29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Վերջին 10 տարիներին ՀՀ կառավարության և բարձրագույն իշխանությունների կողմից իրագործված այնքան թաքուն, գերգաղտնի, մշուշոտ ու, մեղմ ասած, անհասկանալի գործարքների, գործընթացների ու բանակցությունների ականատես եղանք, որ արդեն, կարծես, այլևս ոչինչ չի զարմացնի ՀՀ քաղաքացիներին:
Բայց այդպիսի գործընթացները դեռևս շարունակվում են, և վերջիններից մեկն էլ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի` Որոտանի կասկադի վաճառքի գործարքն էր:«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի կամ կարճ` Որոտանի կասկադի վաճառքի մասին Yerkir.am-ին բազմաթիվ նոր տեղեկություններ են հայտնի դարձել, որոնք կներկայացնենք պարբերաբար` հոդվածաշարի տեսքով: Ամենասենսացիոն բացահայտումը` վերջում: Սկսենք սկզբից` նախ այն չարչրկված հարցից, թե ինչո՞ւ կառավարությունը ԱԺ-ի և, առհասարակ, ոչ ոքի կարծիքը չհարցրեց «Որոտանի կասկադի» վաճառքի ժամանակ: Այս գործարքով, ինչպես նշում են ԱԺ բազմաթիվ ներկայացուցիչներ, կառավարությունը շրջանցել է ՀՀ օրենսդրությունը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պարզբանում է. «Սահմանադրության 80-րդ հոդվածը խոսում է պետական գույքի կառավարման մասին: Տվյալ դեպքում, պետական գույքը, ինչպես արդարադատության նախարարն է ներկայացնում, բաժնետոմսերն են: Դա այդպես է նաև` ըստ մասնավորեցման մասին օրենքի: Սակայն տվյալ դեպքում խոսքը պարզապես պետական գույքը սեփականության իրավունքով պատկանող ընկերության որևէ ակտիվի իրացման մասին չէ, այլ ընկերության գործունեության, ըստ էության` բիզնեսի օտարման, ինչը, սեփականաշնորհման մասին օրենքի համաձայն, համարվում է սեփականաշնորհում, ինչը ենթադրում է ներգրավում պետական գույքի մասնավորեցման ծրագրերում»: Ըստ էության` նախկինում հենց այդպես էլ եղել է, քանի որ, ինչպես տեղեկանում ենք, մեր հարցմանն ի պատասխան, էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տված պարզաբանումներից, «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ—ն 2001թ. հուլիսի 27-ի NՀՕ-201 օրենքով (Ցանկ թիվ 1) ընդգրկվել էր պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրում»: Սակայն հետագայում` 2006թ. մայիսի 31-ի «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ NՀՕ-124-Ն օրենքի Ցանկ թիվ 2-ի 1-ին կետի «ա» ենթակետով ընկերությունը հանվել է պետական գույքի մասնավորեցման` 2001-2003 թվականների ծրագրի ցանկից: Մասնավորեցման ծրագրից ընկերությունը հանվել է, ինչպես նշում է Արծվիկ Մինասյանը, հետևյալ պատճառաբանությամբ` ոլորտը պետական սեփականություն պահելու նախընտրությամբ: «Եվ անգամ եթե տվյալ դեպքում փոխվում էր պետության նպատակը` ի դեմս կառավարության, ապա կառավարությունը պատշաճորեն պետք է մտներ ԱԺ, ստանար համաձայնություն, որ սա օտարվելու է, իսկ դա նշանակում էր նաև մասնավորեցման մասին օրենքով նախատեսված մի շարք գործողությունների իրականացում, այդ թվում` նաև գույքի և գույքային համալիրի հաշվառման, գնահատման, արժևորման աշխատանքներ, դրանից զատ` նաև պարտատերերի նկատմամբ հաշվառումների ներառում և այլն, հսկայածավալ գործունեություն, որը փաստորեն, ընկերությանը նաև պետք է մղեր դեպի թափանցիկ գործունեության դաշտ: Դա սեփականաշնորհում է` իր էությամբ: Որքան էլ որ փորձի կառավարությունը իրավական նրբերանգների մեջ մտնել, ակնհայտ է, որ խախտված է մասնավորեցման մասին օրենքի դրույթը, և քաղաքացիական օրենսգրքի պահանջի համաձայն` սա շինծու գործարք է»,- նշեց Արծվիկ Մինասյանը: Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ նման պայմաններում երկու ընթացակարգ կա: Այսինքն` եթե այդ գործարքը, ըստ էության, օտարում է ենթադրում, ապա, ընթացակարգերի համաձայն, պետք է այն գնահատվեր, այնուհետև ներկայացվեր ԱԺ-ի քննարկմանը, հավանության արժանանար և նոր միայն օտարվեր: «Բայց կա նաև երկրորդ ճանապարհը` շատ ստրատեգիական օբյեկտներ այլ օրենքով են օտարվում: Օրինակ` «Հայռուսգազարդի» համաձայնագիրը, ինչո՞ւ եկավ ԱԺ` որպես համաձայնագիր: Էներգետիկ ստրատեգիական ձեռնարկությունները կարող էին գալ հենց իրենց մասին օրենքով: Կա նաև երրորդ ճանապարհը` ծրագրով գնահատվում է, ու կառավարության որոշմամբ` աճուրդով կամ մրցույթով կամ ուղղակի վաճառքով վաճառվում է: Այսինքն` սրանից դուրս ընթացակարգեր չկան»,- նշեց Միքայել Մելքումյանը: Այս ընթացակարգերից կառավարությունում ընտրել են միակ ելքը. Yerkir.am-ին նախարարության տված պատասխանում ասվում է, որ «Որոտանի» ՀԷԿ-երի համալիրի վաճառքի գործարքն իրականացնելիս ՀՀ ԱԺ դիմելու իրավական անհրաժեշտություն չկար, քանի որ այն իրականացվել է ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածին և «Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքին» համապատասխան: Այսինքն` «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն վաճառել է իր գույքը` նախապես ստանալով ՀՀ կառավարության` «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի» բաժնետոմսերի բաժնետիրոջ համաձայնությունը: Ավելի պարզ լինելու համար` ՓԲԸ-ն է օտարել իր ունեցած գույքը, ոչ թե բաժնետոմսերը, այլ գույքը` նախապես ստանալով սեփականատիրոջ` ՀՀ կառավարության համաձայնությունը: Ընդ որում` վաճառվել է ոչ թե դասական աճուրդով կամ մրցույթով, այլ բանակցային գործընթացով. գին են պայմանավորվել ու վաճառել, և վե’րջ… «Ինչ վերաբերում է բանակցային գործընթացով վաճառքին, ապա եթե լիներ մասնավորեցման ծրագրով, ապա այդ դեպքում այդպիսի հնարավորություն կա նախատեսված` որ ուղղակի բանակցության միջոցով կարող ես օտարել: Սակայն այս դեպքում խոսքը բանակցությամբ վաճառքի մասին կարող էր լինել, եթե մնացած բոլոր հնարավորությունները համարվել են աննպատակահարմար: Բայց կառավարությունը չի ներկայացնում որևէ հիմնավորում, թե ինչու է աննպատակահարմար համարվել բաժնետոմսերի բորսայում գնանշումը, օրինակ, որպեսզի կարողանար պարզել ամբողջ փաթեթի արժեքը»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Այդ համաձայնությունը կառավարությունը, ըստ էության, գաղտնի ռեժիմով է տվել` անցյալ տարվա նոյեմբերի 21-ի` «Որոտանի Հիդրոէլեկտրակայանների համալրի» ՓԲԸ—ի գույքի առքուվաճառքի պայմանագրին հավանության տալու մասին» N 1496-Ա որոշման համաձայն: Այդ օրվա նիստի ժամանակ այդ որոշման նախագիծը հրապարակային չի հնչեցվել, բայց այդ օրվա օրակարգում` e-gov.am կայքում բերված հաջորդականությամբ 61-րդ հարցով, որը նշված է որպես գաղտնի,հենց այդ նախագիծն է ներկայացվել, քանի որ զեկուցողը եղել է էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Այդ նույն օրը` օրակարգային 45-րդ կետով, մեկ այլ ուշագրավ որոշում էլ է ընդունել կառավարությունը` «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի փոփոխությամբ ՓԲԸ-ում ներառել է նաև Շամբի, Տոլորսի, Անգեղակոթի և իր մեծությամբ ՀՀ երկրորդ մեծ ջրային հայելին ունեցող ավազանի` Սպանդարյանի ջրամբարները: Այսինքն` կառավարությունը ոչ միայն վաճառել է Որոտանի կասկադի մեջ մտնող երեք ՀԷԿ-երը` Տաթևի, Շամբի ու Սպանդարյանի` իրենց հարակից գույքով` թունելներով և այլն, այլ նաև 4 ջրամբարները ևս: Հարց է առաջանում` ինչո՞ւ է այս ճանապարհն ընտրել կառավարությունը` կայացել է ոչ թե մասնավորեցման, այլ ՓԲԸ-ի կողմից գույքի օտարման գործարք, հետևաբար` Որոտանի կասկադի համար վճարված գումարները ոչ թե փոխանցվելու են ՀՀ պետական բյուջե, այլ նստեցվելու են ՓԲԸ-ի հաշվին` շրջանցելով թե’ պետբյուջեն, թե’ դրա հաշվետվողականությունը և թե’ ԱԺ-ն: Իսկ թե այնտեղից ո՞ւր են ուղղվելու այդ գումարները, ո՞վ և ինչպե՞ս պետք է տնօրինի դրանք, դրան դեռ կանդրադառնանք: Եվ ինչքան էլ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից Yerkir.am-ին հավաստիացնում են, թե ««Որոտանի» ՀԷԿ—երի համալիրի վաճառքից ստացված գումարը կօգտագործվի ՀՀ կառավարության որոշմամբ` ըստ անհրաժեշտության», միևնույն է, այստեղ ևս որոշակի նրբություն կա` ՓԲԸ-ի բալանսից գույքային համալիր է վաճառվել միայն: Իսկ, օրինակ, ՓԲԸ-ի պարտավորությունները և այլնը չեն մտել այդ համալիրի մեջ: Իսկ վաճառքից գոյացած միջոցները հաշվեգրվելու են ՓԲԸ-ի հաշվին: Այնուհետև ՓԲԸ-ն լայն հնարավորություններ է ստանում իր «պարտավորությունները, պարտքերը» և այլնը փակելու քողի տակ այդ գումարը փոշիացնելու: Հետո ՓԲԸ-ն կա’մ սնանկ կճանաչվի, կա’մ ուղղակի կլուծարվի, քանի որ դրա գոյության անհրաժեշտությունն այլևս չի լինի: Իհարկե, պետական տարբեր չինովնիկներ փորձել են մեզ համոզել, թե իբր այդ միջոցներն ուղղվելու են Հայաստանի համար կարևորագույն «գաղտնի» հարցերի լուծմանը, բայց այդ «կուտը» որևէ կերպ չի հաստատվում: Համոզիչ չեք: Այսինքն` այս գաղտնիությունը` ԱԺ-ն շրջանելը և այլն, կազմակերպվեց հենց ստացված միջոցների տնօրինման ազատություն ստանալու համար: Թեմայի վերաբերյալ ամենահետաքրքիր փաստերին դեռ կանդրադառնանք:
Գևորգ ԱՎՉՅԱՆ
www.yerkir.am
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացելով նիստը, Տիգրան Սարգսյանն անդրադարձել է հանրությանը հուզող մի շարք հարցերի:
Վանաձոր քաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություն է տվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը. «Մի քանի օր առաջ Վանաձորում, գազի հիմնական մայրուղու վրա, խոշոր վթար է տեղի ունեցել, և սպասարկող ընկերությունը բնակչության անվտանգությունն ապահովելու համար քաղաքի գազամատակարարումը դադարեցրել է: Որպես դրա հետևանք հատկապես ջեռուցման հետ կապված խնդիրներ են սկսել առաջանալ ոչ միայն բազմաբնակարան շենքերում, այլ նաև տարբեր ձեռնարկություններում և հիմնարկներում: Նույն օրը հայտնաբերվել է վթարի հիմնական տեղը. բավական բարդ վթար է եղել և իր էությամբ, և´ հետևանքներով: Երեքշաբթի օրվանից մասամբ սկսել է վերականգնվել գազամատակարարումը: Երեկ մի քանի անգամ ես առիթ եմ ունեցել նաև զրուցելու «Հայռուսգազարդ»-ի գլխավոր ինժեների հետ, և երեկոյան ժամը 23:30-ի կողմերը վթարն, ըստ էության, վերացվել է: Հաշվի առնելով տեխնոլոգիական սպասարկմանն անհրաժեշտ ռեժիմները՝ գիշերվանից գազն սկսել է բաշխվել արդեն ամբողջ համայնքում՝ Վանաձոր քաղաքում: Հուսով ենք, որ այսօր օրվա ընթացքում գազի բոլոր սպառողները, ովքեր դրա անհրաժեշտությունը կունենան, կկարողանան գազն ստանալ: Որպես հետևանք նաև բավական ցուրտ եղանակային պայմաններում բնակչության զգալի մասն սկսեց ավելի շատ էլեկտրաէներգիա սպառել՝ տաքացուցիչ սարքավորումներ օգտագործելով: Լարվածության և մեծ ճնշումների հետևանքով սկսեցին խափանումներ առաջանալ նաև էներգամատակարարման համակարգերում:
Դրանք էլ աստիճանաբար վերացվում են, առավոտյան մարզպետը տեղեկացրեց, որ հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի համայնքային և պետական հիմնարկությունները առողջապահական և կրթական նորմալ աշխատանքային հուն վերադառնան ջեռուցումը ապահովելով: Այս պահի դրությամբ ջեռուցման խնդիր կար Վանաձորի ծննդատանը, այնտեղ հիմա աշխատանքներ են կատարվում փոխարինելու ջեռուցման համակարգի որոշ հատվածներ: Հայջրմուղը այդ խնդրին տեղյակ է, մարզպետարանը, համայնքի ղեկավարը և համատիրությունները այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տանում: Հուսով եմ, որ նմանատիպ խնդիր այլևս մենք չենք ունենա և առաջիկա 1-2 օրվա ընթացքում արդեն բոլոր հիմնարկները կվերադառնան բնականոն հուն»:
Վարչապետը Արմեն Գևորգյանին հանձնարարել է հարցը պահել անձնական հսկողության տակ և իրականացնել օպերատիվ բոլոր միջոցառումները, որպեսզի բնակչության համար կարճ ժամկետում ստեղծվեն նորմալ պայմաններ: «Եթե խնդիրներ կլինեն, ինձ անձամբ զեկուցեք», — եզրափակել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարի շոշափած երկրորդ հարցը Մաքսային միությանն էր առնչվում: «ԶԼՄ-ները փորձում են այնպիսի տեղեկություն տարածել, որն, իմ կարծիքով, չի համապատասխանում իրականությանը», — նշել է վարչապետը: — Իբր Մաքսային միությանն անդամակցելը հանգեցնելու է աննախադեպ գնաճի»: Այդ առթիվ պարզաբանում է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը. «Մենք ունենք որոշ ԶԼՄ-ների կողմից ներկայացված նման գնահատականներ, որոնք որևէ ձևով իրականությանը չեն համապատասխանում, ներկայացված ամբողջ տեղեկությունը հանգում է նրան, որ իբր Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում հսկայական ինֆլացիա է լինելու: Ընդհանրապես այդպես չի կարող լինել, մեր գնահատականները շատ հստակ են, դրանք արվել են շատ վաղուց` շուրջ 6-7 ամիս առաջ, առավելագույն ինֆլացիոն ճնշումը կարող է հասնել 1.5 տոկոսի, և դրանից ավելի բարձր ինֆլացիա մենք չենք կարող ունենալ: Մենք ունենք ապրանքախմբեր, որոնց հարցով ՀՀ-ն դիմելու է Մաքսային միությանը, որպեսզի մեզ բացառություն արվի, մենք փորձում ենք առավելագույնս լուսաբանել այդ հարցը, կարծում ենք, որ ճիշտ է, որպեսզի հասարակության բոլոր խավերը ծանոթ լինեն դրան, հատկապես գործարարները: Այս իրարանցումն առաջացել է հենց դրանից, որ մենք անընդհատ շատ ավելի բաց ինֆորմացիա ենք ներկայացնում, գործարարների հետ մանրամասն քննարկում ենք բոլոր ապրանքախմբերը: Այդ տեղեկությունն օգտագործվում է, փաստորեն, որպեսզի ուղղակի սրվի իրավիճակը: Դա ավելի շատ, կարծում եմ, մամուլի ուղղակի սենսացիա ներկայացնելու խնդիր է: Կարծում եմ, ճիշտ է, որ մենք շարունակենք մեր աշխատանքը և հասարակությանը հրապարակային ներկայացնենք ամբողջ ցանկը: Հույս ունեմ, որ մենք արդեն վաղը այդ բացառությունների ցանկը կավարտենք և կուղարկենք Մաքսային միություն, որպեսզի սկսենք բանակցությունները»:
Անհրաժեշտ համարելով, որ նախարարը մեկ անգամ ևս նիստից հետո ԶԼՄ-ներին պարզաբանում տա, Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարել է կազմել ժամանակացույց, որպեսզի Մաքսային միության խնդիրներով զբաղվող 22 աշխատանքային խմբերը հրապարակային հաշվետվություն տան իրենց կատարած աշխատանքի մասին, խմբերի ղեկավարները հանդիպեն ԶԼՄ-ների հետ և պատասխանեն նրանց հարցերին, տան պարզաբանումներ: «Մենք պետք է լինենք առավելագույնս բաց ու թափանցիկ: Եթե նույնիսկ այսպիսի թյուրիմացություններ են լինում, ապա դրանց հաղթահարման ձևը ճշգրիտ տեղեկության տրամադրումն է առաջին աղբյուրներին, որպեսզի այդ տեղեկությունը չխեղաթյուրվի», — հավելել է վարչապետը:
Իբրև երրորդ հարց կառավարության ղեկավարը հայտարարել է նոր ծրագրի մեկնարկը: «Հիշում եք, մենք միասին բավական երկար աշխատեցինք պետական ծառայողներին բնակարանով ապահովելու խնդրի շուրջ, — ասել է Տիգրան Սարգսյանը: -Այդ նախապատրաստական աշխատանքները մենք հասցրել ենք ավարտին և այսօր հայտարարում ենք այդ ծրագրի մեկնարկը: Այս պահի դրությամբ 3500 պետական ծառայող ցանկություն է հայտնել մասնակցել ծրագրին և մեր օրակարգում, պարոն Գաբրիելյան, առաջարկում եմ ներառել այդ հարցը և այդ ծրագիրը մանրամասն ներկայացնել, որպեսզի Երևան քաղաքում կարողանանք կարճ ժամանակում կառուցել շուրջ 1000 բնակարան ունեցող շենքեր և մեր աշխատողներին ապահովել բնակարանով, նաև դրան կցելով հիփոթեքային ապահովվածությունը: Կարծում եմ, որ սա կարևոր ազդակ կլինի պետական ծառայողներին»:
Նիստում կառավարությունը հավանություն է տվել պետական ծառայողների համար բնակարանային ապահովման ծրագրին, որին մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. մարտի 10-ը էլեկտրոնային կամ փաստաթղթային տարբերակով առաջարկ պետք է ներկայացնեն Կառավարական տուն 1 հասցեով:Հարցի քննարկումն ամփոփել է կառավարության ղեկավարը` նշելով, որ եթե վճարունակ պահանջարկն ավելանա, ապա կարվի ծրագրի երկրորդ փուլը: «Մեկ քառակուսի մետրի առավելագույն գինը կլինի 300 հազար դրամ, առավելագույն ժամկետը` 30 ամիս, գումարած հիպոթեքից օգտվելու հնարավորություն պետական ծառայողների համար, — մանրամասնել է վարչապետը: — Հանձնաժողովի նախագահը կլինի Վաչե Գաբրիելյանը, ում պետական ծառայողները կարող են դիմել բոլոր հարցերով: Սկսում ենք 1000 բնակարանով ծրագրից, եթե տեսնենք, որ հետաքրքրությունը մեծ է, կանենք երկրորդ քայլը»:
Հիմք ընդունելով «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի» 167-րդ, 193-րդ և 199-րդ կետերը` ՀՀ կառավարությունը որոշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցող պետական լիազոր մարմիններ ճանաչել`պետական (համայնքային) գնումների կարգավորման և վերահսկման ոլորտում` ՀՀ ֆինանսների նախարարությունը, բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, մրցակցային քաղաքականության կարգավորման և վերահսկման ոլորտում` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Ղեկավարվելով նշված ժամանակացույցի 208.1 կետով` ՀՀ կառավարությունը որոշել է Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի վարման հարցերի` Մաքսային միության անդամ պետությունների լիազոր մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության լիազոր մարմին ճանաչել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն:
ՀՀ կառավարությունը՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հարցմանն ի պատասխան, ներկայացրել է 2009-2013 թվականների ընթացքում կառավարության, նախարարությունների և առընթեր մարմինների համար գնված բոլոր ծառայողական ավտոմեքենաների ցանկը, որում նշված են նաև մատակարար ընկերությունները, մեքենաների արտադրության տարեթվերը, մակնիշները, մոդելները, գնման եղանակները և գները։
Բավական ուշագրավ ցանկ է, ըստ որի վերջին չորս տարում պետական կառույցների համար ձեռք է բերվել 4,84 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 552 ավտոմեքենա։ Դա կազմում է 12 մլն դոլար։ Ավտոմեքենաների ձեռքբերման հարցում իրեն պարզապես հավասարը չունի ՀՀ ոստիկանությունը։ Վերջինս գնել է 237 ավտոմեքենա 1,818 մլրդ դրամ (4,45 մլն դոլար) արժողությամբ։ Սակայն ավտոմեքենաների գերակշիռ մասը ՊՊԾ և ՃՈ ծառայության համար են գնվել:
Չորրորդ ինքնիշխանություն
«Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի» գույքի առուվաճառքի պայմանագիրը կարևոր է թե՛ ԱՄՆ, թե՛ Հայաստանի համար: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Գործարքի ստորագրմամբ մենք ոգևորված ենք: Այս ներդրումը Միացյալ Նահանգների կողմից երբևէ կատարված ամենամեծ ներդրումը կլինի Հայաստանի էներգետիկ ոլորտում, որ կարժենա 180-250 մլն, նայած՝ ինչպես է դա հաշվարկվում»,- նշել է Հեֆերնը:
Նրա խոսքով, ԱՄՆ դեսպանությունում առաջնակարգ խնդիրներից մեկը Հայաստանի հետ առավել ամուր ներդրումային և առևտրային կապերի ձևավորումն է, և, ըստ դեսպանի, այս գործարքի ստորագրումը դրա ապացույցներից մեկն է:
Նշենք, որ ContourGlobal ամերիկյան ընկերությունը «Որոտանի» ՀԷԿՀ-ը ձեռք է բերել 180 միլիոն դոլարով:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե հաշվի առնելով 2013թ. հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, ինչպես նաև 2013-2014թթ. աննախադեպ երկարատև ցուրտ ձմեռը, որի պատճառով տնային տնտեսությունների ջեռուցման նպատակով բնական գազի սպառման դիմաց վճարումներն էապես ավելացել են, ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է սոցիալապես անապահով` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներին 2011 թվականից ի վեր տրամադրվող աջակցությունը: Մասնավորապես, 2013թ. երկրորդ կիսամյակում և 2014թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում սպառված բնական գազի սակագնի մեղմացման համար կառավարությունը որոշել է փոխհատուցել ներկայիս գործող գազի սակագնի (156 դրամի) 56 դրամը` նախկինում սահմանված սպառված բնական գազի նույն չափաքանակի համար: Որոշումը վերաբերում է ընտանեկան նպաստի իրավունք ունեցող շուրջ 65 հազար ընտանիքի:
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 14 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար` 700 դրամ, 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 450 դրամ: Արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2013թ. շուրջ 31 հազարի փոխարեն 2014թ. կկազմի շուրջ 36 հազար դրամ: Կաճեն նաև շարքային կազմի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին վճարվող հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի չափերը (միջին չափը 16 հազար 400-ի փոխարեն կկազմի շուրջ 17 հազար 500 դրամ):
Զինվորական կենսաթոշակի չափերի հերթական բարձրացումը նախատեսվում է 2014թ. հուլիսի 1-ից:
Ինչպես տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից, հաջորդ որոշմամբ կառավարությունը ծերության սոցիալական նպաստի չափը սահմանել է 14 հազար դրամ, հաշմանդամության սոցիալական նպաստի չափը` 14 հազարից (երրորդ խումբ) մինչև 19 հազար 600 դրամ (առաջին խումբ): Թաղման նպաստի չափը սահմանվել է 200 հազար դրամ:
Արդյունքում 2014թ. հունվարի 1-ից կվճարվեն վերը նշված սոցիալական նպաստները, որոնց չափերը կլինեն այնքան, որքան կլիներ անձանց վճարվող սոցիալական կենսաթոշակի կամ թաղման նպաստի չափը:
Կառավարությունը հավանություն է տվել սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրին, որի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել բնակարանային ֆոնդի ինստիտուտի ներդրման հիմք և սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված անձանց խառը բնակեցման միջոցով ապահովել ինչպես նրանց ինտեգրումը հասարակություն, այնպես էլ ֆոնդի արդյունավետ կառավարումը:
Կառավարության որոշմամբ նախկինում ընդունված որոշումներից մեկում կատարվել է փոփոխություն, ըստ որի ընտանեկան նպաստի համակարգ ընդգրկելու միավորների շեմը իջեցնելու միջոցով ընդլայնվել է այն կարիքավոր անձանց շրջանակը, ովքեր կօգտվեն անվճար բուժօգնության իրավունքից. նրանց թիվը կհասնի 270 հազար մարդու:
Իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը մտադիր է ապահովել ԱՊՊԱ համակարգի հուսալիությունը և վերահսկելիությունը, չապահովագրված մեքենաների հայտնաբերումը և համակարգում հնարավոր խարդախությունների կանխումը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման և կապիտալ նորոգման գծով աշխատանք կատարելու համար ներգրավված վարկային միջոցների մարման նպատակով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին հատկացվել է 850 մլն դրամ: Սահմանվել է, որ սույն որոշմամբ հատկացված գումարի մասով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն ազատվում է 2013թ. գործունեության արդյունքով ՀՀ 2014թ. պետբյուջե շահութաբաժնի վճարումից:
Մոսկվայում դեկտեմբերի 24-ին ավարտվել է քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում փոխադարձ ազատականացման շուրջ ՀՀ և ՌԴ պետական մարմինների միջև խորհրդակցությունների փուլը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների հետ քաղաքացիական ավիացիայի բնագավառում երկկողմ համագործակցության շրջանակի վերանայման շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով դեկտեմբերի 23-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվա էր մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակությունը:
Դեկտեմբերի 24-ին ՌԴ տրանսպորտի նախարարությունում տեղի է ունեցել երկկողմ խորհրդակցություն, որի ժամանակ ռուսական կողմը նշել է դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու վերաբերյալ ռուսական ավիաուղիների բարձր հետաքրքրվածության մասին:
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Արձանագրություն, համաձայն որի կատարվել են համապատասխան փոփոխություններ «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» 1993 թվականի հոկտեմբերի 4-ի Համաձայնագրի հավելվածում: Արձանագրության համաձայն, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության բնագավառում կգործի ազատությունների ավելի բարձր աստիճան, ինչը երկու երկրների ավիափոխադրողներին հնարավորություն կընձեռի ընդլայնել մատուցվող ծառայությունները:
Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Գազպրոմի հետ Տիգրան Սարգսյանի կառավարության պայմանագիրը ստորացուցիչ է պետական,տնտեսական,բարոյական նույնիսկ պատմական տսեանկյունից։
Այսօր Ազգային Ժողովն պետք է վավերացնի այդ պայմանագիրը։
Չգիտեմ որ ուժը ոնց է քվեարկելու, հուսամ քաղաքական ուժերը «Եդինայա Ռասիյա» ի ֆիլիալի չեն վերածվի»:
2013 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 876.5 մլրդ դրամ, իսկ ծախսերը’ 814 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 81.6%‑ով և 76.5%-ով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը’ նախորդ տարվա 80.9%-ի և 76.9%-ի դիմաց: Նախորդ տարվա տասն ամիսների համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճի տեմպի արագացում 16.5%-ով (123.9 մլրդ դրամ)` նախորդ տարվա 9.1%-ի (63 մլրդ դրամի) դիմաց. այն հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 94.4%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5%-ը` այլ եկամուտների, 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 827.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են տարեկան ծրագրի 81.3%-ը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 16.7%‑ով կամ 118.4 մլրդ դրամով` նախորդ տարվա 10.4%-ի կամ 66.5 մլրդ դրամի դիմաց: Հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի աճով և 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ, որի համաձայն նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ: Այս հարկատեսակից պետական բյուջե է մուտքագրվել 200.2 մլրդ դրամ:
Ավելացել է նաև ՀՀ պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը, որը կազմել է 8.4% (62.9 մլրդ դրամ)` նախորդ տարվա 4.5%-ի (32.1 մլրդ դրամի) դիմաց, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Դրանք հաշվետու ժամանակահատվածում կազմել են 755.5 մլրդ դրամ: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 87.9 մլրդ դրամով (տարեկան ծրագրով նախատեսված էր 43.2 մլրդ դրամ):
Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:
Մինչ ավտոկանգառների տնօրինումը և քաղաքի փողոցները կհանձնեին «Փարքինգ սիթի սերվիսին», Հայաստան էր եկել ռուսական մի կազմակերպություն, որի ներկայացուցիչները ՀՀ կառավարությանը բավականին շահավետ առաջարկներ են արել։
Մեր տեղեկություններով ռուսական ընկերությունը պատրաստ է եղել որակյալ ծառայություններ մատուցել ՀՀ քաղաքացիներին՝ ավտոկանգառների մասով։
Ընկերության ներկայացուցիչները խոստացել են բերել որակյալ և վերջին թողարկման տերմինալներ, որոնք տեղադրված կլինեն Երևանի բոլոր փողոցներում, և ավտոկայանատեղի ծառայության գներն էլ առաջարկվել են ավելի քիչ, քան հիմա գործում է։
Ամենակարևորն այն է, որ ռուսական ընկերությունը պահանջել է շահույթի 1 տոկոսը, իսկ մնացած 99 տոկոսը նա համաձայնել է մուտք անել ՀՀ բյուջե:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.