23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի առանցքային դեմքերը` ի դեմս ՀՀԿ փոխնախագահ Գալուս Գրիգորիչի, հանդարտության կոչ են արել ՀՀԿ-ականներ Ռուբեն Հայրապետյանին ու Աշոտ Աղաբաբյանի: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
«Նրանց հորդորել են վերջ տալ Հրազդան մարզադաշտի շուրջ քննարկումներին եւ այդ թեմայով փոխադարձ վիրավորանքներին: Ավելին, երկու կողմին էլ հատուկ զգուշացրել են, որ այս օրերին իրենց ավելորդ գլխացավանքներ ու նոր սկանդալներ պետք չեն, որովհետեւ այդ ամենը մութ ու չար ուժեչը կարող են օգտագործել ՀՀԿ-ի դեմ: Նույն տեղեկությունների համաձայն` ասում են, որ Ռ. Հայրապետյանը, իր ոճին հավատարիմ մնալով` ասել է. «Իմ ճիշտը ճիշտ ա, ուրիշ հարց ու պատասխան չի կարա ըլնի: Իսկ խաղեր տվողներին ես գիտեմ, թե ոնց ա պետք պատասխանել»: Ինչ վերաբերում է Ա. Աղաբաբյանի ապա նա էլ իր հերթին նշել է, որ կա օրենք, եւ որ ինքը իր գործերը կառավարում է օրենքի տառին ու ոգուն համապատասխան»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը
Սիրելի հայրենակիցներ,
Քույրեր, եղբայրներ,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում իմ եւ իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում եւ ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը:
Քարոզարշավի ողջ ընթացքում մենք հանդես ենք եկել նույն դիրքերից: ԲՀԿ-ն ժողովրդի դատին էր ներկայացրել համապարփակ ծրագիր: Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականություն՝ չեմ հետապնդում որեւէ անձնական շահ: Ավելին, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու եմ:
Խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» ստացավ մոտ կես միլիոն ձայն: Այդ մարդիկ քվեարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ եւ պահանջելով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ:
Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձեւավորելու եւ իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը:
ԲՀԿ-ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում: Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն եւ մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում։
Ազգային ժողովում ԲՀԿ-ն ունենալու է շատ ակտիվ եւ գործունյա խմբակցություն: Ես խոստանում եմ, որ մեր պատգամավորները մշտապես լինելու են ժողովրդի կողքին, բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են մեր քաղաքացիների իրավունքներն ու շահերը:
Անկեղծորեն հաջողություն եւ արդյունավետ աշխատանք եմ մաղթում Հայաստանի նոր ձեւավորվելիք կառավարությանը` ի բարօրություն մեր երկրի եւ ժողովրդի:
Հավաստի աղբյուրներից տեղեկացել եմ, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն շարունակում է իր ջանքերը սփյուռքի հետ հայ–թուրքական խնդիրների շուրջ անձամբ «երկխոսություն» սկսելու ուղղությամբ։ Այս ամսվա սկզբին Դավութօղլուն դարձյալ հանդիպեց ամերիկահայերի հետ` ի շարունակություն մարտին Վաշինգտոնում ունեցած իր հանդիպումներին։
Մայիսին տեղի ունեցած խոսակցության ժամանակ, նրա հայ զրուցակիցներն անկեղծորեն խորհուրդ տվեցին Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, որ Անկարան պետք է հետամուտ լինի ցեղասպանության ճանաչման և հատուցման հայկական պահանջներին, և միայն դրանից հետո կարող է խոսք գնալ որևէ «հաշտեցման» մասին։ Թուրքական կողմը, ինչպես հայտնում են, արտահայտել է այս փշոտ հարցերը քննարկելու իր ցանկությունը սփյուռքի ներկայացուցիչների հետ։
Չնայած Դավութօղլուի թվացյալ անկեղծությանը՝ հայերն ունեն իրենց հիմնավոր պատճառները նման նախաձեռնություններին չվստահելու` հաշվի առնելով տասնամյակներ շարունակ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը և սփյուռքի, Հայաստանի ու Արցախի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը։ Հայերը նաև կասկածում են, որ Թուրքիայի պաշտոնատարները կարող են շահագործել սփյուռքի հետ հանդիպումները որպես քարոզարշավ համաշխարհային հասարակական կարծիքում դիվիդենտներ ստանալու համար։
Այնուամենայնիվ, կարելի է հարց տալ, թե ինչու է Թուրքիայի գերզբաղված արտաքին
գործերի նախարարն իր թանկագին ժամանակը հատկացնում և այդքան ջանքեր գործադրում վերջին շաբաթներին հայերի հետ մի շարք առանձին հանդիպումներ ունենալու համար։
Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ թուրք ղեկավարներին խիստ մտահոգում է Հայոց ցեղասպանության գալիք 100–րդ տարելիցը։ Անկարան հավանաբար գիտակցում է, որ եթե չձեռնարկի պրոակտիվ քայլեր, ապա չի կարող հակազդել 2015 թվականին աշխարհով մեկ հայկական միջոցառումների ստեղծած հակաթուրքական քարոզարշավին։
Երկրորդ հնարավոր պատճառը, թե ինչու է Թուրքիայի կառավարությունը ցանկանում խոսել սփյուռքի հայերի հետ, Եվրոպական Միությանն անդամակցելու իր երկար տարիների շահագրգռվածությունն է։ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլլանդը զգուշացրել էր, որ մինչև Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիան կմերժի ԵՄ անդամակցության նրա դիմումը։
Թուրքիայի նախաձեռնությունների երրորդ հնարավոր բացատրությունն այն է, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանն այժմ ավելի ազատորեն կարող է զբաղվել հայ–թուրքական հարցերով, քանի որ իր իշխող կուսակցությունը վայելում է խորհրդարանի մեծամասնությունը և իրեն հակառակորդ բարձրաստիճան զինվորականներից շատերը նստած են բանտերում։
Անկախ այն հանգամանքից, թե ինչու է Թուրքիան փորձում կապեր հաստատել սփյուռքի հետ այս պահին, հայերը պետք է ընդունեն բացառապես իրենց ազգային շահերից բխող որոշումներ առ այն, թե արդյոք սա այն պատեհ առիթն է փորձարկելու թե Թուրքիան պատրաստ է դիմակայելու Հայոց ցեղասպանության աղետալի հետևանքները։
Այնուամենայնիվ, նախքան սփյուռքի ղեկավարները կարձագանքեն Դավութօղլուի «երկխոսություն» սկսելու համառ ջանքերին, նրանք պետք է խնդրեն թուրք պաշտոնատարներին հստակեցնել իրենց իսկական նպատակները` առնելով որոշ դրական քայլեր. օրինակ` Աղթամար կղզու վրա գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին վերադարձնել Թուրքիայի հայոց պատրիարքարանին։ Այս պատմական եկեղեցին ներկայումս պատկանում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը և գործում է որպես թանգարան: Անշուշտ, Թուրքիայի կառավարությունը պետք է շատ ավելին անի, քան զբոսաշրջության նպատակներով մի քանի եկեղեցիների վերանորոգումը և Ստամբուլում հայկական համայնքին մի շարք կալվածքներ վերադարձնելը։ Կան հազարավոր առգրավված եկեղեցիներ և համայնքին պատկանող կալվածքներ Թուրքիայի ամբողջ տարածքում, որոնք պետք է վերադարձվեն իրենց օրինական հայ տերերին։
Հայերի հետ «հաշտեցման» ցանկության անկեղծությունը փաստելու համար Թուրքիան պետք է անմիջապես դադարեցնի ցեղասպանության ժխտումը, վերացնի Թուրքիայի քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը և վերջ դնի Հայաստանի և Արցախի նկատմամաբ թշնամական վերաբերմունքին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայի կառավարությունն ինքնակամ և առանց վերապահության չի բավարարի հայերի պահանջները, և որ բոլոր առկախված հարցերը պետք է լուծվեն մի օր անմիջական բանակցությունների միջոցով՝ սփյուռքի կազմակերպությունների ղեկավարները պետք է պատրաստվեն դրան ի վերջո։ Այս առումով, որպես նախընթաց կարևոր է վերանայել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Սաբրի Չաղլայանգիլի և հայկական երեք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ 1977 թվականի Շվեցարիայի Ցյուրիխի քաղաքում տեղի ունեցած հանդիպման արձանագրությունները:
Ստորև ներկայացնում եմ որոշակի գաղափարներ, որոնք պետք է նկատի առնվեն նախքան Թուրքիայի ղեկավարների սփյուռքի ներկայացուցիչների միջև որևէ հետագա հանդիպումներ կամ քննարկումներ ունենալը՝
1. սփյուռքի ընտրված ներկայացուցչական մարմնի բացակայության դեպքում, գլխավոր հայկական կազմակերպությունները, դիվանագիտության և բանակցություններ վարելու ոլորտում փորձ ունեցող մասնագետների աջակցությամբ, պետք է ձեռնամուխ լինեն միասնական ռազմավարության և Թուրքիայի նկատմամբ պահանջների ցուցակի մշակմանը։ Ոչ մի հայկական կազմակերպություն կամ անհատ չպետք է ներգրավվի Թուրքիայի հետ առանձին բանակցություններում, որպեսզի Անկարան չկարողանա պառակտումներ ստեղծել սփյուռքում,
2. պարտադիր է, որ սփյուռքի ներկայացուցիչները համաձայնեցնեն բանակցություններ վարելու հարցում ունեցած իրենց դիրքորոշումները Հայաստանի և Արցախի ղեկավարների հետ`Թուրքիայի հարցում միասնական դիրքորոշում ապահովելու համար։
Նորմալ հանգամանքներում Թուրքիայի դիվանագետները հայկական հարցերը կբարձրացնեին Հայաստանի հետ անմիջական բանակցությունների ընթացքում։ Սակայն հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հայ–թուրքական արձանագրությունների խափանումը մինչև Արցախի հակամարտության ավարտը, Թուրքիայի ղեկավարներին ոչ մի այլընտրանք չի մնում քան կապ հաստատել սփյուռքի հետ և զբաղվել իր իրավացի պահանջներով։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կ. Գևորգյան
ՆԱԹՈ-ի Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՆԱԹՈ-ի ձեւակերպումը կը հակասէ միջազգային ընտանիքին կողմէ համաձայնեցուած միջնորդական առաքելութեան ձեւաչափին` ԵԱՀԿ-ի որդեգրած սկզբունքներուն:
Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան համաձայն, նման ձեւակերպում ոչ միայն կը հարուածէ Արցախի բանակցային գործընթացը, այլ նաեւ կը քաջալերէ Ատրպէյճանի զինուժի պիւտճէի ուռճացումը:
Հասկնալի է, որ այստեղ պաշտօնական Երեւանը կը դիմէ դիւանագիտական մարտավարական քայլի: Այսպիսով, կ՛ընդգծուի ՆԱԹՈ-ԵԱՀԿ կառոյցներու միջեւ հակասական երեւոյթ մը: Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը Շիքակոյի վեհաժողովին կամ Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութեան կողմէ ՆԱԹՈ-ԵԱՀԿ կառոյցներու միջեւ երեւցած հակասութիւնը ցոյց տալը ի հարկէ չի յաջողիր վերաշարադրել այն ձեւակերպումը, որ իբրեւ փաստաթուղթ վերջնականացած է ՆԱԹՈ-ի վեհաժողովին մասնակիցներուն կողմէ:
Այս առիթով կը հնչեն հիմնաւորեալ քննադատութիւններ` մատրիտեան սկզբունքներուն յղում կատարելու կամ ինքնամեկուսացման քայլ առած ըլլալու առումներով: Նշենք, որ ՆԱԹՈ-ի նկատմամբ Հայաստանի Հանրապետութիւնը ցարդ կը վարէր բնականոն յարաբերութիւններ, անհատական գործընկերութեան թէ ՆԱԹՈ-ի զօրավարժութիւններուն ընդգրկուելով եւ կամ ՆԱԹՈ-ի ձեռնարկած խաղաղապահ առաքելութիւններուն մասնակցելով: Աւելի՛ն. ՆԱԹՈ-ի պաշտօնական բանբերները քանի մը անգամ յայտարարած են, որ գոհ են Երեւանի հետ իրենց կառոյցին ծաւալած համագործակցութենէն եւ թէ համագործակցութեան յաւելեալ խորացում կախեալ է Երեւանի հայեցողութենէն: Մինչ, ՆԱԹՈ-ի անդամակցութեան համար անվերջ նկրտումներու մէջ եղող Վրաստանը կը շարունակէ ժխտական պատասխան ստանալ ՆԱԹՈ-ի ղեկավարութենէն:
Վրաստանի անդամակցութեան դիմումի մերժումը ՆԱԹՈ-ի կողմէ պարզ է, որ ռուսական կողմի նկատառումով է: Նոյնքան պարզ է, որ Հայաստանի հետ բնականոն յարաբերութիւններու պահպանումը եւ առկայ համագործակցութեան ձեւաչափերն ու տարողութիւնները ընկալելի համարելը կամ դրական գնահատական տալը նոյն ՆԱԹՈ-ի կողմէ դարձեալ ռուսական կողմի նկատմամբ ոչ հրահրիչ քայլեր առնելու մօտեցումներէն կը բխի: Ի վերջոյ Հայաստանի Հանրապետութիւնը Հարաւային Կովկասի մէջ իբրեւ ռուսական յենակէտ կ՛ընկալուի ՆԱԹՈ-ի կողմէ:
Հիմա արեւմտեան նոյն այդ ռազմական կառոյցին կողմէ Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան գերադասումը` ազգային ինքնորոշման միջազգային իրաւունքի սկզբունքէն, անկախ անկէ, որ կ՛անտեսէ ԵԱՀԿ-ի որդեգրած արժեչափերը, խորքին մէջ կը հակասէ այս հարցին մէջ ռուսական գերակայ միջնորդութեան, որ քանի մը առիթներով խօսած է երկու սկզբունքներուն` տարածքային ամբողջականութեան եւ ինքնորոշման իրաւունքի հաւասարազօրութեան մասին:
Ատրպէյճանամէտ դիրքորոշումը այս պարագային միայն հակահայկականութեամբ չի բացատրուիր ուրեմն:
Տեսքով ղարաբաղեան հարցն է վիճարկելի թեման, որուն համար ալ Շիքակօ չէ մեկնած Հայաստանի Հանրապետութեան նախագահը: Բայց…
Հայկական դիւանագիտութիւնը բացակայած է այդ ձեւակերպումի մշակման գործընթացէն, ինչ որ պատասխանատուութեան կարեւոր բաժին կը բեռցնէ պաշտօնական Երեւանի ուսերուն, անկախ անկէ, որ նախագահին քայլը ճիշդ էր, թէ ոչ:
Մէկ կարեւոր հանգամանք կը մշուշապատէ իրականութիւնը: ՆԱԹՈ-ի վեհաժողովէն առաջ նախագահ Սարգսեան կը մեկնէր Մոսկուա, մասնակցելու Հաւաքական անվտանգութեան պայմանագիրի կազմակերպութեան վեհաժողովին: Կը նկատուէր այնտեղ, որ Ռուսիա-Հայաստան միջնախագահական ձեւաչափով հանդիպում տեղի չէր ունենար: Մեկնաբանութիւնները կը կեդրոնանային Երեւանի արեւմտամէտ քաղաքականութիւն կիրարկելու երեւոյթին դիմաց ցոյց տրուող հակազդեցութեան վրայ:
Հիմա ալ Հարաւային Կովկասի նկատմամբ ռուսական գործօնը շրջանցող ձեւակերպումի մը փաստը:
Առիթ ու քայլ պէտք էր հաւանաբար այս իրողութիւնը շրջելու: Հակակշիռ քայլ առնելու. ՆԱԹՈ-ի նկատմամբ կեցուածք ցոյց տալու: Պահը լիարժէք պէտք է օգտագործուէր: Շիքակոն այդ պահն էր:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 39-րդ խորհրդարանական վեհաժողովին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, որն ընթերցել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ասված է.
«Հայաստանը կարևորում է միջազգային կառույցների գործունեությանը: Այսօր խորհրդարանական դիվանագիտությունն իր ուրույն տեղն է գրավում միջպետական հարաբերությունների մեջ, հատկապես` ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման հարցերում: Միջխորհրդարանական երկխոսության հաստատումն էական նշանակություն ունի նման արժեքների տարածման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար:
«Այդ ամենն իր հերթին օգնում է տարածաշրջանային լիարժեք համագործակցության հաստատման շնորհիվ հասնել տևական խաղաղության ու կայունության հաստատման: Հայաստանը համոզված է, որ միայն տարածաշրջանային համագործակցության ընդլայնմամբ, փակ սահմանների ապաշրջափակմամբ, բազմոլորտ փոխգործակցության խթանմամբ է հնարավոր հասնել փոխվստահության, ինչն էլ հիմք կհանդիսանա խաղաղ և կոմպրոմիսային ճանապարհով բոլոր խնդիրների լուծման: Այս համատեքստում ևս կարևորվում է ՍԾՏՀԿ ԽՎ-ի դերակատարությունը:
Մեզ միավորում են միասնական նպատակները` ուղղված քաղաքական երկխոսության խորացմանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, մեր ժողովուրդների բարեկեցության ապահովմանը: ՀՀ-ն շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ և ողջունելու է տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն»,- ասված է նախագահի ուղերձում:
Հմայակ Հովհաննիսյանի արտաքսումից հետո, ԲՀԿ համամասնական ցուցակում են մնացել Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը, իսկ մինչ այդ ինքնաբացարկի դիմում ներկայացրած Ռուբեն Գևորգյանը «հետ է կանչվել» և ըստ ամենայնի մանդատ կստանա նորընտիր խորհրդարանում։ Նրան կարծես այս անգամ առավել լավ են վերաբերվում. եղբոր որդուն՝ թաղապետ, իրեն՝ մանդատ:
Բավականին զավեշտալի վիճակում է հայտնվել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:Նա մի ոտքով բնապահպանության նախարարության ճամփին է մի ոտքով ԱԺ -ի:
Ըստ մամուլի` բախտը սկսել է ժպտալ նորաթուխ հանրապետական Վիկտոր Դալլաքյանին: Նա ըստ լուրերի նշանակվելու է ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ։ Իսկ ՀՀ քաղծառայության ներկայիս նախագահ Մանվել Բադալյանը նշանակվելու է Ագրարային Համալսարանի ռեկտոր։
ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն էl սպասումների մեջ է նրան ինչ ինչ խոստումներ են տրվել և առայժմ կարծես չեն շտապում:
«Առավոտ». Թերթի խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Վասիլի Ակսյոնովի լավագույն` «Ղրիմ կղզին» վեպի սյուժեն հիմնված է ֆանտաստիկ ենթադրության վրա` ինչ կլիներ, եթե… Այդ թերակղզին իբր 1920 թվականին այդպես էլ չի միանում Խորհրդային Ռուսաստանին և զարգանում է կապիտալիստական ճանապարհով: Սակայն 80-ական թվականներին Ղրիմի բնակիչները հասկանում են, որ պետք է, այնուամենայնիվ, միանալ «մայրցամաքի» հետ, և այդ միացումը տեղի է ունենում սովետին բնորոշ հախուռն ու անտաղանդ ձևով: Միանգամից սկսվում են իրարանցում, կարգուկանոնի խզում, հերթեր և այլն: Եվ ահա բենզալցակայանում խելոք հերթ կանգնած գլխավոր հերոսի ամերիկուհի կինը ցանկանում է լիցքավորել իր ավտոմեքենան, բայց տեղացիները խցկվում են առանց հերթի` ագրեսիվորեն բացատրելով կնոջը, թե իր երկրի հոռի բարքերի ժամանակն անցել է, որ հիմա ոչ մի հերթ էլ չի լինելու` ով ուժեղ է, նա է առաջինը լիցքավորելու: Ընդ որում, այդ տեղացիները մի քանի տասնամյակ ապրել են քաղաքակիրթ երկրում, ենթարկվել են օրենքների: Բայց վերադարձավ այն դրվածքը, որին սովոր է նրանց գենետիկ հիշողությունը, և մարդիկ կրկին իրենց զգացին հարազատ տարերքում:
Մեր, ինչպես նաև նախկին կայսրության այլ ժողովուրդների հարազատ տարերքը ռուսական, ներեցեք կոպիտ բառի համար, բարդակն է, որտեղ կարելի է ապրել «տայգայի» օրենքներով` գողանալ իրարից և պետությունից, խաբել, «քցել», խցկվել առանց հերթի, անցնել կարմիր լույսի տակ, հպարտանալ սեփական օրինախախտ «շուստրիությամբ», նախանձել ուրիշների` ավելի մեծ «շուստրիությանը» և գումարած այդ ամենին` անընդհատ դժգոհել համընդհանուր բարդակից: Մեղավորն, իհարկե, իշխանությունն է, որը «ժողովրդի մասին չի մտածում»: Համաձայն եմ: Բայց սովորաբար այդ «մտածելը» մեր քաղաքացիների մեծ մասը հասկանում է որպես աշխատավարձերի, թոշակների բարձրացում, լավագույն դեպքում` որպես աշխատատեղերի ստեղծում, վատագույն դեպքում` որպես «բարեգործություն» [ինչով իշխանությունն, ի դեպ, 5 տարին մեկ զբաղվում է]: Մակայն, իմ կարծիքով, այդ ամենը իշխանության կամ պետության գործը չպիտի լինի: Իշխանության միակ պարտականությունն է կարգուկանոն պարտագրելը բարդակին սովոր ժողովրդին: Բերեմ պարզ` Ակսյոնովի նկարագրած դեպքին մի քիչ նման օրինակ: Վերջերս հերթ էի կանգնել մի հիմնարկում, որտեղ հերթը կարգավորվում է հատուկ սարքի միջոցով տրվող թղթիկներով: Ինչ խոսք` քաղաքակիրթ ձև է: Սակայն այն մարդը, որի թղթի վրա գրված էր ինձնից բարձր թիվը, անցավ ինձնից առաջ: Երբ ես ուշադրություն դարձրեցի այդ հանգամանքի վրա, առանց հերթի խցկվածը ինձ նայեց որպես այլմոլորակայինի: Բայց եթե էլի «սովետական» հերթ է լինելու, ի՞նչ իմաստ ունի «քաղաքակիրթ» ձևեր թափելը: Ի՞նչ պիտի անի իշխանությունը, տվյալ դեպքում` գեղեցիկ համազգեստով անվտանգության աշխատակիցը: Նա պետք է տարածքից դուրս հրավիրեր այդ մարդուն: Վրաստանի իշխանությունը, ինչ-որ կերպ «անկախանալով» այդ ավանդական անկարգություններից, հաջողությամբ ստիպում է իր բնակչությանը ենթարկվել որոշակի կարգուկանոնի: Բայց դա տևում է դեռ ընդամենը մի քանի տարի: Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի, եթե գա այլ` հին որակի իշխանություն: Վրացի «գաիշնիկները» մոր փորում կհայտնվեն»:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀԿ-ն որոշել է, թե ով է դառնալու ԱԺ փոխնախագահ:
ԱԺ նախագահի հարցը վերջնականապես որոշված է. դա լինելու է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իսկ փոխնախագահ, ըստ ՀՀԿ-ին մոտ թերթի աղբյուրների, կդառնա ԱԺ ներկայիս նախագահ Սամվել Նիկոյանը: Վերջինս արդեն մի քանի օր է, ամենուր հայտարարում է, որ խորհրդարանից ոչ մի տեղ չի գնալու: Թերթի աղբյուրների փոխանցմամբ , Նիկոյանը ԱԺ նախագահությունում մնալու է ի հակակշիռ Հովիկ Աբրահամյանի: Աբրահամյանն ու Նիկոյանը, ինչպես հայտնի է, շատ վատ հարաբերություններ ունեն: Այս ընթացքում, Հովիկ Աբրահամյանը փորձել է հասնել նրան, որ ԱԺ փոխնախագահ դառնա ոչ թե Նիկոյանը, այլ Գալուստ Սահակյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն, պնդել է Նիկոյանի թեկնածության վրա: Իսկ Գալուստ Սահակյանը, ըստ նույն աղբյուրների, կշարունակի ղեկավարել ՀՀԿ խմբակցությունը: ՀՀԿ քվոտայով ԱԺ գործող փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ, թերևս, կդառնա խմբակցության քարտուղարը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Ուլիխանյանին և շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Մելիք Գասպարյանին՝ համատեղ աշխատանքի համար:
Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ քաղաքապետն ասել է, որ վարչական շրջանների աշխատանքով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը և ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ և սրտացավ աշխատանք:
Տարոն Մարգարյանը նաև ասել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարը, տեղական ինքնակառավարման համակարգում ունենալով համապատասխան փորձ, պահպանելով տարիների ընթացքում ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները, նոր մոտեցումներով և կազմակերպչական ունակություններով կնպաստի Նոր Նորք վարչական շրջանի և, առհասարակ, քաղաքի հետ կապված ծրագրերի իրականացմանը:
«Առկա խնդիրների լուծման գործում պետք է համատեղենք մեր ուժերը. շարունակենք բոլոր նախանշված ծրագրերը համայնքային տնտեսության ոլորտներում և մեր աշխատանքով պետք է կարողանանք բարեկարգ ու հարմարավետ միջավայր ստեղծել մեր բնակիչների համար»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` պատասխանատու պաշտոնը ստանձնած նոր ղեկավարին մաղթելով աշխատանքային հաջողություններ:
Անդրադառնալով բնակիչների հետ հետադարձ կապի ապահովմանն ու բնակչությանը հուզող հարցերին` քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են և նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ:
Մայրաքաղաքի թիվ 5 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր է ընտրվել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Գևորգյանը: Նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռուսլան Բաղդասարյանը:
Ռուսլան Բաղդասարյանը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի քրոջ որդին է, որը 2007 -ին Դավթաշեն համայնքում գտնվող «Նաղաշ» թոնրատան մոտ տեղի ունեցած ռազբորկայի մասնակիցներից էր:
Նրան և էլի 3 անձի «Նաղաշ» թոնրատան դիմացից հրազենային վնասվածքներով տեղափոխել են « Արմենիա» բժշկական կենտրոն: Նրանք էին՝ նույն թաղամասի բնակիչներ, 1980 թ. ծնված Ռուսլան Բաղդասարյանը` որովայնի շրջանում հրազենային վնասվածքներով, 1968 թ. ծնված Գագիկ Վարդանյանը` աջ ազդրի միջին 3-րդ հրազենային վնասվածքներով, ստորին վերջույթների արյունահոսությամբ, և 1990 թ. ծնված Վանուշ Վարդանյանը` ներքին արյունահոսությամբ և ստորին վերջույթների հրազենային վնասվածքներով:
Ռուսլան Բաղդասարյանին փամփուշտը ըստ լուրերի դիպել էր «ռեկաշետով»:
Նույն կերպ թիվ 6 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրված Ռուբեն Հովսեփյանն ազատվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արտավազդ Սարգսյանը։ Վերջինս ՀՀԿ ադամ է: 2009թ. Երևանի ավագանու անդամ է: 2010-2011թթ. «Էյ-Ի-Ջի Սերվիս ՍՊ ընկերություն» փոխտնօրեն, տնօրենի առաջին տեղակալ: Իսկ 2011թ. օգոստոսի 18-ից՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ։
Աջափնյակի նոր թաղապետը պարզվում է այդ ամենի հետ մեկտեղ գիտնական է. 2006թ. նրան շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.