23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին, որը հասցեագրված էր Սերժ Սարգսյանին.
«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Նախագահ, ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված Ձեր նամակի համար: Ըստ էության սա նույն հարցերի շրջանակում Ձեր երկրորդ գրությունն է, որն էապես չի տարբերվում 2011թ. նոյեմբերի 21-ի նամակից: Այն ժամանակ ՀՀԿ խոսնակի անունից մենք պաշտոնապես պատասխանեցինք Ձեր առաջարկներին` նշելով, որ ՀՀԿ-ն դրական է գնահատում ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած քաղաքական ուժի կառուցողական և անաչառ մոտեցումը և կարևորում դրանց բարելավմանն ու կատարելագործմանն ուղղված յուրաքանչյուր հիմնավորված առաջարկության շահագրգիռ քննարկումը: Միաժամանակ մենք անհրաժեշտ համարեցինք արձանագրել, որ բարեփոխումներ ակնկալող նախաձեռնությունները պետք է ունենան պոզիտիվ միտում և բացառեն առանձին երևույթների սուբյեկտիվ ընկալումները որպես օբյեկտիվ իրականություն ներկայացնելու կամ այդպիսի պատրանք ստեղծելու հավանականությունը, քանզի արդարացի չէ սուբյեկտիվ գնահատականները դնել քաղաքական և իրավական գործընթացների օրինաչափությունների բացահայտման հիմքում:
Նախորդ նամակից անցել է շուրջ մեկ տարի: Նամակի բովանդակությունն ըստ էության չի փոխվել, սակայն փոխվել է իրականությունը: Այն ժամանակ մենք պնդում էինք, որ հստակ օրենսդրական, ինստիտուցիոնալ և կազմակերպչական քայլերով գնալու ենք դեպի մեր նպատակը` միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման կայուն պրակտիկան: Դրանից հետո մենք արդեն նոր ընտրական օրենսգրքի սահմանած խաղի կանոններով անցկացրեցինք խորհրդարանական ընտրությունները, որոնք ոգևորիչ գնահատականների արժանացան: Այնուհետև, այդ ընտրություններում արձանագրված խնդիրների շտկումից հետո Հայաստանում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք կրկին լուրջ առաջընթաց ապահովեցին: Շատ լուրջ: Այս մեկ տարին ցույց տվեց, որ մենք էականորեն մեծ քայլերով ենք գնում դեպի մեր նպատակը: Այսինքն, իրականությունը հենց այն է, ինչի մասին մենք խոսում էինք մեկ տարի առաջ: Ավելին, մենք ունենք կամք և հստակ նպատակադրում գալիք նախագահական ընտրություններում բյուրեղացնելու մեր բոլոր նվաճումները ընտրությունների կազմակերպման հարցում և ավելի առաջ գնալու: Սրանում, խնդրում եմ, չկասկածեք:
Միևնույն ժամանակ մենք կրկնում ենք մեր հորդորը, որ արդեն հնչեցրել ենք. հռչակագրային բնույթի հայտարարությունները կամ պոպուլիստական կարգախոսները չպետք է փաստացի իրացվող քաղաքական կամքը կասկածի տակ դնելու գործիք ծառայեն: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է զերծ մնալ իշխանության ստանձնած քաղաքական պարտավորությունները բացարձականացնելու փորձերից, քանզի դրանք ունեն ողջամիտ սահմաններ և չպետք է դառնան այլոց իրավունքները, ազատություններն ու կամարտահայտությունը սահմանափակելու կամ ոտնահարելու պատրվակ: Եվ չարժե անուշադրության մատնել փաստը, որ միջազգային չափանիշներին հարիր ընտրությունների կազմակերպման համար միայն իշխանությունը չէ, որ անելիք ունի: Ցանկացած պետություն պետք է ձգտի անթերի ընտրությունների, սակայն դրանց անցկացումից առաջ կանխատեսվող ենթադրյալ շեղումները չպետք է նսեմացնեն այդպիսի ձգտման արժեքը: Այլ խնդիր է, որ ընտրական գործընթացներում բացահայտված կամ արձանագրված ցանկացած խախտում պետք է համարժեք գնահատական ստանա, և դա է լինելու քաղաքական այդ հանձնառության կատարման չափանիշներից մեկը»:
Առաջիկա նախագահական ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի թեկնածուն կլինի ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Առաջիկայում ԲՀԿ քայլերից կախված կլինի այս տեղեկության հանրայնացումը: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմամբ` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` նախագահի թեկնածության առաջադրման դեպքում ՀԱԿ-ը կամ ընդհանրապես հանդես չի գա սեփական թեկնածուով՝ աջակցելով Ծառուկյանին, կամ ՀԱԿ թեկնածուն երկրորդ փուլում կաջակցի Ծառուկյանին:
Ի դեպ, ԲՀԿ-ի հետ համագործակցող քաղաքական ուժերն ու գործիչներն այս շրջանում քննարկում են ամեն գնով նախագահական ընտրությունների երկրորդ փուլին հասնելու հնարավոր բոլոր ուղիները: Ըստ այդմ, որոշվել է քաղաքական դաշտը տրոհելու և երկրորդ փուլն անխուսափելի դարձնելու համար հնարավորինս շատ թեկնածուներով մասնակցել ընտրություններին և երկրորդ փուլում պաշտպանել ԲՀԿ թեկնածու Գագիկ Ծառուկյանին:
Ժամանակ
Երկրորդ նախագահին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ գլխավոր դատախազի` Օսկանյանի անձեռնմխելիության հարցով միջնորդությունն ու պառլամենտի համաձայնությունը, ապաև Օսկանյանի խաղից դուրս գալն ամենից շատ ձեռնտու է լինելու հենց Քոչարյանին, որն Օսկանյանի հարցում ապահաշվարկ թույլ տվեց` մտածելով, որ հնարավոր է մորմոնների հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին դառնա ԱՄՆ նախագահ, ինչը փորձագետներն անհնար են համարում, մյուս կողմից էլ`նրա հարաբերությունները վատացան Ռուսաստանի հետ: Օսկանյանի` քաղաքականությունից դուրս գալով, Քոչարյանի ձեռքերը կազատվեն, ԲՀԿ-ն ամբողջապես կվերադառնա ռուսական օրիենտացիոն դաշտ, Ռուսաստանն էլ կհասկանա, թե ի վերջո ում է Հայաստանում «նշանակում» որպես Բիձինա Իվանաշվիլի: Սա է պատճառը, որ Քոչարյանը մինչև հիմա որևէ պաշտոնական հայտարարություն չի արել Օսկանյանի նկատմամբ «հարուցված» գործի առնչությամբ` փորձելով ապացուցել, որ իրենք անվերապահորեն կողմնորոշված են դեպի Ռուսաստան, ինչն էլ, ի դեպ, պահանջում է Ռուսաստանը թե Հայաստանի իշխանություններից, թե ընդդիմությունից և թե ԲՀԿ-ից:
Հրապարակ
Ըստ «Հրապարակի» մոսկովյան աղբյուրների` ռուսական կողմին դուր չի գալիս այն հանգամանքը, որ վերջին տարիներին Սերժ Սարգսյանը նույն ինտենսիվությամբ չի այցելում ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, երբ նախորդ տարիներին շաբաթը մեկ այնտեղ հյուր էր: Մոսկվայում փորձում են գտնել հարցի պատասխանը. Սերժ Սարգսյանը ժամանա՞կ չունի, թե՞ սիրտը չի քաշում: Համենայնդեպս, երեք օր առաջ նախագահականում տեղի է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի և Սերժ Սարգսյանի հերթական հանդիպումը: Ինչ են խոսել «կողմերը»` տալի՞ս է Ռուսաստանը խոստացած երկու միլիարդը, ինչի՞ դիմաց, մամլո հաղորդագրություն չկա: Թերթը հիշեցնում է, որ խոսքը Եվրասիական միությանն անդամակցելու դիմաց 2 միլիարդ դոլար ստանալու հավանականության մասին է: Իսկ հանդիպումը տեղի էր ունենում պարոն Կովալենկոյի հնչեցրած վերջին մտքերի ֆոնին` «հատկապես Ռուսաստանն է միշտ եղել Հայաստանի անվտանգության և ինքնության պահպանման երաշխավորը», ինչի առնչությամբ հայկական մամուլում դժգոհություններ արտահայտվեցին առ այն, որ նման մտքերով Ռուսաստանը կոպտորեն ոտնահարում է Հայաստանի ինքնիշխանությունը: Ի դեպ, ռուսական կողմում ևս գտնում են, որ դեսպանը որոշակի «պրոմըխ» է թույլ տվել, նա ցանկացել է լավ, բայց ստացվել է` ինչպես միշտ:
Հրապարակ
«ՉԻ»-ին հասած տեղեկությունների համաձայն, սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրությունների վերջնարդյունքները ամփոփելուց հետո վերին էշելոնում վերջնական տեսքի է բերվել «գնացող» մարզպետների ցանկը: Ճիշտ է, այս պահին դժվար է ասել, թե երբվանից կարելի է այս որոշումը ուժի մեջ մտած համարել, բայց որ որոշ ինքնավստահ ու իրենցից գոհ մարզային ղեկավարներ իրենց պաշտոններից «թռնելու» են` դա հաստատ է: Որևէ մեկը այլևս անզոր է դառնալու նախագահականի ականջին որևէ մեկի համար գեթ մի լավ խոսք շշնջալու, քանի որ հարցը շատ խիստ է դրված: Ավելին, երեկվա դրությամբ մարզպետների գործով հայտնի որոշ «կնքահայրերի», այդ թվում նաև վարչապետ Տիգրան Սարգսյանին ասվել է, որ մարզային իշխանիկների հարցում նրանք շատ սխալ «ստավկաներ» են արել և որ իրենց հաշվարկները բնավ չեն արդարացրել ՀՀ իշխանությունների հույսերը:
Թերթը նկատում է, որ կոնկրետ երկու մարզպետի անվան դիմաց նախագահականում մինուս են դրել, որոնց գնալու ժամկետները պարզ կդառնա հաշված օրեր անց: Իսկ բացի «մինուսավոր» մարզպետներից, ՀՀ իշխանությունների կողմից թիրախավորվել է նաև Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը` Գիզիրը, ով սիրում է երկակի ստանդարտներով «խաղալ»: Գուցե սա էլ մեր գյուտարար վարչապետի փնթի աշխատանքների երկրորդ արա՞րքն է: Ի՞նչ իմանաս…
Չորրորդ ինքնիշխանություն
Լավատեղյակ աղբյուրներից «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ ներկայումս ՀՀ քաղաքական ետնաբեմում քննարկվում է 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցը: Թե որ ուժերն են մասնակցում այս քննարկումներին, ինչ ֆորմատով են դրանք ընթանում, արդյոք աոաջին դեմքերի մակարդակով, կոնկրետ տեղեկատվություն չի փոխանցվում: Փոխարենը , «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թերթի աղբյուրները հայտնում են, որ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցը դրված է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի սպասվող բանակցությունների օրակարգում: Ըստ այդմ, Ծառուկյանը երեք սցենար ունի և, կախված Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներից, դրանցից մեկով էլ կառաջնորդվի: Սերժ Սարգսյանը, ինչպես արդեն հայտնել ենք, փորձելու է առաջիկա նախագահական ընտրություններից առաջ ստանալ ԲՀԿ-ի աջակցությունը: Ինչպես արդեն գրվել է, Ծառուկյանը դրա դիմաց ցանկանում է ստանալ վարչապետի պորտֆելը: Պարզվում է, սակայն, որ ԲՀԿ ղեկավարն այդ պաշտոնը ոչ միայն իր և իր կուսակցության համար է ուզում, այլ ստանալուց հետո մտադիր է ձևավորել ազգային համաձայնության կառավարություն, որում կընդգրկվեն այլ քաղաքական ուժեր ևս: Ըստ թերթի աղբյուրի, եթե նման համաձայնություն ձեռք բերվի, առաջիկա նախագահական ընտրություններից առաջ կստորագրվի հուշագիր, որտեղ կնշվի, որ ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին, իսկ արդեն նախագահական ընտրություններից հետո, երբ ՀՀ Սահմանադրության պահանջով երկրի նախագահը կցրի կառավարությունը, կձևավորվի ազգային համաձայնության կառավարություն: Այսպիսով, Սերժ Սարգսյանը կստանա ԲՀԿ-ի աջակցությունը, իսկ Գագիկ Ծառուկյանը կդառնա ազգային վարչապետ և փաստացի առաջնորդը բոլոր այն քաղաքական ուժերի, ովքեր հավակնում են ազգային համաձայնության կառավարության մաս կազմել: Ըստ ԲՀԿ «ՀԺ» աղբյուրի, անհաջողության դեպքում Ծառուկյանը ևս երկու պահուստային տարբերակ ունի: Առաջինի դեպքում նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու դիմաց պահանջելու է ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանին» հանձնել կառավարման համակարգի 30 տոկոսը` ամբողջությամբ: Խոսքը վեց ամբողջական ոլորտների մասին է: Այս դեպքում Սերժ Սարգսյանը, ավելի քիչ բան զիջելով, կստանա ԲՀԿ-ի աջակցությունը:
Հայկական ժամանակ
Հունգարիայի Արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական նոտա է հղել Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ին, հայտնում է այդ երկրի կառավարության կայքը:
Փաստաթղթով հունգարական կողմը շահագրգռվածություն է հայտնում դադարեցնելու ՀՀ կողմից միակողմանի կարգով դիվանագիտական հարաբերությունների առկախումը՝ առանց նախապայմանների:
Հիշեցնենք, որ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուց հետո, Հայաստանը խզեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները ։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, ներկայացնելով Երևանի քաղաքային տնտեսության զարգացման ծրագրերն ու առաջնահերթությունները, քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունները զարգացման նոր որակ ու ընթացք կարող են ստանալ. «Քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, այդ թվում նաև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության եզրեր գտնելու և դրանք երկուստեք զարգացնելու համար: Արտակարգ և լիազոր դեսպանը մեկ անգամ ևս վերահաստատել է Տարոն Մարգարյանին ուղղված Քուվեյթի մայրաքաղաք այցելելու Էլ-Քուվեյթի քաղաքապետի պաշտոնական հրավերը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրվել էր մասնակցելու նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովին (ԱՔԿՄՀ):
Սույն հրավերը պայմանավորված էր Պնոմպենում կազմակերպված` ԱՔԿՄՀ նախորդ վեհաժողովին Հովհաննիսյանի մասնակցությամբ, որտեղ նա այցելել է Կամբոջայի ցեղասպանության համակենտրոնացման ճամբարներ և հանդես եկավ ուղերձով՝ նվիրված ժողովրդավարության ու ինքնիշխանության մարտահրավերներին, Հայոց ցեղասպանությանը և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ազատությանն ու պետականությանն առնչվող խնդիրներին:
Ստորև ներկայացվում է Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը ԱՔԿՄՀ-ի կազմակերպիչներին.
«Խոսե դե Վենեցիա կրտսերին
Հիմնադիր նախագահ, Մշտական հանձնաժողովի համանախագահ
Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողով (ԱՔԿՄՀ)
Մանիլա, Ֆիլիպիններ
Չունգ Իու-յոնգին
Մշտական հանձնաժողովի համանախագահ, գլխավոր քարտուղար
Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողով (ԱՔԿՄՀ)
Սեուլ, Կորեա
Հարգելի պարոնայք,
Կամբոջայում կայացած խիստ արդյունավետ հանդիպումից հետո հաճելի էր ստանալ Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի հաջորդ հավաքին մասնակցելու հրավերը:
Համոզված եմ՝ Դուք տեղյակ եք, որ հյուրընկալող երկրի նախագահը նորերս վերահաստատեց ռասիզմի, իրավունքների ոտնահարման և հակահայկական կեցվածքի իր վաղեմի համբավն ու հետագիծը՝ ներում շնորհելով և պանծացնելով ադրբեջանցի այն սպային, ով Բուդապեշտում դատապարտվել էր կացնով (այո, ճիշտ եք կարդում) սառնարյուն կերպով իր հայ գործընկերոջը սպանելու համար: Այսօր լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը կդառնար 34 տարեկան:
Ես չեմ քաղաքականացնի այս նամակը՝ մանրամասնելով Ալիևյան վարչակարգում տիրող մարդու իրավունքների հակապատկերը, վերջինիս կողմից հայ մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև նրա տապալված ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ազատատենչ ժողովրդի:
Բավական է այստեղ նշել, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջերս ազատ է արձակվել և սրբացվել կացնահարող մարդասպան Ռամիլ Սաֆարովը, «Ժառանգություն» կուսակցությունը չի կարող միանալ և չի մասնակցի առաջիկա վեհաժողովին:
Ավելին՝ հաշվի առնելով ԱՔԿՄՀ-ի նպատակն ու կոչումը, ես ակնկալում եմ միանշանակ դատապարտումը տմարդի այս վարքագծի, որը ներհակ է մեր ընդհանուր արժեքներին ու անխուսափելիորեն կստվերի հյուրընկալող կառավարությանը և, որ ամենացավալին է, բուն հանդիպումը:
Հարգանոք՝
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության նախագահ
ՀՀ նախկին արտգործնախարար»
Անցյալ շաբաթ ադրբեջանա-թուրքական ամերիկյան չորս կազմակերպություններ համակարգված հակահայկական քարոզչություն էին ծավալել՝ մեղադրանքների տարափ տեղալով «Hyatt Hotels» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Հոփլամազյանի հասցեին` նրան և այլ ամերիկահայ գործարարների վախեցնելու նպատակով:
Թուրք-ամերիկյան ասոցիացիաների համագումարի (ATAA), Ամերիկայի ադրբեջանական խորհրդի (AAC), Թուրք-ամերիկյան ասոցիացիաների դաշնության (FTAA) և Ամերիկայի ադրբեջանական ընկերության (ASA) ղեկավարները, «Hyatt»-ի տնօրենների խորհրդի նախագահ Թոմաս Փրիցկերին ուղղված իրենց նամակում Հոփլամազյանին մեղադրել են «էթնիկ քարոզչական արշավներում» ներգրավված լինելու մեջ:
Ադրբեջանական և թուրքական խմբերը հարձակվել են Հոփլամազյանի վրա` «Հայ-ամերիկյան լոբբիստական խմբի` Ամերիկայի հայկական համագումարի սեպտեմբերի 22-ի կազմակերպած հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ որպես «Hyatt»-ի տնօրեն ելույթ ունենալու համար»: Նրանք նաև իրենց դժգոհությունն են հայտնել, որ «Հոփլամազյանը ծառայում է «Դիմագրավել պատմությունը և ինքներս մեզ» շահույթ չհետապնդող խմբի Խորհրդատվական մարմնում, որը «ուսուցանում է Հայոց ցեղասպանության մասին»»:
Թուրքական չորս կազմակերպությունները պնդել են, որ «Պարոն Հոփլամազյանի ներգրավվածությունը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ թշնամություն տարածող էթնիկ հատուկ շահերի խմբերում, կարող է ոտնահարել «Hyatt»-ի Բիզնես վարքագծի և էթիկայի կանոնակարգի Շահերի բախում կետը»: Այնուամենայնիվ, հյուրանոցի կայքում տեղադրված Կանոնակարգի ուսումնասիրությունից պարզ երևում է, որ այն չի պարունակում ոչ մի նշում՝ «Hyatt»-ի ղեկավարի կողմից Կանոնակարգի դրույթներից որևէ մեկը խախտելու վերաբերյալ:
Ադրբեջանական և թուրքական խմբերն իրենց նամակում մի շարք չարանենգ հայտարարություններ են արել` Հայոց ցեղասպանությունը բնութագրելով որպես «անհիմն պնդում» և «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ներհամայնքային վայրագություններ»: Նրանք կեղծորեն պնդել են, որ այդ «վայրագությունները» երբեք որևէ դատարանում չեն վիճարկվել և հայերի տեղահանության ոչ մի մտադրություն չի հաստատվել: Ոչ մի պատիժ կամ դատավճիռ չի կայացվել ըստ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին 1948 թվականի կոնվենցիայի դրույթների»:
Թուրքական կազմակերպությունների ղեկավարները նման անհեթեթ պնդումներ անելով, պարզապես, իրենց տգիտությունն են բացահայտել Հայոց ցեղասպանության հիմնական փաստերի վերաբերյալ: Նրանց ձեռնտու է մոռանալ 1919 թվականի թուրքական ռազմական դատարանների մասին, որոնք մահվան էին դատապարտել Հայոց ցեղասպանության թուրք պարագլուխներին: Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի և Արգենտինայի դաշնային դատարանները ևս վերահաստատել են Հայոց ցեղասպանության հավաստիությունը: Բացի այդ, ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը 1985 թվականին իր ընդունած զեկույցում Հայոց ցեղասպանությունը որակել է որպես ցեղասպանության օրինակ:
Միաժամանակ, ադրբեջանական և թուրքական խմբերը հավաստիացրել են, որ իրենք ներկայացնում են «ավելի քան կես միլիոն թուրքական ծագում ունեցող ամերիկացիներին»: Սա իրականությանը չի համապատասխանում այն պարզ պատճառով, որ ըստ ԱՄՆ վերջին մարդահամարի՝ Միացյալ Նահանգներում այդքան շատ թուրք բնակչություն չկա: Եթե անգամ թուրքական ծագում ունեցող ամերիկացիների թիվը հասնում է կես միլիոնի, ապա խիստ կասկածելի է, որ նրանք բոլորն էլ իրենց համաձայնությունը տվել են այդ կազմակերպությունների կողմից նման անհեթեթ արկածախնդրությունների մեջ մխրճվելու համար: Ամենայն հավանականությամբ, այս չորս խմբերի անդամների ընդհանուր թիվը կազմում է ներկայացված թվերի միայն չնչին մասը:
Ակնհայտ է, որ այս թուրքական խմբերն իրենց կեղծ հայտարարություններով և անմիտ մեղադրանքներով նպատակ ունեն վախեցնել Հոփլամազյանին և ստիպել նրան հեռու մնալ հայկական կամ ցեղասպանությանն առնչվող հարցերից: Առավել մտահոգիչ է, որ թիրախ դարձնելով «Hyatt»-ի գլխավոր տնօրենին, ադրբեջանական և թուրքական խմբերը հույս ունեն նման գործունեություն ծավալելուց ետ կանգնեցնել մյուս ամերիկահայ գործարարներին:
Ադրբեջանական և թուրքական խմբերն իրենց համատեղ նամակում անուղղակիորեն սպառնացել են «Hyatt»-ի կորպորատիվ շահերին՝ նշելով, որ ընկերությունը «ներկայումս ղեկավարում է ընդհանուր թվով չորս հաջողված հյուրանոցներ Ստամբուլում (Թուրքիա) և Բաքվում (Ադրբեջան)»: Հետաքրքիր է, արդյոք Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները լիազորե՞լ են այս ողորմելի խմբերին՝ խոսել իրենց անունից: Ընդ որում, այս կազմակերպությունները գիտակցո՞ւմ են, որ նրանք ականահարում են իրենց հարազատ երկրների բիզնես շահերը՝ հիմարաբար սպառնալով այնպիսի համաշխարհային ընկերության, ինչպիսին «Hyatt»-ն է:
Շատ ցավալի կլինի, եթե ադրբեջանական և թուրքական անխոհեմ արշավն ընդդեմ նշանավոր ամերիկահայ գործարարների սկիզբ դնի անցանկալի իրադարձությունների այնպիսի մի շղթայի, որը կհանգեցնի հայ համայնքի պատասխան քայլերի ընդդեմ հաջողակ թուրք գործարարների, ինչպիսին, օրինակ, «Կոկա կոլա» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Մուհտար Քենթն է:
Խիստ անհավանական է, որ ադրբեջանա-թուրքական նամակը որևէ շոշափելի օգուտ բերի այս խմբերին, քանի որ «Hyatt»-ի տնօրենների խորհուրդը, հավանաբար կանտեսի նրանց անհիմն մեղադրանքները: Ավելի կարևորն այն է, որ տիպար ամերիկահայ գործարարի նկարագրի վրա նման ռասիստական հարձակումը, Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին, հայերին կդրդի ավելի վճռականորեն հետամուտ լինել իրենց արդարացի պահանջներին՝ թե’ Թուրքիայից, և թե’ Ադրբեջանից:
Վերջապես, խիստ վիրավորական է, որ ադրբեջանական և թուրքական այդ խմբավորումները քար լռություն էին պահպանել, երբ ադրբեջանցի սպան Բուդապեշտում կացնահարելով սպանել էր քնած հային, իսկ հիմա աղմուկ են բարձրացրել, երբ ամերիկահայ մի գործարար, պարզապես օգտագործում է խոսքի ազատության իր իրավունքը Բեվերլի Հիլզում:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.