23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը այսօր պաշտոնապես մեղադրանք առաջադրեց նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին՝ՀՀ Ազգային անտվանգության ծառայությունը ՀՀ ՔՕ 179 և 190 հոդվածների հատկանիշներով:
Օսկանյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալուց։ Խափանման միջոց դեռևս չի ընտրվել, և Օսկանյանը կարող է ազատ տեղաշարժվել:
Ներքաղաքական կյանքի ինտրիգը, գնալով նոր փուլ է թեւակոխում: Մի կողմից 2013-ի փոթորիկը, իրեն զգացնել է տալիս ՚ընդդիմադիրՙ ու այսպես ասած այլընտրանքային ճակատներում, մյուս կողմից` շարունակվում է մերօրյա մեր քաղաքական գիգանտ դրամատուրգների կողմից բեմադրած մեծ ՚՚գործերըՙ, որոնք հասաարակության մոտ լուրջ կասկածի ու երկընտրանքի տեղիք են տալիս: Ի՞նչ է կատարվում իրականում մեր քաղաքական դաշտում: Առաջին հայացքից թվում է, թե նախկին ու ներկա տերերը իրար դեմ են դուրս եկել, ավելի հեռատեսները խիստ հակառակն են մտածում.այն է, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գործում են փոխադարձ պայմանավորվածությունների շրջանակում, դե իսկ մյուս հատվածն են՝այսինքն մեծ ու փոքր քաղաքական ձկները, իրենց հույս են տալիս, որ վերջին խոսքը՝ իրենց թիմի ՚պապայիննՙ է լինելու:
Իսկ հիմա այն մասին, թե ի՞նչ է անում կոնկրետ ՀՀ իշխանությունը՝ 2013-ին ընդհառաջ: Տպավորություն է ստեղծում, թե գործ է անում, պայքարում է համատարած կոռուպցիայի, զեղծարարության, անգործության, մարդու իրավունքների ոտնահարման ու իրավական համակարգի վերականգնման ուղղությամբ, բայց չգիտես, ինչո՞ւ այդ ամենի մասին ջրի պես խոսում են՝ ավազի պես կանգնում: Ինչպես նաեւ մի դեպքում մեր փառահեղ վարչապետի գլխին ավետարան են կարդում, որ ՀՀ Կառավարության փնթի աշխատանքները պետք է վերանայել, փորձելով աշխատել առանց ատկատի ու այլ տիպի ավելցուկների, մինչդեռ հաջորդ օրը, ՀՀ Կառավարության բալանսում ավելցուկ է տալիս ԱԳՆ-ի շենքը, որն էլ վաճառքի են հանում, բավականին թեթեւ քաշային պայմաններով, դե որովհետեւ վերեւները զույգ աչքով են հետեւում այդ չալաղաջ գործարքին:
Հիմա գանք կոռուպցիային, զեղծարարությանն ու իրավական համակարգում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ տարվող իբր աշխատանքներին ու ՚կուռացիայինՙ որի սլաքները ամբողջությամբ ետ ու առաջ են տանում ամենվերին օղակներն ու էս երկրի թելադրողները…
Ամեն անգամ, երբ ներքաղաքական դաշտում, ԲՀԿ-ն իր նազ ու տուզով սկսում է իշխանության հետ մուկն ու կատու խաղալ, ՀՀ իշխանությունները՝ի դեմս երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի, ՚ափալ-թափալՙ հայտարարում են, որ ակտիվացնում են պայքարը այն բոլոր արատավոր երեւույթների դեմ, որոնք որ ըստ էության խայտառակում են մեր ռեսպուբլիկան: ՚Վարդան Օսկանյանՙ -ի նկատմամբ իրականացրած ՚շտուրմիցՙ առաջ եւ հետո, նորից նույն իշխանությունը, ի լուր աշխարհի հայտարեց այն մասին, որ մեր դատարանները անկախ են, եւ որ այսուհետ էլ գործելու են միմիայն անկախության ու անկողմնակալության պայմաններում: Այն է, օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Սակայն, հարց է առաջանում.իսկ ու՞մ համար են անկախ մեր հայրենի դատարանները՝միայն ՚գռփած-չռփածՙ նախարարների ու օլիգարխիկ կլանի, թե՞ մի քանի ախպեր-տղերքի: Եթե այս տրամաբանությունից դուրս գանք, ապա կստացվի, որ ամենաարդար դատարանները հերթով պիտի մի մուրճի հարվածով ՚ծնկի բերենՙ Վարդան Այվազյաններին, Նեմեցներին, ու բոլոր այն տխրահռչակ դեմքերին, որոնց անցյալն ու ներկան փորփրելու դեպքում, գուցե բազմասերիանոց մի կինոնկարի սցենար դուրս գա ՚տակիցՙ:
Եվ եթե, մի պահ վերանանք հայկական իրականությունից ու երազի մեջ ընկնելով հավատանք, որ ՀՀ-ի դատարանները պիտի գործեն անկախության ու արդարության սկզբունքով, ապա ինչպե?ս է պատահում, որ Վարդան Այվազյանին տված-անցած ՚օյինբազություններովՙ է այսքան տարիներ, իրավապահ համակարգի՝հատկապես մեր դատարանների աչքից վրիպում, թե օրինակի համար ի?նչ ձեռագրով է գործում ՀՀ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը, որի կողմից ՚հռչակված անարդարացի ՚վճիռներինՙ նույն ոգով ու նույն հաջորդականությամբ ընթացք են տալիս մեր զորեղ դատարանները: Փորձենք, այս թեմայի շուրջ խոսենք առավել խոսուն փաստերով, եւ առավել հանգամանալից, երբ նույն նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ իշխանությունների հորդորների ֆոնի վրա չգիտես ինչու? եւ ինչպես, ամիսներ առաջ, ՚ջրեցՙ ՀՀ-ի ներքաղաքական դաշտում ՚բումովՙ ու սկանդալներով մուտք գործած, հայտնի գործարար Սիլվա Համաբարձումյանին պատկանող ՚Լիճվազք Թեյիՙ լիցենզիան, որի իրավունքը Մովսիսյանը, ժամանակին Ս. Համբարձումյանի ներկայացրած փաստարկների համաձայն, բոլորովին էլ չուներ:
Հիշեցենենք, որ դեռեւս 2009 թթ-ին, Էներգետիկայի եւ Բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՚Սիփան-1ՙ ՍՊԸ-ին, զրկել էր Մեղրու ՚Լիճվազք Թեյՙ-ի ոսկու հանքավայրի հանքարդյունաբերության հատուկ լիցենզիայից՝պատճառաբանելով, որ ընկերությունը լիցենզային պայմանագիրը նախատեսված ժամկետներում չի կնքել: Մինչդեռ նշված ժամկետը՝համապատասխան փաստաթղթերի իրականում չէր էլ լրացել:
Եվ հենց այդ հիմքով էլ, Վճռաբեկ դատարանը Արմեն Մ ովսիսյանի նշյալ հրամանը համարել էր անվավեր: Սակայն, կարճ ժամանակ անց, հնարամիտ Մովսիսյանը, նույն՝ապօրինի ճանաչված հրամանն արձակել էր երկրորդ անգամ՝՚Սիփան-1ՙ-ին կրկին զրկելով Լիճվազք-Թեյի հանքարդյունահանման լիցենզիայից:
Հիշեցնենք, որ մի շարք պետական այրերի ՚դեմքը պատռածՙ գործարար տիկինը, այդ ընթացքում ստիպված նորից էր դիմել վարչական դատարան, բայց ուշագրավն այնն էր, որ գործը դեռ դատարանում՝էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը հանել էր աճուրդի, եւ այն ձեռք է բերել ՚Սագամարՙ ընկերությունը: Դրանից հետո, նույն հիմքերի առկայությամբ սկզբում վարչական դատարանը, այնուհետեւ նաեւ վերաքննիչը համարել էին, որ նախարարի հրամանն օրինական է: Հիմա, այս պատմության մեջ, ով ում էր ուզում մատերի վրա խաղացնել, ու ՚թերզՙ բռնել.Էներգետիկայի երկարամյա նախարարը, թե? մեր ամենակարող ու արդար դատարանները, որոնց կայացրած որոշումները մեկ իրար հակասում, մեկ էլ իրար հավասարվում, որից անշուշտ շահած էին դուրս գալու եւ Մովսիսյանը, եւ թե մեր անկախ դատարաններն ու նրանց գլխին «բամփողները»: Այդ ինչպես է ստացվում, որ իրեն ամենազորեղ պատկերացնող Մովսիսյանը, անօրինական որոշումներ է կայացնում,տվյալ դեպքում մարդուն զրկում է իր հասանելիք լիցենզիայից, հետո, մեր դատարանները ետեւից մի բաժակ ջուր են խմում,վերստին «օրիանականացնելով» նախարարի ՚օրինական որոշումներըՙ: Եվ եթե տվյալ պայմաններում, մի իսկական արդար ձեռք էլ որոշում է կայացնում, որ Մովսիսյանի գործած արարքները անօրինականության դաշտից են, ապա մյուս հարցն է առաջ գալիս, թե ով է փոխհատուցելու եւ քաշելու նախարարի թույլ տված անօրինականության ջառմեն:
Եվ հարց է, թե օրեկան քանի-քանի գործարարի ու տնտեսվարող սուբյեկտի իրավունքնէ ոտնահարվում ու արհամարվում, որոնք այս կամ այն պատճառներով ի վիճկի չեն լինում ծպտուն անգամ հանել: Մինչդեռ, սկանդալային գործարարի`Սիլվա Համբարձումյանի դեպքում իրավիճակը բոլորովին այլ էր, քանի որ ակնհայտ նկատվում էր, որ նա հնուց, ուղնուծուծով գիտեր մերօրյա հին գելերին, որոնք իրենց չիմացողների աչքին ուզում էին առնվազը սրբերի դասին շարքվել: Անշուշտ, ռիսկային էր հայտնի գործարար կնոջ քայլը, բայց եւ անհերքելի փաստ էր, որ նա ոչ թե ինքը վա բանկ գնաց, այլ ընդհակառակը իր քայլերով, շատերին տարավ դեպի լուսանցք, որոնց ուսերին մինչ օրս մեծ ՚գռուզՙ է դրված.Սուրիկ Խաչատրյան՝Լիսկա, Վարդան Այվազյան, Արմեն Մովսիսյան եւ այլք, որոնց բան ու գործը մարդկանց ՚քցելնՙ ու խաբելն է եղել: Իսկ թե մեր արդար ու անկախ դատարանները՝ազատ որոշումներ ու վճիռներ կայացնելու դեպքում, քանի իշխանական 40 ավազակի կարող էին էն գլխից բռնել ու նրանց իրենց հասցեով ուղարկել, դժվար չէ պատկերացնել: Բայց մնաց գլխավոր հարցը.արդյոք? Բաղրամյան 26-ի հրահանագները կտեղավորվեն այդ ավազակներին ՚օղակիՙ մեջ վերցնելու ու պատժելու համար, թե? նույն անկախ դատարաններին կթելադրվեն կողմնակալ որոշումներ կայացնելու ու ազգին կախյալ վիճակի մեջ պահելու համար, որի ՚ուդարներըՙ՚ ամեն օր հայ հասարակությունը իր մաշկի վրա զգում է: Այնպես, որ մեկ դուք եք անկախ, մեկ էլ ձեր արդար ու կախյալ դատարաններչը: ՈՒռռա, կեցցեն , Հայասատանի ամենաանկախ դատարններն ու նրանց թելադրող ՚պապաներըՙ…
ԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի պահվածքը ոչ ադեկվատ է դառնում և կարող է ինչ-որ պահի դուրս գալ վերահսկողությունից: Ըստ նրա՝ Ադրբեջանին ոգևորող գործոն կարող է հանդիսանալ Սիրիայի հարցում Թուրքիայի ներգավվելու փորձերը. «Թուրքիայի ակտիվ գործողությունները կարող են պատճառ հանդիսանալ, որ Ադրբեջանը ներգրավվի տարածաշրջանում կոշտ քաղաքականություն իրականացնելու գործընթացում: Ցանկացած ներգրավվում կխթանի լարվածության սրմանը»,- ասաց ՀՀԿ պատգամավորը և նկատեց, որ այս հարցում հայկական կողմը պետք է ուշադիր լինի և քայլերը կազմակերպի և իրականացնի այն հիմքի վրա, որպեսզի որևէ կերպ չվտանգի անվտանգությունը և տարածաշրջանում պահպանի վերահսկողությունը:
«Այս հարցում կարևոր է Ռուսաստանի դերակատարությունը, ինչպես նաև Եվրոպական միության և Միացյալ նահանգների դերակատարությունը՝ Ադրբեջանի սպառազինությունների աճի նկատմամբ և ԼՂ խնդրի նկատմամբ ապակառուցողական և ոչ նպաստող քայլերի վերաբերյալ»,- ասաց նա:
Հայաստանը պետք է ավելացնի դիվանագիտական ջանքերը և միջազգային հարթակներում չենթարկվի թուրք-ադրբեջանական սադրիչ գործողություններին, որոնք տարբեր ժամանակներում էլ եղել են. «Եվ ի պատիվ մեր դիվանագիտական աշխատանքների և ռեալ գնահատելու կարողություններին, թույլ են տվել, որ արտաքին քաղաքականությունում սխալ չգործեն»,-ասաց նա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Reuters գործակալության հետ հարցազրույցում մեղադրել է Ադրբեջանին` նոր պատերազմի սպառնալիք ստեղծելու համար:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանը կուտակում է «անընդունելի չափերի հասնող» զինամթերք՝ նախապատրաստվելով պատերազմի վերսկսմանը: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը, այնուամենայնիվ, ցանկանում է խաղաղ կարգավորել հակամարտությունը, ինչին հասնելու համար ՀՀ–ն ոչ մի ջանք չի խնայի:
«Այժմ, 18 տարի անց, հրադադարի մասին պայմանագիրը ստորագրելուց հետո, Ադրբեջանը նոր պատերազմով է սպառնում Հայաստանին»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Reuters-ը հիշեցնում է, որ ԼՂ հակամարտության շփման գծում հրադադարի խախտման դեպքերն ինտենսիվ են դարձել՝ մեծացնելով ռիսկը տարածաշրջանում, որտեղ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը հետապնդում են սեփական շահերը։
«Երբ ես ասում եմ, որ ատելություն կա հայերի նկատմամբ Ադրբեջանում, երբ ես ասում եմ, որ Ադրբեջանում զենք–զինամթերքի վտանգավոր չափերի կուտակումներ կան, երբ ես ասում եմ, որ Ադրբեջանը պատրաստվում է վերսկսել պատերազմական գործողությունները և հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, դա բնավ չի նշանակում, որ բանակցությունները շարունակելու կարիք չկա», — նկատել է Հայաստանի նախագահը:
Գործակալությունը հոդվածում գրել է, որ երկու երկրների միջև լարվածությունն ավելացել է այն բանից հետո, երբ Հունգարիան Ադրբեջան ուղարկեց ադրբեջանցի սպային, ով Բուդապեշտում ՆԱՏՕ-ի լեզվի դասընթացների ընթացքում սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարդասպանին ներում շնորհեց, երբ նա, օգոստոսին, որպես հերոս վերադարձավ Ադրբեջան։
Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները տարիներ շարունակ միջնորդական առաքելություն են իրականացնում ԵԱՀԿ շրջանակներում, սակայն ուղղակի շփումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ այս հարցի վերաբերյալ, դադարել է ադրբեջանցի սպայի ներումից հետո, գրում է Reuters-ը։
«Ադրբեջանը խախտում է Եվրոպական պայմանագրերը, որով սահմանափակվում են կոնկրետ երկրի զենքի թույլատրելի քանակը։ Տեսուչները տեսնում են դա, սակայն ոչ մի գործողություն չեն ձեռնարկում»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Առնվազն հավատում են, որ ես երբեք չեմ տեսնելու Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա ինքնին հսկայական հաջողություն է» ։
Վերջնականորեն հաստատվում են լուրերը, թե Քոչարյանը չի դնելու իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Բանն այն է, որ Օսկանյանի հարցով դատախազի միջնորդության ժամանակ Գագիկ Ծառուկյանի բացակայությունն այն կաթիլն էր, որ վերջնականապես խորացրել է Քոչարյանի ու Ծառուկյանի միջև «անհասկացողության անջրպետը»: Ծառուկյանն այլևս իրեն համարում է ինքնուրույն խաղացող և տևական ժամանակ է, ինչ փորձում է դուրս գալ Քոչարյանի ազդեցության դաշտից: Պրոցեսը, ըստ հավաստի աղբյուրի, սկսվել է այն պահից, երբ Ծառուկյանը խորհրդարանական ընտրություններում հավաքեց 450 հազար ձայն: Նրան փորձագետները և իմիջմեյքերները ներշնչել են, որ այդ կապիտալով ինքը կարող է զերծ մնալ թե Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի ազդեցությունից և իր սեփական խաղն սկսել:
Հրապարակ
Այն, որ ՀՀ առաջին նախագահը կարող է անկանխատեսելի լինել, ոչ ոքի համար գաղտնիք չէ:
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունից հետո շատերն են խառնվել իրար, սակայն նա կտրականապես հրաժարվում է այդ թեմայի շրջանակներում լսել որևէ մեկին:
Ավելին՝ նա իր մտերիմ շրջապատում իրեն հատուկ ոճով անկեղծացել է, թե առաջին իսկ կանչի դեպքում շատերն են խելոք գալու իր դուռը:
Թե ի՞նչ ի նկատի ունի էքստեմի սիրահար ՀՀ նախկին նախագահը դժվար է ասել, բայց որ նրա կողմից անակնկալները յոթ սարի հետևում չեն, հաստատ է:
Քաղաքական որոշ շրջանակներում, հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյան — ՀՀ իշխանության տարբեր տամաչափի պաշտոնյաների միջև փոխադարձ «սիրալիրություններից» հետո, երեկ ուշ երեկոյան Սեդրակիչի հետ փորձել է կապվել հայ քաղաքական դաշտի խոշոր դեմքերից մեկը, սակայն՝ ապարդյուն:
ԲՀԿ-ում պետական գաղտնիքի պես պահպանվում է Ծառուկյանի որտեղ լինելու փաստը: Ամեն ինչ արվում է, որպեսզի ոչ ոք չիմանա, թե ուր է գնացել նա, երբ Աժ-ում քննարկվում է ԲՀԿ-ի կողմից առաջադրվելիք նախագահի պոտենցիալ թեկնածուներից մեկի հարցը: Մերձօսկանյանական շրջանակները պնդում են` ոչ մի տեղ էլ չի գնացել, իրենց տանը նստած է: Ծառուկյանին առավել մոտ կանգնածևերև ասում են` էստեղ չի: Որքան հայտնի է, այս 1 շաբաթվա ընթացքում ԲՀԿ առաջնորդը վերջնական որոշում պետք է կայացնի, թե ինչ ֆորմատով է մասնակցելու նախագահական ըևտրություններին, ու իր որոշումը հայտնի Սերժ Սարգսյանին, ինչպես պայմանավորվել են գնալուց առաջ: «Ծառուկյանը «պապա» փոխելու որոշման առաջ է կանգնած, գնացել է Ուկրաինա, որ հանգիստ քցի-բռնի»,-շշուկով տեղեկացրել են որոշ ԲՀԿ-ականներ:
Հրապարակ
Ինչո՞ւ Բիձինա Իվանիշվիլին հաջողություն ունեցավ Վրաստանում: Այստեղ, իհարկե, դեր են խաղացել բազմաթիվ և բազմապիսի գործոններ, որոնցից կարևորներից մեկն այն է, որ այդ մարդը ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, իշխող քաղաքական թիմում չի եղել և, հետևաբար, ոչ մի վատ բան [առայժմ] չի հասցրել անել այդ երկրում: Նա ընդհանրապես եկել է դրսից, Վրաստանում տևական ժամանակ չի ապրել: Մնացած ընդդիմադիրների հետ, այսպես թե այնպես, կապված են տհաճ հիշողություններ, քանի որ նրանք ժամանակին իշխանության մաս էին կազմում և չէին կարող իրենց դրսևորել որպես կատարելության մարմնավորումներ:
Նույնը Հայաստանում է: Որքան էլ ցանկացած նախկին իշխանավոր իր կամ իր թիմի մասին ասի` մենք արդարամիտ էինք, արդյունավետ էինք, ազնիվ էինք և այլն, առաջին հերթին կասկած է առաջանում` իսկ կարո՞ղ է արդյոք ընդհանրապես քաղաքական գործիչը և առավել ևս` իշխանավորը այդպիսին լինել: Մանավանդ, երբ խոսքը ոչ թե Մահաթմա Գանդիի, Նելսոն Մանդելայի կամ Վացլավ Հավելի, այլ Ռոբերտ Քոչարյանի մասին է: Բայց եթե նույնիսկ այդ` փոքր-ինչ ծայրահեղ դեպքը չվերցնենք, ապա նրանք, ովքեր արդեն 25 տարի մեր քաղաքական կյանքի ասպարեզում են, չեն ուզում ընդունել ամենակարևորը. նրանք բոլորը, անձնական մեծ տարբերություններ ունենալով, միևնույն մշակույթի, միևնույն քաղաքական ոճի, միևնույն մտածելակերպի կրողներ են: Անդրադառնալով ԱԺ-ի կողմից Վարդան Օսկանյանին հանձնելուն` Հայաստանի երկրորդ նախագահը գրում է. «Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետևանքներով»: Միանգամայն ճիշտ գնահատական է: Սակայն որպեսզի այն կատարելապես օբյեկտիվ լինի, պետք է ավելացնել միայն մի բառ` «հերթական»: Այսինքն` ոչ առաջինն է, ոչ էլ, ցավոք սրտի, վերջինը: Առաջին անգամ խորհրդարանն ինքնավարկաբեկվեց 96 թվականի սեպտեմբերի 26-ին, երբ չխորանալով այն խնդրի մեջ, թե ով էր իրականում նախորդ օրը կազմակերպել ԱԺ-ի գրոհը և խորհրդարանի ղեկավարների ծեծը, անձեռնմխելիությունից զրկեց բոլոր ընդդիմադիրներին` շատերին նախապես ծեծելով: Ինքնավարկաբեկման երկրորդ արարն այն ժամանակ էր, երբ մեկ վկայի ցուցմունքով անձեռնմխելիությունից զրկվեց Վանո Սիրադեղյանը: Այնուհետև 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո խորհրդարանը հանձնեց չորս ընդդիմադիր պատգամավորներին` իբր զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Ընդ որում, վերջին երկու դեպքում միջնորդությունը ներկայացրել էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ այս երկու դեպքերում պարոն Հովսեփյանը գործում էր որպես օրենքի ջատագով և պրոֆեսիոնալ: Ուրեմն, ի՞նչ հիմքեր ունի նա մտածելու, որ Օսկանյանի դեպքում գլխավոր դատախազը խորհրդարան շինծու գործ է բերել:
Ասածս վերաբերում է, բնականաբար, ոչ միայն երկրորդ նախագահին, այլև բոլոր կուսակցականներին, որոնք իրենց քաղաքական ընդդիմախոսներին հաճույքով զրկում են անձեռնմխելիությունից, իսկ երբ գործն իրենց թիմին է հասնում, բողոքում են քաղաքական պատվերից: Բիձինա Հայաստանում չկա և մոտ ապագայում չի երևալու:
Առավոտ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակը հայտարարություն է տարածել.
«Հարգելի գործընկերներ, վերջին շրջանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հստակ ուղղորդված ստահոդ և պրովոկացիոն որոշ հրապարակումներ մեկ բանի մասին են վկայում՝ պատվիրատուները ակնհայտորեն ցայտնոտի մեջ են և ակնհայտ է, որ գնալով կորցնում են ինքնատիրապետումը։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ այս կեղտոտ արշավի քաղաքական պատվիրատուների համար պարկեշտությունը անհասկանալի կատեգորիա է, սակայն խորհուրդ եմ տալիս սույն պատվիրատուներին և նույնքան անպարկեշտ կատարողներին հիշել բումերանգի հայտնի էֆեկտի մասին։ Վստահեցնում եմ, որ այս շրջանում բումերանգը դառնալու է բավականին լուրջ կատեգորիա՝ այդ թվում նաև քաղաքական։
Ավելի քան ակնառու է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության և Գագիկ Ծառուկյանի ընդդիմախոսները, նույնն է թե՝ նմանօրինակ հրապարակումների պատվիրատուները, անցել են քաղաքական բարեկրթության եզրագիծը և այս էժանագին վարքագծի արժանի հակազդեցությունն իրեն շատ երկար սպասեցնել չի տա: Վստահեցնում եմ ձեզ»:
ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը` ի պատասխան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, տարածել է հայտարարություն, որում ասվում է.
«Խորհրդարանի ինքնավարկաբեկման մասին պարոն Քոչարյանի գնահատականները, կարծում եմ, ցանկալին իրականության տեղ հրամցնելու հարթությունից են: Իսկ հայտարարության բնույթն ավելի շատ տապալված գործընթացի կազմակերպչի խոստովանություն է հիշեցնում: Այս ամբողջ գործընթացը չէր լինի, եթե պարոն Օսկանյանը հանգիստ աշխատեր իրավապահ մարմինների հետ, հիմա արդեն պարզ է, ինչն է նրան խանգարել դա անելու: Պարոն Քոչարյանը փաստացի չհիմնավորված հարվածի տակ դրեց ու կործանեց սեփական տրոյական ձիուն ու հիմա հանդես է գալիս ուշացած գովաբանությամբ»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.