29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր Երեւանի շուկաներում կարտոֆիլը ռեկորդային գին է սահմանել` 500 դրամ մեկ կիլոգրամի համար: Մոտավորապես այդքան արժե նարինջը. Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում կարտոֆիլը դադարեց անապահով բնակչության հիմնական սննդատեսակը լինելուց, վերջինիս ձգելով շոգ եղանակին տհաճությամբ մարսվող ձավարեղենի, կամ ճամփեզրից հավաքած խոտի հույսին: Բնակչության շրջանում կարտոֆիլի թանկացումը կապում են գենետիկապես մոդիֆիկացված բանջարեղենի մուտքն ապահովելու հետ: Գենետիկական փոփոխությունների միջոցով ստացված կարտոֆիլն ու լոլիկը արգելված են եվրոպական երկրներում, մինչդեռ մեզ մոտ դրանց ներկրումը օրինական է համարվում, և թանկացնելով էկոլոգիապես մաքուր բանջարեղենը, հնարավոր է լուծել էժանագին և վտանգավոր տեսականու սպառման հարցը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում մեկնարկած Հայ առևտրաարդյունաբերական պալատների և գործարար միությունների ներկայացուցիչների համաժողովին, որի նպատակը «Հայկական առևտրական ցանց» ընկերակցության ստեղծումն է: Գործադիրի ղեկավարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը, ՀՆԱ կառուցվածքն ու դրա փոփոխության միտումները` անդրադառնալով տնտեսության առաջ ծառացած խնդիրների ու մարտահրավերներին:
Խոսելով տնտեսական զարգացման առաջնայնությունների մասին, կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսության դիվերսիֆիկացիան, այդ ուղղությամբ ներդրումների խրախուսումն և ներկայացրել կառավարության կողմից տնտեսության զարգացմանն ու խթանմանն ուղղված քայլերը:
Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ տնտեսական բարեփոխումների համատեքստում առաջնահերթությունները տրվում են բիզնես միջավայրի բարելավման նպատակով հարկային ու մաքսային ոլորտների բարեփոխումներին: Կարևորելով համաժողովի անցկացումը՝ վարչապետը նշել է. «Հավաստիացնում եմ, այն օրակարգը, որ դուք ձևավորել եք, խիստ կարևոր է և հետաքրքրական մեզ համար: Արդյունաբերողների և առևտրականների միասնական ցանցի ձևավորումն էապես կավելացնի մեր բոլորի ներուժը: Այսպիսի միջոցառումները, կարծում եմ, կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը, ինչում, համոզված եմ, բոլորս խիստ շահագրգռված ենք»:
«Հայկական առևտրական ցանց» ստեղծելու հիմնական նպատակն է ձևավորել գործող հայկական գործարար ընկերակցությունների (միավորումների) համահայկական ցանց, խթանել առևտրաարդյունաբերական պալատների կամ գործարար խորհուրդների ձևավորման գործընթացը և վերոհիշյալ կառույցներում ծագումով հայ գործարարների ներգրավումը, Սփյուռքի գործարար և համայնքային կառույցներին տեղեկատվություն տրամադրել Հայաստանի և Արցախի ներդրումային մթնոլորտի ու նոր ներդրումային հնարավորությունների վերաբերյալ և այլն: Համաժողովին մասնակցում են 9 երկրներից ժամանած շուրջ 30 գործարարներ:
Այսօր Հայաստանի Կենտրոնական բանկը ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել, որտեղ իրեն դրսևորել է ոչ թե որպես Հայաստանի Հանրապետության կարգավիճակի տեր պետության ֆինանսների համար պատասխանատու կառույց, այլ որպես համաշխարհային քաղաքական-տնտեսական վերլուծական մտքի շտեմարան:
ԿԲ-ն վերլուծել է համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները և յուրաքանչյուր տարածաշրջանի համար վեր հանել բոլոր խոցելի կողմերը, ձեռքի հետ դասեր տալով թե´ զարգացած, թե´ զարգացող, թե´ հետամնաց երկրներին: Օրինակ, ԿԲ-ի մասնագետների գնահատմամբ, պետական հակաճգնաժամային ծրագրերի կրճատումը բխում է մի շարք երկրների բյուջետային աննախադեպ պակասուրդների և պետական պարտքի մեծ ծավալների խնդրից: «Նման երկրների (հիմնականում զարգացած եվրոպական երկրներ) կառավարությունները բյուջետային և պարտքային դժվարություններից ելնելով, քայլեր են ձեռնարկում հարկաբյուջետային քաղաքականության խստացման ուղղությամբ»,-ասված է ԿԲ հաշվետվության մեջ: Մի ասող լինի` էդքան հասկացող եք, ձեր պրոբլեմները տեսեք ու դրանք փորձեք լուծել:
ԿԲ-ի այս` ֆինանսական կոչված, բայց իրականում գեոպոլիտիկ խորագրի հավակնող հաշվետվության մեջ կարելի է բազմաթիվ` մեկը մյուսից հետաքրքական պահեր ֆիքսել, սակայն ամենահետաքրքիրը, թերևս, արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների գնահատականն է: «Արաբական աշխարհում 2011թ. սկզբին բռնկված խռովությունները, առաջացնելով նավթի առաջարկի կրճատում և փոխադրման ուղիների փակում, նպաստել են նավթամթերքի գների աճին: Համաշխարհային շուկայում նավթի պակասը, խռովությունների հետագա տարածման հնարավորության բացառման դեպքում, թերևս հնարավոր կլինի լրացնել այլ արտադրական ազատ հնարավորություններ ունեցող երկրների նավթի արդյունահանման հաշվին, ինչը կզսպի գների հետագա թռիչքային աճը»,- կարդում ենք ֆինանսական հաշվետվության մեջ:
Փաստորեն Կենտրոնական բանկի գնահատմամբ, արաբական աշխարհում բռնկված հեղափոխությունների ալիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ խռովություն, հակասահմանադրական, անթույլատրելի գործողություն: Հավանաբար, հենց այդ խռովարարներն են պատճառը, որ Հայաստանում բենզինի շուկայի մոնոպոլիստները անգամ նավթի համաշխարհային շուկայում գների` նույն մակարդակին մնալու պայմաններում բենզինի գինը բարձրացրին անախադեպ չափերի և դեռ որևէ մեկը երաշխիք չունի, որ էլ ավելի չի բարձրանա: Իհարկե, նման բան կարող էին թույլ տալ միա´յն խռովարարները և այդ խռովարարները, բնական է, որ անպայման դրսից պետք է լինեին. խռովարար չէին կարող կոչվել բենզինի հայաստանյան շուկայի մենաշնորհի տերերը, որոնց պատճառով Հայաստանի ֆինանսները խռովված վիճակում են: Խռովարարներն անպայման նրանք են, ովքեր համարձակվում են դեմ դուրս գալ իրենց ժողովրդի շահերը ոտնահարող իշխանություններին: Եվ բնական է, որ Կենտրոնական բանկի քաղաքաֆինանսատնտեսական վերլուծաբանների գնահատմամբ, խռովություն է այն ամենը, ինչը կարող է սասանել իշխանական բուրգը: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, քանի որ իշխանական բուրգի սասանման դեպքում ՀՀ Կենտրոնական բանկն ու այնտեղ նստած վերլուծաբան-տղերքը լավ գիտեն, որ առաջինը հենց իրենք կհայտնվեն խռովարարների ուշադրության կենտրոնում:
«Ռոսիա» կինոթատրոնի տարածքը, որը մի մեծ գարշահոտ ցնցոտի է հիշեցնում, ասես ուրիշ քաղաք լինի Երևանի մեջ՝ իր պետական սահմանն ու անվտանգության գոտին ունեցող: Սա օդանավակայան չէ, մետրո կամ գոնե ջրանցք, բայց արի ու տես, որ «յարմըրկեն» ռազմավարական նշանակության այս օբյեկտներից պակաս խիստ չի վերահսկվում
: Էժանագին ակնոցների և ծագումը կորցրած հովանոցների արանքով կիսասափրագլուխ տղաներ են վազվզում՝ լրտեսներ փնտրելով անցորդների մեջ: Պարզվում է, այս տարածքը հետաքրքիր է լրտեսներին, որոնք կարող են նկարահանել ռազմավարական «յարմըրկան» ու պրոբլեմ դառնալ Սուքիասյանի և նրա ընտանիքի գլխին:
Չնայած երևանցիներն այստեղ գլուխը կախ են քայլում, որ արագ անցնեն «բոշայատես» և «պեռաշկիահոտ» այս վայրը, ու չեն էլ նկատում կանգառի ահռելի ցուցանակը` վրան ջնջած տեսախցիկ: Երևի թե մենք էլ չէինք նկատի, եթե չլիներ մեր գործընկեր, գրող, լրագրող Գայանե Բաբայանի մասին ֆիլմը, որի նկարահանման համար եկել էինք այստեղ: Մեկ տարի առաջ ավտովթարից զոհված մեր ընկերուհին հենց այս գարշահոտ տարածքով է անցել տուն գնալու ճանապարհին, քուրդ բանաստեղծ Ալիխանե Մամեի հետ, որի հետ զրուցում էինք այդ թեմայով: Բայց Ալիխանեն չհասցրեց բացել բերանը: «Ստեղ նկարահանումներ չի թույլատրվում: Էս սաղ տարածքը մերն ա, էս մայթով-բանով-սաղ սենց «Նարեկ» ՍՊԸ-ինն ա»,- վրա հասան երկու կիսասափրագլուխ և սկսեցին քշել մեզ և պատկառելի բանաստեղծին… փողոցից:
«Մենք կանգառում կնկարենք, տոնավաճառի կողմը չենք պահի կամերան»,- շվարած համոզում էինք տղաներին: «Կանգառը սեփականաշնորհված է «Նարեկ» ՍՊԸ-ի կողմից»: «Լավ, մայթի եզրին»,- խնդրեցինք: «Մայթը «Նարեկ» ՍՊԸ-ինն է»,- պնդեց «աշխատողը»՝ ներկայանալով որպես «Նարեկ» ՍՊԸ-ի «անվտանգություն»: Խաչատուր Սուքիասյանի գրասենյակից փորձեցինք ճշտել, թե արդյոք նա սեփականաշնորհե՞լ է հանրային սեփականություն հանդիսացող մայթը, և որևէ օլիգարխ կամ կիսաօլիգարխ առհասարակ այդ իրավունքն ունի՞: Մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանը հաստատեց, որ մայթն իրոք սեփականաշնորհել է «Նարեկ» ՍՊԸ-ն, և որ այդտեղ, անվտանգության նկատառումներով, արգելված են ոչ մասնագիտական տեսա- և լուսանկարահանումները: «Մի հատ ինձ զանգեիք, և ամեն ինչ լավ կլիներ», — բարյացակամորեն ասաց նա: Մենք կարող էինք պնդել, որ մասնագիտական խումբ ենք, որ անվտանգության աշխատողներն իրավունք չունեին, բայց սրա փոխարեն հանկարծ «դեժավյու» ապրեցինք:
Մի պահ թվաց, թե վերադարձել ենք 94 թվական, երբ այս թաղով անցնելիս կիսասոված մարդիկ շշուկով խոսում էին Գռզոների հարստության մասին ու, մատով ցույց տալով նրանց կառուցած տձև, թեք շենքը, որը նոր հայկական քաղքենության առաջին սիմվոլներից էր Երևանում, պատմում էին, թե էլ ում է իր «կրիշի» տակ առել Գռզոն, էլ ում է քշել քաղաքից Վանոն, էլ ինչ նոր շենք ու առևտրի վայր է վերցրել: Հետո այլ անճաշակ շինություններ հայտնվեցին`սևամորթների երրորդ աստիճանի բիստրո հիշեցնող «Քվինբուրգերը», չպատճառաբանված բարձր գներով գաճաճ «Լունապարկը», տոնական զբոսավայր-եկեղեցին, որտեղ փուչիկներով են մտնում, և որն այդպես էլ չընդունեցին երևանցիները: Ու մի պահ, գուցեև անարդարացի, բայց օրինաչափ թշնամանք ապրեցինք այն թիմի դեմ, որի համար իր կյանքի վերջին տարիներին այդքան կրքոտ պայքարում էր ընդդիմադիր լրագրող, մարտի 1-ով մարդկանց դատող-դատապարտող Գայանե Բաբայանը:
Գյուղատնտեսության նախարարը հերթական ծանրակշիռն բարեփոխումն է նախաձեռնել: Շնորհիվ Սերգո Կարապետյանի, այսուհետ գյուղատնտեսության աշխատողն էլ կունենա իր օրը: Հոկտեմբերի կիրակիներից մեկը Հայաստանում կնշեն որպես «գյուղատնտեսության աշխատողի օր»: Կառավարության այսօրվա նիստում նախարարն այս առաջարկն արեց և անմիջապես խնդրեց իր առաջարկած «հոկտեմբերի երկրորդ կիրակի»-ն փոխարինել «հոկտեմբերի երրորդ կիրակի» բառերով. այդպես էլ չպարզաբանվեց՝ գյուղատնտեսության աշխատողները ո՞ր օրն են տոնելու` երկրո՞րդ, թե՞ երրորդ կիրակի օրը:
Ինչպես տեսնում ենք, կառավարության անդամների միջև յուրատեսակ մրցավազք է սկսվել: Գերատեսչությունների ղեկավարները ձգտում են գոնե իրենց ոլորտին վերաբերող տոներով աչքի ընկնել. ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը բոլորովին վերջերս հսկայական գումարներ ծախսեց` ոստիկանի օրը տեղը տեղին տոնելու համար, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը սեպտեմբերի 4-ին ամեն ինչ արեց, որ մարդիկ հիշեն արտակարգ իրավիճակների աշխատակցի օրը, վերջերս էլ, տարածքային կառավարման երբեմնի նախարար Հովիկ Աբրահամյանի ջանքերով, խորհրդարանը հատուկ օր առանձնացրեց տեղական ինքնակառավարման մարմինների համար: Հիմա էլ Սերգո Կարապետյանն է ջանք թափում, որ հետ չմնա իր գործընկերներից:
Իհարկե՝ լավ է, որ գյուղնախարարը փորձում է եռանդ դրսևորել, բայց շատ ավելի լավ կլիներ, եթե այդ եռանդը վատներ ոչ թե ձևականությունների, այլ իրական գործ անելու վրա: Օրինակ` գյուղացիների համար ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման մասին մտածեր: Ամբողջ կառավարությունով, դհոլներն առած, երկու ամիս է թմբկահարում են, թե վարկեր են տալու, հայտարարեցին, թե ապրիլի 1-ից սկսել են տրամադրումը, բայց, մեր տեղեկություններով, գյուղացիներին մինչև հիմա էլ մերժում են ու վարկերի տրամադրումը ձգձգում: Իսկ ապրիլ ամիսն արդեն ավարտվում է:
Վարկեր չտրամադրելով, ցանքի շրջանում գյուղացիներին ձեռնունայն թողնելով, փոխարենը բարձր գներով սերմացու, վառելիք և պարարտանյութ առաջարկելով՝ ինչպե՞ս է այս գերատեսչությունը պատրաստվում այս տարի աճ արձանագրել, առնվազն տարակուսելի է: Եվ վերջապես՝ ե՞րբ են վարկերը տալու: Գուցե մտադիր են գյուղատնտեսության աշխատողի օ՞րը տալ:
Մերգելյանի անվան գիտահետազոտական ինստիտուտն«անհետացման» եզրին է: Խորհրդային տարիներին սա Հայաստանի առաջատար հիմնարկներից էր` հազարավոր աշխատողներով: Խորհրդային շրջանում այս կառույցը ռուսական կողմի հետ սերտորեն համագործակցում էր` իրականացնելով նաև ռազմական պատվերներ: Սակայն, երբ հիմնարկը հանձնվեց ռուսներին` «գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում, ռուսական կողմը կարծես հետաքրքրությունը կորցրեց ինստիտուտի նկատմամբ.
90-ականներից կեսից սկսած ամեն ինչ արվեց, որ ինստիտուտն աստիճանաբար«մահանա»: Լավագույն մասնագետներն իրար հետևից հեռացան. կա´մ հանրապետությունից մեկնեցին, կա´մ պարզապեսայլ աշխատանքի անցան: Ըստ մեր տեղեկությունների, այս օրերին ևս այստեղբուռն թափով կրճատումներ են ընթանում. ինժեներական անձնակազմի 50 հոգուց 15-ը կրճատվելու են: Պատվերներ այլևս չկան, ինստիտուտը գոյատևում է պաշտպանության նախարարության մեկ-երկու պատվեր կատարելով, ռուսներն էլ որևէ իմաստ չեն տեսնում երբեմնի հսկան վերակենդանացնելու մեջ:
Ռուսական կողմին հանձնվելուց հետո Մերգելյանի անվան ինստիտուտը սկսեց գործել ոչ այնքան որպես գիտահետազոտական ինստիտուտ, որքան` ընդամենը տարածք:
Ինստիտուտի վարչական շենքը հիմա ծառայում է որպես վարձակալական տարածք. վարձով սենյակներ են տրվում տարբեր գրասենյակների: Հասկանալով, որ այլևս այս ինստիտուտն իրենցպետք չէ, ղեկավարությունը որոշել է հրաժարվել նաև ինստիտուտը ձևականորեն պահպանելուց. վերանորոգումից հետո Մերգելյան ինստիտուտը կդառնա պարզապես բիզնես-կենտրոն` գիտահետազոտական ինստիտուտի մասին թողնելով միայն հաճելի ու դառը հիշողություններ:
Ռուսական կողմին հանձնվելուց հետո Մերգելյանի ինստիտուտի ճակատագրին արժանացան այլ հիմնարկներ ևս: Եվ բավական խորհրդանշական է, որ Մերգելյանի հոգեվարքի այս օրերին Երևանում ընթանում էհայ-ռուսականմիջտարածաշրջանայինհամագործակցությանառաջինհամաժողովը:
Երեկ այս համաժողովին մասնակցում էին ՀՀ նախագահ ՍերժՍարգսյանն ու ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը` երկու կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին:
«Մեր միջտարածաշրջանային փոխգործակցության ևս մեկ կարևոր ոլորտ է համատեղ ձեռնարկությունների գործունեությունը, և առաջին հերթին՝այն ձեռնարկությունների, որոնք ուղղված են արտադրության մեջ առաջավոր տեխնոլոգիաների և չափորոշիչների ներդրմանը»,- ասել է ՀՀ նախագահն իր ելույթում:
Ինչպես տեսնում ենք, նախագահ Սարգսյանի ելույթներում ավելի շատ ցանկություններ են, քան դրանքիրականացնելումտադրություն:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն այսօր լրագրողներին հավաստիացրեց, որ Հայաստանի ԱԷԿ-ում չի կարող լինել այնպիսի վթար, ինչպիսին եղավ «Ֆուկուսիմայում», քանի որ, ի տարբերություն մեկ կոնտուրանի «Ֆուկուսիմա 1» ճապոնական ատոմակայանի, ՀԱԷԿ-ն ունի երկու կոնտուր, և եթե այստեղ լինի նույնատիպ վթար, արտանետումը կլինի շոգեբլոկից, որտեղ հավաքվում է ոչ ռադիոակտիվ ջուր:
Մարտիրոսյանն ասաց նաև, որ «Ֆուկուսիմա-1»-ի վթարից հետո մշակվել է նախագիծ, որով ԵՄ երկրներին առաջարկվում է խորը վերլուծություն կատարել: «Մենք ևս հակված ենք խորը վերլուծության՝ հարավկովկասյան տարածաշրջանի համար առավել էական համարելով երկրաշարժն ու փոթորիկը: Արդեն իսկ սկսվել է խորը վերլուծությունը, որը կտևի երեք ամիս: Դրանից հետո միայն կներկայացվեն արդյունքները: Ինչ վերաբերում է մեր ատոմակայանին, ապա նրա անվտանգության չափանիշները լիովին համապատասխանում են ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներին: Սակայն առայժմ հետաձգվում են նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները, և հնարավոր է, որ «Ֆուկուսիմայի» վթարի ծավալները ճշտելուց հետո փոխվի Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի նախագիծը` անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով »,- ասաց Աշոտ Մարտիրոսյանը: Ըստ նրա, մշտապես քննարկվում են ամենածանր վթարների դեպքում սպասվող վնասների հետևանքները և հնարավոր առավելագույն վնասը: Նաև տեղեկացրեց, որ ամեն տարի Սլովակիայում անձնակազմն անցնում է հատուկ վերապատրաստում այնպիսի սարքավորման վրա, որպիսին կիրառվում է մեր ատոմակայանում:
Աշոտ Մարտիրոսյանը պարզաբանեց այսօր ծայր առած լուրերը, թե՝ ատոմակայանում պայթյուն է եղել և հնարավոր է, որ հարևան երկրներից մեկի պահանջով դադարեցնի աշխատանքը: «Ոչ մի երկիր իրավասու չէ պահանջել ուրիշ երկրից՝ դադարեցնել ատոմակայանի շահագործումը»,- ասաց նա: Ըստ Մարտիրոսյանի, եթե հնարավոր լիներ արգելել, ապա ԵՄ երկրները ճնշում գործադրելու միջոցով կհասնեին դրան դեռ տասնյակ տարիներ առաջ:
Շուշան Գալստյան
— Պարո´ն վարչապետ, տնտեսության անմխիթար վիճակի մասին ի՞նչ կասեք:
— Իսկ երբվանի՞ց եք Դուք դա արձանագրել` էդ անմխիթար վիճակը: Այսինքն, 5 տարի առաջ ընենց բարգավաճող վիճակում էինք, հետո դառավ անմխիթա՞ր:
— Հիմա ի՞նչ վիճակում է մեր տնտեսությունը: Օր օրի լավանու՞մ է, թե՞ վատանում:
— Ես հիշում եմ Արշակ Սադոյանի ելույթները. որ մենք կանգնած ենք կործանման եզրին, որ վաղը, մյուս օրը մեր վերջակետն է, մենք կործանվելու ենք: Մենք ձեզ հետ միասին հետճգնաժամային փուլում ենք գտնվում, երբ որ դուք էլ եք տեսնում, որ աշխարհում շատ բան է փոխվել, աշխարհում զարգացման մոդելն է փոխվել: Այսինքն` լրջագույն փորձություններ են սպասվում մեզ առջևում, և ես կարծում եմ՝ մենք ունենք համապատասխան գործիքներ` մեր նավը համաշխարհային տնտեսության մեջ առանց ռիսկերի կառավարելու:
— Նախագահը ձեզ երկու ամիս ժամանակ է տվել կառավարության հետ միասին` տնտեսության մեջ դրական շարժեր կատարելու:
— Առաջին անգամ եմ լսում: Ես կարծում եմ, որ որոշ լրատվական միջոցներ փորձում են նախագահի խոսքերը աղավաղել: Այդպիսի վերջնաժամկետներ կառավարության առջև ոչ մեկը չի դրել, այդ թվում նաև՝ հանրապետության նախագահը: Նախագահը ձևակերպել է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրներ, ընդ որում, մինչև մայիս ամսվա ընթացքում մենք ինքներս արձանագրել ենք, որ լինելու են դրական տեղաշարժեր, մենք բոլորս տեսնելու ենք, միջնաժամկետ առումով էլ ա դա լինելու, տարվա վերջում մենք ակնկալում ենք, որ գնաճն էլ կկարողանանք զսպել, կտրուկ կնվազի: Այնպես որ, պետք է խոսել մինչև մայիս, մինչև սեպտեմբեր, մինչև տարվա վերջ, ինչպես նաև մինչև մյուս ընտրություններ, որին մենք պետք է պատշաճ նախապատրաստված լինենք:
— Մինչև մայիս նախապատրաստվա՞ծ եք:
— Այո´, քանի որ այն միտումները, որ մենք արձանագրում ենք արդյունաբերության մեջ, գյուղատնտեսությունում, վկայում են այն մասին, որ դրական տենդենցները առկա են: Մեր պարտքն է` պահպանել այդ դրական միտումները մինչև տարվա վերջ:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Երբ երկրի նախագահին ասել են` Սամվել Ալեքսանյանը չարաշահում է իր վստահությունը (խոսքը հենց օղուն է վերաբերել), հակադարձել է. «Ի՞նչ անեմ, բանակ է պահում»: Երբ անցյալ տարի Ծաղկաձորում`«Հայկական Դավոսի» շրջանակներում, վարչապետ Տիգրան Սարգսյանին, եթե չեմ սխալվում, հենց Ուկրաինայի ներկայացուցիչը ցույց տվեց գործարարի արտադրած օղին, որը շատ նման էր մեկ այլ` Հայաստանից դուրս արտադրվող բրենդի (հիմա չեմ հիշում անունը), ամոթից գլուխները կախած քննարկման մասնակիցներն ասելիք չգտան, ընդամենը լրագրողներին սրահից դուրս հրավիրեցին:
Իսկ երեկ գործարար Ալեքսանյանը հայտարարել է. «Մենք ուկրաինական արաղների նման արաղներ չենք արտադրում»:
Մինչդեռ անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար, ասել է թե՝ այլ ընկերության պատկանող ապրանքային նշանին շփոթության աստիճան նման արտադրատեսակներ շուկա հանելու համար 2010 թ. «Ալեքս Գրիգ» ընկերության հանդեպ հարուցվել է 7 վարչական վարույթ և կիրառվել, ընդհանուր առմամբ, 3,5 մլն դրամ տուգանք. սա ասված է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում:
Երեկ, այս թեմային անդրադառնալով, մենք նշել էինք, որ ՏՄՊՊՀ-ն մասնավորապես հիշեցնում է ուկրաինական մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց՝ «Ալեքս Գրիգ» ընկերության արտադրած որոշ օղիներ շփոթության աստիճան նման են ուկրաինական գրեթե համանուն օղիներին:
«Հանձնաժողովը մշտապես անդրադառնում է «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքերին: Հանձնաժողովի որոշմամբ, «Ալեքս Գրիգ» ընկերությանը հանձնարարվել է դադարեցնել և հետագայում ևս բացառել կեղծված ապրանքային նշանների օգտագործմամբ օղու իրացումը և հանել այդ ապրանքները շրջանառությունից: Սակայն ընկերության կողմից դատական կարգով բողոքարկվել են Հանձնաժողովի բոլոր 7 որոշումները, և այս պահի դրությամբ դրանք գտնվում են դատարանի վարույթում»,- նշված է հանձնաժողովի հաղորդագրությունում։
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» գործող օրենքով, անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար տուգանքի առավելագույն չափ է սահմանված 500 հազար դրամը: Սակայն, նոր օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է զգալիորեն խստացնել անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները:
ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են, որ հանձնաժողովը մշտապես հետևողական է նաև այս դաշտում առկա խնդիրների և իր կողմից կայացված որոշումների հանդեպ:
Տեսնենք, թե երկրի բարձրաստիճանների շրջանում հոպարներ ու թագավորներ ունեցող գործարարը ինչ քայլեր է ձեռնարկելու կամ ձեռնարկելու՞ է արդյոք՝ ոչ միայն գումարները խնայելու, այլև իր վարկաբեկվող անունը փրկելու համար:
«Մտահոգությունները գրավոր ներկայացրեք»,- այսօրվա նիստում ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը` ի պատասխան ԼՏԹՖ ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանի ներկայացրած փաստերի դեմ առարկությանը:
ՏՄՊՊՀ-ն իր այսօրվա նիստում «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» (ԼՏԹՖ) ընկերությանը ճանաչել է գերիշխող դիրքը չարաշահող և 100 մլն դրամի տուգանք նշանակել (2009-ին ընկերության հասույթի 2 տոկոսի չափով):
Հիշեցնենք, որ Հանձնաժողովը ձվի շուկայում առավել մեծ իրացման ծավալներ ունեցող 6 ընկերություններից պահանջել էր համապատասխան տեղեկություններ տրամադրել իրենց, որի արդյունքում հանձնաժողովը որոշել է վարչական վարույթ հարուցել Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի նկատմամբ։
Նշված 6 ընկերությունների կողմից Հանձնաժողովին ներկայացված տվյալներով` ձվի դեֆիցիտի և իրացման գների կտրուկ բարձրացման օրերին գյուղարտադրողների մոտ պահեստավորված է եղել մեծաքանակ ձու, որի գերակշիռ մասը պատկանել է ԼՏԹՖ-ին։ Մասնավորապես, 2010 թ. դեկտեմբերի 27-ին ընկերության պահեստներում պահեստավորված է եղել ավելի քան 760 հազար հատ ձու։ 2010 թ. դեկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում, երբ խանութներում սուր դեֆիցիտ է եղել, արտադրողների մոտ ձվի միջին օրական մնացորդը կազմել է շուրջ 4,5 մլն հատ, որի 83 տոկոսը բաժին է ընկել հենց ԼՏԹՖ-ին։
Դեկտեմբերի վերջին օրերին ընկերությունն իր արտադրանքի մի մասը խանութներ չի առաքել, ասել է թե` միտումնավոր չի իրացրել արտադրած ձվի ողջ քանակը, ստեղծելով արհեստական դեֆիցիտ:
ՏՄՊՊ հանձնաժողովի փորձագետները բացահայտել են, որ բազմաթիվ հաշիվ-ապրանքագրեր արժանահավատ չեն։ Դեպքեր կան, երբ կեղծարարությանը մասնակցել են հենց սուպերմարկետները: ԼՏԹՖ-ի իրացման փաստաթղթերից երևում է, որ դեֆիցիտի օրերին «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցն իրացրել է 220 հազար հատ ձու, սակայն այս սուպերմարկետի գործունեության ուսումնասիրությունից պարզվել է, որ սուպերմարկետն իրականում 120 հազար ձու է ստացել։
Շաբոյանը հայտարարել է, որ ԼՏԹՖ-ն արհեստական դեֆիցիտ է ստեղծել շուկայում:
Ի դեպ, «Արաքս» ընկերության նկատմամբ նույնպես հարուցվել է վարույթ, որն ընթացքի մեջ է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.