29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մտահոգված լինելով հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով’ ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն այսօր կրկին այցելեց նրան։ Հետաքրքրվելով ՀՀ նախագահի թեկնածուի ինքնազգացողությամբ՝ նախարարը տեղեկացրեց, որ հացադուլի այս փուլում յուրանքանչյուր պահի նրա օրգանիզմում կարող են անդառնալի փոփոխություններ լինել՝ անցանկալի, ծանր հետևանքներով։ Այցից հետո նախարար Դումանյանի մոտ կայացավ խորհրդակցություն՝ առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Գնահատելով ունեցած նվազագույն օբյեկտիվ և սուբյեկտիվ տվյալները, ինչպես նաև քննարկելով 24 օր հացադուլում գտնվող մարդու օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների մասին բժշկական գրականությունում նկարագրված իրավիճակները, մասնագետներն իրենց անհանգստությունն ու մտահոգությունը հայտնեցին ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի հնարավոր վատթարագույն զարգացումների կապակցությամբ։
Խորհրդակցությունից հետո ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը որոշում է կայացրել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի վայրում շուրջօրյա բժշկական հսկողությունն իրականացնել շտապօգնության ռենիմատոլոգների ուժերով՝ վերակենդանացման համար նախատեսված հագեցվածությամբ հատուկ մեքենաներով, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում՝ ցանկացած պահի, տեղում մասնագիտական օգնություն ցուցաբերել։
ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը, ինչպես նաև պնդում է, որ կանխատեսելի բարդություններից ու անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է ստացիոնար պայմաններում իրականացնել լաբորատոր-գործիքային հետազոտություն։ Առաջարկվում է նախագահի թեկնածուի ցանկացած անձանց ուղեկցությամբ, իրենց կողմից ընտրված բուժհաստատությունում կարճ ժամանակաընթացքում, հիվանդանոցային պայմաններում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել, ինչը հնարավորություն կտա մասնագիտական վերջնական գնահատական տալ նրա այս պահի առողջական վիճակի վերաբերյալ։
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը երեկ երեկոյան պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի ուղեկցությամբ երկրորդ անգամ այցելեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին` նրա արյան և մեզի լաբորատոր քննությունների պատասխանները ստանալուց հետո։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության կայքից։
ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն իսկ հայտարարել է, որ պատախանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու առողջության համար։ Երկարատև հացադուլի նստած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի նկատմամբ մտահոգությունը զուտ մասնագիտական դրդապատճառներ ունի։ Առողջապահության նախարարն ու նրա առաջին տեղակալն Անդրիաս Ղուկասյանին անձամբ են տեղեկացրել, որ երկարատև հացադուլը մարդու առողջությունը վնասող այնպիսի անդառնալի պրոցեսներ կարող է առաջացնել և զարգացնել, որոնց հետագա բուժումը կարող է չափազանց դժվար կամ նույնիսկ անհնարին լինել։
Այդ իսկ պատճառով նախարարությունը ՀՀ նախագահի թեկնածուին առաջարկել էր կարճ ժամանակաընթացքում հիվանդանոցային պայմաններում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել, ինչը հնարավորություն կտար մասնագիտական վերջնական գնահատական տալ նրա առողջական վիճակի վերաբերյալ։ Երեկ երեկոյան նախարարի առաջին տեղակալը, մտահոգված լինելով Անդրիաս Ղուկասյանի նույն օրն առավոտյան վերցված արյան և մեզի լաբորատոր հետազոտությամբ արձանագրված որոշակի շեղումներով, կրկին անգամ հորդորել է համաձայնել իր ընտրությամբ որևէ բուժհաստատությունում կարճ ժամանակաընթացքում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել։
ՀՀ նախագահի թեկնածուն խոստացել է այսօր մինչև ժամը 11-ը հայտնել իր որոշման մասին։
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հացադուլի 20-րդ օրվանից սկսած մարդու օրգանիզմում կարող են առաջանալ և զարգանալ առողջությունը վնասող անդառնալի պրոցեսներ, որոնց հետագա բժշկումը կարող է չափազանց դժվար կամ նույնիսկ անիրականալի լինել, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը փետրվարի 8-ին ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին կատարած այցի ժամանակ նրան առաջարկել էր շատ կարճ ժամանակաընթացքում հիվանդանոցային պայմաններում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել, ինչը հնարավորություն կտար մասնագիտական վերջնական գնահատական տալ նրա առողջական վիճակի վերաբերյալ։
Նախարարի հորդորին ի պատասխան Անդրեաս Ղուկասյանը և նրա բժիշկները որոշել են հրաժարվել առաջարկից և ընտրել են այլ ճանապարհ` փետրվարի 11-ին, հացադուլի վայրը չլքելով, տեղում հանձնել արյան և այլ անալիզներ։ Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ այդքան սահմանափակ հետազոտություններով հնարավոր չի լինի նրա առողջական վիճակի մասին մասնագիտական գնահատական տալ։ Միաժամանակ հայտնում ենք, որ հացադուլը շարունակող Անդրեաս Ղուկասյանի օրգանիզմում այսուհետ յուրաքանչյուր օր կամ ժամ կարող են տեղի ունենալ այնպիսի անդառնալի փոփոխություններ, որոնք հնարավոր չէ բացահայտել (ամրագրել) հացադուլի վայրում կատարված քննություններով։
ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար։ Այդ է պատճառը, որ ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի հացադուլի առաջին իսկ օրվանից նախարարությունը նրա առողջական վիճակի մշտադիտարկում է իրականացնում։
Կիսելով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մտահոգությունը, ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին կոչ ենք անում դադարեցնել հացադուլը և շարունակում ենք պնդել, որ միայն լաբորատոր-գործիքային համալիր հետազոտությունների արդյունքում կարելի է նրա առողջական վիճակի մասին տրամադրել մասնագիտական եզրակացություն։
ՀՀ առողջապահության նախարարությունը կշարունակի 24-ժամյա մշտադիտարկումը Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակի նկատմամբ։ Միաժամանակ կոչ ենք անում նրա բժիշկներին` առաջնորդվել մասնագիտական պատասխանատվությամբ և զերծ մնալ արկածախնդրությունից։
ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի հացադուլի առաջին իսկ օրվանից Երևանի Շտապօգնության կենտրոնի բժիշկներն ամեն օր առավոտյան և երեկոյան այցելում են նրան, հետաքրքրվում առողջական վիճակով, կատարում զարկերակային ճնշման, ջերմության չափում և այլ քննություններ։ Արդյունքների մասին յուրաքանչյուր օր զեկուցում են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին։
Առողջապահության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր ժամը 11-ին Անդրեաս Ղուկասյանին այցելել է առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։ Զրույցի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածուն իր առողջական վիճակի հետ կապված առանձնակի գանգատներ չի ներկայացրել։ Ընդամենը գանգատվել է զարկերակային ճնշման անկումնից և որոշակի թուլությունից։ Հայտնել է, որ որոշել է այսօր հացադուլն իրականացնել պառկած վիճակում, որպեսզի հնարավորին չափ քիչ էներգիա ծախսի։
Փոխնախարար Պողոսյանն առաջարկել է հիվանդանոցային պայմաններում որոշակի հետազոտություններ իրականացնել։ Սակայն Անդրեաս Ղուկասյանն առայժմ հրաժարվել է այդ առաջարկից։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ինքնազգացողության փոփոխության դեպքում անմիջապես տեղեկացնի փոխնախարարին։
Նախարար Դումանյանի հանձնարարությամբ այսօրվանից իրականացվում է 24-ժամյա բժշկական հսկողություն տեղում` Շտապօգնության անձնակազմի միջոցով։
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հայաստանի իշխանությունները որոշել են հետևողականորեն ոչնչացնել երկրի տնտեսությունն ու առողջապահությունը: Ստոմատոլոգիան բիզնես ճյուղ դիտարկելով՝ ՀՀ կառավարությունը բացահայտ ասում է, որ իր համար մարդու առողջության խնդիր գոյություն չունի, մարդու առողջությունը ամենևին արժեք չէ իր համար:
Ստոմատոլոգիական կաբինետների ու կլինիկաների համար սահմանելով սարսափելի բարձր արտոնագրային վճարներ, իսկ դրանք ժամանակին չվճարելու դեպքում` խայտառակ բարձր տուգանքներ, պետությունը թքած ունի,
—թե ինչ կլինի հազարավոր մարդկանց ներդրումների հետ, որոնք կատարվել են ատամնաբուժարաններ բացելու համար (ամենափոքրիկ գործիքը հարյուր հազար դրամ արժե, էլ չասենք, որ ատամնաբուժական աթոռներն ու ռենտգեն ապարատները աստղաբաշխական գներ ունեն),
—որ ատամնաբուժարաններում ծառայությունների գների բարձրացման դեպքում ավելի ու ավելի շատ մարդիկ չեն կարողանա օգտվել դրանցից, իսկ առողջ ատամներ չունենալը վաղ թե ուշ հանգեցնելու է մարսողական ու այլ բնույթի հիվանդությունների առաջացմանը,
—փոքր կաբինետները պարզապես փակվելու են, կլինիկաներն էլ գոյություն են քարշ տալու, ու այդ մարդկանց ընտանիքները հայտնվելու են արտագաղթելու որոշում ընդունելու հեռանկարի առջև:
Զարմացած եմ, որ ԱԺ-ում չկա մի պատգամավոր` իշխանական թե ընդդիմադիր, ով հասրակության ու ատամնաբույժների այս խնդիրները բարձրաձայնի ու պայքարի դրանց լուծման համար (միայն իմ ընկեր Արծվիկ Մինասյանի հարցազրույցն եմ տեսել այս խնդրի մասին): Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ինստիտուցիոնալացված հանրային քաղաքականությունը (public policy) իսպառ դուրս է մղվել Խորհրդարանից, որը «Ժառանգության» նախկին կազմն էր բերել Ազգային ժողով: Իսկ այսօր Ազգային ժողովը ուղղակի պոպուլիզմի, ինտրիգների ու պոռոտախոսության ամբիոն է դարձել: Նախկին խորհրդարանում գոնե մոտ 20 պատգամավոր նման խնդիրները բաց չէր թողնում ու դրանցով էր զբաղվում: Իսկ հիմա բոլորը մեծն պոլիտիկներ են ու «գլոբալ հարցերով» են զբաղվում` ազգի, հայության «փրկությամբ»: Նրանց կալիբրը «թույլ» չի տալիս նման «մանր-մունր» հարցերով զբաղվել…
Ու ևս այս ամենում իշխանությանը մեղադրելուց բացի ոչ պակաս չափով մեղադրում եմ Խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին, որոնք թույլ տվեցին նման օրենսդրական այլանդակության իրականություն դառնալը, որոնք չպայքարեցին ու դեմ դուրս չեկան: Ո՞ւր է այս օրենքի դեմ ձեր պայքարը… Ո՞ւր եք, եթե կանգնած չեք հասարակության, փոքր և միջին բիզնեսի կողքին… Հայաստանի իշխանությունները որոշել են հետևողականորեն ոչնչացնել երկրի տնտեսությունն ու առողջապահությունը: Ստոմատոլոգիան բիզնես ճյուղ դիտարկելով՝ ՀՀ կառավարությունը բացահայտ ասում է, որ իր համար մարդու առողջության խնդիր գոյություն չունի, մարդու առողջությունը ամենևին արժեք չէ իր համար:
Ստոմատոլոգիական կաբինետների ու կլինիկաների համար սահմանելով սարսափելի բարձր արտոնագրային վճարներ, իսկ դրանք ժամանակին չվճարելու դեպքում` խայտառակ բարձր տուգանքներ, պետությունը թքած ունի,
—թե ինչ կլինի հազարավոր մարդկանց ներդրումների հետ, որոնք կատարվել են ատամնաբուժարաններ բացելու համար (ամենափոքրիկ գործիքը հարյուր հազար դրամ արժե, էլ չասենք, որ ատամնաբուժական աթոռներն ու ռենտգեն ապարատները աստղաբաշխական գներ ունեն),
—որ ատամնաբուժարաններում ծառայությունների գների բարձրացման դեպքում ավելի ու ավելի շատ մարդիկ չեն կարողանա օգտվել դրանցից, իսկ առողջ ատամներ չունենալը վաղ թե ուշ հանգեցնելու է մարսողական ու այլ բնույթի հիվանդությունների առաջացմանը,
—փոքր կաբինետները պարզապես փակվելու են, կլինիկաներն էլ գոյություն են քարշ տալու, ու այդ մարդկանց ընտանիքները հայտնվելու են արտագաղթելու որոշում ընդունելու հեռանկարի առջև:
Զարմացած եմ, որ ԱԺ-ում չկա մի պատգամավոր` իշխանական թե ընդդիմադիր, ով հասրակության ու ատամնաբույժների այս խնդիրները բարձրաձայնի ու պայքարի դրանց լուծման համար (միայն իմ ընկեր Արծվիկ Մինասյանի հարցազրույցն եմ տեսել այս խնդրի մասին): Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ինստիտուցիոնալացված հանրային քաղաքականությունը (public policy) իսպառ դուրս է մղվել Խորհրդարանից, որը «Ժառանգության» նախկին կազմն էր բերել Ազգային ժողով: Իսկ այսօր Ազգային ժողովը ուղղակի պոպուլիզմի, ինտրիգների ու պոռոտախոսության ամբիոն է դարձել: Նախկին խորհրդարանում գոնե մոտ 20 պատգամավոր նման խնդիրները բաց չէր թողնում ու դրանցով էր զբաղվում: Իսկ հիմա բոլորը մեծն պոլիտիկներ են ու «գլոբալ հարցերով» են զբաղվում` ազգի, հայության «փրկությամբ»: Նրանց կալիբրը «թույլ» չի տալիս նման «մանր-մունր» հարցերով զբաղվել…
Ու ևս այս ամենում իշխանությանը մեղադրելուց բացի ոչ պակաս չափով մեղադրում եմ Խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին, որոնք թույլ տվեցին նման օրենսդրական այլանդակության իրականություն դառնալը, որոնք չպայքարեցին ու դեմ դուրս չեկան: Ո՞ւր է այս օրենքի դեմ ձեր պայքարը… Ո՞ւր եք, եթե կանգնած չեք հասարակության, փոքր և միջին բիզնեսի կողքին…
Ստոմատոլոգիական ծառայությունների մի խումբ ղեկավարներ հունվարի 14-ին նախագահի նստավայրի առջև բողոքի ակցիայով իրենց դժգոհությունը հայտնեցին «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ։
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունել է նրանց, քննարկել մտահոգությունները և դժգոհությունները, մասնավորապես՝ մանկական ստոմատոլոգիայի, ինչպես նաև` ստոմատոլոգիական բազկաթոռին կից ռենտգեն սարքի, օրթոպեդիկ, զննման կաբինետների հարկման խնդիրները, որոնք փաստացի հայտնվել են կրկնակի հարկման դաշտում։
ԱՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նախարար Դումանյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգի և բժշկական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ սեղմ ժամկետում շահագրգիռ կազմակերպությունների և այլ գերատեսչությունների հետ ուսումնասիրել բարձրացված հարցերը և տնտեսական վերլուծությունների արդյունքում կատարված հաշվարկներով ներկայացնել համապատասխան առաջարկներ։
Շատ գովելի է նախարար Դումանյանի մոտեցումը, սակայն հարց է ծագում ինչո՞ւ վերը նշված գործողությունները չէր կատարվել մինչև բողոքի ցույցը: Մի՞թե հնարավոր չէր նախապես, նույն պատրաստակամությամբ մինչ օրենքի ընդունումը պատշաճ կազմակերպել ուսումնաասիրությունը, լսել ոլորտի մարդկանց:
Թե սա էլ հերթական մանրյովն է, ընտրություններից առաջ ցույց տալ, թե ինչ մտահոգ են մեր քաղաքացիների հանդեպ, ինչ օպերատիվությամբ են արձագանքում նրանց խնդիրներին:
Ամեն դեպքում ԱՆ խոստացել է անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունների արդյունքը ներկայացնել լիազոր այլ մարմինների, ինչպես նաև ՀՀ կառավարություն։
Նոր տարվա առաջին օրը՝ հունվարի մեկին, Հանրապետական հիվանդանոցի Տոքսիկ(թունավորումների) բաժանմունքում ողբերգական մահվան դեպք է գրանցվել: Բաժանմունքի 2 հարկի պատուհանից իրեն ցած է նետել և տեղում մահացել, երևանաբնակ Գոհար անունով, մոտ 40 ամյա մի կին:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, կինը 4 երեխաների մայր էր, որի մոտ վերջին ծննդաբերությունից հետո հոգեկան հավասարակշռության հետ կապված խնդիրներ են առաջացել: Նրան հիվանդանոց են տեղափոխել մեծ քանակի դեղորայքի օգտագործման պատճառով: Հայտնի չէ, կինը ցանկացել է ինքնասպան լինել, թե՞ պարզապես չի գիտակցել, որ ընդունել է դեղորայքի անթույլատրելի մեծ չափաբաժին:
Ականատեսները պատմում են, որ նրան թվացել է, թե՝ ինքն այդ պահին ծննդաբերում է, և անընդհատ խոսել է դրա մասին: Մինչ աշխատակիցները քայլեր են ձեռնարկել նրան հանգստացնելու համար, կինը մոտեցել է պատուհանին ու իրեն ցած նետել:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ հիվանդանոցի Տոքսիկ բաժանմունքի պատուհանից մարդ է նետվել, ընդ որում դեպքերն ավարտվել են մահվան ելքով:
Կարծում ենք, հարկ է, որ Առողջապահության նախարարությունն այս հարցին ավելի ուշադիր վերաբերմունք ցուցաբերի և գործուն քայլեր ձեռնարկի վանդակաճաղով պատելու բաժանմունքի պատուհանները: Հույս ունենք, այնտեղ քաջատեղյակ են, որ բաժանմունք տեղափոխվում են հիմնականում սթրեսային վիճակում գտնվող մարդիկ, որոնց վարքը անկանխատեսելի է:
2012 թվականի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակել է համակարգում իրականացվող բարեփոխումները։ Միաժամանակ, առաջնորդվելով ոլորտում առկա խնդիրների շուրջ ՀՀ Նախագահի և վարչապետի կողմից տրված հանձնարարականներով, կյանքի են կոչվում նոր ծրագրեր։
Կազմվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը», որը նախարարության գործունեության ուղենիշ կլինի առաջիկա 6-7 ամսվա ընթացքում։
Մարզերի համաչափ զարգացում
Մարզերի առողջապահական համակարգի զարգացումը նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկն է։ «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում 2007-2012 թվականների ընթացքում հիմնանորոգվել և արդիական սարքավորումներով հագեցվել է մարզային յոթ հիվանդանոց (Հրազդանի, Իջևանի, Արմավիրի, Արարատի, Գորիսի, Ապարանի և Գավառի բժշկական կենտրոնները), իսկ Գյումրիում, անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ, լիովին նոր, բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է կառուցվել’ ախտորոշիչ և բուժման լայն հնարավորություններով’ հագեցած ամենավերջին սերնդի սարքավորումներով։
Մարզային առողջապահական համակարգի հետագա զարգացման նպատակով՝ 2013-ին կսկսվեն Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման և Կապանի բժշկական կենտրոնի մասնաշենքերի վերանորոգման աշխատանքները: Կարդիականացվեն նաև Ալավերդու, Աբովյանի և Բերդի բժշկական կենտրոնները: Իսկ Վանաձորում կկառուցվի 190 մահճակալ հզորությամբ, երրորդ մակարդակի բազմաֆունկցիոնալ բժշկական նոր կենտրոն:
Սակայն մարզերում բժշկական նորագույն կենտրոնների կառուցումով առկա խնդիրները լիովին չեն լուծվում։ Որպեսզի հիվանդները չշարունակեն գալ Երևանում բուժվելու, պետք է մարզային այդ հիվանդանոցներն ապահովվեն նեղ մասնագետներով և դրանցում անհրաժեշտ ծառայություններ զարգացվեն։ Մարզերում գրանցված հղիների շուրջ մեկ երրորդը մայրաքաղաքի տարբեր ծննդատներում է ծննդալուծվում։ Դա նշանակում է, որ նրանց համար մարզերին հատկացված միջոցները ևս այդ հղիների հետ Երևան են ուղղվում։
ՀՀ առողջապահության նախարարի օգոստոսի 1-ի հրամանով 10 հազար դրամով ավելացել է մարզերում մեկ նորմալ (չբարդացած) ծննդի համար հատկացող գումարը՝ այն հավասարեցվելով Երևանի ծննդատներում գործող գներին։ Միաժամանակ հանձնարարվել է ավելացված այդ միջոցներն առավելապես ուղղել աշխատավարձի ֆոնդի ավելացմանը։ Միայն այս քայլով 115 մլն դրամ լրացուցիչ գումար է ուղղվել մարզային ծննդատներ։
Դեպի մարզեր ուղղվող միջոցները հնարավորինս մեծացնելու նպատակով և հաշվի առնելով, որ մարզերի մեծ մասում արդեն ունենք նոր վերակառուցված և հագեցված ժամանակակից բժշկական հաստատություններ, առաջարկ է ներկայացվել ՀՀ կառավարություն՝ վերանայելու 2013 թվականի բյուջեով պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունն’ ի օգուտ մարզերի։ Եթե նախկինում ֆինանսավորման 70 տոկոսը կենտրոնացել է մայրաքաղաքում, ապա եկող տարի այդ համամասնությունը կհասցվի 60-40%-ի’ հաշվի առնելով Երևանում նեղ մասնագիտական և երրորդ մակարդակի կլինիկաների առկայությունը։ Մեխանիզմներ են մշակվում մարզերում նաև պոլիկլինիկական ծառայության ֆինանսավորումը մինչև 10 տոկոսով ավելացնելու ուղղությամբ։
Աշխատանքներ են տարվում 2013 թվականի մարտի 1-ից ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրերը մարզային կտրվածքով տեղայնացնելու ուղղությամբ։ Մինչ այդ կանոնակարգվում են հղիների և մինչև 7 տարեկան երեխաների, ըստ ծննդօգնության և մանկաբուժական ծառայության կազմակերպման մակարդակների, ուղեգրման և հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման ընթացակարգերը:
Նախարարությունը հետևողականորեն շարանակում է մարզային հիվանդանոցներում արդյունավետ կառավարման, դրանց հզորությունների և տարածքների օպտիմալացման գործընթացը։
Մարզային բժշկական կազմակերպություններում չիրականացվող մասնագիտացված բժշկական օգնությունը բնակչությանը հասանելի դարձնելու, տեղերում ցուցաբերվող բժշկական օգնության որակը բարձրացնելու, ինչպես նաև բուժման շարունակականությունն ապահովելու նպատակով Երևանում տեղակայված բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունները, ինչպես նաև 3-րդ մակարդակի ծննդատները կցվել են մարզային բժշկական կենտրոններին։ Հոկտեմբերի սկզբից այդ հիվանդանոցների մասնագետներն այցելում են հանրապետության բոլոր մարզեր և ավելի քան 8 500 հիվանդ են հետազոտել ու անհրաժեշտ բուժում նշանակել։ Մայրաքաղաքի կլինիկաների պրոֆեսորներն ու առաջատար մասնագետները սկսել են վիրահատություններ կատարել ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզային հիվանդանոցներում։ Նրանք նաև տեղի մասնագետների հետ համայցեր են կատարում, ծանոթանում հիվանդների բուժման ընթացքին և խորհրդատվություն տրամադրում։
Բժշկական կադրերը ներկայումս բաշխված են խիստ անհամաչափ’ գերհագեցում Երևանում և մեծ պահանջարկ մարզերում: 10000 բնակչին բաժին ընկնող բժիշկների ցուցանիշը Երևանում կազմում է 86, իսկ մարզերում՝ ընդամենը 17.7։ Մարզերում այժմ թափուր է բժիշկների 259 հաստիք։ Նեղ մասնագետների պակաս կա անգամ վերանորոգված բուժհիմնարկներում: Մարզերում առավել պահանջված են անեսթեզիոլոգները, մանկաբույժները, սրտաբանները, նյարդաբանները, շտապօգնության բժիշկները, մանկաբարձ-գինեկոլոգները:
ՀՀ ԱՆ աջակցությամբ մարզերում 2012-ին աշխատանքի է նշանակվել 25 մասնագետ, ինչպես նաև 15 սիրիահայ բժիշկ:
Բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացում
ՀՀ առողջապահության նախարարության կարևորագույն խնդիրներից է բժշկական ծառայությունների որակի և արդյունավետության ապահովումը: Այդ խնդրի լուծմանը մեծապես կնպաստեն նախարարությունում մշակված պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնության կազմակերպման չափորոշիչները’ ըստ բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների’ ամբուլատորիա, ընտանեկան բժշկի գրասենյակ, պոլիկլինիկա, հիվանդանոց։ Շուտով նախարարի հրամանով կհաստատվեն նաև այն հիվանդությունների բուժման սխեմաները, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար:
Գերխնդիր հանդիսացող որակյալ բժշկական ծառայության մատուցման կարևորագույն բաղկացուցիչներն են ժամանակակից տեխնոլոգիաների, բուժական մեթոդների ներդրումը և արհեստավարժ մասնագետների առկայությունը: Առողջապահության ոլորտի ՀՀ կառավարության գերակա խնդիրների ծրագրով մանկական վերակենդանացման մարզային ծառայությունների հզորացման շրջանակներում Կապանի ԲԿ-ում ստեղծվել և արդեն գործում է վերանորոգված, նորածնային և մանկական վերակենդանացման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցած բաժանմունքը: Իսկ Գյումրու մանկական ավստրիական հիվանդանոցի և Վանաձորի ԲԿ-ի մանկական վերակենդանացման բաժանմունքները վերանորոգվել և նույնպես համալրվել են անհրաժեշտ նորագույն սարքավորումներով։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մարզային վերակենդանացման այդ բաժանմունքների բոլոր մասնագետները գիտելիքների և հմտությունների կատարելագործման նպատակով գործուղվել են Մոսկվա և Սանկտ-Պետերբուրգ: Նրանք վերապատրաստումներ են անցել նաև Երևանի առաջատար կլինիկաներում։
ՀՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է տանում համակարգին հատկացված միջոցներն առաջին հերթին որակյալ ծառայության ապահովմանը և բուժաշխատողների վարձատրմանն ուղղելու նպատակով։ Այս ենթատեքստում կարևորվում է 2013-ի համար կնքվելիք պետպատվերի պայմանագրերում նախատեսվող այն դրույթները, որոնք հնարավորություն կընձեռեն վերահսկողություն սահմանելու ինչպես բժշկական օգնության և սպասարկման որակի, այնպես էլ գնման գործընթացների կազմակերպման նկատմամբ։ Ավելին՝ պայմանագրում կամրագրվի նաև տվյալ բուժհաստատությունում բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձերի սահմանման կարգը։
Աշխատանքներ են տարվում, որպեսզի ցանկացած բժշկական միջամտություն ունենա ապացուցողական բարձր արժեք և լինի գիտականորեն հիմնավորված։ Այն վերաբերում է նաև դեղամիջոցների կիրառմանը: Նախարարությունը ձեռնամուխ է եղել հիվանդությունների վարման ուղեցույցների մշակմանը, որտեղ ներկայացված կլինեն ախտորոշման և բուժման գործընթացները’ հիմնված ապացուցողական բժշկության վրա։
Ծննդօգնության ոլորտում 2008թ. իրականացված բարեփոխումներից հետո առկա խնդիրների զգալի մասը կապված էր հավելյալ, ոչ բժշկական ծառայությունների դիմաց սահմանված վճարովի ծառայությունների հետ։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև ծննդաբերների և ծննդկանների տեսակցությունների կազմակերպման միասնական կարգ, որով վճարովի տեսակցությունները և մյուս ոչ բժշկական ծառայություններն արգելվում են, բացառությամբ վճարովի հիվանդասենյակներից, այն էլ’ որոշակի սահմանափակումներով։
Դեղերի ոլորտ
Դեղերի ոլորտում առկա լուրջ խնդիրների կանոնակարգումն անհնար կլիներ առանց նոր օրենքի մշակման և ընդունման։ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի արդեն շրջանառության մեջ դրված նախագծում ներառվել է դեղ ներմուծող բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչների, դեղ արտադրողների, ինչպես նաև դեղագործական ֆիրմաների հայաստանյան ներկայացուցչությունների հետ ունեցած քննարկումների արդյունքում արված առաջարկությունների հիմնական մասը։
Նոր նախագծում ամրագրված դրույթներով դեղերի շրջանառության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են’ բնակչությանը որակյալ և անվտանգ դեղերով ապահովում, դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիություն, դեղերով ապահովման սոցիալական արդարության սկզբունքի ամրագրում, դեղերի տեղական արտադրության խթանում և այլն: Բացի հիմնական հասկացությունների հստակեցումից ու լրացումից, սահմանվում են ՀՀ կառավարության, ՀՀ առողջապահության նախարարության և նրա համապատասխան կառույցների իրավասությունները դեղերի շրջանառության պետական կառավարման բնագավառում: Նախագծի առանցքային մաս են կազմում դեղերի մատչելիության ապահովման դրույթները, մասնավորապես’ դեղերի գների պետական կարգավորման առաջարկը: Նախատեսվում են թե՛ պետական գնումների բաց մրցույցներ, թե՛ անմիջապես արտադրողի հետ բանակցություններ։ Նախագծում ամրագրված են նաև դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության համար էական նշանակություն ունեցող միջազգայնորեն ընդունված այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են պատշաճ լաբորատոր, կլինիկական, արտադրական, բաշխման, պահպանման գործունեությունների կանոնները։ Դրանց ներդրման արդյունքում ողջ կենսաշղթայում կշրջանառվեն պատշաճ որակ ունեցող դեղեր, մեծապես կկանխվի կեղծ, չգրանցված, անօրինական դեղերի մուտքը։ Նախագծում որոշակիորեն հստակեցված և պարզեցված են նաև դեղերի գրանցման և ներմուծման գործընթացները։ Այս ենթատեքստում առաջարկվում է այլ երկրներում կատարված փորձաքննությունների արդյունքների փոխադարձ ճանաչում, վերագրանցման պարզեցում, ներմուծման թույլտվության համակարգի բարելավում, մերժման դեպքերի սահմանում: Դեղերի գրանցման ժամանակ կապահովվեն հայերեն թարգմանված հրահանգներ (ներդիր-թերթիկներ), որպեսզի հետագա իրացման ժամանակ հայ սպառողի համար մատչելի այդ տեղեկատվությունը կցվի դեղերի փաթեթներին: Շատ կարևոր է, որ նոր օրենքով կամրագրվեն դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման պահանջը, ինչպես նաև իրացումն արգելող դրույթները: Կկարգավորվի նաև դեղերի գովազդը: Նոր օրենքի ընդունմանը կհաջորդի բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի մշակումը։
Միաժամանակ, մինչև «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը, նախարարությունը քայլեր է ձեռնարկում դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության, ինչպես նաև մատչելիության ապահովման ուղղությամբ: Կատարելագործվում են դեղերի գնման մեխանիզմները։ Այս ոլոտում մրցակություն և գների իջեցում ապահովելու նպատակով ներդրվել և գործում է դեղերի գների մշտադիտարկման կարգ և շտեմարան, որը պարբերաբար փոխանակվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ։ Պարզեցվել է դեղերի գրանցման կարգը, կրճատվել են ժամկետները, ներդրվել է դեղերի ներմուծման հավաստագրերի ստացման միասնական համակարգ՝ միացված ՊԵԿ-ի համակարգին, խստացվում է պատասխանատվությունը կեղծ և ժամկետանց դեղերի շրջանառության համար:
Ֆինանսների արդյունավետ կառավարում
Համակարգին հատկացված միջոցներն առաջին հերթին որակյալ ծառայության ապահովմանը և բուժաշխատողների վարձատրմանն ուղղելու, ինչպես նաև համակարգի ստվերային շրջանառությունը կրճատելու նպատակով իրականացվում են մի շարք միջոցառումներ։ ՀՀ առողջապահության նախարարի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից վճարովի հիմունքներով մատուցվող բժշկական ծառայությունների գների և այդ ծառայությունների ինքնարժեքի ծախսային հոդվածների նորմատիվների հաստատման մասին» հրամանով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից վճարովի հիմունքներով մատուցվող բժշկական ծառայությունների նվազագույն և առավելագույն կողմնորոշիչ գների սանդղակը’ դիֆերենցված ըստ մարզերի և Երևան քաղաքի, որի հիմնական նպատակն է բուժհաստատությունների ստվերային եկամուտների հնարավորինս կրճատումը: Ներդրվել է առողջապահության ոլորտում ամսական մոնիտորինգային համակարգ’ պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից վճարովի ծառայություններից և համավճարով ստացվող եկամուտների շարժը վերահսկելու նպատակով:
Աշխատավարձերի բարձրացման լուրջ գործիք է 2009 թվականից առանձին բուժհիմնարկներում որպես փորձարարական ծրագիր սկսված, իսկ 2011-ից ծրագրային մոտեցումով իրականացվող համավճարը։ Բուժծառայության իրական գնի և պետության կողմից հատկացվող գնի տարբերությունը ծածկելու նպատակով ներդված այս համակարգից, ինչպես և վճարովի ծառայություններից ստացված լրացուցիչ եկամուտները բուժհիմնարկներն ավելի ազատ են տնօրինում, հետևաբար և կարող են այդտեղից ավելի մեծ մասնաբաժին ուղղել աշխատավարձին։ Համավճարով ստացվող եկամուտների աճը 2012թ. 11 ամսում’ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 161.6 մլն դրամ կամ 18,2%։ Իսկ, ընդհանուր առմամբ, վճարովի ծառայություններից ստացված եկամուտներն աճել են 32.4 տոկոսով’ կազմելով 22.7 մլրդ դրամ։
Եկամուտների ընդհանուր ծավալի մեջ առավելագույն աճի տեմպը գրանցվել է ապահովագրական հատուցումներից ստացված եկամուտների գծով, որոնք 2012թ. հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել են 2.5 մլրդ դրամ’ 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1.8 մլրդ դրամով կամ շուրջ 3.5 անգամ: Նման կտրուկ աճը պայմանավորված է պետական ծառայողների համար 2012թ. սոցիալական փաթեթի շրջանակներում ներդրված պարտադիր բժշկական ապահովագրությամբ։
ՀՀ նախագահի հանձնարարությամբ նախարարությունն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքներ տանել պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ, որպեսզի 2014-ից այն աստիճանաբար ներդրվի։
Տեսչական գործունեության ուժեղացում
Առողջապահության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով ՀՀ նախագահի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության բազայի վրա ստեղծվում է առողջապահական տեսչություն՝ նույն հաստիքներով։ Տեսչությունը հանրապետության ողջ տարածքում կապահովի դեղերի, բժշկական օգնության և սպասարկման որակի ու անվտանգության, առողջապահական գովազդի, բուժօգնության պետական պատվերի ծավալների, ֆինանսավորման և նպատակային ծրագրերի կատարման արդյունավետության, դեղերի գների նկատմամբ վերահսկողության, մշտադիտարկման և վերլուծության իրականացումը:
Նախարարությունը ողջ հանրապետությունում լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում բոլոր ոլորտներում։ Արդեն հրապարակվել են հարուցված վարչական վարույթների շրջանակներում ստոմատոլոգիական արտահիվանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ կատարված ուսումնասիրությունների արդյունքները։ Ուշադրության կենտրոնում են նաև ախտորոշիչ լաբորատորիաներն ու դեղատները։
ՀՀ առողջապահության նախարարությունը հետևողականորեն հասնելու է նրան, որ այնպիսի մեխանիզմներ ու չափորոշիչներ ներդրվեն, որ համակարգի առջև ծառացած հիմնախնդիրներն արմատական լուծում ստանան։
Այն, որ, թող ներվի ասել, մենք աղբ ենք ուտում թեկուզ հենց երշիկի անվան տակ, արձանագրեց նաև չափազանց զգույշ աշխատող ՏՄՏՊ հանձնաժողովը: Իհարկե, չի բացառվում, որ Շաբոյանը իր տարածած հաղորդագրությամբ ինչ-ինչ հարցեր է լուծում, քանի որ, մեր ունեցած տեղեկությամբ, այն ինչ պահանջում է Շաբոյանը, օրենքում հստակ ամրագրված չէ:
Ավելին, ուսումանսիրվել են փաստաթղթերը, որոնցից շատերի մեջ գոմեշի մսի կամ սոյայի գնման մասին տվյալներ չկան: Իսկ երշիկեղենը փորձաքննության չեն ուղարկել: Սակայն, սա այլ քննարկման թեմա է:
Այստեղ խնդիրը, որի մասին ցանկանում եմ խոսել, առավել քան պետությանն է վերաբերվում՝ նրա դրսևորած հարգանքին և պետական մոտեցմանը իր քաղաքացու առողջությանը: Մի «բուռ» մարդ ունեցող երկրում, նրանց առողջության հաշվին, միլիոններ աշխատող տնտեսվարողներին այլ բառով չես կարող կոչել, քան՝ անբարոյականներ: Մինչդեռ ոչ միայն գոմեշի միս, այլև, բառիս բուն իմաստով, աղբ է մատուցվում մի երկրում, որտեղ ճիշտ մոտեցման արդյունքում Հայաստանը կարող է իր տնտեսվարողներ միջոցներով ապահովել ողջ երկրի մսի պահանջարկը:
Ցավով ու նախանձով ես տեղեկանում Ռուսաստանի պես հզոր երկրի վերաբերմունքին ու կոշտ դիրքորոշմանը՝ իր քաղաքացիների շահերի պաշտպանության հետ կապված:
Լրատվամիջոցների հաղորդմամբ. «Մոսկվան արգելք է դրել ռակտոպամինով, (ասել է, թե սննդային հավելում ունեցող) սնուցված ամերիկյան արտադրության մսի ներմուծման, այսինքն՝ ԱՄՆ-ից Ռուսաստան ներկրվող ամբողջ մսի ծավալի վրա: Այդ առումով ԱՄՆ-ի և ՌԴ –ի միջև կարող է նոր առևտրական պատերազմ սկսվել «Մագնիտսկու ցուցակի» ընդունման վերաբերյալ:
ԱՄՆ-ը կարծում է, որ դա Համաշխարհային առևտրական կազմակերպության նորմերի խախտում է:
ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Կանադայից և Մեքսիկայից Ռուսաստան մսի ներկրման արգելքն, ինչ խոսք, վնասում է երկրների առևտրական փոխհարաբերությունները, սակայն անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայության հսկողությունն արգելել էր ռակտոպամին սննդային հավելումով սնուցված մսի ներկրումը և այն ի կատար է ածվել:
ԱՄՆ-ի համար Ռուսաստանը հանդիսանում է մսի արտահանման շուկայում իր նշանակությամբ 6-րդ գործընկերը և ԱՄՆ-ը Ռուսաստան է արտահանում տարեկան 500 մլն դոլար արժողությամբ միս: Ռուսաստանը պնդում է, որ ինքը չի արգելում ամերիկյան արտադրության մսի ներկրումը, այլ միայն պահանջում է համապատասխան փաստաթուղթ, որը կվկայի, որ անասունները նման սննդային հավելում չեն ստացել: Սակայն ԱՄՆ-ում չկա համապատասխան լիցենզավորում, ուստի դա նշանակում է մսամթերքի մատակարարման դադարեցում:
Ռուսաստանի դրած արգելքը լրջորեն վնասում է ԱՄՆ-ի գյուղատնտեսությանը: Բարաք Օբաման նպատակ էր դրել 2015թ. արտահանման ծավալները կրկնապատկել»:
Ռուզան Ավոյան
Թմրանյութից և ոգելից խմիչքներից կախվածություն ունեցող անձանց թիվը ՀՀ-ում գնալով ավելանում է, իսկ կլինիկայի պայմանները շարունակվում են մնալ անմխիթար վիճակում:
Տարեվերջ է, ու Նարկոլոգիական կլինիկայի և մեր հանրության խոցելի այս խմբի խնդիրների մասին նախապես պայմանավորված զրույցը չկայացավ: Կլինիկայի գլխավոր բժիշկ Պետրոս Սեմերջյանը՝ որպես կանոն, խուսափում է հարցազրույցներից՝ հազար ու մի պատճառ գտնում՝ չհարգելով իր իսկ պայմանավորվածությունները:
Ինչև, գլխավոր բժիշկի քարտուղարուհին ուղեկցեց բաժնի վարիչներից մեկի` Սեդա Ջեմալյանի աշխատասենյակ, և խնդրեց նրան` հարցազրույց տալ, խոստանալով. «Ինքը շուտով կգա»:
Սակայն իր բարձրունքից բժշիկն այդպես էլ չիջավ:
Զրուցեցինք բաժնի վարիչ Սեդա Ջեմալյանի հետ, որը ոչ միայն պատրաստ չէր դրան, այլև չեր տիրապետում իրավիճակին:
Հարցին, թե քանի՞ հիվանդ է հաշվառված նարկոլոգիական կլինիկայում, երկար փնտրտուքներից, թղթերը տակնուվրա անելուց հետո, բաժնի վարիչն ասաց. «Տարին վերջանում է, դուք հի՞մա եք գալիս, մի ամիս հետո ուրիշ տվյալներ կլինեն, հիմա ինչ-որ տամ, 2011թ.-ի տվյալներն են: Փետրվարի վերջում կարող ենք իմանալ, բոլոր ռայոններից պետք է բերեն»:
2010թ.-ին կլինիկայում հաշվառված է եղել 7392 հիվանդ, 2011-ին՝ 8749, որոնցից 113-ը կանայք են: 8749-ից 3893-ը թմրամոլներ են, որոնցից 52-ը՝ կանայք:
2011 թվականին կլինիկա է ընդունվել 1621 հիվանդ, 264-ը՝ դուրս գրվել. նրանցից 62 մահացել է: «Կան մարդիկ որոնք տեղափոխվել են արտասահման», — պարզաբանեց տիկին Ջեմալյանը:
Թմրամոլների ու հարբեցողների բուժումը պետության վրա նստում է բավականին թանկ՝ մեկ հիվանդը՝ օրեկան 5600 դրամ:
Կլինիկան ունի նաև վճարովի բաժանմունք, որն արդեն մի քանի տարի է գործում է 4-րդ հարկում, սակայն մասնաշենքի մյուս հարկաբաժինները շարունակում են մնալ ծայրաստիճան անմխիթար վիճակում. անտանելի գարշահոտը սրտխառնոց է առաջացնում: Շանն անգամ այս պայմաններում պահելը մեղք է:
Իսկ թե ո՞ւր է գնում այդ ոչ քիչ քանակի գումարները, որ հիվանդները վճարում են՝ քիչ թե շատ նորմալ պայմաններում պառկելու համար, տիկին Ջեմալյանը չգիտեր:
Դե, քանի որ գլխավոր բժիշկ – տնօրենը մեզ համար մնաց անհասանելի, հարցի պատասախանը ակնկալում ենք ստանալ առողջապահության նախարարությունից:
Կլինիկայում անցկացվում է նաև «Մեթադոնյան բուժման» ծրագիրը:
Ըստ մեր զրուցակցի, այդ եղանակով բուժվող հիվանդների թիվն ավելացել է. այս պահին 168 հոգի մեթադոնյան ծրագրի մեջ են:
Ո՞ր խավն է համարվում կլինիկայի մշտական կոնտինգենտ հարցին, տիկին Ջամալյանը հստակ չպատասխանեց. «Դժվար է ասել ինչ մասնագիտություն ունեն, ովքեր են, շատերն աշխատանք չունեն: Ճիշտ հաշվառում չենք կարող անել: Եթե մարդը ինժեներ է եղել, հետո էլ տոնավաճառում է աշխատել, մենք ինչ պետք է գրենք իր զբաղմունքը, կամ գրում ենք աշխատում է, կամ չի աշխատում:
Հարկադիր բուժման հարցն այժմ որոշում է դատարանը:
Այսինքն՝ արդեն քանի տարի է, եթե անձը չի ցանկանում բուժվել նրան իրավունք չունեն պահելու կլինիկայում: Այս օրենքի ընդունումը, որը կապված է մարդու իրավունքի և նրա ազատության սահմանափակման արգելքի հետ, բավականին լուրջ խնդիրներ առաջացրեց նմանապիպ հաստատությունների համար, սակայն այս խնդիրների վերաբերյալ բաժնի վարիչն ընդամենը ասաց.
«Մենք չենք տալիս դատարան. մեզ մոտ բերում են մարդկանց, որոնք ինչ-որ խախտումներ են անում, ինչ-որ գործերի մեջ են, բռնվում են և այդ ժամանակ բերում են մեզ մոտ՝ էքսպերտիզայի, որ իմանան մեր հիվանդն է, թե չէ. եթե մեր հիվանդն է, նոր իրենք որոշում են ընդունում, որ ինքը բուժվի, մենք չենք անում դա: Նախկինում էր դա, եթե մարդը չէր ուզում կամավոր բուժվել, ուղարկում էինք, բայց հիմա այդ բանը չկա, վերացել է»:
Ա. Սարգսյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.