23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Հրապարակախոս Միխայիլ Լեոնտևը, որն, ինչպես հայտնի է, փոքր-ինչ ծայրահեղացված ձևով արտահայտում է Ռուսաստանի ղեկավարության տեսակետը, որոշել է անդրադառնալ Հայաստանին: Անդրադարձի տոնայնությունը կոպիտ է. վիրավորական և արհամարհական` դուք առանց Ռուսաստանի զրո եք, մի´ փորձեք Եվրասիական Միության մեջ չմտնել: Կան նաև փաստացի անճշտություններ, օրինակ՝ հայկական ատոմակայանը փակել է Նիկոլայ Ռիժկովի կառավարությունը` տեղական ոչ մի ուժ ի զորու չէր դա անել: Բայց ես չեմ ուզում անդրադառնալ ոչ տոնայնությանը, ոչ էլ անճշտություններին: Խոսենք բուն գաղափարից:
Ինտեգրվե՞նք «եվրասիական ուղղությամբ»: Բայց այդպիսի փորձ Ռուսաստանն ու Բելառուսն արդեն արել են: Նրանք դեռևս Ելցինի ժամանակ ստեղծեցին «միութենական պետություն»: Դրանից այդ երկու երկրների հարաբերությունները լավացա՞ն: Թերևս` ճիշտ հակառակը. Լուկաշենկոն պարզապես հավելյալ առիթներ է ձեռք բերել պարբերաբար «մուննաթ գալու» իր դաշնակցից, որը, իբր, նրան «քցում» է` էժան գազ չի տալիս, պարտքերը հետ է ուզում, մտնում է Առևտրի համաշխարհային կազմակերպություն և այլն: Եվ եթե խոսելու լինենք «կոմպլեմենտարիզմի» մասին, ապա «ամենակոմպլեմենտարը» հենց Լուկաշենկոն է, որը ժամանակ առ ժամանակ «խաղեր է տալիս» Արևմուտքի հետ` Ռուսաստանից ինչ-որ բաներ կորզելու համար: Ի դեպ, Լուկաշենկոյի ռեժիմը ձեռնտու է հենց Արևմուտքին, որը թեև դժգոհում է դրա ավտորիտարիզմից, միաժամանակ գաղտնի խրախուսում է այն` հասկանալով, թե ինչպիսի խնդիրներ է հարուցում Բելառուսը իր ամենամտերիմ հարևանի համար: Աչքի առաջ ունենալով այդ տխուր փորձը` առաջինը հենց Ռուսաստանն է, որ պիտի հրաժարվի «եվրասիական» գաղափարներից, որովհետև բացի գլխացավանքից` դրանք ոչ մի էական օգուտ այդ պետությանը և նրա ժողովրդին չեն բերի: Որ Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է պնդել այդ գաղափարները, դրա մեջ ես տեսնում եմ ինչ-որ իռացիոնալիզմ, որը, ցավոք, հատուկ է այդ պետությանը պատմության տարբեր փուլերում: Թե չէ` կհասկանար, որ այդ միությունը, միևնույն է, կմնա թղթի վրա:
Անձամբ ինձ համար թե՛ Ռուսաստանը, թե՛ Եվրոպան և թե´ Միացյալ Նահանգները հավասարապես երկերեսանի են և փարիսեցի, բայց ինձ համար եվրոպական ինտեգրացիան ոչ թե ինչ-որ ռազմաքաղաքական կամ տնտեսական միավորի մեջ մտնելն է, այլ նախևառաջ` աշխատելու, մարդկանց, հասարակության հետ հարաբերվելու, վերջին հաշվով` մտածելու որոշակի մշակույթ է, որը մենք պետք է դեռ սովորենք: Դա, մասնավորապես, ճշտապահությունն է, աշխատասիրությունը, օրինապաշտությունը, կազմակերպվածությունը, որոնք հակադրվում են «եվրասիական» քաոսին:
Իսկ ամենակարևորը` որևէ մեկի հետ ինտեգրվելու մասին մտածելուց աոաջ պետք է կոտրել մեր մեջ խորը նստած կարծրատիպը` եթե չլինի ռուսը [եվրոպացին, ամերիկացին), թուրքը վրա կտա և մեզ կոչնչացնի: Եթե այդ կաղապարը չլինի, ապա կլուծվեն շատ խնդիրներ, այդ թվում` ներքին»:
«Առավոտ».
ԱԺ հինգերորդ գումարման հերթական քառօրյայի նիստից առաջ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ այսուհետ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը որևէ ձևով չի ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը:
Իսկ Խաչատուր Քոքոբելյանն իր ելույթի ժամանակ ասել է. «Ես Ռուբեն Հակոբյանին առաջարկել եմ, որ նա հրաժարական տա: Ես այս խմբակցության ներքին խնդիրները չեմ բերում ԱԺ դահլիճ, առաջարկել եմ, որ Զարուհի Փոստանջյանը խմբակցությունը մարմնավորի և ներկայացնի, դա, ինչևիցե, թողնենք. ես հայտարարում եմ այսօր, որ ես և Ալեքսանդր Արզումանյանն այսուհետ, ֆորմալ առումով մնալով խմբակցության անդամ, կներկայացնենք «Ազատ Դեմոկրատների» տեսակետը»։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Երասխահուն համայնքը, որտեղ գործարկվել է խմելու ջրի ներքին ցանցը, որի կառուցման համար Կառավարության կողմից հատկացվել էր 65 մլն, իսկ Երասխահուն համայնքի բյուջեից՝ 20 մլն դրամ: Ջրամատակարարման ցանցի շինարարական աշխատանքները մեկնարկել էին ընթացիկ տարվա հունվարից, ինչի արդյունքում համայնքում կառուցվել է 7 հազար 320 մետր ջրագիծ, որից օգտվում են 314 շահառուներ:
Այնուհետև, վարչապետը եղել է Ֆերիկ համայնքում, որտեղ էլ շահագործման է հանձվել նորակառույց գազատարը: Համայնքի գազիֆիկացման համար գործադիրը հատկացրել էր 62 մլն 725 հազար դրամ: Կատարված աշխատանքների արդյունքում համայնքում կգազիֆիկացվի 98 տնտեսություն:
Վերը նշված համայնքների բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետ Սարգսյանին՝ իրենց համայնքային խնդիրներին աչալուրջ լինելու և համապատասխան լուծումներ գտնելու համար:
Արմավիրի մարզ կատարած այցի վերջում Կառավարության ղեկավարը եղել է նաև Աղավնատուն համայնքում և մասնակցել տեղի նորակառույց Սուրբ Աննա եկեղեցու օծման արարողությանը:
Հոկտեմբերի 19-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր և այդ առիթով հոկտեմբերի 20-ին ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում նշվել է հայկական բանակի հզոր կրակային ուժի ու զորատեսակի տոնը` Հրթիռահրետանային զորքերի օրը:
Ինչպես տեղեկացնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան սպաներ, վետերաններ, զինվորներ, դպրոցականներ:
Միջոցառման ընթացքում հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները դաշտային պայմաններում ներկայացրել են ցուցադրական վարժանքներ` հավանական թշնամուն հրթիռահրետանային ստորաբաժանումների միջոցներով և ուժերով խոցելու և ոչնչացնելու սցենարով:
Ցուցադրական վարժանքից հետո շարահրապարակում հավաքվածներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Բարձր գնահատելով հրթիռահրետանային զորքերի դերն ու կարևորությունը թե՛ Արցախյան գոյամարտի տարիներին, թե՛ խաղաղ պայմաններում, Սեյրան Օհանյանը նշել է, որ հրետանավորները ոչ միայն գործում են իրենց նեղ մասնագիտական առաջադրանքների շրջանակում, այլև անձնուրացաբար կանգնում են նաև մոտոհրաձգային, տանկային ստորաբաժանումների կողքին։
«Սա ապացուցվել է պատերազմի դաշտում, երբ հրետանավորները գործել են նաև որպես հրաձիգներ, շատ դեպքերում նաև ձեռնամարտի մտել թշնամու հետ: Այնպես որ, հրետանավորները հայկական բանակի համար ավելին են, քան լոկ փակ կրակային դիրքերից մարտական խնդիրներ կատարող ստորաբաժանումներ»,- ընդգծել է նախարարը:
Օրվա հերոսներին` հրետանավորներին, շնորհավորել են նաև Կոտայքի մարզի Նոր Հաճնի 4-րդ և Արգելի Վ. Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցների տնօրենները:
Հանդիսավոր արարողության ընթացքում գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով պարգևատրվել են հրթիռահրետանային զորքերի մի շարք սպաներ և զինծառայողներ:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 1-ին կայացածխորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. հայտնում է Новости-Грузия-ն։
Այսպիսով՝ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք»կոալիցիան հավաքել է ձայների 54.97%-ը, նրա օգտին քվեարկել է 1.181. 863 ընտրող։
«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը երկրորդ տեղում է, որ օգտին քվեարկել է քաղաքացիների 40,34%-ը կամ 867.432 ընտրող։
Մյուս կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել 5%-ի արգելքը։
Ընտրություններին մասնակցել են երկու նախընտրական դաշինքներ և 14 կուսակցություննե։ ր: Ընտրությանը մասնակցել է 59%-ը, կամ 2.150.197 մարդ։ Ընդհանուր առմամբ՝ ընտրացուցակներում եղել են 3.613.851 մարդ։
ԿԸՀ վերջին տվյալների համաձայն՝ «Վրացական երազանքը» խորհրդարանում կունենա 15 տեղերից 85-ը, իսկ նախագահ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ 65 մանդատ։
Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան վերջին հանդիպումների և բանակցությունների մասին: Ինչպես հայտնի է` խոսքը գնում է առաջիկա նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշման և նախագահական ընտրություններից հետո նրա զբաղեցնելիք տեղի մասին: Մի քանի տարբերակներից, որոնք քննարկվում են, իշխանությունը հակված է նրան, որ ԲՀԿ-ն հայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին` դրա դիմաց ստանալով մի քանի պորտֆել: Այժմ քննարկվում է ԲՀԿ-ին երեք նախարարական պորտֆել, ինչպես նաև փոխվարչապետի պաշտոնը տալու հարցը: Ընդ որում` խոսվում է սահմանադրական հանրաքվեով փոխվարչապետի պաշտոնն ու ստատուսն ամրագրելու տարբերակի մասին: Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ` վարչապետի առաջարկությամբ երկրի նախագահը փոխվարչապետ է նշանակում նախարարներից մեկին, որը կարող է փոխարինել վարչապետին վերջինիս բացակայության ժամանակ: Ընդամենը: Ասել է թե` փոխվարչապետի ինստիտուտն այսօր խիստ հայեցողական է, նաև` անպորտֆել, չունի աշխատակազմ, մեծ լիազորություններ, մեծ բյուջե: Եթե սահմանադրական հանրաքվե անցկացվի, կարող են սահմանվել ավելի լայն լիազորություններ, որոնք կգոհացնեն ԲՀԿ-ին: Նաև խոսք է գնում այսօր կառավարության տանիքի տակ հավաքված ԾԻԳ-երի` փոխվարչապետի կառավարման տակ փոխանցելու մասին: Եվ քանի որ նոր լիազորություններ կառավարությանը հնարավոր է և չտրվեն, սա փաստացի կարող է նշանակել, որ կառավարությունը կարող է կիսվել երկու մասի, ինչն էլ ապագա խորհրդարանական կառավարման հիմք կարող է դառնալ` միաժամանակ դառնալով նաև քաղաքական ֆակտոր, այն է` Արևմուտքին ասեն, որ պահում ենք ձեր . ցանկալի վարչապետին, ի դեմս Տիգրան Սարգսյանի, Ռուսաստանին էլ` որ կառավարությունում, ի դեմս ԲՀԿ ներկայացուցչի, ունեք ծանրակշիռ ու որոշիչ փաթեթ` լուրջ լիազորություններով և կարգավիճակով: Ինչ վերաբերում է հանրաքվեի անցկացման ժամկետներին, ապա փորձագետները կարծում են, որ հանրաքվեն կարող է անցկացվել նախագահական ընտրությունների հետ համատեղ, հենց նույն օրը` փետրվարի 18-ին: Ի դեպ, Սահմանադրության ոչ իմպերատիվ հոդվածներում փոփոխությունների անցկացման համար սահմանվում է 40-60-օրյա ժամկետ` նախագահի կողմից հանրաքվեի մասին հրամանագրի ստորագրումից հետո: Այնպես որ, ամենակոշտ հաշվարկով` այդ հրամանագիրը նախագահը կարող է ստորագրել դեկտեմբերի կեսերից մինչև ամսվա վերջ, որից առաջ, սակայն, պետք է, «ստորագրված» լինի «սպասվող» հուշագիրը ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև` «գործող նախագահի» պաշտպանության մասին:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է հոկտեմբերի 18-ին Կիպրոսի Հանրապետության Նիկոսիա քաղաքում մեկնարկած «Փաստաթղթերի առաքումը` որպես վարույթի կողմի տեղեկատվություն ստանալու իրավունքի էական տարր» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովին։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Դատական կատարողների միջազգային միության նախագահը, Կիպրոսի դատական կատարողների, Կիպրոսի իրավաբանների միության, Աթենքի դատական կատարողների պալատի, Հունաստանի դատական կատարողների ազգային պալատի ղեկավարները:
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, միջազգային գիտաժողովի շրջանակում անդրադարձ է եղել նաև եվրոպական երկրներում միջազգային կոնվենցիաների դրույթներին, որոնք առավելապես ուղղված են քննարկվող հարցերի կարգավորմանը:
Իրենց ելույթներում գիտաժողովի մասնակիցները մասնավորապես կարևորել են կատարողական վարույթի շրջանակներում փաստաթղթաշրջանառության հարցում միասնական կարգի և օրենքների ներդաշնակության ապահովումը՝ որպես արդյունավետ գործունեության գրավական:
Սկիզբը՝http://www.armversion.am/2012/10/17/%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%84%D5%B6%D5%B6%
— Շատ է խոսվում այն մասին, որ ձերբակալումն ու կալանավորումը դարձել են մի բաժակ ջուր խմելու պես մի բան: Քննիչին չի հետաքրքում ոչ մի բան բացի իր գործի ապահովությունից:Եվ հենց այդ նկատառումից ելնելով էլ շատ քիչ կասկածյալների նկատմամբ է ընտրվում այլ խափանման միջոց:
-Բավականին հստակեցվել են հարկադրանքի միջոցների կիրառման պայմանները, մասնավորապես խոսքս վերաբերում է ձերբակալմանն ու կալանավորմանը, որը ամենահուզող հարցերից մեկն էր: Ձերբակալումը կկիրառվի միայն անմիջական ծնված կասկածի հիման վրա:
Այսօր մենք գործող օրենսդրությամբ ունենք երկու ձև ձերբակալման . մեկը անմիջական կասկածի հիման վրա հանցանքի կատարման պահին, երբ անմիջապես բռնում են և երկրորդ. երբ որ օրենքը թույլ է տալիս քննիչին որոշակի ապացույցներ հավաքելուց հետո, ձերբակալել: Երկրորդ տարբերակը չի լինելու արդեն, մնացած դեպքերում, եթե կան այնքան բավարար ապացույցներ, որ կարծում են պետք է անձին ձերբակալել, տվյալ դեպքում արդեն պետք է մեղադրանք առաջադրվի և այդ պահը մի փոքր ավելի նվազեցված է. մեղադրանք առաջադրելու են այն նկատառումով, որպեսզի մարդիկ, չասեմ անօրինական, բայց լայնամաշտաբ չձերբակալվեն և ձերբալկալման հնարավորությունները սահմանափակվեն :
Սահմանափակման հիմքը պետք է լինի անմիջական ծնված կասկածանք անձի վերաբերյալ: Հանցանք կատարելու պահին կամ դրան հաջորդած դեպքերում այնտեղ դեպքերը թվարկվում է…..հագուստի վրա կան հանցագործության հետքեր, ականատեսներ, և այլն: Մնացած դեպքերում եթե դուք ունեք հավաքած ապացույցներ պետք է մեղադրանք ներկայացնեք, և եթե ուզում եք ազատությունից զրկել, պետք է գնաք դատարան՝ կալանավորման թույլտվություն ստանալու.
Նախնական չեք կարող ձերբակալել՝ նոր կալանավորել :
Կարող է լինեն հնարավորություններ 24 ժամվա համար, երբ անհրաժեշտ է անձին դատարան ներկայացնել, կամ այլ խափանման միջոցի խախտման դեպքում. ասենք. ընտրվել է ստորագրությամբ չբացակայելը, և անձը խախտել է դրա պայմանները, կարող ենք ձերբակալել ,բայց կարճաժամկետ մինչև դատարան :
Այստեղ փորձ է արվել ընդառաջ գնալ եվրոպական կոնվեցիայի պահանջներին . այսինքն՝ ազատության սահմանափակումներ հնարավորինս քիչ պետք է լինի վարույթի ընթացքում:
Մյուս խնդիրը դա 72 ժամավա ձերբակալման ժամանակահատվածի խախտումն է, օրենսգրքում դա կար, նախագծի հեղինականերն այսպիսի մի դրույթ են առաջադրել , երբ որ դատարանը կալանքի հարցն է նայում պարտավոր է նաև քննարկել ձերբակալման օրինականության հարցը և այն դեպքերում, որ ձերբակալությունը կդիտարկվի ոչ օրիանական, այդ դեպքում կալանքի միջնորդությունը դատարանը պետք է մերժի:
Կալանքի և ձերբակալման հիմքերը ավելի նվազեցվել է, օրինակ հիմա ցանկացած դեպքում կալանքի են վերցնում ու պատճառաբանում են, որ ապահովության երաշքխիք է, որ հանցագործը չի փախչի, իրենք նույնիսկ արհեստական ինչ- որ բաներ են սարքում, որպեսզի ակնհայտ լինի հանցագործությունը ու երբ, իրոք չպետք է ձերբակալվի կամ կալանավորվի, գնում են դրան. ինչը արդարացված չի:
Օրենսդրությունը փորձել է չափանիշները խստացնել հատկապես կալանքի դեպքում. քննիչը երբ գնում է դատարան կալանքի թույլտվություն խնդրելու պետք է կարողանա 2 բան ապացուցել . 1-ին՝ որ անձը հանցանք է կատարել , այսինքն ցույց տալ ողջամիտ կասկածը, ցույց տալ անձի առնչությունը հանցագործության հետ, երկրորդ՝ պետք է կարողանա ապացուցել, որ կան հավաստի տվյալներ, թե անձը կարող է խուսափի, կարող է խոչընդոտի գործի քննությանը, ոչ թե բառերի տեսքով, այլ դրա տակ պետք է լինեն հստակ ապացույցներ, ասենք օրինակ. Ես ունեմ վկայից դիմում, որ նա ասում է. « խնդրում եմ ինձ պաշտպանեք, մեղադրյալը ամեն օր զանգում է մեր տուն ու պահանջում, որ ես իմ ցուցմունքը փոխեմ» : Եթե մի նման ապացույց լինի բավարար է, որ դատարանը խափանման միջոց ընտրի կալանքը:
Օրենսգիրքը միտվածություն ունի կալանքների թիվը նավազեցնելու:
Փորձ է արվել ընդլայնել խափանման միջոցների շրջանակները, և այսպիսի հեղափոխական գաղափար է դրված, որ թույլ է տալիս օրենսգիրքը՝ որպեսզի կալանք չկիրառվի մեկից ավելի խափանման միջոցներ է առաջարկում:
Տեսեք՝ այսօրվա օրենսգիրքն ասում է՝ կամ կալանք ես կիրառում, կամ օրինակ՝ գրավ կամ ստորագրություն չհեռանալու մասին, այսինքն ասում է, որ մեկ անձի նկատմամբ կարող ես կիրառել մեկ խափանման միջոց ու իրականում լինում են իրավիճակներ, երբ կալանքը շատ է տվյալ անձի նկատմամբ, իսկ ստորագրությունը քիչ է:
Ու այդ դեպքում բարեխիղճ դատավորը , կանգնում է ընտրության առաջ, ու հոգեբանորեն գնում դեպի շատը՝ իրեն ապահովագրելու համար:
Այժմ նոր նախագիծն ընդլայնում է շրջանակները և թույլ տալիս, որ կարողանաս մեկից ավելի խափանման միջոցներ կիրառել, որպեսզի կալանքի չվերցնես:
Մասնավորապես՝ ավելացել են այնպիսի խափանման միջոցներ, ինչպիսիք են տնային կալանքը և ոստիկանական հսկողությունը: Այս դեպքում դատարանը հնարավորություն ունի կալանք չկիրառելու դեպքում կիրառել համակցված խափանման միջոցներ. օրինակ, ես անձի նկատմամբ ընտրում եմ որպես խափանման միջոց ոստիկանական հսկողությունը, միաժամանակ գրավ 500 հազար դրամ և ստորագրություն, որպեսզի նա չհեռանա երկրից, և վերցնում եմ նրանից անձնագիրը, և այդ ամենը նրա համար, որ նա չհայտնվի բանտում:
Նախագծի հեղինակները կարծում են, որ լուրջ քայլ կլինի և կալանքների թիվը կկրճատվի և վարույթ իրականացնող մարմինը ապահովագրված կլինի, որ անձը չի փախչի, չի խոչընդոտի գործին:
Բացի այդ, նախատեսվում է խափանման միջոցի ընտրության դատավարությունն անցկացնել դռնբաց: Ներկայումս դռնփակ է: Բացառություն կարվի այն դեպքերի համար, երբ դռնփակի անհրաժեշտություն կլինի: Սրանով հանրային վերահսկողությունը կմեծանա:
«ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետ որևէ բանակցություն չի վարում: Ի՞նչ պետք է բանակցենք ԲՀԿ-ի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը
Նրա խոսքով, կա կոալիցիոն հուշագիր, հետևաբար էլ ինչի շուրջ պետք է բանակցեն, եթե նոր ասելիք չկա:
Այն հարցին, թե ի՞նչ գին է վճարելու ՀՀԿ-ն «Բարգավաճ Հայաստանին»` նախագահական ընտրություններում իրենց սատարելու համար, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դոլարի կամ եվրոյի կուրսը, որ փոխվի, այն ժամանակ կասենք: Մեր ամեն ինչը անգին է: Սովորաբար ուժեղի հետ են բանակցում: Մեք ուժեղն ենք, իսկ բոլորի հետ էլ կարելի է համագործակցել»:
Իսկ այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն ԲՀԿ-ի սատարման կարիքը չունի՞, Սահակյանը պատասխանել է. «Բոլորի սատարման կարիքը ունենք, այդ թվում` ժողովրդի: Կարիքը ունենք, բայց չի նշանակում կարիքավոր ենք, որքան ակտիվ և զուսպ ընտրություններ լինեն, այնքան կշահենք»:
Գալուս Սահակյանը նաև նշել է, որ ՀՀԿ-ն նախապատրաստվում է դեկտեմբերյան համագուրմարին, որի ժամանակ էլ պաշտոնապես կհայտարարեն Սերժ Սարգսյանի առաջադրման մասին՝կարծիք հայտնելով, որ Սերժ Սարգսյանին մրցակից չկա։
Այն հարցին թե վարչապետի տեղի համար շրջանառվում է Արմեն Գևորգյանի անունը ասաց. «Դա ինչ նոր բան էր: Դեռ նախագահական ընտրությունները չսկսած վարչապետի հարց են քննարկո՞ւմ»:
Քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն` հայրենի գործարարների այն հատվածին, ովքեր այս կամ այն պատճառով չկարողացան իրենց տեղը զբաղեցնել խորհրդարանում, այս օրերին ՀՀ իշխանությունները նոր լծի տակ են դրել: Հատկապես խոսվում է այն մասին, որ նրանցից շատերի առաջ կոնկրետ առաջադրանք է դրվել` 2013 թվականի նախագահական ընտրությունների համար օր առաջ սկսել ձայների հավաքագրման, տարածք առ տարածք ՀՀ քաղաքացիներին ՀՀԿ կողմը չթեքելու ակտիվ գործընթացը, քանի որ գործընթացները ցույց են տալիս, որ ժամանակը իշխանությունների օգտին չի աշխատում: Գործարարներից ոմանց շատ ավելի չոր տոնով ասվել է` հանկարծ չստացվի այնպես, որ հատկապես մայրաքաղաքին մոտ քաղաքներում քաղաքական մյուս ուժերը, մասնավորապես` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, «վազանց» կատարեն ՀՀԿ-ին:
Թերթը նշում է, որ 2013 թվականի ընտրություններում «ծանր բեռի» տակ ընկած գործարարների շարքում հոլովվում են հատկապես ՕԵԿ-ի հետ այդպես էլ հաշիվները չպարզած Արայիկ Հայրապետյանի` Լավանդայի Արայիկի, «Վեդի Ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանի, ՀՀ նախկին գյուղնախարար Արամայիս Գրիգորյանի և շատ ուրիշների անունները, որոնք առանց պաշտոնի ու մանդատի էլ հազար թելով կապված են այս իշխանության հետ:
«Չորրորդ ինքնիշխանություն».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.