23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հունգարիայի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջան ուղղված չէ Հայաստանի դեմ և չի կարող դիտարկվել որպես վիրավորանք` ուղղված հայ ժողովրդին: Այդ մասին ասվում է Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնիի` Էդվարդ Նալբանդյանին հղած նամակում:
«Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելը ուղղված չէ հայերի դեմ, և այն չի կարող ընկալվել որպես վիրավորանք հայ ժողովրդի նկատմամբ: Սաֆարովի արտահանձնումը համապատասխանում է միջազգային նորմերին և նմանատիպ դեպքերում Հունգարիայի փորձին: Մեր գործարքը Ադրբեջանի հետ կրել է զուտ իրավաբանական բնույթ»- գրել է Մարտոնյին` ափսոսանք հայտնելով Հունգարիայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների և պաշտոնական կապերի կասեցնելու որոշման շուրջ:
Հունգարիայի ԱԳ նախարարը նաև ափսոսանք է հայտնել Բուդապեշտի հետ հարաբերությունները կասեցնելու Երևանի որոշման կապակցությամբ` ընդգծելով ավանդական բարեկամական հարաբերությունները երկու երկրների միջև և «քրիստոնեական արժեքները, որոնք հազարամյակներ շարունակ կապել են երկու ժողովուրդներին»:
Ըստ Մարտոնիի ` դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, որոնք չեն բխում Հայաստանի շահերից:
Նախարարը իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ջանքերին` բանակցությունների միջոցով «հայ-ադրբեջանական լարվածության» կարգավորման ուղղությամբ:
Վերջում Մարտոնին հավաստաիցրել է, որ Հունգարիան նախկինի պես շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ և կոչ է արել փոխադարձ ջանքեր գործադրել բարեկամական հարաբերությունների վերականգնման համար:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Ազգային Ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 10-ին ԱԺ նիստում հայտարարել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի», եթե առաջիկա տասնհինգ օրվա ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը հետ չվերցնի իր դիմումը, ապա նրա հրաժարականը կընդունվի:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրացուցակով, որի առաջին համարն էր:
Ըստ «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության,«Ժառանգություն» կուսակցության վարչությունը սեպտեմբերի 9-ի նիստում հավանություն է տվել Րաֆֆի Հովհաննիսյանի զեկուցմանը և նախագահական ընտրություններին ընդառաջ հարգել է պատգամավորական մանդատը չվերցնելու նրա որոշումը:
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի` Գեներալ Մանվելի որդին` Կարեն Գրիգորյանը վերընտրվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնում:
Հայաստանի ԿԸՀ կայքում հրապարակվել են ընտրությունների նախնական արդյունքները: Էջմիածնում գրանցված 43 հազար 138 ընտրողներից ընտրություններին մասնակցել են 14 հազար 435-ը:
Արմինե Հովհաննիսյանը ստացել է 1057 ձայն, իսկ Կարեն Գրիգորյանը` 12 հազար 468 ձայն: Անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 808:
Ազգային Ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանն ընտրվել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնում:
Ըստ Հայաստանի ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների` ընտրությունների նախնական արդյունքները: Գրանցված 125 հազար 657 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 46 հազար 93-ը:
Անդրանիկ Ավետիսյանը ստացել է 2 հազար 458 ձայն, Սպարտակ Պետրոսյանը` 2 հազար 130 քվե, ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը` 10 հազար 281, իսկ Սամվել Բալասանյանը` 27 հազար 500 քվե: 3 հազար 359 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության 5 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի փոխանցմամբ, համայնքի ղեկավարների և ավագանու անդամների ընտրություններ կանցկացվեն Արարատի և Արմավիրի՝ 97, Լոռու մարզի` 113, Շիրակի` 119, Սյունիքի 109 համայնքներում: Արտահերթ ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Արարատի մարզի Սիփանիկ համայնքում: Արարատի մարզում գրանցված են 129 թեկնածուներ, Արմավիրում` 103, Լոռիում` 166, Շիրակում` 174, Սյունիքում` 144:
Տեղեկացնենք, որ ՏԻՄ ընտրություններում գրանցված թեկնածուներից 289-ն անկուսակցական են, 342-ը` Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներ: ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի 48 թեկնածու ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 20-ը` «Հայ հեղափախական դաշնակցություն»-ը, իսկ 12-ը՝ «Օրինաց երկիր» կուսակցությունները:
Համայնքի ղեկավարի մեկական թեկնածուներ ունեն` «Ժառանգություն», Ռամկավար ազատական, Միացյալ ազատական ազգային, «Ազգային ժողովրդավարական միություն», «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները:
Քաղաքապետի պաշտոնի համար տարբեր քաղաքներում գործող քաղաքապետերի առաջադրումները քիչ չեն, սակայն, հատկապես, մեծ քաղաքներում գրանցվեցին նոր թեկնածուներ:
Էջմիածին քաղաքի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն անկուսակցականներ, գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և Արմինե Հովհաննիսյանը:
ՏԻՄ ընտրությունների նախընտրական պայքարն հարուստ էր անկանխատեսելի միջադեպերով:
Կապանում ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը ստիպեց գործող քաղաքապետ ՀՅԴ անդամ Արթուր Աթայանին ինքնաբացարկի դիմում ներկայացնել: Առանձնակի ուշադրության կենտրոնում են Գյումրիի քաղաքապետի ընտրությունները: Գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չառաջադրեց իր թեկնածությունը, փոխարենը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտ ներկայացրեց պայքարելու Գյուրիի քաղաքապետի պաշտոնի համար, առաջադրելով Սամվել Բալասայանի թեկնածությունը: Տեղեկացնենք, որ Գյումրիում քաղաքապետի պաշտոնի համար պայքարը կընթանա ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի և ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյանի միջև:
Արարատի մարզի Մասիս քաղաքում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն Մասիսի փոխքաղաքապետ, ԲՀԿ-ական Կարապետ Օհանյանն ու նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանը:
Վանաձորի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել են քաղաքապետի 5 թեկնածուներ ՀՀԿ-ական, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Լոռիի նախկին փոխմարզպետ, ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյանը, ՄԻԱԿ-ի Վանաձորի կառույցի ղեկավար Տարոն Ապրեսյանը, անկուսակցական, «Պոպուլեքս»ՍՊԸ տնօրեն Կարեն Թումանյանը և Տիգրան Գրիգորյանը:
Թիվ 1 ընտրատարածքից մեծամասնականով պատգամավոր «ընտրված» Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից հետո նույն ընտրատարածքում կրկին ընտրություններ են հայտարարվելու: Այստեղ պատրաստվում է առաջադրվել «Ժառանգության» նախկին թեկնածու Ստեփան Սաֆարյանը: «Բոլոր պարագաներում մայիսի 6-ի ընտրություններն ապացուցել են, որ ես ունեմ հաղթելու չափազանց մեծ հավանականություն` հաշվի առնելով, թե ինչ բարդ ընտրատարածքում էի առաջադրվել, ու ով էր իմ մրցակիցը, բացի այն, որ թաղային հեղինակություն էր և պետական կառույցների աջակցությունն էր վայելում: Եվ բացի այդ, ցավոք սրտի, ընդդիմությունն էր թեկնածու առաջադրել ինքնառաջադրման եղանակով: Անգամ այդ պայմաններում իմ ստացած քվեները վկայում էին հաղթանակի մասին, և այս անգամ էլ վստահ եմ, որ հաղթելու շանսերը չափազանց բարձր են»,- «Հրապարակին» ասել է Սաֆարյանը: Թերթը նշում է, որ «Ժառանգության» ներկայացուցիչը հավաքել էր ավելի քան 9 հազար քվե: Այս ընտրատարածքում առաջադրվելու որոշում է կայացրել նաև Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նա երկար ժամանակ չէր կողմնորոշվում` առաջադրվել Գյումրիո՞ւմ’ քաղաքապետի թեկնածու Բալասանյանի ընտրատարածքո՞ւմ, թե՞ Ավանում: Երեկ թերթի հետ զրույցում ասել է, որ կողմնորոշվել է` թիվ 1 ընտրատարածքում է առաջադրվելու: Նա ոչ մի ուժի աջակցություն չի ակնկալում, ներկայանալու է որպես անկախ թեկնածու: «Իմ հույսը կապում եմ ժողովրդի հետ»,-եզրափակել է մի քանի ամիս ԲՀԿ-ական եղած քաղաքագետը: «Հրապարակը» հիշեցնում է, որ առաջադրվելու մտադրություն ունի նաև լրագրող Արտակ Եղիազարյանը, ով ապրում է Ավանում:
Հրապարակ
Բառերը ամիսների և տարիների ընթացքում կորցնում են իրենց փայլը և վեր են ածվում մաշված պիտակների, որոնք կրկնվում են հենց այնպես, առանց մտածելու, իներցիայով: Քաղաքական կարգախոսների բաղադրիչը հանդիսացող բառերը` առավել ևս: «Ավազակապետություն», «լեգիտիմություն», «հանցավոր ոեժիմ»` դրանք բոլորը հրաշալի բառեր են, բալց տարեցտարի զրկվում են իրենց քաշից, կորցնում են իրենց, եթե այդպես կարելի է ասել, մագնիսականությունը: Որքան էլ դրանք դիպուկ լինեն, մարդիկ դրանցից հոգնում են: Եվ այնպես, ինչպես դրանք ասվում են մեխանիկաբար, առանց մտածելու, այնպես էլ այն «թիրախային խմբերը», ովքեր պետք է «բոցավառվեն» այդ բառերից, այլևս չեն բոցավառվում և լսում ու կրկնում են դրանք` առանց իմաստի մեջ խորանալու: Այդպիսին է մարդկային հոգեբանության առանձնահատկությունը` մեզանից շատ քչերն են կարողանում հավերժորեն մտասևեռվել մի գաղափարի վրա, և դա ունի իր թե բացասական և թե դրական կողմերը, որովհետև այդպիսին է, ի վերջո, մեր պաշտպանական մեխանիզմը: Թող ինձ ներվի այս փոքր-ինչ ցինիկ համեմատությունը, բայց եթե մարդը հարազատ է կորցրել, ապա գրեթե անհնարին է, որ կորստի 10-րդ տարում նրա զգացմունքները նույնքան սուր լինեն, որքան աոաջին տարում: Հակառակ վարքագիծը դիտվում է որպես տարօրինակ, եթե ոչ պաթոլոգիկ:
Ճիշտ նույն տրամաբանությամբ` ես չեմ լսել, որ վերջին մի քանի ամիսներին որևէ ընդդիմադիր խոսի «Մարտի 1»-ի մասին: Քաղաքական գործիչները, կարծես թե, ամեն ինչ «քամել են» իշխանության կազմակերպած այդ սպանդից, և այն դադարել է լինել «հնչեղ թեմա»: Չնայած այդ օրը սպանվել է ոչ թե մեկ, այլ տասը հայ, իսկ ոճրագործության կատարողները և դրա կազմակերպիչները չեն դատապարտվել: Հավերժորեն հնչեղ թեմաներ չկան` ճիշտ այնպես, ինչպես չկան հավերժական թարմությունը պահպանող բառեր և կարգախոսներ:
Գործիչները նույնպես «մաշվում են», կորցնում քաշը, արդիականությունը` որքան էլ մեծ լինեն նրանց արժանիքներն ու ծառայությունները: Օրինակ՝ 96 թվականին Վազգեն Մանուկյանն արդիական էր որպես իշխանության այլընտրանք, իսկ մեկուկես տարի անց արդեն հնացել էր: Մի կողմից` փոխվել էր քաղաքական կոնֆիգուրացիան, մյուս կողմից` հասարակությունը հոգնել էր նույն մարդուց նույն բաները լսելուց:
Ուզում եմ ասել, որ առաջիկա նախագահական ընտրություններում եթե ՀԱԿ-ը հանդես է գալու սեփական թեկնածուով, ապա պետք է դրսևորի որոշակի կրեատիվություն և փորձի չկրկնել հին կարգախոսները, հին փաստարկներն ու կոչերը: Դրանք այլևս չեն ընկալվի: Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ ընդդիմությունը հանդես գար նոր թեկնածուով` դա կարող է լինել ՀԱԿ-ի ներկայիս խմբակցությունից յուրաքանչյուրը: Գուցե նա չունենա քաղաքական այն փորձառությունն ու հեղինակությունը, որն ունի Լևոն Տեր-Պետրոպանը, բայց փոխարենը կկարողանա անել նոր շեշտադրումներ, որոնք թերևս ավելի հետաքրքիր կլինեն ընդդիմադիր ընտրազանգվածի համար: Իսկ առաջին նախագահը կսատարի նրան իր փորձով ու ելույթներով: Ինչպես, ասենք, Բիլ Քլինթոնը` Օբամային:
Առավոտ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Նախագահ Սերժ Սարգսյանը, հյուրերի խնդրանքով, ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, մեր երկրում ժողովրդավարության, ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից վերջին տարիներին ձեռնարկված քայլերն ու ապագային միտված ծրագրերը:
Նախագահն իր խոսքում նշել է.
«Հարգարժա՛ն դեսպաններ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ ձեզ ողջունելու նախագահի նստավայրում: Բարով եք եկել Հայաստան:
ԵԱՀԿ-ն շատ կարևոր կազմակերպություն է Հայաստանի համար և ոչ միայն այն պատճառով, որ այդ կազմակերպության շրջանակներում են ստեղծվել մի քանի ինստիտուտներ՝ Մինսկի խումբը, Բարձր մակարդակի պլանավորման խումբը, ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի ինստիտուտը, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով, այլ այն պատճառով, որ ԵԱՀԿ-ի սկզբունքները և անվտանգության համապարփակ ընկալումն ամբողջովին համահունչ են մեր պատկերացումներին: Շատ կարևոր է, որ մենք կառույցի շրջանակներում համաձայնվել ենք, որ որևէ երկրի անվտանգություն չի կարող ապահովվել այլ երկրի անվտանգության հաշվին: Մենք բարեխղճորեն կատարում ենք մեր բոլոր հանձնառությունները:
Բայց վերջերս տեղի ունեցավ մի իրադարձություն, որ ստիպում է մեզ լրջորեն մտածել մեր որոշ մոտեցումների փոփոխության մասին: Ինչպես գիտեք, Ադրբեջանում անհապաղ արդարացվեց վայրենի հանցագործություն կատարած մի անձնավորություն, և այս իրադարձությունը, իհարկե, ցավոք սրտի, մեր կարծիքով, վերջինը չէ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2007թ. Մինսկի խումբն առաջարկեց ԼՂ խնդրի կարգավորման իր տարբերակը: Շատերը հիշում են, թե ինչպես էր Ադրբեջանը հրաժարվում այդ փաստաթղթից, այնուհետև՝ դեկլարատիվ հայտարարություն արեց, որ այդ փաստաթուղթն ընդհանուր առմամբ իր համար ընդունելի է, այնուհետև սկսեց սեփական մեկնաբանությունները տալ սկզբունքներին: Հիշում եք, թե ինչպես էին նրանք փորձում մեկնաբանել ինքնորոշման իրավունքը: Հիշում եք, թե ինչպես էին նրանք փորձում մեկնաբանել «ռեֆերենդում» հասկացողությունը: Եվ սկսվեց մի ներկայացում, որի ողջ իմաստը կայանում էր հետևյալում՝ ձգել ժամանակ, կուտակել սպառազինությունների մեծ պաշար և հարմար պարագաներում ռազմական ճանապարհով փորձել լուծել ԼՂ խնդիրը:
Մեր կարծիքով, մարդասպանին արդարացնելու նպատակը կայանում է ոչ թե նրանում, որ Ալիևին անհրաժեշտ է հեղինակություն բարձրացնել իր երկրի ներսում, այլ սա մի փորձ է փորձարկելու միջազգային հանրության արձագանքները Ադրբեջանի արտառոց քայլերին: Հակառակ պարագայում, ես կարծում եմ, որ Ադրբեջանում, այդ թվում՝ նաև ղեկավար կազմում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կարող էին շատ պարզ տեսնել, թե ինչ հետևանքների կարող է բերել այսպիսի քայլը: Եվ միջազգային հանրության համբերության այդ փորձարկումը, ինչպես ասացի, վաղուց է սկսվել՝ երբ ադրբեջանցիները տարիներ առաջ սկսեցին կոպտորեն խախտել սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունները, որևէ մեկը չարձագանքեց այս կոպիտ խախտումներին: Երբ Ադրբեջանի նախագահը հրապարակավ ցուցում տվեց Գիտությունների ազգային ակադեմիային՝ շարադրել Ադրբեջանի մի պատմություն, որտեղ հայերը բնավ չպետք է լինեին, որևէ մեկը ուշադրություն չդարձրեց այս հանգամանքին: Երբ Ալիևը սկսեց հայտարարել, որ Երևանը և ընդհանրապես Հայաստանը ադրբեջանական տարածքներ են, որևէ մեկը չարձագանքեց այս հայտարարությանը: Եվ երբ Ալիևը հայտարարեց, որ իրենց թիվ մեկ թշնամին հայությունն է, և թշնամուն պետք է ոչնչացնել, որևէ մեկը չարձագանքեց:
Մեր բոլոր զգուշացումներին, մեր բոլոր խնդրանքներին և՛ համանախագահներին, և՛ մնացածներին, որ սա վատ գործընթացի սկիզբ է, ստանում էինք անընդունելի պատասխաններ: Իսկ պատասխանը հետևյալն է՝ որ Ալիևի այդ հայտարարությունները նախատեսված են ներքին սպառման համար: Հայտարարությունների այդպիսի խզվածություն ներքին և արտաքին սպառման համար ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ: Չի կարող մարդը մինչև օրվա կեսը մտածել մի կերպ, երկրորդ կեսին՝ մեկ այլ կերպ: Չի կարող մարդը երկուշաբթի մտածել մի կերպ, չորեքշաբթի՝ մեկ այլ կերպ: Եվ տեսնելով այս հանդուրժողականությունը՝ Ալիևը արդեն հայտարարություններից անցավ գործողությունների:
Եվ առաջին գործողությունը կայացավ նրանում, որ ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղարի տարածաշրջան այցելության ժամանակ ոչ միայն արդեն շփման գծում, այլև հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպեցին մի քանի դիվերսիոն գործողություններ: Եվ էլի արձագանքը թույլ էր: Հիմա մենք վկան ենք այս արտառոց փաստի: Եվ ինչպես ասացի, ցավոք, սա վերջը չէ:
Գիտեք, ես պատերազմ տեսած մարդ եմ, դրա համար չեմ ցանկանում նոր պատերազմ: Ես անձամբ եմ իմ մաշկի վրա զգացել պատերազմի հետևանքները, պատերազմի ազդեցությունը: Ես վստահ եմ, որ պատերազմ չի ցանկանում նաև մեր տարածաշրջանի անվտանգությամբ մտահոգ որևէ երկիր: Բայց ցանկությունը քիչ է, անհրաժեշտ են գործողություններ: Եվ այդ գործողությունները պետք է սկսվեն իրերն իրենց անունով կոչելով: Այսպես ասած դիվանագիտական կոռեկտությունը ներկա պարագայում ուղղակի վնաս է հասցնում մեր տարածաշրջանի անվտանգությանը:
Վերջերս Հայաստանում մի սարկազմ ունեցավ մեծ շրջանառություն: Եվ նրա իմաստը կայանում է հետևյալում, որ միջազգային x կազմակերպությունը այս իրադարձություններից հետո կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին` իրար չկացնահարել քնած ժամանակ: Սա տրամադրությունը բարձրացնելու կատակ չէ, սա մեր ժողովրդի վերաբերմունքն է միջազգային այն կառույցներին, որոնք փորձում են հավասարության նշան դնել զոհի և հանցագործի միջև, մեղավորի և անմեղի միջև: Սա շատ վատ հանգամանք է: Իմ խնդրանքն է ձեզ, իմ կոչն է ձեզ, որպեսզի ձեր կառավարությունները և մեր կազմակերպությունը առարկայորեն զբաղվեն այդ խնդրով»:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ փոխվարչապետ Շաուեյսի գլխավորած՝ Իրաքի ներկայացուցչական պատվիրակության այցելությունը կխթանի տնտեսական փոխգործակցությունը և ընդգծել է, որ այցն ունի նաև կարևոր քաղաքական ազդակ:
Նախարարը հույս է հայտնել, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում, առավել կամրապնդեն հայ-իրաքյան դարավոր բարեկամությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրաքի փոխվարչապետը նշել է, որ ինքը տպավորված է այցելության արդյունքներով, որը գնահատում է որպես պատմական:
Ռաուշ Նուրի Շաուեյսի խոսքերով իրաքյան պատվիրակության այցի նպատակն է համագործակցության զարգացման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերել, հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնել։ Նա նաև գոհունակությամբ ընդգծել է, որ Երևանում կայացած հանդիպումները բավականին արդյունավետ էին:
Իրաքի փոխվարչապետը վերահաստատել է իր կառավարության որոշումը Երևանում դեսպանատուն բացելու վերաբերյալ:
Զրուցակիցները քննարկել են հայ-իրաքյան տնտեսական, էներգետիկայի, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, գիտության, արդյունաբերության, մշակույթի բնագավառներում երկկողմ համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպմանը կարևորվել է նաև իրաքահայ համայնքի դերը երկու ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների զարգացման և խորացման գործում:
Իրաքի փոխվարչապետը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է իր երկրում կայունության, ներպետական համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Նախարար Նալբանդյանն ու փոխվարչապետ Շաուեյսը մտքեր են փոխանակել Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
Սեպտեմբերի 9-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Ամենաուշագրավներից է, թերևս, Գյումրիի քաղաքապետի ընտրությունը: Այստեղ կրքերը բորբոքվեցին հատկապես Սերժ Աարգսյանի հայտարարությունից հետո:
Սարգսյանի հայտարարությունը, թե ինքն է անձամբ առաջարկել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին` առաջադրվել որպես քաղսւքապետի թեկնածու, Գյումրիում այնքան էլ միանշանակ չի ընդունվել: Կարծիքներ կան, որ իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանն ընդամենը փորձել է մոբիլիզացնել Գյումրիի իշխանական ուժերը, որպեսզի նրանք «խաղեր չտան» Բալասանյանի դեմ: «Եթե նա գալիս ու հայտարարում է այդ ամենը, ուրեմն` ինչ- որ բան էն չի, իրենց ծրագրավորածից դուրս է…»,- «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքագետի թեկնածու, ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյանը: Վերջինս համարվում է Բալասանյանի ամենավտանգավոր մրցակիցն այս ընտրություններում: Թերթը նշում է, որ Գյումրիում որպես քաղաքագետի թեկնածու առաջադրվել են ևս երկուսը` անկուսակցականներ Անդրանիկ Ավետիսյանը և Սպարտակ Պետրոսյանը: Այսօր կեսգիշերից սկսած քարոզչությունը և հակաքարոզչությունն արգելվում է, և հայտարարվում է «լռության օր»:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.