23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» և Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջև նոր սկանդալ է հասունանում: Երեկ թերթը տեղեկացրել էր, որ «Ժառանգության» առաջնորդն ասուլիսում հայտարարել է, թե Քոքոբելյանի հետ համաձայնություն է եղել, որ իր մանդատը վայր է դնելուց հետո, մանդատից պետք է հրաժարվի նաև Քոքոբելյանը, ինչը, սակայն, վերջինս չի արել: Նախօրեի երեկոյան, «Ժառանգությունում» քաղխորհրդի նիստ էր հրավիրվել, որի ընթացքում, ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների, քննարկվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելու մասին դիմումը ետ վերցնելու հարցը:
Հայկական ժամանակ
Նախկին խորհրդային և աշխարհի բազմաթիվ այլ երկրներում բարձրագույն իշխանական և «նրան կից» գործարար շրջանակները վստահ են` եթե նրանք կորցնեն իշխանությունը, դա աղետալի հետևանքների կբերի: Մասամբ իրենց այդ համոզմունքը ճիշտ է` դա կարող է աղետ լինել իրե՛նց համար: Ընդդիմադիրների` «արդար դատաստանի» մշտական սպառնալիքները, ժողովրդական լայն զանգվածների «լատենտ» ատելությունը (որը, սակայն, չի խանգարում նույն զանգվածներին ընտրակաշառք վերցնել), ինչպես նաև իշխանափոխություններից հետո «նախկին հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչների հետապնդումը հիմքեր տալիս են գործող իշխանավորներին մտածելու, որ իշխանությունը կորցնելուց հետո իրենց «գործը բուրդ է լինելու»: Հետաքրքիր է նաև, որ այս միանգամայն հասկանալի վախն իրենք ներկայացնում են որպես մտահոգություն երկրի ճակատագրի համար: Եվ ընտրակեղծարարության «պաշտոնական» հիմնավորումը հետևյան է` «բա մենք կարո՞ղ ենթ թույլ տալ, որ սրանք գան իշխանության` նրանք երկիրն ավերակ կդարձնեն»: Մտածողության այս կարծրատիպը գուցե գալիս է ֆեոդալական ավանդույթներից` «թագավորի»` ի վերուստ օծյալ լինելու համոզմունքից: Արևմուտքում այդ կարծրատիպը վերացել է մոտ երկու դար առաջ: Ասիայում, Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում իշխանավորների և մասամբ ժողովուրդների այս պատրանքը պահպանվել է: Իսկ ովքե՞ր են հետխորհրդային լիդերներից, այնուամենայնիվ, փորձում կտրվել այդ ճահճային վիճակից: Վիկտոր Յուշչենկոն և Միխայիլ Սահակաշվիլին` գործիչներ, որոնց ընդունված է «արևմտամետ» անվանել: Առաջինը, պարտվելով նախագահական ընտրություններում, իր իշխանությունը խաղաղ փոխանցեց Յանուկովիչին: Երկրորդը անցած երկուշաբթի անօրինական ճիգեր չգործադրեց` խորհրդարանում մեծամասնությունը պահելու համար: Իհարկե, այդ գործիչները հեռու են իդեալից, և իրենց երկրներում վիճակն առանձնապես նախանձելի չէ: Բայց ես պատահական չեմ համարում, որ հենց նրանք են այս հարցերում դրսևորել որոշակի պետական խոհեմություն` այդպիսով նպաստելով իրենց հասարակությունների հասունացմանը: Իսկ հասուն հասարակությունն այն է, որտեղ քաղաքացիները գոնե մի քիչ հավատում են, որ իրենց վարքից, իրենց ակտիվությունից, ամենակարևորը` իրենց ձայնից, քվեից ինչ-որ բան կախված է: Այդպիսի քաղաքացիները չեն արտագաղթում երկրից` անգամ եթե գտնվում են սուղ նյութական պայմաններում: Ավելի քիչ է նաև հավանականությունը, որ նրանք կսկսեն սեփական երկիրը թալանել:
Բոլորը կարծես ընդունում են, որ մեր, ինչպես նաև շատ այլ երկրների խնդիրը իներտ, կրավորական, փնթփնթացող զանգվածի փոխարեն քաղաքացիներ, ընտրողներ ունենալն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է առնվազն երկու նախապայման` առաջինը իշխանությունների գահընկեց լինելու վախից ազատվելն է, երկրորդը` «թագավոր-ստրուկ» հոգեբանությունը հաղթահարելը: Վստահ եմ, որ այդ երկու նպատակների համար էլ հասարակությունները պետք է շարժվեն, դեպի արևմտյան, եվրոպական արժեքներ:
Առավոտ
Կոնգրեսականներ Հովարդ Բերմանը և Բրեդ Շերմանը (երկուսն էլ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ազդեցիկ հանձնաժողովի անդամներ), նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում, ընտրատարածքների վերաձևման պատճառով ստիպված են մրցել միմյանց դեմ:
Երկու կոնգրեսականներն էլ դեմոկրատներ են, հրեական ծագում ունեցող ամերիկացներ և երկուսն էլ՝ հայկական հարցերի երկարամյա ջատագովներ: Այս թեժ մրցապայքարում 30-րդ կոնգրեսական ընտրատարածքի ընտրողները կանգնած են բարդ ընտրության առջև:
Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը Էնսինո քաղաքի Ֆերահյան դպրոցի Ավետիսյան դահլիճում սեպտեմբերի 29-ին հանրային բանավեճ էր կազմակերպել` հնարավորություն ընձեռելով կոնգրեսականներին հայկական հարցերի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացնել ամերիկահայ ընտրողներին: Հայ դատի հանձնախմբի համանախագահ Նորա Հովսեփյանի ողջույնի խոսքից հետո մոդերատոր Զանգու Արմենյանը ներկայացրեց երկու թեկնածուներին:
Բանավեճը հենց սկզբից թեժացավ, երբ կոնգրեսական Շերմանը մատնանշեց, որ նա Կոնգրեսում բացառապես եղել է հայկական խմբի անդամ, սակայն կոնգրեսական Բերմանը եղել է և’ թուրքական, և’ հայկական խմբերի անդամ:
Կոնգրեսական Բերմանը հակադարձեց՝ հայտարարելով. «Կոնգրեսում շուրջ երեք տասնամյակ ծառայելու ընթացքում եղել եմ Հայ դատի եռանդուն, հետևողական և անկեղծ ջատագով: Ես համառորեն աշխատել եմ հասնել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Որպես Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ես մեծ ջանքեր եմ թափել՝ Հանձնաժողովի մակարդակով ցեղասպանության ճանաչման հաղթանակի համար»: Նա շարունակեց պնդել, որ իր առաջնահերթությունը կլինի Ներկայացուցիչների պալատին ճանաչել տալ Հայոց ցեղասպանությունը՝ մինչև դրա 100-ամյակը, և նա անձամբ է հորդորելու նախագահ Օբամային կատարել Ցեղասպանության վերաբերյալ տված իր խոստումը: Ցեղասպանության ճանաչման ձախողումը «բարոյական վիթխարի ստվեր է գցում այս մեծ ազգի վրա», նշեց կոնգրեսական Բերմանը: Այնուհետև նա հպարտորեն հայտարարեց. «Ես կանգնեցրել եմ վտանգավոր զենքերի փոխանցումը Ադրբեջանին, քանի որ կուշտ եմ և հոգնած Ադրբեջանի սպառազինությունների աճից և ռազմատենչ հռետորությունից: Հենց այս շաբաթ ես նամակ եմ գրել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ամենագարշելի արարքի մասին. որքան հիշում եմ նման բան չի կատարվել աշխարհի որևէ առաջնորդի կողմից. ես խոսում եմ նախագահ Ալիևի՝ ադրբեջանցի կացնահարող մարդասպանին ներում շնորհելու որոշման մասին, որը ցմահ բանտարկության էր դատապարտվել անմեղ հայ զինվորին քնած ժամանակ սպանելու համար…. Ես Քլինթոնից պահանջել եմ, նախ` ՆԱՏՕ-ի բոլոր անդամների անունից դատապարտել Ալիևի արարքը, և երկրորդ՝ կասեցնել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի հովանավորությամբ իրականացվող հետագա բոլոր միջոցառումներին»:
Ի պատասխան բանավեճի վարողներ` «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանի և «Ասպարեզ» թերթի անգլերեն բաժնի խմբագիր Արա Խաչատուրյանի բարձրացրած հարցերի՝ կոնգրեսականներն անդրադարձան Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, Թուրքիայի փոխհատուցումների, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մերժման, Սիրիայում և Վրաստանում հայ համայնքների պաշտպանության, Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաօդային բազայի օգտագործման համար, այդ հողամասերի հայ սեփականատերերին ԱՄՆ-ի վարձակալության վճարման, Թուրքիայում եկեղեցիները քրիստոնայներին վերադարձնելու, Ադրբեջանին Իսրայելի զենքերի վաճառքի, Արցախին Միացյալ Նահանգների ֆինանսական օժանդակության, Ադրբեջանի և Հունգարիայի պատասխանատվության` կացնահարող մարդասպանին ազատ արձակելու համար, Արցախի անկախության, Հայաստանի հետ Միացյալ Նահանգների առևտրի համաձայնագրերի և Ամերիկայում թուրքական Գյուլեն հանրակրթական դպրոցների խնդիրներին: Ստորև ներկայացվում են հատվածներ նրանց ելույթներից.
Կոնգրեսական Բերման. «Թուրքիան պետք է գիտակցի, որ իրենք ստիպված են առերեսվել իրենց սեփական պատմության հետ: Ես հրեա եմ: Այն մոտեցումը, թե զգացմունքների վիրավորումից խուսափելու համար մենք չենք ճանաչում Ցեղասպանության պատմական ճշմարտությունը, իմ կարծիքով, ահավոր ստվեր է գցում մեր երկրի վրա»:
Կոնգրեսական Շերման. «Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության վերջին քայլն է, և առաջին քայլը` հաջորդ ցեղասպանության համար: Այդ պատճառով էլ շատ կարևոր է, որ Ամերիկան ճանաչի 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Ես կաշխատեմ … ինչքան որ անհրաժեշտ է, սակայն հուսով եմ հնարավորինս արագ հասնել Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչմանը…. Ժամանակն է ճնշում գործադրել վարչակազմի վրա, հատկապես առաջիկա 38 օրերի ընթացքում, դիմել նախագահի երկու թեկնածուներին՝ հստակ հայտարարություն ստանալով նրանց կողմից…. Մենք պիտի իմանանք, թե ինչ են նրանք պատրաստվում անել հաջորդ տարվա ապրիլին»:
Կոնգրեսական Բերմանը քննադատեց պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` Հայոց ցեղասպանությունը որպես «պատմական բանավեճ» հիշատակելու համար: Նա ասաց. «Ոչ մեկը Կոնգրեսում չի վիճարկում, որ Ցեղասպանությունը տեղի չի ունեցել: Նրանք կարող են վիճել «ա~խ, մենք չենք կարող վնասել Թուրքիայի հետ մեր հարաբերություններին կամ նրանք մտերիմ են Թուրքիան ներկայացնող որոշ անձանց հետ… բայց հիմա այլևս որևէ տեղ ես չեմ լսում, որ «դա պատմական բանավեճ է» … Շատ ցավալի է, որ մեր երկրի ղեկավարությունը հետ է գնում` բարձրացնելով այս հարցը…. Դա տեղի է ունեցել: Այն պետք ընդունել: Գերմանացիները ընդունեցին դա, և հատկապես որևէ հրեայի համար, այն տեսակետը, թե կարելի է խուսափել ժխտելով այն կամ փորձել քողարկել որպես պատմական վիճելի հարց, էական մի մեծ սխալ է»:
(շարունակելի)
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 2-ին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Մանդատը վայր դնելու մասին դիմումը Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել էր սեպտեմբերի 10-ի նիստին:
Խորհրդարանի կանոնակարգով նախատեսված 15-օրյա ժամկետում Րաֆֆի Հովհաննիսյանը հետ չի վերցրել այն։
Նյու-Յորքում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Լիբանանի, Հորդանանի և Սիրիայի արտգործնախարարների հետ:
Էդվարդ Նալբանդյանի և Լիբանանի արտգործնախարար Ադնան Մանսուրի հանդիպմանը քննարկվեցին ՀՀ Նախագահի Լիբանան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպություններում երկկողմ փոխգործակցությանը, մտքեր փոխանակվեցին Միջին Արևելքում ընթացող զարգացումների շուրջ:
Էդվարդ Նալբանդյանի և Հորդանանի ԱԳ նախարար Նասեր Ջուդեհի զրույցի ժամանակ անդրադարձ եղավ երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը: Այս առումով կարևորվեց Ամմանում ՀՀ դեսպանի հավատարմագրումը և ՀՀ պատվո հյուպատոսության հիմնումը, իրականացվող մշակութային փոխանակումները:
Նախարարները պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, գործարար կապերի զարգացման, ինչպես նաև մշակութային ոլորտում փոխգործակցության ակտիվացման համար:
Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին էր նվիրված Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալիմի հետ:
Սիրիայի արտգործնախարարը ներկայացրեց երկրում վերջին զարգացումները և մոտեցումները ՄԱԿ-ի և Արաբական լիգայի բանագնաց Լախդար Բրահիմիի առաքելության վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանը խորը մտահոգություն հայտնեց Սիրիայում շարունակվող բախումների և վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում սիրիահայությունը: Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ անհնար է հասնել ճգնաժամի հաղթահարման առանց բոլոր կողմերից բռնությունների դադարեցման և բոլոր սիրիացիների շահերն հաշվի առնող քաղաքական երկխոսության:
ՀՅԴ խորհրդարանական խմբակցությանը քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն դեմ է Վարդան Օսկանյանի հարցով Հայաստանի դատախազի միջնորդությանը և չի հանձնի պատգամավորին:
Վարդանյանը նշել է. «Հանձնելով Օսկանյանին` յուրաքանչյուրը պատասխան պիտի տա իր խղճի և ժողովրդի առաջ»:
Պատգամավոր չի կասկածում, թե ինչպես կքվեարկի խորհրդարանը, նշելով, որ ՀՀԿ-ն կազմում է խորհրդարանական մեծամասնություն, որին կարելի է միացնել նրա կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկրին»: Վարդանյանը գործընկերներին կոչ է արել ամեն դեպքում քվեարկել խղճի մտոք:
Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ-ում քննարկվում է գլխավոր դատախազի ներկայացրած`«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը:
Հոկտեմբերի 1-ի նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը կբոյկոտի բոլոր հարցերի քվեարկությունը: Այս մասին նիստի ընթացքում հայտարարել է խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Պատճառը հավանաբար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քննարկումն է:
Ազգային ժողովի քվեարկությունը կլինի գաղտնի և փակ:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Յալթայում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:«Հարաբերությունների դինամիկան մեզ գոհացնում է, սակայն մենք տեսնում ենք, որ կա ավելի մեծ ներուժ, որը պարտավոր ենք օգտագործել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին, Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության աճը և գոհունակություն հայտնել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների առնչությամբ: «Մենք մշտական երկխոսության մեջ ենք բոլոր մակարդակներում, այս իմաստով մեզ մոտ ամեն ինչ լավ է, և արդյունքներն էլ վատ չեն: Հիմնական ցուցանիշն ապրանքաշրջանառությունն է, չնայած մենք հասկանում ենք, որ կարևոր է նաև այդ շրջանառության որակը, սակայն այն չի ընկնում, այլ աճում է»,- հայտարարել է ՌԴ վարչապետը:Նրա գնահատմամբ` ներդրումային չօգտագործված ռեսուրս ևս առկա է:
Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի ռուսական կողմը քննարկի Եվրամիության և Համաշխարհային բանկի հետ դոնորների կոնֆերանսին իր մասնակցության հարցը, որտեղ անդրադարձ կկատարվի Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն ունեցող ծրագրերի ֆինանսավորման խնդրին: Վարչապետը կարևորել է այս հարցը և ստացել է իր ռուս գործընկերոջ աջակցությունը:
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանը: Զրուցակիցները հստակեցրել են այս ուղղությամբ իրականացվելիք երկկողմ քայլերը: Ակնկալվում է, որ ռուսական կողմը կմասնակցի ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսաֆորմանը, ուստի զրուցակիցները քննարկել են, թե ինչպիսի ֆինանսական սխեմաներով է ՌԴ-ն մասնակցելու այդ գործընթացին և ինչպես է հայկական կողմը մարելու իր ֆինանսավորման պարտավորությունները՝ ատոմակայանի կառուցումից և շահագործումից հետո: Հանձնարարականներ են տրվել համապատասխան գերատեսչություններին՝ քննարկելու հայկական կողմի առաջարկությունը և հստակեցնելու ատոմակայանի կառուցման ֆինանսական մեխանիզմները:
Վարչապետ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև երկու երկրների միջև ադամանդագործության զարգացմանն ուղղված հարցերի: Քանի որ Հայաստանն արդեն վավերացրել է ԱՊՀ ազատ առևտրի համաձայնագիրը, կողմերը քննարկել են որոշ ռեժիմների մեղմացմանն առնչվող խնդիրներ: Հայկական կողմն առաջարկել է ադամանդի հումքի ներմուծման ժամանակ Ռուսաստանում կիրառվող 6,5 տոկոսանոց արտահանման հարկը վերանայել Հայաստանի համար, ինչին ի պատասխան՝ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է պատկան մարմիններին քննարկել հարցը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների էկոնոմիկայի նախարարների գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որն էլ կքննարկի հայ-ռուսական տնտեսական համագործակցության խորացմանն ու ընդլայնման ուղղություններն ու ծրագրերը:
Երկուշաբթի օրը՝ ժամը 11-ին, ԲՀԿ-ն ԱԺ-ում հավաքվելու է խմբակցության նիստի։
ԲՀԿ-ականները քննարկելու են թե Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը, թե ԱԺ օրակարգը։ Երեկ՝ ժամը 16-ին «Արարատ» գինու ու կոնյակի գործարանում հավաքը բավական կարճ է տևել։ Ծառուկյանն ասել է, որ Օսկանյանի դեմ մեղադրանքն անհիմն է, և որ իրենք հիմնավորումներ են ներկայացնելու։ Ուստի ԲՀԿ-ականները խորհրդարանում երկուշաբթի բաժանելու են «Սիվիլիթասի» հաշվետվությունը և մնացած ապացույցները։ Այլ հարց է, թե դա ինչ ազդեցություն կունենա։
Հայտնի է, որ քաղաքական մեծամասնությունը քվեարկում է ոչ թե հիմնավորումներով, այլ խմբակցության որոշմամբ, իսկ ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ կողմ է քվեարկելու Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը։ «Ժամանակի» ԲՀԿ աղբյուրների փոխանցմամբ, շաբաթ-կիրակի օրերին չեն բացառվում բանակցությունները՝ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան ձևաչափով:
Ժամանակ
ՀՀ կառավարական շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն, բոլորովին վերջերս ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից «դեղին քարտ» է ստացել ՕԵԿ-ական կադրերին «քաղցր» աչքով չնայելու կապակցությամբ: Ըստ նույն լուրերի, ՕԵԿ նախագահը Թադևոսյանին «գլխի է գցել», որ առաջիկայում պարոն նախարարը փորձի հնարավորինս աոաջ տանել կուսակցական կադրերին, որոնք քաղաքաշինության ոլորտում Թադևոսյանի համար կարող են «աջ ձեռք» դառնալ: Ի դեպ, Բաղղասարյանր այղ զրույցի րնթացքում Թադևոսյանին մոտավորապես հասկացրել է, թե ՕԵԿ-ում իր ամենավստահելի մարդկանցից ում վրա կարող է Թադևոսյանի ընտրությունը կանգ առնել` ասելով, որ ինչքան շատ ոլորտը իմացող մարդիկ լինեն նախարարի շրջապատում, հետագայում շատ ավելի հեշտ կլինի խուսափել «ատկատներից» ու նմանատիպ այլ գլխացավանքներից: Ի դեպ, նույն լուրերի կոնտեքստում ասում են, որ Բաղղասարյանր կադրային քադաքականությանը վերաբերող հարցերի շուրջ իր ասելիքն ավարտելուց հետո Թադևոսյանին ասել է, որ որպես բիզնեսի մարդ ՕԵԿ-ի համեստ ապրող «տղերքին» էլ կարող է մի քիչ տեղ տալ ու «պադերշկեք» անել` հաշվի առնելով, որ նախարար Թադևոսյանր ՀՀ թաքնված մեծահարուստներից մեկն է: Թերթի հիշեցմամբ` քաղաքաշինության նախարարը ներկայումս զբաղվում է լամինատի ներկրման բիզնեսով, և այդ ապրանքատեսակի Հայաստան 3 ներկրողներից մեկն է ու աոաջատարը: Այնպես որ, կասկածից դուրս:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.