23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:
Մայիսի 28-ի մասին շատ է խոսվել ու գրվել: Համոզված եմ, դեռ էլի է խոսվելու: Եվ բնական է, որովհետեւ սա մի բացառիկ իրադարձություն էր, որին մենք սպասել էինք երկար, որի մասին երազել էինք դարեր, եւ որի համար իրենց զոհաբերել են ազգի լավագույն զավակները: Այդ օրը մենք շրջեցինք պատմության անիվը եւ շրջեցինք ցանկալի ուղղությամբ: Իրականում դարակազմիկ այդ փոփոխությունը, սակայն, կատարվել էր ավելի շուտ, կատարվել էր մեր հոգեբանության եւ քաղաքական մտածողության մեջ, երբ հայրենաբնակ հայությունը հասկացավ, որ սեփական հողի վրա պետք է ապրել ո՛չ թե որպես համայնք, այլ որպես պետություն, պետք է կռվել ո՛չ թե որպես ֆիդայական ջոկատ, այլ որպես բանակ: Ապրել ու պայքարել որպես Հայաստան. ահա սա էր նոր հոգեբանությունն ու քաղաքական մտածողությունը: Եվ մայիսյան հերոսամարտերը խարսխված էին առաջին հերթին հենց սրանց վրա: Մայիսի 28-ին թղթի վրա արձանագրվեց այն, ինչ տեղի էր ունեցել մեր մտածողության մեջ եւ կռվի դաշտում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ վհատվածները լցվեցին հույսով, հավատացին իրենք իրենց եւ փոխեցին իրենց վերաբերմունքը Հայաստան երկրի հանդեպ: Մայիսի 28-ն ինձ համար հատկապես թանկ է նրանով, որ այդ օրը մենք փոխեցինք մեր ինքնագնահատականը:
Ավելին՝ փայլուն ճակատամարտերն ու քաղաքական անկախության հայտը փոխեցին նաեւ օտարների գնահատականը: Մայիսի 28-ից ընդամենը մեկ շաբաթ առաջ շատերի համար չկար Հայաստան եւ չկար հայություն՝ որպես քաղաքական գործոն: Այդ օրը մենք բոլոր հարևաններին, հեռու եւ մոտիկ բարեկամներին ու թշնամիներին ասացինք, որ մենք կանք եւ կանք որպես լրջագույն գործոն տարածաշրջանում: Այդ օրը մենք բոլորին ասացինք, որ մենք կանք եւ չենք պատրաստվում չլինել, որ մենք ազգ ենք ու պետություն, ունենք շահեր եւ նպատակներ, որ վճռականորեն պաշտպանելու ենք մեզ, մեր շահերը եւ հետապնդելու ենք ազգային նպատակները:
Մյուս կողմից՝ մեր հռչակած հանրապետությունը որդեգրեց ամենաառաջադեմ գաղափարները, ժողովրդավարության եւ իրավունքի այն ամենաբարձր նշաձողերը, որոնք այդ պահին գոյություն ունեին աշխարհում: Մենք պետականորեն որդեգրեցինք համամարդկային ու ազգային արժեքներ՝ համոզված լինելով, որ դրանք փոխլրացնում են միմյանց:
Մենք հեռու ենք մեր առաջին հանրապետությունը իդեալականացնելու մտքից: Չենք մոռացել, որ այն նաեւ սովի, համաճարակների, գաղթականության եւ կիսամեռ որբերի երկիր էր: Բայց դրանով նա մեզ համար դառնում է ավելի թանկ: Մայիսի 28-ին հիմք էր դրվել նոր պետական կառույցի, որն ստանձնել էր մի հինավուրց ժողովուրդ կործանումից փրկելու առաքելությունը:
Սակայն, կրկնում եմ, կատարվել էր ամենակարևորը. ծնվել էր հոգեբանորեն եւ քաղաքականապես նոր հայը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիս խաղաղ աշխատանք եւ պետության հպարտ քաղաքացուն վայել նկարագիր: Մաղթում եմ, որ միշտ արժանի լինենք մայիսի 28-ը նախապատրաստած հերոսների սխրանքին ու երազանքին»:
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերում ԲՀԿ-ի ընդդիմություն դառնալու հանգամանքին, պատասխանել է թե ո՞վ ասաց, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ընդդիմություն է:
Շիրակի մարզի թղթակիցը նաև փոխանցում է, որ վարչապետը շեշտել է, որ իրենք հարգում են իրենց գործընկերների որոշումը եւ համոզված են, որ իրենց համագործակցությունը շարունակվելու է: Հարկ է նկատել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզ էր այցելել Գյումրիի Մուշ-2 թաղամաս, ծանոթանալու բնակարանների շինարարությանը, որտեղ շահագործման է հանձնվելու 22 բազմաբնակարան շենք իր 1050 բնակարաններով: Վարչապետը ասել է, որ յուրաքանչյուր շահառու ինքն է ընտրելու իր բնակարանի գույնը:
«Հայկական ժամանակ». Թերթն անդրադառնում է ԲՀԿ-ի քվոտայով ազատ մնացած ԱԺ փոխնախագահի պաշտոնը ՕԵԿ-ին տալու խնդրին, ինչին ՀՀԿ վերնախավի մի ներկայացուցիչ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում այսպես է արձագանքել. «Ինչո՞ւ պիտի 5-6 հոգի ունեցող խմբակցությանը ԱԺ փոխնախագահի պաշտոն տանք»:
«Այնուհանդերձ, այս հարցը դեռ որոշված չէ: ըստ իշխող վերնախավում շրջանառվող լուրերի, եթե ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնը տրվի «Օրինաց երկրին», ապա այդ պաշտոնում կին կնշանակվի: Իսկ այդ կինը, բնականաբար, պետք է լինի Հեղինե Բիշարյանը, եւ եթե Բիշարյանը, որն ի սկզբանե կայացրած որոշմամբ, պետք է ղեկավարեր ԱԺ ՕԵԿ խմբակցությունը, ստանձնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը, ապա ՕԵԿ խմբակցությունը կղեկավարի Մհեր Շահգեդլյանը»,- գրել է «ՀԺ»-ն:
ՀՀՇ վարչության նախկին նախագահ, այժմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արարատ Զուրաբյանը տևական ժամանակ է`դադարեցրել է իր շփումներն այդ կուսակցության հետ: «Ժողովուրդ»-ը գրում է որ Ինչպես պնդում են իր աղբյուրները, այն բանից հետո, երբ ԱԴԿ-ն մտավ «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակ`առանց դաշինք կազմելու, Զուրաբյանը հայտարարել էր, թե դա նվաստացուցիչ է իրենց կուսակցության համար, և հրաժարվել էր ցուցակում տեղ զբաղեցնելուց: Դրանից հետո, ըստ թերթի աղբյուրների, Զուրաբյանը սառեցրել է իր հարաբերությունները ԱԴԿ ու նրա ղեկավարության հետ. նա չմասնակցեց այդ կուսակցության քարոզարշավին, հիմա էլ չի գնում գրասենյակ: Հատկանշականն այն է, որ Ջուրաբյանը նախկինում միշտ մասնակցել է ԱԴԿ-ի և հատկապես ԱՄՆ դեսպանի, դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումներին: Մինչդեռ այս անգամ նա բացակայել է հանդիպումից: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԴԿ-ից կամ Զուրաբյանից պարզաբանումներ ստանալ, բայց ոչ ոք չի պատասխանել հեռախոսազանգերին:
«Տեր-Պետրոսյանն այն ժամանակ ասաց, որ եթե ԲՀԿ-ն սահմանազատվի այս ռեժիմից, նաև Ռոբերտ Քոչարյանից, ապա հնարավոր է համագործակցել ԲՀԿ-ի հետ ընտրությունների վերահսկման շուրջ»,- այսօր, հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը`նշել է Զուրաբյանը ընդգծելով միասնական շտաբի ձևաչափում համագործակցությունը, որի արդյունքում փլուզվեց կոալիցիան:
Մեկնաբանելով կոալիցիան լքելու ԲՀԿ-ի որոշումը Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ զուտ դասական առումով, եթե «Բարգավաճ Հայաստանը» չի վերցնում որևէ պորտֆել իշխանության մեջ, դառնում է ընդդիմություն, սակայն ընդդիմադիր կեցվածքը պետք է ԲՀԿ-ն որոշի:
Նա առայժմ հստակ չի համարում ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի հետագա համագործակցության հարցը. «Խորհրդարանի ձևաչափը կարող ենք օգտագործել»,- ասում է Զուրաբյանը:
Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե ԲՀԿ-ի որոշման մեջ խառն է Ռոբերտ Քոչարյանի մատը,Զուրաբյանը նշեց, թե Քոչարյանի միջամտությունը չի տեսնում. « Ես ընդհանրապես տեսիլքներ ունենալով չեմ տառապում»,- նշել է նա:
Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «ԲՀԿ-ն չմտավ կառավարական կոալիցիա, ինչպես որ կանխատեսում էին այս հարցում հոռետեսական տրամադրություններ ունեցող մարդիկ, այդ թվում` նաև ես: Ինչո՞ւ հոռետեսական: Որովհետև անկախ նրանից, թե ինչու այդ կուսակցությունը գնաց այդ քայլին և ինչ է պատրաստվում անել հետագայում, զուտ պետության, պետական կարևորագույն ինստիտուտի` ԱԺ-ի համար ԲՀԿ-ի` իշխանության հետ ամբողջությամբ չձուլվելը օգտակար է: Կարևոր չէ, թե ով է լավը, ով վատը` խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերն էլ ունեն իրենց լուրջ արատները: Կարևոր է, որ լինի մրցակցություն, տվյալ դեպքում` օրինագծերի, պետական խնդիրների լուծման ճանապարհների վերաբերյալ: Այո, ՀՀԿ-ն և ՕԵԿ-ն այս վիճակում էլ կարող են անցկացնել ցանկացած օրենք, բայց` ա/ մի բան է այն անցկացնել 66 ձայն կողմով, մեկ այլ բան` 100 կամ 100-ից ավելի ձայնով, բ/ իշխող կոալիցիան հնարավորություն չի ունենա խուսափելու վիճահարույց օրենքների մանրակրկիտ քննարկումից, գ/ 66 ձայնի համար անհրաժեշտ կլինի ապահովել բոլոր իշխանամետ պատգամավորների ներկայությունը, ինչը տեխնիկապես շատ դժվար կլինի, որովհետև հանրապետական պատգամավորների մի մասը (հատկապես` մեծամասնական) գերադասում է իր ժամանակն անցկացնել այլ վայրերում և ոչ խորհրդարանում: Այնպես որ` շատ ուրախ եմ, որ սխալվել եմ, և հիմա կարելի է արձանագրել, որ այս ընտրությունների արդյունքում ձևավորվել է մի Ազգային ժողով, որը մի քիչ նման է օրենսդիր մարմնի:
ԲՀԿ-ի նման կեցվածքը նաև ավելի արդյունավետ կդարձնի խորհրդարանի աշխատանքը: Փոքրաթիվ ընդդիմությունը պարտադրված է խորհրդարանի ամբիոնն օգտագործել փողոցային պոպուլիզմի համար: Դրան պիտի հակադրվեն իշխանության թևի ներկայացուցիչները, ասենք` Արտաշես Գեղամյանը կամ Հայկ Բաբուխանյանը` «բա որ դուք 1993 թվականին…» մոտիվներով: Այդ անպտուղ բանավեճում ԲՀԿ-ական պատգամավորները ստիպված կլինեին լռել, եթե կոալիցիայում լինեին: Հիմա նրանք, հուսով եմ, գործընկերների բուռն էներգիան կուղղեն կառուցողական հունով` ուշադրություն դարձնելով օրենքների, մեխանիզմների,
թվերի, տոկոսների վրա:
Կրկնեմ, էական չէ` ճիշտ են ԲՀԿ-ի տեսակետները, թե սխալ: Էական է, որ դրանք գոնե որոշ չափով կարող են լինել այլընտրանքային, ինչը շատ կարևոր է մեր հետագա զարգացման համար: Այնպես որ` «Բարգավաճի» այս քայլից շահում են բոլորը, նաև` հանրապետականները, որոնք այլևս չեն կարողանա աշխատել «թուլացած ռեժիմով», հատկապես տնտեսության ոլորտում: Դա, ի վերջո, ձեռնտու է նաև նախագահին, որը խորհրդարանական ամբիոնից լսելով տարբեր տեսակետներ` կկարողանա ճշգրիտ որոշումներ ընդունել:
Չգիտեմ` որքանով կշահի կառավարությունը, որը չորս տարվա իր վատ աշխատանքը ներկայացնում է որպես լավ աշխատանք: Բայց նրանք էլ գուցե ինչ-որ բան կհասկանան»:
Նորընտիր Ազգային ժողովի գումարման առաջին օրը «Բարգավաճ Հայաստանի» կառավարության անդամները վայր կդնեն իրենց պորտֆելները և ԲՀԿ-ն իր որոշումները չի փոխում: Այս մասին ասել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն՝ ի պատասխան այսօրվա մամուլում տեղ գտած այն հրապարակումների, թե երեկ «մերձ-ԲՀԿ-ական միջավայրում» խոսվում էր, որ ոչ բոլոր պորտֆելներն են հանձնելու: Ըստ այդմ՝ առողջապահության, սոցիալական ապահովության, քաղաքաշինության նախարարությունների պորտֆելները, մնալու են, «որովհետև Գագիկ Ծառուկյանն ասել է` կիսատ գործեր կան այդ ոլորտներում»:
Մեկ այլ հրապարակման մեջ էլ Հրանտ Բագրատյանի և ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի հարցազրույցը ներկայացված է «ԲՀԿ-ն վաղն էլ կարող է փոխել որոշումը» վերնագրի ներքո:
Նաիրա Զոհրաբյանը նաև հերքեց, թե ՀՀԿ-ի հետ չկայացած կոալիցիան առաջացրել է «բարգավաճական» որոշ գործարարների դժգոհությունն այն առումով, թե սրանով կվտանգվի իրենց բիզնես-գործունեությունը:
«Կանխատեսելով, որ տարբեր կենտրոններից համառորեն հրահրվող այս լուրերը լինելու են շարունակական, կրկին, և հույս ունեմ՝ վերջին անգամ, ասում եմ՝ «Բարգավաճ Հայաստանում» որևէ մեկը դժգոհ չէ կուսակցության կայացրած որոշումից: Որևէ մեկը կուսակցությունը չի լքելու՝ այդ որոշման հետ կապված»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը, ով նաև առաջարկում է ԲՀԿ-ն «չշփոթել որևէ այլ կուսակցության հետ»:
Նշենք, որ երեկ «ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը հայտարարել էր, որ չի հավատում «Բարգավաճի» անկեղծությանը, քանի որ սա խաղ է և ԲՀԿ-ն չի կարող գործել ընդդիմադիր դաշտում:
Պատասխանելով Ստեփան Սաֆարյանին՝ ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Մենք չենք արել որևէ քայլ, որպեսզի մեզ հավատան «Ժառանգության» այս կամ այն կուսակցության ներկայացուցիչները: «ԲարգավաՃ Հայաստանն» իր հայտարարության մեջ հստակ ասել է, թե ինքը որ դաշտում է գործելու, իսկ ինչ վերաբերում է առհասարակ «ընդդիմություն» ձևակերպմանը, ապա ես խորհուրդ եմ տալիս նայել «ժառանգության» համամասնական ցուցակի մեկից հինգ համարը, առանց որևէ բացառության. մեկ, երկու, երեք, չորս, հինգ։ Եվ եթե այդ հնգյակից որևէ մեկին կարելի է համարել ընդդիմություն, ապա ես ձեռնպահ կմնամ ավելորդ մեկնբանություններից»:
Ի պատասխան մեր ճշտող հարցի, թե այդ թվում՝ և Րաֆֆի Հովհաննիսյանին ու Զարուհի Փոստանջյանի՞ն, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց՝«առանց բացառության բոլորը»:
Ինչ վերաբերում է հարցադրմանը, թե, ի վերջո, ո՞ր՝ ընդդիմադիր դաշտում է լինելու ԲՀԿ-ն, Նաիրա Զոհրաբյանը կրկնեց. ԲՀԿ-ն լինելու է կառուցողական դաշտում: Այսինքն՝ կուսակցությունը եթե տեսնի, որ այս կամ այն քաղաքական ուժի նախաձեռնությունը, անկախ նրանից, թե ում կողմից է, բխում է ժողովրդի շահից և կարող է օգտակար լինել երկրին,ավելի լավ Հայաստան ունենալուն, ապա կմիանան, իսկ եթե խնդիրներ տեսնեն տվյալ նախաձեռնություններում ու օրենքներում, չեն միանա:
tert.am
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ չի անդրադառնում այն հարցերին որոնք ամենաշատն են հուզում հանրությանը: Այսօրվա նիստից հետո տարածվեց մի հայտարարություն, որը մեծ հաշվով ոչինչ չտվեց քաղաքական գործընթացով հետաքրքրվող մեր հայրենակիցներին.
Հաղորդագրությունում շարադրված են ստեղծված նոր քաղաքական իրավիճակում առաջիկա անելիքներն ու հիմնական քաղաքական մոտեցումները.
Սիրելի հայրենակիցներ,
Սույն թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ստանալով հասարակության ճնշող մեծամասնության քվեն, ընդլայնեց իր դերակատարությունը երկրի հասարական-քաղաքական կյանքում: Այն մեզ հնարավորություն է տալիս, կենսագործելով ՀՀԿ ծրագրային դրույթները, ապահովել Հայաստանի կայուն և շարունակական զարգացումը` դառնալով հասարակության սպասելիքների ու ակնկալվող փոփոխությունների հիմնական երաշխավորը:
Մենք շնորհակալ ենք մեր ժողովրդին և քաղաքական ուժերին այն բանի համար, որ բոլորիս մասնակցությամբ հաջողվեց լավ ընտրություններ անցկացնել մեր երկրում:
Մենք շնորհակալ ենք մեր կուսակցությանը տրված գնահատականի և նորից վստահելու համար:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ավարտում է քաղաքական խորհրդակցությունների շարքը` խորհրդարանական ընտրություններից հետո մեր երկրում ձևավորված դրական միջավայրն ամրապնդելու և զարգացմանը միտված համագործակցային մթնոլորտ ապահովելու ուղղությամբ:
Մայիսի 31-ին Ազգային Ժողովի 5-րդ գումարման առաջին նիստին ընդառաջ` ՀՀԿ-ն հայտարարում է.
1. Ստանձնելով ԱԺ-ում քաղաքական մեծամասնությանը ՀՀ Սահմանադրությամբ վերապահված պատասխանատվությունների ողջ ծավալը, մենք, ինչպես և նախկինում, հանդես ենք գալիս որպես հանրային համերաշխության և բազմակողմանի համագործակցության համոզված կողմնակից:
2. Այդ համատեքստում, մենք պատրաստակամ ենք քննարկել ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ցանկացած ողջամիտ առաջարկ` ի նպաստ մեր պետության զարգացման և յուրաքանչյուրի համար ավելի լավ Հայաստան կառուցելուն:
3. Որպես պատասխանատու քաղաքական ուժ, մեր ավելի քան 20-ամյա գործունեությունը ծառայեցրել ենք անկախ պետականության կայացմանն ու ամրապնդմանը, արել ենք հնարավորը մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման համար: ՀՀԿ-ն այսուհետ ևս, ստանձնելով հիմնական պատասխանատվություն` հաստատակամ է իր ծրագրերն իրականացնելու գործում:
Հայաստանի Հանրապետական կուսակցության
Գործադիր մարմին
Վերջին օրերի թիվ 1 հարցը` կոալիցիոն քննարկումները կամ դրանց մասին դիտարկումներն ավարտվեցին:
Գագիկ Ծառուկյանի հայտարարությամբ, որը մի փոքր անսպասելի էր նույնիսկ ոչ հասարակ մահկանացուների համար, հանրությանը քննարկելու նոր թեմա մատուցվեց. Թե հերոսական կերպար դարձած նախկին կոալիցիոն գործընկերը ինչի՞ց դրդված է մերժել ՀՀԿ կոալիցիոն ոտնձգությունները կամ կոալիցիա կազմելու պահանջը:
Հանրության աչքին Ծառուկյանի հերոսական կեցվածքն ու տպավորություն թողնելու միտումը վարկածներից մեկն է: Չնայած ԲՀԿ առաջնորդն ընդամենը նշում է, որ նպատակահարմար չի գտնում կոալիցիա մտնելը, բայց, նրա հայտարարությունն, ինչպես նաև կորուստների պատրաստ լինելու մասին հիշեցումները այլ բան են ասում:
Այս պահից սկսած դաշտը վերլուծողների ու վարկածների պակաս չի զգացվի. Քիչ հավանական է, որ առողջ դատողությունը հաղթանակել է՝ ի հեճուկս իշխանության կամքի, առավել տրամաբանական է իշխանության երկու թևերի պայմանավորվածության վարկածը:
Դա անշուշտ հասկանալի է քաղաքական հաշվարկի տեսանկյունից, սակայն մյուս կողմից էլ՝ հարց է առաջանում` Ի՞նչ էր նա այս ամբողջ ժամանակ բանակցում ՀՀԿ-ի հետ, ինչո՞ւ էր լռում այսքան ժամանակ: Ինչի՞ էին սպասում, կամ ինչը՞ այն չեղավ, վերջնական որոշման հանգելուց առաջ:
Քաղաքական դաշտում, ըստ պետքի օգտագործվող ֆիգուրները այսօր Ծառուկյանի հայտարարությունից արդեն իսկ ժամեր անց, գործուղվեցին ասելու, որ պետք չէ այս ամենի հետևում փնտրել Քոչարյանի ականջները. «Ռոբերտ Քոչարյանի անունը կապվում է արյան հետ: Հասարակությունը չի մոռացել ոչ հոկտեմբերի 27-ը, ոչ մարտի 1-ը»:
Սա կարող է մեծ հաշվով միտված լինի ժողովրդին շեղելուն, նրան հետ պահելու « թափված արյան» հոտն առնելու ու համարժեք պատասխանե պահանձելու մղումից:Հենց այստեղ է, որ գալիս է մի նոր վարկած. Խաղո՞ւմ են մարդկանց զգացումների հետ, ԲՀԿ-առաջնորդի հայտարարություններից ընդամենը ժամեր անց հայտարարելով, թե` երկրորդ նախագահի տեղը ճաղերի հետևում է, թե՞ ռեալ վտանգ են զգում նրանից:
Մեծ հաշվով, ԲՀԿ-ն շարունակում է պահպանել իր, կիսադասական իշխանական բնույթը և ինչքան էլ փորձի, դեռևս հանրությանը չի համոզել, իր քաղաքացիական արժեհամակարգ կրող կուսակցություն լինելու ոչ գաղափարական և ոչ էլ գործնական լինելու հարցում: Ու թերևս միամիտ կլինի այսօր ԲՀԿ-ին պատկերացնել իրական ընդդիմության դերում:
Կա նաև մեկ այլ վարկած. ՀՀԿ-ն ամեն կերպ կարող է ձգտել խրախուսելու ԲՀԿ-ին իրական ընդդիմություն լինելու հարցում: Դրանով լուծելով Հայաստանում ընդդիմադիր բաց դաշտը ծածկելու հարցը, ավելին` այն դարձնելով վերահսկելի և կառավարելի:
Այս պահի ուշագրավ հարցերից մեկն էլ ԲՀԿ իշխանական մասի վիճակն է: Սա է պատճառը, որ ոմանք արդեն չեն բացառում արտահոսքը ԲՀԿ-ից, մեսիջներ ուղղելով հենց այդ մասային:
Իհարկե, ԲՀԿ դեպքում էականը Ծառուկյանի կապիտալն է ու դրա անձեռնմխելիությունը, քան վարչական ռեսուրսը, քանի որ առանց վարչական ռեսուրսի նա կարող է իր ունեցած կապիտալով պահել կուսակցությունը: Իսկ հակառակը պատկերացնելը դժվար է:Եթե նրան զրկեն կապիտալից… Սակայն վարկածները շատ են, իսկ դրանք կհստակվեն, թե՞ ավելի խորհրդավոր կդառնան, ցույց կտա ժամանակը:
Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 67 անդամներ այսօր` մայիսի 24-ին, ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նրանց փոխանցմամբ` դիմում գրողների շարքում են Հայաստանի նախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ավելի վաղ ԿԸՀ ստացել էր ինքնաբացարկի 6 դիմումներ` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ անդամ Սերգո Կարապետյանից, Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ անդամ Արմեն Երիցյանից եւ «Ժառանգություն» կուսակցությունից Լարիսա Ալավերդյանից:
Նշենք, որ համամասնական ցուցակներով ընտրված թեկնածուների ինքնաբացարկի դեպքում մանդատը փոխանցվում է ըստ հերթականության` ցուցակում յուրաքանչյուր հաջորդ թեկնածուին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.