18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...«Հայկական ժամանակ». Այս օրերին քաղաքական կուլիսներում չեն բացառում, որ խորհրդարանական մի քանի ուժեր փորձեն տապալել նոր ձևավորվելիք կառավարության ծրագիրը: Ինչպես հայտնի է, ըստ Սահմանադրության, մայիսի 31-ին գործող կառավարությունը պետք է հրաժարական տա, որից հետո 10 օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը, խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ, պետք է նոր վարչապետ նշանակի, 20 օրվա ընթացքում պետք է ձևավորվի նոր կառավարություն, որն էլ իր ծրագիրը պետք է ներկայացնի նոր խորհրդարանի հաստատմանը: Նախօրեին թերթի թղթակիցը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Սինասյանին հարցրել է` հնարավո՞ր է, որ այդ օրը անակնկալներ լինեն: «Դժվար է ասել, նախ պետք է տեսնել` ինչ կառավարություն է լինելու, ինչ ծրագիր է բերելու: Այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող բացառել այդ հարցի շրջանակներում, քանի որ ոչ կառավարությունն ենք մենք ձևավորողը, ոչ էլ, ըստ էության, վստահություն հայտնողը»,- ասել է Մինասյանը: Իսկ եթե վարչապետ մնա Տիգրան Սարգսյանը, ինչպես պնդում են ՀՀԿ կուլիսներում, իսկ կառավարության կազմն էլ էական փոփոխությունների չենթարկվի, օրինակ, ՀՅԴ-ն «կողմ» կքվեարկի՞ այդ կառավարության ծրագրին` հարցրել է թերթի թղթակիցը: «Դժվար է ասել, այս պահի դրությամբ որևէ նման բան չենք կարող ասել, մի բան պարզ է, որ եթե կառավարությունը նույն վարքագիծն է պահելու, արդեն ակնհայտ է, որ մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որ դեմ ենք նման վարքագծին և նման կազմին»,-պատասխանել է Արծվիկ Մինասյանը: Իսկ հավանական համարո՞ւմ եք, որ ՀՅԴ-ն էլ, ԲՀԿ-ն էլ, Հայ ազգային Կոնգրեսն էլ հավանության չարժանացնեն այդ ծրագիրը և փորձեն տապալել դրա ընդունումը: «Եկեք չշտապենք, պետք է մանրամասն քննարկենք, որպեսզի կարողանանք վերջնական դիրքորոշում ձևավորել ովքեր են կողմ լինելու, ովքեր են դեմ լինելու»,- պատասխանել է դաշնակցական պատգամավորը:
Դատական հայցի լսումը, որով ՀԱԿ–ը պահանջում է անվավեր ճանաչել մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները,
ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ հետաձգեց մինչև վաղը ժամը 12։00–ը:
Հետաքրքիր է, որ վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ներկայացրած հայցով քննությունից անմիջապես հետո ԿԸՀ–ում կհանձնվեն նույն ընտրությունների արդյունքում պատգամավորներ դարձած ՀՀ քաղաքացիների մանդատները։։
Մինչդեռ վաղվա նիստին հայցվոր կողմը պետք է ներկայացնի իր եզրափակիչ խոսքը և հիմնավորումները։
«ՉԻ» քաջատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան անցնող պատգամավոր Տիգրան Ստեփանյանը` Մասիսի Տիկոն, որը մայիսի 6-ին մեծամասնական ընտրակարգով պարտվեց ՀՀԿ-ական թեկնածուին, բավականին լուրջ կրիզիսի առաջ է կանգնել: Բանից պարզվում է` վերջինս լուրջ պարտքեր ունի մարելու ոչ միայն ՀՀ-ի բանկերին, այլև իր գործընկերներ Կարո Կարապետյանին` Ցուվեցի Կարոյին և Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանին, ում հետ նա երկար տարիներ զբաղվում է դիգվառելանյութի ներկրման բիզնեսով:
Ավելին` գործարար շրջանակներին մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրները փոխանցում են, որ Մասիսի Տիկոն պատրաստվում է պարտքի դիմաց մեկ այլ պատգամավորի փոխանցել իր հոլանդական վարդերի բիզնեսը, որը նրան բավականին լուրջ եկամուտներ է բերել տարիներ շարունակ: Ստացվում է, դեռ խորհրդարան չհասած` գործարար-պատգամավորն արդեն սնանկ է ճանաչվում: Թերթը փորձել է բացատրություններ ստանալ Ստեփանյանից, սակայն վերջինս երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ չի պատասխանել թերթի հեռախոսագանգերին:
Արդեն հայտնի է (ոչ պաշտոնական), մայիսի 31-ին կայանալիք հինգերորդ գումարման ԱԺ առաջին նիստին մասնակցող քաղաքական ուժերից ՀԱԿ-ի, Ժառանգության, ՕԵԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորների կազմը.
ՀԱԿ-ից խորհրդարան են անցնում՝ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը և Գագիկ Ջհանգիրյանը:
ՕԵԿ-ից խորհրդարան կգնան Հեղինե Բիշարյանը, Խաչիկ Հարությունյանը, Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանը, Սամվել Թադևոսյանը և Կարեն Բոթոյանը:
ՀՅԴ-ց՝ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը և Արայիկ Գրիգորյանը:
«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» միասնական ցուցակից խորհրադարանում կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալիկ Արզումանյանը և Ռուբեն Հակոբյանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունիցհայտնում են, որ Հունիսի 4-ին Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և այցելության ընթացքում նախատեսված են ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Երեւանում կայանալիք բանակցությունների օրակարգում են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը, քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:
Մայիսի 28-ի մասին շատ է խոսվել ու գրվել: Համոզված եմ, դեռ էլի է խոսվելու: Եվ բնական է, որովհետեւ սա մի բացառիկ իրադարձություն էր, որին մենք սպասել էինք երկար, որի մասին երազել էինք դարեր, եւ որի համար իրենց զոհաբերել են ազգի լավագույն զավակները: Այդ օրը մենք շրջեցինք պատմության անիվը եւ շրջեցինք ցանկալի ուղղությամբ: Իրականում դարակազմիկ այդ փոփոխությունը, սակայն, կատարվել էր ավելի շուտ, կատարվել էր մեր հոգեբանության եւ քաղաքական մտածողության մեջ, երբ հայրենաբնակ հայությունը հասկացավ, որ սեփական հողի վրա պետք է ապրել ո՛չ թե որպես համայնք, այլ որպես պետություն, պետք է կռվել ո՛չ թե որպես ֆիդայական ջոկատ, այլ որպես բանակ: Ապրել ու պայքարել որպես Հայաստան. ահա սա էր նոր հոգեբանությունն ու քաղաքական մտածողությունը: Եվ մայիսյան հերոսամարտերը խարսխված էին առաջին հերթին հենց սրանց վրա: Մայիսի 28-ին թղթի վրա արձանագրվեց այն, ինչ տեղի էր ունեցել մեր մտածողության մեջ եւ կռվի դաշտում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ վհատվածները լցվեցին հույսով, հավատացին իրենք իրենց եւ փոխեցին իրենց վերաբերմունքը Հայաստան երկրի հանդեպ: Մայիսի 28-ն ինձ համար հատկապես թանկ է նրանով, որ այդ օրը մենք փոխեցինք մեր ինքնագնահատականը:
Ավելին՝ փայլուն ճակատամարտերն ու քաղաքական անկախության հայտը փոխեցին նաեւ օտարների գնահատականը: Մայիսի 28-ից ընդամենը մեկ շաբաթ առաջ շատերի համար չկար Հայաստան եւ չկար հայություն՝ որպես քաղաքական գործոն: Այդ օրը մենք բոլոր հարևաններին, հեռու եւ մոտիկ բարեկամներին ու թշնամիներին ասացինք, որ մենք կանք եւ կանք որպես լրջագույն գործոն տարածաշրջանում: Այդ օրը մենք բոլորին ասացինք, որ մենք կանք եւ չենք պատրաստվում չլինել, որ մենք ազգ ենք ու պետություն, ունենք շահեր եւ նպատակներ, որ վճռականորեն պաշտպանելու ենք մեզ, մեր շահերը եւ հետապնդելու ենք ազգային նպատակները:
Մյուս կողմից՝ մեր հռչակած հանրապետությունը որդեգրեց ամենաառաջադեմ գաղափարները, ժողովրդավարության եւ իրավունքի այն ամենաբարձր նշաձողերը, որոնք այդ պահին գոյություն ունեին աշխարհում: Մենք պետականորեն որդեգրեցինք համամարդկային ու ազգային արժեքներ՝ համոզված լինելով, որ դրանք փոխլրացնում են միմյանց:
Մենք հեռու ենք մեր առաջին հանրապետությունը իդեալականացնելու մտքից: Չենք մոռացել, որ այն նաեւ սովի, համաճարակների, գաղթականության եւ կիսամեռ որբերի երկիր էր: Բայց դրանով նա մեզ համար դառնում է ավելի թանկ: Մայիսի 28-ին հիմք էր դրվել նոր պետական կառույցի, որն ստանձնել էր մի հինավուրց ժողովուրդ կործանումից փրկելու առաքելությունը:
Սակայն, կրկնում եմ, կատարվել էր ամենակարևորը. ծնվել էր հոգեբանորեն եւ քաղաքականապես նոր հայը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիս խաղաղ աշխատանք եւ պետության հպարտ քաղաքացուն վայել նկարագիր: Մաղթում եմ, որ միշտ արժանի լինենք մայիսի 28-ը նախապատրաստած հերոսների սխրանքին ու երազանքին»:
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերում ԲՀԿ-ի ընդդիմություն դառնալու հանգամանքին, պատասխանել է թե ո՞վ ասաց, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ընդդիմություն է:
Շիրակի մարզի թղթակիցը նաև փոխանցում է, որ վարչապետը շեշտել է, որ իրենք հարգում են իրենց գործընկերների որոշումը եւ համոզված են, որ իրենց համագործակցությունը շարունակվելու է: Հարկ է նկատել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզ էր այցելել Գյումրիի Մուշ-2 թաղամաս, ծանոթանալու բնակարանների շինարարությանը, որտեղ շահագործման է հանձնվելու 22 բազմաբնակարան շենք իր 1050 բնակարաններով: Վարչապետը ասել է, որ յուրաքանչյուր շահառու ինքն է ընտրելու իր բնակարանի գույնը:
«Հայկական ժամանակ». Թերթն անդրադառնում է ԲՀԿ-ի քվոտայով ազատ մնացած ԱԺ փոխնախագահի պաշտոնը ՕԵԿ-ին տալու խնդրին, ինչին ՀՀԿ վերնախավի մի ներկայացուցիչ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում այսպես է արձագանքել. «Ինչո՞ւ պիտի 5-6 հոգի ունեցող խմբակցությանը ԱԺ փոխնախագահի պաշտոն տանք»:
«Այնուհանդերձ, այս հարցը դեռ որոշված չէ: ըստ իշխող վերնախավում շրջանառվող լուրերի, եթե ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնը տրվի «Օրինաց երկրին», ապա այդ պաշտոնում կին կնշանակվի: Իսկ այդ կինը, բնականաբար, պետք է լինի Հեղինե Բիշարյանը, եւ եթե Բիշարյանը, որն ի սկզբանե կայացրած որոշմամբ, պետք է ղեկավարեր ԱԺ ՕԵԿ խմբակցությունը, ստանձնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը, ապա ՕԵԿ խմբակցությունը կղեկավարի Մհեր Շահգեդլյանը»,- գրել է «ՀԺ»-ն:
ՀՀՇ վարչության նախկին նախագահ, այժմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արարատ Զուրաբյանը տևական ժամանակ է`դադարեցրել է իր շփումներն այդ կուսակցության հետ: «Ժողովուրդ»-ը գրում է որ Ինչպես պնդում են իր աղբյուրները, այն բանից հետո, երբ ԱԴԿ-ն մտավ «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակ`առանց դաշինք կազմելու, Զուրաբյանը հայտարարել էր, թե դա նվաստացուցիչ է իրենց կուսակցության համար, և հրաժարվել էր ցուցակում տեղ զբաղեցնելուց: Դրանից հետո, ըստ թերթի աղբյուրների, Զուրաբյանը սառեցրել է իր հարաբերությունները ԱԴԿ ու նրա ղեկավարության հետ. նա չմասնակցեց այդ կուսակցության քարոզարշավին, հիմա էլ չի գնում գրասենյակ: Հատկանշականն այն է, որ Ջուրաբյանը նախկինում միշտ մասնակցել է ԱԴԿ-ի և հատկապես ԱՄՆ դեսպանի, դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումներին: Մինչդեռ այս անգամ նա բացակայել է հանդիպումից: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԴԿ-ից կամ Զուրաբյանից պարզաբանումներ ստանալ, բայց ոչ ոք չի պատասխանել հեռախոսազանգերին:
«Տեր-Պետրոսյանն այն ժամանակ ասաց, որ եթե ԲՀԿ-ն սահմանազատվի այս ռեժիմից, նաև Ռոբերտ Քոչարյանից, ապա հնարավոր է համագործակցել ԲՀԿ-ի հետ ընտրությունների վերահսկման շուրջ»,- այսօր, հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը`նշել է Զուրաբյանը ընդգծելով միասնական շտաբի ձևաչափում համագործակցությունը, որի արդյունքում փլուզվեց կոալիցիան:
Մեկնաբանելով կոալիցիան լքելու ԲՀԿ-ի որոշումը Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ զուտ դասական առումով, եթե «Բարգավաճ Հայաստանը» չի վերցնում որևէ պորտֆել իշխանության մեջ, դառնում է ընդդիմություն, սակայն ընդդիմադիր կեցվածքը պետք է ԲՀԿ-ն որոշի:
Նա առայժմ հստակ չի համարում ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի հետագա համագործակցության հարցը. «Խորհրդարանի ձևաչափը կարող ենք օգտագործել»,- ասում է Զուրաբյանը:
Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե ԲՀԿ-ի որոշման մեջ խառն է Ռոբերտ Քոչարյանի մատը,Զուրաբյանը նշեց, թե Քոչարյանի միջամտությունը չի տեսնում. « Ես ընդհանրապես տեսիլքներ ունենալով չեմ տառապում»,- նշել է նա:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.