23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայկական Վարկածը» երեկ գրել էր, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում ՀՀԿ վերնախավը և տարածքի ՀՀԿ-ի համար աշխատած վաչական աշխատողները հրավիրվել էին նշելու խորհրդարանական ընտրություններին տարած հաղթանակը:
Երեկվա քեֆին մասնակցության հրավեր էր ստացել նաև ՀԺ-ի խմբագիր, նորընտիր Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը. Քաղաքական դաշտին շատ ծանոթ ձեռագրով գրված հրավերին Փաշինյանն արձագանքել էր, սակայն հարցն այստեղ այլ է. երեկ Ալեքսանյանի մտերիմ ընկերը` Ռուբեն Հայրապետյանն էր տարօրինակ պատասխան տվել, երբ խոսել էին Նիկոլի մասին, նա ասել էր, թե` Նիկոլ Փաշինյանին չի ճանաչում, իսկ երբ նրան հիշեցրել էին, ասել էր. «Հա էն լաչառ երեխեն: Հա ինչ է եղել, թող գա, համ էլ կդաստիարակենք ձեռի հետ, էլի»: Ստացվում է, որ Օլիգարխները կոպիտ ասած «Կայֆավատ» են լինում. մեկը իրեն անհարիր քաղաքակիրթ հրավեր է գրում, մյուսը` հիշողությունն է կորցնում:
Փաշինյանը այդ ռեպլիկը ևս անպատասխան չի թողել. «Նեմեց Ռուբոն հերթական անգամ ինձ հիշեցրեց կրիմինալ այն պոռճերին, որոնց իրենց տեղը ցույց տալու եւ տեղը դնելու բավական հարուստ փորձ եմ ձեռքբերել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Հասարակական-քաղաքական սույն անչափահասին խորհուրդ եմ տալիս ինչ-որ բան բըլթըցնելուց առաջ հիշել ապրլի 16-ի դեպքերը: Այդ օրվա հայտնի իրադարձություններից հետո տարբեր միջավայրերում տեղի ունեցող քննարկումներում հաճախ է օգտագործվում «Ֆրաու Ռուբո» եզրույթը: Նեմեցին խորհուրդ եմ տալիս կռահել, թե ում մասին են այդպես ասում: Համոզված եմ նրա սերժանտական միտքը եւ սաշիկական ինտելեկտը գոնե այսքանը հասկանալու հնարավորություն տալիս են»:
Ի դեպ, երեկ «Փարվանայի» խնջույքին մասնակցել է նաև հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանըով մի լավ պարել է, ապա մոտավորապես այսպիսի կենաց ասել. «Քեֆ կազմակերպելով` Սամվել, չես պրծնի, պետք է գործ էլ անես»:
Մնում է տեսնել, թե գործ ասվածը ինչպես են ընկալելու Սամվելն ու իրեն շրջապատող մարդիկ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 19-ին ժամանել է Չիկագո՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը: Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` նույն օրն Էդվարդ Նալբանդյանը և հայ համայնքային կառույցների հետ հանդիպումների նպատակով Միացյալ Նահանգներում գտնվող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել են Չիկագոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին ներկա էին հայ համայնքի կրոնական, քաղաքական, հասարակական կառույցների ղեկավարներ, շուրջ չորս հարյուր համայնքի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը, հանդես գալով ելույթով, Չիկագոյի հայությանը փախանցել է ՀՀ Նախագահի ողջույնները և, մասնավորապես, ասել է. “Այս օրերին Չիկագոյում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի շրջանակներում կայանալու է Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների հանդիպումը, որին հրավիրված էր մեր երկրի ղեկավարը: Հանրապետության նախագահն այս առիթով ակնկալում էր նաև հանդիպում ձեզ՝ Չիկագոյի հայ համայնքի հետ:
ՆԱՏՕ-ի Չիկագոյի համաժողովի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում և Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձևակերպում, որը, չնայած Լիսաբոնյան հռչակագրի համեմատությամբ որոշակի փոփոխության, հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին, որոնք բազմիցս արտահայտվել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից: Այդ ձևակերպումը չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին և որոշումներին: Դա կարող է ոչ միայն վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, այլև վտանգել փխրուն իրավիճակը տարածաշրջանում՝ հատկապես Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության ֆոնի վրա:
Հաշվի առնելով այս մտահոգությունը` Հայաստանի Հանրապետության նախագահը որոշում է կայացրել չմասնակցել Չիկագոյի հանդիպմանը”:
Նախարար Նալբանդյանն իր խոսքում ներկայացրեց է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ընդգծեց Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման կարևորությունը, անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, կարևորեց ամերիկահայության դերը հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդման, ինչպես նաև սփյուռքահայության ներդրումը Հայաստանի զարգացման գործում:
Սերբիայում կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլը անակնկալի է բերել շատերին: 49,3 տոկոս ձայնով հաղթանակ է տարել 60-ամյա ընդդիմադիր թեկնածու, Սերբիայի առաջադիմական կուսակցության առաջնորդ Թոմիսլավ Նիկոլիչը: Թեև նախնական տվյալներով հաղթած ազգայնական թեկնածուի առավելությունը մյուս թեկնածուի` նախկին նախագահ Բորիս Տադիչի հանդեպ ընդամենը 1.5-2 % է, այնուամենայնիվ, Տադիչն արդեն ընդունել է իր պարտությունը և անգամ հանդես եկել շնորհավորական ուղերձով` մաղթելով հաջողություն բավական ծանր պաշտոնում:
Տադիչի պարտությունն անակնկալ էր այն պատճառով, որ թե’ նախագահական ընտրությունների առաջին փուլը, թե’ նախընտրական կանխատեսումները վկայում էին այն մասին, որ նա կհաղթի միջինում` 16% առավելությամբ: Վերլուծաբաններն արդեն իսկ որակել են ընտրության արդյունքներn որպես “քաղաքական երկրաշարժ”` հատկապես նոր կառավարություն ձեւավորելու հնարավոր խնդիրներով պայմանավորված:
Նորընտիր նախագահը նախընտրական շրջանում հայտարարել էր, որ զարգացնելու է հարաբերություններն ինչպես Եվրամիության, այնպես էլ Ռուսաստանի հետ:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը աշխատանքի հրավեր է ստացել. Առաջիկայում նա կպաշտոնավարի Սլավոնական համալսարանի՝ քաղաքականություն և իրավունք ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Այսօրվա ասուլիսում տիկին Ալավերդյանն ասաց, որ աշխատանքի այդ առաջարկությունը ստացել է Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանից:
Սլավոնական համալսարանն այժմ կառուցվածքային փոփոխության փուլում է: Ինչպես տեղեկացրեց տիկին Ալավերդյանը` առաջիկայում բուհը գործելու է 5 ինստիտուտների համակարգով: Բուհում Ալավերդյանը պատրաստվում է նաև դասախոսել. «Անելու եմ այն, ինչ արել եմ Ազգային ժողովում, Դասախոսելու եմ, բացատրելու եմ, ոգևորելու եմ, որ երկիր ունենք, աշխարհը չունի, ցավոք սրտի, պետությունը կաղում է բոլոր ոտքերի վրա, չեմ ցանկանում թիվն ասել, որ չվիրավորվեն»:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղարի համար ԱԺ ընտրությունները ընդդիմության ինքնաբացահայտման առիթ դարձան. «90 թվականից սկսած` ովքեր ընդդիմադիր ուժ են հանդես եկել, ինքնաբացահայտվեցին: 2004-ին հզոր ալիք բարձրացրած ուժերը տեսանք՝ որտեղ են հայտնվել: Չի կարելի մի քաղաքական դիրքորոշում ունենալով՝ գնալ այլ ճամբարում քո խնդիրները լուծել»:
Տիկին Ալավերդյանը կրկնեց այն տեսակետը որ վերջին օրերին շատ է շրջանառվում. «Պետք է կանգնեմ ՀԱԿ-ի դիրքերում ու չհասկանամ, ինչո՞ւ հրաժարվեցին Երևանի քաղաքապետարանի ավագանու մանդատից ու այստեղ պահում են: Ինքս կողմնակից չեմ մանդատից հրաժարվելուն: Բայց ՀԱԿ-ի անդամ քաղաքական ուժերը, որոնք 2007-ին անթաքույց չարությամբ «Ժառանգությունից» պահանջում էին վայր դնել մանդատները` հիմա իրենցից պետք է նույնը պահանջեն»:
«Ժողովուրդ». Նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստին զուգահեռ քաղխորհրդի նիստ է անցկացրել նաև ՕԵԿ-ը: թերթի տեղեկություններով’ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն իր կուսակիցներին հայտնել է, որ իրենք նախարարական 2 պորտֆել են ունենալու’ գյուղատնտեսության և արտակարգ իրավիճակների: Միևնույն ժամանակ նշվել է, որ ՕԵԿ խմբակցությունում կլինեն այն անունները, որոնք արդեն հրապարակվել են: Ինչ վերաբերվում է Սերժ Աարգսյանի փեսայի ընկերներին’ ՕԵԿ ընտրացուցակում ընդգրկված Նելսոն Զուրոյանին ու Դավիթ Կարապետյանին, ապա նրանք մանդատ չստանալուց հետո տևական ժամանակ է’սառեցրել են իրենց հարաբերությունները ՕԵԿ-ի հետ: Ըստ թերթի տվյալների’նրանց ասվել է, որ առաջիկայում մանդատից կհրաժարվեն Իշխան Խաչատրյանն ու Սամվել Թադևոսյանը’ Աժ-ում ճանապարհ բացելով երիտասարդ ՕԵԿ-ականների համար:
«Հայկական ժամանակ». Թերթը, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներին, գրում է, որ ռուսաստանյան որոշակի շրջանակներ փորձում են Սերժ Սարգսյանին համոզել` ՀՀ վարչապետ նշանակել «երկու Կարեններից մեկին»:
«Խոսքը Երեւանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմբանկի» տնօրենի տեղակալ Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար, թիվ 32 ընտրատարածքի ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի մասին է: Մեր աղբյուրները վկայում են, որ այս տարբերակին դեմ չէ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Սերժ Սարգսյանն էլ, մեր տեղեկություններով, վերջնական որոշում դեռեւս չի կայացրել: Գործող վարչապետի թեկնածությունը նրա համար ընդունելի է միջազգային «ֆեյսի» համար: Սակայն նրան մտահոգում է Տիգրան Սարգսյանի ցածր հեղինակությունը հանրապետության ներսում:
Համաշխարհային բանկը հրապարակել է 155 երկրների լոգիստիկ ենթակառուցվածքների վարկանիշային աղյուսակը:
Լոգիստիկ ենթակառուցվածքների վարկանիշային աղյուսակը հրապարակվում է երրորդ անգամ: Այն կազմում են լոգիստիկ բիզնեսի ներկայացուցիչների հարցումների արդյունքներով:
Հարցվածները 1-5 բալանոց համակարգով գնահատում են այն երկրները, որոնք լավ են ճանաչում: Գնահատվում են լոգիստական ու մաքսային ծառայությունները, տրանսպորտային ենթակառուցվածքները, լոգիստական ծառայությունները, բեռների տեղափոխման վերահսկման հնարավորությունը, միջազգային բեռնափոխադրումների կազմակերպումը և ճիշտ ժամանակին առաքումը:
Հայաստանը ՀԲ-ի լոգիստիկ ենթակառուցվածքների վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 100-րդ տեղը` 2.56 միավորով:
Աղյուսակի առաջին հորիզոնականում է հայտնվել Սինգապուրը` 4.01 միավորով, երկրորդը Հոնգկոնգն է: Երրորդ տեղում է Ֆինլանդիան: Ցանկը շարունակում են Գերմանիան, Նիդերլանդները, Դանիան, Բելգիան, ԱՄՆ-ն:
Մեր հարևան երկրներից Թուրքիան վարկանիշային աղյուսակում հայտնվել է 27-րդ տեղում, Վրաստանը` 77-րդ, իսկ Ադրբեջանը 116-րդ տեղում: Իրանը 112-րդ տեղում է, իսկ Ռուսաստանը` 95-րդն է:
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօր անպատճառ պետք է ասուլիս տար մարելու բոլոր այն հետաքրքրասիրության դրսևորումները, որ ծագել էին երեկվա ՀՀԿ -ի գործադիր մարմնի նիստի հետ կապված: Ու որը մեծ հաշվով ոչինչ չտվեց դրա ավարտին անհամբեր սպասողներին:
Առաջինը, որ Գրիգորիչը մտածել է դեռ ճանապարհին, Հովիկ Աբրահամյանի հարցն է եղել. Ի՞նչ պիտի պատասխանի` թե ինչու երեկ նա չի ներկայացել ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, ուստի ասուլիսում հայտարարեց, որ նա վատառողջ է, մի փոքր անկողնային, և աշխատանքի դուրս կգա մի քանի օրից: Բայց դա չխանգարեց, որ Սահակյանը պնդի` թե նրա համար նախատեսված է բարձր դերակատարում: «Ես ուզում եմ, որ ՀՀԿ-ի բարձր դերակատարում ունեցող անձինք շարունակեն բարձր դերակատարում ունենալ»,-ասաց Գրիգորիչը համարելով իրեն դրանցից մեկը:
Լրագրողների հաջորդ հարցն էլ անակնկալ չէր. «երկու ժամ շարունակ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ինչ են քննարկել, եթե, արդյունքում, ոչինչ չեն որոշել», ՀՀԿ փոխնախագահը, նախ արդարացավ, թե` նիստն այդքան չի տևել, ապա բացատրեց թե` նիստից հետո ով առանձին հարցեր էր ունենում, «բոլորի դուրս գալուց հետո մոտենում էր Սերժ Սարգսյանին»: Այդպիսի մի 5 — 6 հարց եղել է նախագահին, սակայն չմանրամասնեց թե ովքեր են եղել հարց ունեցողները:
Ինչ վերաբերվում է վերջին օրերի ամենաչարչրկված հարցին` ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ մի քանի ամսով կոալիցիա կազմել հնարավոր չէ, և հուշագրերը կազմվելու են առաջիկա հինգ տարիների համար: ՀՀԿ-ն պատրաստ է համախմբել բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում և արտախորհրդարանական ուժերին: «Բացի ՀԱԿ-ից մյուս կուսակցությունների հետ հանդիպումներ կան, և այդ հանդիպումները միայն լիդերների մակարդակով չէ»,- ասաց Սահակյանը:
Իսկ վերջում` Սամվել Ալեքսանյանի և Նիկոլ Փաշինյանի «փոխադարձ սիրալիրություններին» անդրադառնալով, ասաց թե` Աստված է կանչում, որ ընդդիմությունն ընդունի Սամվել Ալեքսանյանի հրավերը և բոլորով միասին քեֆ անեն Փարվանայում ու ժողովուրդը հանգիստ ապրի:
«Հայկական ժամանակ». Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ գործընկերներին տեղեկացրել է, որ նախարարական որևէ պորտֆել կստանձնի, եթե զուգահեռաբար ստանձնի նաև փոխվարչապետի կարգավիճակ:
Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Բեգլարյանին պատրաստ է նշանակել տրանսպորտի նախարար, սակայն դժվարանում է փոխվարչապետի հարցում: Եթե այնպես ստացվի, որ Տիգրան Սարգսյանը չմնա վարչապետի պաշտոնում, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին այլընտրանք չի լինի, որպես միջազգային կառույցների հետ պայմանավորվածությունների հասնելու ընդունակ վարչարար: Բայց Բեգլարյանին փոխվարչապետի կարգավիճակում չի ուզում տեսնել նաև Տիգրան Սարգսյանը, որը Արմեն Գևորգյանին համարում է իր կառավարության միակ ներկայանալի նախարարը:
Թիվ 23 ընտրատարածքում հաղթանակած թեկնածու ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանի աներհայրը` Շինանյութի Սերգեյը, չնայած նրան, որ մեծ ծախսի տակ ընկավ փեսայի նախընտրական քարոզարշավը կազմակերպելիս, մեր ունեցած տեղեկություններով առանձնակի շնորհակալություն է հայտնել իր փեսայի համար աշխատած անձանց` կլորիկ ու չաղ գումարներ տալով նրանց:
Գաղտնիք չէ, որ Բոթոյանը չնայած ՕԵԿ-ի թեկնածուն էր, իրականում միայն ՀՀԿ-ն էր շահագռգռված նրա հաղթանակով: Բոթոյանի քարոզարշավով կոնկրետ զբաղվում էր Հանրապետականը և կարելի է ասել` բավականին հաջողված. Որի համար ՀՀԿ – անդամ, Սևանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանը, մեր ունեցած տեղեկությամբ,որպես Բոթոյանի շտաբի պետ, լավ աշխատանքի համար, Շինանյութի Սերգեյից նվեր է ստացել մերսեդես ML մակնիշի ավտոմեքենա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.