29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով այն իրավիճակին, որ իշխանության հետ երկխոսություն սկսելու առնչությամբ ՀԱԿ-ը պատասխան է սպասում անձամբ Սերժ Սարգսյանից, ասաց. «Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ հարցն ուղղի, միգուցե Սերժ Սարգսյանը կպատասխանի»:
Իսկ բանավեճի մյուս մասնակիցը՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, նույն հարցի առնչությամբ ասաց. «Իմ կարծիքով, այս ամբողջ աժիոտաժը նրա պատճառով է, որ հարցը քաղաքականապես գրագետ ձևակերպված չէ»:
Ըստ նրա՝ ՀԱԿ-ն առաջարկում է իշխանությունը հանձնել արտահերթ ընտրությունների միջոցով, դրա համար ձևավորել է հինգ հոգուց բաղկացած պատվիրակություն, ինչը «նորմալ, հասկանալի երևույթ է»:
Երբ լրագրողները պատգամավորին տեղեկացրին, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր արդեն երկխոսության մասին հայտարարությամբ հանդես է եկել մամուլում, Սահակյանն արձագանքեց. «Դե, ուրեմն՝ սպասենք զարգացումներին»:
Նա նաև զարմանք հայտնեց այն կապակցությամբ, որ ՀԱԿ-ում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պատասխանը որպես պաշտոնական պատասխան չեն ընկալել. «Կարեն Կարապետյանը, եթե չեմ սխալվում, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն է, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, և եթե որևէ միտք է արտահայտում, դա պաշտոնական պատասխան է»: Պատգամավորն ընդգծեց, որ իրենց հայացքներն ավելի «լայն» են, իրենք այսօր իշխանություն են ներկայացնում և չեն պատրաստվում հինգ կամ վեց հոգով խոսել ՀԱԿ-ի հետ: «Մենք ունենք թիմ, կա կառավարություն, կա Ազգային ժողով, բաց ենք, պատրաստ ենք խոսել ու քննարկել բոլոր խնդիրները»,- հայտարարեց Սահակյանը:
Ըստ նրա՝ նորմալ երևույթ է նաև իշխանության պատասխանը ՀԱԿ-ին, սակայն, Կարապետյանի խոսքով՝ հստակ ձևակերպված չէ ՀԱԿ-ի այն պահանջը, թե իրենք կոնկրետ ում հետ են ցանկանում երկխոսել, որովհետև իշխանությունը բազմաշերտ է՝ ներկայացված է և՛ գործադիրում, և՛ օրենսդիրում:
«Գոնե ՀԱԿ-ը ձգտում է Լևոն Տեր-Պետրոսյան և Սերժ Սարգսյան երկխոսության»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ այդ երկխոսությունը չի կայանա, որովհետև «իշխանությունը չի ցանկանում իշխանությունը հանձնել»: Երկխոսության այս գործընթացը նա բնորոշեց այսպես՝ «գործընթաց խուլ ու համրի մեջ», քանի որ, ըստ նրա, մեկն ասում է մի բան, մյուսը՝ բոլորովին այլ բան:
Արամ Կարապետյանը համոզված է, որ երկխոսության գործընթացը միայն ծառայում է իրավիճակի լարվածության թուլացմանը, և որևէ այլ հարց չի լուծում, քանի որ հայաստանցիների կյանքի որևէ ոլորտում դրական առաջընթաց չկա, և գործընթացի միակ դրական բանն այն է, որ ազատ արձակվեցին քաղբանտարկյալները, ինչն ինքը ողջունում է:
Հունիսի 9-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տարածվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակը Ադրբեջանի` ՄԱԿ-ում ձեռնարկած հակահայկական քայլերի վերաբերյալ:
Դեսպան Նազարյանը կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական քարոզչության վրա:
Միաժամանակ Գլխավոր քարտուղարին ուղղված գրության մեջ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի օրակարգի կարևորության ֆոնի ներքո իսկապես հիասթափեցնող է այն փաստը, որը Ադրբեջանը շարունակում է չարաշահել իր` ՄԱԿ անդամ-պետություն լինելու հանգամանքը` օգտագործելով ցանկացած հնարավորություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ապատեղեկատվական քարոզչություն տարածելու համար:
Ընդգծելով, որ Ադրբեջանում անգամ ամենաբարձր մակարդակով անուշադրության են մատնվում ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ գործող նախագահի, Մինկի խմբի համանախագահող երկրների և Եվրոպական Միության ղեկավարների կողմից հրադադարի ռեժիմի ամրապնդման և շփման գծում դիպուկահարների ետքաշման վերաբերյալ հայտարարությունները` դեսպան Նազարյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանն անհիմն և սադրիչ նամակներ տարածելու փոխարեն իր ուշադրությունը կկենտրոնացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի վրա:
Դեսպան Նազարյանը ամփոփում է իր նամակը` նշելով, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, ինչն էլ բազմիցս ապացուցել է գործնական քայլերով:
ՀԱԿ-իշխանություն երկխոսության շուրջ հոռետեսական տրամադրություններ են նկատվում: Մեկնաբանությունների պակաս դարձյալ չկա: Ընդ որում, ՀԱԿ-ին հրապարակավ սկսել են մեղադրել, քննադատել մարդիկ, ովքեր նրա հետ ճանապարհ են անցել, կամ էլ` առնվազն կասկածի տակ չի դրվում այդ մարդկանց անկեղծությունը:
«Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև գոյություն ունի միջնորդ, որը վստահեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանին պատվիրակություն կազմել։ Ի վերջո էդ մարդն էդքան միամիտ չի… Նա էլ վստահել է, բայց չլսեց մեր հորդորները, որ սրանք քցողներ են: Բոլորդ ականատես եղաք առաջին քցոցուն, սպասենք հաջորդներին»,- այսօր ասել է Ժիրայր Սեֆիլյանը: Սեֆիլյանը համոզված է, որ ՀԱԿ-ն այսօր «շվարած» է: Նա զարմանք է հայտնել, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի պատասխանը ՀԱԿ-ում որպես պաշտոնական պատասխան չեն ընկալել:
Սա այն հազվադեպ դեպքերից է, որ միակարծիք եմ Սեֆիլյանի ասածին` միանգամայն տրամաբանական համարելով նրա պնդումը:
Արամ Մանուկյանը նշում է, որ Գալուստ Սահակյանի, Էդվարդ Շարմազանովի ու Կարեն Կարապետյանի հայտարարություններն «այդ մարդկանց կարծիքներ են», ու որ՝ իրենք սպասում են պաշտոնական պատասխանի: ՀՀՇ նախագահի այս տեսակետը հավատ չի ներշնչում ու ավելի շատ նման է նրան, որ ՀԱԿ-ում անակնկալի են եկել իշխանության ներկայացուցիչների, ըստ էության, ժխտողական արձագանքից և լավ չեն պատկերացնում իրենց հաջորդ քայլը:
Գալուստ Սահակյանը, Էդվարդ Շարմազանովը, Կարեն Կարապետյանը` խմբակցության ղեկավարի, կուսակցության խոսնակի, նախագահի աշխատակազմի ղեկավարի իրենց կարգավիճակներից ելնելով, մասնավոր կարծիքներ չեն կարող արտահայտել, այն էլ` այսպիսի սկզբունքային հարցում:
Մի խոսքով, այն, ինչ ասվել է` հենց Սարգսյանի կարծիքն է և հարկ չկա ձև անել, որ իշխանությունը պաշտոնապես չի արձագանքել երկխոսության բովանդակությանն ու ձևաչափին վերաբերող ՀԱԿ նախաձեռնությանը:
Այս իրավիճակում ՀԱԿ-ը երկու տարբերակ ունի.
1.վերանայել բանակցությունների օրակարգին ու ձևաչափին վերաբերող իր մոտեցումները: Տեսականորեն նման բան կարող է լինել, բայց այս տարբերակը խիստ ռիսկային է: Նախ, ոչ ոք երաշխիք չունի, որ իշխանությունն առհասարակ ցանկանում է երկխոսել ՀԱԿ-ի հետ, և երկրորդ` հասարակությունը կարող է հիասթափվել ՀԱԿ-ից, եթե վերանայվի նրա պահանջը, ասենք` արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ:
2.ՀԱԿ-ը սպառված է համարում երկխոսության թեման և գնում է հեղափոխական ճանապարհով: Սա ևս խիստ ռիսկային տարբերակ է, որովհետև հեղափոխության ձախողման պարագայում` ՀԱԿ-ը էլեկտորալ լուրջ կորուստներ կունենա:
Մի խոսքով, ՀԱԿ-ի համար դժվար է որոշում կայացնելը: Եվ սա հետևանք է այն բանի, որ ՀԱԿ ղեկավարությունը ոչ այնքան ադեկվատ գնահատեց ստեղծված քաղաքական իրավիճակը:
«Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև գոյություն ունի միջնորդ, որը վստահեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանին պատվիրակություն կազմել։ Ի վերջո, էդ մարդն էդքան միամիտ չի… Նա էլ վստահել է: Չլսեց մեր հորդորները, որ սրանք քցողներ են: Բոլորդ ականատես եղաք առաջին քցոցուն, սպասենք հաջորդներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժիրայր Սեֆիլյանը` համոզմունք հայտնելով, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը շարունակվելու է այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն է ցանկանում: Ըստ Ժիրայր Սեֆիլյանի, այս երկխոսության գործընթացի գլխավոր դերակատարը Սերժ Սարգսյանն է, որն այս գործընթացը նախաձեռնել է 1,5 տարի առաջ՝ հույս ունենալով, որ ընդդիմության ալիքը կմարի, սակայն ընդդիմությունը կարողացավ այդ ալիքը պահպանել 3 տարիների ընթացքում:
Ժ.Սեֆիլյանը նշեց, որ Սերժ Սարգսյանն այս գործընթացն սկսել է, որպեսզի կարողանա ապահովագրել իրեն հաջորդ նախագահական ընտրություններում վերընտրվելու համար: Նրա համոզմամբ՝ լավ էր հաշվարկված, որ ՀԱԿ-ը, բացի ընտրություններից, այլ պայքարելու ձև չունի և գնաց երկխոսության:
Սեֆիլյանը համոզված է, որ ՀԱԿ-ն այսօր «շվարած» է: Նա զարմանք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի պատասխանը ՀԱԿ-ում որպես պաշտոնական պատասխան չեն ընկալել:
Ինչ վերաբերում է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությանը, թե իրենք անձամբ Սերժ Սարգսյանի պատասխանին են սպասում, Սեֆիլյանն արձագանքեց. «Դե, Սերժ Սարգսյանն անպայման կլսի Լյուդմիլային»:
«Այս երկխոսությունը ես համարում եմ խիստ վնասակար գործընթաց»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով, որ այս գործընթացի պատճառով ժողովրդի մոտ հուսալքության մեծ ալիք է բարձրացել ու կշարունակի բարձրանալ, եթե այսպես շարունակվի, որովհետև, ըստ նրա, ժողովուրդը ՀԱԿ-ի այս գործելաոճն ընկալում է որպես պայքարից հրաժարվելու ընդդիմության որոշում:
«Իշխանությունն առավել նախընտրելի, շահեկան վիճակում է և ունի առավելություններ, որ չունի ՀԱԿ-ը, և որոնցից իսպառ զրկված է հասարակությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանի հետ բանավեճի ժամանակ։
Ըստ Մելիքյանի, ՀԱԿ-ը փորձում է պաշտոնականացնել բանակցությունները, իշխանությունը փորձում է իր քայլերը չպայմանավորել ՀԱԿ-ի պահանջներով։ Նրա կարծիքով՝ կողմերն առարկայական երկխոսություն չեն վարում: «ՀԱԿ-ը պայմաններ է դնում, իշխանությունն ինչ-որ չափով կատարում է դրանք, բայց նշելով՝ այսպես թե այնպես այդ գործողությունները պիտի կատարեր»,- ասաց նա։ Մելիքյանի կարծիքով՝ իշխանություն-ՀԱԿ հարաբերություններում կան «հասարակությունից գաղտնի մոտիվներ»։
Սրան արձագանքելով՝ Մանվել Բադեյանն ասաց. «Իրականում քաղաքական բոլոր ուժերը ստիպված են լսել հասարակության պահանջները. նախ՝ հոգնել են պառակտումներից, իրար միս ուտելուց, և ՀԱԿ-ի միառժամանակ առաջ որդեգրած ծայրահեղական լոզունգները որոշ կոնսոլիդություն ձեռք բերեցին»:
Անդրադառնալով իշխանություն-ՀԱԿ երկխոսությանը՝ Բադեյանը նաև ասաց. «Օֆիցիալացնել այդ բանակցություններն ուղղակի հնարավոր չէ. ես ասում եմ ձևաչափի մասին։ Մեզ համար նախընտրելի են միջկուսակցական շփումները և ոչ ավելին։ Թե չէ՝ պատվիրակություն ա ձևավորվում, գալիս են իրա դրոշով, երգով, մենք պիտի դուրս գանք, դիմավորե՞նք… դա ի՞նչ բան ա»։ Ըստ Բադեյանի՝ իշխանության «լիբերալ քայլերը» պայմանավորված են ծայրահեղականությունից կոնսոլիդացիայի դաշտ անցումով:
«Բանակցություն բառը պարտավորեցնող է, դրա համար էլ խրտնեցնում է։ Հասարակության ճնշումը բերեց նրան, որ դրդեց իշխանությանը՝ գնալ այս քայլերին»,- ասաց Արման Մելիքյանը։ «Իշխանությունն արձագանքեց հասարակության ճնշմանը, բայց ոչ՝ ՀԱԿ-ի։ Խնդրում եմ չնույնացնել,- առարկեց Բադեյանը։- Քննարկում բառը փոխարինում է բանակցություններին։ Ստեղծվում է տպավորություն, թե կա պարտադրանք, իսկ բանակցություններ տեղի են ունենում քաղաքական ուժերի հետ տարբեր հարցերի շուրջ։ Եթե որևէ մեկը մտածում է, թե մեր բանակցությունների թեման պետք է լինի իշխանության հրաժարականը, դա չի լինելու։ Դրա շուրջը որևէ բանակցություն՝ որևէ ֆորմատով չի կարող լինել, առավել ևս՝ օֆիցիալ մակարդակով»։
Երեկ երկխոսության թեման երևի թե հասավ իր կուլմիանցիոն կետին: Օրը սկսվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանով, որ ընդդիմությանը հստակ պատասխան տվեց, թե երկխոսությունը սկսված է, պատվիրակություն կազմելու կարգի թիթիզությունների տեղը չէ, իսկ արտահերթ ընտրությունների մասին խորհուրդ տվեց մոռանալ: Դրան հետևեց Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանի պատասխանը, թե իրենց «թայը» միայն Սերժ Սարգսյանն է, «մնացյալը» իրենց չեն հետաքրքրում:
Նախագահը շարունակեց պահպանել լռություն, մինչ իրար հետևից «մեյդան դուրս եկան» ՀԱԿ-ին չհետաքրքրող մյուս «մնացյալները»:
Երկխոսության մեջ մտնելու պատրաստակամության հերթական բոցաշունչ դրսևորումը «Օրինաց երկիր» կուսակցությունից ստացվեց: Մամուլում երկխոսության վերաբերյալ սկսված խոսակցությունների, դրա համար պատվիրակություն կազմելու տեղեկատվության տարածումից հետո հումորով տեսակետ էր հնչեցվել, թե իշխանության կազմած պատվիրակությունը լավ կլինի` ղեկավարի Արթուր Բաղդասարյանը` հաշվի առնելով, թե «երկխոսության» ի~նչ մեծ փորձ ունի նա, ինչպես կարողացավ «ճիշտ» կողմնորոշվել և ընդդիմությունից անցնել իշխանության գիրկը` պաշտոններ շահելով իր կուսակիցների համար: Այդպես Արթուր Բաղդասարյանի ղեկավարած պատվիրակությունը երկխոսության ժամանակ խորհուրդ կտար իզուր տեղը անիմաստ պահանջներ չդնել և արտահերթ ընտրությունների փոխարեն ավելի լավ է բանակցել հերթական խորհրդարանական ընտրություններում մի քանի մանդատ ստանալու ուղղությամբ:
Այս ամենը հնչել էր ընդամենը որպես սարկազմ` ոչ ավելի: Սակայն երեկ ՕԵԿ-ը` առանց սպասելու ՀԱԿ-ի կողմից որևէ հրավերի, առաջինը որոշեց նետվել «մարտի» և ինքն իրեն առաջարկել երկխոսության համար. «ՕԵԿ-ը` որպես իշխանության քաղաքական ուժ, նույնպես պատրաստակամ է երկխոսել ՀԱԿ-ի հետ, եթե այդ երկխոսության հիմքում դրված է երկրի առաջընթացն ու խաղաղ զարգացումը, որովհետև մեր կուսակցության համար ժողովրդի անվտանգությունն ու պետության ներքին կայունությունը առաջնային արժեքներն են»,- ասել է ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը:
Կոալիցիոն գործընկերոջից փորձեց հետ չմնալ նաև ԲՀԿ-ն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես էլ կողմ է կառուցողական երկխոսությանը, որը կբերի երկրի շենացմանն ու բարգավաճմանը»,- ասել է այս կուսակցության մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը:
ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը երեկ այսպիսի գնահատական տվեց իշխանության` ընդդիմության հետ սկսած «երկխոսությանը». «իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանին մանկական մատ արեց, ասելով` էդ ի՞նչ ձևաչափ եք կազմում, էդ ի՞նչ պատվիրակություն եք կազմում, էդ ո՞նց եք միակ ընդիմությունը և առհասարակ ի՞նչ եք անում: Այսինքն` շախմատը լուրջ խաղ է, և շախմատում հաղթողը երբեք պարտվողին չի ծաղրում: Մի դեպքում է, որ հաղթողը պարտվողին ծաղրում է, իսկ դա մանկական մատն է: Այս դեպքում պետք է փաստել, որ շախմատն այլևս ավարտված է»:
Կարեն Կարապետյանի միջոցով տեղը դնելով ՀԱԿ-ին, նախագահը շարունակեց «գրոհը»` ասպարեզ հանելով «մնացյալ» ուժերին` ցույց տալով, թե ում հետ կարող է երկխոսության մեջ մտնել ՀԱԿ-ը` ՕԵԿ, ԲՀԿ… «Մանկական մատը» անելուց հետո Զևսին մնաց ընդամենը լուռ հետևել ավելի քան թեժացած «երկխոսությանը» և, երևի թե, բավարարվել հեռվից քմծիծաղ տալով:
Իրանական «Ջավան»,«Թաբնաք» և մի քանի այլ կայքէջերի հաղորդման համաձայն, վերջին տարիներում բավականին աղմուկ էր բարձրացվել պարսիկ երիտասարդ կանանց դեպի Դուբայ թրաֆիքինգի հարցով, ինչի առիթով ԻԻՀ արտգործ նախարարության պատասխանատուները պարտավորված հակազդեցություն ցուցաբերեցին:
Իսկ լրիվ վերջերս ըստ «Նեդայե Էնղելաբ» լրատվական կայքէջի` մտահոգիչ լուրեր են տարածվում այն մասին, որ երիտասարդ պարսիկ աղջիկներն ու կանայք այս անգամ դեպի Ադրբեջան տանող թրաֆիքինկի զոհ են դառնում:
Նույն աղբյուրի համաձայն, «Կավատությամբ ու անբարոյականությամբ զբաղվող բանդաները սուտ խոստումներով խաբում են երիտասարդ կանանց և անիրական հույսեր ներշնչելով նրանց հայտնաբերում են իրենց ձուղակում, ներքաշում մոլության մեջ և ապա տուրիստական խմբերի անվան տակ օրինավոր կերպով նրանց երկրից դուրս ուղարկում և սեռական չարաշահման համար վաճառքի հանում Ադրբեջանում և Արևելյան Եվրոպայում»:
«Արաքս» շաբաթաթերթ
Երկար ժամանակ ասվում էր, որ հունիսի 6-ին կայանալու է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան:
Հունիսի 6-ը եկավ, բայց մենք այդպես էլ Երևանում Ահմադինեժադին չտեսանք:
Միայն այցի օրը տեղեկացանք, որ հետաձգվել է:
Այցի հետաձգման երևանյան և թեհրանյան վարկածները մի փոքր տարբեր են:
Երևանում ասում են, որ Իրանի նախագահի այցը հետաձգվել է փոխադարձ համաձայնությամբ, Թեհրանում նշում են, որ հայկական կողմն ինչ-որ փաստաթղթերի պատրաստման հարցում ուշացել է:
Սովորաբար բարեկամ երկրների հարաբերություններում նման փաստաթղթային քաշքշուկներ չեն լինում:
Արդ, դժվար է հավատալ պաշտոնական վարկածին:
Հետևաբար, առաջ քաշենք մի քանի վարկած:
Հնարավոր է, որ ԻԻՀ նախագահին մերոնք են հասկացրել, որ այս պահին նա Հայաստանում ցանկալի հյուր չէ: Այստեղ կարող է դեր ունենալ ինչպես Արևմուտքի գործոնը, այնպես էլ` ԼՂ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և դրանց նկատմամբ Թեհրանի ժխտողական վերաբերմունքը:
Սակայն ԻԻՀ նախագահի այցի հետաձգման պատճառ կարող է լինել նաև այդ երկրում ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես` Իրանի հոգևոր առաջնորդի և Ահմադինեժադի բարդ հարաբերությունները:
Ինչ էլ որ լինի` Ահմադինեժադի այցի հապճեպ հետաձգումը որոշակիորեն ազդելու է հայ-իրանական հարաբերությունների վրա` դրանցում անորոշության էլեմենտ մտցնելով:
Երեկ հանրապետական օրենսդիրներն անդրադարձան երկխոսության ՀԱԿ առաջարկած օրակարգին և ձևաչափին: Հասկանալի դարձավ, որ խորհրդարանական մեծամասնությունը չի շտապում երկխոսել, այն էլ` ընդդիմության առաջարկած պայմաններով:
ՀԱԿ-ում ասում էին, որ պատգամավորների կարծիքն իրենց չի հետաքրքրում, իրենք սպասում են իշխանության իրական տիրոջ արձագանքին:
Սերժ Սարգսյանն առայժմ լռում է, բայց փոխարենն այսօր խոսել է նրա աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ պարոն Կարապետյանը շատ հազվադեպ է խոսում, սա կարելի է համարել հենց նախագահականի կամ նախագահի պատասխանը ընդդիմությանը: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, կարծես թե, ողջունում է երկխոսության գաղափարը, նույնիսկ ասում է, որ նման բան արդեն տեղի ունենում է, սակայն շտապում է ավելացնել. «Ինչ վերաբերում է պատվիրակություն ձևավորելու և արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու առաջարկին, ապա այստեղ թե՛ առաջարկվող ձևաչափը, թե՛ դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են և, ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի: Իսկ «պատվիրակությունների բանակցություններ» արտահայտությունն այնպես ուռճացված ու գունազարդված է ներկայացվում, կարծես խոսքը վերաբերում է միջպետական բանակցություններին և ոչ թե իշխանություն-ընդդիմություն գործակցությանը, որի իրականացման՝ աշխարհում տարածված մեխանիզմները մեր երկրում կան, և որոնց վերջին տարիների ընթացքում ավելացել են նաև ՀՀ նախագահի կողմից առաջ քաշված նոր ձևաչափերը»:
Ամեն բան շատ հստակ է ասված. իշխանությունը չի ցանկանում երկխոսել իր կապիտուլյացիայի շուրջ:
Մնում է ենթադրել, թե ինչո՞ւ ընդդիմությունը, կանխատեսելով իշխանության այս պատասխանը, նման նախաձեռնությամբ սահմանափակեց մանևրելու իր հնարավորությունը: Գուցե այս նախաձեռնությունն ուղղված էր արտաքին խաղացողների՞ն, կամ` ՀԱԿ-ը գնում է վաբա՞նկ:
Ամեն դեպքում, իշխանության պատասխանը ՀԱԿ-ին դնում է անհարմար վիճակի մեջ: Մի կողմից՝ երկխոսության նրա պայմանները չեն ընդունվում, մյուս կողմից` ընդդիմությունը գոնե այս պահին չունի իր վարքագիծն արմատականացնելու ռեսուրս:
«Մենք այսօր փորձում ենք երկխոսության մեջ մտնել իշխանական բուրգի ճարտարապետի հետ և սպասում ենք նրա կոնկրետ պատասխանին մեր առաջարկներին և մեր քայլերին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀԱԿ-ի կազմի մեջ մտնող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ ավելացնելով, որ եթե իշխանությունը չարաշահի ՀԱԿ-ին պատասխան տալու ժամկետները, հեղափոխական զարգացումներն անխուսափելի կդառնան Հայաստանում, ինչը, ըստ Սարգսյանի, ընդդիմության համար ցանկալի չէ:
«Եթե այդ ժամկետները չարաշահվեն, հստակ է դառնում, որ դա ժամանակ շահելու նպատակ է հետապնդում, և ընդդիմությունը ստիպված կլինի ավելի կոշտացնել իր դիրքորոշումը, հասարակության դժգոհությունները կարող են այլևս անվերահսկելի դառնալ, որոնք այսօր ՀԱԿ առաջնորդի շնորհիվ զսպվում են»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Նա ընդգծեց, որ եթե իրենք իշխանություններից չստանան արձագանք՝ պարտավոր կլինեն կոշտացնել իրենց մարտավարությունը՝ իշխանություններին պարտադրելով արտահերթ ընտրություններ:
Դիտարկմանը, թե արդյո՞ք առանց Սերժ Սարգսյանի գիտության են ՀՀԿ-աններն արձագանքում ՀԱԿ-ին, Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ ՀՀԿ-ականների հայտարարություններն ընդամենը խուճապի դրսևորում են: «Սերժ Սարգսյանը հիմա արբիտրի դերում սպասում է՝ տեսնելու, թե ինչ է կատարվում իշխանական դաշտում»,- ասաց ՍԴՀԿ ատենապետը՝ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանն այսօր լավ հասկանում է, որ եթե ինքն արագ արձագանքի ՀԱԿ-ին, իշխանական դաշտում խուճապը կարող է մեծանալ:
Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ՝ դժվարությամբ, բայց Սերժ Սարգսյանը կարձագանքի երկխոսություն սկսելու իրենց առաջարկին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.