29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Բազմիցս խոսվել է, որ կարկտահարության արդյունքում այս տարի զրկվելու ենք ծիրանի բերքից: Այժմ արդեն հստակ է, որ հայկական խորհրդանիշ համարվող ծիրանն իրականում ոսկու գին ունի: Այսպես, օրինակ, «Երևան-Սիթի» և «Կրպակ» սուպերմարկետների ցանցում մեկ կգ ծիրան կարելի է գնել համապատասխանաբար 2600 և 2700 դրամով: «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցն էլ որոշել է ծիրանի թանկ գնով միանգամից չզարմացնել հաճախորդներին և 100 գրամ ծիրանի համար սահմանել է 682 դրամ: Սրանով, սակայն, չի փոխվում իրականությունը մեկ կգ ծիրանը կարելի է «ՍԱՍ»-ից գնել 6820 դրամով:
«Մոսկվիչկա» սուպերմարկետն էլ ներկայանում է ծիրանի տեսակների բազմազանությամբ՝ նույնքան բազմազան գնով: 8150 դրամ արժե, ինչպես ժողովրդի լեզվով ընդունված է անվանել՝ «մեղրի» համով ծիրանը, 3150 դրամ՝ «Արջանաբադ» տեսակինը, իսկ 3500 դրամով էլ կարելի է գնել սովորական ծիրան:
Չորրորդ ինքնիշխանություն
Ընթացիկ տարվա մայիս ամսվա 3-րդ տասնօրյակում հանրապետությունում գրանցված և հունիս ամսվա սկզբերին սպասվող տեղումների ու բարձր ջերմաստիճանի (+ 25 և բարձր) հետևանքով այգեգործական տարածաշրջաններում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խախողի վազի միլդիու, օիդիում և պտղատու ծառատեսակների սնկային հիվանդությունների բուռն զարգացման համար:
Այդ կապակցությամբ հանրապետության խաղողագործներին խորհուրդ է տրվում հաճախակի հետևել հիվանդությունների զարգացման ընթացքին, առնվազն 10-14 օր պարբերականությամբ կատարել նախազգուշական (կանխարգելիչ) բուժումներ՝ չսպասելով մինչև հիվանդությունների նշանների ի հայտ գալը: Նպատակահարմար է նշված հիվանդությունների համար նախատեսված բույսերի պաշտպանության միջոցները համատեղել որևէ միջատասպան պրեպարատի հետ միաժամանակ խաղողի ողկուզակերի դեմ պայքարելու նպատակով:
Անհրաժեշտ է վերահսկել և ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել նաև պտղատու այգիներում, բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքերում հիվանդությունների ու վնասատուների զարգացումը բացառելու ուղղությամբ:
Չնայած այն բանին, որ մեր գյուղացիական տնտեսությունները այս կամ այն չափով ծանոթ են գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ կիրառվող պայքարի միջոցառումներին, այնուամենայնիվ, դրանց արդյունավետությունը բարձրացնելու, թունաքիմիկատների ավելորդ ծախսերից խուսափելու, էկոլոգիական անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է սերտորեն համագործակցել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների, նախարարության համակարգի բույսերի պաշտպանության մասնագետների հետ և մշտապես հետևել նրանց խորհուրդներին ու ցուցումներին:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Կալպատարու Փաուեր տրանզմիշն լիմիթեդ» ընկերության ՀՀ մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2016թ. հունիսի 7-ը: Մ
ասնաճյուղը իրականացնում է Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 220 կիլովոլտ օդային էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի նախագծումը, մատակարարումն ու տեղակայումը: Գործադիրը հաշվի է առել ծրագրի կարևորությունը ՀՀ էներգետիկ անվտանգության տեսանկյունից և ակնկալում է, որ որոշման ընդունումը թույլ կտա բարեհաջող իրականացնել օդային գծի կառուցումը, ինչը հնարավորություն կստեղծի փոխանցել ավելի մեծ հզորություն, էապես բարելավել էներգահամակարգի հուսալիությունը և մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը:
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեկ այլ որոշմամբ թույլատրվել է «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ կողմից Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարացնել մինչև 2014թ. դեկտեմբերի 25-ը: Ընկերությունը վերամշակման նպատակով ներմուծել է ձիթապտուղ, որը, սակայն, չի կարողացել վերաարտահանել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով: Թույլատրելով ժամկետի երկարաձգումը, կառավարության որոշումը կնպաստի ընկերության ֆինանսական վիճակի կայունացմանը, ստեղծված աշխատատեղերի պահպանմանը:
Նիստում «Արմյանսկի ուրոժայ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2017թ. մայիսի 26-ը: Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում կառուցել 11 հա ջերմոցային տնտեսություն՝ այն հագեցնելով ժամանակակից սարքավորումներով և իրականացնելով 6.5 մլրդ դրամի ներդրում:
Տարեկան թողարկվելու է շուրջ 2.7 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասն արտահանվելու է Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, Ղազախստան: Ստեղծվելու է մոտ 90 աշխատատեղ:
Մայիսի 23-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին վարկային ու ֆինանսավորման համաձայնագրեր են ստորագրել` կրթության և սոցիալական ոլորտների ծրագրերի իրագործումն ապահովելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից:
Միջազգային զարգացման ընկերակցության հետ ստորագրված համաձայնագրով «Սոցիալական պաշտպանության վարչարարության II ծրագրի» շրջանակում Հայաստանին կտրամադրվի 21.2մլն դոլարին համարժեք 13.9մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ:
Ծրագրի նպատակն է բարելավել սոցիալական պաշտպանության ծառայությունների տրամադրումը և հզորացնել դրանք մատուցող, ինչպես նաև սոցիալական պաշտպանության նպաստներ վճարող մարմինների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթները: Իսկ «Կրթության բարելավման ծրագրի» շրջանակում Հայաստանը կստանա ընդհանուր առմամբ 30մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ, այդ թվում 15մլն դոլարը` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից, նույնքան դոլարին համարժեք 9.8 միլիոնի չափով վարկ էլ հատուկ փոխառության իրավունքով (SDR)` Միջազգային զարգացման ընկերակցությունից:
Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրապետության տարրական դպրոց ընդունվող երեխաների պատրաստվածությունը, բարելավել ավագ դպրոցներում ֆիզիկական պայմաններն ու կրթական ռեսուրսների մատչելիությունը, ինչպես նաև աջակցել բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության որակի բարելավմանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կենտրոնական բանկի 2013թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությանը: Փաստաթղթում 2013թ. մակրոտնտեսական կայունությունը խաթարող ներքին և արտաքին ռիսկերից առանձնացվել է համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական աճի տեմպի դանդաղումը, էներգակիրների թանկացումը, օտարերկրյա և ներքին ներդրումների կրճատումը, վարկավորման աճի տեմպի դանդաղումը, որոնք իրենց դերն են ունեցել գնաճի կառավարելիության հարցում: Սակայն հարկաբյուջետային և դրամավարկային համակարգված քաղաքականության շնորհիվ չի խաթարվել մակրոտնտեսական կայունությունը. 2013թ. 12-ամսյա գնաճը եղել է 5.6 տոկոս՝ գրեթե համընկնելով տատանման թույլատրելի միջակայքի վերին սահմանին, միաժամանակ արձանագրվել է 3.5 տոկոս տնտեսական աճ:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, հաջորդ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել ՀՀ ԿԲ 2014թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությանը: Փաստաթղթում նշվել է, որ 2014թ. մասնավոր ծախսումների և ՀՆԱ-ի ճեղքը կշարունակի մնալ բացասական, ուստի ՀՀ ԿԲ-ն պետք է առավել ճկունություն ցուցաբերի տնտեսական ակտիվության խթանման ուղղությամբ:
Ներկայիս ցածր տնտեսական ակտիվության, ցածր գնաճային միջավայրի և հարկաբյուջետային քաղաքականության թույլ խթանող ազդեցության պայմաններում դրամավարկային քաղաքականության ծրագրում ՀՀ ԿԲ-ի կողմից առաջարկվող թույլ ընդլայնման մոտեցումը ճշգրտման կարիք ունի. այն պետք է լինի տնտեսական զարգացմանը համահունչ և հնարավորինս ընդլայնող:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հանդիպել է փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներ՝ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Ճշմարիտյանը, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Դիմելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է.«Կառավարությունը, գիտակցելով փոքր և միջին ձեռնարկատիրության դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, տնտեսական աճի ապահովման և աշխատատեղերի ստեղծման գործում, ուշադրության կենտրոնում է պահելու ՓՄՁ ոլորտը, և իր ողջ գործիքակազմով աջակցելու է այս բնագավառի զարգացմանը: Աջակցությունն իրականացվելու է հիմնական հետևյալ գործիքներով. սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն, վարկային երաշխավորությունների և վարկերի տրամադրում: Որպես նոր գործիքներ՝ աջակցելու ենք տեղական տնտեսական զարգացմանը և առանձին ոլորտային բիզնեսներին»:
Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը քննարկում է Ասիական զարգացման բանկի հետ՝ ՓՄՁ-ով զբաղվող կին գործարարների համար 25 մլն դոլարի ծրագիր իրականացնելու ուղղությամբ:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ հստակ քայլեր են ձեռնարկվելու՝ ոլորտի համար հարկային արտոնյալ պայմաններ սահմանելու և հարկային բեռի նվազեցման ուղղությամբ, այդ թվում շրջանառության հարկի դրույքաչափերի վերանայման մասով:
«Հետևողականորեն բարելավելու ենք բիզնես միջավայրը՝ կրճատելով բիզնեսով զբաղվելու խոչընդոտները, լիցենզիաները, թույլտվությունները: Ներդրվելու են էլեկտրոնային նոր համակարգեր, նվազելու է տեսչական ստուգումների քանակը»,- տեղեկացրել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը վստահեցրել է ՓՄՁ ներկայացուցիչներին, որ այս ոլորտին առնչվող յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնություն, խնդիր և առաջարկ քննարկվելու է նրանց հետ:
Հանդիպման ընթացքում տնտեսվարողները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու խնդիրները, որոնց շուրջ ընթացել է անկաշկանդ քննարկում:
ՓՄՁ-ների ներկայացուցիչները ողջունել են Հովիկ Աբրահամյանի կողմից ներկայացված մոտեցումները և շնորհակալություն հայտնել խնդիրներին հետևողական լինելու պատրաստակամության համար:
Կողմերը պայմանավորվել են, որ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:
Հայաստանը ոչ միայն գազ ներկրող, նաև արտահանող երկիր է։ Որպես կանոն Հայաստանից գազն արտահանվում է հարևան Վրաստան։ Սակայն, ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վիճակագրական տվյալների, գազը սկսել է արտահանվել նաև «անհայտ երկիր:
Մասնավորապես, այս տարվա առաջին եռամսյակի վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանից «անհայտ երկիր» է արտահանվել 15 միլիոն 449 հազար 700 խորանարդ մետր բնական և հեղուկ գազ, որի մաքսային արժեքը կազմել է 2 միլիոն 892 հազար 700 դոլար։
Ի դեպ, անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստանից գազ չի արտահանվել։ Անցած տարվա տարեկան տվյալներով Հայաստանից արտահանվել է 23 միլիոն 139.3 հազար խորանարդ մետր գազ՝ 4 միլիոն 562.5 հազար դոլար մաքսային արժեքով։
Անցած տարի արտահանված գազից 9 միլիոն 5 հազար խորանարդ մետրը 1 միլիոն 891 հազար դոլար մաքսային արժեքով, արտահանվել է հարևան Վրաստան, իսկ մնացած 14 միլիոն 134.3 հազար խորանարդ մետրը 2 միլիոն 671.5 հազար դոլար մաքսային արժեքով, արտահանվել է «անհայտ երկիր»։
Ի դեպ, անցած տարի Հայաստանից «անհայտ երկիր» է արտահանվել ութ անուն ապրանք 2 միլիոն 820 հազար դոլար արժողությամբ:
Չորրորդ ինքնիշխանություն
Գարնանային ցրտահարությունների պատճառով այս տարի վնասվեց շուրջ 9.185 հեկտար տարածք’ հատկապես լրջորեն վնասվեցին ծիրանենիների այգիները: Մասնագետների կանխատեսմամբ՝ Արարատյան դաշտի անկրկնելի ծիրանն ամռանը հնարավոր է միայն «բժշկական դեղատոմսով» ձեռք բերել: «Ժողովուրդ»-ն օրերս շրջայցի արդյունքում արձանագրեց, որ հայաստանյան շուկայում հայկական ծիրանին արդեն փոխարինելու է եկել ներկրված ծիրանը:
«Ժողովուրդ»-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հետաքրքրվեց, թե այս ընթացքում որքան ծիրան է ներմուծվել Հայաստան: ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանի տեղեկացմամբ՝ «2014-ի հունվար-փետրվար ամիսներին Հարավաֆրիկյան Հանրապետությունից ներկրվել է 35 կգ ծիրան, Նոր Զելանդիայից՝ 36 կգ: Իսկ ապրիլ-մայիս ամիսներին Թուրքիայից 454 կգ ծիրան է մտել Հայաստան»: Նշենք, որ ներկրված ծիրանի 1 կգ արժե մոտ 2500 դրամ, իսկ փոքր չափաքանակները պայմանավորված են շուկայի փորձնական ստուգումներով:
Ժողովուրդ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարին է ներկայացվել միության գործունեությունը, այնուհետև քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարները, առաջիկա ծրագրերն ու հիմնական ուղղությունները: Մասնավորապես, երկուստեք կարևորվել է որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ կրթական ծրագրերի իրականացումը, մարզերում ՏՏ բնագավառի զարգացման խնդիրը: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը լինելու է կառավարության առաջնայնություններից մեկը, և պետությունը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունն այս բնագավառի ընկերությունների հետ:
Կողմերը պայմանավորվել են, որ առաջիկայում ՏՏ ոլորտը կառավարությանը կներկայացնի բնագավառի զարգացմանն ուղղված հստակ ծրագրեր՝ դրանք համատեղ իրականացնելու նպատակով:
Անցյալ տարի ավելացված արժեքի հարկն ու շահութահարկը փոխարինվեցին շրջանառության հարկով, որն իր բացասական ազդեցությունն ունեցավ ՓՄՁ-ների վրա, այժմ շրջանառության նոր հարկի ներմուծումը հակասական կարծիքներ է առաջացրել. այս թեմայի շուրջ «Հայկական Վարկած»-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքոնյանի հետ:
Վերջինիս խոսքով՝ տարեկան մինչև 10 միլիոն շրջանառություն ունեցող տնտեսվարողները կազատվեն շրջանառության հարկից, իսկ 10-30 երեսուն միլիոն շրջանառություն ունեցողների համար հարկի տոկոսադրույքը կկազմի 1 տոկոս, սակայն, ըստ ԲՀԿ-ական պատգամավորի, այն արդյունավետ չի լինի:
«30 միլիոնից հետո ուզում են ավելացված արժեքի հարկ լինի, և մինչև 30 միլիոնը դնում են փաստաթղթավորման խնդիրը, այսինքն՝ եթե հիմա շրջանառության հարկ վճարողների հետ կապված ձեռք բերման փատաթղթերը պարտադիր չեն, նախագծով ուզում են, որ անպայման դա լինի: Նախկինում՝ շահութահարկով հարկման ժամանակ եղել է: Մենք դեմ ենք դրան և կողմ ենք, որ այս պահին ընդհանրապես պետք է ՓՄՁ-ներին հարկերից ազատել, որն իր արդյունքը կտա»,-նշեց նա:
Իսկ թե ի՞նչ արդյունքի մասին է խոսքը, Միքայել Մելքոնյանը մանրամասնեց. «Լրացուցիչ աշխատատեղեր կստեղծվեն, մյուսները չեն փակվի: Երկուսուկես տարվա մեջ մոտ 6 հազար մանրածախ օբյեկտ է փակվել: Միայն հունվար-փետրվար-մարտ ամիսներին պաշտոնապես՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ փակվել է 1600 մանրածախ օբյեկտ: Գոնե կանգնեցնենք այդ գործընթացը: Խոսքը 21 միլիարդ հարկերի մասին է, շրջանառության հարկը 15 մլրդ է, արտոնագրային վճարը՝ 6 մլրդ, այսինքն՝ ճիշտ այնքան, ինչքան կառավարությունը «կուտակայինի» համար փող է դրել՝ 20.6 մլրդ»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.