23.09.2023 | 14:10

23.09.2023 | 13:10

23.09.2023 | 12:10

23.09.2023 | 11:10

22.09.2023 | 15:10

22.09.2023 | 14:10

22.09.2023 | 13:10

22.09.2023 | 12:10

22.09.2023 | 11:10

21.09.2023 | 15:10

21.09.2023 | 14:10

21.09.2023 | 13:10

21.09.2023 | 12:10

21.09.2023 | 11:10

20.09.2023 | 15:10

20.09.2023 | 14:10

20.09.2023 | 13:10

20.09.2023 | 12:10

20.09.2023 | 11:10

19.09.2023 | 15:10

19.09.2023 | 14:22

19.09.2023 | 14:10

19.09.2023 | 13:10

19.09.2023 | 12:10

19.09.2023 | 11:10

18.09.2023 | 14:10

18.09.2023 | 13:10

18.09.2023 | 12:10

18.09.2023 | 11:10

16.09.2023 | 14:10

16.09.2023 | 12:10

15.09.2023 | 15:10

15.09.2023 | 14:10

15.09.2023 | 13:10

15.09.2023 | 12:10

15.09.2023 | 11:10

14.09.2023 | 15:10

14.09.2023 | 14:10

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, ՀՀ վարչապետն ասել է. «Երեկ մենք այցելել ենք Շիրակի մարզ և եղել բազմաթիվ համայնքներում: Ունենք լուրջ խնդիրներ, մոտ 21 համայնքում կարկտահարությունից հետո բերքը 100 տոկոսով ոչնչացել է: Ես հանձնարարել եմ, որպեսզի Տարածքային կառավարման մարմինները, համայնքները, ՀՀ գյուղնախարությունը և Տարածքային կառավարման նախարարությունը ստեղծեն հանձնաժողով: Ժամկետ է տրվում մինչև կառավարության հաջորդ նիստի օրը, որպեսզի ներկայացվեն կորստի ծավալները և մենք կառավարությունում որոշում կայացնենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու գյուղացիներին: Տեղեկություն կա, որ Ստեփանավանում ևս նման իրավիճակ է ստեղծվել. հանձնարարում եմ գյուղանախարարին կառավարության նիստից հետո այցելել և այնտեղ նույնպես իրավիճակը ճշտել»:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի զեկուցումը կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (01.01.2014-30.06.2014թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման վերաբերյալ: Ներկայացված տեղեկանքի համաձայն 2014թ. հուլիսի 7-ի դրությամբ իրագործվել են կատարման ենթակա բոլոր 29 կետերը:
ՀՀ վարչապետի` գործարարների հետ հանդիպման ժամանակ կարևորած մի շարք ուղղություններով իրականացման ենթակա միջոցառումների շրջանակներում, ՀՀ ֆինանսների նախարարի հանձնարարությամբ, առանձնացվել են ռիսկային ոլորտներ, ինչպես նաև յուրաքանչյուր բնագավառում գործող հարկ վճարողները` հաշվի առնելով տվյալ ոլորտում կոնկրետ կազմակերպությունների ունեցած դերակատարությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տնտեսության մեջ գործարքների համատարած փաստաթղթավորումն ապահովելու, բիզնեսի կողմից ագրեսիվ հարկային պլանավորման փորձերի, ստվերային գործունեության կրճատման նպատակով հարկ վճարողներին առաջարկվել է բարելավել հատկապես նշված ցուցանիշները.
• փաստաթղթաշրջանառություն (էլեկտրոնային և թղթային հարկային հաշիվների կառուցվածք, հարկային հաշիվների քանակ, գնային քաղաքականություն),
• հարկային բեռ (մաքսային արժեքի և շրջանառության նկատմամբ),
• շահութահարկ, շահութաբերություն,
• աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների իրական մեծության հայտարարագրում, աշխատողների թվաքանակի ճշտում:
Արդյունավետ հսկողություն սահմանելու միջոցով նպատակ է դրվել նպաստավոր պայմաններ ստեղծել հավասար տնտեսական հնարավորությունների ապահովման գործում, աջակցել կարգապահ հարկ վճարողներին: ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման նպատակով նախարարության և բիզնեսի տարբեր ճյուղերի ավելի քան 1000 ներկայացուցիչների միջև մայիսի 22-ից հունիսի 13-ը տեղի ունեցած ոլորտային հանդիպումների ժամանակ քննարկվել են յուրաքանչյուր ոլորտում առկա հիմնախնդիրները և առաջադրվել են լուծման կոնկրետ ուղղություններ:
Հարկային (տարածքային) տեսչություններին հանձնարարվել է իրականացնել առանձնացված հարկ վճարողների իրազեկման աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում նաև կազմակերպել անհատական հանդիպումներ` առաջադրված խնդիրներն առավել հանգամանորեն վերանայելու և կարգավորելու նպատակով: Կանոնակարգվել է աշխատանքների ամփոփման և արդյունքների գնահատման, հասարակությանը տեղեկատվություն տրամադրելու գործընթացը:
«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, հուլիս և հետագա ամիսների ընթացքում հարկ վճարողների հայտարարագրած ցուցանիշների ու իրականացված հսկողական միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար կտեղադրվի հարկային ծառայության պաշտոնական կայքում:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 26-ին կազմել է 408.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.23 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 555.66 դրամ (աճել է 0.77 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.09 դրամ (աճել է 0.03 դրամ)։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 694.91 դրամ (աճել է 2.60 դրամ):
Թանկարժեք մետաղների համար սահմանվել են՝ մեկ գրամ ոսկին՝ 17,277.55 դրամ, արծաթը՝ 272.66 դրամ, պլատինը՝ 19,144.07 դրամ։
ՀՀ կառավարությունը սահմանել է, որ ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև նշված նպաստն ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակում և վճարում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, նիստում հաստատվել են նպաստները նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Որոշումը տարածվում է 2014թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀՀ առողջապահության նախարարությունում մշակվել են առողջապահական փաթեթի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունքի հավաստագրի և դրա հավելված հանդիսացող ուղեցույցի նախագծերը, որոնց տպագրության համար հատկացվել է մոտ 14 մլն դրամ:
Վերջին երկու շաբաթներին հայկական դրամի զգալի ամրապնդումը ՀՀ Կենտրոնական բանկի միջամտությամբ կասեցվել է։ Երեկ ֆոնդային բորսայում սակարկությունները սկսվել են 1 դոլարը 407.50 դրամով և փակվել 408.25 դրամով:
Իրականացվել է բավական մեծ 10 միլիոն 400 հազար դոլարի գործարք: Նկատելի է, որ ԿԲ-ն շուկայից դոլար է գնել, որպեսզի կասեցնի դրամի ամրապնդումը: Մոտ երկու շաբաթ առաջ դոլարը տատանվում էր 412-413 դրամի սահմաններում: Վերջին ամիսներին ԿԲ-ն միլիոնավոր դոլարներ էր ծախսում, որպեսզի դոլարը չանցնի 415 դրամի շեմը, իսկ այժմ սկսել է դոլար գնել, որպեսզի այն ներկայիս փոխարժեքից ցածր չիջնի: Թե ինչով է պայմանավորված դրամի նման կտրուկ արժևորումը. որևէ պաշտոնական պարզաբանում առայժմ չի ներկայացվել:
Հայկական ժամանակ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Սարատովսկայա գեներատորնայա կոմպանիա» ՍՊԸ թիվ 1 մասնաճյուղի կողմից Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2014թ. դեկտեմբերի վերջը: Համաձայն Սարատով քաղաքի նույնանուն ՍՊԸ հետ կնքված պայմանագրի, ներմուծվել են եռաֆազ գեներատորներ, դրանց նորոգման սև մետաղե հարմարանքներ, էլեկտրամեկուսացման ճկուն խողովակ, պղնձե գլանվածք և այլ ապրանքատեսակներ՝ արտահանելու անհրաժեշտությամբ: Սակայն արտադրական խնդիրների առաջացման պատճառով արտադրանքը հնարավոր չի եղել սահմանված ժամկետում արտահանել և անհրաժեշտություն է առաջացել մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել ևս վեց ամսով: Կառավարության որոշմամբ հնարավորություն կստեղծվի ավարտել վերամշակման աշխատանքը, արտահանել արտադրանքը՝ կայունացնելով ընկերության ֆինանսական վիճակը , պահպանելով ստեղծված աշխատատեղերը:
Կառավարության որոշմամբ մինչև 2016թ. հունիսի 12-ը երկարացվել է «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի ներմուծած ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Այս ընկերությունը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի հաղթողն է և Հայաստան է ներմուծել գեոդեզիական սարքավորում: «Ժամանակավոր ներմուծում»՝ մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև պայմանագրով նախատեսված աշխատանքի ավարտը:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, գործադիրը «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» (ՉՀԳ) ԲԲԸ պետական բաժնեմասի կառավարման լիազորությունն իրականացնող ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրել է հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» ՓԲԸ կանոնադրական կապիտալում որպես լրացուցիչ ներդրում օգտագործել ՉՀԳ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքը: 2013թ. օգոստոս ամսից մինչ օրս լեհական կողմը կատարել է 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում. այդ թիվը պետք է հասցվի 10 միլիոնի: Գույքի փոխանցումը լեհական կողմին կպարտավորեցնի շարունակել համամասնական ներդրումները:
Գործադիրն ընդունել է ՀՀ 2014թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ և լրացումներ կատարելու որոշում: ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության 2013թ. մայիսի 15-ի համաձայնագրով նախատեսված է փաստաթղթերի և Արարատյան դաշտի ոռոգման համակարգի ամբողջական տեխնիկատնտեսական ուսումնասիրություն Վեդու ջրամբարի կառուցման նպատակով: Սահմանված ժամկետում վճարումներն իրականացնելու համար այս ծրագիրը ևս ներառվել է ՀՀ 2014թ. պետբյուջե:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել շուրջ 52 մլն դրամ սոցիալական ապահովության պետական ծառայության տեղեկատվական ենթակառուցվածքը վերազինելու նպատակով:
Նիստում հաստատվել է Բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացին վերջնական սպառողի մասնակցության ապահովման կարգը, որով կարգավորվում են այդ գործընթացի իրավահարաբերությունները: Հավանություն է տրվել տնտեսական, ռազմական, սոցիալական և տարածքների համաչափ զարգացման չափորոշիչների վրա հիմնված միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթության որոշման հայեցակարգին:
Կառավարության նիստի օրակարգի հարցերից հինգով հստակեցվել են ոստիկանության գործառույթների իրավահարաբերությունները: Նախ գործադիրը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և 2014թ. առաջին եռամսյակում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համար վճարման ենթակա գումարի հատկացումը կատարել ի հաշիվ անձնագրերի և քարտերի իրացումից 2014թ. առաջին եռամսյակում պետբյուջե փաստացի մուտքագրված պետտուրքի գումարի, նկատի առնելով նաև այն, որ 2014թ. պետբյուջեից հանվել է սովորական անձնագրի բլանկների տպագրության համար տարեկան նախատեսվող գումարը: Հաջորդ որոշումը նպատակ ունի կանոնակարգել հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների հաշվառումը: Նման առարկաները հաշվառումից հանելու հիմք է սահմանվել միայն դրանց հայտնաբերումը, քանի որ նշված օբյեկտներն ունեն ոչ միայն նյութական, այլև առավելապես պատմամշակութային արժեք և հասարակական կարևոր նշանակություն: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության լրատվական ծառայությունից:
Մեկ այլ որոշման փոփոխությամբ հստակեցվել են հետախուզվող տրանսպորտային միջոցները հաշվառելու և հաշվառումից հանելու հիմքերը: Հաշվառելու հիմք է տրանսպորտային միջոցի նկատմամբ հետախուզում հայտարարելու քրեական հետապնդման մարմնի որոշումը, հաշվառումից հանելու հիմք՝ կարճված քրեական գործի արխիվային պահպանման ժամկետի ավարտը: Որոշման արդյունքում առավել կանոնակարգված և արդյունավետ կիրականացվի հետախուզվող տրանսպորտային միջոցների հաշվառման և տեղեկության տրամադրման գործընթացը:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը կառավարությունը լրացրել է հետևյալ բովանդակությամբ. «Զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաև անմիջականորեն զենքի վաճառք իրականացնելու համար նախատեսված տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր որակի տեսաձայնագրության սարքեր՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ»: Որոշման ընդունմամբ կամրապնդվի ՀՀ ոստիկանության փոխգործակցությունը տնտեսվարող սուբյեկտների հետ, ինչն էլ կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, դրանց արագ արձագանքմանն ու բացահայտմանը:
Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ և լրացումներ, կառավարությունը այն համապատասխանեցրել է «Նույնականացման քարտերի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքների փոփոխություններին, ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ չստանալու տեղեկանք տրամադրելու հետ կապված հարաբերություններում ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու, ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի և ՀՀ քաղաքացու իրավունքների հավասար իրացման հնարավորության ապահովմանը:
Հունիսի 18-ին գործող Որոտանի լիցենզիայի ժամկետը երկարացնում են, որովհետև դեռ պայմանագիրը չի ավարտվել և Որոտան ՀԷԿ-երի համալիրը դեռևս չի սեփականաշնորհվել. այս մասին այսօր հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության որոշման և դրա հիմնավորումների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ:
Նշենք, որ Որոտան կասկադը ձեռք է բերում «Կոնտուր Գլոբալ» ամերիկյան կազմակերպությունը, որը պայմանագիր է կնքել ՀՀ կառավարության հետ հունվարի 29-ին:
Ի դեպ, վարկած է շրջանառվում, որ այդ գործարքը գնորդ ընկերության կողմից հնարավոր է խզվի:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել էր «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ 0,5 փաթեթով», «Պաղպաղակ կլասիկ» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրությունը, այնուհետև Ծառայության պետի 2014 թ. հունիսի 12-ի որոշումով մասամբ վերացվել էր արգելանքը՝ միայն «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ 0.5 փաթեթով և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրության մասով:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները լրիվությամբ կատարվել են, որի վերաբերյալ Ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 13.06.2014թ փորձարկման արձանագրությունը` Ծառայության պետի 2014թ. հունիսի 16-ի որոշմամբ վերացվել է արգելանքը նաև «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ կլասիկ» արտադրատեսակների արտադրության մասով:
Այսօր՝ 2013 թ.-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը բոլորի ուշադրությանն է հրավիրել մի քանի հարցերի վրա, որոնք առաջարկում է ՀՅԴ խմբակցությունը:
«Եթե մենք ծրագրավորում ենք տնտեսական աճի ինչ-որ ցուցանիշ, որ հետո պետք է դառնա զարգացման գործիք, մենք ամբողջ ընթացքում պետք է խրախուսենք, որ աճը տեղի ունենա, ոչ երբեք արհեստականորեն կասեցնենք այդ աճը: Սա առաջին հարցն է: Երկրորդ հարցը բյուջեի փիլիսոփայությանն է վերաբերում: Ցավոք սրտի, երկար տարիներ բյուջեն դիտվում է որպես վերջնանպատակ, բայց այն միջոց է երկրում իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը կառուցվածքային հենքի վրա դնելու համար: Մեր մոտ ցավալիորեն անընդհատ ասում են՝ բյուջեի եկամուտներն այսքանով ենք կատարվել, սպասի քերենք, բերենք, լցնենք բյուջեն, բայց ո՞րն է նպատակը: Մի՞թե նպատակն ընդամենը բյուջեի եկամուտներն ապահովելն ու ծախսերը կատարելն է»,-ընդգծել է նա և նկատել, որ նպատակը պետք է լինի ամբողջական կառուցվածքային տնտեսական քաղաքականությունը:
Երրորդ հարցը, ըստ Արծվիկ Մինասյանի, այն է, որ պետք է արագացնել ծրագրային բյուջետավորման մոտեցումները:
«Ասում են՝այսքան ծախս ենք կատարել, որևէ ուղղությամբ թերակատարում չունենք, լավ կատարել ենք, հետո՞, դրանից քաղաքացու վիճակը լավացե՞լ է, ՀՀ քաղաքացին աշխատանք ո՞ւնի, արտագաղթը նվազե՞լ է»,-նշել է նա:
Արծվիկ Մինասյանը գտնում է, որ եկել է դրամական նոր ռեֆորմ իրականացնելու ժամանակը: Նրա խոսքով, բոլոր տնտեսագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ ներկա դրամական համակարգն այլևս ի վիճակի չէ սպասարկելու Հայաստանի տնտեսությունը, կայուն, թռիչքաձև զարգացման, հարթության մեջ դնելու:
«Դրամական ռեֆորմ ասելով նկատի ունենք ռեֆորմ, որը թույլ կտա թուլացնելով դրամը՝ հեշտացնել տնտեսվարող սուբյեկտների արտահանման ունակությունը, միաժամանակ չվնասել քաղաքացիների գնողունակությունը»,-մանրամասնել է ՀՅԴ ներկայացուցիչը:
Վերջինս կարծում է նաև, որ մյուս տարի էլ կլինի այս վիճակը, եթե չմիավորվեն հարկերն ու չդառնան ավելի նպատակային: Նա առաջարկում է ազատ թողնել տնտեսությունը շնչելու ու զարգանալու համար:
-
-
21.09.2023 | 11:10
Երաշխիքներ ենք ստացել, որ Ղարաբաղում հայկական զինված ուժերը զինաթափվելու են, լքելու են դիրքերը, ամբողջ զինտեխնիկան կտեղափոխվի Ադրբեջան. Հաջիև -
19.09.2023 | 01:10
Իրավիճակը բարդ է. Զելենսկին՝ ուկրաինական հակահարձակման մասին -
22.09.2023 | 11:10
Արցախում կատարյալ քաոս է, մարդիկ իրենց երեխաներին կորցրել են, լուր չունեն․ «Հրապարակ» -
23.09.2023 | 12:10
Ադրբեջանը հայտնում է զենքերը ինքնակամ վայր դրած հայ զինվորների ազատ արձակման մասին -
20.09.2023 | 02:10
«Հակաահաբեկչական միջոցառումները» կշարունակվեն մինչև հայկական ուժերի ամբողջական հանձնվելը. Ադրբեջանի ՊՆ -
22.09.2023 | 02:10
Ղարաբաղում առանձին բшնակային խմբեր և սպաներ հայտարարել են, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը. որոշ փոքր խմբեր գնում են անտառ -
19.09.2023 | 02:10
Չենք կարող մեր լռությամբ թույլ տալ, որ կատարվի մի բան, որի համար մարդկությունը դարեր շարունակ ամաչելու է. Արոնյանը՝ Արցախում իրավիճակի մասին -
18.09.2023 | 12:10
Ստեփանակերտ. Արցախում ճանապարհները բաց չեն, խոսքը միայն մարդասիրական օգնությամբ երկու բեռնատարների անցման մասին է -
22.09.2023 | 12:10
Ադրբեջանցիները Telegram ալիքներով հայերի լուսանկարներ են տարածում բռնաբարության և սպանության սպառնալիքներով -
22.09.2023 | 01:10
Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների եւ օդանավակայանի դեմ. Սամվել Մարտիրոսյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.