23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Գլոբալ Գոլդ Մայնինգ» — Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյան փոխադարձ մեղադրանքները շարունակվում են, ավելին ՝կարծես մտել են նոր փուլ: Այվազյանը որոշել է բացել փակագծերը՝ լրատվամիջոցներին տրամադրելով ծավալուն տեղեկություններ: Ու ինչքան շատ բան է պարզվում, այնքան պարզ երևում է, թե ինչ խորը արմատներ ունի մեր երկրում ամենաթողությունը:
Ինչպե՞ս կարելի է ստանալ հանքավայրի շահագործման լիցենզիա, եթե այնտեղ հաստատված պաշարներ չկան։ Միանգամայն ճիշտ հարցադրում է արել Այվազյանը: Դա իրոք այդպես է. տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենքների ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու կարևորագույն պահանջներից մեկը՝ ընդերքի ուսումնասիրությունների արդյունքում պաշարի նախօրոք հաստատումն է։
«Բայց արի ու տես, որ մեր երկրում տրամադրում են լիցենզիա առանց նախօրոք հաստատված պաշարների։ Այսպես, «Գլոբալ Գոլդ Հանքավան» ընկերությունը, որը պատկանում է, «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությանը, 2008 թվականին ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից 25 տարով՝ 2008 թվականի ապրիլի 22-ից մինչև 2033 թվականը, գործող հանքարդյունաբերության համար ստացել է ՀԱ-Լ-14/526 լիցենզիա, որով «ԳԳՄ» ընկերությունը ձեռք է բերել Սյունիքի մարզի Մարջանի ոսկի-բազմամետաղային հանքավայրն արդյունահանելու իրավունք, շահագործման լիցենզիա, որը տրվել է առանց հանքավայրի հաստատված պաշարների մասին տեղեկություն ունենալու: Մինչդեռ, սա օրենքի կոպիտ խախտում է, քանի որ, առանց հանքավայրի հաստատված պաշարների մասին ՀՀ ԷԲՊՆ օգտակար հանածոների գործակալության որոշման, ոչ ոք շահագործման լիցենզիա տալու իրավունք չունի», -տեղեկացրել է Այվազյանը։
Նա էլի բազմաթիվ հիմնավորոմներ է բերել, սակայն չի ասել մի կարևոր բան` ինչո՞ւ ինքը՝ որպես բնապահպանության նախարար, ժամանակին չի դիմել համապատասխան մարմիններին, երկրի նախագահին, չի ահազանգել, որ հացանք է կատարվում Հայաստանի Հանրապետության հանդեպ:
Չէ՞, որ տարիներ շարունակ իր աչքի առաջ, երբ ինքը նախարար էր, ապա պատգամավոր, «Գլոբալ գոլդ Մայնինգը» խաթարել է մեր ընդերքը, ընկերությունը միլիոնների պարտք է եղել էներգետիկայի նախարարությանը, քցել բազմաթիվ տնտեսվարողների, տարիներով չի վճարել իր աշխատողների աշխատավարձը, և այդ բոլորը չգիտես ո՞ւմ ունենալով թիկունքին: Այդ ամենին Այվազյանը չէր կարող տեղյակ չլինել, սակայն նա լռել է: Դա նրան կարող էր վերաբերվել որպես նախկին նախարարի, ՀՀ պատգամավորի և ՀՀ քաղաքացու: Իսկ հիմա, երբ տրորել են ոտքը, նա հանկարծ հիշել է, թե ԳԳՄ-ն ինչ ավերածություններ է արել մեր ընդերքի հետ:
Իսկ ԳԳՄ-ն այլ ելք չունի քանի, որ իրոք որ խնդիրներ ունի ԱՄՆ -ում և այժմ, երբ բանը բանից անցել է ու պետք է ցույց տա իր արտահանած ոսկին, իսկ այն գոյություն չունի, կամ այնքան քիչ է, որ ի սկզբանե չէր կարող ապահովել իրենց նախնական ներկայացրած քանակը, իրեն քավության նոխազներ են պետք, ու ամենահարմարը Այվազյանն է դիտվել, որի երերացող հեղինակությունը թույլ է տվել քանդել հենց Այվազյան- օղակը:
«ԳԳՄ»-ն զբաղված է Հայաստանի ընդերքը կեղեքելով և իր նպատակին հասել է անօրինական ճանապարհով ու սպառնալով: Հիմա էլ հրապարակավ հպարտանում է, որ կարողացել է շահագործման լիցենզիա ստանալ: «ԳԳՄ»-ն ակնհայտորեն այս լիցենզիան վերավաճառելու նպատակ է հետապնդում և ցանկանում է հանքի պաշարների չափն ուռճացված ցույց տալ՝ հնարավոր վաճառքից առավել շահույթ ստանալու նպատակով: «ԳԳՄ»-ն գործում է անօրինական դաշտում, շանտաժի միջոցով և հենց այս պատճառով է իր գործընկերների հետ կնքած պայմանագրում ամրագրել, որ բոլոր ծագած վեճերը պետք է լուծվեն Նյու Յորքի հարավային շրջանի դատարանում, ոչ թե Հայաստանի որևէ դատարանում»,-նշել է Վարդան Այվազյանը։
Այսպես, 2002 թվականի նոյեմբերին ընդունված «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ. «Հանքաարդյունահանման լիցենզիա ստանալու դիմումին կից ներկայացվում է ամփոփ տեղեկատվություն հանքավայրի հաստատված պաշարների վերաբերյալ»։ Իսկ ահա 2002 թվականի նոյեմբերին ընդունված «Ընդերքի մասին» օրենքի (Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պետական փորձաքննություն) 28-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը սահմանում են. «Ընդերքի տրամադրումն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով թույլատրվում է միայն դրանում պարփակված պաշարների պետական փորձաքննությունից, ինչպես նաև հետախուզված և նախնական գնահատված պաշարների քանակը և որակը լիազորված մարմնի սահմանած կարգով հաստատելուց հետո: Օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ պետական փորձաքննության եզրակացությունը հիմք է ծառայում դրանք պետական հաշվեկշռում գրանցելու համար»:
2008 թվականի դեկտեմբերի 26-ին, այսինքն՝ լիցենզիա տրամադրելուց 8 ամիս անց ՀՀ ՕՀՊԳ-ն ուղարկում է նամակ՝ հասցեագրված «Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ-ին նշելով, որ մինչ այդ օրը նյութերի լրամշակման հարցում իրավիճակը մնացել է անփոփոխ: Դրանց փորձաքննությունը կասեցվում է։ Հաշվետվությունը կարող եք հետ ստանալ ՀՀ Էներգետիկայի և Բնական Պաշարների նախարարության օգտակար հանածոների պաշարների գործակալությունից։ Այս նամակը հաստատում է, որ ներկայացված փաստաթղթերի թերի լինելու պատճառով ԳԳ Հանքավանի դիմումը՝ Մարջան Հանքավայրի պաշարներն հաստատելու խնդրանքով, մերժվել է և այդ նշված փաստթղթերը վերադարձվել են ընկերությանը։
Մարջան Հանքավայրում պաշարների չհաստատման մասին է վկայում նաև նախարարության կողմից «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությանը տրամադրած լիցենզիան, որում բացակայում է ՀՀ ՕՀՊԳ-ի որոշումը Մարջան Հանքավայրի պաշարների հաստատման վերաբերյալ։
Փաստորեն 2 ամիս անց «ԳԳՄ»-ն, օգտագործելով այս պայմանագրի գոյությունը, չեզոքացնելով Բնապահպանության նախարարի դիրքորոշումը, շանտաժի միջոցով ստանում է լիցենզիան։ Այս իրականությունը զարմանք է առաջացնում, քանի որ ոչ մի պայմանագիր, մանավանդ վերը նշված հաշտության պայմանագիրը, որը չունի միջազգային պայմանագրի կարգավիճակ, թույլ չի տալիս Հայաստանի օրենսդրությունը։ Հետաքրքիր է նաև նշել, որ ԳԳ Հանքավանի շահագործման լիցենզիա ստանալուց հետո չի ներկայացրել նախարարությանը ՀՀ ԱԱԾ և Պաշտպանության նախարարության համաձայնությունը սահմանամերձ շրջանում երկրաբանական աշխատանքներ կատարելու համար։
Հիշեցնենք, որ Մարջանի հանքավայրը գտնվում է սահմանամերձ շրջանում։
Այս դեպքի առթիվ բազմիցս հանդես է եկել նաև այդ ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, ով հարցազրույցներից մեկում մասնավորապես նշել է. «Պնդում եմ, որ ով էլ լիներ նախարար, չէր կարող թույլատրել, որ ԳԳՄ-ն 2005-ից շարունակի իր աշխատանքը: Պնդում եմ նաև, որ ԳԳՄ-ն աշխատանքներ չի իրականացրել նաև Մարջանի հանքավայրում: Կա իմ պնդումն ապացուցող համապատասխան ակտ և բազմաթիվ այլ փաստաթղթեր, — ասել է Այվազյանը lurer.com-ին:
2006 թվականի ապրիլին ես հանձնարարել եմ ընդերքօգտագործման կարգի և բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման երկրաբանական վերահսկողություն կատարել ՍՀԱ ՍՊԸ Գլոբալ Գոլդ Հանքավանի նախորդ ՍՀԱ ՍՊԸ-ում և Սյունիքի մարզի Մարջանի ոսկու-բազմամետաղային երևակումում: Հանձնարարագրի մասին ծանուցել է ԳԳՄ գլխավոր տնօրեն Յու. Լալազարյանը:
Ըստ ստուգման ակտի՝ «27.04. 2006 թ. դրությամբ հանքերևակումում նախատեսված աշխատանքներից ոչինչ չի կատարված: …Բացատրությունից պարզվել է, որ Մարջանի ոսկի-բազմամետաղային երևակումում բացի 2005 թվականին … վերցրած մի քանի նմուշներից, այլ աշխատանքներ հանքավայրում կատարված չեն: …Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ ՍՀԱ ՍՊԸ-ն մինչ օրս չի կնքել լիցենզային պայմանագիր»: Եթե նրանք որևէ լիցենզիա ունեն, թող ներկայացնեն: Նշված փաստերն արձանագրված են նաև 02. 05. 2006 ՍՀԱ ՍՊԸ-ի կողմից հետախուզվող ՀՀ Սյունիքի մարզի Մարջանի ոսկի-բազմատեղային երևակման առաջնային նյութերի և իրականի հետ համադրման ակտում: Ակտը նաև արձանագրել է, որ. «Տեղանքն ականապատված չէ, և որևէ խոչընդոտ չկա տեղանք այցելելու համար»:
Որ նախատեսված պայմանագրային պարտավորությունները ԳԳՄ-ն չի կատարել, վկայում է նաև Բնապահպանության նախարարի հարցմանն ի պատասխան ՀՀ Հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի 15. 05. 2007 թ. պատասխան նամակը:
Հիշեցնենք, որ «ԳԳՄ» ընկերությունը պատկանում է ազգությամբ հայ Վան Գրիգորյանին, ում հետ 2009 թվականին սկսել էր համագործակցել ծագումով հույն կանադացի խոշոր գործարար Բիլ Մավրիդիսը, ով կրել էր 4.5 միլիոն դոլարի հասնող վնաս։ Բիլ Մավրիդիս. «Պայմանավորվածություն կար «Գլոբալ գոլդ»-ի և Վան Գրիգորյանի հետ 3 միլիոն ԱՄՆ դոլար վճարել, որն իր մեջ ներառում էր նախագծի ուսումնասիրությունը: Արդյունքում, ավելի քան 4 մլն դոլար ներդրվեց այս նախագծում: Մոտ 1.2 միլիոն դոլար է ծախսվել «Մարջան»-ի հետազոտության, աշխատողների, հանքափորության և վերլուծության համար: Մենք նաև 100 հազար դոլար ենք տրամադրել 2010 և 2011 թթ. լիցենզիայի և կոնցեսիոն վճարումները կատարելու համար, նաև կանխիկ վճարել ենք «Գլոբալ գոլդ»-ին 150 հազար դոլար: Վարչական դատարանի միջոցով «Գլոբալ Գոլդ»-ը հետ վերցրեց Մարջանը, բայց այսօրվա դրությամբ մի դրամ անգամ չէր ներդրել նախագծի համար: Իրականում նրանք պնդում էին, որ նախկինում ներդրել են 3 մլն դոլար «Մարջան»-ի նախագծի վրա, սակայն, իմ վերլուծությամբ, նրանք 1 մլն դոլարից ավելին չեն ներդրել և շահագործման աշխատանքները չեն կատարել : Նա ոչինչ չի արել և հիմա էլ չի շահագործում:
Այսպիսով, նրանք օգուտ քաղեցին նախագծից, սակայն ոչինչ չեն ուզում անել նախագծի համար, իսկ պատճառը, որ նա հետ էր ուզում վերցնել նախագիծը, շատ պարզ էր. երբ կնքեցինք պայմանագիրը, ոսկու և արծաթի գները սկսեցին աճել, և, իմ համոզմամբ, պարոն Գրիգորյանն արեց սա՝ ագահությունից ելնելով, և որոշեց, որ այն 3 միլիոն դոլարով «Կալդերա»-ին վաճառելը շատ էժան էր, այդ իսկ պատճառով հետ վերցրեց նախագիծը: Նա ուզում էր այն հետ վերցնել և արեց հնարավոր ամեն ինչ՝ դիմելով նույնիսկ կոռուպցիայի:
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 29-ին խորհրդարանական լսումներ էր կազմակերպել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։
Նախագծով վերացվում է ամուսնության կնքման ժամանակ կանանց և տղամարդկանց համար սահմանված տարիքային տարբերությունը, և ամուսնության տարիքի նվազագույն շեմ է սահմանվում 18-ը:
Ներկայացնելով խորհրդարանական լսումներ հրավիրելու անհրաժեշտությունը՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը նշեց, որ կառավարության կողմից օրենքի նախագծի ներկայացումից հետո հասարակության տարբեր շրջանակներում, հատկապես ազգային փոքրամասնությունների շրջանում, անհանգստության ալիք բարձրացավ, ինչն էլ ազդանշան դարձավ, որ ամուսնության տարիքի խնդիրը լրացուցիչ քննարկելու կարիք կա:
Օրինագծի էությունը հնչեցված խնդիրների շրջանակում պարզաբանեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը: Նրա ներկայացմամբ՝ նոր օրենքով կարգավորվում է առաջին հերթին գենդերային հավասարության խնդիրը, այն է՝ կանանց նկատմամբ ամուսնության հետ կապված խտրականությունը:
Ինչպես նշեց Արամ Օրբելյանը, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջն է, որ տղամարդկանց և կանանց համար ամուսնության տարիքը լինի նույնը: Իսկ թե ինչու է այդ տարիքը որոշվել 18-ը, Արամ Օրբելյանի խոսքով՝ հիմնավորումը կարելի է գտնել՝ ուսումնասիրելով եվրոպական երկրների փորձը, որոնց մեծ մասում ամուսնության տարիքի նվազագույն շեմը սահմանված է 18-ը, բայց այն կարող է իջեցվել ծնողների համաձայնությամբ:
Արդարադատության նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ հաշվի առնելով հնչեցված խնդիրները՝ նախարարությունը պատրաստել է նախագծի լրամշակված տարբերակը, որով երկու սեռերի համար էլ ամուսնության նվազագույն տարիք է սահմանվում 18-ը, ծնողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ՝ այն կարող է սահմանվել է 17, բացառիկ դեպքերի համար նախատեսվում է դատական կարգ 16 տարեկանում ամուսնության համար:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ- գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, անդրադառնալով օրենքի փոփոխության առողջապահական կողմին, նկատեց, որ այն արդարացված է կանանց առողջության պահպանության տեսանկյունից, քանի որ մայրանալու տարիքի նվազագույն օպտիմալ շեմը 18-ն է: Ինչպես ներկայացրեց մանկաբարձ- գինեկոլոգը, առողջապահական մի շարք նկատառումներից ելնելով՝ ամուսնության համար լավագույն տարիքը 23-27-ն է: Մասնագետը թե կենսաբանական և թե հոգեբանական պատրաստության տեսանկյունից երկու սեռերի համար էլ արդարացված համարեց ամուսնության տարիքի նվազագույն շեմի բարձրացումը:
Պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ելույթների ժամանակ նախագծի փոփոխված տարբերակը հիմնականում համարեցին ամբողջական և ընդունելի:
Կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր որոշման մասին հանրահավաքի ժամանակ կհայտնի, իսկ հանրահավաք կանենք այն ժամանակ, երբ որոշենք, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։
Նրա խոսքով, «Հայ ազգային կոնգրեսին» անդամագրված բոլոր քաղաքական ուժերը միակարծիք են այն հարցի շուրջ, որ ՀԱԿ-ի թեկնածուն կարող է լինել Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Հանգիստ փոթորիկից առաջ։ Թվում է՝ ակտիվ փուլ չենք մտել, բայց իրականում այդպես չէ։ Մոտ տասնհինգ օրվա ընթացքում քաղաքական ակտիվությունը կնկատենք։ Միայն Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը կարող է լինել այդ փոթորիկը՝ համենայն դեպս, այսպիսի ցանկություն ունեն ՀԱԿ-ում»,- ընդգծել է պատգամավորը:
Ըստ նրա, ԲՀԿ-ն ընդգծված քաղաքական ուժ չէ: ԲՀԿ-ն հնարավորություն ունի լրջագույն քաղաքական միավոր դառնալու:
Լյուդմիլա Սարգսյանն, անդրադառնալով «Ժառանգության» և «Ազատ Դեմոկրատներ»-ի քաղաքական ապահարզանին, նշել է.
««Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» տրոհումը կանխատեսելի էր, որովհետև դա լրիվ արհեստածին միավորում էր: Բայց այն երկար չկարողացավ գոյատևել և տրոհվեց բնականոն պատճառներով»:
Երեկ` հոկտեմբերի 28-ին, ժամը 18:00-ին ավարտվել է թիվ 1 և 35 ընտարատարածքներում առաջադրված անձանց թեկնածությունների գրանցումը:
Երևանի թիվ 1 ընտրատարածքում գրանցվել են առաջադրված 4 անձանց թեկնածությունները, իսկ Գյումրու թիվ 35 ընտրատարածքում կա երկու թեկնածու:
Այսպես, Գյումրու թիվ 35 ընտրատարածքում պայքարը կշարունակեն «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանն ու ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը:
Իսկ Ավանի թիվ 1 ընտրատարածքում իրար դեմ մրցելու են «Ժառանգությունից» նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը և անկուսակցական Էդուարդ Պետրոսյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը,պատասխանել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե իր արժանապատվությունից ցածր է «կատարողների» հետ երկխոսության մեջ մտնելը.
«Այլ արձագանք չէի էլ սպասում, մարդկանց հատուկ է անձնական փորձի վրա հիմնվելով՝ անել եզրակացություններ: Կամելիազարդ տիկինը ինչ-որ բան խառնել է: Խորհուրդ տիկին Զոհրաբյանին՝ պետք չէ սեփական չափորոշիչներով չափել բոլոր խմբակցությունները: ԲՀԿ աշխատանքային սկզբունքները չեն գործում ՀՀԿ խմբակցությունում», -ասել է Նաիրա Կարապետյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը Facebook-ի իր էջում արձագանքել է ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Հովհաննիսյանի արած հայտարարությանը:
«Ուշադրությամբ ընթերցեցի Նաիրա Զոհրաբյանի և Վահե Հովհաննիսյանի տարածած անբովանդակ հայտարարությունը: Տիկին Զոհրաբյան, լիովին համաձայն եմ Ձեր հետ՝ շատ հեշտ է խաղալ ազգային զգացմունքների վրա։ Եվ իհարկե՝ դա բնավ լավ ճանապարհ չէ: Եվ դուք հիմա զբաղված եք հենց դրանով: Ընդամենը երկու դիտարկում.
1. Տիկին Զոհրաբյանը արդյո՞ք ուշադրությամբ չէր ընթերցել պայմանագրերը, երբ իր ամբողջ եռանդով պաշտպանում էր արձանագրությունների դիվանագիտությունը՝ որպես կոալիցիայի անդամ քաղաքական ուժի ներկայացուցիչ, իր իսկ կողմից որակավորված “ֆուտբոլային դիվանագիտություն խաղացող”: Իրո՞ք միայն հիմա “Շարմազանովի դիտարկումները ստիպեցին ևս մեկ անգամ ուշադիր ընթերցել հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները”:
2. Բնական հարց է առաջանում՝ ի՞նչ տեղի ունեցավ այս կարճ ժամանակահատվածում, բացի նրանից, որ ԲՀԿ-ն իշխանության մաս չի կազմում, որ տիկին Զոհրաբյանի հայացքները կտրուկ փոխվեցին, այժմ նա նկատում և մեծ ափսոսանք է հայտնում, որ պայմանագրերում “Սևրի մասին ոչինչ չկա”:
Հետևությունները թողնում եմ ընթերցողներին.. Իմ հետևությունն է, որ սա հերթական բառերի մանիպուլյացիա է»:
Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Առաջիկա ընտրություններում ներկայիս իշխանությունների հետ կարող են մրցել ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը: Չէի ասի, որ դա շատ օրիգինալ միտք է, կամ որ այն կարող էր ծնվել միայն ընդդիմադիր քաղաքական գործչի գլխում: Ցանկացած մարդ, որը գոնե մի քիչ հետաքրքրվում է քաղաքականությամբ, կարող է նման բան ենթադրել` թեկուզ ելնելով ձայների այն բանակից, որոնք պաշտոնական տվյալներով հավաքել են այդ կուսակցությունները անցած խորհրդարանական ընտրություններում: Բա էլ ո՞վ: Խաբված «Ժառանգությո՞ւնը», չկողմնորոշված Դաշնակցությո՞ւնը: Գուցե «Նոր ժամանակնե՞րը» կամ ԱԻ՞Մ-ը:
Բայց, չգիտես ինչու, երբ այդ սովորական, ինքնըստինքյան հասկանալի գաղափարն արտահայտեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, դա ընկալվեց որպես սենսացիա և արժանացավ հանրապետականների կոշտ արձագանքին: Ընդ որում, այդ արձագանքի ինտոնացիան խիստ անհամապատասխան էր այն անձնավորությանը, որի մասին նրա գործընկեր պատգամավորները խոսում են: «Տեղ է ման գալիս», «հաց է փնտրում»` դա Լևոն Զուրաբյանից նույնքան հեռու է, որքան ինձնից, ենթադրենք, Լիլու անունով երգչուհու «արվեստը»:
Ինձ թվում է` եկել է ժամանակը, երբ պետք է ոչ միայն հրաժարվել անձնական վիրավորանքներից, այլև երևույթների մասին դատել սառը` առանց էմոցիաների: Եթե ես, օրինակ, ասում եմ, որ մեր ընտրական խմբում Իտալիայի ֆուտբոլային հավաքականի հետ հավասար հիմունքներով կարող է մրցել Դանիան, դա չի նշանակում, որ ես հավանում եմ այդ երկու հավաքականներին կամ երկրպագում եմ նրանց: Ոչ, ես երկրպագում եմ Հայաստանի հավաքականին, պարզապես փորձում եմ օբյեկտիվորեն գնահատել բոլոր թիմերի ուժերը: Գուցեև սխալվում եմ:
Ճիշտ նույն ձևով, կարծում եմ, պարոն Զուրաբյանն է սխալվում, երբ մտածում է, որ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միավորումը իշխանությունների համար մղձավանջ կլինի: Ինձ թվում է` դա կլինի իշխանությունների երազած տարբերակը, երկու ուժերն են այդ դեպքում խոցելի դառնալու: ՀԱԿ-ի քաղաքական կապիտալը «մարտի 1 »-ի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումն է` եթե նրանք «ներեն» այն ուժին, որը առնվազն կողմ է քվեարկել հատուկ դրությանը, 4 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն, չի դատապարտել քաղբանտարկյալների առկայությունը և այլն, ապա ՀԱԿ-ը իր քաղաքական կապիտալը կկորցնի: Իսկ ԲՀԿ-ի ուժեղ կողմն է զուսպ, սոլիդ, հեղափոխական ծայրահեղություններից զուրկ գործելակերպը, որն անհամատեղելի է ՀԱԿ-ական «գավրոշների» հախուռն փողոցային պայքարի հետ: Ինչպես հայտնի է, հասարակական կյանքում երկու ուժերի միավորումը անպայման չէ, որ հանգեցնի դրանց գումարային արդյունքի:
Ինչ մնում է Լևոն Զուրաբյանի հայտարարություններին, ապա շատ ցանկալի կլիներ, որ իշխանությունը նույն ջանադրությամբ պատասխաներ, օրինակ, գազի սակագնին վերաբերող նրա դիտարկումներին: Այստեղ իշխանությունը քար լռություն է պահպանում, որն այս հարցում մեզ լավ բան չի խոստանում»:
«Առավոտ»
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Հ1 հեռուստաընկերության Խորհրդարանական շաբաթ հաղորդման շրջանակում հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Վերջերս Բուխարեստում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում, որին մասնակցում էին Եվրամիության անդամ-պետությունների և կառավարությունների ղեկավարներ, Սերժ Սարգսյանը հայտարարեց.
- առաջիկայում անցկացնելու է ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ,
- բարեփոխումների մշակված համապարփակ ծրագրի արդյունքում իրականացնելու է արդյունավետ կառավարում,
- նպատակներն իրականացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է շոշափելի ֆինանսական աջակցության տրամադրում:
Մեր հասարակությունը շուրջ 20 տարի է գործադիր իշխանության պաշտոնատար անձանցից, հատկապես առաջին դեմքերից, լսում է ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման պատրաստակամության մասին: Սակայն ականատեսն է լինում այն իրողության, որ տարիների ընթացքում ուղղակի փոփոխության են ենթարկվում ոչ ազատ, ոչ արդար, ոչ թափանցիք ընտրություններ անցկացնելու գործիքները և դրանց կիրառման մեխանիզմները: Այո, հնարավորինս նվազել են քվեարկության օրը բուն ընտրատեղամասում մարդկանց ընտրական իրավունքի վրա ազդելու հնարավորությունները, բայց փոխարենը կիրառվում են այլ տեսակի գործիքներ, որոնցից են.
- ընտրողներին կաշառելը,
- շուրջ 600 հազար ընտրողների քանակի արհեստական ավելացումը,
- վարչական ռեսուրսների, հանրային սեփականություն հանդիսացող տարածքների ապօրինի օգտագործումը
- ընտրական գործընթացներում քաղաքական նպատակով իրավապահ մարմինների և բանակի ներգրավումը,
- Սերժ Սարգսյանի և պետական գործող բոլոր պաշտոնյաների բարձրագույն ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի նախագահի ու համապատասխան այլ պաշտոնների ստանձնումը,
- Բուհերի ուսումնական խորհուրդների կուսակցականացումը,
- Հանրակրթական համակարգի կուսակցականացումը’ տնօրեններից մինչեւ դահլիճներ: Նույնը’ առողջապահության եւ հանրային բոլոր մնացյալ ոլորտներում,
- Սերժ Սարգսյանի կուսակցական գործունեությանը նախագահական նստավայրում,
- Պետական բյուջեի հատկացումները Հանրապետական կուսակցությանը’ օրենքով չնախատեսված ծրագրերի իրականացման համար,
- Լրատվամիջոցների ոչ հավասար հնարավորության ապահովումը կուսակցությունների համար,
- Կուսակցական բարեգործությունը,
- Եկեղեցու քաղաքական նպատակներով օգտագործումը կամ, ընդհանրապես, եկեղեցու քաղաքականացումը,
- Մեծամասնական ընտրակարգի կիրառումը,
- Փաստացի քվեարկող քաղաքացիների մատների թանաքոտման բացակայությունը,
- Քվեարկած քաղաքացիների ընտրացուցակների հրապարակման արգելումը,
- Քվեարկության օրը Հայստանից դուրս գտվող քաղաքացիներին ընտրելու իրավունքից զրկելը,
- Օրինախախտ բոլոր հանցագործների’ անկախ պաշտոնական կամ կուսակցական դիրքից, անպատժելիության խրախուսումը:
Պարոն Սերժ Սարգսյան առաջինը Դուք խնդիր ունեք հավատալու և հավատացնելու հայ հասարակությանը Ձեր ցանկությունների անկեղծությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է առնվազն հրաժարվել վերը թվարկված գործիքներից, ինչի մասին բազմիցս հորդորել է «Ժառանգությունը» և նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը»:
Նախագահական ընտրություներին ընդառաջ hետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Մեր ունեցած տեղեկություններով Գագիկ Ծառուկյանի և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի միջև կոշտ խոսակցություն է տեղի ունեցել: Բանն այն է, որ ԲՀԿ-ի անդամներն ու համակիրները, և մարզի ՀՀԿ ականները` մարզպետ «Լիսկայի» գլխավորությամբ, կոնֆլիկտներ են ունեցել կապված ընտրություններում պետական ապարատի և վարչական ռեսուրսի օգտագործման հետ:
Այս մարզում ԲՀԿ-ն լուրջ առավելություն ունի և դա անհանգստացնում է մարզպետին, որը, ոչինչ չանելով իր մարզի համար, միայն պահանջներ է ներկայացնում բնակիչներին:
Առճակատումն անցել է թույլատրելիի սահմանները՝ ընդհուպ փոխադարձ հայհոյանքներ, և Բաղրամյան 26 –ը ստիպված է եղել միջամտել՝ հանձնարարելով զինադադար կնքել:
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բանակցություններն ավարտին են մոտենում: Մնացել է ընդամենը մի քանի վերջնական շտրիխ համաձայնեցնել: «Հժ»-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ նախագահը համաձայնել է ստանձնել փոխվարչապետի պաշտոնը` լայն լիազորություններով: Ըստ իշխանական աղբյուրների` ԲՀԿ-ին են տրվելու նաև 3 նախարարություն, 3 մարզ, բոլոր նախարարությունների ԾԻԳ-երը, Ծառուկյանը չի առաջադրվելու, և նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին: Ըստ նույն աղբյուրների` նոյեմբերին կամ ամենաուշը դեկտեմբերի սկզբին նախատեսվում է դրա մասին փաստաթուղթ ստորագրել: Փոխվարչապետի պաշտոնը Գագիկ Ծաոուկյանը կստանձնի նախագահական ընտրություններից հետո: ԲՀԿ-ն առայժմ հերքում է սույն տեղեկությունները: Թերթի աղբյուրները, սակայն, պնդում են, որ այս պահին համաձայնությունը գրեթե կայացած է, իսկ այս ամենը կյանքի կկոչվի, թե ոչ` ժամանակը ցույց կտա:
«Հայկական ժամանակ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.