23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ իր նախկին տեղակալ Արտաշես Բեյբությանին աշխատանքից ազատելը առնչություն չունի «ՍԱՍ» գրուպի հետ «մասնաբաժնով» աշխատելու հետ:
«Ազատումը, փոփոխությունների կատարումն արվում է, որպեսզի ավելի թարմ, ավելի լավ աշխատող կադրերով համալրենք»,- մասնավորեցրել է ՊԵԿ նախագահը:
Նրա խոսքով, եթե գտնեն ներկայիս տեղակալներից ավելի լավ կադրեր, ապա նորից կփոխեն: «Մենք կադրային փոփոխություններն անում ենք առանց հաշվի առնելու անձը: Նոր տեղակալ ենք բերել Ֆինանսների նախարարությունից»,- պարզաբանել է նա:
Գագիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ ՊԵԿ-ը նոր, երիտասարդ կադրերով է համալրում համակարգը, քանի որ որոշ մասնագիտությունների գծով 71 թափուր տեղ կա:
Ըստ նրա՝ հովանավորչությամբ զբաղվողներն իրենց համակարգում տեղ չունեն։
ՊԵԿ նախագահը հրաժարվել է պաշտոնյաների անուններ նշելուց, որոնք միջամտում են հարկահանությանը ։
«Հարկային-մաքսային գործառույթներին, ոչ մեկս Լուսնից չի իջել, բոլորս էլ գիտենք, որ ցանկացած տիպի միջամտություններ լինում են համակարգի ներսից և դրսից, այդ թվում պետական պաշտոնյանների կողմից: Անուններ պետք չէ տալ, բայց միջամտությունները կան և դրանք կանխելու համար է նախագահը տվել հանձնարարական»,-շեշտել է Խաչատրյանը:
ՀՀ թիվ մեկ և թերևս միակ մարքսիստ Դավիթ Հակոբյանը ասուլիսի էր եկել գաղափարախոսական ոլորտում «տորիչելյան» դատարակությունը լցնելու ազնիվ մղումով, չմոռանալով հիշեցնել ինքն անպայման առաջադրելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններին:
Նա, նախ Վարդան Օսկանյանի դեմ մեղադրանքը և դրա հետ կապված ողջ գործընթացն անվանեց «դեսպանական բարոյահոգեբանական թրիլլեր».
«Միացյալ Նահանգները տաս տարի շարունակ նախապատրաստում են ագենտ 007, այլ կերպ՝ Ջեյմս Բոնդ: Երբեք Հայաստանն այսքան արտաքին ճնշումների չի ենթարկվել, որքան կապված Օսկանյան Վարդանի շուրջ զարգացումների հետ: Քաղաքական գործիչների խնդիրն է պատասխանել մեկ հարցի՝ ի՞նչ անել»,-հայտարարեց Դավիթ Հակոբյանը:
Ըստ նրա, Օսկանյանին մեղսագրվող արարքում հանացկազմ չկա։Մինչդեռ ըստ նրա՝ շատերը գլխի էլ չեն ընկնում հիմնականի մասին, և փողերի լվացման մեղքը նրա վրա բարդելով այդ մարդուն ներքաշում են գործընթացի մեջ»:
Մարքսիստը զարմանում է, որ գլխավոր հանցագործներին մոռացել և երկրորդականի վրա են սևեռվել, հիմնավորելով.
«Ամենամեծ հանցագործը երկրի երկրորդ նախագահն է՝ Ռոբին Հուդը և արդարադատության նախարարը: Այդ ինչպե՞ս նրանք համարձակվեցին թույլ տալ արտաքին գործոց նախարարին արտաքին թափառող կապիտալի հետ գործարքներ իրականացնել, այն էլ՝ հիմնադրամ հիմնել: Սա նշանակում է ԱԳ նախարարի վերբովկա՝ էն գլխից, և թող նրանք պատասխան տան՝ երկրորդ նախագահը և իր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը»:
Հակոբյանին հուզել էր Քոչարյանի՝ Օսկանյանին պաշտպանելու համարձակությունը.«Վարդան Օսկանյանը՝ որպես ԲՀԿ-ում դեսանտ և երկրորդ ֆյուրերի ստվեր և «պրիմանկա» է: Ռոբին Հուդը նրան պաշտպանական ճառ ասելու և իշխանության գլխին մեղադարական ճառ կարդալու փոխարեն իր հովանավորյալի դամբանական ճառն է արտասանում: Ափսոսանք է հայտնում և փուռը տալիս ու փախչում: Հիշե՛ք նրա խոսքը՝ տղամարդ չկա Հայաստանում։ Տեսանք քո տղամարդկությունը»:
«Ռուսաստանը քնած է էշի ականջում», նախագահականի թեման շարունակեց Մարքսիստը.«Ռուսաստանը չի խառնվում և սեփական թեկնածուն չի կերտում, չի նախապատրաստում ռուսամետ թեկնածուի, եթե նախագահը նույնիսկ ռուսամետ է, ապա նրա ալտերնատիվ ֆիգուրն ո՞վ է»:
ԱԺ Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով իր և Լևոն Զուրաբյանը «քաշքշուկին» , իր կայքում գրել է.
«168 ժամ» թերթի 2012թ. հոկտեմբերի 18-19-ի համարում լույս տեսած «Քաշքշել են ԲՀԿ-ի պատճառով» , «ԲՀԿ-ի պատճառով իրար են ծեծում» հրապարակումներում որպես փաստ ներկայացվել են իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ: Այդ կապակցությամբ հարկ եմ համարում ընդգծել մի քանի փաստեր, սեփական խոսքով երաշխավորելով դրանց անառարկելիությունը.
1. Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի վերջին նիստերին մասնակցություն չեմ ունեցել, որովհետև չեմ հանդիսանում քաղաքական խորհրդի անդամ: Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդամները քաղխորհրդի նիստերին մասնակցում են ըստ անհրաժեշտության:
2. Երբևէ, որևէ տեղ, որևէ մեկին չեմ «սպառնացել», որ կառաջադրվեմ ՀՀ նախագահի թեկնածու: Նման բան ինձ վերագրելը նույնիսկ ծիծաղելի չէ: Երբևէ որևէ տեղ չեմ ասել, թե պատրաստվում եմ նախագահի թեկնածու առաջադրվել առաջիկա ընտրություններում:
3. Հայաստանում որևէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չունեմ, որևէ մեկին թշնամի չեմ համարում: Պնդել, թե Հայ ազգային կոնգրեսում որևէ մեկի հետ թշնամական հարաբերություններ ունեմ, նշանակում է չտիրապետել որևէ իրական տեղեկատվության:
4. 2012թ. ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի հայտնի իրադարձություններից հետո մինչև օրս՝ իմ մասնակցությամբ որևէ քաշքշոց տեղի չի ունեցել:
5. Լրատվական դաշտի հարգելի գործընկերներին կոչ եմ անում զերծ մնալ լրատվական «ուտկաների», այսինքն՝ մտացածին տեղեկությունների միջոցով ինձ որոշակի մեսիջներ հղելու, իմ հնարավոր գործողությունները ուղղորդելու անիմաստ փորձերից: Իմ լրագրողական և քաղաքական գործունեության փորձը պիտի որ ակնհայտ դարձներ, որ դա անիմաստ զբաղմունք է:
6. Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրագրողներին և լրատվամիջոցներին, ովքեր ուշադրությամբ հետևում են Հայ ազգային կոնգրեսի, նրա խորհրդարանական խմբակցության աշխատանքներին, անձամբ իմ գործունեությանը և և իրական փաստերի հիման վրա ներկայացնում կարծիքներ, տեսակետներ, վերլուծություններ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հայ ազգային կոնգրես
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով Վարդան Օսկանյանի Facebook-յան գրառմանը, գրել է.
«Այո, Հայաստանն այսօր «ճամպրուկային» տրամադրությամբ լի «փակուղում» է: Բայց այդպես եղել է Վարդան Օսկանյանի` իշխանակարգի պաշտոնյա դառնալուց ի վեր: Այստեղ` ոչ մի նորություն:
Հիմա` Էմերսոն, և ոչ միայն Վարդանի, այլև իրենց քաղաքական դեմք համարող բոլորի (նաև` իմ) համար.
«Ծիծաղել հաճախ և շատ, վաստակել մտածող մարդկանց հարգանքն ու երեխաների համակրանքը, արժանանալ արդար քննադատների գնահատանքին և հանդուրժել կեղծ ընկերների դավաճանությունը, արժևորել գեղեցիկը, գտնել լավագույնը ուրիշների մեջ, քեզնից հետո աշխարհը թողնել փոքր-ինչ ավելի լավը՝ առնվազն մեկ առողջ երեխայով, մեկ պտղատու այգով կամ շտկված որևէ սոցիալական իրավիճակով, իմանալ, որ քո ապրելը թեթևացրել է գեթ մեկ մարդու շնչառությունը: Այս ամենը նշանակում է՝ հաջողություն»:
ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայաստանն այսօր փակուղում է: Մի կողմից այս ճահճից, կասեի նույնիսկ՝ հետընթացից դուրս գալու համար անխուսափելի են խորքային բարեփոխումները: Մյուս կողմից՝ այն մարդիկ, որոնցից է միմիայն կախված բարեփոխումների ընթացքն ու իրականացումը, բացարձակապես շահագրգռված չեն այդ բարեփոխումների իրականացմամբ, որովհետև դրանք վտանգելու են նրանց քաղաքական և տնտեսական մենաշնորհները: Այսօր այդ քաղաքական մենաշնորհը պահելու համար հայ ժողովուրդը շատ մեծ գին է վճարում:
Բարեփոխումներն առաջին հերթին արվում են ժողովրդի համար, նրա բարեկեցությունն ապահովելու և առօրյան արժանավայել դարձնելու համար: Բայց այնպես է ստացվել, որ այդ բարեփոխումներից է կախված Հայաստանի համար շատ անհրաժեշտ արտաքին, այդ թվում՝ սփյուռքյան օգնությունն ու ներդրումները: Ասածս՝ օրինակներով:
1. «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիր. ծրագիրը վերջնականապես փակվեց այս տարվա սկզբին՝ իր հետ տանելով մոտ 300 միլիոն դոլարի դրամաշնորհ, որը պետք է ներդրվեր Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման մեջ, որից հատկապես պետք է օգտվեին գյուղական և սահմանամերձ շրջանները: Ծրագիրը փակվեց, քանի որ Հայաստանը չկարողացավ բավարարել ծրագրի կողմից առաջադրված ճիշտ կառավարման և ժողովրդավարության չափանիշները:
2. Եվրոպական Միության դոնորների համաժողով. համաժողովը նախատեսված էր անցկացնել այս տարվա ընթացքում Բրյուսելում, և ակնկալվում էր մինչև 1 միլիարդ դոլարի դրամաշնորհային խոստումներ ԵՄ անդամների կողմից: Դա հետաձգվեց խորհրդարանական ընտրությունները վատ անցկացնելու, ինչպես նաև բարեփոխումների հարցում հետ մնալու համար: Այժմ ասվում է, որ համաժողովը կարող է տեղի ունենալ նախագահական ընտրություններից հետո, և ազատ ու արդար ընտրություններ անցկացնելը նախապայմաններից ընդամենը մեկն է:
3. Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագիր. այս փաստաթղթի ստորագրումը Հայաստանին հսկայական առավելություններ կտա ազատ առևտրի գոտուց մինչև ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը Հայաստանից Եվրամիություն և Եվրամիության ներսում: Համաձայնագրի ստորագրման ժամկետը կախված է միմիայն Հայաստանի իշխանությունների կամքից և կարողությունից՝ ընդունելու նրանց առջև դրված Եվրամիության պայմանները, որոնք միանշանակորեն բխում են Հայաստանի ժողովրդի շահերից: Այս պահի դրությամբ Հայաստանը առաջընթացի առումով այդ խմբում վերջին տեղերում է և, ըստ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի, «նման ընթացքով Հայաստանը նույնիսկ չի կարող երազել այդ պայմանագիրը ավարտին հասցնել 2013թ. վերջին»:
4. Օտարերկրյա ուղղակի ներդրումներ. այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումների անկումը կազմել է 40 տոկոս, իսկ այս տարվա երկրորդ եռամսյակում՝ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատությամբ, անկումը կազմել է 60 տոկոս: Անկման որոշ պատճառների ես անդրադարձել էի իմ նախորդ գրառման մեջ: Այդ ամենի հիմքում ընկած է բարեփոխումների բացակայությունը և դրանից բխող երկրի առաջընթացի նկատմամբ ներդրողի թերահավատությունը:
5. Սփյուռքի ներգրավվածություն. Հայաստանում այս իրավիճակը և բարեփոխումների բացակայությունը ազդեցություն են թողել նաև Սփյուռքի մեր հայրենակիցների վրա՝ չնայած ազգային գործոնի առկայությանը, որ հաճախ որոշիչ է եղել: Այսօր ակնհայտ է, որ Սփյուռքի ամենամեծ բարերարները, հակառակ ակտիվ բարեգործական գործունեությանը իրենց բնակության երկրներում և այնտեղի հաստատություններին նվիրատվություններին, որևէ նշանակալի մասնակցություն չունեն Հայաստանի զարգացմանը (հազվագյուտ բացառությամբ)՝ ո՛չ նվիրատվության, ո՛չ ներդրումների տեսքով:
Սրանք ընդամենը ակնհայտ երևույթներն են: Իրոք, մեր ժողովուրդը այսօր շատ մեծ գին է վճարում քաղաքական մենաշնորհի՝ ամեն գնով պահպանման համար: Ժամանակն է, որ բոլորը գիտակցեն, որ սա մեզ ոչ մի լավ տեղ չի կարող տանել: Ցավալին այն է, որ բարեփոխումների իրականացումը, դրա արդյունքում հակակշիռների ստեղծումը, ինքնին արդեն հսկայական դրական տեղաշարժ կարող են արձանագրել Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում: Չեմ խոսում այն մասին, որ դրա արդյունքում մենք ոչ միայն չէինք կորցնի այն, ինչ վերևում թվարկեցի, այլ դրան կգումարվեր շատ ավելին: Այսօր Հայաստանում հազարավոր մեր հայրենակիցներ ճամպրուկային տրամադրությունների մեջ են: Սպասում են, թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկա ամիսներին՝ իրենց վերջնական որոշումը կայացնելու համար:
Ես համոզված եմ, որ հնարավոր է վերականգնել մեր ժողովրդի հույսը երկրի և սեփական ապագայի նկատմամբ»:
Արամ Աբրահամյանն «Առավոտի» այսօրվա խմբագրականում գրել է. «Եթե որևէ քաղաքական գործիչ դեռևս չի հայտարարել, որ պատրաստվում է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, կարո՞ղ է արդյոք որևէ քաղաքական ուժ պնդել, որ այդ գործիչը իր թեկնածուն է: Ինձ թվում է` նման հայտարարությունը ժամանակավրեպ կլինի: Բայց ՀԱԿ-ը հենց դա է անում. ասում է` Տեր-Պետրոսյանը իր թեկնածուն է, բայց ավելացնում, որ վերջինս դեռ չի կողմնորոշվել: Իհարկե, անհատական ցանկությունների մակարդակով ամեն մի քաղաքացի կարող է իր ցանկությունների մասին հայտարարել` ասել, ենթադրենք` ուզում եմ, որ առաջադրվի Իսրայել Հակոբկոխյանը: Բայց դա քաղաքական ուժի դիրքորոշում չէ, մի բան է` օդի մեջ ասել` ես ուզում եմ, մեկ այլ բան` կուսակցության կողմից հայտարարել` մեր թեկնածուն այսինչ մարդն է: Պարզ է, որ Կոնգրեսի դեպքում դա արվում է տարբեր տեսակի ասեկոսեները և խարդավանքները կանխելու համար: Բայց անորոշ վիճակը, որը տեսականորեն կարող է տևել ևս երկու ամիս, մի կողմից` կարող է ինչ-որ գաղտնիքի շղարշ ստեղծել և դրանով բարձրացնել հետաքրքրությունը տվյալ քաղաքական ուժի նկատմամբ, մյուս կողմից էլ` ցեմենտի [ի դեմս Տեր-Պետրոսյանի] փաստացի բացակայության դեպքում կարող է խարխլել ՀԱԿ-ի` առանց այդ էլ ոչ այնքան կուռ շարքերը:
Երբ Կոնգրեսի կուսակցության ներկայացուցիչներն ասում են, թե ՀԱԿ-ի ներսում շարունակվում են քննարկումները այդ հարցի շուրջ, նրանք, մեղմ ասած, անկեղծ չեն: Առաջին նախագահի բնավորությունը իմանալով` կարող եմ 99 տոկոսի հավանականությամբ ենթադրել, որ ՀԱԿ-ում Տեր-Պետրոսյանի առաջադրվել-չառաջադրվելու խնդիրը չի քննարկվում, ավելին` առաջին նախագահը բավականին կտրուկ ձևով կանխում է մերձավորների` այդ թեմայի շուրջ խոսակցությունները` բավականին չոր տոնով ասելով` «երբ կորոշեմ, ձեզ կասեմ»: Դա, իհարկե, միայն իմ ենթադրությունն է` որևէ տեղեկատվություն Կոնգրեսի խոհանոցից ես չունեմ: Ի դեպ, կարծում եմ, որ մոտավորապես նույն վիճակը նաև ԲՀԿ-ում է: Տրամաբանությունը, հավանաբար, հետևյալն է. եթե առաջադրվողը ես եմ, եթե ես եմ այդ բեռն իմ վրա վերցնելու, առաջին հերթին ես եմ ստանալու բոլոր հնարավոր հարվածները, ապա ինչո՞ւ ես պիտի դա ինչ-որ մեկի հետ քննարկեմ: Բայց մեր քաղաքական ուժերը [ոչ միայն ՀԱԿ-ը], իմ կարծիքով, սխալ պատկերացում ունեն, այսպես ասած, «թայմինգի» մասին: Եթե չկա 100 տոկոսանոց վստահություն, որ նախագահի թեկնածու է դառնալու հենց կուսակցության առաջնորդը, ապա ոչ թե հիմա, այլ ընտրություններից գոնե մի տարի առաջ պետք է աշխատել նաև պահեստային տարբերակի վրա: Ենթադրենք, Տեր-Պետրոսյանը վստահ չէ, որ նա առաջադրվելու է, այդ դեպքում նա իր շրջապատից պետք է առանձնացներ մեկին, որին այս տարվա սկզբից հարկավոր էր «ռասկրուտկա» անել` համոզելով հասարակությանը և զինակիցներին, որ հենց նա է նախընտրելի իրավահաջորդը: Մեզ մոտ դա ոչ ոք չի անում: Ճիշտ է, ԲՀԿ-ի դեպքում «օգնության հասավ» իշխանությունը` «առաջ քաշելով» Վարդան Օսկանյանին: Ախ հա, մոռացա, դա զուտ իրավական խնդիր է»:
«Առավոտ».
Կուլիսներում շրջանառվող նոր խոսակցությունների համաձայն` Բադրամյան 26-ում որոշել են իրականացնել մի սցենար, համաձայն որի` 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ՀՀ-ի քաղաքական դաշտում դեռևս «պատսպարված» իշխանամերձ կուսակցությունները պետք է ավտոմատ գնան ինքնալուծարման ճանապարհով: Ըստ այդմ` որոշ քաղաքական ուժերի համար այս ընտրությունները վերջին փորձաշրջանն են լինելու` իրենց մասին հիշեցնելու, գուցեև «փրկվելու» առամով: Հնարավոր է, որ հիմնականում մի քանի հոգուց բաղկացած մինի կուսակցություններն արդեն զրկվեն իրենց հասանելիք իշխանական «հոնորարներից» ու այն բոլոր ֆինանսական հոսքերից, որոնց շնորհիվ կարողացել են գոնե իրենց «ֆուտլյարները» պահպանել:
Թերթը հավելում է, որ մեր իր ունեցած տեղեկությունների համաձայն, ՀՀԿ-ի «ընկեր և բարեկամ» համարվող որոշ կուսակցությունների ներսում արդեն իսկ փոխնախագահների մակարդակով լուրջ խժդժությունների ու դժգոհությունների ալիք է բարձրացել, որի ձայնը լսելի կդառնա ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ նրանց մինչև օրս սնած-պահած իշխանությունների ինֆորմացիոն արտահոսքերի միջոցով:
«Չորրորդ ինքնիշխանություն».
Այսօր`դարձյալ լրագրողների հյուրն էր Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, որին ճիշտ է թողեցին քաղաքականության լուսանցքում, բայց պարբերաբար պետք եղած ժամանակ բերում են մեջտեղ.
Այսօր նա խոսեց ամենաքննարկվող թեմայի շուրջ. ընդդիմության միասնական թեկնածուի վերաբերյալ քաղաքագետն ունի իր կարծիքը, նա համոզված է, որ նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործընթացը, լավ մշակված սցենար է, իսկ երկու ամիս նրա անվան շահարկումն ընդամենը հերոսացնելու միտում. «Այս սցենարը, որն, անշուշտ, չի կարող մոդելավորված չլինել մինչև գործի դնելը, նպատակ ունի Օսկանյանին դարձնել միասնական թեկնածու: Իսկ «պրոյեկտը» արևմտյան ուժային կենտրոններինն է»:
«Երբ սկսեցին հալածանքները Օսկանյանի դեմ, պետք է ուղտ լինեին, որ չհասկանային, որ Օսկանյանը՝ ԲՀԿ-ի լուսանցքում, ինքնուրույն գործիչից անցում է կատարելու փաստացի գաղափարական առաջնորդի դերակատարությանը»,- համոզված է Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ Հայ ազգային կոնգրեսում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու նախադրյալներն աճել են. «Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին կարելի է անվանել «ձախորդության ընկերներ»: Երկուսն էլ ժամանակին գործող նախագահ Սերժ Սարգսյանին բարձր պաշտոնների են նշանակել. Առաջինը պաշտպանության նախարար` 1992-ին, երկրորդը՝ վարչապետ, 2007 թվականին: «Եւ երկուսն էլ այժմ ափսոսում են իրենց որոշումների համար, ընդ որում` Տեր-Պետրոսյանը բացահայտ, Քոչարյանը՝ պարբերաբար ակնարկելով»:
Որպես միասնական ընդդիմադիր թեկնածու Քոչարյանը պետք է Ռուսաստանին, որը նկատել է, որ «Բարգավաճ Հայաստանն» անցնում է Արեւմուտքի կողմը: «Քոչարյանը կարող է հակակշիռ դառնալ այդ միտմանը», –կարծում է քաղաքագետը:
Հովհաննիսյանի համոզմամբ նախապես Գագիկ Ծառուկյանի ֆորմատը չէր համապատասխանում, քանի որ նա՝ որպես քաղաքական ուժ, դեռևս կայացած չէր և «ամորֆ քաղաքական միավոր էր՝ հեղհեղուկ»: Մինչդեռ, ըստ քաղաքագետի, կուսակցությունը 500 000 ձայն ստացավ և դրանով էլ կարևորվեց կուսակցությունը:
«Գագիկ Ծառուկյանը չի ընկալվում որպես ազդեցիկ քաղաքական այր: Նրան ընկալում են մեծ բարեգործ և լավ մարդ, մինչդեռ Օսկանյանին ընկալում են լուրջ քաղաքական գործիչ: Ուստի անհրաժեշտ էր կարևորել Օսկանյանի առաջնորդության հանգամանքը՝ ԲՀԿ-ին տալով գաղափարական առաջնորդ, և այդպես էլ արվեց՝ նրան ԲՀԿ-ի լուսանցքից բերվեց կենտրոն և, ինչպես տեսնում ենք, Օսկանյանը երկու ամիս է քաղաքական դեմք է»:
Ըստ բանախոսի վերլուծության Օսկանյանին՝ որպես ընդդիմադիր թեկնածու, բոլոր քաղաքական ուժերն էլ կսատարեն՝ այդ թվում նաև ՀԱԿ-ը, քանի որ, ըստ նրա, ներկա ֆորսմաժորային վիճակում քաղաքական ուժերի հակասությունները կարող են մղվել հետին պլան. «Օսկանյանը դարձել է ընդդիմադիր դաշտի արևը, որի շուրջ պտտվում է քաղաքական իրավիճակը: Այս իրավիճակը թելադրում է որոշակի լուծումներ, որը մոդելավորված է ,իսկ ՀԱԿ-ին սպասվում է ԱԺՄ-ի ճակատագիրը:»:
«Արևմուտքը փորձ է անում Հայաստանը տանել Վրաստանի ուղղությամբ և այս գործընթացը ցույց է տալիս, որ տեղաշարժեր են սպասվում թե՛ տարածաշրջանում, թե՛ ներքաղաքական դաշտում:
Ներքաղաքական համայնապատկերը փորձ է արվում բերել մի հարթության վրա՝ դրանով իսկ նպաստելով, որ Վրաստանը չափից ավելի արագ քայլեր չանի, և Հայաստանը կարողանա հասնել Վրաստանի կողմից որդեգրված քաղաքականությանը»,- ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով, «Ժառանգության» պարագայում, Արևմուտքի նախկին թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ պլան է մղվել. «Նրանք Րաֆֆի Հովհաննիսյանին ցույց են տալիս, որ նա պատրաստ չէ, դրա համար էլ ներքին պառակտում մտցրեցին «Ազատ դեմոկրատների» հետ, որ նա զիջի մեկ այլ թեկնածուի, որն արևմտյան կողմից ընդունելի է:
Հմայակ Հովհաննիսյանը չբացառեց, որ այս ամենին զուգահեռ կարող է նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը առաջադրվել, որպես «ոուսաստանյան ինտեգրացիոն ծրագրերի ինքնուրույն խաղացող հայոց խորհրդարանում»:
Պարզվում է՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը մասնակցել է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի տարբեր ու գրեթե բոլոր հանդիպումներին եւ քաջատեղյակ է նրանց միջեւ բոլոր պայմանավորվածություններին։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Երեկ Արզումանյանը «Ժամանակին» տեղեկացրեց, որ Քոքոբելյանի կողմից մանդատ հանձնելու մասին համաձայնություն իր ներկայությամբ ձեռք չի բերվել։ Մեր հարցին՝ «Ժառանգություն» կուսակցության հետ համագործակցության հույս մնո՞ւմ է, Արզումանյանը պատասխանեց. «Դեռ որեւէ բան չի եղել։ Եղել է թյուրըմբռնում, որը հուսով եմ՝ կհարթվի։ Կապրենք՝ կտեսնենք»,- գրում է «Ժամանակը»:
«Ժամանակ».
Իշխանական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն` օրերս տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո ՀՀ ապագա վարչապետացուի հարցր կարծես թե վերջնականապես հստակեցվել է: Եվ չնայած այն բանին, որ և´ Քոչարյանը, և´ Սերժ Սարգսյանը հնարավոր թեկնածուների հարցում բավականին ծանրութեթև են արել, վերջում, այնուամենայնիվ, ընտրությունը կանգ է առել ՀՀ տարածքային կաոավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վրա, որն, ըստ հայտնի զույգի, ընդունելի տարբերակ է գրեթե բոլոր քաղաքական թիմերի համար: Խոսակցության ընթացքում «կողմերը» եկել են այն եզրահանգման, որ Արմեն Գևորգյանն իրենց իմացած կադրերից ւավագույնն է, ով գիտի պահել ընդանված խաղի կանոնները և որևէ ձևով չի անցել այդ կանոնների վրայից: Հենց այս առավելության համար էլ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը քննարկել են Գևորգյանի հնարավոր նշանակման տարբերակները: Ի դեպ, սեփական պաշտոնանկության մասին լուրերին արդեն իսկ շատ թեթև է սկսել վերաբերվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բանն այն է, որ վերջինս իր մտերմիկ շրջապատում հաճախ է սկսել բարձրաձայնել, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ, և որ ինքը հետագայում էլ ցանկացած ոլորտում կարող է իրեն արդարացնել: Թերթը նկատում է նաև, որ չի բացառվում Տիգրան Սարգսյանին նորից Կենտրոնական բանկ գործուղեն:
«Չորրորդ ինքնիշխանություն».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.