29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Վերջին շաբաթների ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի երկրներում գրիպի ակտիվությունը կտրուկ նվազել է: Մի շարք երկրներում գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդացության ցուցանիշներն եղել են հիվանդացության շեմից բավականին ցածր: Այդ հիվանդությունների շարքում ցածր է եղել գրիպի վիրուսների հայտանբերումը: Նվազել է նաև ծանր սուր շնչառական վարակներով հիվանդացությունը, սակայն նվազման ֆոնի վրա արձանագրվել են գրիպի լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքների աշխուժացում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով եվրոպական տարածաշրջանում ներկայումս շրջանառում են գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ և Ա H3N2 ենթատեսակները: Ընթացիկ սեզոնում, նախորդ սեզոնի միևնույն ժամանակահատվածի համեմատ նկատելի նվազել են գրիպի Բ տեսակի հարուցիչների հայտնաբերումը:
Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում:
Հայաստանի Հանրապետությունում դիտվում է առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիության կտրուկ նվազում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Երևանի մանկական պոլիկլինիկաներում որոշակիորեն նվազել է 0-2 տարեկան երեխաների դիմելիությունը։
Ներկայումս ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան, հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնք ստանում են համապատասխան բուժում:
Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների, հանրապետությունում, հատկապես մանկական հասակի քանակակազմում, դեռևս շրջանառում են շնչառական այլ վարակների վիրուսները` ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով պայմանավորված շտապբուժօգնության կանչերը:
Ելնելով վերը նշվածից և գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարությանը կրկին հիշեցնում է.
• խուսափե´ք հիվանդների հետ շփումից,
• եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,
• եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
• հագնվե´ք եղանակին համապատասխան,
• պահպանե´ք հազի և փռշտալու վարվերակարգը,
• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր կկազմակերպվի բժշկական կոնսիլիում գերեվարությունից հայրենիք վերադարձած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։ Այդ նպատակով Իջևանի բժշկական կենտրոն է գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի Մամիկոն Խոջոյանի տեղափոխումը Երևան` հետագա բուժումը մասնագիտացված հիվանդանոցում շարունակելու համար։
Բժշկագիտության պատմության մեջ հակաբիոտիկների հայտնաբերումը նոր ժամանակաշրջանի սկիզբ էր և հնարավորություն տվեց փրկել միլիոնավոր կյանքեր: Սակայն դրանց չարաշահումն այսօր շատերին զրկում է արդյունավետ բուժման հնարավորությունից:
Հակամանրէային դեղերի ոչ տեղին և ոչ պատշաճ օգտագործումը հանգեցրել է դրանց արդյունավետության անկման և հակաբիոտիկակայուն վարակների զարգացման, որը կարող է իրական սպառնալիք դառնալ աշխարհի ողջ բնակչության համար:
ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարին նվիրված աշխատաժողով, որին մասնակցեցին նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Դեղերի փորձագիտական կենտրոնի, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի ընթացքում ամփոփվեցին հակամանրէային դեղերի առանց բժշկի նշանակման, ոչ տեղին և ոչ պատշաճ օգտագործման կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Ներկայացվեցին Հայաստանի Հանրապետությունում իրականացված հակամանրէային դեղերի կիրառման մշտադիտարկման արդյունքները:
Քննարկվեցին ԱՀԿ եվրոպական գրասենյակի կողմից 2013 թվականին իրականացված հակամանրէային դեղերի դեմ կայունության իրավիճակի գնահատման զեկույցի հիման վրա ձևավորված առաջարկությունների ներդման ուղղությամբ առաջիկա անելիքները, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման մշակվող ծրագրի հիմնական ռազմավարական ուղղությունները:
ՀՀ առողջապահության նախարարություն
«Միանշանակ այս ծրագիրը ևս պետք է ներդնենք։ Բերված փաստարկները բավական խոսուն են։ Պատվաստման արդյունքում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մենք կունենանք թոքաբորբի և մենինգիտի նվազում, ինչի շնորհիվ կկանխարգելվի մանկական մահացությունը։ Մենք հպարտանում ենք, որ 2013-ին մանկական մահացության ամենացածր ցուցանիշներն են արձանագրվել մեր պետության գոյության ողջ պատմության ընթացքում։ Ցուցանիշ, որին ձգտել ենք տարիներ շարունակ և որի պահպանումն ու ավելի բարելավումը բոլորիս նպատակը պիտի լինի։ Այս ձեռքբերմանը մենք հասել ենք պատվաստումների, սկրինինգ ծրագրերի, մանկական վերակենդանացման բաժանմունքների ստեղծման ու հզորացման և այլ ծրագրերի շնորհիվ։ Դրանցից մեկն էլ ամենաբարձր վարկանիշ ունեցող արտադրողներից պատվաստանյութերի ձեռքբերումն է։ Այդ նույն պատվաստանյութերն են օգտագործվում եվրոպական զարգացած երկրներում։ Մեզ համար ամեն մի երեխայի կյանքը չափազանց թանկ արժե»,- ասել է Դերենիկ Դումանյանը` ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում պնևմակոկային պատվաստումների ներդրման մասին հարցի քննարկման ժամանակ։
ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով միայն 2008 թվականին աշխարհում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում գրանցված 8,8 մլն մահվան դեպքերից 476 հազարը պայմանավորված է եղել պնևմակոկային վարակներով: Մինչև 1 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային սեպտիցեմիայի դեպքում մահացության ցուցանիշը հասնում է մինչև 20, իսկ մենինգիտների դեպքում՝ մինչև 50%-ի:
Հայաստանում պնևմակոկային հիվանդությունների (թոքաբորբ, մենինգիտ, բակտերեմիա, սինուսիտ, բրոնխիտ և այլն) վերաբերյալ ընդհանուր համաճարակաբանական տվյալները չկան՝ պայմանավորված լաբորատոր ախտորոշման դժվարություններով։ Այս բացը լրացվել է 2012 թվականի հոկտեմբերին՝ Երևանի երեք հիվանդանոցներում` «Արաբկիր» ԲՀ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, ԱՀԿ օժանդակությամբ մանրէային մենինգիտների դետքային (պարեկային) հսկողության համակարգի ներդրմամբ։
Պնևմակոկային հիվանդությունների կանխարգելման, մասնավորապես թոքաբորբից և մենինգիտից մանկական մահացության նվազեցման նպատակով աշխարհի բազմաթիվ երկրներում հաջողությամբ ներդրվել և զգալի արդյունավետությամբ կիրառվում է պնևմակոկային պատվաստանյութը: Մեր երկրում նպատակահարմար է գտնվել պնևմակոկային պատվաստումները ներդնել սեպտեմբերից: Սահուն և հաջող ներդրման նպատակով հունիս-սեպտեմբեր ամիսներին բոլոր պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում կիրականացվի պատվաստումային գործընթացի մոնիթորինգ, բուժաշխատողների համար անհրաժեշտ դասընթացներ կկազմակերպվեն: Մեծ ուշադրություն կդարձվի նաև բնակչության իրազեկմանը:
Կոլեգիայի անդամները միաձայն հավանություն տվեցին ներկայացված ծրագրին։ Հանձնարարվեց այն իրականացնել ըստ ժամանակացույցի։
Մարտի 1-ից առողջապահության ոլորտում մի շարք ծառայությունների վճարովի դառնալը հասարակության շրջանում բուռն արձագանք է գտել: Նույնիսկ՝ արտահերթ բողոքի ցույց է նախատեսվել Առողջապահության նախարաարության շենքի առջև:
Ըստ ԱՆ հայտարարության, պոլիկլինիկաներում այժմ իրականացվող անվճար բուժզննումները և հղիության ընթացքում առաջացած բարդություններից բուժումներն այսուհետ լինելու էին վճարովի, և հիվանդանոցային բուժման յուրաքանչյուր օրվա համար հղիները ստիպված կլինեին վճարել օրական 5000 դրամ:
Չնայած Առողջապահության նախարարությունը ավելի ուշ հայտարարեց, որ չեղյալ է համարում որոշումը, սակայն համացանցում դեռևս հակասական տեղեկություններ են շրջանառվում:
Հարցը վերջնականապես պարզաբանելու նպատակով՝ «Հայկական Վարկած»—ը զրուցեց Առողջապահության նախարարի օգնական Սեդա Մանուկյանի հետ:
Նա՝ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հղիության ախտաբանության համավճարի ներդրումը չեղյալ է հայտարարվել. «Իսկ ամբուլատոր — պոլիկլինիկական օղակում լաբորատոր — գործիքային հետազոտությունների համավճարի ներդրումը հետաձգվել է մինչև հուլիս ամիս:Այդ ընթացքում կլինեն հանրության հետ քննարկումներ և ըստ այդմ էլ, կորոշվի հետագա ընթացքը»:
Հայաստանի Հանրապետությունում նոր պատվաստանյութերի սահուն ներդրման և հաջող իրականացման արդյունքում զգալի հաջողություններ են գրանցվել ռոտավիրուսային վարակների և հեմոֆիլուսային Բ մանրէով հարուցված մենինգիտների (ուղեղի թաղանթի բորբոքում) կանխարգելման և վերահսկման գործընթացներում:
Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից, հայտնի է, որ ռոտավիրուսային վարակները ծանր ընթացքով և ջրազրկումով ուղեկցվող դիարեաների հիմնական պատճառն են: Դրանք տարածված են ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Հաշվի առնելով այս հանգամանքները` առողջապահության նախարարությունը 2012թ. նոյեմբերից ներդրեց ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումները: Դրանց արդյունավետությունը դրսևորվեց կարճ ժամանակամիջոցում: Մինչ ներդրումը յուրաքանչյուր տարի ռոտավիրուսային վարակների սեզոնային առավելագույն բարձրացման (փետրվար-մարտ) ընթացքում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում գրանցվում էր ռոտավիրուսային վարակներով պայմանավորված առնվազն 50-60 տոկոս հոսպիտալացում: Պատվաստումների ներդրումից հետո` 2013թ. սեզոնին բոլոր տարիքային խմբերում դիտվեց հոսպիտալացման մակարդակի կրկնակի նվազում (2012թ. փետրվար-մարտին` 52%, 2013թ. փետրվար-մարտին` 23%): Նվազումն ակնառու է հատկապես պատվաստման ենթակա տարիքային խմբում` մինչև 1 տարեկան երեխաների շրջանում (2012 թվականին` 196 դեպք, 2013 թվականին` 68 դեպք):
Մանրէային մենինգիտներն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մանկական հիվանդացության, հաշմանդամության և մահացության պատճառահետևանքային կառուցվածքում: Այդ իսկ պատճառով, 2009թ. առողջապահության նախարարությունը ձեռնամուխ եղավ մինչև 1 տարեկան երեխաների շրջանում հեմոֆիլուսային Բ բաղադրիչով հնգավալենտ պատվաստումների իրականացմանը: Ներդրումից հետո 4 տարվա կտրվածքով հանրապետությունում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մոտ 2.4 անգամ նվազել է մենինգիտներով հիվանդացությունը` 2009թ. 19.3 (100000 մինչև 5 տարեկան երեխաների հաշվարկով), 2013թ` 7.9:
Մենինգիտների վերլուծությունը, ըստ առանձին հարուցիչների (հեմոֆիլուսային, մենինգակոկային, պնևմակոկային, տուբերկուլոզային և այլն), ցույց է տալիս, որ 2009-2010թթ. գրանցված դեպքերի 20-24 %-ը բաժին է ընկել հեմոֆիլուսային Բ վարակին: 2011թվականից հետո հեմոֆիլուսային Բ վարակով մենինգիտի դեպքեր չեն գրանցվել` բացառությամբ 2013թ. 1 դեպքի. չպատվաստված երեխայի մոտ: Մենինգիտներով հիվանդացության նվազումը նպաստել է հանրապետությունում մանկական մահացության և հաշմանդամության իջեցմանը, քանի որ նույնիսկ ճիշտ բուժման դեպքում հեմոֆիլուսային մենինգիտներով հիվանդ երեխաների մինչև 25 %-ի մոտ կարող է դիտվել մահացու ելք, իսկ իսկ մինչև 35%-ի մոտ կարող են մնալ կայուն նյարդաբանական բարդություններ (շարժունակության սահմանափակումներ, մտավոր զարգացման արատներ և լսողության կորուստ):
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով’ 2014 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում ավելացել է գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիությունը բժշկական կազմակերպություններ: Չնայած դրան, նկատվում է գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքով դեպքերի նվազում: Ներկայումս եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակը: Վերջին շաբաթների ընթացքում հոսպիտալացված հիվանդների մոտ դիտվել է գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքի աճ:
Այսպիսով, տարածաշրջանի հարավային երկրներում 80% դեպքերում արձանագրվել է գրիպի Ա(H1N1)pdm09 ենթատեսակը, իսկ արևմտյան հատվածի երկրներում հիվանդների 54% դեպքում դիտվել է գրիպի Ա տեսակի (H3N2) ենթատեսակը:
Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում: Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում ներկայումս արձանագրվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, իսկ Ռուսաստանի Դաշնությունում’ գրիպի Ա տեսակի և՛ H1N1պնդ09, և՛ H3N2 ենթատեսակները:
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, Հայաստանի Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում’ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Վերջինս պայամանավորված է առաջնային բժշկական օգնության կազմակերպություններ դիմելիությամբ:
Հանրապետությունում ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ առկա չեն, իսկ հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնց նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում:
Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառում են գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը և ադենովիրուսները:
Գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով’ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է.
— խուսափե´ք հիվանդների հետ շփումից
— եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը
— եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ
— հագնվե´ք եղանակին համապատասխան
— պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը
— օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ
— հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները
Գյումրիի Գարեգին Նժդեհի 2 հասցեում տեղակայված նախկին տեքստիլագործների հանրակացարանում բնակվող Մուրադյանների ընտանիքի անդամներն արդեն առողջ են, նրանց մոտ հայտնաբերված մաշկային հիվանդությունը բուժվել է։ Այս մասին երեկ մեզ հայտնեց հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։ Նրա խոսքով, օրեր առաջ ընտանիքին բոլոր անհրաժեշտ նշանակումներն արվել էին, իսկ հիվանդների վիճակն այնքան վատ չէր, ինչպես շատերը պատկերացնում էին։ «Լուսանկարները նայելիս թվում էր, թե ահավոր վիճակ է, բայց իրականում վերքերի վրա քսվող դեղը կարմիր գույն ուներ, այդ պատճառով էին վերքերը այդ տեսքը ստացել, և տպավորություն էր ստեղծվել, թե վիճակը շատ վատ է»,– երեկ մեզ ասաց Ասոյանը:
Չորրորդ ինքնիշխանություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2014 թվականի 3-րդ շաբաթվա տվյալների համաձայն` գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվությունն ԱՀԿ անդամ երկրներում և եվրոպական տարածաշրջանում գտնվում է ցածր մակարդակի վրա: 2014 թվականի անցած շաբաթների ընթացքում եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, ի տարբերություն 2013 թվականի նույն ժամանակահատվածի, երբ արձանագրվում էր գրիպի Ա տեսակի H1N1պնդ09 ենթատեսակը: Գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների արդյունքում դրական նմուշների թիվը եղել է բավականին ցածր:
Ինչ վերաբերում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացված հիվանդների լաբորատոր հետազոտություններին, ապա պետք է նշել, որ վերջիններիս մոտ արձանագրվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, 2013 թվականի միևնույն ժամանակահատվածի գրիպի Ա տեսակի H1N1պնդ09 ենթատեսակի դիմաց:
Տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, ԱՀԿ տվյալների համաձայն, գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ: Նշված երկրներում արձանագրվում է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, իսկ Ռուսաստանի Դաշնությունում Ա տեսակի H1N1պնդ09 ենթատեսակը ևս:
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է: Դիտվում է սեզոնային բնականոն ընթացք:
Իրականացվող մոնիտորինգի տվյալներով` Հայաստանում սուր շնչառական վարակների հիվանդացությունը, 2014 թվականի ընթացքում 2013 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա:
Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից, հանրապետությունում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը:
2014 թվականի անցած շաբաթների ընթացքում հոսպիտալացվել է միջին ծանրությամբ սուր շնչառական վարակների 7 դեպք, որոնց լաբորատոր հետազոտություների արդյունքում ևս անջատվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը: Վերջիններիս հոսպիտալացումը պայմանավորված է եղել բժշկական օգնության ուշ դիմելիությամբ, որոնք ստանալով համապատասխան բուժում դուրս են գրվել առողջացմամբ:
Ելնելով վերը նշվածից` գրիպի ու դրա բարդություններից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությանը հիշեցնում է`
— խուսափե´ք հիվանդների հետ շփումից,
— եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,
— եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
— հագնվե´ք եղանակին համապատասխան,
— պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
— օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
— հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները:
Հիմք ընդունելով Մերկ Շարպ և Դոհմ Իդեա ԱԳ և Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ ընկերությունների ներկայացրած հայտերը` մարկետինգային նկատառումներից ելնելով Հայաստանում մի շարք դեղերի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 069 նիստի արձանագրությունը և ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2013 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 0101177213, 2013 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 0101175913 գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 14-ի 34-Ա, 2014 թվականի հունվարի 13-ի 23-Ա, 2014 թվականի հունվարի 13-ի 24-Ա հրամաններով անվավեր են ճանաչվել հետևյալ դեղերի գրանցումները Հայաստանի Հանրապետությունում.
1.Սաֆրիս, ասենապին (ասենապինի մալեատ), ենթալեզվային դեղահատեր, 5մգ»(20/2×10/) բլիստերում, (60/6×10/) բլիստերում դեղաձևերն արտադրող, առաջնային փաթեթավորող` Կատալենտ ՈՒԿ Սվինդոն Զայդիս Լիմիտեդ, Ֆրանկլանդ փ., Բլագով, Սվինդոն, Վայլտշիր, ՍՆ5 8ՌՈՒ, Միացյալ Թագավորություն), երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող` Օրգանոն (Իռլանդ) ՍՊԸ Դրինամ Ռոադ, Սվորդս Քո. Դուբլին, Իռլանդիա
2. Սաֆրիս, ասենապին (ասենապինի մալեատ), 10մգ»(20/2×10/) բլիստերում, (60/6×10/) բլիստերում, դեղաձևերն արտադրող, առաջնային փաթեթավորող` Կատալենտ ՈՒԿ Սվինդոն Զայդիս Լիմիտեդ, Ֆրանկլանդ փ., Բլագով, Սվինդոն, Վայլտշիր, ՍՆ5 8ՌՈՒ, Միացյալ Թագավորություն), երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող` Օրգանոն (Իռլանդ) ՍՊԸ Դրինամ Ռոադ, Սվորդս Քո. Դուբլին, Իռլանդիա
3.Լենուքսին 5մգ, էսցիտալոպրամ (էսցիտալոպրամի օքսալատ), դեղահատեր թաղանթապատ, 5մգ; (28/2×14/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Լեհաստան
4.Լենուքսին 10մգ, էսցիտալոպրամ (էսցիտալոպրամի օքսալատ), դեղահատեր թաղանթապատ, 10մգ; (28/2×14/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Լեհաստան
5.Մերտենիլ 5մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կայցիում), դեղահատեր թաղանթապատ, 5մգ; (30/3×10/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստան
6.Մերտենիլ 10մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կայցիում), դեղահատեր թաղանթապատ, 10մգ; (30/3×10/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստան
7.Մերտենիլ 20մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կայցիում), դեղահատեր թաղանթապատ, 20մգ; (30/3×10/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստան
8.Մերտենիլ 40մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կայցիում), դեղահատեր թաղանթապատ, 40մգ; (30/3×10/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստանյան ընկերության դեղերի, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստան
Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենին հանձնարարել է ապահովել Հայաստանի Հանրապետության «Դեղերի պետական գրանցամատյանից» նշված դեղերը հանելու գործընթացը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.