29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
«WTI» տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0. 01 տոկոսով՝ մինչև 52.64 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.02 տոկոսով՝ մինչև 55.37դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Ապրիլի 17-ին «WTI» տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում մեկ բարելի դիմաց կազմել էր 52.74 դոլար, իսկ «Brent» տեսակինը՝ 55.44:
Գյուղատենտեսության նախարարության խորհրդակցությունների սրահում հարվիրված ասուլիսին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը
ներկայացրեց 2015թ-ի առաջին 7 ամիսներին իրականացրած աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
ՀՀ-ում գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 328 մլրդ 400 մլն դրամ։ Բուսաբուծության ոլորտում գրանցվել է 26.6% աճ, իսկ անասնապահության ոլորտում՝ 4.2%. «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ոլորտի տնտեսական աճը կազմում է 14.8%։ Գյուղատնտեսության բոլոր ճյուղերում աճ է արձանագրվել»,-ասաց նախարարը։
Նախարարն ընդհանուր առմամբ նշեց, որ կան մի քանի նպաստավոր գործոններ, որոնք հիմք են հանդիսացել ոլորտում աճ գրանցելու համար, որոնցից առանձնացրեց՝ պետական օժանդակություն մի շարք ծրագրեր, մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացում, արտադրության ինտենսիվության մակարդակի որոշակի բարձրացում, բնակլիմայական նպաստավոր պայմաններ և գյուղացու քրտնաջան աշխատանք. «Պետական օժանդակության ծրագրեր իրականացվում են 2011թ-ից՝ սերմնաբուծության զարգացման ծրագրեր. պարարտանյութերի ու դիզելային վառելիքի օժանդակություն է տրվել, սուբսիդավորվող վարկերի տրամադրումն է, այս տարի պետությունը սուբսիդավորեց 6%, նախորդ տարիների 4%-ի փոխարեն։ Գյուղացիական տնտեսություններն այս տարի հնարավորություն ունեն 8%-ով գյուղացիական վարկեր ստանալու»,- ավելացրեց Սերգո Կարապետյանը:
Ըստ ներկայացված տվյալների՝ այս տարի երկրում մշակվող ցանքատարածություններն ավելացել են. «Մենք ունենք 447 հազ. հա վարելահողեր, որոնց մշակության մակարդակը 2010թվականին կազմում էր 63%, այս չորս տարիների ընթացում մենք կարողացանք 50 հազ. հա հավելյալ հող մշակել։ Միայն այս տարի մշակվել է 18 հազ. 500 հա ցանքատարածություն, և դա կազմում է 78.5%։ Բոստանային մշակաբույսերի տարածքներն ավելացել են 1000 հա-ով, բանջարանոցային մշակաբույսերինը՝ 2500 հա, կարտոֆիլինը՝ 1000 հա-ով, կերային մշակաբույսերինը՝ 3200 հա-ով, իսկ հացահատիկային մշակաբույսերինը՝ 11 հազ. հա-ով»,-ընդգծեց նա։
Քննարկվեց նաև սերմացուների ռիսկայնության, սերմաթարմացման, նոր սերմտեսակների ներկրման խնդիրները, որոնք մեծ հաշվով ավելացրել են ընդհանոր բերքատվությունը. «Եթե ցորենի առումով 2010թվականին հացահատիկի միջին բերքատվությունը կազմում էր 22.4 ցենտներ, ապա միջին բերքատվությունը այս տարի կկազմի 30 և ավելի ցենտներ»,-եզրափակեց նախարարը:
ՀՀ կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով բելոռուսական ձեռնարկություններից պետական աջակցությամբ Հայաստան են ներկրվում տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ: 2014թ. ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ են դիմել բազմաթիվ համայնքների ղեկավարներ և ֆերմերներ՝ ցանկություն հայտնելով ձեռք բերել նաև «Ռոստսելմաշ» ընկերության կոմբայններ: Այս ձեռնարկության արտադրանքը հայտնի է մեր երկրում, «Ռոստսելմաշն» ունի պաշտոնական ներկայացուցիչ, ինչը հեշտացնում է երաշխիքային սպասարկումը: Հաշվի առնելով այս իրողությունը, բելոռուսական «Մինսկի տրակտորի գործարան», «Բոբրույսկագրոմաշ» և «Լիդսելմաշ» ԲԲԸ-ների շարքում ավելացվել է կոմբայն արտադրող ռուսական «Ռոստսելմաշ» ՍՊԸ-ի անունը:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից ևս մեկում, գործադիրը այն համապատասխանեցրել է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) «Օդով վտանգավոր բեռների անվտանգ տեղափոխում» N 18 հավելվածի չափորոշիչներին և բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգի նոր պահանջներին: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգին և դրա իրականացման ժամանակացույցին: Որոշումը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակների արձագանքմանը ներգրավել բնակչությանը, զգալիորեն բարձրացնել դրա պաշտպանվածության աստիճանը, նվազեցնել մարդկային կորուստն ու խնայել ֆինանսական և նյութական միջոցներ:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը սահմանել է, որ տրանսպորտային միջոցը քաղաքացու կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդով կամ սնանկության վարույթի աճուրդով ձեռք բերելու դեպքում զրոյական տեղեկանք չի ներկայացվում և տրանսպորտային միջոցի հաշվառման հիմք է ընդունվում աճուրդի արձանագրությունը:
Փոփոխելով և լրացնելով ավելի վաղ ընդունած իր երեք որոշումը, կառավարությունը դրանք համապատասխանեցրել է «ՀԴՄ կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի պահանջներին, այն է՝ ապահովել տրանսպորտային միջոցներում ՀԴՄ միջոցով էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի, հարկային հաշիվների դուրս գրման հնարավորությունը: Մեկ այլ որոշմամբ ինկասացիոն ծառայությունների մատուցման արտոնագրման ոլորտի լիազոր մարմնի իրավասությունը ՀՀ ոստիկանության փոխարեն վերապահվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը:
Վերջին շրջանում Հայաստանում հրապարակվող պաշտոնական վիճակագրական տվյալները խոսում են այն մասին, որ մեր երկիրը մտնում է ֆինանսատնտեսական ճգնաժամի փուլ։ Իրավիճակըշատ նման է 2008-2009 թթ. նախաճգնաժամային իրավիճակին։
Ինչպես հինգ տարի առաջ, Հայաստանում արձանագրվում է մասնավոր տրանսֆերների նվազում, անշարժ գույքի շուկայի պասիվացում, օտարերկրյա ներդրումների անկում,արդյունաբերության ցուցանիշների վատթարացում…։
Տարբերությունն այն է, որ այդ գործընթացները ներկայում ավելի դանդաղ են, քան հինգ տարիառաջ:
Հայկական ժամանակ
ՀՀ կառավարությունը «Էրա ՊՊ» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) «ՌԱՕ Մարս» տարածքում հինգ տարով տրամադրել է շահագործողի թույլտվություն՝ լուսատեխնիկական սարքերի արտադրության գործունեություն իրականացնելու համար: ԱՏԳ-ում ծավալված գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և ՏՏ ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Կառավարության որոշմամբ «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող ապրանքի ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2017թ. նոյեմբերի 1-ը: Հայաստանի խոշոր ձեռնարկություններից մեկը հանդիսացող այս ընկերությունը Կովկասի ևԿենտրոնական Ասիայի տարածաշրջաններում միակն է, որ արտադրում է ալյումինե փայլաթիթեղ: Ստեղծումից՝ 2000 թվականից ի վեր կատարել է շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար ներդրում: Այժմ նախատեսվում է տեխնիկապես վերազինել միջանկյալ թրծաթողման տեղամասը և վերակառուցել փայլաթիթեղի երկայնական կտրման մեքենաներից մեկը: Դրա շնորհիվ ակնկալվում է տարեկան լրացուցիչ թողարկել 5 հազար 600 տոննա փայլաթիթեղ: Այս մաին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Նախկինում ընդունած իր որոշումներից մեկի փոփոխությամբ գործադիրն այդ փաստաթուղթը համապատասխանեցրել է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքին, որով կապահովվեն երկրաբանական լիակատար և համալիր ուսումնասիրման հիման վրա ընդերքի կառուցվածքի, դրանում պարփակվող օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ տեղեկության հավաստիությունը և օգտակար հանածոների արդյունաբերական նշանակության անաչառ գնահատումը:
ՀՀ կառավարությունն իր որոշմամբ Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն է հայտարարել: ՀՀ տարածքային կառավարման նախարարին հանձնարարվել է նշված տարածքներում խմելու և ոռոգման նպատակով ջրամատակարարում ապահովել նոր կամ այլընտրանքային աղբյուրներից: ՀՀ բնապահպանության նախարարը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է սահմանափակել և չափավորել նշված տարածքների ջրօգտագործման ծավալներն ու ռեժիմները, ՀՀ գյուղատնտեսության նախարարը` ձեռնարկել Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների կիսափակ ջրամատակարարման համակարգի պիլոտային ծրագրերի ներդրման անհրաժեշտ քայլեր և արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը տեղեկություն ներկայացնել ՀՀ կառավարություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` նույն տարածքներում օդերևութաբանական վերլուծության արդյունքում երաշտի նախապայմանների վերաբերյալ տեղեկություն ներկայացնել կառավարություն: Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սահմանված սակավաջրությունը կարող է վերացվել ՀՀ բնապահպանության նախարարի ներկայացրած տեղեկության հիման վրա: Ջրի անբավարարության պատճառով մեծացել է ջրօգտագործողների շահերի բախումը, ինչը բացասական ազդեցություն է գործում ստորջրյա ջրային պաշարի ճնշումային անկման վրա` հատկապես ջրապահանջի բավարարման ժամանակ: Կառավարության որոշումը հնարավորություն կտա վերականգնել ստորերկրյա ջրային պաշարի ճնշումային հորիզոնը և մեղմել ջրօգտագործողների շահերի բախումը, ինչպես նաև առավել արդյունավետ օգտագործել սահմանափակ ջրային պաշարը: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Շահագրգիռ քննարկման ընթացքում պարզ է դարձել, որ ջրօգտագործողներին հուզող որոշ խնդիրներ չեն արտացոլվել կառավարության որոշման նախագծում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է խորհրդակցություն հրավիրել և ևս մեկ անգամ քննության առնել սակավաջրության և երաշտի հետևանքով ստեղծված վիճակը, գտնել համապատասխան լուծումներ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. օգոստոսի 14-ի որոշմամբ արգելվել էր Ա/Ձ «Արմեն Սուքիասյանի» պանրի արտադրամասի կողմից արտադրված «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրությունը, և միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են և «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցվել է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին՝ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ վերացվել է:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
ՀՀ կառավարությունը հաստատել է `
-Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի մշտադիտարկման տվյալների միասնական էլեկտրոնային շտեմարանի ստեղծման, տեղեկատվության հավաքման, գրանցման, ամփոփման և տրամադրման կարգը, որի գործադրմամբ կբարձրանա Սևանա լճի հիմնահարցերի լուծման միջոցառումների արդյունավետությունը,
-http://www.tundarc.am տեղեկատվական ինտերնետային համակարգի սպասարկման կարգը, որով ՀՀ վերադարձող քաղաքացիների համար կապահովվի վերադարձի և կայուն վերահաստատման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը, օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի Հայաստանի պետական մարմիններ ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով դիմելու հնարավորություն,
-ՀՀ առողջապահության բնագավառի բժշկական, ստամատոլոգիական, դեղագիտական և հանրային առողջապահական նեղ մասնագիտությունների ցանկը, որը կկանոնակարգվի և համահունչ կդառնա համաշխարհային առողջապահական փորձի պահանջներին,
-ՀՀ զոոնոզների, զոոնոզային գործոնների, սննդային բռնկման մշտադիտարկմանը ներկայացվող պահանջները, մշտադիտարկման համակարգ ներառվող գործոնների ցանկը, Եվրոպական հանձնաժողով և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպություն ներկայացվող հաշվետվության պահանջները, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի բնակչությունն ու կենդանիները զերծ պահել զոոնոզային հիվանդություններից:
Բյուջեում գումար չկա. սա նշանակում է, որ դրան առնչվող բոլոր ոլորտների աշխատանքը կաթվածահար է արված:
Մեր երկրի տնտեսությունը օրեցօր կորցնում է իր շարժը: Հասարակությունն արդեն անգիր է արել ու խելագարի պես կրկնում է. «սենց երկար չի շարունակվի… », ու ամենահետաքրքիրը, որ այդ մասին խոսում են բոլոր հարթություններում:
Երկրում տիրող անբացատրելի և անթույլատրելի վիճակն ուղղակի ազդել է նաև շինարարական ոլորտի աշխատանքների վրա, պետպատվերով ֆինանսավորվող շինաշխատանքները գրեթե դադարեցված են, հստակ ոչինչ չի ասվում՝ ասում են գումար չկա և վերջ:
Ոլորտի գործատուները նյարդային սպասման մեջ են. «Ավելի բարեկարգ Երևան» պաստառի հետևում սարսափելի վիճակ է: Շինարարական կազմակերպությունները, որոնք պետք է վճարեն արդեն կատարած աշխատանքի դիմաց կանգնած են փաստի առաջ: Սկսած մատակարարից՝ վերջացրած բանվորով, սպասում են իրենց հասանելիք վարձատրությանը:
Ի վերջո, պետպատվերով շինարարությունն այսօր կրախի մատնված բազմաթիվ ոլորտներից մեկն է, որտեղ ներգրավված անձանց մոտ բոլոր օղակներում սրվել է իրավիճակը: Օրվա ապրուստի խնդիրն իր հետ բերում է բողոքի հերթական ալիք, իսկ կուտակվող դժգոհությունների վրա ուշադրություն չդարձնելը ոչ մի լավ բանի հանգեցնել չի կարող:
Ի՞նչ նպատակ է հետապնդում մեր իշխանությունների վարած ջայլամի քաղաքականությունը, արդյո՞ք նրանց ձեռք է տալիս ունենալ դժգոհ քաղաքացիների երկիր, որոնք անընդհատ երազում են ամեն ինչ հիմքից փոխող մի ուժ:
Համաշխարհային շուկայում վերջին մեկ ամսում պղնձի գները զգալի աճ են արձանագրել՝ 6 հազար 600 դոլարից հասնելով 7 հազար 200 դոլարի։ Ըստ որոշ գնահատականների, սա որոշ չափով նպաստել է ՀՀ դրամի ամրապնդմանը, քանի որ Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ զգալի տեղ է զբաղեցնում պղնձի հանքաքարը: Վերջին մի քանի օրերին, սակայն, պղնձի գինը նվազում է և արդեն հասել 7000 դոլարի:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.