23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը:
Նա նշել է, որ ինքը դա անում է որպես ՀՀ քաղաքացի , ով կրում է պատասխանատվություն, կամք, մեղք այսօրվա իրավիճակի համար:
«Ես ակնկալում եմ նրանց մասնակցությունը և զորակցությունը, ովքեր ուզում են Հայաստանում տեսնել ժողովրդավարություն, ովքեր ակնկալում են, որ իրենց նախագահի ընտանիքը պետք է, ոչ թե հարստանա, այլ աղքատանա Հայաստանում, քանի դեռ հանրապետությունում մի աղքատ ընտանիք կա, և ովքեր ցանկանում են մեր հանրապետությունը տեսնել ինքնիշխան երկիր»,- ընդգծել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ նրա, շարքային քաղաքացին իր երկրում պետք է ապրի, թե հավատքով, թե փողով:
«Ես կրում եմ իմ քայլերի, նախաձեռնությունների ողջ պատասխանատվությունը, բայց մի բան, որ ես երբեք չեմ հանդուրժել ու չեմ հանդուրժելու ոչ մեկից` դա սուտն է և կեղծիքը, որը կրկնվում է և խորացվում: Եթե առաջիկա ընտրությունները լինեն ազատ և արդար` ոչ թե միջազգային այլ հայկական չափանիշներին համապատասխան, Հայաստանը կունենա նոր նախագահ: Իսկ եթե չէ` ես պատրաստ եմ քաղաքացիական մեր պայքարը տանել ո’չ թե մինչև վերջ, այլ մինչև ժողովրդին վայել հաղթանակ, եթե ժողովուրդը ցանկանա, եթե պատրաստ լինի, և եթե մեր ժողովորդի տերը պատրաստ է իր խոսքը մեկ անել:
Սա իմ առաջարկն է Հայաստանի ժողովրդին և քաղաքացիներին: Ես միայն մեկ անգամ եմ լինելու ՀՀ նախագահի թեկնածու և այլևս ոչ երբեք»:
Թերթն իր «ասում են» խորագրի ներքո գրում է.
…թե Ծառուկյանի խայտաբղետ պահվածքը այնքան թևաթափ չի արել ԲՀԿ-ի սերժսարգսյանական թևին, որքան քոչարյանական։ Նախորդ օրը «կանյաչնիում» տեղի ունեցած հույժ գաղտնի խորհրդակցությունից հետո լուրջ դժգոհություններ են հնչել նրանց կողմից, այդ թվում և ոչ անհայտ մարտի մեկով «անցնող» ոչ անհայտ Շերիֆի՝ Գրիգոր Գրիգորյանի, որը կարծիք է հայտնել, թե չի բացառվում, որ ամեն ինչ ծախի, գնա Հայաստանից։
«Իրատես de facto».
2013 թվականի պետական բյուջեի նախագծում առանձին տող կա, որով 15 միլիոն դրամ է նախատեսվում ՀՀ չորս բարձրաստիճան անձանց մատուցվող բուժծառայությունների համար։ Երեկ խորհրդարանում՝ գալիք տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Աժ դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ովքեր են այդ չորս անձինք, և ինչ ծառայությունների մասին է խոսքը։ «Երկրի ղեկավարների համար կանխարգելիչ նպատակով են օգտագործվելու։ Դա է, ավելին բացատրելու խնդիր չունեմ։ Անվտանգության հետ է կապված»,– պատասխանել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ որևէ մեկի անունը չնշելով։ Ի դեպ, մինչ այժմ մամուլում գրվել է, մասնավորապես, Սերժ Աարգսյանի, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) առողջական խնդիրների մասին։
«Հայկական ժամանակ».
Հոկտեմբերի 31-ին Չեխիա պաշտոնական այցի երրորդ օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջին հանդիպումը ՉՀ առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի հետ էր :
Ողջունելով ԱԺ նախագահին եւ պատվիրակության անդամներին ` Չեխիայի արտգործնախարարը կարեւորեց Հովիկ Աբրահամյանի այցը հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու եւ խորացնելու առումով: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` նա կարեւորեց Հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը եւ նշեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԼՂ հակամարտության հարցում Չեխիայի իշխանությունների, մասնավորապես արտաքին գործերի նախարարության հավասարակշռված դիրքորոշումը: Աժ նախագահը շնորհակալություն հայտնեց սաֆարովյան հարցում Չեխիայի ԱԳՆ դիրքորոշման եւ խիստ գնահատականի համար: Նա բարձր գնահատեց Կարել Շվարցենբերգի` խորհրդարանական հարց ու պատասխանի ժամանակ Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բոհնիշի` Սաֆարովի արտահանձման եւ ներում շնորհելու վերաբերյալ հարցին նրա հնչեցրած գնահատականը: /Հիշեցնենք, որ նիստի ժամանակ նա մասնավորապես ասել է. «Չեխիան տվյալ հարցում Հայաստանի կողմն է եւ այդ քայլերը վնասում են ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահությունն ամրապնդելու միջազգային հանրության ջանքերին, թուլացնում խաղաղ բանակցությունների գործընթացը: Սաֆարովը դատապարտված մարդասպան է, սպանությունը մնում է սպանություն, եւ այն, ինչ տեղի ունեցավ, ծաղրանք է զոհվածի հարազատների, արդարության եւ իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ: Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կառավարության քայլերով: Չեմ կարծում, որ սա միայն Հունգարիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունների հարցն է: Դրա մասին է վկայում միջազգային հանրության արձագանքը: Ողջ միջազգային հանրությունը խորապես մտահոգված է հատկապես Ադրբեջանի գործողություններով: Դրականն այն է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու իր ցանկությունը: Այժմ կարեւոր է կանխել իրավիճակի հետագա սրացումը: Չեխիայի Հանրապետությունը սատարում է կողմերի միջեւ բանակցությունների ճանապարհով Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը? միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակներում»/:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը` ԱԺ նախագահը նշեց, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է եւ Եվրամիության հետ փոխգործակցության շրջանակը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է: Նա կարեւորեց Ասոցացման համաձայնագրի բանակցությունները, որոնց մասն է կազմում Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի տարածքի ստեղծումը: Ավարտվել են Ասոցացման եւ վիզային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի շուրջ բանակցությունները:
Հայ-չեխական փոխգործակցության խթանման եւ ակտիվացման առումով` Աժ նախագահը կարեւորեց ՀՀ քաղաքացիներին Չեխիա մուտքի արտոնագրի տրամադրումը Հայաստանում գործող ՉՀ դիվանագիտական ներկայացուցչությունում: Հովիկ Աբրահամյանը ընդգծեց առեւտրատնտեսական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը, մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում կապերի զարգացումը, ինչի համար լավ նախադրյալներ կան:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հայաստանի ներքաղաքական հարցերին, առաջիկա նախագահական ընտրություններին, արդարադատության համակարգի բարեփոխումներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
Հովիկ Աբրահամյանի հաջորդ հանդիպումը Չեխիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Միրոսլավա Նեմցովայի հետ էր : Ողջունելով Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությանը եւ արձանագրելով երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը` տիկին Նեմցովան բարձր գնահատեց խորհրդարանի նախագահի այցը Չեխիա` հայ-չեխական կապերը խորացնելու եւ միջխորհրդարանական գործակցությունը ակտիվացնելու առումով: Ներկայացուցիչների պալատի նախագահը անհրաժեշտ համարեց երկկողմ հարաբերությունների զարգացումը նաեւ տնտեսության, մշակույթի, գիտության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ նրա պաշտոնական այցը Չեխիա կնպաստի երկկողմ հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս Չեխիայի հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, ինչպես նաեւ համագործակցությանը եվրոպական կառույցներում: Նրա խոսքով` Հայաստանի իշխանությունները հատուկ կարեւորություն են տալիս ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրին եւ ակտիվորեն մասնակցում են դրա իրականացմանը: Պարոն Աբրահամյանը նույնպես կարեւորեց տնտեսական հարաբերությունների զարգացումը երկու երկրների միջեւ` նշելով, որ նոյեմբերին Երեւանում անցկացվելու է հայ-չեխական գործարար ֆորում, որը, նրա համոզմամբ, կխթանի տնտեսական փոխգործակցությունը: Կարեւորելով տնտեսական հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ տիկին Նեմցովայի առաջարկը` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծված ներդրումների համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, սաֆարովյան գործին, Սիրիայում ստեղծված իրավիճակին եւ տարածաշրջային խնդիրներին առնչվող այլ հարցերի: Կողմերը կարեւորեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ձեւաչափում` ընգծելով պատերազմի վերսկսման եւ զենքի կիրառման անթույլատրելիությունը: Պարոն Աբրահամյանը վերստին նշեց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ Հայաստանի համար կարեւոր են ԼՂ կարգավիճակի ու ԼՂ ժողովրդի անվտանգության հարցերը:
Տիկին Նեմցովան պատրաստակամություն հայտնեց միջպետական հարաբերությունները զարգացնել նաեւ Եվրամիության շրջանակներում, ինչը պետք է բխի Հայաստանի հետ Եվրամիության համագործակցության ձեւաչափերից: Նա նշեց, որ Չեխիան եւ Եվրամիության երկրները հարեւանների հետ կոնֆլիկտների խաղաղ, քաղաքական բանակցությունների ճանապարհով լուծման կողմնակից են եւ այս առումով ողջունում են Հայաստանի դիրքորոշումը:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, նախանշվեցին հետագա համագործակցության ուղղությունները:
Հովիկ Աբրահամյանը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի գրքում:
Նույն օրը Պրահայի առաջնորդարանում ԱԺ նախագահը հանդիպում ունեցավ Պրահայի արքեպիսկոպոս, Բոհեմիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Հայաստանի եւ Չեխիայի միջեւ հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով եւ այս համատեքստում կարեւորեց Հայ առաքելական եկեղեցու եւ չեխ կաթոլիկ եկեղեցու փոխգործակցությունը` ուրախությամբ փաստելով արդյունավետ համագործակցությունը Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովվության եւ Չեխ կաթոլիկ եկեղեցու միջեւ? Նա շնորհակալությամբ ընդգծեց, որ 7 տարի շարունակ Չեխ կաթոլիկ եկեղեցին Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Յիլիի տաճարը տրամադրում է հայկական ժամերգությունների եւ պատարագների անցկացման համար: Իր խոսքում ԱԺ նախագահը անդրադարձավ նաեւ սաֆարովյան գործին, տարածաշրջանային խնդիրներին:
Ողջունելով Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությանը` Կարդինալ Դուկան կարեւորեց ԱԺ նախագահի այցը Չեխիայի Հանրապետություն: Որպես Հայաստանի եւ հայ ժողովրդի լավ բարեկամ, նա ընդգծեց հայ-չեխական բարեկամության ամրապնդման եւ խորացման անհրաժեշտությունը: Կարդինալ Դուկան անգնահատելի համարեց հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային հոգեւոր եւ մշակութային ժառանգության մեջ, մասնավորապես բարձր գնահատեց այն հանգամանքը, որ Աստվածաշնչի առաջին թարգմանությունը եղել է հայերեն: Պրահայի արքեպիսկոպոսը պատրաստակամություն հայտնեց աջակցել Չեխիայում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ նպաստել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք օգտակար կարող են լինել Հայաստանի եւ հայ ժողովրդի համար:
Հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանը եւ պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Պրահայի առաջնորդարանում, եղան ներկայացուցչությունների սրահում:
Նույն օրը ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները այցելեցին Վիտկովի Ազգային հուշահամալիր, ծաղիկների դրեցին Անհայտ զինվորի շիրիմին եւ շրջայց կատարեցին Վիտկովի Ազգային հուշահամալիրում:
«Իմ կարծիքով դեղերի ներմուծումը մենաշնորհված չէ, որովհետև 70 կազմակերպություններ կան, որոնք դեղորայք են ներկրում Հայաստանի Հանրապետություն: Ինչպե՞ս կարող է դա մենաշնորհ համարվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Լրագրողի հարցին՝ տեղյա՞կ է նախարարը, թե 70 կազմակերպություններից քանիսի տերն է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, նախարարը պատասխանեց, որ ինքը չգիտի պատգամավորն, ընդհանրապես, դեղեր ներմուծու՞մ է, թե՝ ոչ.«Ես դեղեր ներկրողների ազգանունները չեմ հարցնում, ես գիտեմ, որ 70 կազմակերպություն զբաղվում է դեղերի ներկրմամբ, որոնք դիմում են Առողջապահության նախարարություն, խնդրում թույլտվություն, որ տվյալ անուն դեղը ներկրեն: Մենք փորձագիտական կազմակերպության ենք դիմում, որն ուսումնասիրում է տվյալ դեղը և փաստաթղթերը, որից հետո արդեն թույլ ենք տալիս»,– ասաց նա:
«Իսկ թե ում ազգանունով է՝ ինձ չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է, որ դեղը լինի որակյալ, անվտանգ և արդյունավետ»,- ասաց նա և նշեց, որ ներմուծվող դեղերը միանշանակ անվտանգ են:
Նախարարը նաև նկատեց, որ դեղերի գնման ոլորտում եղել են թերացումներ և չարաշահումներ, ինչի հետևանքով բյուջեն վնաս է կրել, բայց, ըստ նրա, դա ոչ թե նախարարության խնդիրն է, այլ իրավապահ մարմինների:
«Ուղղակի մենք պետք է հետևություն անենք և կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք՝ օգնելու տնտեսվարողներին»– ասաց նա՝ ավելացնելով, տնտեսվարողներին պետք է օգնել, որպեսզի նրանք կարողանան ավելի էժան դեղ ձեռք բերել։
Իսկ հարցին, թե արդյոք նրա նախորդը՝ Հարություն Քուշկյանը, նույնպե՞ս պետք է պատասխան տա, Դումանյանը պատասխանեց, որ ինքը չի կարող ասել և նշեց, որ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվում է համակարգի ընդամենը 18 բուժհաստատություն, իսկ 90%-ն ունի այլ լիազոր մարմին։
Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, թե նախարարը արդարացնում է Քուշկյանին, Դումանյանը պատասխանեց. «Ես ո՛չ արդարացնում եմ, ո՛չ էլ մեղադրում: Ես ինքս նախարար եմ, և նման հարցեր ուզում եմ, որ իմ իրավասության շրջանակներում տրվի և պատասխանատու եմ միայն իմ քայլին»։
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Հետաքրքիր է, ՀԱԿ-ի վարկանիշն առավել սրընթաց անկում ապրեց իշխանությունների հետ երկխոսությա՞ն ժամանակ թե ԲՀԿ-ի հետ ներկայիս քաղաքական ֆլիրտի պատճառո՞վ :)»
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը վաղը՝ նոյեմբերի 2-ին հրավիրելու է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որին կհրավիրվեն նաև ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչները: Այդ մասին ՀՀ վարչապետը հայտարարեց այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ կառավարության նիստի ընթացքում:
Նա տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի կողմից հանձնարարական է ստացել ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը, այնպես, որ արդյունքները լինեն շոշափելի և տեսանելի: «Կոռուպցիայի դեմ պայքարի վիճակը մեզ չի բավարարում»,- ասաց Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ հարկավոր է ուժեղացնել համագործակցությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այդ նպատակով կառավարության անդամներին առաջարկվեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին ներկայացնել այն հասարակական կազմակերպությունների ցանկը, որոնց հետ նպատակահարմար է համագործակցել: «Ճիշտ կլինի նաև հրավիրել ընդդիմադիր կուսակցություններին, որպեսզի համագործակցեն և ներգրավվեն»,-ասաց Տիգրան Սարգսյանը:
Երեկ Աժ էթիկայի հարցերով հանձնաժողովը շուրջ երեք ժամ տևած նիստից հետո որոշում է կայացրել պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեմ ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարիի ներկայացրած դիմումի կապակցությամբ: Հանձնաժողովը որոշել է, որ պատգամավորը խախտել է Էթիկայի կանոնները: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ սույն որոշումը էթիկայի հանձնաժողովը կայացրել է 4 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով: Քվեարկությանը չի մասնակցել միայն հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Ստեփան Մարգարյանը: Նա նիստի ընթացքում թույլտվություն Է խնդրել ու հեռացել: «Ձեռնպահ» քվեարկողը եղել է հանձնաժողովի ՕԵԿ-ական անդամ Հովհաննես Մարգարյանը:
Ուշագրավ է, որ անգամ Սամվել Ալեքսանյանի կուսակից Դավիթ Հարությունյանն է համարել, որ Ալեքսանյանը խախտել է էթիկայի կանոնները: Ինքը’ Ալեքսանյանը, երեկվա նիստին չի մասնակցել, թեև պատշաճ կարգով իրազեկված է եղել նիստի օրվա, ժամի և տեղի մասին:
Փոխարենը, նիստին ներկա է եղել և պարզաբանումներ է տվել Ալեքսանյանի դեմ դիմում ներկայացրած ընդդիմադիր ակտիվիստը, ինչպես նաև ոստիկանության ներկայացուցիչը: Հիշեցնենք, Գասպարին Ալեքսանյանի դեմ դիմում էր ներկայացրել էթիկայի հանձնաժողով’ Աժ-ի Դեմիրճյան մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ալեքսանյանը նրա ձեռքից խլել էր’«Նեմեց՝ մարդասպան» գրությամբ պաստառը: Էթիկայի հանձնաժողովի երեկ կայացրած որոշումը կհրապարակվի Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստում: Սա, փաստորեն, պատգամավորի դեմ էթիկայի հանձնաժողովի կայացրած առաջին որոշումն է:
Հայկական ժամանակ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է` ցանկանում է, որ նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը սատարի Սերժ Սարգսյանին, իսկ «այլ լուրջ» մրցակից նա Սարգսյանի համար չի տեսնում: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Հովիկ Աբրահամյանը Հայաստանի իշխանական համակարգի հին աղվես է, թեեւ համակարգում հայտնի է բոլորովին այլ «կենդանակերպի նշանով»: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը փորձում է իր խաղը խաղալ Սերժ Սարգսյանի եւ իր խնամի Գագիկ Ծառուկյանի միջեւ: Մի կողմից` նա Սերժ Սարգսյանին ցույց է տալիս, որ ջանք չի խնայում` իր խնամուն համոզելու, որ վերջինս նախագահական ընտրություններում սատարի Սարգսյանին, մյուս կողմից էլ` Սերժ Սարգսյանին հասկացնում է, որ Գագիկ Ծառուկյանը լուրջ մրցակից է, ու եթե հանկարծ չսատարի, Սարգսյանը կարող է նրա հետ խնդիրներ ունենալ:
Այսինքն` Հովիկ Աբրահամյանը փորձում է բարձրացնել իր բավականաչափ ընկած գինը Սերժ Սարգսյանի մոտ` նրան համոզելով, որ պետք է համոզել Գագիկ Ծառուկյանին: Բնական է, որպես թիվ մեկ համոզող ներկայանալու է Հովիկ Աբրահամյանը` որպես Ծառուկյանի խնամի:
Հովիկ Աբրահամյանի խնդիրն, իհարկե, այս ամենի միջնորդավճարն է: Բայց հետաքրքրականն այն է, որ Սերժ Սարգսյանը կարծես թե մտադիր է հիմնարար կերպով հրաժարվել նրա ծառայություններից, քանի որ ՀՀԿ-ն գրոհի բավական մեծ ալիք է սկսել «Բարգավաճ Հայաստան»-ի դեմ, ընդ որում` այնպիսի մի ալիք, որ Ծառուկյանին ուղղակի տեղ չի թողնում ՀՀԿ-ի հետ համագործակցելու եւ սեփական թեկնածու չառաջադրելու, որովհետեւ այստեղ արդեն թասիբի հարց է առաջանում, ինչը ԲՀԿ նախագահի համար, անշուշտ, ամենազգայուն հարցերից մեկն է:
Եթե ՀՀԿ-ականների գրոհով հանդերձ` ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանին, ապա ուղղակի պարզ է, որ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլեւ ավելի ցածր` Շարմազանովին, Կարեն Ավագյանին ու Աշոտյանին է տեղի տվել: Այնպես որ` Ծառուկյանին նահանջի տեղ չի մնում, հետեւաբար Հովիկ Աբրահամյանին չի մնում միջնորդավճարի տեղ: Բայց Աբրահամյանի հոգսը, իհարկե, դա չէ: Ի վերջո` նրա բիզնեսները հնարավորություն տալիս են շատ չցավել միջնորդավճարի բացակայության համար:
Խնդիրն այստեղ այն է, որ Հովիկ Աբրահամյանն ունի ընդհանրապես իշխանական համակարգում տեղի խնդիր, որովհետեւ իշխանության ներսում սկսվում է բոլորովին այլ մի խաղ, որտեղ Հովիկ Աբրահամյանի խաղացող լինելու վերջին շանսը հենց Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ կամրջի դերն էր: Երբ այդ խնդիրը վերանում է, իսկ խնդիրը անշեղորեն վերանում է, վերանում է նաեւ կամրջի անհրաժեշտությունը: Իսկ նոր իշխանական դասավորության եւ բովանդակության մեջ Հովիկ Աբրահամյանն այլ նշանակություն չունի. նա, ըստ էության, անցած էտապ է, ժամանակավրեպ մի ֆիգուր, որը ժամանակի ընթացքում ոչ միայն կարող է ավելորդ լինել, այլեւ նույնիսկ դառնալ խանգարող»,- գրում է «Ժամանակը»։
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որի ժամանակ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, նշել է, որ պատգամավորի աշխատավարձը չի բավականացնում մեկ որակյալ բաճկոն գնելու համար՝ ադրբեջանական պատվիրակության առջև որևէ միջազգային միավորմանը մասնակցելու համար։
«Հասկանում եմ, որ սա այն հիմնարկն է, որտեղ գալիս հետդ պետք է բերես սեղան, աթոռ, գիրք, գրիչ, տպիչ և այլն, բայց, այդուհանդերձ, հույս կապելով ձեր պաշտոնավարման նոր դարաշրջանի հետ՝ համապատասխան և որակական փոփոխությունների հետ, հետաքրքիր է՝ նախատեսվե՞լ են դրանք, թե՝ ոչ»,- ընդգծել է նա:
Տիգրան Ուրիխանյանը դիմելով ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Գուրգեն Դումանյանին, խնդրել է տրամադրել իրեն գոնե մեկ բազկաթոռ` սեղանի մոտ նստելու համար, որը, նրա խոսքով, բերել է իր միջոցներով:
Գուրգեն Դումանյանն ի պատասխան նրան, նշել է, որ չնայած պետբյուջեի միջոցներով նման ծախսեր նախատեսված չեն, բայց միջազգային գործընկերներից ակնկալիքներ ունեն:
«Մենք ակտիվ համագործակցում ենք մեր միջազգային պաշտնյաների հետ, որի շրջանակներում այս պահին ձևավորում են ԱԺ-ի կահույքի կարիքը, մասնավորապես՝ կահույքի ծավալների մասին շուտով մեր պահանջը ձևավորած կլինենք և համապատասխան մասով ԾԻԳ-ը կիրականացնի մրցույթ»,- ավելացրել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.