23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ-ի գրեթե բոլոր մարզերում կտրվի ՏԻՄ ընտրությունների վերջին ակորդը: Իրականում ՀՀ-ի մարզերում ու համայնքներում ընտրական գործընթացը շատ հետաքրքիր փուլ է թևակոխում, քանի որ այս ընտրություններում փորձում են թաքնված այնպիսի կադրերի «մեյդան» բերել, որոնց գոյությունն անգամ հասարակության մեջ անընդունելի է ու անընկալելի:
«Հայկական Վարկած»-ի տեղեկություններով, բավականին բուռն զարգացումներով ու հետաքրքիր իրադարձություններով լի ընտրություններ են սպասվում հատկապես Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Այստեղ, ըստ էության, ոչ թե ազնիվ պայքարի դաշտ է ստեղծվել, այլ լրիվ հակառակը իրար ոտքի տակ փորելու ու սահմանամերձ քաղաքում ներքին պառակտումը մեծացնելու միտում կա, քանի որ հասկանալի պատճառներով ՀՀԿ-ական թեկնածուն տակից խաղեր է տալիս մյուս ՀՀկ-ականի դեմ, որին առաջադրել է իր իսկ քաղաքական թիմը:
Խոսքը Բերդ քաղաքի ղեկավարի թեկնածու Անդրանիկ Շառյանի մասին է, ում դեմ սկսել է «մանրապճեղ» ինտրիգներ հյուսել ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը, որը ներկա պահին ՀՀԿ-ի խաղից դուրս է մնացել ու փորձում է սեփական իմիջը բարձրացնել՝ այս ընտրություններում առաջ քաշելով իր ՀՀԿ-ական լինելու հանգամանքը: Ավելին, նույն Մելիքյանը, ում տանիքը մշտապես եղել է և մնում է են ՀՀԿ-ի երիտթևի ոչ այնքան պատկառելի դեմքերը, այս անգամ «իր արևին» մտադրվել է «ռասկռուտկա» անել իր խնամի Հարություն՝ Արթին Մանուչարյանին, որը հանդիսանում է ՀԷՑ ՓԲԸ «Աղստև» մասնաճյուղի տնօրենը:
Այս օրերին, Մելիքյանը հանուն իր խնամու հաղթանակի, փորձում է Բերդում միֆային մի իրավիճակ ստեղծել, թե իբր իր ուժն ու զորությունը ՀՀԿ-ում դեռ զգալի է և որ ինքը դե հարց լուծող է:
Սակայն, իրականում նույն Մելիքյան Գագիկի ու նրա խնամի Արթինի մասին քաղաքում ավելի շատ խոսում են այն մասին, թե այս զույգը «ուտելու» հետ մեծ սեր ունի և քննարկում, թե՝ ի՞նչ է Արթինին ու Մելիքյանին Էլցանցի գումարները քիչ են, որ հիմա էլ եկել ու մեր փոխարեն ուզում են հարցեր լուծել:
«Ո՞վ ա Մելիքյան Գագոն ընդհանրապես, ինչ ա՞ նա իրենից ներկայացնում թաքուն գալիս ա, թաքուն գնում, հիմա էլ եկել իրա արևին ուզում է ստեղ մարդ անցկացնի»,- մեզ հետ զրույցում ասացին Բերդեցիները, նկատելով, թե՝ եթե այդքան ամենակարող ու ընդունված էր Մելիքյանը, ապա նրան ինչո՞ւ նորից չտարան խորհրդարան:
Իսկ որ այս ընտրական թոհ ու բոհի մեջ ամենաուշագրավն ու զավեշտալին է, պատգամավոր չդարձած Գ. Մելիքյանը անուղղակի ձեով աշխատում է ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուի դեմ, փորձելով տեղի վարչական ռեսուրսը՝այս դեպքում` Էլցանցը, «Արմենտելը», որի տնօրենը Գագիկ Մելիքյանի եղբայր Արթուր Մելիքյանն է, ուղղել դեպի իր խնամու կողմը: Էլ չենք խոսում մարզի զինվորական ոստիկանապետ Դավիթ Դավթյանի մասին, որը նույնպես աշխատում է նախկին պատգամավորի խնամու օգտին:
Ստեղծված իրավիճակի մեջ ամենազավեշտալին այն է, որ Մելիքյանը իր մարտավարությամբ նոր օրենքներ է փորձում թելադրել ՀՀԿ-ին, ինչն անշուշտ, չի կարող իր հետևանքները չունենալ:
Ինչպես օրինակ, չի կարող հասարակական բուռն քննադատության թեմա չդառնալ այն, որ Մելիքյանի կողմանկիցները սահմանամերձ գոտում ապրող բնակչին, առանց հետ նայելու, իր փայ ալյուրը փորձում են հրամցնել, որպես ընտրական հումանիտար օգնություն:
Այս ամենից զատ, հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ Տավուշում տիրող տրամդրություններն ու տհաճ մթնոլորտը իրականում ձևավորվել է Մելիքյանի անձի առկայությամբ, որի հիմնական բան ու գործը, ՀՀԿ-ականների ուղղությամբ «բոչկաներ» գլորելն ու նրանց փուռը տալն է, ինչը սակայն մինչ օրս նրան չի հաջողվել:
ՀՀԿ-ի «սրտով» է արդյո՞ք այս ինքնագործ մարդու անընկալելի ու անհասկանալի արարքները, հատկապես այն պարագայում, երբ Տավուշի մարզում ու հատկապես Բերդ քաղաքում Մելիքյանի ստվերն անգամ որևէ մեկը տեսնել չի ուզում: Նա ապրում է միայն իր համար, մտածում է միայն իր բիզնես շահերի ու իր կարողությունները պարտակելու ու դրանց տանիքի հարցը լուծելու մասին, հատկապես որ Մելիքյանի ամիսներ առաջ ՀՀ Կառավարությանը արջի ծառայություններ մատուցելուց հետո նրան աչքով աչք չունի տեսնելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Մինչդեռ, ՀՀԿ-ի հովանու տակ պատսպարված Մելիքյանը մարզում Սուրիկ Լիսկայի ու Վարդանիկ հովերով է տարվել, ու որոշել խաղալ նրանց դերը: Թեև,նրանք ի տարբերություն այս խորամանակ ու ծպտյալ դեմքի միշտ խաղացել են իրենց սեփական դեմքով, ինչն անշուշտ ընդունվում է բոլոր գրված ու չգրված օրենքներով:
Ինչևէ, այսքանից հետո, մնում է ՀՀԿ-ն էլ ավելի ուշադիր լինի «զավակների» բռնած գործերին ու քաղաքական շոուների նկատմամբ, այլապես ստացվում է, որ Մելիքյաններն են ՀՀԿ-ի փոխարեն որոշումներ կայացնողները, սակայն իրենց միամիտի տեղ դնելով ձևացնում են թե առավոտից իրիկուն ՀՀԿ-ի դարդն են լացում, ու նրա ձայներն են հաշվում, որ հանկարծ սեփական կուսակցությունը կրիզիսի առաջ չկանգնի:
Ա. ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Տավուշ-Երևան
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Հորդանանի մայրաքաղաք Ամման ժամանեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորած պատվիրակությունը:
ԱԳ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հորդանանի ԱԳ նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, այդ թվում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական, հումանիտար և այլ հարցեր, ինչպես նաև անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին:
Երկուստեք կարևորվեց նման խորհրդակցությունների պարբերաբար անցկացումն ու բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները:
Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Ամմանում ՀՀ պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացմանը, այնուհետև ՀՀ Անկախության տարեդարձին նվիրված ընդունելություններին, որոնց ներկա էին դիվանագետներ, կառավարության և խորհրդարանի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԳՆ պատվիրակության այցի շրջանակներում նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀԹ արտաքին գործերի, բարձրագույն կրթության և գիտության, զբոսաշրջության նախարարների, գործարար խորհրդի, Հորդանանի և Ամմանի առևտրա-արդյունաբերական պալատների անդամների հետ:
Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրված Սպարտակ Պետրոսյանը, որը ստացել էր ամենաքիչ ձայները՝ 2130, այժմ էլ, հնարավոր է, որպես պատգամավորի թեկնածու իր թեկնածությունն առաջադրի թիվ 35 ընտրատարածքում։ Այդ մասին նշել է ինքը՝ Սպարտակ Պետրոսյանը. «Չեմ բացառում, որ կառաջադրեմ իմ թեկնածությունը, այս պահին կան հարցեր, որոնք վերլուծման եւ քննարկման կարիք ունեն, համապատասխան որոշում կընդունեմ ավելի ուշ»:
Ժամանակ
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:
Ըստ ՀԱԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները, տարածաշրջանային քաղաքականությունը, Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական և սոցիալ տնտեսական իրավիճակը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսական և միգրացիոն քաղաքականությանն առնչվող հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները՝ վարչապետի գլխավորությամբ, ՀՀ նախագահի և կառավարության աշխատակազմերի ղեկավարները, ՀՀ գլխավոր դատախազը, Երևանի քաղաքապետը, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարները և ՀՀ ԳԱԱ նախագահը:
Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ.
Այս ձևաչափով հանդիպման նախաձեռնությունն իմն է, և ես մտադիր եմ պարբերաբար այսպիսի խորհրդակցություններ հրավիրել: Մեր խնդիրները, մեր առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են իշխանության բոլոր թևերի ավելի համակարգված աշխատանք. հաճախակի հանդիպումներով մենք կապահովենք, որ բոլոր գերատեսչությունները, իրենց առօրյա խնդիրների լուծմանը զուգահեռ, ավելի ակտիվ մաս կազմեն համապետական այն նախաձեռնություններին ու քայլերին, որոնք համընդհանուր ջանքեր են պահանջում: Այսօրվա հանդիպման առիթը Նախագահի վերահսկողական ծառայության կողմից իմ հանձնարարությամբ կատարված մի ուսումնասիրության արդյունքների քննարկումն է, որը վերաբերում է պետական գնումների կազմակերպման գործընթացին: Բայց նախքան այդ հարցին անցնելը, մեկ-երկու դիտարկում եմ ուզում անել մեր գործունեության ներկա օրակարգի կարևոր թեմաներով:
1. Սաֆարովի գործով:
Նախ ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից արդարադատության վիժեցումը չի կարող նշանակել միջազգային իրավունքի և արդարության վիժեցում: Հակառակ պարագայում, ակնհայտ է, որ աշխարհը կհայտնվի նմանատիպ մարդասպանությունների անընդհատ կրկնության ու համընդհանուր անարխիայի ճիրաններում:
Հենց դա էր պատճառը, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ընդգծեց տեղի ունեցածի անթույլատրելիությունը: Դա շատ կարևոր էր, բայց, այնուամենայնիվ, բավարար չէ:
Հանցագործին ներում շնորհումը, իսկ ըստ էության՝ արդարացումը, հակասում է Եվրոպայի խորհրդի բոլոր հիմնարար սկզբունքներին և նպատակներին: Դա մենք չենք ասում, այլ այդ կազմակերպության անխտիր բոլոր ղեկավարները:
Ադրբեջանն իր արարքով իրեն դրեց միջազգային քաղաքակիրթ վարքից դուրս: Զգալով միջազգային ճնշումը՝ այդ երկրի ղեկավարն արդեն ավելի հաճախ է սկսել օգտագործել իր փորձված զենքը՝ հրապարակային սուտը: Նրա ասածների կապակցությամբ մեկ անգամ ևս պետք է շեշտեմ, որ Հայաստանում երբե՛ք արտահանձնված դատապարտյալի ներում չի՛ շնորհվել:
Այո, հանցագործին հերոսացնող Ադրբեջանն այնպիսի անելանելի վիճակում է հայտնվել, որ ստիպված օրական մի սուտ է հորինում, մի չակերտավոր մեղք գտնում Հայաստանի վրա ու դրանով հանդես գալիս: Խղճուկ ստեր: Ես կասեի ստերի շարք: Շքերթ է, ստերի շքերթ: Սեփական ժողովրդին տեղեկատվական տևական բլոկադայի մեջ պահող հարևան երկրի իշխանությունը կարծում է, թե կարելի է մշտապես խաբել մի ողջ ժողովրդի: Ժամանակը ցույց կտա դա հնարավոր է, թե ոչ: Բայց հայտնի ասույթը, համենայնդեպս, հակառակն է պնդում:
Իսկ մենք անցնում ենք անհրաժեշտ աշխատանքների այս ուղղությամբ: Իրավական բլոկի պատասխանատուները, կարծում եմ, արդեն շատ լավ գիտեն իրենց անելիքը: Ես ակնկալում եմ ակտիվ, հետևողական ջանքեր բոլոր հնարավոր միջազգային ատյաններում: Ակնկալում եմ համակարգված և հեռահար աշխատանք: Հաջորդը: Դիվանագետների աշխատանքների ծրագիրը մեզ արդեն պարզ է և ընթացքի մեջ է: Միևնույն ժամանակ, կարծում եմ նաև, որ կառավարությունը, արտաքին գործերի նախարարության համակարգմամբ, պետք է մշակի ծառայողական օգտագործման խորհրդատվական փաստաթուղթ, որը կօգնի մեր բոլոր գերատեսչություններին միջազգային ասպարեզում իրենց գործունեությանը զուգահեռ նաև աջակցել այս գործընթացին:
Մենք շատ բան ունենք անելու այս ուղղությամբ և չենք հապաղելու: Ստորությունը և սուտը չեն անցնելու:
2. Սիրիայի զարգացումների վերաբերյալ:
Սիրիայի հայության համար, իրոք, փորձության պահ է: Այս վիճակը մեր բաց վերքն է և մեր ամենօրյա թիվ մեկ մտահոգությունը: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին և իր ունեցածը կիսեց մեզ հետ: Մենք ապրում ենք կողք կողքի և միասին երկար ճանապարհ ենք անցել: Սիրիայի ցավը’ մեր ցավն է: Մերձավոր Արևելքում և արաբական պետություններում տեղի ունեցողը’ մեր պետության անվտանգության խնդրի հետ ուղիղ փոխշաղկապում ունի: Մենք շատ ենք ցանկանում, որ ստեղծված իրավիճակը հանդարտվի, և այլևս մարդիկ չզոհվեն մեր հարևան և բարեկամ Սիրիայում:
Հայաստանի պետական կառույցներն այս պահին ունեն առանձնահատուկ դեր: Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի պետական մարմինները, մասնավորապես’ Արտգործնախարարությունը, Սփյուռքի նախարարությունը, Տարածքային կառավարման նախարարությունը, Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և այլ պատկան մարմիններ, գործեն օպերատիվ և համակարգված, կարողանան համարժեք արձագանքել և որոշում ընդունել ստեղծված կոնկրետ իրավիճակում:
Մասնավորապես, պահանջում եմ ձեզանից, որպեսզի Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցների նկատմամբ դրսևորեք ամենայն ուշադրություն և, ըստ հարկի, համակողմանի աջակցություն ցուցաբերեք նրանց:
Մեծապես կարևորում եմ առավելագույնս դյուրացված ձևով մեր հայրենակիցներին մուտքի արտոնագրերի տրամադրումը: Այդ ուղղությամբ մենք ձեռնարկեցինք անհրաժեշտ հրատապ քայլեր իրավական դաշտում և պետք է հետամուտ լինենք այդ հեշտացված ընթացակարգերի հարթ կիրառմանը:
Սիրիահայերի անվտանգության հարցը մեր դիվանագիտական ջանքերի կիզակետում է: Իրավիճակը շատ արագ է փոխվում, և մենք հետևում ենք բոլոր զարգացումներին, գնահատում ենք նոր առաջացող ռիսկերը, փորձում ենք հնարավորինս արագ արձագանքել: Հետագա զարգացումների համատեքստում մենք նաև պետք է պատրաստ լինենք մեր հնարավորությունների սահմաններում օժանդակել սիրիահայերին իրենց ցանկացած որոշման դեպքում: Թե՛ Հայաստան եկողները, թե՛ Սիրիայում մնալու որոշում կայացրած մեր հայրենակիցները պետք է հավասարապես զգան, որ մենք իրենց հետ ենք ցանկացած որոշման դեպքում: Մենք մշտապես պետք է ծրագրավորենք մեր հետագա քայլերը զարգացման բոլոր սցենարների դեպքում: Եվ այս ուղղությամբ ևս կոնկրետ արդյունքներ եմ ակնկալում:
Հայաստանը աղետի մեջ հայտնված յուրաքանչյուր հայորդու կողքին պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում: Եթե նույնիսկ մեր հնարավորությունները չհերիքեն բոլորին ձեռք մեկնելու, մեր ջերմությունն ու սրտացավությունը պետք է տեղ հասնեն և նեցուկ դառնան նրանց:
Անցնող տասնօրեակը իրաւամբ անկիւնադարձ էր ողջ հայութեան կեանքում: Հայաշխարհը՝ Հայաստանով ու արտերկրով մէկ՝ միահամուռ կեցւածք ցուցաբերեց եւ բողոքի, ցասման ու պահանջատիրական աննախադէպ դրսեւորմամբ համաշխարհային ընտանիքին պատգամեց՝ «Բոլորս Գուրգէն Մարգարեան ենք»:
Միահամուռ, քանզի հայութեան թէ՛ պետական, եւ թէ՛ ազգային-քաղաքական ու ժողովրդական միաւորները մէկ ուղղութեան ու միեւնոյն նպատակի շուրջ միասնական կեցւածք արտայայտեցին: Սա, ընդունենք, ի համեմատ հայ-թուրքական պրոտոկոլների նկատմամբ ցուցաբերւած բողոքի, ցասման ու պահանջատիրութեան (որտեղ պետական ու ազգային շահերի միջեւ այսպէս ասած՝ արհեստականօրէն տարանջատում էր առաջացել եւ Հայաստանի իշխանութեան դիւանագիտական ձախորդ ուղղութիւնն ու կրաւորական նպատակը անյարիր դարձան ազգային-ժողովրդական տեսլականին),- մեծ առաջընթաց էր, որն այսպէս թէ այնպէս՝ խրախուսիչ նախաքայլը կարող է հանդիսանալ Հայոց Ցեղասպանութեան համազգային պահանջատիրութեան 100-րդ տարելիցին ընդառաջ:
Ահաւասիկ, ապահովւած է համընդհանուր յաղթանակի գրաւականը՝ պետական-ազգային-ժողովրդական համընթաց ու նպատակասլաց կեցւածքը, որը տարանջատւելու-կոտորակւելու դէպքում՝ անխուսափելիօրէն եւ կրկին կը շահարկւէր նոյն համաշխարհային շահակցական նկրտումներով առաջնորդւող ուժերի կողմից:
Մի պահ յիշենք հայ-թուրքական պրոտոկոլների ստորագրման արարողութեան թիկունքային մասնակիցներին՝ ԱՄՆ, Ռուսաստան, Եւրոպա ու Եւրոմիութիւն… եկել էին բոլորը՝ անմիջական ու ուղղակի դերակատարութեամբ «հովանաւորելու» հայկական պետութեան եւ ողջ ժողովրդականութեան միջեւ թուրքական փայփայած տարանջատումը ամրագրելու համար (յիշենք Դաւութօղլուի լպիրշ գոհունակութիւնը…):
Յիշենք նաեւ հայրենի ու արտերկրի հայութեան ցասումի, բողոքի ու հիասթափութեան դրսեւորումները, որոնք, բարեբախտաբար, ի վերջոյ, թէպէտ դէ ֆակտօ, կանխեցին Հայկական պետութեան ու ողջ հայութեան պատմական, քաղաքական ու իրաւական արժանապատւութիւնը հարցականի տակ տանող նիւթւած «պրոտոկոլային» գործարքը:
Գուրգէն Մարգարեանի արդարահատոյց դատին ի պաշտպան, սակայն, ազգ-պետութիւն գործօնը տարանջատ չէ: Աւելին՝ մղիչ ուժ է՝ գալիք դիւանագիտական մարտնչումների համար քաղաքական-իրաւական-քարոզչական նոր ու խիստ անհրաժեշտ յաղթանակի համար, յատկապէս Արցախեան արդար դատի սիրոյն: Եւ այս ճամբին չեն լինելու ո՛չ «Շւէյցարական ճանապարհային քարտէզները», եւ ո՛չ էլ թիկունքային ժպտադէմ հովանաւորողները՝ Քլինթոն-Լաւրով-Աշտոնները…, որոնք ինչպէս տեսանք՝ Սաֆարովեան գործարքի խնդրում մեղմ ասած՝ դատապարտելի երկդիմութիւն ցուցաբերեցին…:
Մենք ենք ու մեր՝ պետական-իշխանական, ազգային ու ժողովրդական համընդհանուր գիտակցութիւնը:
Յատկապէս, պետական-իշխանական եւ անվտանգութեան մարմինները մինչ այդ թոյլ տւած դիւանագիտական ու վերահսկողական անհարկի բացթողումները սրբագրելու մեծագոյն պատասխանատւութիւն են կրում, ինչպէս արտաքին, այնպէս էլ եւ մանաւանդ ներքին քաղաքականութեան ձախողումների այլեւս ազգ-պետութեան անվտանգութիւնը հարցականի տակ առնող հետեւանքները գոնէ մասամբ փոխհատուցելու համար:
Չփախցնե՛նք Գուրգէն Մարգարեանի արեամբ ու ոգու կանչով բոլորիս ընձեռւած արդարահատոյց պայքարի յարատեւմանը խթանող մեծագոյն առիթը:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ
ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
Վերջին շրջանում լուրեր են պտտվում, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն ի վերջո հանգեցնելու է նրան, որ առաջիկա նախագահական ընտրություններին այս երկու քաղաքական ուժերն ունենալու են մեկ միասնական թեկնածու՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի:
«Առավոտ»-ը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանից ճշտեց՝ բացառո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանը կլինի ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն: Նա պատասխանեց. «Ճիշտն ասած, դեռ քննարկումներ չեն եղել: Ընդհանրապես որեւէ բան չի կարելի բացառել, բայց դեռեւս որեւէ քննարկում չկա, որեւէ որոշում չկա: Այնպես որ, հենց որ լինի՝ անպայման դուք կիմանաք: Բայց որևէ տարբերակ ես չեմ բացառում»:
Հարցին՝ հնարավո՞ր է , որ սա այն տարբերակն է, որ առանց կրակ ծուխ չի լինում, այսինքն՝ կա նման տարբերակ՝ պարոն Մելքումյանը պատասխանեց. «Չէ,գիտեք ինչ, տարբեր վարկածներ կարող են լինել, որոնց հիմքերն այսօր չկան: Կան վարկածներ, որոնցից ամեն մեկի հավանականությունը տարբեր տոկոսներով կարող է արտահայտվել»:
Առավոտ
Եվրոպական խորհրդարանի սաֆարովյան բանաձևը նուրբ ձևակերպումներով հաստատում է, որ Բաքուն ոչ միայն խաբեություն է գործի դրել, այլ նաև խախտել է մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր վճիռները:
Վեց կետերից բաղկացած այս բանաձևի յուրաքանչյուր կետի մեկնաբանությունը այլ եզրակացության չի հանգեցնում։ Հետևենք բանաձևի կետերին և փորձենք կենտրոնանալ յուրաքանչյուր կետի վրա.
Եվրոպական խորհրդարանը`
1) Ափսոսանք է հայտնում մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում մեծ շուքով ընդունելու, ինչպես նաև նրան մայորի կոչում շնորհելու և ժամանելուն պես նրան՝ իր 8 տարվա աշխատավարձի չափով գումար շնորհելու առնչությամբ:
Բանաձևի առաջին կետով եվրոպական խորհրդարանը հաստատում է, որ ներում-հերոսացման այն արարքը, որին դիմել էր նախագահ Ալիևը դատապարտելի է Եվրախորհրդրանի կողմից: Թեև այստեղ օգտագործված եզրույթը «ափսոսանք» է, այսուհանդերձ դատապարտման ուղերձը հստակ է:
2) Քաջալերում է Հայաստանին և Ադրբեջանին շարունակել հաշտեցման գործընթացը:
Առաջին հայացքից բաղձանքի սահմաններում թվացող այս բանաձևը տպավորություն է թողնում առաջին համեմատաբար խիստ կետից հետո հավասարակշռել մոտեցումը, համահավասար պատասխանատվության դասական մոտեցումը կիրառելով: Մեկնաբանական դիտարկումը սակայն մտածել է տալիս, որ հաշտեցման գործընթացի վերաձեռնարկման կոչ կատարող այս բանաձևը խորքում անուղղակիորեն հաստատում է, որ հաշտեցման գործընթացը խախտված է չասելու համար՝ կասեցված: Իսկ նման իրավիճակի գոյառման պատճառը այս դեպքում առաջին կետով արտահայտված է. հասցեն հստակ է, որի նկատմամբ ափսոսանք է հայտնվել իբրև մուտք ընդհանուր բանաձևին:
3) Հիշեցնում է, որ Ասոցացման համաձայնագիրը, որի ստորագրման շուրջ Ադրբեջանի հետ ներկայում բանակցություններ են ընթանում, ընդգրկում է մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դրույթներ ու չափորոշիչներ, որոնց պետք է հետևել:
Համահավասարեցման մոտեցումը անմիջապես կտրուկ շրջադարձ է կատարել երրորդ կետով: Հիշեցումը ուղղված է Ադրբեջանին, մարդասպանին հերոսացնող կողմին, որին դարձյալ կոչ է արվում հետևելու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող համաձայնագրին:
4) Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ջանքեր գործադրել՝ բարեփոխելու դատական ողջ համակարգը, մասնավորապես. դատական կարգով հետապնդման, դատավարության, դատապարտման, ազատազրկման ու բողոքարկման գործընթացները:
Այս բոլորում Եվրախորհրդարանը ճիշտ է նկատել և ընդգծել Ադրբեջանի իրավական համակարգի խոցելիությունը: Այստեղ հստակ պատասխան կա նախագահ Ալիևին, որն Ադրբեջանի սահմանադրականությանը հարիր էր փորձում ներկայացնել ներում-հերոսացման գործը: Այս բանաձևով իրավական համակարգի անորոշությունն է հաստատվում և մանավանդ ոչ հիմնավոր և ոչ իրավական է նկատվում մարդասպանին ազատ արձակելու Բաքվի պատճառաբանությունը:
5) Կոչ է անում Ադրբեջանին՝ ենթարկվել այս երկրի մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր վճիռներին:
Այս ընդհանրացումը` «բոլո՛ր վճիռներին» խիստ շեշտադրումներ է պարունակում իր մեջ: Պարզ ասած, Բաքուն խախտել է Եվրոպական դատարանի կայացրած մարդու իրավունքների բոլոր վճիռները: Սաֆարովի ներկա կարգավիճակը չի համապատասխանում մարդու իրավունքներին վերաբերող Եվրոպական դատարանի որևէ վճռին: Այսքան պարզ:
6) Հանձնարարում է Եվրախորհրդարանի նախագահին, որպեսզի վերջինս այս բանաձևը փոխանցի Եվրոպայի խորհրդին, Հանձնաժողովին, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը, Ադրբեջանի և ԵՄ անդամ պետությունների կառավարություններին և խորհրդարաններին:
Ուրեմն, պետք է տարածել այս բանաձևը Ադրբեջանին, և այն բոլոր կառույցներին, որոնց նկատմամբ Բաքուն իրականացնում է համարկման քաղաքականություն և այն բոլոր խորհրդարաններին, որոնց կազմած համագումարներին և խորհուրդներին մաս է կազմում Ադրբեջանը։
Ճիշտ է պարտադիր բնույթ չունի այս բանաձևը, որ «կոչերով» հագեցած է և թելադրանքներ ու հիշեցումներ է կատարում։ Այսուհանդերձ հստակ է ամբաստանությունը, ամբաստանված կողմը, մարդու իրավունքները չհարգողը:
Բանաձևի նախաբան-հիմնավորման բաժնում Եվրախորհրդարանը հաստատում է.
Եվրոպական խորհրդարանը համարում է, որ նախագահի կողմից նման կարճ ժամկետներում ներում շնորհելը հարցականի տակ է դնում Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու խնդրագրի դրդապատճառները, որոնք չեն համապատասպանում օգոստոսի 15-ին Հունգարիային ուղղված՝ Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի նամակի բովանդակությանը:
Այս հաստատումը շատ պարզ ու հստակ ձևով հաստատում է, թե Ալիևը ստել է:
Քարոզչաքաղաքական փուլից հետո իրավաքաղաքական հարթության վրա այս բանաձևը, հայկական կողմի համար հստակ առավելություններ է պարունակում: Այս երկրորդ և կարևոր փուլի համար դրական մեկնարկ կարելի է համարել այս բանաձևի որդեգրումը: Գուցե՝ Ադրբեջանի համար պատժամիջոցներ ապահովելու համար Հղում կատարելու մի փաստաթղթի ամրագրումը։
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
ՀՀ վերին օղակներում տեղ գտած խոսակցությունների համաձայն, շաբաթվա վերջին Աժ պատգամավորների ու օլիգարխիայի մի որոշակի հատվածի հետ Մոսկվայում հանդիպում է ունենալու Ռոբերտ Քոչարյանը, որի ժամանակ քննարկում է ծավալվելու մի շարք ներքին քաղաքական խնդիրների շուրջ: Ըստ նույն լուրերի, ներկաներից մի քանիսը Սեդրակիչին կոնկրետ պատասխաններ են տալու այս րնթացքում թույլ տված քաղաքական «կիքսերի» համար, ինչն, ըստ քոչարյանամերձ շրջապատի, ոմանց մոտ չափն արդեն անցնում է: Կարծիք կա, որ վերջերս Սեդրակիչը այս ֆորմատով հանդիպումներ շատ քիչ է անցկացրել, քանի որ փորձել է մինչև վերջ հասկանալ մանրապճեղ քաղաքական գործիչների խաղն ու նոր ասել իր վերջնական խոսքը:
Ի դեպ, մեկ այլ տեղեկատվության համաձայն էլ, չի բացառվում, որ Սեդրակիչը այդ հանդիպման շրջանակներում առավել ընդգրկուն գրույց ծավալի նաև արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ, ինչն իրականամ առավել լուրջ հարց է, քան մանր-մունր խաղացողների աճպարարությունները: Ստացված տեղեկատվության վերաբերյալ «ՉԻ»-ն փորձել է ստանալ նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի կարծիքը, սակայն վերջինս չի պատասխանել թերթի հեոախոսագանգերին:
Չորրորդ ինքնիշխանություն
Կարեն Գրիգորյանը վերընտրվել է ոչ թե էջմիածինցիներին վախի մթնոլորտում պահելու համար, այլ նրանց վստահության շնորհիվ, ինչպես նաև նախորդ 4 տարիների կատարած աշխատանքի համար,այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ պատգամավոր Գեներալ Մանվելի որդին` Էջմիածին քաղաքի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, Էջմիածին,քաղաքում վախենում են միայն Աստծուց, այնտեղ վախի մթնոլորտ չկա :
«Ինչ վերաբերում է, հարցին, թե ինչու այլ թեկնածուներ չեն առաջադրվել: Իսկ միգուցե հարցը, այլ տեսանկյունից նայենք: Միգուցե ես ճիշտ եմ աշխատել: Չփորձեմ գնահատական տալ իմ կատարած աշխատանքներին կամ ինչ փորձել եմ անել, կամ ինչ-որ արդեն ստացվել է: Հետևաբար 4 տարիների գործունեության արդյունքները»,- նկատել է Կարեն Գրիգորյանը:
Ըստ նրա` Հայաստանի ցանկացած քաղաքի համեմատ Էջմիածնում աղբահանությունը լավագույնն է կազմակերպվում:
«Այն, ինչ ես արեցի, դա առաջինը աղբահանությունն էր։ Կարող եք գալ և Հայաստանի ցանկացած քաղաքի հետ համեմատել: Բուն քաղաքում 3-4 օրը մեկ աղբահանություն է իրականացնվում : Գնահատականը դուք տվեք՝ ընտրություններն արդա՞ր էին, թե՞ ոչ »,-ասել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.