29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի կողմից վերականգնված «Ռանչպար 1» պոմպակայանի բացմանը, որին ներկա է եղել նաև ԱՄՆ Հազարամյակի մարտահրավեր կորպորոցիայի փոխնախագահ Փեթրիք Ֆայնը: Կառավարության ղեկավարը շրջել է պոմպակայանով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին:
«Ռանչպար 1» պոմպակայանը ոռոգում է 6100 հեկտար հողատածարք՝ ոռոգման ջրով ապահովելով Արարատի մարզի 23 համայնքների 10 հազար ջրօգտագործողների:
Պոմպակայանի վեկանգնման աշխատանքներում ՀՄՀ-Հայաստան ծրագրի կողմից ներդրվել է 5,5 մլն դոլար: Պոմպակայանում իրականացվել է ջրընդունիչի, կոլեկտորների մաքրում և խորացում, տեղադրվել են նոր պոմպեր և խողովակաշարեր, ամբողջովին վերանորոգվել է պոմպակայանի շենքը: Պոմպակայանի կոլեկտորի մեջ կառուցվել է նաև պատվար, ինչը կնվազեցնի գրունտային ջրերի մակարդակը և այդպիսով կբարելավի Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վիճակը:
ՀՄՀ-Հայաստան ծրրագրի ընդհանուր ներդրումը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տեղակայված 17 պոմպակայաններում կազում է 42 մլն դոլար:
Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման բաղադրիչի շրջանակներում արված ներդրումը կազմում է 19 մլն դոլար, որը ներառում է 470 կմ դրենաժային կոլեկտորների մաքրում, ինչի արսդյունքում կնվազի Արարատի և Արմավիրի մարզերի գրունտային ջրերի մակարդակը՝ զերծ պահելով դրանք աղակալումից: Դրենաժային բաղադրիչի շրջանակում կառուցվել և վերակագնվել է նաև 50 խորքային հոր:
Այսօր մամուլի ասուլիսում ժամանակ Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը, խոսելով թանկացումների մասին,ասաց. «Դիզվառելիքի ու պարարտանյութի թանկության պատճառով, գյուղացիական արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է, որն էլ իր հերթին ազդում է դրանց շուկայական գնի վրա»:
Ըստ Բերբերյանի` թեև գյուղնախարարության ներկայացուցիչները խոստանում էին, որ պարարտանյութը 20 տոկոսով կէժանանա, իրականում այն 30 տոկոսով թանկացել է: Ազոտական պարարտանյութի մեծածախ գինը ներկայումս կազմում է` 50 կգ-անոց 1 պարկը 8200 դրամ (վրացական արտադրություն) կամ 9200 դրամ (իրանական արտադրություն):
Ընդհանուր առմամբ տարին «միջակ էր» գյուղատնտեսության համար: Ծիրանի բերքը կազմել է 24-25 հզ. տոննա, որից 20 հզ. տոննա Արարատի մարզում, իսկ դեղձի բերքը մոտ 50-60 տոկոսի շրջանակներում է: Բացի այդ` ամռան ամիսներին եղել է երաշտային շրջան (30 օր անձրև չի եղել), որն իր հերթին բացասական է ազդել հացահատիկի ու կարտոֆիլի բերքի վրա:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Վրացական ընկերությունը նախատեսում է իրականացնել Սագուրամո-«Կրասնի Մոստ» 1000 մմ մայրուղային գազատարի նոր հատվածի միացման աշխատանքներ՝ Թբիլիսիի շրջատար ավտոճանապարհի վերակառուցման հետ կապված: Նախատեսվում են նաև սողանքային հատվածի վերանորոգման և գազի արտահոսքի վերացմանն ուղղված աշխատանքներ:
Աշխատանքների ավարտի մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ:
Ինչպես հայտնում են «Հայռուսգազարդ»-ից, այս ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին` առանց սահմանափակումների:
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն Մասիսում ներկա է գտնվել Ռուսաստանի Ստավրոպոլի մարզից Հայաստան ներկրված 1100 տոննա բարձրորակ «էլիտա» ցորենի սերմնացուի վագոնների բեռնաթափմանը։Վարչապետն անձամբ է լսել գյուղատնտեսության պատասխանատուների ու ներկրված սերմնացուի պատասխանատուների մասնագիտական կարծիքը ցորենի որակի մասին:
Ոլորտի պատասխանատուները վարչապետին զեկուցել են, որ անցած տարի ներկրված 950 տոննա ցորենի սերմնացուից ստացվել է ցորենի 7 տեսակներից ստացվել է 220.000 տոննա ցորեն, անցած տարվա 183.000-ի դիմաց: Ստացված 2900 տոննա առաջին վերարտադրության սերմնացուները կբաժանվեն 0.4-3 հա հողատարածք ունեցող շահառուներին, որոնց թիվը հասնում է 9-10 հազարի: Նախորդ տարվա համեմատ այս տարի նվազել է մեկ կիլոգրամի համար սահմանված ներկրման գինը: 2010 թ. ցորենի սերմնացուն Ռուսաստանից ներկրվել է 1 դոլարին համարժեք գումարով, իսկ այս տարի ներկրված հացահատիկի սերմնացուի գինը կազմել է մոտավորապես 75 ցենտին համարժեք գումար:
Հավելենք, որ երկրորդ տարին է,ինչ Հայաստան է ներկրվում ցորենի «Էլիտա» սերմնացու, որը բաժանվելու է 7 հա և ավել հողատարածք ունեցող գյուղացիներին:
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) իր այսօրվա` սեպտեմբերի 19-ի նիստում որոշել է լուծվող սուրճի ներկրման ոլորտում խոշոր ծավալներ ունեցող «Մոկոնաթ» ընկերության հանդեպ կիրառել տուգանք` 20 մլն դրամի չափով:
ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հանձնաժողովը դեմպինգի, խտրական գների կիրառման եւ անհիմն գնաճի փաստեր է բացահայտել:Հանձնաժողովի ուսումնասիրություններով, բացահայտվել է, որ, վերոնշյալ ընկերությունը տեւական ժամանակ լուծվող սուրճն իրացրել է խիստ տարբերակված գներով,իսկ որոշ դեպքերում էլ՝ անհիմն կերպով բարձրացրել է գինը:
Հանձնաժողովը պարզել է նաեւ, որ մի որոշ ժամանակահատված էլ «Մոկոնաթը» գների կտրուկ իջեցման միջոցով փորձել է շուկայից դուրս մղել իր մրցակցներին, այսինքն, ընկերությունը իրականացրել է դեմպինգ, ինչի արդյունքում էլ լուծվող սուրճի շուկայում կարողացել է զբաղեցնել գերիշխող դիրք՝ ներկրման ծավալներով դառնալով առաջատար: Հանձնաժողովի փորձագետներն այս ընկերության վարքագծի հետ կապված բավականին ուշագրավ բացահայտումներ են կատարել: Մասնավորապես, համաձայն ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի, լուծվող սուրճի ձեռքբերման գինը կազմել է 820 դրամ, սակայն վաճառքը տեղի է ունեցել գնման գնից անհամեմատ ցածր արժեքով՝ 620 դրամով: Այս գործելաոճով շուկայում առաջատար դիրքերի հասնելով, ընկերությունը կտրուկ փոխել է իր վարքագիծը եւ վարել է հակառակ քաղաքականությունը. Նույն 820 դրամով ձեռք բերված սուրճը վաճառել է քառակի անգամ թանկ՝ 3300 դրամով:
Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լուծվող սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունը տեւական ժամանակ գործել է օրենքի ակնհայտ խախտումներով եւ գերշահույթներ կորզել սպառողներից: Ի դեպ, ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է նաեւ, որ ապրանքի ձեռքբերման եւ վաճառքի գները ակնհայտորեն չեն համապատասխանում իրական շուկայական գներին, ինչի հետ կապված բոլոր նյութերն ուղարկվել են Պետական եկամուտների կոմիտե:
Տեղեկացնենք, որ «Մոկոնաթ» ընկերությունը խոշոր ներկրող է հանդիսանում նաեւ հետեւյալ ապրանքային շուկաներում՝ «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» եւ «Բրինձ»:
Այսօր Երևանի կոնյակի գործարանի Հոկտեմբերյանի մասնաճյուղում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել են գործարանում:
«Նախարարությունը մարզպետարանների համապատասխան աշխատակիցների հետ միասին հետևելու է մթերման ողջ գործընթացին: Մասնագետները լինելու են բոլոր մթերող կազմակերպություններում, որպեսզի ամեն ինչ կազմակերպվի պատշաճ կերպով: Վճարումները լինելու են ժամանակին: Այն կազմակերպությունները, որոնք չեն կարողանա միանգամից վճարել գյուղացուն, գումարները կվճարեն ըստ նախապես սահմանված ժամանակացույցի` պայմանագրերի հիման վրա»,- ասել է նախարարը` շեշտելով, որ գյուղացու ողջ արտադրանքը կմթերվի ամբողջությամբ ու ժամանակին:
Գյուղանտեսության նախարարը վստահեցրել է,որ հանրապետության բոլոր մարզերի գործարաններում ևս մի քանի օրից կսկսվի խաղողի մթերման գործընթացը.
«Այս տարի ակնկալում ենք ունենալ 222 – 225 հազար տոննա խաղող, և մթերման ծավալները նախորդ տարվա համեմատությամբ կմնան նույնը»:
Սերգո Կարապետյանն ասել է, որ խաղողը պետք է մթերվի կիլոգրամի համար 130 դրամից սկսած սակագնով:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավաբանը, քիչ առաջ, հիմք ընդունելով Նոր Նորքի Մոլդովական և Բագրատունյանց փողոցների բնակիչների դիմում-բողոքները, առաջարկեց քսան միլիոն դրամի չափով պատասխանատվության ենթարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը։ Բանն այն է, որ նշված հասցեի բնակիչները էկետրացանցին դիմում են ներկայացրել և համաձայնության են եկել, որ էլցանցը նրանց համար պետք է ենթակայան կառուցի, սակայն չորս տարի շարունակ բնակիչներին հոսանք չի մատակարարվում, թեև ենթակայանը կառուցվել է։ Փոխարենը՝ բանակիչները քսանհինգ տարի շարունակ հոսանք են ստանում մեկ կմ հեռավորությամբ էլցանցից՝ իրենց կողմից անցկացված հոսանքագծերի միջոցով։
Հայաստանի էլեկտրացանցերի իրավաբան Վարդան Գրիգորյանը նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ է իրենց նկատմամբ վարչական վարույթ հարուցել, և իրենք ամեն ինչ անում են, որ այդ խնդիրը հնարավորինս արագ լուծեն։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, լսելով կողմերին որոշեց , որ ՀՀ էլեկտրացանցերի կողմից թույլ է տրվել գերիշխող դիրքի չարաշահում՝ ոտնահարելով սպառողների շահերը։ Հատկապես այն դեպքում, երբ էլցանցը 2005 թվականից կառուցած է եղել, բայց ինչ- ինչ պատճառներով հոսանք չի մատակարարել բնակիչներին՝ նրանց դրդելով ապօրինի հոսանքագծեր քաշել: Միաժամանակ՝ նա նկատեց, որ տեղյակ է, թե ենթակայնը շահագործվելու է, այդ իսկ պատճառով հաշվի առնելով այդ հանգամանքը, որոշեց պատասխանատվության ավելի մեղմ միջոց կիրառել՝ խիստ նկատողություն։
ՏՄՊՊ հանձնաժողովն այսօր լսեց նաև «Ֆրեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հինգ հարյուր հազար դրամի վարույթ հարուցելու հայցը: «Ֆրեշը» ակցիայի շրջանակներում կիվիի գինը սահմանել է երեք հարյուր յոթանասունհինգ դրամ, բայց վաճառել հինգ հարյուր տաս դրամով։ «Ֆրեշի» գործադիր տնօրեն Հովհաննես Ղարիբյանը, չնդունեց մեղադրանքը, սակայն հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը որոշեց ընկերությանը՝ օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության համար տուգանել հինգ հարյուր հազար դրամով։
Մայրաքաղաքի արտաքին տեսքով մտահոգված քաղաքապետարանի չինովնիկներին զարմանալիորեն չի հետաքրքրում, որ «Տաշիր» առևտրի կենտրոնի հարևանությամբ, ավելին` ավտոկանգառի դիմաց` մայթերը փակել են ձմերուկի կույտերը: Դրանց շուրջ թափթփված է զանազան ծածկոցներ ու հնամաշ առարկաներ, որոնք, տհաճ են, եթե ոչ հակահիգենիկ: Քանի որ ձմերուկ վաճառողները մնում են մինչև կեսգիշեր,այստեղ մի ամբողջ «տնտեսություն» են ստեղծել: Եթե պայքար է փողոցային առևտրի դեմ, ուրեմն բոլորի նկատմամբ հավասար վերաբերմունք է պետք:
Սակայն զարմանալի է, որ քաղաքապետարանը չի տեսնում, կամ չտեսնելու է տալիս փողոցային առևտրի այս տեսակը.տեսնես ո՞ւմ է պատկանում ձմերուկի բիզնեսը, որ հայտնվել է այսպիսի արտոնյալ վիճակում, Երևանի կենտրոնի մայթերը անպատիժ ու անարգել վերածելով արևելյան շուկայի:
«Աշտարակ կաթ» ընկերությունը խոստացել էր պարզաբանել սեփական արտադրության որոշ ապրանքատեսակների թանկացման իրական պատճառները, արձագանքելով գների բարձրացմանը վերաբերող մամուլի հրապարակումներին.
««Աշտարակ կաթ» ընկերությունը, սերտորեն համագործակցելով կաթ մթերող 6000-ից ավելի ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների հետ, նրանցից 2011թ–ի ընթացքում կաթ է մթերել մոտ 35%-ով ավելի բարձր գնով, քան 2010 թ. նույն ժամանակաշրջանում: Անգամ հաշվի առնելով սեզոնային որոշ տատանումներ, որոնք առկա են ամեն տարի (թե աճի, թե նվազման ուղղությամբ), նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մթերման գնի նշված աճը մշտապես պահպանվել է նույն մակարդակի վրա:
Գաղտնիք չէ նաև, որ այդ ժամանակահատվածում 10-50%-ով աճել են ներկրվող հումքի, փաթեթավորման նյութերի և վառելիքի գները: Հատկանշական է, որ ինքնարժեքի նման կտրուկ աճը երկար ժամանակ չի արտացոլվել «Աշտարակ կաթ» ընկերության արտադրատեսականու գների վրա: Պատճառն այն է, որ ընկերությունը միշտ ուշադրության կենտրոնում է պահել իր սպառողների շահերը, գների կայունությունը պահպանելով զուտ իր շահույթի նվազեցման հաշվին, իսկ որոշ դեպքերում նաև` վնասներ կրելով:
Կաթնամթերքի ինքնարժեքի նման կտրուկ բարձրացման պայմաններում գների անխուսափելի բարձրացման ցավոտ հետևանքները հնարավորինս մեղմելու համար «Աշտարակ կաթ» ընկերությունը նախընտրեց իր արտադրանքի գների վերանայումն իրականացնել որոշակի փուլերով: Ընդ որում, ընկերության արտադրանքի գների ներկայիս որոշակի աճը շարունակում է համարժեք չլինել կաթնամթերքի ինքնարժեքի բարձրացմանը:
«Աշտարակ կաթը» հանդիսանալով հայրենական արտադրող և խոշոր հարկատու ընկերություն` այսուհետ ևս ջանք չի խնայելու տեղական արտադրության զարգացմանը նպաստելու գործում` միևնույն ժամանակ շարունակելով հաշվի առնել թե’ սպառողների, թե’ գործընկերների, և թե’ ընկերության շահերը»,- ասվում է ընկերության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Երեկ անակնկալ տեղեկություն հաղորդվեց որ օգոստոսի 24-ին ոսկու գինը իջել է 5,6%-ով մեկ ունցիան սահմանվելով 1757,3 դոլար, ինչը 2008թ.-ի մարտի շարժից հետո համարվում է ռեկորդային ։
Շաբաթվա սկզբին ոսկու գինը հասել էր աննախադեպ բարձրության մեկ ունցիան`1910 դոլար։ Հուլիսի սկզբին սկզբին ոսկու գինը բարձրացավ շուրջ 25%-ով, խուճապ առաջացնելով, որից հետո մի շարք փորձագետներ կարծիք հայտնեցին, որ առաջիկա շաբաթների ընթացքում ոսկու գինը կգերազանցի 2000 դոլարը: Առայժմ որևէ կանխատեսում չի հրապարակվել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.