23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը facebook-իր էջում գրել է.
«Այսօր Հայաստանում հինգ հազարից ավելի սիրիահայեր կան, որոնք ապաստան են գտել հայրենիքում՝ հետևում թողնելով իրենց տներն ու գործերը: Նրանց և մեր մտքում հիմնական երկու հարց կա՝ երբ և ինչպես է ավարտվելու սիրիական այս մղձավանջը և ինչ կարող էր անել Հայաստանը սիրիահայերի համար, որ մինչև հիմա չի արել:
Առաջին հարցին ճիշտ պատասխանելու համար պետք է հասկանալ, թե որոնք են այս հակամարտության հիմնական պատճառները: Իմ կարծիքով՝ դրանք երեքն են. ա) Արաբական գարնան ստեղծած մթնոլորտը, բ) Սիրիայում քառասուն տարիների ընթացքում կուտակված լարվածությունն ու դժգոհությունը, գ) Ասադին տապալելու արտաքին ուժերի շահագրգռվածությունը:
Հակամարտության սկզբից երկու տարի անց այս գործոնները էապես փոխվել են. ոչ միայն Արաբական գարնան մթնոլորտը չկա, այլև այն երկրներում, որտեղ իշխանափոխություն է եղել, կա որոշակի հիասթափություն: Սիրիայի ներսում բնակչության մեծամասնությունն արդեն սկսում է զգալ, որ շատ մեծ գին է վճարում իր նախաձեռնած փոփոխությունների համար, որոնք ինչ-որ տեղ չարաշահվում են այլոց կողմից: Իսկ արտաքին ուժերն արդեն կարծես եկել են այն եզրահանգման, որ այս ճանապարհով դժվար է լինելու Ասադի տապալումը:Ուստի այս իրավիճակը կարող է հույս տալ, թե հարցի հանգուցալուծումը կարող է մոտալուտ լինել: Բայց բարդությունն այն է, որ այս երկու տարվա ընթացքում Սիրիա այնպիսի ուժեր են թափանցել, որոնք անվերահսկելի են, և հարցի հանգուցալուծումն արդեն ինչ-որ տեղ կախված է նրանցից, քան միայն Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունից, իշխանությունների և ընդդիմության հակամարտությունից ու պայմանավորվածություններից: Ուստի այսօր շատ դժվար է կանխատեսել, թե երբ և ինչպիսի ավարտ կունենա այս ամենը:Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա հայերը Սիրիայի փոքրամասնություններից միակն են, որ իրենց հետևում ազգային պետություն ունեն: Սիրիահայերը մասամբ զգացին պետության գոյությունը, երբ Հայաստանը պայմաններ ստեղծեց հայրենիքում հանգրվանել ցանկացող սիրիահայերի համար: Հայաստանում հնարավորության սահմաններում քայլեր են արվում` կրթական, հոգևոր, կեցության, մշակութային և տարբեր արտոնությունների առումներով թեթևացնելու նրանց հոգսերը:Խնդիրը, սակայն, այն է, որ հայ համայնքի գերակշիռ մասը մնում է Սիրիայում, և օր օրի նրա գոյությունը առավել մեծ հարցականի տակ է: Ահավասիկ այստեղ է, որ Հայաստանը լուրջ անելիք ունի և պետք է արդեն գործի դրած լիներ իր դիվանագիտական լծակները՝ թեթևացնելու մեր հայրենակիցների վիճակը Սիրիայի ներսում: Ես չեմ զգում մեր ակտիվ կոնսուլտացիաները մի կողմից Դամասկոսի, Մոսկվայի և Թեհրանի հետ, մյուս կողմից՝ այս խնդրում ակտիվ ներգրավվածություն ունեցող մյուս կողմի երկրների հետ: Առայսօր չի երևում առնվազն ԱՄՆ-ի, Կատարի, Լիբանանի և Հորդանանի հետ մեր դիվանագիտության աշխատանքը: Լավ կլիներ, իհարկե, որ հարաբերությունները այս աստիճան փչացրած չլինեինք Թուրքիայի հետ, որպեսզի նրա հետ ևս կարողանայինք խոսել: Կարծում եմ՝ արտգործնախարարը պետք է հանդիպում ունենա ՄԱԿ-ի միջնորդական առաքելության ղեկավար Լախդար Իբրահիմիի հետ:Այլ կերպ ասած՝ այսօր սիրիահայ համայնքի գոյությունն ու անվտանգությունը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը:
Այսօր Հայաստանում հինգ հազարից ավելի սիրիահայեր կան, որոնք ապաստան են գտել հայրենիքում՝ հետևում թողնելով իրենց տներն ու գործերը: Նրանց և մեր մտքում հիմնական երկու հարց կա՝ երբ և ինչպես է ավարտվելու սիրիական այս մղձավանջը և ինչ կարող էր անել Հայաստանը սիրիահայերի համար, որ մինչև հիմա չի արել:
Առաջին հարցին ճիշտ պատասխանելու համար պետք է հասկանալ, թե որոնք են այս հակամարտության հիմնական պատճառները: Իմ կարծիքով՝ դրանք երեքն են. ա) Արաբական գարնան ստեղծած մթնոլորտը, բ) Սիրիայում քառասուն տարիների ընթացքում կուտակված լարվածությունն ու դժգոհությունը, գ) Ասադին տապալելու արտաքին ուժերի շահագրգռվածությունը:
Հակամարտության սկզբից երկու տարի անց այս գործոնները էապես փոխվել են. ոչ միայն Արաբական գարնան մթնոլորտը չկա, այլև այն երկրներում, որտեղ իշխանափոխություն է եղել, կա որոշակի հիասթափություն: Սիրիայի ներսում բնակչության մեծամասնությունն արդեն սկսում է զգալ, որ շատ մեծ գին է վճարում իր նախաձեռնած փոփոխությունների համար, որոնք ինչ-որ տեղ չարաշահվում են այլոց կողմից: Իսկ արտաքին ուժերն արդեն կարծես եկել են այն եզրահանգման, որ այս ճանապարհով դժվար է լինելու Ասադի տապալումը:
Ուստի այս իրավիճակը կարող է հույս տալ, թե հարցի հանգուցալուծումը կարող է մոտալուտ լինել: Բայց բարդությունն այն է, որ այս երկու տարվա ընթացքում Սիրիա այնպիսի ուժեր են թափանցել, որոնք անվերահսկելի են, և հարցի հանգուցալուծումն արդեն ինչ-որ տեղ կախված է նրանցից, քան միայն Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունից, իշխանությունների և ընդդիմության հակամարտությունից ու պայմանավորվածություններից: Ուստի այսօր շատ դժվար է կանխատեսել, թե երբ և ինչպիսի ավարտ կունենա այս ամենը:
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա հայերը Սիրիայի փոքրամասնություններից միակն են, որ իրենց հետևում ազգային պետություն ունեն: Սիրիահայերը մասամբ զգացին պետության գոյությունը, երբ Հայաստանը պայմաններ ստեղծեց հայրենիքում հանգրվանել ցանկացող սիրիահայերի համար: Հայաստանում հնարավորության սահմաններում քայլեր են արվում` կրթական, հոգևոր, կեցության, մշակութային և տարբեր արտոնությունների առումներով թեթևացնելու նրանց հոգսերը:
Խնդիրը, սակայն, այն է, որ հայ համայնքի գերակշիռ մասը մնում է Սիրիայում, և օր օրի նրա գոյությունը առավել մեծ հարցականի տակ է: Ահավասիկ այստեղ է, որ Հայաստանը լուրջ անելիք ունի և պետք է արդեն գործի դրած լիներ իր դիվանագիտական լծակները՝ թեթևացնելու մեր հայրենակիցների վիճակը Սիրիայի ներսում: Ես չեմ զգում մեր ակտիվ կոնսուլտացիաները մի կողմից Դամասկոսի, Մոսկվայի և Թեհրանի հետ, մյուս կողմից՝ այս խնդրում ակտիվ ներգրավվածություն ունեցող մյուս կողմի երկրների հետ: Առայսօր չի երևում առնվազն ԱՄՆ-ի, Կատարի, Լիբանանի և Հորդանանի հետ մեր դիվանագիտության աշխատանքը: Լավ կլիներ, իհարկե, որ հարաբերությունները այս աստիճան փչացրած չլինեինք Թուրքիայի հետ, որպեսզի նրա հետ ևս կարողանայինք խոսել: Կարծում եմ՝ արտգործնախարարը պետք է հանդիպում ունենա ՄԱԿ-ի միջնորդական առաքելության ղեկավար Լախդար Իբրահիմիի հետ:
Այլ կերպ ասած՝ այսօր սիրիահայ համայնքի գոյությունն ու անվտանգությունը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը»:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությա նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է հրամանագիր Կարեն Ղարայանին ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահ նշանակելու մասին` դադարեցնելով նրա` ԼՂՀ Գերագույն դատարանի դատավորի լիազորությունները:
Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է.
«Թռուցիկներից մեկում գրված է, որ պետք է դուրս զալ եղաններով և հիշել` նա, ով առավոտյան դուրս կգա աղքատ, կարող է երեկոյան վերադառնալ հարուստ»: Սա գրված է 140 տարի առաջ` Դոստոևսկու «Չարքեր» վեպն է: Վեպն այն մասին է, թե ինչպես էին արմատական տրամադրություններ ունեցող երիտասարդները փորձում տապալել փտած, նեխած ցարական ռեժիմը: Տասնամյակներ անց այդ ծրագրերը կյանքի կոչվեցին, բայց «արմատականների» ստեղծած ռեժիմը, մեղմ ասած, ավելի լավը չէր, քան ցարականը:
Ինչ մեղքս թաքցնեմ, «հեղափոխություն» բառը, որը վերջերս հաճախ եմ տեսնում համացանցում, ինձ վախեցնում է: Բնականաբար, ինձ միշտ վախեցրել է նաև ինքը` երևույթը, որը նշանակում է առճակատում, քաոս, սեփականության վերաձևում: Անկախ նրանից, թե ինչպիսին է այդ հեղափոխությունը` բուրժուական, դեմոկրատական, պրոլետարական, թե գյուղացիական, այն ենթադրում է բնականոն կյանքի խաթարում, որքան էլ այդ կյանքը ծանր և դժվար լինի:
Հատկապես ես չեմ հասկանում, թե ինչ է 21-րդ դարում նշանակում «բուրժուա-դեմոկրատական» հեղափոխություն: Որքան ես հասկանում եմ, դա արտադրության, սեփականության մի ձևից անցումն է մեկ այլ ձևի`ֆեոդալականից դեպի կապիտալիստական: Այսօրվա Հայաստանում այդպիսի խնդիր կա՞: Գուցե փոխաբերական իմաստով կարելի է ասել, որ մեզ մոտ պահպանվել են ֆեոդալական կարգերի ռուդիմենտները` դա, մասնավորապես, արտահայտվում է նրանում, որ տվյալ տարածքի բնակչությունն իր օլիգարխին դիմում է «թագավոր ջան» բառերով: Բայց զուտ գիտական իմաստով մեր բոլոր օլիգարխները, ինձ թվում է, բուրժուաներ են` բուրժուաներ, որոնք այդպիսիք են դարձել կոռումպացված իշխանության հետ սերտաճելով: Եթե բուրժուաների մի խումբը սակարկում է բուրժուաների մեկ այլ խմբի հետ` իշխանական լծակների համար, դա դեռ չի նշանակում, որ այդ խմբերը ցանկանում են ապրել ոչ այն կանոններով, որոնք գործում են այսօր: Բուրժուական հեղափոխությունն, այդպիսով, Հայաստանի, ինչպես նաև, կարծում եմ` ժամանակակից որևէ այլ երկրի օրակարգում չէ: Իսկ մեր` հայաստանյան օրակարգը միասնաբար փնտրելու համար պետք է մտածել և փորձել մտքեր փոխանակել: Հենց այստեղ է մեր գլխավոր խոչընդոտը, նրանք, ովքեր կոչված են դա անելու, անկախ նրանից` պաշտոնապես «գրանցված են» որևէ կուսակցությունում, թե ոչ, հանդես են գալիս որպես «թիմի ներկայացուցիչներ», խոսնակներ, ոչ թե որպես մտածող անհատներ, դրա համար էլ խոսում են պատրաստի կլիշեներով, կարգախոսներով: «Եվ վերջապես` գլխավոր ուժը, ամեն ինչ միացնող ցեմենտը սեփական կարծիքից ամաչելն է: Այ, դա ուժ է: Այդ ո՞վ է աշխատեր ո՞ր մի խելոքն է այնպես արել, որ ոչ մեկի գլխում ոչ մի սեփական գաղափար չմնաց»: Նույն վեպից է»:
Հոկտեմբերի 28-ին Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Սենատի դեմոկրատ մեծամասնության ղեկավար Հարի Ռիդին մեծարեց կազմակերպության բարձրագույն և ամենահեղինակավոր՝ «Ազատության» մրցանակով:
Ցավոք, սենատոր Ռիդը, երկու օր առաջ տեղի ունեցած ավտովթարի պատճառով, չկարողացավ մասնակցել Հայ Դատի հանձնախմբի տարեկան հանդիսավոր միջոցառմանը: Սենատորի շարասյունը հայտնվել էր վեց ավտոմեքենաների խցանման մեջ Լաս Վեգասի ավտոմայրուղում: Բարեբախտաբար, սենատոր Ռիդը լրջորեն չէր վնասվել`բացի մի քանի կողոսկրերի վնասվածքներից:
Հանդիսության ժամանակ իմ ներածական խոսքում նշեցի, որ Հայ Դատի հանձնախումբը մեծարում է Ամերիկայի ամենաազդեցիկ օրենսդիրներից մեկին` ազգին մատուցած նրա բացառիկ ծառայությունների և հայ ժողովրդի ձգտումներին նրա երկարամյա աջակցության համար:
Ես շեշտեցի, թե «մեծամասնության ղեկավարը ջանասիրաբար աշխատել է Միացյալ Նահանգների կառավարության ամենաբարձր օղակներում, հաճախ լուռ ու մունջ` ամերիկահայերի հարցերն ու արժեքները պաշտպանելու համար: Նա հովանավորել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար Սենատի կողմից ներկայացված բոլոր բանաձևերը»:
Հանդիսությանը սենատոր Ռիդի հարգելի բացակայության պատճառով, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը ընթերցեց սենատորի պատրաստած ելույթը և նրա անունից ընդունեց «Ազատության» մրցանակը: Ստորև ներկայացնում ենք սենատոր Ռիդի ելույթի կարևոր հատվածները.
«Ցավում եմ, որ ավտովթարի պատճառով չեմ կարող ձեզ հետ լինել այս երեկո: Ես բարձր եմ գնահատում Հարութ Սասունյանին` լոբինգի բնագավառում նրա երկարամյա գործունեության համար, և ի վերջո, իր բարեկամության համար:
«Անշուշտ, Հայ Դատի հանձնախումբը միշտ էլ առաջատար է եղել Հայաստանին և ամերիկահայ համայնքին սատարելու գործում՝ նրանց համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում:
«Ես վայելել եմ ամերիկահայերի ընկերությունը` սկսած մարաթոն վազքերի իմ մարզընկեր Արթ Դակեսյանից, մինչև իմ ընկեր ու նախկին փաստաբանական գրասենյակի հաճախորդ Քըրք Քըրքորյանը:
«Ծնվելով Սըրչլայթ, Նեվադայում մի տան մեջ, որը զուրկ էր ներքին զուգարանից, տաք ջրից և այլ ժամանակակից հարմարություններից, ծանր էի տանում այդ իրավիճակը: Իմ ծնողները ուսում չունեին. հայրս չէր ավարտել ութերորդ դասարանը, իսկ մայրս` միջնակարգ դպրոցը: Պատանեկությանս տարիներին ինձ շրջապատող բաները, մեծ մասամբ, օրինակելի չէին եղել:
«Երկար տարիներ անցան, մինչև որ ես իսկապես ընդունեցի իմ ով լինելը: Բայց իմ պատանեկությունը՝ իմ ծննդավայրն ու պայմաններն էին ինձ դարձրել այն, ինչ եմ ես այսօր: Երբ ինքս դա հասկացա, դարձա ավելի լավ մարդ և ավելի լավ ամերիկացի:
«Ուստի, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին՝ ինչ էլ լինեն ձեր կյանքի պայմանները` ընդունեք այն: Քանի որ Ամերիկայում դա կարևոր չէ, ես վկայում եմ այդ մասին: Կարևոր չեն ձեր տնտեսական պայմանները, կրոնը, ծնողների կրթությունը կամ ազգային ծագումը: Ամերիկայում բոլորս էլ կարող ենք հաջողության հասնել: Կարճ ասած, հպարտ եղեք նրանով, թե ով եք դուք:
«Ես ուրախ եմ, որ ընդունում եմ այս մրցանակը և վերահաստատում եմ իմ աջակցությունն ամերիկահայ համայնքին:
«Կրկնում եմ` Հայ Դատի հանձնախումբը միշտ էլ առաջատար է եղել Հայաստանին և ամերիկահայ համայնքին սատարելու գործում՝ նրանց համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում:
«Դուք հաջողության եք հասել Հայոց ցեղասպանության իսկական պատմությունը պետության ղեկավարների ուշադրությանն արժանացնելու գործում:
«Որպես մեծամասնության ղեկավար, ես հազվադեպ եմ օրենսդրական ակտերի համահովանավոր եղել: Սակայն ես եղել եմ Հայաստանում, գիտեմ Ցեղասպանության պատմությունը, այդ իսկ պատճառով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի երկարամյա համահովանավոր եմ եղել:
«Որպեսզի առաջ գնանք, կարծում եմ՝ պետք է ընդունենք անցյալը, որքան էլ այն դժվար և ցավալի լինի: Պետք է հարգենք զոհերի հիշատակը և հարգանքի տուրք մատուցենք վերապրողներին:
«Ինձ բախտ է վիճակվել ներկայացնել Նեվադայի բարգավաճ և կենսունակ հայկական համայնքը, որը շուտով կավարտի նոր եկեղեցու շինարարությունը Լաս Վեգասում: Հայաստանում գտնվելու ընթացքում ես այցելեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպեցի Կաթողիկոսի հետ:
«Հայկական համայնքի տոկունությունը և ուժը Նեվադայում, ինչպես նաև ամբողջ Միացյալ Նահանգներում, վկայություն է և պատիվ նրանց համար, ում կորցրել եք Ցեղասպանության ժամանակ: Մենք պետք է միշտ աչալուրջ լինենք Հայոց ցեղասպանության նման դաժանությունների հանդեպ, որպեսզի դրանք երբեք տեղի չունենան աշխարհի որևէ անկյունում»:
Սենատոր Ռիդը կոչ արեց բոլորին «հարգել և հիշել այդքան բազմաթիվ զոհերի կորուստը՝ շուրջ 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ընթացքում»:
Սենատի մեծամասնության ղեկավարը նաև իր գոհունակությունը հայտնեց, որ «Օբամայի վարչակազմը և Կոնգրեսի մի շարք անդամներ խստորեն դատապարտեցին Ադրբեջանի կողմից ադրբեջանցի զինվորական սպային ներում շնորհելը: Սպան ազատ էր արձակվել, չնայած որ դատապարտվել էր հայ զինվորական լեյտենանտին քնած ժամանակ գազանաբար կացնահարելու համար: Նրանք երկուսն էլ մասնակցում էին Հունգարիայում կայացած ՆԱՏՕ-ի դասընթացներին, որտեղ էլ տեղի էր ունեցել սպանությունը»:
Սենատոր Ռիդն իր խոսքն ավարտեց կոչ անելով ամերիկահայությանը «շատ հպարտ լինել նրանով, որտեղից, որ դուք եկել եք և ձեր հայկական ժառանգությամբ»:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Սենատոր Ռիդի հետ միասին մեծարեց նաև գործարար Վարանդ Մելքոնյանին, պատվելի Հովսեփ Մաթոսյանին, դոկտ. Ռուբինա Փիրումյանին և գրող Քրիս Բոհջալյան:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
Մեր ունեցած տեղեկություններով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից սյունեցիների դժգոհությունները հասել են անթույլատրելի սահմանի: Եւ Բաղրամայան 26-ում փորձում են մի գնդակով երկու նապաստակ խփել՝ փրկելով թե՛ կուսակցական ընկերոջը, թե՛ մարզը:
Ներկայումս ամենաբարձր մակարդակով քննարկումներ են ընթանում Սուրեն Խաչատրյանի հարցը լուծելու ուղղությամբ: Մեզ հասած լուրերի համաձայն չի բացառվում, որ «Լիսկային» վստահվի Մաքսային ծառայության պետի պաշտոնը, իսկ ներքին համաձայնությամբ մարզը թողնվի ԲՀԿ-ին, թեկուզ փոխմարզպետի ենթակայության ներքո: Ի վերջո հարկային և մաքսային մարմինների տարանջատման արդյունքում, նոր պետի յուղոտ աթոռը շատերի ախորժակն է գրգռել և ներկայումս բուռն խմորումներ են ընթանում: Այժմ խնդիրն այլ է. կարո՞ղ է Սյունաց մարզպետը նման «նագրուզկա» վերցնել և ինչքանո՞վ կարդարացնի իրեն երկու Խաչատրյան նույն հարկի տակ օպերացիան:
Ա. Սուլթանյան
Հոկտեմբերի 26-ին ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Տիգրան Ստեփանյանը և Վահե Էնֆիաջյանը այցելել են «Երևան կենտրոն» ՔԿՀ՝ «ԿԳԲ-ի պադվալ»՝ շրջայց կատարելու:
Ըստ տեղեկությունների՝ Կարեն Հունանյանի հետ հանդիպում քրեակատարողական հիմնարկի ղեկավարը խորհուրդ չի տրվել, քանի որ, ինչպես փոխանցել են պատգամավորներին, Կարեն Հունանյանը հոգեպես անհավասարակշիռ վիճակում է: Կարեն Հունանյանի դեպքում բացվել է միայն բանտախցի դիտանցքը` «վալչոկը»: Պատգամավորները տեսել են հեռուստացույցի մոտ նստած Կարեն Հունանյանին, ով իսկապես խոսելիս է եղել:
Իսկ Նաիրի Հունանյանի հետ հանդիպումը կարճ է տևել: Հայտնի է միայն, որ Վահե Էնֆիաջյանը Հունանյանին հարցրել է, թե արդյո՞ք նա փոշմանել է իր արածի համար: Նաիրի Հունանյանի պատասխանները բավական անորոշ և անհասկանալի են եղել: Մասնավորապես, նա ասել է, որ իրենց բոլորի հոգիներն իր մեջ են:
Փորձեցինք ճշտել ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանից: Վերջինս հայտնեց, որ, իրոք, պատգամավորներն այցելել են Հունանյաններին, սակայն այլ մանրամասներ չգիտի, քանի որ ինքը չի ուղեկցել:
Մեր այն հարցերին, թե ինչո՞ւ է այցը գաղտնի պահվում, և ի՞նչու թեկուզ ՔԿՀ-ի հաղորդագրության միջոցով հանրությունը չի տեղեկացվում իրեն հետաքրքրող մանրամասներին, Գոռ Ղլեչյանը առաջարկեց պատասխանները ստանալ նշված պատգամավորներից:
Ստացվում է, որ մեր պատգամավորները ինքնանպատակ, իրենց հաճո՞ւյքի համար էին գնացել տեսակցության: Դժվար չէ կռահելը, որ հանրությանը հետաքրքիր է, թե ինչ վիճակում են Հունանյան եղբայրները և առհասարակ «27» -ի հանցագործները:
«Հայկական Վարկած»-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ. «Ես չեմ հասկանում, թե ինչու է ստեղծվել այս անառողջ աժիոտաժը, ես և Էլինար Վարդանյանը չենք այցելել Հունանյաններին, ճիշտ է, եղել ենք «Երևան» քրեակատարողական հիմնարկում, մենք պարբերաբար այցելում ենք, վաղն էլ գնալու ենք «Նուբարաշեն» ՔԿՀ, նոյոմբերի 20-ին դրա հետ կապված խորհրդաժողով ունենք:
Այդ պահին, երբ մեր գործընկերները մտել են Նաիրի Հունանյանի մոտ, ես և Էլինար Վարդանյանը գտնվել ենք բուժկետում, նրանք մտել են մի պահ տեսել են ու դուրս եկել: Ես չեմ հարցրել տպավորություների մասին, քանի որ ինձ համար միևնույնն է՝ ողջ է, թե մեռած Նաիրի Հունանյանը»:
Այն, որ Սերժ Սարգսյանը շնորհավորեց Թուրքիայի նախագահ Գյուլին Հանրապետության օրվա կապակցությամբ` այդ օրից 4 օր շուտ, այն էլ` Սյունիքի նորաբաց գերժամանակակից զորամասից, Թուրքիայի գլխին դառավ «թուղթուգիր»:
Տասնյակ հազարավոր մարդիկ հոկտեմբերի 29-ի առավոտյան հավաքվել էին Անկարայի պատմական կենտրոնի Ուլուս հրապարակում`մասնակցելու ընդդիմության` Հանրապետության օրվան նվիրված հանրահավաքին, որի անցկացումն իշխանությունները չէին արտոնել: Հանրահավաքը դաժանաբար ցրվեց ոստիկանական ուժերի կողմից…
Նման բան` որ Հանրապետության տոնի ազիզ օրով ծեծուջարդով հանրահավաք ցրեն, եղել է մեկ էլ Վրաստանում, քանի որ Սահակաշվիլին կատաղել էր ընդդիմադիրների վրա: Թե ինչ եկավ հետո Միշիկոյի գլխին`միլլիարդատեր Բիձինայի տեսքով, ականատես ենք բոլորս. խրոխտ հեղափոխական Սահակաշվիլին մեկ օրում բիձայացավ, ավելի ճիշտ` «բիձինացավ»: Ու Հայաստանում էլ ծլեց կարգախոս` քանի որ, «թունիսվելը» չստացվեց, եկեք «բիձինվենք»: Ու գնացին վերլուծականները` Ծառուկյանի և Իվանիշվիլու զուգահեռներով:
Ոչ ոքի մտքով չանցավ, որ ի տարբերություն Իվանիշվիլու, Ծառուկյանին ոչ ոք չի զրկել քաղաքացիությունից, ի տարբերություն Իվանիշվիլու, Ծառուկյանի կապիտալները ստեղծվել են երկրի ներսում, և վերջապես ի տարբերություն Իվանիշվիլու, Ծառուկյանը հեղափոխական ելույթներով հանդես չի գալիս և ընդհանրապես ԲՀԿ-ն իր դիրքորոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտնելու է վերջին պահին:
Իսկ հեղափոխական ելույթների փոխարեն հնչեց բանավեճ`արդյո՞ք կոալիցիոն հուշագիրը, որով ԲՀԿ-ն պարտավորվել է սատարել Սերժ Սարգսյանին, նման է Սևրի պայմանագրին, թե՞ ոչ: Այդ «ցեցը» գցեց Նաիրա Զոհրաբյանը, և դա հանգուցալուծվեց «Նաիրայան պատերազմով»` Զոհրաբյան և Կարապետյան Նաիրաների փոխադարձ որակումներով… Էլ «անգլուխ ձիավոր», էլ «կամելիազարդ տիկին», էլ գող փիսո, էլ քաչալ շուն`լավ է գոնե բանը չհասավ մազեր փետրելուն …
Բայց նման է, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն արդեն հիմնականում պայմանավորվել են: Համենայնդեպս, Արմեն Աշոտյանը գրում է. « ՀՀԿ-ն իր նախընտրական համագումարի օրը որոշել է` դեկտեմբերի 15: Գիտի, թե ով է լինելու իր թեկնածուն` Սերժ Սարգսյանը: Մինչ համագումարը քաղաքական քննարկումների գլխավոր թեման ՀՀԿ-ի համար, իմ կարծիքով, պետք է լինի հետևյալ հարցադրումը. ինչպես գնալ ընտրությունների:
Նախընտրական ռազմավարության տեսանկյունից կա երկու տարբերակ: Առաջինը` ընտրությունների գնալ կուռ, հնարավորինս միատարր թիմով, հաղթելու համար հավելայլ ջանքեր գործադրել, որոշ դժվարություններ հաղթահարել, բայց ավելի հեշտ աշխատել հետագայում` չստանձնելով քաղաքական պարտավորություններ այլոց հանդեպ: Եվ երկրորդ տարբերակը` ձևավորել ավելի լայն քաղաքական ճակատ, հաղթել մի քիչ ավելի հեշտ, սակայն հետո աշխատել ավելի դժվար, որովհետև ստիպված ես լինելու դաշնակիցների քաղաքական շահեր հաշվի առնել:
Երկու տարբերակների մեջ էլ հանգուցային, վճռորոշ էտապը հաղթելն է»:
Նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասածից ստացվում է, որ ՀՀԿ-ն պիտի մտածի` որպես դաշնակից վերցնե՞լ ԲՀԿ-ին ու առավելևս ՕԵԿ-ին, թե՞ հրաժարվել նրանցից ու դրդել սեփական թեկնածուներով հանդես գալու: Կամ, կոպիտ ասած, նախընտրական խաղում հաշվի առնե՞լ Ռոբերտ Քոչարյանի և Արթուր Բաղդասարյանի շահերը, թե՞ երկուսին էլ զոռով սարքել ընդդիմություն:
Իսկ ընդդիմության մեջ գտնվող Լևոն Տեր-Պետրոսյանի գործերը բարդ են… Լևոն Զուրաբյանը իրեն չխնայելով` հայտարարում է, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միասին կարող են Սերժ Սարգսյանի հախից գալ, բայց ականջ դնող չկա: ՀՀԿ-ում արդեն բացահայտ խնդում են Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքական վերլուծության» վրա, ԲՀԿ-ում լավագույն դեպքում «կուլտուրական ցրում» են, իսկ օրինակ Նաիրա Զոհրաբյանն էլ ծաղրում է`գոնե սկզբում սովորեք 4 հոգով 5 պաշտոնական կարծիքի փոխարեն մեկ կարծիք ունենալ…
«Ժառանգությունն» էլ լրիվ անժառանգ վիճակում մնաց: Այս արտահայտությունը, թերևս տեղին է Ժառանգություն կուսակցության համար, քանզի վերջին խմորումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ նրա ԱԺ խմբակցությունը խորհրդարան է մտել, ոչ թե ժառանգությունով, այլ տարբեր կուսակցությունների զամբյուղով: Այսօր միայն Զարուհի Փոստանջյանն է «Ժառանգության» դեմքը մնացել, մնացյալները ոչ մի կապ չունեն ոչ այս կուսակցության գաղափարների, ոչ էլ գործունեության հետ: Նախկինում, երբ խմբակցությունում էին Լարիսա Ալավերդյանը, Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը, մարդիկ փոքր-ինչ հանգիստ էին, որ մի երկու ակտիվ պատգամավոր կա, որ կուսակցությունը դեմք ուներ, փոքրիշատե գաղափարներ ու համակիրներ կային: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ օրս էլ չէր հասկացել, որ իրական դեմքերին նորերով փոխելով չէ, որ հարցեր են լուծվում: Վերջինս իր ամերիկյան իմիջով փորձեց ամերիկյան քայլ կատարել, մոռանալով, որ Հայստանում է, ու այստեղ ամերիկյան օյինբազությունը չի անցնում:
Այսօր «Ժառանգությունը» մասնատված, ապակողմնորոշված մի մարմին է: «Ազատ դեմոկրատներն» այդպես էլ չդարձան Րաֆֆի Հովհաննիսյանի համար հենարան, և այդպես էլ չկարողացան միասին սարեր շրջել: «Ժառանգության» կազմը մնաց Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանն ու Ռուբեն Հակոբյանը: Հակոբյանը նախկին դաշնակցական է, եղել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խոսնակը, «Լույս աշխարհ» ամերիկյան կայքն էլ ակնարկում է, որ գործակալ է: Թևան Պողոսյանն էլ անկուսակցական է, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) նախագահն է, այսինքն «ժառանգության» հետ կրկին օրգանական կապ չկա:
Մանրամասնենք. Թևան Պողոսյանը ԼՂՀ նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանի որդին է, որին 1999թ. հեռացրին պաշտոնից «ԼՂՀ-ի նախագահ Արկադի Ղուկասյանի աշխատասենյակում լսող-լրտեսող սարքեր տեղադրելու» մեղադրանքով: Այդ թվերին Թևանը գտնվում էր Վաշինգտոնում և ՀՀ դեսպանությունում ներկայացնում էր չճանաչված ԼՂՀ-ն: Հետո հայտնվեց համապատասխան «միջազգային կառույցներում», իսկ այնտեղից թռիչք դեպի «Ժառանգություն»:
Եվ այս ամենի ֆոնի տակ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է դառնալ «Ժառնագության» թեկնածուն, մի կուսակցության, որից գրեթե բան չի մնացել: Հետաքրքրիր է` ի՞նչ հույսով է Հովհաննիսյանը դնելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններին: Ինչպե ՞ս կարող է նա հուսալ քվեներ, եթե նույնիսկ իր իսկ կուսակցության ներսում կատարվող խմորումները չի կարողանում կարգավորել: Իր թեկնածության առաջադրումն ասես երազանք լիներ, որին նա այդքան տարի փափագում էր, և որը վերջապես կիրականանա… իր իսկ ստեղծած կուսակցության խայտառակվելու և լուսանցք մտնելու գնով:
Ինչևէ, եթե չկա գաղափար` չկա նաև պայքար, այսօր հենց այս խնդրի առաջ են կանգնած «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, նաև, ինչու չէ,` ԲՀԿ-ն: Այսինքն`անայլընտրանք ընտրարշավ է լինելու` կանխորոշված ելքով, ուր հրապարակային պայքարի փոխարեն լինելու են ճղճիմ ինտրիգներ և կեղտոտ լրատվական օպերացիաներ… չկա նախկին էնտուզիազմը:
Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, այսօր Ազգային ժողով է ներկայացրել պետական բյուջեի նախագիծը, որը 2013թ. համար թիրախավորել է տնտեսական 6.2 տոկոսանոց աճ՝ սպասվող 7 տոկոսանոց ցուցանիշի փոխարեն։
«Այս պահի դրությամբ, ԱՎԾ տվյալների ամփոփումից հետո, ունենք մոտ 7% տնտեսական աճ, իսկ բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 3.1%-ի փոխարեն կլինի ավելի ցածր՝ մոտ 2.8%: Բյուջեի եկամտային մասն ամբողջությամբ կատարում ենք, այս մակրոտնտեսական ցուցանիշների հիման վրա էլ կանխատեսում ենք 2013 թ. բյուջեն»,- տեղեկացրել է Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով, ՀՀ կառավարությունը պետք է իրականացնի զգուշավոր մակրոտնտեսական քաղաքականություն՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը։
Վարչապետի տեղեկացմամբ, կառավարությունն իր հիմնական գործողություններն իրականացնելու է երեք ուղղություններով. տնտեսական մրցակցային արտադրողականություն, մարդկային կապիտալ և դատական բարեփոխումներ։
Ըստ վարչապետի՝ տնտեսության մրցունակության ապահովման համար տարին բեկումնային է լինելու և արմատական փոփոխություններ են սպասվում սոցիալական ոլորտում։ Նրա խոսքով, արմատական փոփոխությունները պայմանավորված են ՀԲ-ի և ԱՄՀ-ի կատարված ուսումնասիրություններով։
Տիգրան Սարգսյանի ելույթից հետո Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ընդհանուր ցուցանիշներով ներկայացրեց բյուջեն, իսկ այնուհետև կներկայացվի ոլորտ առ ոլորտ։
Երեկ Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եռօրյա պաշտոնական այցով ժամանեց Պրահա: ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Արթուր Գեւորգյանը:
Ժամանելով Պրահայի օդանավակայան, ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը ուղեւորվեց Կարլովիվարյան երկրամաս, որտեղ հանդիպումներ ունեցավ Կարլովի Վարիի քաղաքապետ Պետր Կուլհանեկի եւ նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ կապերի զարգացմանը եւ միջտարածաշրջանային համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կարլովի Վարիի քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում պարոն Աբրահամյանը առաջարկեց գործընկերային հարաբերություններ հաստատել Ջերմուկ եւ Կարլովի Վարի քաղաքների միջեւ կամ քույր քաղաքներ հռչակել, քանի որ երկու առողջարանային քաղաքներն էլ հայտնի են իրենց բուժիչ հանքային ջրերով եւ ունեն որոշ ընդհանրություններ: Խորհրդարանի ղեկավարը քաղաքապետին առաջարկեց այցելել Հայաստան եւ, մասնավորապես, Ջերմուկ քաղաք` մոտիկից ծանոթանալու եւ փոխգործակցության ոլորտները նախանշելու համար : Քաղաքապետ Կուլհանեկը Հովիկ Աբրահամյանի առաջարկը սիրով ընդունեց` այն համարելով փայլուն գաղափար եւ շեշտեց, որ համագործակցությունը երկու քաղաքների միջեւ կխթանի զբոսաշրջությունը եւ երկու ժողովուրդներին ավելի մոտիկից ծանոթանալու եւս մի հնարավորություն կընձեռի:
Նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի հետ աշխատանքային ճաշի ժամանակ կողմերը կարեւորեցին տարածաշրջանների միջեւ համագործակցությունը, որպես երկու երկրների հարաբերությունների էլ ավելի զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված կարեւոր գործոն: Պարոն Աբրահամյանը նահանգապետին նույնպես առաջարկեց այցելել Հայաստան եւ մարզերից մեկի` մասնավորապես Վայոց Ձորի մարզի հետ համագործակցություն ծավալել: Նահանգապետը ոգեւորությամբ ընդունեց ԱԺ նախագահի առաջարկը եւ նշեց, որ Կարլովի Վարիի քաղաքապետի հետ անպայման կայցելեն Հայաստան եւ հույս հայտնեց, որ փոխգործակցությունը արդյունավետ եւ երկուստեք օգտակար կլինի:
Կարլովի Վարիում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելեց համաշխարհային ճանաչում ունեցող «Մոսեր» հախճապակյա արտադրանքների ընկերություն, ինչպես նաեւ Յան Բեքեր թանգարան ու Յան Բեքեր-Կարլովսկա Բեքերովկա արտադրության սրահ: Հովիկ Աբրահանյանը եւ պատվիրակության անդամները ծանոթացան առողջարանային քաղաքի տեսարժան վայրերին, եղան հանքային ջրերի կենտրոնում:
Հոկտեմբերի 30-ին նախատեսված են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բոնիչի հետ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` օրերս Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են նախագահական ընտրություններից հետո Սյունիքի մարզպետին ազատելու հարցը:
Սակայն Մ. Հակոբյանը Ս. Սարգսյանին ասել է, թե այդ որոշումը նպատակահարմար չէ, քանի որ Խաչատրյանը լավ գիտի իր գործը: «Նման բան չկա»,-մեզ հետ զրույցում հերքեց Հակոբյանը:
«Ժողովուրդ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.