29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Այսօր «Ընտրություն» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀԺԿ վարչության քարտուղար, իշխանությունների հետ բանակցության պատրաստվող ՀԱԿ խմբի հինգ անդամներից մեկը՝ Ֆելիքս Խաչատրյանը, հայտարարեց, թե իշխանություն — ընդդիմություն երկխոսությունը պետք է տեղի ունենա ողջամիտ ժամկետներում, և եթե գործընթացն իշխանությունները ձգձգեն, Հայ ազգային կոնգրեսը կսկսի այլ քայլերի դիմել: Ֆելիքս Խաչատրյանը չմանրամասնեց, թե հատկապես ի՞նչ քայլերի մասին է խոսքը:
«Առանց այդ էլ, իշխանության գործողություններում ժամանակ շահելու միտում է նկատվում,- ասաց ՀԱԿ պատվիրակը՝ նախազգուշացնելով,- եթե իշխանությունը չընդունի արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀԱԿ-ի պահանջի քննարկումը, ՀԱԿ-ը կանցնի հաջորդ քայլերին»:
Ինչո՞վ կարելի է բացատրել պատվիրակություն կազմելու ՀԱԿ-ի շտապողականությունը՝ հարցին Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ՀԱԿ-ն այս հարցում շտապողականություն է ցուցաբերել։ Մեզ համար թանկ է յուրաքանչյուր օրը, և երկրի առջև ծառացած խնդիրներին լուծումներ պետք է տալ օր առաջ»:Նա համոզված է, որ Հայաստանում՝ սկսած 1998-ից, բոլոր դժբախտությունների պատճառը ոչ լեգիտիմ իշխանությունն է:
«Մենք չենք ասում, որ մեր ասածն արմատական է, մեր նպատակն իշխանությունն է, մենք ձգտում ենք ձևավորել օրինական իշխանություն»,- հայտարարեց նա՝ պատասխանելով հարցին, թե՝ հնարավո՞ր է բանակցությունների ժամանակ ՀԱԿ-ը նահանջի արտահերթ ընտրությունների իր պահանջից:
ՀԺԿ քարտուղարի հավաստմամբ, իշխանությունների հետ բանակցության պատրաստվող պատվիրակության կազմը ՀԱԿ քաղխորհուրդն ընտրել է միաձայն, չնայած՝ կարելի էր առավել ներկայացուցչական կազմ ներկայացնել։ Ինչ վերաբերում է բանակցությունների մասին ՀՀԿ-ից հնչած տարաբնույթ կարծիքներին, Խաչատրյանն ասաց, որ դրանք ընդամենը ժամանակ շահելու միտում ունեն: «Պետք է բանակցենք, հասկանանք՝ ինչ ենք որոշում: Այսօր առաջնայինը բանակցություններն սկսելն է»,- ասաց Խաչատրյանը: ՀԺԿ վարչության քարտուղարը նաև հավելեց, որ բանակցություններ սկսելը, ֆորմատը ճշտելը չպետք է երեք ամիս տևի, և իշխանությունը դրան պետք է արձագանքի ողջամիտ ժամկետներում:
ՀԱԿ-ը հայտարարում է, թե իշխանությունների հետ երկխոսության միակ թեման կարող է լինել արտահերթ ընտրությունները, մինչդեռ իշխանությունը բացառում է այդ հարցի քննարկման որևէ ձևաչափ: Այս պարագայում շատ հնարավոր է, որ երկխոսությունը դեռ չսկսված՝ տապալվի: Այս տեսակետին ի պատասխան՝ Ֆելիքս Խաչատրյանն ասաց. «Նման պարագայում միակ մեղավորը կլինի իշխանությունը։ Մեր դուռը ոչ ոքի առջև փակ չէ, միայն թե մարդիկ ազնիվ ձգտումներով գան մեզ մոտ»:
ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը տարածել է պաշտոնական հայտարարություն, որում ասվում է.
«Մենք միշտ ողջունել ենք ու շարունակում ենք ողջունել առկա խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու ճանապարհով առաջ շարժվելու գործելաոճը: Անշուշտ գոհացուցիչ է, որ արդեն բավական ժամանակ է երկխոսություն է ընթանում նաև արտախորհրդարանական ընդդիմության հետ, ընթանում է բաց, հրապարակավ, բոլորի աչքի առջև, ինչի դրական արդյունքներն էլ ակնհայտ են: Եվ այսօր ունենք մի իրավիճակ, երբ մեր երկրում առկա ամենատարբեր խնդիրների լուծման գործընթացում լայնորեն կարող են հաշվի առնվել նաև արտախորհրդարանական ընդդիմության տեսակետներն ու առաջարկները: Կարծում եմ, որ նման դրական զարգացումներն ու ստեղծված միջավայրը պետք է կարողանանք պահպանել, ինչի համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր, բոլոր կողմերի ցանկություն:
Կողմերը պետք է կարողանան անընդհատ և ամեն քայլում կառուցողական լինել, իրենց քայլերով գործընթացը փակուղի չտանել: Արտահերթ ընտրությունների առաջարկը որքան անհիմն է, այնքան էլ վնասակար` սկսված դրական զարգացումներն արգելակելու տեսանկյունից: Ընդդիմադիր դաշտի մոնոպոլիստի դիքերից ոչ մի տեղ չտանող առաջարկություններով հանդես գալով` չեմ կարծում, թե ՀԱԿ-ը կկարողանա դրական ներդրում ունենալ մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծման գործում: Իշխանությունն իսկապես կառուցողական է տրամադրված և նույնն իրավունք ունի նաև ակնկալել ՀԱԿ-ից: Տնտեսական, սոցիալական, քաղաքական, աշխարհաքաղաքական կամ ցանկացած այլ ոլորտի` Հայ ազգային կոնգրեսի բոլոր առաջարկները, քանի հոգանոց խմբերով էլ ներկայացվեն, Հայաստանի համապատասխան պետական կառույցները, գերատեսչությունները պատրաստ են շահագրգիռ քննարկման և համատեղ լուծումների: Ավելին ասեմ, Հայ ազգային կոնգրեսի` որպես արտախորհրդարանական ընդդիմության բոլոր այն առաջարկները, որոնք, իրատեսական լինելով, կօգնեն մեր ժողովրդի հոգսերն օր առաջ թեթևացնելու գործին և կպահանջեն օրենսդրական լուծումներ, Հանրապետական կուսակցությունը պատրաստ է նրանց անունից դրանք հնչեցնելու ու պաշտպանելու Ազգային ժողովում»:
Հայաստանի մէջ իր դիւանագիտական առաքելութեան աւարտի շեմին՝ Միացեալ նահանգներու դեսպան Մարի Եովանովիչը անդրադարձած է մեր երկրի ներքաղաքական զարգացումներուն։ Օտարերկրեայ ոեւէ դեսպանի կամ բարձրաստիճան դիւանագիտի համար օրինաչափ երեւոյթ չէ իր պաշտօնավարած երկրին ներքին քաղաքական իրադարձութիւններուն մասին հաստատումներ կատարելը, հրապարակային գնահատականներ տալը։ Սակայն Միացեալ նահանգներու դիւանագիտական ներկայացուցչութիւնները հակառակ պահուածքը տակաւ կը դարձնեն օրինաչափ։ Երեւոյթը չի վերաբերիր միայն Երեւանի մէջ պաշտօնավարող ամերիկացի դիւանագէտներուն։
Այժմ, նշենք Միացալ նահանգներու դեսպանին կատարած գնահատականին ամփոփ կէտերը.-
ա.-Ողջունելի են Հայաստանի ներքաղաքական ոլորտին մէջ արձանագրուող վերջին զարգացումները։
բ.-Կարեւոր է, որ ընդդիմութիւն-իշխանութիւն երկխօսութիւնը ըլայ թափանցիկ եւ կառուցողական։
գ.-Ողջունելի է մարտի 1-ի դէպքերուն հետաքննութեան վերսկսումը։ Նաեւ՝ այդ հարցով բանտարկուած մարդկանց ազատ արձակումը։
դ.-Հանրահաւաքներ տեղի կ՛ունենան բոլոր երկիրներու մէջ. նաեւ՝ Միացեալ նահանգներու։ Կարեւոր է, որ իրաւապահ մարմիները կարենան ապահովել թէ՛ ցուցարարներու եւ թէ՛ շրջապատը գտնուող մարդոց անվտանգութիւնը։
Դեսպանի կատարած գնահատականին եւ յատկապէս ՀԱԿ-ի պահանջներուն միջեւ կայ յստակ գաղափարներու համատեղելիութիւն եւ փոխլրացում։Այսպէ՛ս. ՀԱԿ-ի առաջնորդը խօսելով իշխանութիւն-ընդդիմութիւն ծայր առած բաց եւ անուղղակի երկխօսութեան մասին կ՛աճապարարէր յայտարարելու համար, որ «սա մեր երազած պետութիւնն է»։ Բանաձեւելով պահանջները՝ կ՛ընդգծէր հանրահաւաքներու համար «Ազատութիւն» հրապարակին վերատրամադրելիութիւնը, քաղաքական բանտարկեալներու ազատ արձակումը եւ մարտի 1-ի հետաքննութեան վերսկսման պաշտօնական հաւաստիացումը։ Իսկ վերջին հանրահաւաքին դրական գնահատելով սկսուած գործընթացը, Հայաստանի հանրապետութեան առաջին նախագահը երկխօսութեան առիթը կը նկատէր աշխարհին քաղաքակիրթ ժողովուրդ ներկայանալու ամենալաւ միջոցը։
Դիպաշարին հետեւողին մօտ կը ձեւաւորուի այն տրամաբանութիւնը, որ կա՛մ ՀԱԿ-ն է, որ կը կատարէ Միացեալ նահանգներու դեսպանին պատուէրը, կա՛մ ալ ամերիկացի դիւանագէտը տէր կը կանգնի ՀԱԿ-ի պահանջներուն եւ կ՛ուզէ հովանաւորել սկսուած երկխօսութեան գործընթացը։
Հարցը անշուշտ, միայն ՀԱԿ-ին չի վերաբերիր։ Այստեղ իշխանութիւնը եթէ մասնակից չդառնայ ներքաղաքական քաղաքական խաղին, նման գործընթաց չ՛արձանագրուիր։ Ամերիկացի դիւանագէտին կատարած յայտարարութիւններուն հետեւելով կը ստացուի այն տպաւորութիւնը, որ խաղին մրցավարութիւնը ստանձնած է դեսպանը, որ միաժամանակ կանոն կը թելադրէ, խաղը կը վարէ եւ ընթացքին՝ մեկնաբանութիւններ կը կատարէ։ Ի հարկ է, որոշ զգուշաւորութիւններով։ «Քաղբանտարկեալ» եզրը առանց օգտագործելու.փոխարէնը՝ «մարտի 1-ի առիթով կալանաւորուածներ»ու ազատ արձակումին մասին խօսելով։
Այս բոլորը կը կատարուին այնպիսի ժամանակահատուածի մէջ, երբ Տովիլէն-Կազան գիծին վրայ ճնշումները կը բազմանան բեկումնային կէտ արձանագրելու համար արցախեան բանակցութիւններուն։ Այս բոլորով հանդերձ եւ հակառակ ամերիկեան աշխուժ մրցավարութեան՝ առաջադրուած ներքին երկխօսութեան եւ արտաքին բեկումնայնութեան արդիւնաւէտութիւնը կրնայ խիստ թէական ըլլալ։
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
«Ведомости» թերթը հավանական է համարում, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը Պետդումայում մանդատ ստանա և վերադառնա մեծ քաղաքականություն։
Ըստ թերթի, չի բացառվում, որ Լուժկովն զբաղեցնի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Գրուզդևի աթոռը, չնայած նախկին քաղաքապետի մերձավորները պնդում են, որ Լուժկովը ցանկություն չունի անդամակցելու այս կուսակցությանը։
Գրուզդևին փորձում են դարձնել Տուլայի մարզի նահանգապետ։ Պատգամավորների ընտրության օրենքի համաձայն՝ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է Գրուզդևի մանդատը առաջարկի շրջանային խմբի առաջնորդին, որը տվյալ դեպքում հենց Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն է։
Ինչպես պարբերականին պարզաբանել է ՌԴ նախագահի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը, վտանգ կա, որ «խռոված» Լուժկովն առաջիկա ընտրություններին կանդամակցի ինչ-որ ընդդիմադիր կառույցի, օրինակ՝ կոմկուսին, որի առաջնորդ Գենադի Զյուգանովի հետ միշտ լավ հարաբերություններ է ունեցել:
Վրաստանի իշխանությունները մեղադրել են ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին վրացական պետական սահմանը խախտելու մեջ: Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն Պուտինը Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագափշի հուղարկավորությանը մասնակցելու համար ժամանել է Սուխումի, ինչով և խախտել է Վրաստանի պետական սահմանը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Կրեմլը համառորեն փորձում է ստեղծել իր իսկ կողմից հիմնված օկուպացիոն ռեժիմի լեգիտիմության պատրանքը:
ՀԱԿ-ն ակնհայտորեն շտապում է ֆորմալիզացնել իշխանության հետ երկխոսության գործընթացը: Երեկ Կոնգրեսը քաղաքական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել ու հրապարակել է այն պատվիրակության կազմը, որը երկխոսելու է իշխանության հետ:
Այսօր լրագրողները ՀՀԿ-ից փորձում էին պարզել, թե արդյո՞ք իշխանությունը չի հրապարակելու իր երկխոսողների անունները, ի՞նչ չափանիշներով է կազմավորվելու իշխանության պատվիրակությունը:
Հնչել են ընդհանուր բնույթի պատասխաններ երկխոսության կարևորության մասին, բայց առաջադրված հարցին, ըստ էության, պատասխան չի եղել: Մարդիկ անկեղծորեն ասում են, որ Սերժ Սարգսյանը հանրապետությունում չէ, իսկ նման հարցեր որոշում է միայն նա:
Բայց հանրապետականները մի հարցի այսօր խիստ որոշակի պատասխաններ են տվել. նրանք միաբերան պնդել են, որ չեն պատրաստվում երկխոսել արտահերթ ընտրությունների պահանջի շուրջ: Ենթադրաբար, Սերժ Սարգսյանը, Հռոմ մեկնելուց առաջ, խիստ որոշակի տվել է այս հարցի պատասխանը:
Կանխատեսում եմ, որ նախագահը` հայրենիք վերադառնալուց հետո, կկազմավորի իշխանության պատվիրակությունը` անկախ այն հանգամանքից, թե ինչքանով է լուրջ վերաբերվում երկխոսության հեռանկարին: Նա բոլորին պետք է ցույց տա, որ հանդուրժողական վերաբերմունք ունի ընդդիմության հանդեպ և պատրաստ է բանակցել նրանց հետ, լսել ընդդիմադիրների նույնիսկ անընդունելի պահանջները:
Դարձյալ ենթադրում եմ, որ իշխանության պատվիրակությունը կկազմավորվի նույն կոալիցիոն սկզբունքով:
Դա հարմար ձևաչափ է: Նախ, նախագահը տպավորություն կստեղծի, որ գործընթացին մասնակցում են իրեն սատարող քաղաքական ուժերը և հետո` հնարավորություն կունենա ուղղակի պատասխանատվություն չկրել երկխոսության համար:
Բացի այդ, կարծես թե` Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը փուլալին են պատկերացնում երկխոսության ընթացքը: Նախ, պատվիրակությունները պետք է կարողանան զրոյական կետից առաջ շարժվել, քննարկման օրակարգ ձևավորել, ինչ-որ հարցերում համաձայնությունների գալ, ապա նոր նախապատրաստել առաջնորդների հանդիպումը:
Երկու առաջնորդներն առայժմ փորձելու են կողքից հետևել գործընթացին` չկաշկանդելով իրենց վարքագիծը, մարտավարություն փոխելու կամ եղածը սրբագրելու հնարավորությունը:
Այսօր լրագրողների հետ հանդիպեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը և հիմնականում անդրադարձավ համաներման թեմային: Ըստ Հարությունյանի՝ իշխանությունները համաներում հայտարարեցին գլխավորապես միջազգային ճնշումների պատճառով, և այս համաներումը ոչ մի դեպքում չի կարող հումանիզմի դրսևորում համարվել, քանի որ իշխանությունները եթե հումանիստ լինեին՝ անմեղ մարդկանց չէին ձերբակալի, որ հետո էլ ազատեին: «Համաներումը չլուծեց քաղաքական դաշտը լիցքաթափելու խնդիրը, չէր էլ կարող լուծել, որովհետև մեր երկրի քաղաքական դաշտը լարված է ոչ թե այն պատճառով՝ համաներում կարվեր, թե չէ, այլ լարված է, որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանությունները լեգիտիմ չեն, ՀՀ քաղաքացին զրկված է ազատ արտահայտվելու և ազատ տեղաշարժվելու իրավունքից, քաղաքական դաշտը լարված է, որովհետև սիսիանցին չի կարող գալ հանրահավաքի, ինչո՞ւ չպետք է կարողանա գալ…»,- ասաց Հարությունյանը:
Իրավապաշտպանի խոսքով ՝ համաներումը չլուծեց նաև քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը, ինչի հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում չի կիրառվում վաղաժամկետ ազատման իրավունքը: «Հայաստանում վերջին շրջանում ավելի շատ կալանավոր կա, քան երբևէ եղել է: Եվ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ այս իշխանությունները հրաժարվում են կիրառել պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը: Այդ պատճառով էլ մարդիկ, շարունակելով մնալ բանտերում, ծանրաբեռնում են կալանավայրերը: Բացի դրանից, դատախազությունը, ոստիկանությունը միշտ էլ դիմում են կալանավորման միջոցին` ծանր հանցագործություն է կատարել մարդը, թեթև հանցագործություն է կատարել, առաջին անգամ է, չափահաս է, անչափահաս է, որպես կանոն, ձերբակալվում է»,- ասաց Վարդան Հարությունյանը՝ հավելելով, որ քրեակատարողական հիմնարկների թերբեռնմանը հասնելու համար համաներման արդյունքում բանտերից դուրս եկող մարդկանց թիվը շատ փոքր է: Վարդան Հարությունյանը վստահ է, որ բանտում չպետք է լինեն «սայթաքածները, սխալվածները, թյուրիմացաբար բանտերում հայտնվածները»:
Իրավապաշտպանն անդրադարձավ նաև Մուրադ Բոջոլյանի և Սարգիս Հացպանյանի խնդրին՝ վստահեցնելով, որ նրանք էլ շուտով ազատ կարձակվեն, նաև հիշեցրեց, որ Բոջոլյանի վրա տարածվում է ինչպես այս, այնպես էլ 2009 թ. համաներումը, սակայն իշխանության կամայականության պատճառով նա դեռևս բանտում է: Ինչ վերաբերում է Սարգիս Հացպանյանին, Վարդան Հարությունյանն ընդգծեց, որ իշխանությունները նրա նկատմամբ ընդամենը քինախնդրություն են ցուցաբերում:
Հայ ազգային կոնգրեսը քաղխորհրդի իր այսօրվա արտահերթ նիստում որոշվել է իշխանությունների հետ բանակցություններ վարելու գործուղվող անձանց ցանկը:
ՀԱԿ-ի քաղխորհուրդը հաստատել է պատվիրակության կազմը, որում ընդգրկված են.
Լեւոն Զուրաբյան — Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող (պատվիրակության ղեկավար)
Դավիթ Շահնազարյան — Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ
Վահագն Խաչատրյան — Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար
Ֆելիքս Խաչատրյան — Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար
Սամվել Աբրահամյան — ՀՀՇ վարչության փոխնախագահ
«Իհարկե, ընդդիմության մեջ կան խմբեր, որոնք կարծում են, որ պետք է ամբողջ օրը փողոցներում «հույ-բույ» անել և ամեն տեղ վրաններ խփել, իշխանության ներկայացուցիչների մի մասն էլ վստահ է, որ ընդդիմադիրների տեղը բանտն է, և ընդդիմության ցանկացած ցույցի ժամանակ պետք է նրանց վրա հարձակվել։ Սակայն այդ տեսակետներն այսօր այլևս մարգինալ են՝ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն այսօր ներքին խաղաղության և հանդուրժողականության կողմնակից է»,- այսօր իր խմբագրականում գրել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, և ես միանշանակ համաձայն եմ այդ տեսակետին։
Իշխանություն-ՀԱԿ սպասվող երկխոսությունը մարդկանց մոտ որոշակի հույսեր է ծնում, որ այդ խաղաղությունն ու հանդուրժողականությունը վերջապես կվերադառնան մեր երկիր, ու որ ամենակարևորն է՝ կլուծվեն իրենց տարրական սոցիալական խնդիրները:
Իսկ առայժմ երկխոսության սպասումը որոշակի լարվածություն է ստեղծել մարդկանց մոտ, ընդ որում` ոչ միայն շարքային քաղաքացիների, այլ նաև` քաղաքական դասի ներկայացուցիչների:
Խեղճ քաղաքացին այդպես էլ չի հասկանում, թե ինչի շուրջ են երկխոսելու իրենց քաղաքական առաջնորդները: Ընդդիմությունն ասում է, որ գնալու է երկխոսության, որպեսզի երկրում լինեն արտահերթ ընտրություններ: Իշխանությունն ասում է, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու: Քաղաքացին շփոթվում է, չի կարողանում թացը չորից տարբերել: Սա էլ որոշակի անվստահություն է ծնում երկխոսության ինստիտուտի հանդեպ: Այդ անվստահության հիմքն էլ քաղաքական էլիտայի անկեղծության պակասն է: Արտահերթ ընտրություններ անցկացնել-չանցկացնելը նպատակ չէ, նպատակ չէ նաև դրանց հերթական կամ արտահերթ լինելը: Կարևորն ընտրությունների որակն է, այդ գործընթացում քաղաքացու քվեի արժեվորումը: Բայց ավելի կարևոր է, որ իշխանության և ՀԱԿ ներկայացուցիչները կարողանան ձևակերպել երկխոսության միասնական օրակարգ, կամ որ նույնն է` ընդհանուր հայտարարի գան այն խնդիրների շուրջ, որոնք ծառացած են երկրի առաջ: Հենց առաջնահերթությունների միասնական օրակարգը հայտնի լինի` պարզ կլինի նաև, թե որոնք են այն գործիքները, որոնց միջոցով այդ խնդիրները պետք է լուծվեն:
Սա է հուշում տրամաբանությունը, այլապես տարօրինակ է, որ իշխանության ու ՀԱԿ ներկայացուցիչները` առանց երկխոսության օրակարգի բովանդակային հստակեցման, անցել են չպարզված խնդիրների լուծման գործիքավորման հարցին: Քաղաքացին էլ, օրինակ, տեսնում է, որ նույն արտահերթ ընտրությունների հարցում կան տրամագծորեն հակառակ տեսակետներ, և կամ չի հավատում երկխոսությանը, կամ՝ դրա մեջ գործարքի տարրեր է նկատում:
Երկխոսության ձևաչափն ու բովանդակությունը ընկալելի չեն անգամ քաղաքական էլիտային: Դրա պատճառով քաղաքական գործիչները կամ հերթապահ հայտարարություններ են անում արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, մյուսներն էլ` վնասակարության մասին, կամ էլ` խուսափում են ԶԼՄ-ների հետ շփվելուց: Ավելի աբսուրդ է այն հանգամանքը, որ երկու բևեռների քաղաքական գործիչները բոլոր հարցերի պատասխանները թողնում են իրենց առաջնորդներին` բացահայտելով երկու համակարգերի անձնակենտրոնությունը: Եթե ամեն բան պետք է որոշեն բացառապես Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչի՞ համար է էլիտա կոչվածը:
Հասարակության գերակշիռ մասը կողմ է երկխոսությանը, որովհետև խաղաղություն և հանդուրժողականություն է ուզում:
Սակայն այդ նույն հասարակությունը որոշակի հարցեր է առաջադրում, որոնց պատասխաններն ակնկալում է քաղաքական գործիչներից: Նրանց լռությունը կամ շաբլոն դարձած պատասխանները միայն տագնապ ու անորոշություն են ծնում հասարակության մոտ` արժեզրկելով երկխոսության գաղափարը:
«Արտահերթ ընտրությունները բարձրացնում են պետության վարկը, այլ ճանապարհ գոյություն չունի, և իշխանությունները շատ լավ հասկանում են դա: Ավելին, արտահերթ ընտրությունները բխում են Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերից, բխում են նաև Արցախի շահերից, և ես կարծում եմ, որ իշխանությունները պետք է հասկանան, որ դա բխելու է նաև իրենց շահերից: Կհասկանան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով արտահերթ նախագահական և արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Այն կայունությունը, որն այսօր առկա է, ըստ Դավիթ Շահնազարյանի՝ շնորհիվ Հայ ազգային կոնգրեսի է, և այդ կայունությունը պետք է ամրապնդվի ազատ, արդար ընտրություններով և օրինական իշխանության ձևավորմամբ:
Հարցին, թե երկխոսությունն ստեղծված քաղաքական ճգնաժամի արդյու՞նք է, թե՞ դրանից դուրս գալու ելք, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Իհարկե՝ երկրորդը, ավելին՝ միակ խելամիտ ելքն է այն իմաստով, որ դա է միակ, առանց ցնցումների ճանապարհը՝ հաղթահարելու այս ծանր քաղաքական իրավիճակը: Այլ ճանապարհ չկա, մյուս ճանապարհները ցնցումներն են, և մենք ամեն ինչ կանենք, որ նման բան տեղի չունենա: Արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են այս արտագաղթը կանգնեցնելու համար»: Դավիթ Շահնազարյանի կարծիքով՝ իշխանություններն արդեն համոզվել են, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են:
Իսկ թե ովքեր են լինելու ՀԱԿ-ի պատվիրակության կազմում, Շահնազարյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կհրապարակվի, չնայած դեռևս ՀԱԿ-ում չի քննարկվել այդ հարցը:
Լրագրողներից մեկը հարցրեց՝ արդյո՞ք ՀՀՇ իշխանության տարիներին քաղբանտարկյալներ չեն եղել, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Եթե նկատի ունեք դաշնակներին, ապա նրանք քաղբանտարկյալներ չէին, այլ հանցագործներ»:
Իսկ թե ինչու իշխանափոխությունից հետո նրանք ազատ արձակվեցին, Շահնազարյանն ասաց, որ իր ձերբակալածները մինչև հիմա էլ նստած են, իսկ ՀՅԴ ներկայիս ազատ արձակված ղեկավարությանը, օրինակ՝ Վահան Հովհաննիսյանին, «նստեցրել է» Սերժ Սարգսյանը, և «թող միմյանց հետ պարզեն այդ հարցը»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.