29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Kommersant.ru-ի հետ զրույցում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Կազանում կայացած հանդիպմանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ այնքան է հիսթափված է կազանյան գագաթաժողովի արդյունքներից, որ պատրաստ է դադարեցնել իր միջնորդական առաքելությունը:
«Եթե մոտ ապագայում Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստակամություն չցուցաբերեն լուծելու կուտակված խնդիրները, մենք կհամարենք, որ այս միջնորդական առաքելությունն ավարտված է»,- kommersant.ru-ին ասել է աղբյուրը: Ավելին, ըստ նրա, Մեդվեդեւը փաստորեն հակամարտության կողմերին վերջնագիր է ներկայացրել` հաջորդ եռակողմ հանդիպումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե կողմերն այնտեղ ստորագրեն Ղարաբաղի խնդրին վերաբերող ծրագիր:
ՙՀանդիպմումը կկայանա միայն այն ժամանակ, երբ երկու կողմերն էլ հստակ կհայտարարեն կարգավորման սկզբունքների տակ իրենց ստորագրությունները դնելու մասին՚,- խիստ նշել է kommersant.ru-ի աղբյուրը Կրեմլում:
Բանակցային գործընթացին մասնակցած kommersant.ru-ի աղբյուրը նշել է, որ Կազանում անսպասելիորեն ի հայտ եկան կողմերի այն տարաձայնությունները, որոնք միջնորդները վաղուց համարում էին լուծված: «Այնտեղ կան ինչպես տեխնիկական, այնպես էլ էական հարցեր, ինչպես օրինակ` Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի որոշումը: Սակայն խնդիրը նույնիսկ ոչ այնքան տարաձայնություններն են, որքան այն, որ կողմերը բազմիցս փոխում էին իրենց դիրքորոշումները: Իսկ այդպես չի կարել»,- նշել է թերթի աղբյուրը: Թերթը հիշեցնում է, որ կազանյան հանդիպումը Մեդվեդեւի կազմակերպած արդեն իններորդն էր այդ ուղղությամբ:
Չէ, երևի թե միայն մեռնելուս օրը չգիտեմ: Մի փոքրիկ մեջբերում անեմ իմ` ուղիղ մեկ շաբաթ առաջ գրված նյութից. «Թե ինչ է տեղի ունենալու Կազանում` արդեն բոլոր լուրջ մարդիկ գիտեն, որ ոչինչ էլ չի լինելու: Այսինքն` ոչինչ չի ստորագրվելու: Դա, ինչպես կասեր Օստապ Բենդերը, բժշկական փաստ է: Բայց ինչ է հայտարարվելու դրանից հետո` դա է հետաքրքիր: Թե ում են մեղավոր նշանակելու «ոչ կառուցողական» դիրքորոշման համար` դա է հետաքրքիր: Միգուցե մեզ, միգուցե թուրքերին»:
Արդեն գիտենք, ինչ եղավ: Թաթան կասեր` տեսա՞ր ինչ եղավ. «Երկրների ղեկավարները փոխըմբռնում արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը կնպաստի հիմնարար սկզբունքների ընդունման համար նախադրյալների ստեղծմանը»,- ասված է հայտարարության մեջ: Փաստաթղթի համաձայն, հանդիպման մասնակիցները քննարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով տարվող աշխատանքների ընթացքը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երախտախտագիտություն են հայտնել Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային`«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի նեդրած անձնական ջանքերը:
Թե չէ խոսվում էր 14 կետանոց համատեղ տեքստի մասին, ֆլան, ֆստան… Թան էլ չէ, փրթած մածուն: Հիմա կարող եմ նաև ասել, թե ում են «մեղավոր նշանակելու». թուրքերին: Որովհետև Իլհամ Ալիևը «Եվրանյուզին» տված հարցազրույցում հայտարարեց, որ տարածքները վերադարձնելու դիմաց Հայաստանին ոչինչ չի տա (կարծես տարածք վերադարձնող կա), իսկ Սերժ Սարգսյանը նույն «Եվրանյուզով» ասել էր, որ ոչ մի միակողմանի զիջում չի լինի:
Հարկ է նշել, որ Հայստանն ու հայությունը լավ էին օգտագործել իրենց ռեսուրսը: ՀՀ նախագահի ելույթը Ստրասբուրգում տեղը-տեղին էր, մանավանդ` հղումը ԵԽԽՎ այն փաստաթղթերին, ուր արձանագրվել էր Ադրբեջանի ռասիստական բնույթը: Երևանում ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» հայտարարեցին, որ անընդունելի զիջումների դեպքում բողոքի ալիք են բարձրացնելու: Հենց եռակողմ հանդիպման պահին մեր ԱԳՆ-ի դռանը երիտասարդական նստացույց էր: Եղան հայտարարություններ, որ անընդունելի փաստաթղթի դեպքում նույնիսկ ամբողջ բանակը ոտքի կկանգնի: Անգամ ՀԱԿ-ն այս անգամ պիտանացու եղավ բնությանը և մարդկությանը:
Եվ ի՞նչ է նշանակում Կազանի արդյունքը, ավելի ճիշտ` արդյունքի իսպառ բացակայությունը, որը նշանակում է արցախյան ստատուս-քվոյի երկարաձգում առնվազն մինչև 2014 թվականը: Մի պարզ բան` որ միանգամայն հնարավոր է դիմադրել գերտերությունների ճնշմանը: Օբաման զանգահարեց Սարգսյանին և Ալիևին, Սարկոզին ուղերձով դիմեց ՀՀ նախագահին, բրիտանացիները հորդորեցին Մեդվեդևին օգտվել ռազմավարական գործընկերությունից և ճնշում գործադրել Հայաստանի վրա, նաև անպոչ գդալի պես մեջ ընկան տարատեսակ համաեվրոպական խառախուռեք: Անգամ ռուսական մամուլը գրում էր, որ Կազանի հանդիպման արդյունքից էապես կախված է Մեդվեդևի հեղինակությունը: Այսինքն` Հայաստանի վրա զգալիորեն ավելի մեծ ճնշում կար, քան Ադրբեջանի: Մեր հաշվին ուզում էին լավություն անեին աշխարհին` նվազեցնել նոր պատերազմի վտանգը, զի աշխարհը վախենում է, թե դա կարող է դառնալ Երրորդ աշխարհամարտի սկիզբ… Դե գնացեք հայտնի ռուսական հասցեով` ձեր գլոբալ «համամարդկային» շահով հանդերձ, զի մենք կայացած պետություն ենք, ինքներս մեզ և մեր հերոսների սուրբ արյունը հարգող ազգ:
Սակայն ընթերցողը հարց կտա` իսկ այդ ամենի հետ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը, որ նրան հիշատակել ենք վերնագրում: Ամենաանմիջական կապն ունի: Նա առաջինը խոստացավ հայությանը, որ Արցախի Հանրապետությունն ամրագրված է մնալու 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Նա 10 տարի առաջ Քի Վեստում հասավ նրան, որ ոչինչ չստորագրվեց, և պահպանվեց ստատուս-քվոն: 10 տարի առաջ էլ կար աննախադեպ միջազգային ճնշում, և իզուր չէր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահն այսօր Կազանը համեմատում Քի Վեստի հետ: 10 տարի առաջ «մազ էր մնում», որ կարգավորման փաստաթուղթ ստորագրվի: Եվ ի պատիվ ՀՀ երկրորդ նախագահի, հենց նա 10 տարի առաջ ստեղծեց դիվանագիտության այն տեխնոլոգիան, որը գերտերությունների զորեղ ճնշման պայմաններում թույլ է տալիս պահպանել հայոց ազգային շահը, չզիջել և «ջրից չոր դուրս գալ»: Այդ տեխնոլոգիան ժառանգություն մնաց Սերժ Սարգսյանին և հրաշալի աշխատեց 10 տարի անց, Կազանում: Ու չնայաց մարդկայնորեն իրեն իր բնավորության գծերի համար, մեղմ ասած, չեմ համակրում, բայց այդ տեխնոլոգիայի ստեղծման համար չեմ կարող շնորհակալությունս չհայտնել Ռոբերտ Քոչարյանին:
Հա, մի հետաքրքիր դետալ էլ: ՀՀ նախագահը Ստրասբուրգում հարցուպատասխանի ժամանակ որոշակի անհարթություններ թույլ տվեց, որոնք դարձել էին բուռն և կրքոտ արձագանքների դրդապատճառ: Դրանց վերաբերյալ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ պետության անունից շտկման կարիք կա: Իսկ ինչպես հայտնի է, Օսկանյանն առանց Քոչարյանի հավանության նույնիսկ չի էլ փռշտում… Այսինքն` տվյալ դեպքում էլ Քոչարյանը հանդես եկավ նրբանկատ ձևով թերությունները մատնանշողի ձևով: Դա էլ, ի վերջո, օգտակար գործառույթ է:
Դե ինչ: Առայժմ` այսքանը:
Շաբաթվա վարկածները զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Ընտրություն» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ-ում հնչեցրած ելույթին` սույնը գնահատելով բավականին հավասարակշռված: Ըստ Մարտիրոսյանի` ելույթում անդրադարձ կար արժեքային համակարգին, ժողովրդավարական տեսլականին, նաև ներկայացվեց փոխզիջումների պատրաստակամությունը, ինչը «եվրոպական լսարանի համար նորմալ էր», սակայն հայ հասարակության համար ընկալելի չէր: «Երբ դրան մենք ենք նայում, տեսնում ենք այն խորը հակասությունը, որ կա ասվածի և այսօրվա իրականության միջև։ Ես դրական եմ համարում Ղարաբաղի հարցում զիջումների գնալու պատրաստակամության մասին Եվրոպային ուղղված ելույթը, սակայն իրական զիջումները վտանգավոր եմ համարում Հայաստանի և Արցախի անվտանգության համար»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Մյուս խնդիրը առաջիկա ընտրությունները ժողովրդավարության չափանիշներին առավել համապատասխան անցկացնելու հետ է կապված, քանի որ «դրա հիմք դիտարկվեց Ընտրական օրենսգիրքը»։ Մարտիրոսյանն ասաց, որ առավել ժողովրդավարական ընտրությունների համար արված քայլերը բավարար համարել չի կարելի, քանի որ «Ա1+»-ը այդպես էլ չվերադարձավ եթեր, ընդունվեց Ընտրական օրենսգիրքը, որտեղ ընդդիմության առաջարկներից որևէ սկզբունքային, էական առաջարկ չընդունվեց: Ինչպես կարելի է խոսել արդար ընտրությունների մասին, կարծում է պատգամավորը, եթե նոր Ընտրական օրենսգրքի հաստատման ընթացքում հաշվի չառնվեցին ընդդիմության տեսակետները:
Իսկ ահա ղարաբաղյան հարցում, ըստ նրա, նման դինամիկ զարգացում վաղուց չէր եղել, ինչքան այսօր`Կազանից առաջ, և կողմերը պետք է պատրաստ լինեն այն փոխզիջումներին, որոնք միջնորդ կողմը ներկայացրել է: Սակայն Սերժ Սարգսյանն այդ մասին չի խոսում հասարակության հետ, նույնն անում է նաև Ալիևը: Երկու կողմերն էլ դեռևս պատրաստ չեն Մադրիդյան սկզբունքներին: «Ժառանգության» ներկայացուցչի կարծիքով` ընդունելի չէ ԼՂՀ հարցով որևէ զիջում, ընդունելի չէ նաև, որ Հայաստանի նախագահն է խոսում ղարաբաղյան գործընթացից, մինչդեռ Ղարաբաղը պետք է դառնա բանակցային կողմ:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանի՝ նախագահին ուղղված հեռանալու կոչի առնչությամբ էլ Մարտիրոսյանն ասաց, որ իր համար ընդունելի չեն քննարկվող վարկածները, թե հարցը պատվիրված էր՝ նախագահի հեղինակությունը բարձրացնելու համար, կամ` անտեղի էր, քանի որ միջազգային հանրության առջև «հայկական լվացքն էր փռում»:
Մարտիրոսյանի խոսքով, Զարուհի Փոստանջյանն իր հերթական աշխատանքային հարցն է ուղղել և որևէ առանձնահատուկ բան այդտեղ չկա: «Եթե Զարուհի Փոստանջյանն այստեղ այլ կերպ լիներ, այնտեղ այլ կերպ լիներ, կարելի էր մտածել շրջանառվող վարկածների իսկության մասին, սակայն նա իր աշխատանքային ոճի մեջ էր»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Վերջերս մամուլում տեսակետներ են հնչում, թե շատ հավանական է` «Ժառանգություն» կուսակցությունը դաշինք ստեղծի նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ:
Թե ինչքանով է այս ամենը իրատեսական, ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը այսօր մեզ հետ զրույցում ասաց. «Այդ տեսակետը ապրելու իրավունք ունի, որովհետև «Ազատ դեմոկրատներ»-ում հավաքված են մարդիկ, որոնք քաղաքական դաշտում մեծ փորձ ունեն և անցած քաղաքական ուղեգծով ժողովրդավարական սկզբունքների կողմնակից են: Ես շատ ուրախ եմ, որ ստեղծվել է այդ կուսակցությունը, և այդ մարդիկ կիրականացնեն այն քաղաքականությունը, որը փորձում էին իրականացնել ՀԱԿ-ի կամ ՀՀՇ-ի կազմում, բայց չէին կարողանում, իսկ այժմ այլընտրանքային կարծիք ունենալով` կյանքի կկոչեն: Հետագայում միավորում կլինի, թե` ոչ, ես այս պահին ոչ կարող եմ հաստատել, ոչ` ժխտել: Համենայն դեպս, պետք է գոնե քննարկում լինի այդ հարցով, որը դեռ տեղի չի ունեցել: Կուսակցությունը նոր է ստեղծվել, դեռ իրենք կհրապարակեն ծրագրային դրույթները, կտեսնենք, թե ազգային խնդիրներում ինչպիսի մոտեցումներ կան, կարծեք թե` այստեղ էլ նույնանման մոտեցումներ են, քանի որ կուսակցության անդամներից մեկը ԼՂ-ի ինքնորոշման մասին խոսել էր:
Ողջունելով իրենց մուտքը քաղաքական դաշտ` ընդամենը կարող եմ ասել, որ սպասենք և կտեսնենք»,- ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ այս երկու կուսակցությունները նույնական են ժողովրդավարության նկատմամբ մոտեցումներով, քաղաքացիական հասարակության ակտիվացման կողմնակից են և ազատ եվրոպական արժեքների կրող են:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի ինքնորոշման հարցի շուրջ նույն մոտեցմանը Արմեն Մարտիրոսյանը ասաց.« Այդ հարցի հետ կապված քանի որ մինչ այժմ նրանց ծրագրային դրույթներում դեռ չեմ տեսել հստակ տեսակաետ, դեռ չեմ կարող որևէ կոնկրետ բան ասել, սակայն այս հարցի շուրջ տեսակետների համընկնումը կարող է հիմք ծառայել համագործակցության համար»:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը այսօր մամլո ասուլիս էր հրավիրել ասելու, որ որ քննարկումներ են ընթանում ՀԱԿ-ի ներսում, իսկ չորեքշաբթի օրը տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ, այնուհետև՝ շտաբի նիստ, նա գիտի, որ բոլորը սպասում են ՀԱԿ-ի՝ Սերժ Սարգսյանին ուղղված պատասխանին:
Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ Կոնգրեսի պատասխանը կհնչի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում՝ հունիսի 30-ի հանրահավաքում:
Զուրաբյանը այնուամենայնիվ, մինչ հանրահավաքը վեց կոչ ուներ իշխանություններին.
«Առաջինը՝ դադարեցնել Կոնգրեսի նկատմամբ ինֆորմացիոն բլոկադան, քանի որ ՀԱԿ-ի տեսանյութերը հեռուստաընկերությունները չեն ընդունում, և ՀԱԿ-ը հնարավորություն չունի մշտապես ներկայանալ հեռուստաընկերությունների եթերում:
Երկրորդը՝ դադարեցնել տրանսպորտային բլոկադան:
Երրորդը՝ դադարեցնել երկխոսության վերաբերյալ ազգային անվտանգության և ոստիկանության կողմից սուտ տեղեկություններ տարածելը: ՀԱԿ համակարգողը օրինակներ բերեց՝ ինչպես են նրանք տարածում, թե իբր այս ամենը խաղ է, թե իբր Լ.Տեր-Պետրոսյանը համաձայնել է ԱԺ նախագահ դառնալ կամ Կոնգրեսին պատրաստվում են ԱԺ-ում քսան տեղ տալ: ՀԱԿ համակարգողը կոչ արեց դադարեցնել այս կեղտոտ քարոզչությունը:
Չորրորդը՝ կիսաքայլերից անցնել երկխոսության լիարժեք ֆորմատի ձևավորման: Լ.Զուրաբյանը նշեց, թե ինքնանպատակ երկխոսություն հանուն երկխոսության չի լինելու, այն պետք է լինի արդյունավետ, իսկ դա կարող է լինել լիազորված ներկայացուցիչներից ձևավորված պատվիրակությամբ:
Հինգերորդ՝ երկխոսության գործընթացը, եթե չի բերելու ցանկալի արդյունքների, չի կարող երկար տևել:
Եվ վեցերորդը՝ ի՞նչն ենք համարելու արդյունք: Միակ արդյունքը՝ համակարգային փոփոխություններն են, որոնց միջոցով կձևավորեն լեգիտիմ իշխանություններ»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:
Այսօր մեկնարկեց ՀՅԴ 31-րդ ընդհանուր ժողովը: Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մինչ այդ պատասխանեց լրագրողների հարցերին հայտարարելով, թե Դաշնակցությունը առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններին կմասնակցի առանձին, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն: Նա հիշեցրեց, որ Դաշնակցությունը նախորդ ընտրություններին էլ առանձին է մասնակցել:
«Առանձին մասնակցելու տրամաբանությունը կշարունակվի նաև առաջիկայում, եթե ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակներ, Ղարաբաղի հետ կապված խնդիրներ չառաջանան: Այդ ժամանակ, գիտեք, արդեն ամեն ինչ այդ հարցի համեմատ դառնում է երկրորդական: Եվ եթե անհրաժեշտ լինի բոլոր քաղաքական ուժերին համախմբվել՝ դեմն առնելու այդ գործընթացի, այդ դեպքում «Դաշնակցությունը» առաջ կգնա ամենավճռական միջոցներով և կընդառաջի միասնական ճակատ ձևավորելու հարցերին»,- ասաց Ռուստամյանը:
Խոսելով հավաքի նպատակի մասին Ռուստամյանն ասաց.«Բարձրագույն ժողովը հիմնական լուծումներն է տալիս կարևորագույն ռազմավարական խնդիրներին, նախանշում է առաջնային ուղությունները, որոնցով պետք է ընթանա Դաշնակցությունը, ներկայացնում է կուսակցության անցած ճանապարհը: Այս ժողովը մեծ առաքելություն ունի՝ ամփոփելու բարդ իրադարձություններով հագեցած անցած տարիները:
Նա ասաց նաև, որ նախորդ` 30-րդ ժողովից հետո անցած տարիները հագեցած են եղել շատ լուրջ իրադարձություններով, որոնք տեղի են ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս և առնչվում են Հայաստանի կարևորագույն խնդիրներին: Ընդհանուր ժողովը կոչված է նաև այդ իրադարձություններին գնահատական տալու:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ տեղի ունենալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման նախօրեին:
Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, Նախագահ Սարկոզին նշել է, որ ի շարունակություն մայիսի վերջին Նախագահ Օբամայի, Նախագահ Մեդվեդևի և իր կողմից Դովիլում արված հայտարարության, ցանկանում է համոզմունք հայտնել, որ եկել է պահը ամրագրելու այն սկզբունքները, որոնց հիման վրա կարող են այնուհետև ծավալվել կարգավորման բուն բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի խոսքով, պատմության ընթացքում լինում են պահեր, երբ պետության ղեկավարներն իրենց ժողովրդին պետք է ցույց տան խիզախության, իմաստնության ու խաղաղության ճանապարհը: Նիկոլա Սարկոզիի համոզմամբ` եկել է այդ պահը:
«Իմացեք, որ բոլոր դեպքերում ես` որպես բարեկամ և ինձ հետ է Ֆրանսիան, որն իրեն համարում է քույրը Հայաստանի, հղում ենք Ձեզ այս վճռորոշ հանդիպման հաջողության ամենաանկեղծ մաղթանքներ: Իմ երկիրը ջանք չի խնայի սատարելու Ձեզ այդ ճանապարհին»,-Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձում ասել է Նախագահ Սարկոզին:
Որևէ երկրի համար նշանակալի իրադարձություն է իր նախագահի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում: Այդ պարագայում գնահատողի կարգավիճակում հանդես է գալիս ոչ միայն այդ երկրի հասարակությունը, այլ նաև` միջազգային հանրությունը:
Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ Ստրասբուրգում` ԵԽԽՎ ամառային նստաշրջանում: Ելույթն, ընդհանուր առմամբ, Հայաստանում վերջին մի քանի ամիսներին նկատվող հանդուրժողականության միջավայրի ամփոփ արտացոլումն էր: Սարգսյանը Ստրասբուրգ գնաց` առանց քաղաքական բանտարկյալների առկայության, և պատահական չէ, որ քաղաքական հանդուրժողականության մասին նրա դատողությունները շատ ավելի ադեկվատ էին հնչում, քան` ամիսներ, տարիներ առաջ: «Մենք սովորում ենք: Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը:
Սովորում և մեզանում քայլ առ քայլ արմատավորում ենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն, և պարտադիր չէ, որ ուժեղն իր ուժը ցույց տալու համար անպայման տրորի դիմացինին: Մենք հանդուժողականություն ենք սովորում և երկխոսության մշակույթ ձևավորում: Սովորում ենք վիրավորանքին վիրավորանքով չպատասխանել ու կարևորագույն հարցերի շուրջ շատերի կարծիքը հարցնել: Սովորում ենք մեծարել ու գնահատել նախկին առաջնորդների վաստակը և չենք ամաչում առողջ քննադատությանն ականջալուր լինելով փոխել մեր իսկ կայացրած որոշումները»,-ԵԽԽՎ բարձր ամբիոնից հայտարարեց Հայաստանի նախագահը:
Բայց նա ժողովրդավարությունն ու հանդուրժողականությունը կարևորեց ոչ միայն վերացական հարթության մեջ, այլ նաև առաջիկա ընտրությունների համատեքստում: «Մենք պատրաստ ենք ընդունել մեր բոլոր միջազգային գործընկերների խորհուրդն ու աջակցությունը, պատրաստ ենք օգտագործել արդեն գոյություն ունեցող բոլոր մեխանիզմները և ստեղծել ընտրությունների ներքին և միջազգային դիտարկման ամենաթափանցիկ հնարավորություններ: Ամենակարևորն այն է, որ գալիք ընտրությունները տեղի ունենան հանրային վստահության պայմաններում և ամրապնդեն մեր ձեռքբերումները»,- նշեց Սարգսյանը:
Իհարկե, այսօր Հայաստանում շատ քչերն են հավատում արդար ընտրությունների անցկացման, լեգիտիմ իշխանությունների ձևավորման հեռանկարին: Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանի` միջազգային հանրությանը տված հրապարակային խոստումը միայն կարող է նպաստել լավ որակի ընտրությունների անցկացմանը:
Սարգսյանի ստրասբուրգյան ելույթի և հարցուպատասխանի ամենամեծ ինտրիգը դարձավ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարց-առաջարկը: Նա իր երկրի նախագահին առաջարկեց հրաժարական տալ, ինչին ի պատասխան` Սարգսյանը բացառեց արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը:
Զարուհու արածի մեջ ես ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, եթե նկատի ունենանք, որ ԵԽ-ն նաև մեր կառույցն է, ու նաև այնտեղ կարող են արտացոլվել մեր ներքին հակասությունները: Ասեմ ավելին` Փոստանջյանն ակամայից նպաստեց Սարգսյանի`դեմոկրատ նախագահ լինելու PR-ին: Համաձայնեք, որ դժվար է պատկերացնել մի վիճակ, երբ Սահակաշվիլուն կամ Ալիևին Ստրասբուրգում քննադատական հարց ուղղեն, համապատասխանաբար, վրացի կամ ադրբեջանցի պատգամավորները: Ստացվում է, որ մենք տարածաշրջանում ամենաազատ երկիրն ենք` ամենահանդուրժող նախագահով: Փոստանջյանը երեկ նպաստեց նման կարծիքի ձևավորմանը: Գուցե` ակամայից:
Երեկ այնպես ստացվեց, որ հրապարակային ելույթ ունեցան Հայաստանի միանգամից երկու նախագահ` գործող իշխանության և ընդդիմության ղեկավարները:
Մինչ Սերժ Սարգսյանը ելույթ էր ունենում ԵԽԽՎ նստաշրջանում` «Մոսկովսկիե նովոստին» զետեղեց Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը: Եթե Սարգսյանի ելույթը գլխավորապես նվիրված էր Հայաստանի ընթացիկ խնդիրներին, ապա Տեր-Պետրոսյանն առավելապես խոսել է պատմական իրադարձությունների մասին:
ՀԱԿ առաջնորդը հանգամանալից անդրադարձել է ԽՍՀՄ փլուզման պատմությանը, անկախության առաջին տարիներին: Իհարկե, Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաև այսօրվա խնդիրներին` ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, ներքաղաքական հարցերին:
Հարցազրույցում նոր ոչինչ չի ասվել, բայց առաջին նախագահը հետևողականորեն զարգացրել է իր պատկերացումները Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում: Ըստ այդմ, զարգացվել է այն թեզը, որ Հայաստանը չի կարող զարգացում ունենալ առանց բաց սահմանների:
Հարցազրույցից կարելի է տպավորություն ստանալ, որ գոնե արտաքին քաղաքականության հարցերում իշխանությունն ու ՀԱԿ-ն էական տարաձայնություններ չունեն: Այդ մասին ասում է հենց ինքը` Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ խոսում է հայ-թուրքական հարաբերությունների մասին:
ՀԱԿ առաջնորդը պնդել է, որ, անկախ երկխոսության փաստից, ինքը շարունակում է Սերժ Սարգսյանին համարել ոչ լեգիտիմ նախագահ: Իհարկե, հիշյալ հարցազրույցում հանրապետության առաջին նախագահը շատ զգուշավոր է խոսում արտահերթ ընտրությունների հնարավորության մասին:
Մի խոսքով, այս հարցազրույցում նոր ոչինչ չկա: Բայց հարցազրույցի փաստն ինքնին հետաքրքիր է և խոսում է այն մասին, որ արտերկրում ևս Տեր-Պետրոսյանն ու նրա ղեկավարած ուժը համարվում են Հայաստանի ներքին կյանքի կարևոր դերակատար:
Կազանում ՌԴ նախագահի նախաձեռնած` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հունիսի 24-ի հանդիպման առնչությամբ «Ժառանգությունը» հայտարարում է.
1. Մենք մերժում ենք ավելի քան մեկ տասնամյակ ԼՂՀ օրինական իշխանությունների բացակայությամբ Հայաստան-Ադրբեջան ձևաչափով հանդիպումներն իբրև բանակցություն ներկայացնելու և դրանց արդյունքում լուծումներ պարտադրելու փորձերը: Գնահատելով միջնորդների գործադրած ջանքերը, այդուհանդերձ, որդեգրված ուղին համարում ենք ոչ միայն փակուղային, այլև նորանոր վտանգներ հարուցող ու ապակայունացման տանող գործընթաց:
2. Ադրբեջանի ճնշումների տակ բանակցային ձևաչափի աղճատումը գնահատում ենք իբրև հակամարտության էության, պատմության ու արդարացի լուծման հեռանկարի խեղաթյուրման քաղաքականություն, որի արդյունքում. ա) հակառակ անառարկելի փաստերի, ճիգեր են գործադրվում ագրեսոր Ադրբեջանին ներկայացնել զոհի կերպարով, պարտադրվում է հարգել այլևս գոյություն չունեցող խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ ցեղասպան կոտորածներից, նախահարձակ պատերազմից ու շարունակվող խափանարար գործողություններից ինքնապաշտպանվող հայկական կողմին` ճանաչել «օկուպանտ», բ) միակողմանի զիջումներ պարտադրելով ԼՂՀ-ին` փորձ է արվում խախտել նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, գ) ԼՂՀ կայացումն ապօրինի ճանաչելու հնարքով նպատակ է հետապնդվում իրականացնել անիրականանալին` ԼՂՀ-ն բռնակցել Ադրբեջանին:
3. Ադրբեջանի կողմից ուժի կամ դրա սպառնալիքի ներքո և ԼՂՀ-ի բացակայությամբ մշակված փաստաթղթին Հայաստանի` հավանություն տալու հեռանկարը որակում ենք օրինավոր ինքնորոշված, ապագաղութացած, կայացած ու միջազգային ճանաչման արժանի ԼՂՀ-ի դեմ ձախողման դատապարտված հանցավոր դավադրություն:
4. Հիշեցնում և զգուշացնում ենք Կազան ուղևորված Հայաստանի նախագահին, որ.
• առանց ԼՂՀ օրինական ներկայացուցիչների ցանկացած հանդիպում կամ դրա արդյունքում ծնված փաստաթուղթ իրավական առումով առոչինչ են,
• իր հանձնառությունը ոչ թե օտար պետությունների ղեկավարների առջև է, ինչպես Դովիլյան հայտարարությունն է ակնարկում, այլ` համայն հայության,
• Արցախի սահմանադիր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումն ու ճանաչումը Հայաստանի նախագահի սահմանադրական պարտականությունն է և սակարկման առարկա չէ, հետևաբար պետք է ԼՂՀ-ին վերադարձվի բանակցելու և ճանաչվելու նրա իրավունքը,
• բանակցությունների ներկայիս ձևաչափի պահպանումը կամ հետայսու դրա հանդուրժումը կնշանակի ԼՂՀ ինքնիշխանությունն ու ամբողջականությունը ոչ միայն դե յուրե, այլ նաև դե ֆակտո չճանաչելու պատրաստակամություն,
• որևէ ձևով այդ դավադրությանը մասնակից դառնալը կնշանակի փաստացի ինքնահրաժարական հայրենիքից ու պաշտոնական պարտականություններից, և նման անընդունելի զարգացումների դեպքում պետք է պատրաստ լինել հրաժարականի օրինականացմանը արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.