23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Էրեբունի-Երևան 2794-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ռիգայի դումայի նախագահ Նիլ Ուշակովի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին, Երեւանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել նրանց հրավերն ընդունելուև Երևանի տոնին մասնակցելու համար, նշելով, որ Երևանը պատրաստակամ է էլ ավելի ընդլայնելու և գործնական հիմքերի վրա դնելու Երևանի ու Ռիգայի միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները. «Մենք ողջունում ենք գործընկեր քաղաքների հետ փոխշահավետ համագործակցությունը ինչպես մշակութային, զբոսաշրջության զարգացման, այնպես էլ բիզնես ոլորտներում: Այս առումով կարող եմ վստահեցնել, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու Երեւանի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Ներկայացնելով մայրաքաղաքի կառավարման համակարգը, ինչպես նաեւ Երեւանում ընթացող քաղաքաշինական ծրագրերը, Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ քաղաքապետարանի դիրքորոշումը ժամանակակից լուծումներին զուգահեռ քաղաքի պատմական դիմագիծը պահպանելն է եւ քայլեր են կատարվում մոտեցումները օրենսդրորեն ամրագրելու ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ռիգայի դումայի նախագահ Նիլ Ուշակովը իր հիացմունքն է արտահայտել Երեւանի օրվա տոնակատարության կապակցությամբ, առանձնացնելով, որ հատկապես տպավորված է տոնական միջոցառումներին ժողովրդի ակտիվ մասնակցությամբ:
Ռիգայի դումայի նախագահը եւս իր հերթին կարեւորել է փոխշահավետ համագործակցությունը հատկապես փորձի փոխանակման առումով, համոզմունք հայտնելով, որ առաջիկայում Երեւանի եւ Ռիգայի միջեւ հարաբերություններն էլ ավելի սերտ ու գործնական կդառնան. «Մայրաքաղաքների խնդիրները գրեթե նույնն են եւ այսօր առկա են բոլոր նախադրյալները համատեղ ծրագրերի իրականացման եւ փորձի փոխանակման համար»,- նշել է Ռիգայի դումայի նախագահը:
Տեղեկացնելով, որ 2014թ-ին Ռիգան հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, Նիլ Ուշակովը գրքի համաշխարհային մայրաքաղաքի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրել է մասնակցելու այդ առիթով կազմակերպող միջոցառումներին:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեւանյան կողմի պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Ռիգայում 2014թ-ին նախատեսվելիք միջոցառումներին:
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարություն է տարածել,որում ասվում է.
«Հայաստանի Հանրապետությունից Սիրայի հայկական համայնքին հումանիտար օգնություն է տրամադրվում:Դեռևս անցած շաբաթ թուրքական ավիացիոն իշխանությունները AIR Armenia ավիաընկերությանը տեղեկացրել էին , որ եթե ավիաընկերությունը ցանկանում է իր օդանավն անցնի Թուրքիայի օդային տարածքով, պետք է վայրէջք կատարի Թուրքիայի Էրզրումի օդանավակայանում և իրականացվի բեռի վերազննում:
Ավիաընկերությունը տվել է իր համաձայնությունը և ի սկզբանե իր թռիչքային պլանում նախատեսած է եղել այդ օդանավակայնում վայրէջք կատարելը: Այս պահին օդանավը գտնվում է Էրզրումի օդանավակայանում ՝ ըստ համապատասխան թռիչքուղու և անցնում է բեռի վերազննում: Օդանավում են անձնակազմի ութ անդամներ և ևս մեկ հոգի՝ բեռի ուղկեցող»:
ՀԱԿ-ի կազմում ընդգրկված «Մարդու իրավունքներ-96» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Մեր երկրում օրինական ընտրության անցկացման հույս կարող է արթնացնել ՀՀ նախագահի այնպիսի թեկնածուի առաջադրումը, որը ոչ միայն կարող է, այլև բարոյական իրավունք ունի լինել ՀՀ նախագահ:
Այդպիսին մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանին և ՀԱԿ քաղխորհրդին ներկայացնում ենք նրա թեկնածությունը, ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու համար:
Միաժամանակ, կոչ ենք անում առաջին նախագահին ըմբռնումով մոտենալ Փաշինյանի թեկնածությանը և հնարավորինս աջակցել նրա առաջադրմանը»։
Վրաստանի 11 ընտրատեղամասերում անց կացված կրկնակի խորհրդարանական ընտրություններում հաղթել են Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածուները։
Բոլոր կրկնակի ընտրությունները անց են կացվել «Վրացական երազանք» կոալիցիայի բողոքների հիման վրա։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Խաշուրիում հաղթել է Վալերի Գելաշվիլին, Սիգնախիում՝ Գելա Գելաշվիլին, Գորիում՝ Վախթանգ Վախթանգաշվիլին։
Այսպիսով, «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում ստացել է 42 մանդատ, իսկ Միխայիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժումը»՝ 32 մանդատ։ Վրացական ընդդիմությունը խորհրդարանում ստացել է 87, իսկ «Միացյալ ազգային շարժումը»՝ 63 տեղ։
Վրաստանի ԿԸՀ-ն ձայների վերջնական հաշվարկը կներկայացնի հոկտեմբերի 20-ին։
«Վրացական երազանքի» թեկնածուները հաղթել են կրկնակի խորհրդարանական ընտրություններում
Վրաստանի 11 ընտրատեղամասերում անց կացված կրկնակի խորհրդարանական ընտրություններում հաղթել են Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածուները։
Բոլոր կրկնակի ընտրությունները անց են կացվել «Վրացական երազանք» կոալիցիայի բողոքների հիման վրա։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Խաշուրիում հաղթել է Վալերի Գելաշվիլին, Սիգնախիում՝ Գելա Գելաշվիլին, Գորիում՝ Վախթանգ Վախթանգաշվիլին։
Այսպիսով, «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում ստացել է 42 մանդատ, իսկ Միխայիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժումը»՝ 32 մանդատ։ Վրացական ընդդիմությունը խորհրդարանում ստացել է 87, իսկ «Միացյալ ազգային շարժումը»՝ 63 տեղ։
Վրաստանի ԿԸՀ-ն ձայների վերջնական հաշվարկը կներկայացնի հոկտեմբերի 20-ին։
ԱԺ-ում առավել ազդեցիկ ուժը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, և դատելով ամեն ինչից՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչները ցանկանում են կուսակցությունը ներկայացնել որպես Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Նրա խոսքով, նախկինում ակտիվ քաղաքական ընդդիմությունը՝ ՀԱԿ-ը, սպառել է իր պոտենցիալը և գլխիկոր հայտնվել խորհրդարանում:
«ԲՀԿ-ն, ստորագրելով Սերժ Սարգսյանին սատարելու մասին պարտավորագիրը, դեռևս հակառակի մասին հայտարարություն չի արել, հետևաբար՝ հեղհեղուկ մի վիճակ է»,- նշել է նա:
Բանախոսն անհրաժեշտ համարում լուրջ խորքային փոփոխությունները, որոնք, ըստ նրա, այս իշխանությունը չի կարող իրականացնել. «Գործող իշխանության ներկայացուցիչը՝ Սերժ Սարգսյանը, լավագույն դիրքերում է նախագահական շրջանում: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ մեզ քաղաքական համակարգի նոր որակ է անհրաժեշտ, գործող իշխանությունը այն ապահովել ունակ չէ»,- նկատել է Մելիքյանը:
Վերջինիս կարծիքով, Հայաստանում քաղաքական առումով բավական տարօրինակ իրավիճակ է, հիմնական ընդդիմադիր ուժերը գնացին տրոհման ճանապարհով և այդ տրոհումը շարունակական է:
Արման Մելիքյանը խոսելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ազատ դեմոկրատներ» կուսակացության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի կողմից հնչած հայտարարությունների մասին, ասաց որ դա ուժերի փաստացի տրոհում էր, և նրանք ցույց տվեցին, որ լուրջ անհամաձայնություններ կան:
Անդրադառնալով նախագահական ընտրություններին, ԼՂՀ նախկին արտգործնախարարն ասել է, որ գործող իշխանությունը պետք է ունենա արժանի հակառակորդ, որը կարողանա ստանալ ժողովորդի քվեն: «Հաճախ խոսում են այն մասին, որ անհրաժեշտ է ընդդիմության միասնական թկենածու: Չեմ գտնում, որ ընդդիմության թեկնածուն, անգամ արդար ընտրությունների դեպքում կարողանա հաղթել իշխանությանը, ընդդիմության մեջ շատ են և մեղադրանքները, և նեղացվածությունը, չեմ կարծում, որ ընդհանուր թեկնածու կունենա»-նշել է Մելիքյանը:
Ըստ նրա, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ ԲՀԿ-ից առաջադրվող հավանական թեկնածուներից որևէ մեկը՝ Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը, ոչ Դաշնակցությունը միանձնյա չեն կարողանա որևէ բան անել, և չունեն այն թեկնածուն, որը ընդունելի լինի բոլորի համար:
Երեկ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատանքային առաջին օրը, նրա աշխատասենյակի դռանը, ինչպես հայտնեցին Գյումրիի թերթի աղբյուրները, մեծ հերթ էր` մոտ 300 հոգանոց: Քաղաքապետարանի աշխատակիցները փորձել են առանձին-առանձին մտնել նրա մոտ և պարզել` ինչպես են շարունակելու իրենց աշխատանքը կամ արդյոք շարունակելո՞ւ են: «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ արդեն աշխատանքից ազատվելու դիմում են գրել փոխքաղաքապետեր ՀԿԿ-ական Գագիկ Մանուկյանը, որի փոխարեն նշանակվել է Ռուբեն Սանոյանը, և ՕԵԿ-ական Ռուդիկ Հովհաննիսյանը, որին փոխարինել է Գուրգեն Մալխասյանը: Աշխատանքից ազատվելու դիմում է գրել բնակկոմունալ բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանը, նրան փոխարինել է Կնյազ Մանասյանը: Քաղաքաշինության բաժնի պետ ՌաՖիկ Հակոբյանի փոխարեն նշանակվել է Հրայր Կարապետյանը, կրթության բաժնի պետ Հովհաննես Կարապետյանի փոխարեն` Արմեն Նախշքարյանը, եկամուտների հավաքագրման բաժնի պետ է նշանակվել Սամվել Բալասանյանի նախկին խորհրդական Կարեն Բադալյանը: Ազատում-նշանակումներն այսքանով չեն ավարտվելու` շարունակվելու են: Իսկ ընդհանրապես Բալասանյանի օրը երեկ շատ բուռն է անցել: Լուր տարածվեց, որ նրա թիկնապահներն արդեն հասցրել են մարդ ծեծել: Նրա խոսնակը, սակայն, հերքում էր այդ տեղեկությունը: Ըստ նրա, Բալասանյանը թիկնապահ չունի: Ի դեպ Սերժ Սարգսյանը, ըստ թերթի աղբյուրների, երկուշաբթի օրը աշխատանքային այցով մեկնելու է Գյումրի:
«Հայկական ժամանակ».
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը news.am-ի թղթակցի հետ հարցազրույցում անդրադարձել է իր թիկնապահներին բերման ենթարկելու մասին տեղեկություններին: «Իմ թիկնապահները ոստիկանության աշխատակիցներ են: Ստացվում է, որ իրենք զինաթափել են իրենց աշխատակիցներին: Սա շոու է, բայց, թե ո՞ւմ համար են այս շոուն իրականացնում, ես չգիտեմ»,- հայտարարել է Արզաքանցյանը եւ ընդգծել, որ իրեն 4 թիկնապահներ են ուղեկցել:
Արզաքանցյանը դժգոհել է, որ եթե իրեն վտանգ չսպառնար` մեծ հաճույքով առանց թիկնապահի ման կգար:
«Իմ դեմ 3 մահափորձ է տեղի ունեցել: Ի՞նչ է, դա քի՞չ է: Ես էլ իմ ընտանիքի միակ տղան եմ մնացել, եւ 6 զավակի հայր եմ»,- նշել է նա եւ ընդգծել, որ քիլլերները մինչեւ հիմա ՀՀ-ում ազատ ման են գալիս, ոստիկանություն էլ ոչինչ չի անում:
Գործարարի այս հայտարարությունների վերաբերյալ Yerkir.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանությունից:
«Նախ ասեմ, որ ոստիկանությունը չի զինաթափել Արզաքանցյանի թիկնազորին, այլ զգուշացրել եւ կարգի է հրավիրել: Համապատասխան տեսագրության մեջ էլ հստակ երեւում է, թե ինչպես են թիկնապահները հանդիպակաց գոտով երթեւեկում` հետեւելով Արզաքանցյանի մեքենային: Կասեցնելով նման գործողությունը` ոստիկանությունը նախեւառաջ ապահովել է պրն Արզաքանցյանի անվտանգությունը, որովհետեւ հանդիպակաց գոտի դուրս գալը չափից դուրս վտանգավոր է»,- մեր թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա նաև հայտնեց, որ Արզաքանցյանի թիկնազորում, իրոք, կան ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցներ` պայմանագրային հիմունքներով: «Այլ հարց է, որ պրն Արզաքանցյանի ոչ միայն անձը, այլեւ գույքը պայմանագրային հիմունքներով Պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցներն են պահպանում: Իհարկե, պայմանագիրը, կարծեմ, գործում է միակողմանի, որովհետեւ ամիսներ շարունակ չի վճարվում»,- նշեց Ահարոնյանը:
Հարցին, թե, իրոք, տեղի՞ն է Արզաքանցյանի ասածը, թե այդ ամենը շոու է եղել, եւ որ ոստիկանությունը զինաթափում է իր իսկ աշխատակիցներին, նա արձագանքեց. «4-5 թիկնապահ բացում են մեքենայի դուռը, որպեսզի պրն Արզաքանցյանը նստի, եթե դա անվտանգության առումով է արվում… շոուն հենց դա է»:
Ահարոնյանը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Արզաքանցյանի մեքենայի վրա ԱԺ պետհամարանիշ է, երբ նա վաղուց արդեն պատգամավոր չէ:
Կից ներկայացնում ենք ոստիկանության տեսանյութը:
erkir.am
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վերջին ժամանակներս, սկսել է լուրջ ՚դիստանցիաՙ պահել ՀՀԿ-ական որոշ պատգամավորներից, որոնք իր կարծիքով անհասկանալի դիրքորոշում ունեն. ոչ այն է իր թեւում են, ոչ այն է վարչապետի, ոչ՝ ՀՀ նախագահի նախկին աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի:
Իշխանական կուլիսներում կրկին ակտիվացել են խոսակցությունները, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, քաղաքական արենայում իր հետագա տեղը այնքան էլ հստակ չի պատկերացնում: Նախագահական ընտրությունների մրցավազքն իշխանական պտտահողմի մեջ է վերցրել մի իրավիճակ, որի ընթացքում յուրայինները օտարանում են, իսկ օտարները ակամայից դառնում ոչ լիարժեք յուրային:
Նույն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պարագայում, իհարկե, իրավիճակը մի փոքր այլ է, քանի որ ատկատային մարտավարությունից բացի, նա իրեն փորձում է «կոզրերով» խաղացող ցույց տալ ՀՀ իշխանությունների թևի տակ՝ ամեն գնով ջանալով ապացուցել, որ ինքը դրսից ֆինանասկան մեծ «վինտիլներ» է փորձում բացել դեպի Հայաստան:Մինչդեռ դրանից, առ այսօր ՝ բացի ՀՀ մի քանի չինովնիկներից որևէ մեկը չօգտվեց, ավելին՝ Հայաստանն առավել խորը թաղվեց միջազգային պարտքերի ու հավելյալ տոկոսների տակ:Դե իսկ շարքային քաղաքացին էլ մնաց իր հոգսերի ու կոտրած տաշտակ առաջ՝ կորցնելով անգամ վաղվա օրվա հույսը: Այնպես, որ ՀՀ վարչապետը կարող է օրհնված կադր համարվել միայն իխանությունների համար, քանի որ որպես անդեմ քաղաքական գործիչ կարողանում է իշխանության ձեռքի տակ հնազանդ աշխատել, ժողովորդի համար մնալով որպես չհաջողված վարչապետ, որի օրոք բացի դժվարություններից ու երկրի ունեցվածքը մաս-մաս աճուրդի հանելուց, այլ բան չտեսան:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Հովիկ Արահամյանին, ապա նրա գործն իսկապես բարդ է: Արգամիչը այդպես էլ չի պատկերացնում, թե 2013-ից հետո, որն է լինելու իր տեղն ու դերը: Արգամիչի համար իրոք դժվար է, որովհետեւ նա այս պահին չի կարող մատի ու մատանու արանքում «խաղեր» տալ: Աջ է գնում , ՀՀ նախագահն է. ձախ է գնում, ՀՀ վարչապետն է: Կարճ ասած, նա դեռ պիտի ոտքը կախ գցի ու հասկանա, թե ՀՀԿ-ում քանի՞սն են մնացել իրեն հավատարիմ՝ «ժողովրդական նվագարանները», թե օլիգարխիկ թեւը սպասարկողները:
Երկրորդ՝ Արգամիչի համար հիմա լռությունը իսկապես ոսկի է, քանի որ ԲՀԿ-ի հաջորդ դասի թեման էլ մյուս կողմից է մնացել նրա վրա: Դրա հետ կապված էլ նա դեռ վերջնական ասելիք չունի: Այնպես, որ Աժ նախագահը դեռեւս կմնա պալատական ինտրիգների կիզակետում, մինչեւ որ… նրան պատկանող ընկերություններում հարկային ու ստուգող այլ մարմինները կասեն իրենց վերջնական խոսքը:
ԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ
Քաղաքական դաշտոմ շրջանառվող տեղեկությունների համաձայն, երեկ երեկոյան ՀՀԿ-ԲՀԿ վերնախավի միջև տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել է առաջիկա նախագահական ընտրությունների հարցը: Նույն լուրերի համաձյան, ԲՀԿ վերնախավը հերթական անգամ չի հստակացրել իր ասելիքը 2013–ի հետ կապված, սակայն ասել է, որ մինչև ամսվա վերջ բոլոր հարցերի պատասխաններն անպայման կունենան:
Այդ հանդիպման շրջանակներում քննարկում է եղել նաև Վարդան Օսկանյան անձի շուրջ , որի մասով էլ ԲՀԿ-ական խավը նկատել է, որ Օսկանյանի անմեղությանը չի կասկածում:
Ի դեպ, ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի դեմ սկսած իշխանական գործողություններին, ապա այդ կոնտեքստում խոսվում է այն մասին, որ մոտ օրերս բացի ԱՄՆ դեսպանատնից, մի շարք միջազգային կազմակերպություններ և կառույցներ իրենց դիրքորոշումը կհայտնեն սկսված գործընթացի հետ կապված, որը կդրսևորվի կոնկրետ քայլերով ու գործողություններով:
Հայաստանում օկուպացվում է մարդու միտքն ու հոգին: Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը:
Նրա համոզմամբ Հայաստանն արտաքին կառավարման ազդեցության տակ է. «Ջոն Հեֆերնը ամիսներ առաջ հայտարարել էր, որ գիտելիքահեն տնտեսություն պետք է ստեղծել Հայաստանում: Բայց նույն դեսպանը պետք է տեսներ, որ Հայաստանի ադմինիստրացիան, այսինքն՝ մեր կառավարությունը, փակում է Ապարանի ֆիմզաթ դպրոցը: Հետևաբար ԱՄՆ դեսպանի այդ հայտարարությունն ուղղակի հայտարարություն էր, քանի որ ոչ մի ռեալ քայլ չի արվել, եթե արվեին, ապա ամեն մի մարզում կլիներ մեկ ֆիզմաթ դպրոց»:
«Մենք ուզում ենք, որ մեզ կերակրեն ուրիշները, բայց ուզում ենք, որ մեզ հետ հաշվի նստեն ամեն հարցում: Սա է մեր իրավիճակը: Հայաստանի ժողովուրդը չկարողացավ տնօրինել իր ճակատագիրը, բայց սա նաև Ռուսաստանի արտաքին քաղաքականության տապալումն է, քանի որ ՌԴ-ը Հայաստանի ղեկավար է նշանակում հանցագործների: ՌԴ-ը չի վստահում իր դրածոներին, իսկ երբ ապստամբում ենք այդ դրածոների դեմ, նրանք մեզ դրածոների ձեռքով գնդակահարում են», — նշեց Մանուչարյանը:
Անդրադառնալով քաղաքական դաշտի թիվ 1 թեմային՝ Օսկանյանին, Նա ասաց.«Վարդան Օսկանյանով վախեցնում են ռուսական համակարգին, որից հետո պարզ կդառնա՝ ինչ գործառույթով հանդես կգա Վարդան Օսկանյանը: Ես չեմ գտնում, որ ԱՄՆ-ն ի զորու չէ լուծել որևէ մեկի այս կամ այն հարցը, այսինքն, եթե ինչ-որ մեկին հետապնդում են, նշանակում է դա արվում է ԱՄՆ-ի հետևողականությամբ: Հայաստանի համար պայքար է մղվում, քանի որ նա կարևոր դեր ունի դրսի համար: ԱՄՆ-ը փորձում է փոքր հարվածներով չեզոքացնել Ռուսաստանին, որի համար ԲՀԿ-ը կարևոր գործիք է: Չեզոքացվում է Ռուսաստանի սիրելի զենքը՝ ԲՀԿ-ն»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.