Որևէ երկրի համար նշանակալի իրադարձություն է իր նախագահի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում: Այդ պարագայում գնահատողի կարգավիճակում հանդես է գալիս ոչ միայն այդ երկրի հասարակությունը, այլ նաև` միջազգային հանրությունը:
Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ Ստրասբուրգում` ԵԽԽՎ ամառային նստաշրջանում: Ելույթն, ընդհանուր առմամբ, Հայաստանում վերջին մի քանի ամիսներին նկատվող հանդուրժողականության միջավայրի ամփոփ արտացոլումն էր: Սարգսյանը Ստրասբուրգ գնաց` առանց քաղաքական բանտարկյալների առկայության, և պատահական չէ, որ քաղաքական հանդուրժողականության մասին նրա դատողությունները շատ ավելի ադեկվատ էին հնչում, քան` ամիսներ, տարիներ առաջ: «Մենք սովորում ենք: Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը:
Սովորում և մեզանում քայլ առ քայլ արմատավորում ենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն, և պարտադիր չէ, որ ուժեղն իր ուժը ցույց տալու համար անպայման տրորի դիմացինին: Մենք հանդուժողականություն ենք սովորում և երկխոսության մշակույթ ձևավորում: Սովորում ենք վիրավորանքին վիրավորանքով չպատասխանել ու կարևորագույն հարցերի շուրջ շատերի կարծիքը հարցնել: Սովորում ենք մեծարել ու գնահատել նախկին առաջնորդների վաստակը և չենք ամաչում առողջ քննադատությանն ականջալուր լինելով փոխել մեր իսկ կայացրած որոշումները»,-ԵԽԽՎ բարձր ամբիոնից հայտարարեց Հայաստանի նախագահը:
Բայց նա ժողովրդավարությունն ու հանդուրժողականությունը կարևորեց ոչ միայն վերացական հարթության մեջ, այլ նաև առաջիկա ընտրությունների համատեքստում: «Մենք պատրաստ ենք ընդունել մեր բոլոր միջազգային գործընկերների խորհուրդն ու աջակցությունը, պատրաստ ենք օգտագործել արդեն գոյություն ունեցող բոլոր մեխանիզմները և ստեղծել ընտրությունների ներքին և միջազգային դիտարկման ամենաթափանցիկ հնարավորություններ: Ամենակարևորն այն է, որ գալիք ընտրությունները տեղի ունենան հանրային վստահության պայմաններում և ամրապնդեն մեր ձեռքբերումները»,- նշեց Սարգսյանը:
Իհարկե, այսօր Հայաստանում շատ քչերն են հավատում արդար ընտրությունների անցկացման, լեգիտիմ իշխանությունների ձևավորման հեռանկարին: Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանի` միջազգային հանրությանը տված հրապարակային խոստումը միայն կարող է նպաստել լավ որակի ընտրությունների անցկացմանը:
Սարգսյանի ստրասբուրգյան ելույթի և հարցուպատասխանի ամենամեծ ինտրիգը դարձավ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարց-առաջարկը: Նա իր երկրի նախագահին առաջարկեց հրաժարական տալ, ինչին ի պատասխան` Սարգսյանը բացառեց արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը:
Զարուհու արածի մեջ ես ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, եթե նկատի ունենանք, որ ԵԽ-ն նաև մեր կառույցն է, ու նաև այնտեղ կարող են արտացոլվել մեր ներքին հակասությունները: Ասեմ ավելին` Փոստանջյանն ակամայից նպաստեց Սարգսյանի`դեմոկրատ նախագահ լինելու PR-ին: Համաձայնեք, որ դժվար է պատկերացնել մի վիճակ, երբ Սահակաշվիլուն կամ Ալիևին Ստրասբուրգում քննադատական հարց ուղղեն, համապատասխանաբար, վրացի կամ ադրբեջանցի պատգամավորները: Ստացվում է, որ մենք տարածաշրջանում ամենաազատ երկիրն ենք` ամենահանդուրժող նախագահով: Փոստանջյանը երեկ նպաստեց նման կարծիքի ձևավորմանը: Գուցե` ակամայից:
- 13:10G7 երկրների ԱԳՆ ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինային պաշտպանելու իրենց հակվածությունն «անսասան» է
- 15:10Բացահայտվել է հերթական հանցավոր խմբի գործունեությունը. ԱԱԾ
- 14:12Ճանաչիր ինքդ քեզ ու արա քո գործը
- 14:31Եկեղեցին այժմ հույս դնելու չէ
- 17:19«Ժամանակի մեքենա».Ազատագրական պատերազմի ֆիզիկոսը. (լուսանկարներ)
- 12:28«Մանկապիղծ» խարանը չի մաքրվում
- 9:44Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 16:11Հա՛լալ ա Պուտինին. Հեքիաթ արտագաղթի մասին
- 13:04Սմայլիկի ու ժպիտի մասին/«Բարություն արա։ Ժպտացրու մեկին»
- 13:58Կոռուպցիայի դեմ «պայքարի» նոր ձևեր ՊՆ-ում
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.