29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մենք ցանկացած հանդիպում կարևորում ենք, որովհետև երկխոսությունը գերադասում ենք պատերազմական գործողություններից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով նոյեմբերի 26-ին կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը։
ԱՀ ԱԳ նախարարի խոսքով՝ անկախ ամեն ինչից պետք է այնպիսի արդյունքների հասնենք, որ մեր անվտանգությունն ու ապագան վտանգված չլինեն։ Դավիթ Բաբայանը կարծում է, որ հանդիպման ժամանակ հիմնական շեշտը կդրվի խաղաղության և կայունության պահպանման վրա։
Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե հայկական կողմի համար ընդունելի են սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ ՌԴ-ի առաջարկները, հնարավո՞ր է հանդիպման ժամանակ այդ գործընթացները մեկնարկելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվի, Դավիթ Բաբայանն ասաց.
«Չի բացառվում, որ ստեղծվեն ինչ-որ հանձնաժողովներ, բայց պետք է հասկանալ, որ սահմանազատման գործընթացը բավականին բարդ է և երկարատև։ Դա կարող է տարիներ տևել»։
Հարցին, թե ի՞նչ երաշխիք պետք է լինի, որ այդ գործընթացի ընթացքում սահմանային լարվածություններ չլինեն, Դավիթ Բաբայանն ասաց, որ նման որևէ երաշխիք չկա, քանի որ ի դեմս Ադրբեջանի ունենք երկիր, որն իր պարտականությունները չի իրականացնում այնպես, ինչպես պետք է. «Անընդհատ սադրանքներ են լինում և պետք է դրանց էլ պատրաստ լինենք։ Ընդհանրապես պետք է հասկանանք, որ Ադրբեջանը նման ոճից չի հրաժարվելու»,-ասաց ԱՀ ԱԳ նախարարը։
Դիտարկմանը, որ նշանակում է՝ եթե անգամ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները տարիներ տևեն, այդ ընթացքում միևնույն է թշնամին շարունակելու է սադրանքների՞ դիմել, Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ արցախյան առաջին պատերազմից մինչև ապրիլյան պատերազմն ընկած ժամանակահատվածում էլ Ադրբեջանն անընդհատ տարբեր սադրանքների է դիմել, դրանից հետո էլ սադրանքներով է հասել երկրորդ պատերազմին։
«Էլի չեն հարգել զինադադարի ռեժիմի պայմանագիրը, որևէ ձևով չեն ընդառաջել, հիմա ինչու՞ պետք է փոխվեն, առավել ևս հիմա, երբ իրենց զգում են որպես անպարտ մի ուժ»,-նշեց նախարարը։
Վերջինս գտնում է, որ հայկական կողմը պետք է ճիշտ քաղաքականություն վարի՝ լինի դա դիվանագիտական, աշխարհաքաղաքական, թե ռազմաքաղաքական։ Դավիթ Բաբայանը կարծում է, որ անգամ սահմանագծման ու սահմանազատման գործընթացի ավարտից հետո չկա երաշխիք, որ խաղաղ կլինի ու թշնամին այլևս սադրանքների չի դիմի։
«Հայաստանին մնում է ուժեղանալ, դուրս գալ այս ծանր վիճակից, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարել, ուրիշ ոչ մի տարբերակ չկա»,-հավելեց Դավիթ Բաբայանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li 2011 թ․ արտադրության ծառայողական ավտոմեքենան կհանձնվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կառավարությունը համապատասխան որոշում է մշակել, որով մեկ անձից գնման ընթացակարգով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար նոր ծառայողական մեքենա ձեռք կբերվի՝ BMW 750Li xDrive LCI։ Որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում է։ Հիմնավորման մեջ նշվում է, որ այժմյան մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն։ Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից և նշվում է, որ BMW 750LI Xdrive-ի ձեռքբերումը իրականացվելու է Ազգային ժողովին 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում տնտեսված ֆինանսական միջոցների հաշվին։
«Որոշման նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6․10/ ռազմավարական փաստաթղթերի դրույթներից»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Ներկայում BMW-ի հայաստանյան ներկայացուցչությունում մեքենայի գինը 107 միլիոն դրամից նվազել է 92 միլիոն դրամի՝ ակցիայի շրջանակում։
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակը հաղորդում է, որ ստորեւ հայտարարությամբ՝ Արցախի եւ սփյուռքի ավելի քան 20 երկրներում գործող երիտասարդական, ուսանողական, մարզական, եկեղեցական, հասարակական-քաղաքական եւ մշակութային միություններ եւ կազմակերպություններ, միանում են Հայաստանի մեջ թափ առած դիմադրության շարժմանը:
Ստորագրահավաքը շարունակվում է, դիմադրության շարժման միացող կազմակերպությունները կարող են դիմել իրենց շրջանի ՀՅԴ Երիտասարդական եւ Ուսանողական Միություններին:
Հաշվի առնելով, հայկական պետության կործանման վտանգը ու Արցախի եւ Սյունիքի կորուստը կասեցնելու հրամայականը՝ Հայ Երիտասարդությունը դիմում է համազգային դիմադրության, որը հետեւողական պայքարի շնորհիվ առաջացնելու է երկար սպասված արժեհամակարգային հեղափոխությունը։
Նկատի ունենալով,
• թուրք-ադրբեջանական պանթուրանական քաղաքականությունը, որ միտում ունի մեկընդմիշտ տարածաշրջանի քարտեզից ջնջելու Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները,
• ՀՀ ապազգային, դավադիր իշխանությունների ընթացքը, որն առաջնորդվում է միակողմանի զիջումներով՝ կարծեցյալ խաղաղության հասնելու քաղաքականությամբ,
• Հայաստանի Հանրապետության ներքաղաքական փակուղին եւ այն իրականությունը, որ ՀՀ Ազգային ժողովում ընդդիմության ծավալած գործունեության կողքին անհրաժեշտ է դիմել բազմաճակատ պայքարի՝
Հայ երիտասարդությունը որոշել է չհարմարվել այս իրականությանը, այլ՝ մեկնարկել համազգային երիտասարդական դիմադրության շարժում՝ պայքարի հինգ հիմնական ճակատներով․
1. Ամենուրեք թափ հաղորդել հակաթուրք եւ հակաադրբեջանական պայքարին,
2. Գերտերություններին հասցնել այն պատգամը, որ իրենց ծրագրերը չեն կարող իրականացնել Հայաստանի եւ հայության ազգային-պետական շահերի հաշվին,
3. Կտրուկ քայլերով մերժել ՀՀ իշխանությունների պառակտող ու պետականակործան քաղաքականությունը,
4. Պայքարել Արցախը հայաթափելու, այն ՀՀ-ից ու Սփյուռքից անջատելու ադրբեջանա-թուրքական փորձերի եւ Սյունիքից արտագաղթի հոսանքի դեմ․
Սիրելի՛ երիտասարդներ,
Կոչ ենք ուղղում բոլորիդ՝ միանալ այս շարժմանը այս ճակատագրական օրերին, բոլորս՝ իրավունք չունենք մատնվելու հանցավոր անգործության։ Զարթոնքի եւ ազգային անկումը վերելքի վերածելու պահը հիմա՛ է:
Հայտարարությունը ստորագրող կազմակերպություններ:
• «Միացյալ Հայաստան» ԵՀԿ Արցախ
• ԱԺԿ Երիտասարդական թեւ Արցախ
• ՀՅԴ Արցախի «Արամ Մանուկյան» ուսանողական միություն Արցախ
• ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միություն Արցախ
• «Արդարություն» կուսակցութեան երիտ. Պատասխանատու Արցախ
• «Ապառաժ երիտասարդական միություն» ՀԿ Արցախ
• Հավասար հնարավորություն ՀԿ Արցախ
• «Դեպի Արարատ» կրթական մշակութային միության երիտասարդական գրասենյակ Ռուսաստան
• Երիտասարդ քաղաքագետների Հայկական Ասոցիացիա Ռուսաստան
• ՀՄԸՄ Ռուսաստան Ռուսաստան
• ՀՅԴ Սիրիայի Երիտասարդական Միություն Սիրիա
• ՀՅԴ Քրիստափոր Ուսանողական Միություն Սիրիա
• Համազգայինի Սիրիայի Շրջանային Վարչություն Սիրիա
• ՀՄԸՄ Սիրիայի Շրջանային Վարչություն Սիրիա
• Հայ Երիտասարդաց Միություն Սիրիա
• Ազգային Քարէն Եփփէ Ճեմարանի Շրջանավարտների Միություն Սիրիա
• Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միության Սկաուտական միավոր (Նոր Ջուղայի Հայ Մարզա֊մշակութային «Արարատ» միության Սկաուտական միավոր) The Scout unit of «Ararat» cultural and sports Union of Nor Jugha Իրան
• Հ.Յ.Դ «Ռուբեն» Երիտ. Միություն The Armenian Revelutionary Federation’s «Rouben» Youth Union Իրան
• ՀՅԴ Ռոստոմ երիտասարդական միություն – Ayf tehran Իրան
• ՀՅԴ Յովնան Դավթյան Ուսանողական միություն Իրան
• ՀՅԴ Զավարյան Ուսանողական Միություն – Zavarian Student Association Լիբանան
• ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական Միություն -LEM Լիբանան
• Բեյրութի Ամերիկյան Համալսարանի Հայկական Ակումբ – Lebanese Armenian Heritage Club Լիբանան
• Լիբանանի Ամերիկյան Համալսարանի Հայկական Ակումբ – Բեյրութ․ Armenian Club – Lebanese American University – Beirut Լիբանան
• Լիբանանի Ամերիկյան Համալսարանի Հայկական Ակումբ – Ժպէյլ․ Armenian Club – Lebanese American University – Jbeil Լիբանան
• «Սեն Ժոզեֆ» Համալսարանի Լիբանանահայ Ուսանողներ – Lebanese Armenian Students of Saint Joseph University Լիբանան
• Լիբանանի Միջազգային Համալսարանի Հայկական Ակումբ – Lebanese International University Armenian Club Լիբանան
• Լիբանանի Պետական Համալսարանի Հայկական Ակումբ – Lebanese University Armenian Club Լիբանան
• «Նօտր Դամ» Համալսարանի Հայկական Ակումբ -Lebanese Armenian Club – Notre Dame University Լիբանան
• Հայկազյան Համալսարանի Լիբանանահայ Ուսանողներ – Lebanese Armenian Students of Haigazian University Լիբանան
• Ռամկավար Ազատական Կուսակցության – ԵՌԱԿ Մ. – Armenian Democratic Liberal Party Youth Union Լիբանան
• Պորտուգալյան Երիտասարդական Ուսանողական Ակումբ – Portugalian Youth & Students’ Club Լիբանան
• ՀՄԸՄի Լիբանանի Սկաուտներ – Scouts of Homenetmen Lebanon Լիբանան
• Հայ Եկեղեցու Համալսարանական Ուսանողների Միություն – Armenian Church University Students’ Association Լիբանան
• ՀԲԸՄ- Հայ Երիտասարդաց Ընկերակցություն – AGBU-Armenian Youth Association Լիբանան
• ՀՅԴ Քուվեյթի Քրիստափոր Երիտասարդական Միություն Քուվեյթ
• Հ.Մ.Ը.Մ.-ի Քուվեյթի Մեկուսի Մասնաճյուղ Քուվեյթ
• Համազգայինի Քուվեյթի Մեկուսի Կազմ Քուվեյթ
• ՀՅԴ Հոլանդայի Երիտասարդական Միություն Հոլանդա
• ՀՅԴ Հունաստանի Երիտասարդական Միություն Հունաստան
• ՀՅԴ Կիպրոսի Երիտասարդական Միություն Կիպրոս
• Րաֆֆի Հայ Մշակութային Միություն – Raffi armenisk kulturförening Շվեդիա
• Արարատ Հայկական Միություն – Ararat Armeniska föreningen Շվեդիա
• Թրօլհեդդանի հայկական մշակութային միություն: Շվեդիա
• ՀՅԴ Շվեդիայի Երիտասարդական Միություն Շվեդիա
• ՀՄԸՄ Շվեդիա – HMEM Sweeden Շվեդիա
• ՀՅԴ Լոնդոնի Խանասոր Երիտասարդական Միություն – AYF London Khamasor Անգլիա
• Լոնդոնի Տնտեսագիտության հ
• Համալսարանի Հայկական Ընկերություն – London school of economics Armenian Society Անգլիա
• ՀՄԸՄ Լոնդոն – HMEM London Անգլիա
• ՀՅԴ «Նոր Սերունդ» Երիտասարդական Միություն Ֆրանսա
• ՀՅԴ Բելգիայի Երիտասարդական Միություն Բելգիա
• Յորքի Համալսարանի Հայ Ուսանողների Միություն -Armenian Student Association – York University Կանադա
• Մոնտրեալի Համալսարանի Հայ Ուսանողների Միություն – Association des Étudiants Arméniens de l’Université de Montréal Կանադա
• Կոնկորդիայի Հայ Ուսանողական Միություն -Concordia Armenian Students’ Union Կանադա
• Հ.Մ.Ը.Մ Կանադայի Շրջանային Վարչություն Կանադա
• Համազգային Կանադա – Hamazkayin Canada Կանադա
• ՀՅԴ Արմեն Գարօ Ուսանողական Միություն – Armen Karo Student Association Կանադա
• ՀՅԴ Կանադայի Երիտասարդական Միություն Կանադա
• ԱՄՆ Արեւելյան շրջանի ՀՅԴ Հայ Երիտասարդաց Դաշնակցություն ԱՄՆ
• ՀՄԸՄ ԱՄՆ Արեւելյան ԱՄՆ
• ԱՄՆ Արեւմտյան շրջանի ՀՅԴ Հայ Երիտասարդաց Դաշնակցություն ԱՄՆ
• ՀՅԴ Շանթ Ուսանողական Միություն ԱՄՆ
• Չեփմընի Հայ Ուսանողների Միություն – Chapman Armenian Student Association ԱՄՆ
• Կալիֆորնիայի Պետական Համալսարանի Լոնգ Բիչի Հայ Ուսանողների Միություն – California State University
Long Beach Armenian Student Association ԱՄՆ
• Հարավային Ամերիկայի Հայ Յեղափոխական Դաշնակցության Երիտասարդական Հարավային Ամերիկա
• Հարավային Ամերիկայի ՀՄԸՄ Շրջանային Վարչություն Հարավային Ամերիկա
• ՀՅԴ Ավստրալիայի Երիտասարդական Միություն Ավստրալիա
Apple ընկերության կողմից երեկ նախազգուշական նամակներ են ստացել ՀՀ մոտ երկու տասնյակի քաղաքացիներ, որով ծանուցվել են իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր ներբեռնվելու մասին։ Նրանք հասարակական-քաղաքական գործիչներ են, որոնց թվում ոչ միայն ընդդիմադիրներ են, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած անձինք։ Սա նշանակում է, որ Փաշինյանը չի վստահում անգամ իր թիմակիցներին։ Սա մեծ իրարանցում է առաջացրել հենց թիմի ներսում, որոնք ստացել են այդ նամակները։
Հայտնի է դարձել, որ Հայաստանի իշխանությունները Pegasus լրտեսական ծրագրով փորձել են գաղտնալսել Արթուր Վանեցյանին։ Այս մասին հայտնել է անձամբ Վանեցյանը՝ հրապարակելով ստացած նամակը, որտեղ Apple ընկերությունը հեռախոսն անվտանգ պահելու խորհուրդներ է տալիս։
Նշենք, որ իսրայելական NSO Group-ը վստահեցրել էր, որ ծրագիրը տրամադրվել է միայն մարդու իրավունքները հարգող պետություններին՝ ռազմական, իրավապահ և հետախուզական մարմիններին, սակայն խումբը ունի պետական հաճախորդներ, կամ, ինչպես ասում է Apple-ը, այն «հովանավորվում է պետության կողմից»:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտարարել է, որ «Pegasus-ը ծրագիրը իսրայելական NSO Group-ը վաճառում է միայն պետական կառույցներին։ «Շատ լուրջ, վատ և վտանգավոր ծրագիր է։ Դրանով հեռախոսը վարակելը շատ հեշտ է»,- ասել է նա ու ավելացրել, որ այն բավականին թանկ ծրագիր է, խոսքը վերաբերում է մեկ թիրախի համար մի քանի տասնյակ հազար դոլարներ ծախսելուն՝ կախված այն բանից, թե թիրախն ինչքան զգուշավոր է։
Ըստ նրա, այն եղած ծրագրերից ամենավտանգավորն է։ Ստանում է ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև գաղտնալսելու, կամերան, դիկտոֆոնը միացնելու, ֆայլեր, նկարներ գողանալու հնարավորություն։
Մամուլում արդեն վաղուց է տեղեկություններ շրջանառվում, որ Փաշինյանի իշխանությունը 7 մլն դոլար է ծախսել՝ «Pegasus» համակարգը ձեռք բերելու համար, ինչն այսօր արդեն հաստատվում է։ Փաստացի, կառավարությունը՝ ուղղակի կամ անուղղակի ձեռք բերելով համակարգը, առաջնային է համարել գաղտնալսել որոշ անձանց կամ շրջանակի ՝ ստորադասելով ՀՀ պետական շահը։ Իշխանությունը որոշել է չկահավորել դիրքերը, կամ լուծել օրինակ՝ պատերազմի հետևանքով տեղահանվածների հարցը, փոխարենը նախընտրել է գաղտնալսել հասարակական, քաղաքական գործիչներին, անգամ իր թիմակիցներին։
Իսրայելական Webiz կազմակերպությունը, որը զբաղվում է բարձր տեխնոլոգիական կադրային ռեսուրսի ապահովմամբ, որոշել է Իսրայելում առկա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների (հետայսու` ՏՏ) մասնագետների պակասը լրացնել Հայաստանի մասնագետների հաշվին. կազմակերպությունն աշխատանքի է ընդունել մի շարք մենեջերների, որոնք պետք է զբաղվեն տաղանդավոր մարդկանց հավաքագրմամբ, որոնցից մեկն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանն է: Այս մասին հայտնում է Yerkir.am-ը:
«Իսրայելական Webiz կազմակերպությունը, որը զբաղվում է բարձր տեխնոլոգիական կադրային ռեսուրսի ապահովմամբ, որոշել է Իսրայելում առկա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների (հետայսու` ՏՏ) մասնագետների պակասը լրացնել Հայաստանի մասնագետների հաշվին. գրում է իսրայելական nocamels.com կայքը:
Այսպես՝ իսրայելական կազմակերպությունը դեռ այս տարվա սեպտեմբեր ամսին հայտարարել է, որ Թբիլիսիում բացում է ՏՏ անձնակազմի հավաքագրման և կրթական կենտրոն:
Ներկայումս Webiz-ն ավարտին է հասցնում Հայաստանում իր մասնաճյուղի բացման աշխատանքները և ստեղծում տեղում Webiz-ի ակադեմիա: Կազմակերպության գլխավոր տնօրեն Էյալ Բար-Օզը նշել է, որ Հայաստանում մասնաճյուղի բացումը կօգնի Իսրայելին՝ նվազեցել այդ երկրում ՏՏ մասնագետների պակասը, հատկապես՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կիբերանվտանգությունը, արհեստական բանականությունը և հսկայական տվյալների բազան:
Կազմակերպությունն աշխատանքի է ընդունել մի շարք մենեջերների, որոնք պետք է զբաղվեն տաղանդավոր մարդկանց հավաքագրմամբ: Նրանցից մեկն էլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանն է:
Այսպիսով՝ Փաշինյան կրտսերը, որն ամիսներ առաջ Երևանի կենտրոնական գարեջրատներից մեկում գարեջուր էր վաճառում և համացանցում հայտնի է թմրանյութերի նկատմամբ սիրով, զբաղվելու է ՏՏ ոլորտի հայ տաղանդավոր մասնագետների հավաքագրմամբ ու համակարգմամբ»,- գրում է աղբյուրը:
Արդեն տևական ժամանակ է, որ առաջնագծի տարբեր հատվածներում տեղի են ունենում ռազմական գործողություններ, և միաժամանակ աննախադեպ երևույթ է տեղի ունենում Հայաստանի պաշտպանական ոլորտում։ Այս մասին Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Հանրությունը զրկվում է ամբողջական լրատվություն ստանալու հնարավորությունից։ Վստահ եմ՝ բոլորը գիտակցում են` ինչ վտանգներով է հղի, երբ հանրությունը տեղեկություն չստանալու պարագայում հայացքն ուղղում է թշնամական պետությունների տեղեկատվական աղբյուրներին։ Բայց այս անգամ ևս մեկ աննախադեպ բան է արձանագրվել․ ՊՆ-ն իր գործունեության ողջ ընթացքում առաջին անգամ պաշտոնական մամլո հաղորդագրությամբ տեղեկացնում է հանրությանը, որ կան զոհեր, բայց չի հրապարակվում զոհերի թիվ, չեն հրապարակվում անուններ։ Արդյունքում հանրության մեջ՝ հատկապես առաջնագծում ծառայող զինծառայողների ծնողների մեջ ստեղծվում է սարսափելի հուզական վիճակ»։
Մանուկյանը հիշեցրեց, որ իշխանական պատգամավորն ԱԺ բարձր ամբիոնից խոսել է զոհվածների թվի մասին, որը հետագայում չի հաստատվել։
«Իշխանության հետ առնչություն ունեցող լրատվամիջոցներով հստակ թվեր են հրապարակվում, ստեղծվում է անորոշ և խառնաշփոթ իրավիճակ։ Կարծում եմ, որ հանձնաժողովի նախագահը պետք է կազմակերպեր արտահերթ նիստ հենց այս հարցերը քննարկելու համար, այս պայմաններում գալ ու այս հարցը քննարկել, տարօրինակ է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
«Ժողովուրդն է ամեն ինչ որոշում. մոռացված խոստում» թեմայով քննարկմանը «Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանն անդրադարձավ իշխանություն-հասարակություն արդյունավետ հաղորդակցության խնդրին՝ հիշեցնելով, որ հրապարակից իշխանության եկած ուժը հասարակության հետ հաղորդակցվելու սեփական տարբերակն է ընտրել։
«Ամեն ինչ սկսվել է նրանից, որ այսօրվա իշխանությունը՝ այն ժամանակվա հեղափոխական ընդդիմությունը, որպես հասարակության հետ հաղորդակցման միջոց, առաջինն ընտրել էր հրապարակը, որտեղ երկկողմանի կապ հաղորդակցության մյուս մասնակցի հետ չկար: Լավագույն դեպքում դրանք վանկարկումներն էին, բայց դա հաղորդակցության վստահելի կամ արդյունավետ ձև չէր: Երկրորդը սոցցանցերն են, որտեղ հաղորդակցության ինտենսիվությունը ավելի լայն է, հնարավորություն կա մեկնաբանություններ դնել, հարցեր տալ: Բայց, ամեն դեպքում, նույն սոցիալական ցանցերում, երբ բավականին հաճախ անմիջապես հեղափոխության ընթացքում և դրանից հետո երևում էին մեր առաջատար քաղաքական գործիչները, կար բավականին լուրջ խնդիր: Այդ հաղորդակցության ընթացքում և՛ տեղեկություն տարածողը, և՛ հաղորդակցության մոդերատորը նույնն է․ ինքն է ընտրում՝ որ մեկնաբանություններին պատասխանել, որն՝ արհամարհել, որ հարցերին ուշադրություն դարձնել, որոնք՝ շրջանցել», — ասաց Բորիս Նավասարդյանը:
Նա, անկախ ժամանակաշրջանից ու հանգամանքներից, իշխանություն-հասարակություն հաղորդակցության ամենաարդյունավետ միջոց համարեց շփումը ԶԼՄ-ների միջոցով։
«Որքան էլ փոխվում է իրավիճակը, որքան էլ զարգանում են տեխնոլոգիաները, ավելի արդյունավետ մոդերատոր, քան լրատվամիջոցներն ու լրագրողներն են, չկա: Եթե իշխանության ներկայացուցիչը անմիջապես լրագրողների հետ բրիֆինգի, հարցազրույցի, մամուլի ասուլիսի ձևով է շփվում, լրագրողը, ներկայացնելով հասարակության հետաքրքրությունները, ձևակերպում է հարցերը, փորձում է շատ դեպքերում բանավեճի մեջ մտնել: Այսինքն, դա է մնում ամենաաշխատող և օգտակար հաղորդակցության ձևը հասարակության հետ», — ընդգծեց «Երևանի մամուլի ակումբի» նախագահը։
Նա նաև նկատեց՝ այստեղ մենք ունենք խնդիրներ, որովհետև բազմաթիվ որոշումներ և օրենքներ են ընդունվել, որոնք սահմանափակում են իշխանության հետ շփվելու լրագրողների իրավունքը:
«Դա և՛ ԱԺ-ում տեղաշարժի սահմանափակումներն են, և՛ զրպարտության ու վիրավորանքի համար փոխհատուցումը, ծանր վիրավորանքի քրեականացումը: Մի խոսքով, լրագրողների աշխատանքը բոլոր առումներով, կարծես, սահմանափակվում է, և մենք տեսնում ենք, որ այսօր շատ քիչ են իշխանության ներկայացուցիչները, որոնք ազատ կարող են շփվել լրագրողների հետ: Այնպիսի տպավորություն է, որ մեծ մասը հրահանգ է ստացել ընդհանրապես որևէ ինֆորմացիա չփոխանցել, հարցազրույցներ չտալ, ինչը սահմանափակում է հասարակության՝ իրազեկ լինելու հնարավորությունը», — նշեց Բորիս Նավասարդյանը։
ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ քննարկման ընթացքում ներկայացրել եմ
ադրբեջանական իշխանությունների, զինված ուժերի կողմից ՀՀ գյուղերի հարևանությամբ զինված հարձակումների, մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ ճանապարհների արգելափակումների իրավական հիմքերից զուրկ լինելու փաստերը։
Քննարկումը կազմակերպվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի կողմից (The Armenian National Committee of America-Western Region (ANCA Western Region), որին մասնակցել են նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի (ANCA-WR) հանձնախմբի ղեկավար տիկին Նորա Հովսեփյանը (Nora Hovsepian), Ժամանակավոր գործադիր տնօրեն Վերջինի Թուլումյանը (Verginie Touloumian) և Կառավարության հարցերով համակարգող Ռուբեն Կարապետյանը:
Հայաստանի օմբուդսմանը ԱՄՆ կոնգրեսականին ներկայացրել է 2021թ. նոյեմբերի 16-ի ադրբեջանական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք Սյունիքում, որն ուղեկցվել է քաղաքացիական բնակավայրերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական ուժերի հարձակումներով՝ իրական վտանգի ենթարկելով խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը: Պաշտպանը ներկայացրել է նաև ադրբեջանական ներխուժումներն ու մարդու իրավունքների խախտումները Գեղարքունիքում, Սյունիքում:
Ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական տեղակայված են ՀՀ քաղաքների և գյուղերի միջև ճանապարհներին, որոնք վտանգում են մարդկանց կյանքն ու առողջությունը, խաթարել են մարդկանց բնականոն կյանքը։
Արման Թաթոյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների (այդ թվում՝ նոյեմբերի 16-ին գերեվարվածները) անհապաղ վերադարձին և արհեստական, իրավական հիմքերից զուրկ դատավարություններին՝ կարևորելով միջազգային ատյանների արձագանքը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Շիֆին մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր ակտիվ գործունեության համար։
Արման Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունը ամբողջ աշխարհում ապրող երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է, այն վտանգում է նաև այդ երկրների կայունությունն ու մարդու իրավունքների համակարգը»։
Նոյեմբերի 16-ին Սյունիքի մարտական գործողություններում զոհված շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյանը Լոռու մարզի Դեբետ համայնքից էր։ Պայմանագրային զինծառայողը նաեւ 44 –օրյա պատերազմի մասնակից էր։
NEWS.am-ի հետ զրույցում Դեբետ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանն ասաց, որ 41–ամյա Դավիթը մոտ 6 տարի պայմանագրային զինծառայող էր, իսկ Սյունիք գնացել էր նոյեմբերի 6–ին։
Համայնքապետի խոսքով՝ Դավիթի հարազատները ճանաչել են նրան նախօրեին տելեգրամյան ալիքներից մեկով տարածված տեսանյութում, որում Դավիթին վիրավոր վիճակում ադրբեջանական համազգեստով զինվորականները պատգարակով տեղափոխում են։
«6 վայրկյանանոց տեսահոլովակ է, ինքը չի խոսում, բայց երեւում է, որ ոտքերի եւ գլխի շրջանում վիրավորումներ ունի։ Տեսահոլովակն արված էր փակ տարածքում, շատ բան հասկանալի չէր»,– պատմեց Աշոտ Ղազարյանը։
Համայնքի ղեկավարը Դավիթի եղբոր հետ այսօր Կարմիր Խաչ եւ Պաշտպանության նախարարություն գնալու ճանապարհին է տեղեկացել, որ Սյունիքում զոհված զինծառայողների ցանկում են նաեւ Դավիթի տվյալները։
«Գնում էինք, որ ասեինք՝ ճանաչել ենք Դավիթին, վիրավոր է, բայց ճանապարհին լսեցինք նրա մահվան բոթը։ Ամենացավոտն այն է, թե ինչպես են տարածում զոհված զինծառայողների մասին լուրը։ Պատկան մարմինները տիրապետում էին հարազատների կոնտակտներին, բայց լուրերով են հայտարարում զոհվածների անունները, առանց մինչեւ այդ հարազատներին տեղեկացնելու, ոնց որ վերքի վրա աղ լցնեն։ Եթե համապատասխան մարմինները կարդում են, խնդրանք ունեմ իրենց. վերաբերմունքը փոխեք։ Մենք տեսանյութը տեսել էինք, հույսով լի էինք, մտածում էինք, որ կգնտենք իրեն, կբուժվի, բայց ճանապարհի վրա լսում ենք նրա մահվան մասին։ Էն ինչ ես տեսա, թե եղբոր հետ ինչ կատարվեց, դա ճիշտ չի, անպատասխանատու վերաբերմունքի հետեւանք էր,– ասաց Դեբետ համայնքի ղեկավարը։
Նշենք, որ Դավիթ Ամիրյանի մասնակցությամբ տեսանյութը տարածվել էր ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկով։ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը նախօրեին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր, որ Բաքվում գտնվող հայ զինծառայողներից մեկը վիրավոր է եւ վիրահատության կարիք ունի։
«Որքան գիտեմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորին վիրահատել, առողջական վիճակը կայունացնել, որպեսզի թույլատրելի լինի նրա տեղափոխումը։
Ադրբեջանական կողմը խոստացել է ռուսական կողմին վերադարձնել զինծառայողին»,- ասել էր Բորիս Ավագյանը։
Մինչդեռ այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հրապարակեց վեց զոհված զինծառայողի անունները, որոնց մեջ էր նաեւ Դավիթ Ամիրյանի անունը։
41–ամյա Դավիթը ծնողների հետ ապրում էր Դեբետում, քույր ու եղբայր ունի։
«Աշխատավոր ընտանիքի տղա էր, իր տեսակով յուրահատուկ, հանգիստ, հարեհաս բոլորին։ Կարող եմ ասել, որ ինքը կռվող տեսակ էր, տեսանյութից էլ պարզ է, որ մարտ է վարել, ու ֆիզիկապես էլ երեւի հնարավոր չի եղել շարունակել, որովհետեւ վիրավորումներ ուներ։ Վերջին անգամ իր հետ կապը եղել է ամսի 16–ին, երբ դեռ ռազմական գործողությունները չէին սկսել»,– պատմեց համայնքապետը։
«Դավիթը ամուսնացած չէր, բայց ընտրյալ ուներ, վերջապես գտել էր իր կեսին։ Հերթափոխը պիտի հանձներ ու գար, որ նշանվի, բայց բոլոր երազանքները անկատար մնացին։ Ուրախացել էինք, որ վերջապես ընտանիք կկազմի, շա՜տ բարի էր Դավիթը, ընկերներին միշտ հասնող»,– մեզ հետ զրույցում ասաց Դավիթի ընկերներից՝ Ռոբերտը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16–ին,ժամը 13։00-ի սահմանում, Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ հարձակում էին գործել հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, զրահատեխնիկա եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Մի քանի ժամ այդ ուղղությամբ մարտեր էին ընթացել, հայկական կողմը երկու մարտական դիրք էր կորցրել։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ 18։30-ից կրակը դադարեցվել էր։
Պաշտպանության նախարարությունը նախ հայտնել էր մեկ զոհի մասին, որը 1991 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Մերուժան Արթուրի Հարությունյանն է։ Նախարարությունը հաղորդել էր, որ կա 13 գերեւարված զինծառայող, իսկ 24 զինծառայողի հետ կապը կորել էր, եւ նրանց ճակատագիրն այդ պահին անհայտ էր։
Այսօր՝ նոյեմբերի 19–ին, նախարարությունը հայտնեց, որ ՀՀ արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետեւանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ: Նրանք են՝ 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյանը։ Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է։
Ռուսական կողմի միջնորդությամբ եւ մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի եւ անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։
Կոտայքի մարզի Քասախ գյուղում համայնքապետարանի աշխատակիցներն այսօր բոյկոտել են աշխատանքները: Նրանք դեմ են համայնքապետի նոր ԺՊ-ի նշանակմանը:
Աշխատակիցները հայտարարել են, որ գործող համայնքապետ Արա Մկրտչյանի փոխարեն, որը նոյեմբերի 10-ից գտնվում է կալանքի տալ, համայնքապետի ԺՊ է նշանակվել ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածու Արտակ Թովմասյանը։
Լրագրողների հետ զրույցում համայնքապետարանի աշխատակիցներից Նարեկ Մկրտչյանն ասել է, որ նոյեմբերի 8-ից Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը գտնվում է արձակուրդի մեջ, իսկ համայնքապետի կարգադրությամբ՝ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել հենց ինքը՝ Նարեկ Մկրտչյանը.
« Ըստ աշխատանքային օրենսգրքի՝ մինչև համայնքապետն արձակուրդից չվերադառնա, իր լիազորությունները չեն կարող դադարեցվել, հետևաբար՝ չի կարող այլ պաշտոնակատար նշանակվել: Մենք զգուշացրել ենք մարզպետարանին, որ պաշտոնակատարի խնդիր չի առաջանա, համայնքապետարանի աշխատակազմն իր տեղում է, աշխատում է, ես պաշտոնավարում եմ, որևէ խնդիր չկա, իսկ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո՝ ի՞նչ կլինի, ո՞վ կկառավարի, դա խնդիր չէ»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:
Նա նաև հայտնեց, որ մարզպետին տեղեկացրել են, որ բոյկոտելու են աշխատանքը, քանի որ չեն ընդունում իրավական հիմքերից զուրկ այս որոշումը.
«Մենք խնդրեցինք, որպեսզի սա քաղաքական վեճի չվերածվի, թույլ տան մինչև ՏԻՄ ընտրությունները մեր համայնքապետարանը նորմալ սպասարկի ժողովրդին, իսկ ընտրություններից հետո՝ ով կընտրվի, մենք խնդիր չենք ունենա: Մարզպետն էլ ասաց՝ ոչ, արդեն որոշում կա, եթե դեմ են՝ թող բողոքարկեն, իսկ դա ժամանակատար է»,-ասաց Նարեկ Մկրտչյանը և հավելեց՝«սրանով ուզում են ցույց տալ, թե ՔՊ-ն իրավական «բեսպրեդելով» կարողանում է հարցեր լուծել»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.