23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀՇ-ն արդեն դիմել է կառավարության աշխատակազմին` Մելիք Ադամյան փողոցում գտնվող կառավարության նիստերի դահլիճում համագումար անցկացնելու թույլտվության համար: Ուշ երեկոյան «Հրապարակը» տեղեկացել է, որ համագումարը տեղի է ունենալու դեկտեմբերի 22-ին: «Քննարկվելո՞ւ են ՀՀՇ մոտեցումներն ապագա նախագահական ընտրություններում, ո՞ւմ է պաշտպանելու ՀՀՇ-ն» հարցին Վ. Հայոցյանը խուսափողաբար ասել է, որ համագումարի օրակարգը դեռ ձևավորված չէ: Թերթը հիշեցնում է, որ ՀՀՇ շարքերում, ինչպես և ՀԱԿ-ում, բավականին լուրջ դժգոհություն կա ՀԱԿ հապաղումից, ինչն էլ վերջիններիս ենթադրել է տալիս, որ ՀԱԿ-ում սպասում են ԲՀԿ-ի որոշմանը և Գագիկ Ծառուկյանի առաջադրմանը, որի դեպքում էլ չի բացառվում, որ ՀԱԿ-ը սատարի նրան: Սա կարող է ամբողջովին փոխել ՀՀՇ համագումարի օրակարգը` ֆորսմաժորային իրավիճակ առաջացնելով կուսակցությունում:
«Հրապարակ».
Մեր տեղեկությունների համաձայն, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը յուրայինների հետ «կիսվելիս» ասել է, թե վաղուց արդեն հույսը կտրել է, որ ՀԱԿ-ը երբևիցէ գալու է իշխանության ու իր «վարչապետական» ամբիցիաները բավարարվելու են:
Այդ իսկ պատճառով Բագրատյանը մի քանի տեղ արդեն իսկ հասցրել է հայտարարել, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններին՝ հույս ունենալով, որ կարող է հավաքել 5-7 տոկոս ձայն:
Բագրատյանն իր մտերիմների հետ զրույցում ասել է, որ այդքան ձայն ստանալուց հետո նախագահը գոնե մի գործ կտա, որպեսզի կարողանա «ռեալիզացնել ինքն իրեն»:
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Հին Երևան» ծրագիրը համարում է անթույլատրելի. «Մենք արդեն իսկ կորցրել ենք 19-րդ դարի Երևանի կոլորիտը, իսկ հուշարձանների տեղափոխությունը չարիքներից փոքրագույնն է, դա վատ փորձ է, և հուշարձան պահելու ձև չէ». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Մայրաքաղաքի պատկերը խեղաթյուրվել է ամբողջովին. թե՝ վերևից, թե՝ ներքևից. «Քաղաքին, վերևից նայելիս, սոսկալի պատկեր է երևում, քանի որ շենքերի տանիքների վրա ոչ մի ուշադրություն չի դարձվում»:
Պատկերն ավելի վատ է՝ քաղաքում շրջելիս. «Երևանի ներկայիս գույնը համարվում է բազմագույն: Երևանը կառուցվել է Արթիկ տուֆով, որը հիմա գրեթե սպառվել է, բացվել են նոր հանքավայրեր, և մշտապես քաղաքի վարդագույն պահելը անհնար է դարձել»:
Մայրաքաղաքի ճարտարապետական դիմագծի աղճատման հիմնական պատճառն՝ ըստ Մինասյանի, հստակ քաղաքաշինական մոտեցման բացակայությունն է. «Հիմնական խնդիրն այն է, որ մենք չշեղվենք քաղաքաշինության մեջ առկա նորմերից: Չնչին շեղումներ կարող են լինել, բայց հիմնական շեղումները աղճատում են քաղաքի դիմագիծը»:
«Վարչական մարմինները, երբեմն մեզ մեղադրում են, որ մենք տնտեսական հաշվարկ չգիտենք, մենք ինքներս հասկանում ենք, թե ինվեստիցիաները որքան անհրաժեշտ են մեր քաղաքին, բայց դրանք պետք է պահպանեն բոլորի շահերը, ոչ թե միայն սեփականատիրոջ»,- ասաց ճարտարապետը, նշելով.« Վերջերս Խանջյան փողոցի կիսակառույց շինության փլուզումից հետո միայն պարզվեց, որ բոլորը տեղյակ են շինության անօրինական կառուցվելու մասին»:
Մինասյանը թվեց մի շարք խնդիրներ. Զանգվի ձորը, բոլորովին անջատվել է քաղաքից, Արտաքին գործերի նախարարության շենքը հյուրանոցի վերածելը ճիշտ չէ. «Հանրապետության հրապարակը մեզ համար վարչական է համարվում, և հնարավոր է, որ կորցնենք հրապարակը որպես այդպիսին»:
Նա կարծում է, որ քաղաքների դիմագիծը աղճատելու խնդիր ունի ողջ երկիրը. ոչ միայն Երևանն է դարձել որոշ մարդկանց քմահաճույքների դաշտ, այլև որոշ դիմագիծ ունեցող քաղաքներ.
«Մենք ունեինք քաղաքներ, որոնք անձեռնմխելի էին՝ Աշտարակը, Գյումրին և Գորիսը, սակայն վերջին շրջանում դրանք էլ սկսեցին աղճատվել. Էջմիածին քաղաքից էլ գրեթե ոչինչ չի մնացել»:
P-Art ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով դեկտեմբերի 2-ին Հայաստանում կայացած ԱԺ մեծամասնական լրացուցիչ ընտրություններին , նշել է, որ մեր հասարակությունն այսօր առաջնորդվում է նաղդի ու նիսյայի սկզբունքով և ընտրողները «նիսյա» պատգամավորի հետևից չեն գնում:
Նրա խոսքով, ոչ մի պրագմատիկ քաղաքական գործիչ մեծամասնական ընտրակարգով չի կարողացել հաղթել, եթե, իհարկե, ՀՀԿ-ն չի աջակցել:
Եվ ես Ստյոպա Սաֆարյանին ուղղակի խորհուրդ կտայի, որ չառաջադրեր իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով, որովհետև կյանքը ցույց է տվել, որ դա անիմաստ է»,- ընդգծել է նա:
ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում կատարած հերթական գրառման մեջ մեկնաբանում է կուսակցության խորհրդարանական պատվիրակության այսօր Բրյուսել կատարելիք այցի հիմնական նպատակները։
Գրառման մեջ ասվում է հետևյալը.
«Ինչպես արդեն հայտարարվել է, դեկտեմբերի 5-6-ը տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել, որը կգլխավորի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այցելությունը մի քանի նպատակ ունի:
Նախ, հաստատել եվրոպական գաղափարները և պրոցեսները Հայաստանի ինստիտուցիոնալ կյանքի հիմքում ներդնելու կուսակցության նվիրումը:
Երկրորդ, ծանոթանալ Եվրոպական խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ և քննարկել հետագա համագործակցությունը:
Երրորդ, Եվրոպայի ղեկավարներից լսել նրանց տեսակետները Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների, ինչպես նաև բարեփոխումների հեռանկարի մասին:
Չորրորդ, եվրոպացի պաշտոնյաներին ներկայացնել կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը և քաղաքականությունը՝ Հայաստանի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև արտաքին հարցերի շուրջ: Այստեղ կշեշտադրվեն կուսակցության դիրքորոշումները տնտեսական քաղաքականության, եվրոպական ինտեգրացիայի, հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ»:
Ծառուկյանի եվրոպական խիստ էկզոտիկ «վոյաժից» հետո հայաստանյան ներքաղաքական կյանքում կսկսվեն բուն զարգացումները՝ կապված ոչ միայն նրա կողմից նախագահի թեկնածու հռչակվելու, այլև՝ ԲՀԿ-ի ներսում սպասվելիք բրոունյան շարժման մասով:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ԲՀԿ-ն այլևս բաժանված է չորս թևի:
Ճիշտ է, Սամվել Բալասանյանի շուրջ շաբաթ օրը տեղի ունեցած իրադարձությունները՝ վթարը (Համաձայն տեղեկությունների՝ Բալասանյանի ավտոշարասյունը (նախնական տեղեկություններով 4-5 մեքենա) ուղևորվել է Գարեջրի գործարան: Գյուղի բնակիչները ԳԱԼԱ-ի լրագրողին փոխանցել են, որ նախավերջին մեքենան է հարվածել փողոցն անցնող կնոջը, ով տեղում մահացել է: Ռոզա Ներսիսյանի բնակարանը փողոցի եզրին է, և ըստ երևույթին, կինը փողոցը հատելիս է եղել:) ԲՀԿ-ական քաղաքապետի հերքվող-ճշտվող մասնակցությամբ, մասամբ մթագնեցին Պյոտր Մեծի քայլերով դեպի Եվրոպա պատուհան բացող Ծառուկյանի առաջին բեմելը բրյուսելյան կենտրոնակայաններում, նամանավանդ, որ, արդեն իսկ խոսակցություններ կան, որ Բալասանյանին հերթական անգամ ոչինչ չի մնում անելու, քան մաքրել ճակատի գիրն ու ամուսնանալ ՀՀԿ-ի հետ՝ լուռ ու խոնարհ, ասելով՝ ես հեզ եմ, դու տեր ես, այնուհանդերձ, չի կարելի անտեսել «դարի իրադարձությունը»:
Այն է՝ Ծառուկյանը և իր ղեկավարծ ԲՀԿ պատվիրակությունը մեկնում է Բրյուսել՝«արևմտական» հանդիպումների, որից հետո էլ նա մեկնելու է ԱՄՆ:
Նախ՝ ձևի և կատարման տեսանկյունից, բրյուսելյան պասաժը ոչ միայն քաղաքական չէր, այլև՝ հարցականներով առլեցուն՝ ինչպես լինում է միշտ ԲՀԿ-ի դեպքում: «Քաղաքագիտական լեքսիկոնով» ձևակերպած՝ ամեն բան կրկին «մթության քողի տակ էր»:
Ծառուկյանը, որ օրենքով ու «ճշտով» պետք է այսօր մասնակցեր ԱԺ աշխատանքներին, որոնց էլ այդպես բախտ չվիճակվեց նրան մասնակցելու, որովհետև հերթական անգամ էլի գնացել էր արտերկիր, հետո՝ էլի վերադարձել, ու հետո մեկնել Բրյուսել:
Նշենք, որ այս ողջ թռիչք — վայրէջքը մեկ օրվա ընթացքում է տեղի ունեցել:
Եվ ապա՝ նրա ուղեղային կորիֆեյներն ասել էին, որ այն պահին, երբ Բարոզոն այստեղ կլինի, Ծառուկյանն էլ կլինի Բրյուսելում:
Փաստորեն, այդպես չէր. երկու օրվա տարբերություն կար: Նշանակում է՝ նրա այցը Բրյուսել շատ դժվար է գլուխ բերվել: Եվ հետո ԲՀԿ մամլո խոսնակները նախորդ օրերին, մեր համառ հարցապնդումներին դեմ հանդիպման, ոչ մի կերպ չէին կարողանում ասել՝ ե՞րբ է լինելու այցը, ինչո՞ւ է լինելու, ո՞վ է այն կազմակերպում:
Այցից մի քանի վայրկյան առաջ , փաստորեն, հաղորդագրություն տարածվեց: Այդպիսի դիվանագիտություն, առավել ևս՝ նախագահի թեկնածության պարագայում չի լինում: Նոնսենս է:
Մանավանդ, որ հաղորդագրությունը կառուցված էր` «այդ մասին վերջին դասին» հայտնի տրամաբանության վրա: Ասել է` ո՞ւմ հետ է հանդիպելու հայաստանյան ապագա նախագահի թեկնածուն Բրյուսելում, ի՞նչ օրակարգ է նախատեսվում հանդիպումների ժամանակ, հարցերի ո՞ր շրջանակն է, որի համար արևմտյան քամին նրան առել ու հասցրել է ՆԱՏՕ-ի (չնայած ՆԱՏՕ-ի մասին խոսք չկար, լավ պրծանք), ԵՄ կենտրոնակայանի դռների մոտ:
Մախաթ չէ, որ պարկում պահեն. ամեն բան ինքն իրեն կերևա, քաղաքական գնահատականի կարժանանա:
Եվ եթե այս ոգով էլ կազմակերպվի նաև վերջինիս այցն ԱՄՆ, ապա ԲՀԿ-ն ու Ծառուկյանն այս բլեֆ — թատրոններից ավելի շատ «կէներգաթափվեն», քան «դիվիդիներ» («դիվիդին» Հովիկ Աբրահամյանի սիրած բառն է, քանի որ նա գտնում է, որ քաղաքականության մեջ խելք պետք չէ, չգիտի, որ «դիվիդի» չէ` դիվիդենդ է) կշահեն:
Չէ, մենք մեզ թույլ չենք տվել ասել, որ բացի ՀԱԿ-ից, ԲՀԿ-ի ամերիկյան այցի կազակերպմանը կարող են և իրենց մասնակցություն ունենալ այնտեղի և այստեղի մորմոնական կազմակերպությունները, որովհետև, ի վերջո, Հաթսմանը սիրում է…. Հայաստանը: Վարդան Օսկանյանն է ասել ու ասում, դրա համար է այդքան փողեր տալիս Հայաստանին, ու ոչ թե «Սիվիլիթասի» կողմից արաբական աշուն և կամ գարուն կազմակերպելու համար, ինչպես պնդում են չար ու դաժան մարդիկ, այլ Հանթսմանն ուզում է Հայաստանը ծաղկեցնել ու բարգավաճեցնել:
Մի խոսքով, հետաքրքիր է, թե ինչ է խոսելու Նիկոլայիչը ամերիկացի սենատորների, կոնգրեսականների հետ («այ ամը թեյբելի» հայտնի պատմությունը հին ու գռեհիկ է, չի կարելի այդ ստանդարտներով առաջնորդվել, դրա համար էլ չեն առաջնորդվում):
Այնուհանդերձ, այս դեպքում ևս շատ մեծ ու վիճարկելի խնդիրներ կան:
Բանն այն է, որ Ծառուկյանի «ուղեղային կենտրոնները» (որոնք հիմնականում ԿԳԲ- «յոթի»` յոթերորդ վարչության տղերքն են, որ լավ վարձատրվելու դիմաց թողել են իրենց գործը և լծվել Ծառուկյանից երկրի ղեկավար կերտելու սրբազան ռիտուալին), նրա վերլուծաբանները ողնուծուծով ռուսական մենթալ պլանի կրողներն են:
Իսկ նրանցից մեկն օրերս նույնքան ռուսական «Ռեգնումում» ուղղակի քարը քարին չէր թողել, ասելով, որ Ծառուկյանի համար հայ հասարակությունում ասում են, որ նա այնքան էլ լավ չի տիրապետում գեո և «ան-գեո», իմա` աշխարհաքաղաքական մոդուլացիաներին: «Դուք ձեզ նայեք»: Համարյա ասել էր վերլուծաբանը, և օրինակը բերել ոչ թե Կրեմլում «կառալիկովիյ չորտ» անվանումն ունեցողից, և կամ` «սարտիրում մոչիտ անելու» կողմնակից Վլադիմիր Պուտինից, այլ` ԱՄՆ նախագահներից, և ուրեմն` սույն վերլուծաբանը շատ ուղղակի` Բժեժինսկու աշակերտ Օբամայի հաշվով ասել էր` այսօրվա ԱՄՆ նախագահը հեչ էլ մի խելոքը չի: Սակայն ամերիկյան «bad boy» կոնֆիգուրացիան այդքանով չէր ավարտվել. վերլուծաբանը վերցրել ու ասել էր` իսկ ԱՄՆ նախկին նախագահն ընդհանրապես տխմար էր….խոսքը Բուշ-կրտսերի մասին էր:
Ասոցիացիաներ ունեցա՞ք: Մենք էլ:
Ահա այս ֆոնին և այս մոտիվներով է այսօր և վաղը բաց ծով դուրս գալու Գագիկ Ծառուկյանը: Ամերիկաներում և Բրյուսելներում ֆռֆռացող ՀՀ նախագահի ապագա թեկնածուն:
Խելացի ու անգին մեր թագավոր ախպերը:
Վահե Հովսեփյան
Այս կիրակի թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրությունները թեև խորհրդարնի պատկերը չեն փոխում (ՀՀԿ-ն ստանում է մեկ լրացուցիչ մանդատ), սակայն ի ցույց են հանում մի քանի կարևոր միտումներ, որոնք լակմուսի թղթի պես բացահայտում են և ապագա նախագահական ընտրությունների սպասվելիք պատկերը:
Նախ` ընտրողների մասնակցությունն է շատ ցածր եղել, ընդամենը 31-32 տոկոս: Եթե հաշվի առնենք այն, որ ըստ Ստյոպա Սաֆարյանի շտաբի, Ռոբերտ Սարգսյանի ընտրողներից շուրջ 10 հազար հոգի ավտոբուսներով և «գազելներով» են տեղափոխվել ընտրատեղամասեր, ապա կստացվի, որ իրենց ոտով տեղամաս եկողները 20 տոկոսից ավել չեն: Մոտավորապես նույն պատկերն է և Գյումրիում: Ակտիվության այդպիսի ցուցանիշը նախագահական ընտրություններից 2,5 ամիս առաջ, երբ ընդհակառակը, ավելի սպասելի պետք է լիներ ընտրողների ակտիվությունը, ցույց է տալիս, որ ժողովուրդը ընտրությունների նկատմամբ դարձել է անտարբեր, ընտրությունների հետ ընդհանրապես առանձնակի հույսեր չի կապում:
Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ և Գյումրիում, և Ավանում ՀՀԿ թեկնածուները ստացել են շուրջ 4 անգամ ավել քվե, քան ընդդիմադիրները: Դա նշանակում է, որ ընդդիմության հանդեպ վստահությունն էլ է կտրուկ անկում արձանագրել: Շատ ցայտուն է Ստյոպա Սաֆարյանի օրինակը` այդ ակտիվ և ժրաջան ընդդիմադիրը այս անգամ ստացավ գրեթե 3 անգամ քիչ քվե, քան մայիսի 6-ի ընտրություններին:
Իսկ ընդհանուր առմամբ, ընդդիմադիր թեկնածուներ Ստյոպա Սաֆարյանը և Մուրադ Գրիգորյանը չեն ստացել ընդդիմության միասնական աջակցությունը: Օրինակ, ո՞ւր էր Ավանում ՀԱԿ-ի աջակցությունը, կամ ո՞ւր էր Գյումրիում «Ժառանգության» աջակցությունը:
ՀՅԴ-ի դիրքորոշումն էլ քիչ հասկանալի է. Ավանում չշտապեցին աջակցել Ստյոպա Սաֆարյանին, իսկ Գյումրիում «տակից» աջակցում էին ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանին: ԲՀԿ-ի մասին չենք էլ խոսում` Ավանում զրո աջակցություն Ստյոպա Սաֆարյանին, իսկ Գյումրիում պաշտպանեցին Արման Սահակյանին: Հիմա այդպիսի մոտեցումներով արժի՞ ակնկալել, որ նախագահական ընտրություններում հանդես կգան միասնական թեկնածուով: Եւ, եթե նույնիսկ միասնական թեկնածուի գործընթաց սկսվի, հազիվ մինչև դեկտեմբերի վերջ պայմանավորվեն, հետո գալիս են ամանորյա տոները… էլ ընտրարշավի համար տակը բան չի մնում: Այնպես որ, նույնիսկ եթե համախմբվեն, դրանից հեղափոխական արդյունք սպասելի չէ…
Բայց հիմա էլ անորոշ վիճակում են, ամբողջ ընդդիմությունը սպասում է Գագիկ Ծառուկյանի «հաջորդ դասին», սպասման ընթացքում էլ մատնվելով պարապուրդի և իրականացնելով քաղաքական գործունեության իմիտացիա:
«Հաջորդ դասի» կարգավիճակն էլ է անհասկանալի: Եթե ինքը Ծառուկյանն է առաջադրվում, ապա նրան զորակցելը կարող է ՀԱԿ-ը ներսից պայթեցնել, համ էլ մեծ հարցական է` ի՞նչ դիքորոշում կորդեգրեն ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»: Եթե ԲՀԿ-ն առաջադրի Վարդան Օսկանյանին, ապա ԲՀԿ բովանդակ ռեսուրսը նրան չի աջակցի, զորօրինակ, բացառված է Սամվել Բալասանյանի աջակցությունը:
Ինչևէ, ԱԺ լրացուցիչ ընտրությունները ինչ-որ տեղ նախագահական ընտրությունների մոդել են: Եթե Ծառուկյանը չմասնակցի այդ ընտրություններին, ապա Սերժ Սարգսյանը կստանա 70-80 տոկոս քվե, մնացյալ 30 տոկոսը կբաժանվի ընդդիմադիրների մեջ: Իսկ եթե մասնակցի, ապա Ծառուկյանը կտանի իր 30-35 տոկոսը ու կշնորհավորի Սերժ Սարգսյանի հաղթանակը: Իսկ մնացյալն արդեն քաղաքական ճղճիմ սակարկությունների տիրույթից է:
Ահա այդպիսի տխուր պատկեր: Ընդդիմության հայ-հայը գնացել, վայ-վայն է մնացել, գարնանը ընդդիմության վարկանիշը էլ ավելի ցածր կլինի, ժողովուրդն էլ թքած ունի ընտրությունների վրա:
Ստեղծվել է իրավիճակ, որ շտապ պահանջվում է գործունակ ընդդիմություն: Ճիշտ է, ՀՀԿ-ն հանձն է առնում ընդդիմությանը նախագահական ընտրություններից հետո ընդառաջել ցանկացած հարցում, բացի իշխանությունը հանձնելու հարցից (օրինակ, սիրով ընդառաջեցին ՀԱԿ-ին մարտիմեկյան նոր հանձնաժողով ստեղծելու հարցում), բայց ախր տակը պիտի գոնե ընդդիմություն մնա, որ ընդառաջեն: Ու ընտրություններից հետո ծառանալու նոր, գործունակ ընդդիմություն ձևավավորելու հարցը: Եղածը բանի պիտանի չէ, ԲՀԿ-ն էլ թեկուզ մեջտեղից պատռվի, չի կարող նորմալ ընդդիմություն դառնալ:
Միգուցե ընդդիմության նախարարությո՞ւն ստեղծենք: Եւ ծիծաղելի է, և լացելու է…
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Թիվ 35 ընտրատարածքում ԱԺ լրացուցիչ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Արման Սահակյանն իր Ֆեյսբուքյան էջի միջոցով շնորհակալություն է հայտնել բոլոր իրեն ընտրողներին` վստահության համար։
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը տվեցին ինձ, ովքեր հավատում և վստահում են ինձ: Հավատացնում եմ, որ ես կարդարացնեմ բոլորիդ սպասելիքները, և ազգային ժողովում կբարձրացնեմ Գյումրու և Շիրակի մարզի խնդիրները»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ թիվ 35-ից դեռեւս մայիսի 6-ին ընտրված ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն այժմ ընտրվել է Գյումրիի քաղաքապետ, ուստի նրա տեղը խորհրդարանում թափուր էր մնացել։
Դեկտեմբերի 1-ին ԱԺՄ գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության խորհրդի նիստ: Օրակարգում ներկա քաղաքական իրավիճակի քննարկումն էր կապված առաջիկայում սպասվող ՀՀ նախագահական ընտրությունների հետ եւ ԱԺՄ կուսակցության դիրքորոշումը:
ԱԺՄ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստը բացել է ԱԺՄ կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը: Նա ներկայացրել է Հայաստանի հանրապետությունում առկա քաղաքական պատկերը, վերլուծել սպասվող զարգացումներն, հայտնել իր դիքորոշումը եւ հորդորել է ԱԺՄ անդամներին ներկայացնել իրենց կարծիքները եւ առաջարկությունները:
Որոշում է ընդունվել, որ 2013 թ ՀՀ նախագահական ընտրություններին ԱԺՄ-ն թեկնածու չի առաջադրելու: Կառույցների ղեկավարները ներկայացրել են իրենց մարզերի բնակչության կարծիքները սպասվող նախագահական ընտրությունների վերաբերյալ: Խորհուրդը մանրամասն քննարկել է հնարավոր քաղաքական զարգացումները, որոշում ընդունվել 2013թ հունվարին հրավիրել խորհրդի ընդլայնված նիստ, հստակեցնելու ԱԺՄ դիրքորոշումը կապված նախագահական ընտրությունների հետ:
Ըստ ԿԸՀ տվյալների` երեկ` դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններում թիվ 1 և թիվ 35 ԸԸՀ-ներում ունենք հետևյալ պատկերը.
Թիվ 1 ընտրատարածք.
Ընտրողների ընդհանուր թիվը — 64 763
Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ ստորագրությունների — 23 830
ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը — 65 700
ՏԸՀ-ներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը — 41 826
Անվավեր քվեաթերթիկների թիվը — 874
Պետրոսյան Էդուարդ Արտավազդի- 461ձայն
Սարգսյան Ռոբերտ Գուրգենի- 18 805 ձայն
Սաֆարյան Ստյոպա Սերյոժայի — 3 680 ձայն
Թիվ 35 ընտրատարածք.
Ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը — 55 971
Ընտրողների ընդհանուր թիվը — 55 971
Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ ստորագրությունների — 17 421
ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը — 56 900
ՏԸՀ-ներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը — 39 477
Անվավեր քվեաթերթիկների թիվը — 834
Գրիգորյան Մուրադ Հենրիկի- 3 237 ձայն
Սահակյան Արման Սոսի -13 337 ձայն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.