադրում։
«Հաստատված 13 գերի կա։ 12-ը վիրավոր չեն, մեկը վիրավոր է։ Նրան բուժօգնություն է տրամադրվել Բաքվում։ Մեկ զինծառայողի դիակը վերադարձրել է գեներալ Մուրադովը։ Մեկը հայտնաբերել է գնդապետ Գորինը, որը այնտեղ աշխատում է և երկուսն էլ ադրբեջանական կողմը հաստատել է, որ նրանց աճյուններն իրենց մոտ է և խոստացել են տրամադրել»,- ասաց Բորիս Ավագյանը։
Ղարաբաղյան երրորդ պատերազմում զոհված զինծառայող Աբգար Նազարյանի մայրը՝ տիկին Նաիրան ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Միացեք մի լռեք։ Մենք մեղավոր ենք մեր անտարբերությամբ և հարմարվելով։
Ես՝ Արցախյան 44֊օրյա պատերազմի անմահ հերոս Աբգար Նազարյանի մայր Նաիրա Նազարյանը պահանջում եմ Հայաստանի Հանրապետության իշխանության աթոռը զավթած, ստահակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: րա կառավարման տարիներին Հայաստանը միայն պարտվել է, նվաստացվել է և զոհել է իր երիտասարդ սերնդին: Նա ասում է,որ եթե ժողովուրդը որոշի ինձ գնդակահարել, ես պատրաստ եմ։
Եկեք «գնդակահարե՛նք» ներսի տականքին,որպեսզի վաղը Եռաբլուրը և Հայաստանի պանթեոնները չհանձնի թուրքին»։
Այս կոչին միացել և շարոնակում են միանալ Արցախյան 44֊օրյա պատերազմի անմահ հերոսների ծնողները։ Նրանց թվում է Մելանյան Արոյանը՝ Ազիզ Աղաջանյանի մայրը, Ելիզավետա Բուդաղյանը՝ Արման Օհանջանյանի մայրը։
Չկրակելու հրամանի մասին. Առաջին անգամ դրա հետ առևերեսվել ենք 2018 թվականի Դուշանբեում՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, երբ Ալիևը հայտարարվեց կիրթ ու կառուցողական, իսկ կողմերին հրաման իջեցվեց ՉԿՐԱԿԵԼ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դրան հետևեց չհիմնավորված լավատեսական ուղերձները, սահմանին աննախադեպ հանգիստ է քարոզչական արշավներ, իսկ Ադրբեջան օգտագործելով այս աննախադեպ հնարավորությունը, ահռելի ծավալի աշխատանքներ սկսեց շփման գծի այն հատվածներում, որտեղ մեկ այլ պայմաններում ուղղակի աշխատել հնարավոր չէր։
Արդյունքում էականորեն բարելավեց հարձակվողական գործողություններ ծավալելու իր հնարավորությունները, ինչն ի դեպ, կիրառեց 2020-ի 44-օրյա պատերազմում։
2-րդ խոշոր հանգրվանը ՉԿՐԱԿԵԼ հրամանի ներքո
2021 թվականի մայիսի 12, մինչ ադրբեջանական զորքերն անարգել մուտք էին գործում Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի տարբեր տեղամասեր, իշխող ուժն ու ՊՆ, ԳՇ որոշ պաշտոնյաներ հրատապ կարգով տեղեկացնում էին, որ կրակահերթեր, փոխհրաձգություն չի եղել։ Այսինքն՝ նույնիսկ այն հատվածներում, որտեղ դիրքեր էին տեղակայվել մոտեցող թշնամու վրա կրակ չէր արձակվել։
Դրան հետևած մի քանի շաբաթների ընթացքում, տարբեր տեսանյութերից պարզ դարձավ, որ չկրակելու հրամանի պայմաններում սահմանագծին ձեռնամարտեր էին ընթանում։ Տարբեր խողովակներից շփման գծից եկող տեղեկությունները հաստատում էին, որ կա հրաման՝ ՉԿՐԱԿԵԼ։
Եթե չկար նման հրաման, ապա պատկերացրեք, թե ինչ ծավալի քրեական գործեր կհարուցվեր։
Դրանից հետո պաշտպանության նախարար է նշանակվում Արշակ Կարապետյանը, ում առաջին հայտարարություններից էր՝ անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։
Հարց էր առաջանում՝ իսկ մինչև այդ այլ հրաման է՞ր գործել, ստացվում է, որ այո։
ՀԳ. Ոչ միայն մարտական հերթապահության, այլ նույնիսկ խաղաղ պայմաններում Երևանի կենտրոնում ՊՆ պահպանության տակ գտնվող տարածքներում ծառայություն իրականացվող անձինք գիտեն, թե որ իրավիճակում ինչպես պետք է գործել՝ դրանք բխում են համապատասխան կանոնագրքերից, այլ բան է, որ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո, թուրքերի հետ բարեկամություն սկսած իշխանության համար օրենքներ, կանոնագրքեր, սահմանադրություն գոյություն չունի։
Կա մեկ սկզբունք՝ սեփական իշխանությունը փրկելու համար զոհաբերել ամեն ինչ։
Ինչո՞ւ փոխեցինք ՊՆ նախարարին, արդյո՞ք Արշակ Կարապետյանը իր նախաձեռնությամբ է դիմում գրել, թե՞ դա եղել է Ձեր որոշումը։ Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա մասնավորապես նշեց. «Ո՞րն է եղել այս փուլում պաշտպանության նախարար փոխելու հիմնավորումը։ Արդյո՞ք այս նշանակումը ուներ ներքաղաքական, արտաքին քաղաքական կամ մեկ այլ բաղադրիչ, որովհետև Ձեր թիմակիցներից մեկը երեկ ասում էր, որ ի տարբերություն Արշակ Կարապետյանի, Սուրեն Պապիկյանը ՌԴ գեներալիտետից կախում չունի։ Ո՞վ տվեց չկրակելու հրաման, կամ ո՞վ չտվեց կրակելու հրաման, որովհետև հրապարակված տեսանյութերով տեսանելի էր, որ մարտական դիրքերից մեկի գրավումը տեղի է ունենում առանց փոխհրաձգության, դրան հաջորդող օրերին արձանագրվեց, որ ունենք 13 գերեվարված և 24 զինծառայողների հետ կապը կտրված է, ի՞նչ է Ձեզ հայտնի մեր զինծառայողների մասին և ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն»։
Հնչեցված հարցերին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը ասաց. «Նախարարի պաշտոնը հայեցողական պաշտոն է, և սրանով շատ բան ասվում է։ Ես չեմ կարծում, որ նախարարի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն։ Հայեցողական բառը ամբողջացնում է պատկերը։ Նախարարը նշանակվում և ազատվում է վարչապետի հայեցողությամբ»։
Անդրադառնալով նախարարի փոփոխության շարժառիթներին՝ Փաշինյանը նշեց.
«Փորձը ցույց է տալիս, որ քաղաքական հաղորդակցությունը և քաղաքական բովանդակության ընդհանրությունը կարևոր է, և ես տվյալ դեպքում կարևոր եմ համարում, որ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների կարգավիճակում մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներն են»։
Ինչ վերաբերում է չկրակելու հրամանին, վարչապետը նշեց. «Ի բնե հնարավոր չի այնպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման, դա կլինի ուղիղ պետական դավաճանություն։ Գերիների մասով, կարծում եմ, որ ժամանակն է գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև ՀՀ Զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ Գուցե մենք այստեղ սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա, բայց պետք է քննվի` ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում։ Զինվորական կանոնագրքերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Պետք է քննենք՝ այդ դեպքի հետ գործ ունենք, թե ոչ։ Եթե մարդը վիրավոր է կամ անգիտակից վիճակում, հստակ է, որ ոչ մի պրիտենզիա չի կարող լինել։ Կամ ինչ է նշանակում, թե չկրակելու հրաման է եղել, չկրակելու հրաման տալը կոչվում է պետական դավաճանություն»։
Արձագանքելով Փաշինյանին պատասխանին՝ Տիգրան Աբրահամյանը նշեց. «Երբ 4-5 ամիս առաջ Արշակ Կարապետյանին նշանակում էիք պաշտպանության նախարար, նա արտահոսքերի միջոցով հայտարարում էր՝ եթե լինի ՀՀ սահմանի նկատմամբ ոտնձգություն, մենք միանգամից կրակ կբացենք, և այլն։ Այս հարցը այդ ժամանակ պետք է լուծված լիներ։ Բացի այդ, երբ ասում եք, որ նախարարի պաշտոնը հայեցողական պաշտոն է, դրա մասով քննարկում չկա, խնդիրը այն է, որ հետպատերազմյան շրջանում, երբ անվտանգային սպառնալիքների առաջ ենք կանգնած, 3-4 պաշտպանության նախարար է փոխվել, էսկալացիայի կարևորագույն փուլում նախարար է փոխվում, հասարակությունը պետք է իմանա»։
Արձագանքելով` Նիկոլ Փաշինյանը ընդգծեց. «Ես ամենևին դեմ չեմ, որ հանրությունը և պատգամավորները իմանան՝ ինչ հանգամանքներում է կատարվել նախարարի փոփոխությունը, բայց ես հիմա կարող եմ ասել բաներ, որոնց մասին ցանկալի չէ, որ իմանան ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք։ Ինչքան էլ մենք քաղաքական տարբեր դաշտերում լինենք, ես ձեզնից և մյուս խմբակցության ներկայացուցիչներից ոչ մի գաղտնիք չունեմ»։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 16-ին ՀՀ բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով՝ տարբեր սոցիալական հարթակներում և կայքերում ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրություններ են տարածվում, որոնցում մասնավորապես կոչ է արվում հայերի դեմ սկսել հեռախոսային «ահաբեկչական» գործողություններ (Друзья, просим Вас начать компанию телефонного террора против армян): Այդ հաղորդագրություններում խորհուրդ է տրվում հավաքել +374 երկրի կոդը, այնուհետև բջջային կապի օպերատորների բոլոր 91, 99, 43, 77, 93, 94, 98 հեռախոսային կոդերը, ինչից հետո հավաքել 7-նիշանոց որևէ համար և ռուսերենով ձայնային կամ տեքստային հաղորդագրություններ ուղարկել Ադրբեջանի հետ սահմանամերձ քաղաքները և բնակավայրերը անմիջապես լքելու կոչերով:
«Միաժամանակ, կոչ է արվում ուղերձներ տարածել՝ համաձայն որոնց, Մեղրի, Կապան, Քաջարան, Ջերմուկ, Տաթև, Գորիս, Տեղ, Սիսիան, Անգեղակոթ քաղաքներն ու բնակավայրերը շուտով օկուպացվելու են ադրբեջանական զինված ուժերի կողմից, և որ այդ հողերն արդեն հանձնված են Ադրբեջանին, ինչպես նաև տարածել, որ «Յաշմա»-ն և ադրբեջանական հատուկ ծառայությունների դիվերսիոն խմբերը արդեն այդ բնակավայրերում են:
ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է լինել զգոն, անուշադրության մատնել հնարավոր կասկածելի զանգերը և հաղորդագրությունները:
Հարգելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում չտարածել կասկածելի, չճշտված տեղեկություններ, զինված ուժերի կամ զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ ու բացառապես ապավինել պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին»,- նշված է հաղորդագրությունում:
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։
Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։
Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։
Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ։
Քաղաքական վերլուծաբան նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է։
«Ավելի մանրամասն ասեմ։
Վայոձ Ձորի մարզի Արենիի, Ելփինի, Չիվայի և շրջակա բնակավայրերի բնակիչները լավ գիտեն, որ դիմացը՝ դեպի Նախիջևանի կողմ կա Կըզըլքայա կոչվող բարձունք, որը մինչև 2018-ը ամբողջությամբ հայկական կողմի հսկողության տակ էր։ 2018-ից հետո բարձունքի մի մասն է հայկական զորքը հսկում, ինչը հնարավորություն է տալիս թշնամուն զրկել Վայոց Ձորի մարզի նշված բնակավայրերը և դեպի Եղեգնաձոր գնացող միջպետական ճանապարհը թիրախավորելուց։
Կըզըլքայա բարձունքի հարևանությամբ նաև Արփա գետի վրա կառուցված ջրամբարն է, որի մի մասը ևս մինչև վերջերս մեր կողմից հսկվում էր։ Հիմա այն ամբողջությամբ թշնամու հսկողության տակ է։
Այժմ ՀՀ իշխանությունները հրահանգել են այդ հատվածում հետ քաշել զորքերը և հասցնել այն հատված, որը գծված է Google maps-ի քարտեզով։ Այլ կերպ՝ թշնամուն թույլ տալ դիտարկել Արենի, Չիվա, Ելփին և հարակից մյուս բնակավայրերը, նաև միջպետական ճանապարհը։
Զինվորականներ, եթե դուք կատարեք այս ապազգային հրամանը և սպառնալիքի տակ դնեք հայկական բնակավայրերը, ապա դուք զուրկ եք սպայի պատվից։ Տեր կանգնեք ձեր հայրենիքին ու պատվին»,-գրել է նա։
2021թ. նոյեմբերի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողների կողմից առանց թույլտվության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքին հարող ՀՀ պետական սահմանը հատելու և ՀՀ տարածքով 1-ից մինչև 2 կմ առաջանալու, ՀՀ ԶՈՒ 4 մարտական դիրքերին մոտենալու, այնտեղ գտնվող ՀՀ ԶՈՒ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու, ՀՀ տարածքի այդ մասը Ադրբեջանի Հանրապետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու, զենքի գործադրման սպառնալիքներով ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այդ տարածքներից հեռանալու պահանջ ներկայացնելու դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով:
Ինչպես ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, քրեական գործի շրջանակներում, հակառակորդի գործողություններից զատ քննության առարկա է դառնալու նաև նշված մարտական դիրքերին թշնամական ուժերի մոտենալը հնարավոր դառնալու, այդ դիրքերից ՀՀ ԶՈւ զինծառայողների հեռանալու հանգամանքները:
Դրանց կապակցությամբ ևս կտրվել իրավական գնահատականներ:
Նման բան գոյություն չունի, դա նշված էր նաև Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե կան տարածքներ, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշեց, որ այդ թեմայի շուրջ բավականին շատ շահարկումներ են արվում։
Նա խորհուրդ տվեց հանձնել բառը հանել բառապաշարից, և ասաց, որ որևիցե մեկը որևէ բան հանձնելու հետ կապված քննարկման ներկա չի եղել, իսկ մամուլի տեղեկությունները չհաստատեց։
«Անցակետեր են տեղադրվել այն տարածքներում, որոնք որ համարվում են Ադրբեջանի Հանրապետություն, և իրենք իրենց վերահսկողության տակ գտնվող մասում տեղադրել են անցակետեր։ Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայր կտրված չէ Հայաստանի Հանրապետությունից, կան բնակավայրեր, որ ճանապարհը երկարել է, կա ճանապարհ՝ ոչ բարվոք վիճակում է, և դա էլ տարվա վերջ կշտկվի»,–ասաց նա։
Հարցին, թե առանց դելիմիտացիայի և դեմարկացիայի՝ ինչպես է Ադրբջանը եկել և ասում, որ իրենն է այդ տարածքը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ մենք 2010 թվականի վարչական օրենք ունենք, որով այդ տարածքները տարանջատվել են, ինչպես նաև կան այն բոլոր քարտեզները, որոնք ԽՍՀՄ ժամանակաշրջանից գոյություն ունեն, որով ՀՀ-ն անկախություն է հռչակել։
«Մենք պետք է հասկանանք, թե հայրենիքը դա վիրտուալ ինչ-որ բան է, որ սկսում է ամբողջ լեռնաշխարհով, թե կոնկրետ սահմաններ ունեցող բան է»,-ասաց նա և նշեց, որ եթե դեմարկացիայի, դելիմիտացիայի արդյունքում պարզ դառնա, որ ինչ-որ տեղեր ադրբեջանական ուժերը պետք է հետ գնան, միանշանակ հետ կգնան։ Նա շեշտեց, որ Արդբեջանի ծավալած գործողությունները չեն բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից և այս հարցը ՌԴ գործընկերների հետ քննարկելու են։
Նա հայտնեց, որ առաջ եկած զորախումբը բանակցությունների միջոցով հետ է քաշվել. «Չորս հենակետերը որևէ մեկի կողմից չեն վերահսկվում, այսինքն ադրբջանական զորախմբեր ևս չկան այնտեղ։ Ակնհայտ է, որ մեզ համար դա հայկական տարածք է, և դեմարկացիայի և դելիմիտացիայի ընթացքում դա կապացուցենք և քայլեր կանենք։ Ես վստահ եմ, որ հետ է գնալու, հակառակ պարագայում մենք նույնպես որոշ տեղերում կարող ենք հետ չգնալ։ Այո վստահ եմ, որ հետ կգնան»,–ասաց նա:
Սիսիանի մոտակայքում Ադրբեջանը նոր ագրեսիա է սկսել’ մտնելով ՀՀ տարածք։ Թշնամին ավելի ու ավելի է խորացնում ճնշումը հայ հանրության նկատմամբ, որ վերջապես համաձայնենք միջանցք տալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը։
«Շեշտում եմ հայ հանրության, ոչ թե ՀՀ քաղաքական իշխանության, քանի որ փաշինյանական ռեժիմը վաղուց մտել է այդ գործարքի մեջ, ուղղակի լավ է հասկանում, եթե հիմա տա միջանցքը, հայ հանրությունը միանգամից ոտնատակ կտա այդ ազգուրացներին։
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կողքին չկա մի մարդ, որ մարդկային հասկանալի լեզվով բացատրի’ դուք ձախողել եք, դուք թույլ եք և անսկզբունք։ Ամենակարևորը’ դուք հայ չեք։ Գնացեք էլի, գնացեք, թողեք մենք երկիրը ոտքի հանենք»․- գրել է Հոխիկյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.