23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով` ԲՀԿ-ում առաջիկա օրերին առնետավազք է սպասվում. այնտեղ բավականին թվով մարդիկ ճամպրուկները կապել, սպասում են իշխանությունների հրահանգին, որովհետև արդեն մի քանի օր է, ինչ խորհրդարանի կուլիսներում քննարկվում է այն թեման, թե ՀՀԿ-ն անցնում է հզոր դեմարշի:
Այն հետաձգվում էր Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրությունների մասին հայտարարությունն ուշանացնելու պատճառով: Սակայն, ինչպես տեղեկացնում են ԲՀԿ մեր աղբյուրները, վերջինիս բրյուսելյան այցն ու Հայաստան ուղարկված հաղորդագրությունները լցրել են ՀՀԿ բաժակը, և առաջիկա օրերին բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում:
Մեր ունեցած տեղեկություններով, երեկ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում՝ ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիմանել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին «շտապելու» համար:
Վերջինս, օրեր առաջ հայտարարել է, որ նախագահի ընտրությունները կայանելու են փետրվարի 18-ին:
Ի դեպ, հիշեցնենք, որ էլի Հովիկ Աբրահամյանը ժամանակից շուտ հայտարարել էր, որ ԱԺ ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 6-ին:
Ընդ որում, նախագահի ընտրության օրը պետք է հայտարարի ԿԸՀ նախագահ հանրային հեռուստաընկերությամբ և հանրային ռադիոյով: «Արգամիչ, ճիշտ բան չես անում, թող ամեն մեկն իր գործով զբաղվի»,-ասել է նախագահը:
Կարմեն Դավթյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ուզում եմ հարցնել. ե՞ս եմ շատ վնաս տվել իմ «գրչակությամբ» ԲՀԿ-ին, թե երեկվա բրյուսելյան ԲՀԿ հաղորդագրությունը, որը ո`չ դիվանագիական, ոչ քաղաքագիտական, ո`չ քաղաքական և ոչ էլ որևէ չափորոշիչի չէր համապատասխանում:
Էլ չեմ ասում, որ նոնսենս է այլ երկրում նման պահվածքը. մարդն առաջին անգամ քաղաքական այց է կատարում, և այն էլ Եվրոպայի կենտրոն, ու իրենց հաղորդագրության մեջ` նախ տղա է բերում իր երկրի վրա, ուր ինքն ուժ է, ունի չորս հարյուր հիսուն հազար համակիր, մի այդքան էլ կուսակից անդամներ, կարող է նրանցով ամեն ինչի հասնել:
Պաշտոնական հաղորդագրության մյուս մասն էլ, ինչպես միշտ նվիրված էր կուսակցապետի գորվերգումին` հնչած եվրոպաշտոնյայի շուրթերից, ինչն ուղղակի նոնսեն է, եթե չասենք անհավատալի ձեռառնոցի. ողջ օրը, գոնե ես սպասում էի, որ պարոն Վիդալը պետք է հերքի այդ անհեթեթությունը, որովհետեւ իսպանացուն` եվրապացուն ոչ հարիր, ռաբիս-ասիակաան մտքեր էր «հայտնել»:
Լավ, ասենք հաղորդագրություն գրողները հերթական անգամ առաջնորդվել էին իրենց առաջնորդին անգամ Եվրոպայում կուլիտի վերածելու սկզբունքով. Օսկանյանի նման հմուտ դիվանգետը չէ՞ր կարող ասել, որ չի կարելի` դա երկրից-հայրենիք խոսելու լրջություն չէ, հո մենակ քամի անելով չէ…. էնքան պրծավ էս կուսակցութուն կոչվածն այդ այցով»:
Հ.Գ. Որ անկեղծ ասեմ` մտածում եմ սա ԲՀԿ ներքին հակասությունների արդյունք էր` Քոչարյանի և Ծառուկյանի կողմնակիցներ. Ադոնց-Ծառուկյան և մնացյալներ տանդեմում, այլապես ոնց կարելի էր էսպես փչացնել, փսորել մարդու առաջին այցը արտերկիր` նախագահական ընտրություններից, թեկնածու առաջադրվելուց մի քանի րոպե առաջ:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը պարբերաբար լավատեսական տրամադրություններ է սփռում «Նաիրիտ» ՓԲԸ-ի մասին: Մեկ էներգետիկայի նախարարն է ասում, որ «Նաիրիտն» անպայման կաշխատի, բայց անցնում է մեկ տարի, եւ ոչ մի շարժ, մեկ ինչ-որ արտասահմանյան ներդրողների մասին է հայտարարվում, որոք, իբր, հետաքրքրված են մեր քիմիական հսկայով:
Վերջին այդպիսի տեղեկությունն այն էր, որ միջազգային հայտնի մի ընկերություն դրական է գնահատել գործարանի ներդրումային ծրագիրը, եւ այժմ այն ներկայացված է պոտենցիալ ներդրողներին: Ըստ որոշ գնահատականների, «Նաիրիտի» ամբողջական փաթեթը գնահատված է մոտ 600 մլն. դոլար, որից 360-ը գործարանի պարտքերն են: «Նաիրիտի» ներսում սպասումը սրված է այն աստիճանի, որ ոմանց թվում է, թե նոր տերն է վճարելու նրանց հերթական աշխատավարձը: Որպես պոտենցիալ տեր՝ արծարծվում են Ծառուկյանի եւ ռուսական «Իտեռա» ընկերության անունները: Իրականում, սակայն, խիստ կասկածելի է, որ Ծառուկյանը, ով առանց գլխացավանքի, հանգիստ ապրում է իր բիզնեսով, կցանկանա մտնել «ամենայն հայոց լվացքատունն» աշխատեցնելու բեռի տակ:
Ըստ գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի, ոչ միայն Ծառուկյանը, այլեւ ոչ մի խելոք մարդ, «Նաիրիտի» ներկայիս պարտքերը հաշվի առնելով, չի մտնի նման գործարքի մեջ: «Չինաստանի գործարանը, որտեղ մենք 40 տոկոսի փայ ունենք, զրոյից մինչեւ ավարտը նստել է 200 մլն. դոլար: Մեր գործարանը 360 մլն. պարտք ունի: Ոչ ոք չի տա 360 մլն. դոլար, եթե 300 մլն.-ով կարող է գործարան կառուցել»,- ասում է Կարեն Իսրայելյանը: Ըստ նրա, ռուսական «Իտեռա»-ի հետ գործարքի մասին լուրերը մաքուր բլեֆ են: «Մերոնք հայտարարել են, որ դեկտեմբերի 20-ի կողմերը փաստաթուղթ է ստորագրվելու, բայց ես համոզված եմ, որ «Իտեռա»-ում չգիտեն այս մասին»,- ասում է Կարեն Իսրայելյանը: Նա նաեւ ավելացրեց, որ երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, միշտ եղել է գործի մարդ, եւ լուրերը, թե ինքը ԲՀԿ անդամ է, սուտ են: Ի դեպ, այս մասին մենք տեղեկացել էինք «Նաիրիտի» ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրից: Կարեն Իսրայելյանը ղեկավարել է գործարանը 2005-2007 թվականներին եւ իր հեռանալուց հետո էլ չի դադարել հետաքրքրվել քիմիական գիգանտի «գործերով»:Մինչ օրս նա կաուչուկի արտադրության ոլորտից ամենատեղեկացված մարդկանցից է համարվում: «Հնարավո՞ր է, որ ռուսները պարզապես «չորով» հետ են ուզել «Մեժգոսբանկի» պարտքը Տիգրան Սարգսյանից, եւ սա է եղել նոր ներդրումներ անելու պայմանը»,- հարցրինք Իսրայելյանից: «Չեմ կարծում: Եվրասիական բանկը 400 մլն. վարկ է տալիս մի տարուց ավելի, որովհետեւ ռուսական շուկայում «Նաիրիտի» պահանջարկը մեծ է: Ավելի շուտ, նրանք ասել են, որ պատրաստ են այսինչ գումարի ներդրում կատարել, բայց մնացածի համար պետական երաշխիք են պահանջել, որպեսզի նախկինում տրված գումարի նման սա էլ չուտենք: Քանի որ պետական երաշխիքի դեպքում բյուջետային գումարների մասին է խոսքը, ստացվում է, որ այն հաստատելու ժամանակ ԱԺ-ում միանգամից հարց կբարձրացվի, թե ինչու է կառավարությունը 400 մլն. դոլարի երաշխիք տալիս «Նաիրիտի» ներկայիս տիրոջ՝ «Rhinoviille Property Ltd» մասնավոր ընկերության փոխարեն: Այդ ժամանակ «Նաիրիտի» շուրջ կատարված բոլոր ֆինանսական մախինացիաները եւ հանցագործությունները դուրս են գալու ջրի երես»,- ասում է Կարեն Իսրայելյանը:
Նա տնօրեն է նշանակվել 2005 թվականին, երբ պետությունն իր ձեռքը վերցրեց «Նաիրիտի» 80 տոկոսը՝ նպատակ դնելով ոտքի կանգնեցնել մինչ այդ ձեռքից ձեռք անցնող գործարանը, որը մեծ պարտքեր էր կուտակել: Նա համարում է, որ «Նաիրիտի» բաժնետոմսերի 90 տոկոսը «Rhinoviille Property» ընկերությանը վաճառելուց հետո գործարանը միտումնավոր կերպով տարել են սնանկացման: «2004-2006 թվերին գործարանն աստիճանաբար ոտքի կանգնեց: Մինչեւ ամեն ամսվա 15-ը աշխատողներն աշխատավարձ էին ստանում, նաեւ նախկին պարտքերն էինք սկսում փակել: Հանկարծակի 2006-ի օգոստոսին իմացանք, որ ծախեցին: Դա տեղի էր ունեցել գաղտնի ու շտապ: Ես իմ կաբինետում նստած էի, երբ աշխատողներից մեկը մտավ ու ասաց. ռադիոյով ասեցին՝ «Նաիրիտ» գործարանը վաճառել են»: Գործարքի մեջ մեծ է եղել ներկայիս վարչապետի, նրա եղբոր՝ գործարանի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանի, նաեւ տնօրեն Վահան Մելքոնյանի դերակատարումը: 2005 թվականին գործարանը պայմանագիր ուներ «Ինտերկաուչուկ» միջազգային ընկերության հետ, որը 2 հազար 400 դոլարով գնում էր կաուչուկը եւ այն իրացնում էր Ռուսաստանում:Այս ընկերությունը, ըստ Իսրայելյանի, գրանցված էր ՌԴ-ում, եւ դրա մեջ մտնում էր նաեւ Վահան Մելքոնյանը՝ գործարանի տնօրենը: «Երբ որ շուկան ուսումնասիրեցի, տեսա, որ մենք տոննան շուկայական գնից 500-600 դոլարով էժան ենք տալիս այդ ընկերությանը, եւ ուրիշի հետ կնքեցինք պայմանագիրը: Այդ ժամանակ Վահան Մելքոնյանը զանգեց ինձ եւ հարցրեց, թե ոնց եմ առանց իր հետ համաձայնեցնելու առաքումներ կատարում: Ես էլ ասացի, որ առայժմ ես եմ գործարանի տնօրենը, ոչ թե ինքը: Սրանից քիչ ժամանակ անց իմացանք, որ «Նաիրիտը» վաճառված է»,- պատմում է Իսրայելյանը: Վերջերս, հետեւելով իրադարձությունների զարգացմանը եւ ուսումնասիրելով բազմաթիվ փաստաթղթեր, նա եկել է ենթադրության, որ «Նաիրիտի» վաճառքի եւ «Rhinoviille Property»-ի հետեւում գերմանական «Bayer» ընկերությունն է կանգնած, որը 2006 թվականին սկսեց կորցնել կաուչուկի իրացման ռուսական ահռելի շուկան, քանի որ այդ տարիներին «Նաիրիտն» ավելացնում էր իր արտադրանքի ծավալները:
Ըստ Իսրայելյանի, հենց այս ընկերության պահանջով է «Rhinoviille Property»-ն գործարքի մեջ մտել: «Rhinoviille»-ը դարձավ շղարշ: Այն 25 հազար ֆունտ ստերլինգանոց կամպանիա էր, որի հիմնադիրները մինչ օրս հայտնի չեն, այն գրանցված է Անգլիայում, բազմահարկ շենքի իր գրասենյակում զբաղվել է միայն աուդիտորական հաշվետվություններով: «Եվ ահա այս ընկերությանն է վարչապետի մասնակցությամբ եւ թեթեւ ձեռքով տրվում երաշխիք: Պետական բաժնետոմսերը տալիս են, ասում են՝ դիր գրավ, հետո կփակվենք: Դա ի՞նչ է նշանակում: 2006 թվականին ինչ-որ մարդիկ հանդիպել են, ինչ-որ բաներ են պայմանավորվել, եւ գործարանը տրվեց այդ ընկերությանը: Բայց մենք 2006-ից ռուսական շուկայում արտադրանք էինք իրացնում՝ 4 տարի, ամսական 6-8 հազար տոննա էինք արտադրում»: Կարեն Իսրայելյանը վստահ է, որ այսօր էլ հնարավոր է ոտքի հանել «Նաիրիտը»: «Պետությունը շատ հանգիստ կարող է կրկին վերցնել այն եւ աշխատեցնել: Բացվում է քրեական գործ, որի ընթացքում բոլոր պարտքերը սառեցվում են: Գործարանը սկսում է աշխատել եւ կամաց-կամաց շուկա է մտնում: Այսօր շատ մեծ գումարներ դրա համար պետք չեն: «Նաիրիտն» ունի մեկ ամսվա հումք: Ընդամենը մի 300 հազար դոլար փող է պետք: Եվ գազի, եւ ցանցերի հետ կարելի է հանգիստ պայմանավորվել: Երբ որ «Նաիրիտն» աշխատում է, կորուստները պակասում են, նրանց ցուցանիշները սկսում են լավանալ, նրանք էլ ունեն սպառման խնդիրներ, նրանց էլ է ձեռք տալիս, որ «Նաիրիտն» աշխատի: Ջրմուղը նույնիսկ սակագինը կարող է իջեցնել օգտագործվող ջրի ծավալների հաշվին»,- ասում է նախկին տնօրենը:
Այսպիսով, կարծես թե «Նաիրիտի» նկատմամբ թշնամական քաղաքականության դադարեցումն անցնում է մեկ մարդու կամքից կախված հարցերի շարքը, եւ այդ մարդը վաղուց Տիգրան Սարգսյանը չէ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Դեկտեմբերի 5-ին մեկնարկել է «ԲարգավաՃ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բրյուսել: Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումների շարքը մեկնարկել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպումով:
Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ԲՀԿ-ն այսօր այստեղ է Եվրոպական կուսակցությունների հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի գերկայություններից մեկն է: Միջկուսակցական համագործակցության խորացմանը միտված ծրագրերի քննարկումից զատ կողմերը զրուցել են նաև Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ հարցերի շուրջ:
Անկաշկանդ շփման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում: Հանդիպման շրջանակներում կողմերը զրուցել են Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրների մասին, այդ թվում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա նախագահական ընտրություններին:
Ծանոթ լինելով ԲՀԿ գաղափարական և քաղաքական գործունեությանը՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան հաստակամություն ու պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ԲՀԿ-ի՝ Եվրոպական կուսակցությունների հետ համագործակցության ընդլայնմանը միտված քաղաքականության կենսագործմանը: Փոխնախագահն ընդգծել է, որ ցանկացած տեսակի համագործակցության կայացման ու արդյունավետության առաջին գրավականն ու երաշխիքը մարդկային հարաբերություններն են և այդ համատեքստում կարևորում է ԲՀԿ նախագահի հետ ծանոթությունը:
Անձնական ծանոթությունից հետո Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան նշել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով: Հագեցած օրակարգով հանդիպման ավարտին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկային հրավիրել է այցելել Հայաստան, որտեղ կարող են նաև առավել հանգամանորեն քննարկել առաջիկա գործակցության հեռանկաները:
Դեկտեմբերի հինգին ԲՀԿ խմբակցության պատգամավորները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիպում են ունեցել նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինի հետ:
Հանդիպման շրջանակներում առաջնային թեման առաջիկա նախագահական ընտրություններն են եղել: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ ԲՀԿ-ն մշտապես հանդես է եկել բացառապես ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների անցկացման դիրքերից: Անդրադարձ է կատարվել նաև եվրոպական կառույցների կողմից ընտրությունների ժամանակ երկարաժամկետ ու կարճաժամկետ դիտորդական առաքելությունների իրականացման գործընթացին:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը տեղեկացրել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանում իրենց դիտորդական առաքելությունն իրականցնող կառույցները ուշի ուշով հետևելու են ներքաղաքական բոլոր զարգացումներին:
ԲՀԿ նախագահի հերթական հանդիպումը կայացել է Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլի, եվրոպական խորհրդարանում դաշինքի քաղաքական խմբի ղեկավար Մարտին Կալանանի հետ, որտեղ ևս քննարկվել են կուսակցությունների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում հանդիպել արդեն առավել գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի այցը շարունակվելու է նաև վաղը՝ դեկտեմբերի վեցին»:
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան այցելության մասին հաղորդագրությանը և, մասնավորապես, այն հայտարարությանը, թե կոռումպացված անձինք են պայքարում կոռուպցիայի դեմ, համարում է ներքին լսարանի համար պատրաստված թատերական ներկայացում, և tert.am-ի հետ զրույցում ասել է. «Ուղղակի ամոթ է նման բովանդակությամբ հաղորդագրություն տարածելն ու դրա առկայությունը: Հստակ երևում է, որ դա ներքին լսարանի համար պատրաստված թատերական ներկայացում է»:
Ավելին, ՀՀԿ խոսնակը նկատում է, որ այդ թատերական ներկայացման առաջին հարվածը հենց ԲՀԿ-ի և նրա ղեկավարի վրա է ընկնում: «Որովհետև ամեն ինչ չէ, որ կարելի է ասել և ամեն ինչ չէ, որ արդարացված է»,- ասաց նա և ավելացրեց, որ նույն այցի հետ կապված իրենք էլ շատ ասելիքներ ունեին, բայց չէին ասում, քանի որ միշտ չէ, որ ասելը օգուտ է:
«Մենք չենք ասում չէ՞, որ շատ եվրոպացի պատգամավորներ ԲՀԿ-ն համարում են արհեստական ուժ, մենք չենք ասում, որ եվրոպացի շատ պատգամավորներ, ում հետ հանդիպել է ԲՀԿ ղեկավարը, նրա միջազգային քաղաքական գիտելիքները համարում են թույլ, մենք չենք ասում, որ ԲՀԿ-ն, ըստ Եվրոպայում առկա կարծիքի, հասել է որոշակի հաջողության պոպուլիստական քաղաքականության արդյունքում, մենք չենք ասում չէ՞, որ, ըստ մեր եվրոպացի գործընկերների՝ ԲՀԿ-ում ներքին ժողովրդավարություն չկա, մենք չենք ասում չէ՞, որ հաշվի առնելով այս հանգամանքը, որոշ եվրոպացի գործընկերներ չեղյալ են հայտարարել ԲՀԿ ղեկավարի հետ հանդիպումները, մենք չենք ասում չէ՞, որ, ի վերջո, եվրոպական կառույցների միջանցքներում կազմակերպել են փոքրիկ թատերական ներկայացումներ, սրտաճմլիկ ներկայացումներ հայ որոշ երիտասարդների մասնակցությամբ»,- նշեց նա:
Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնում, որ ԲՀԿ-ի նման դրսևորումները կապված չեն ո՛չ նախագահական ընտրությունների հետ և ո՛չ էլ այն հանգամանքի, որ ՀՀԿ-ն զիջումների չգնաց վարչապետի պաշտոնին ԲՀԿ-ի ունեցած հավակնություններին: «Մենք պաշտոններ վաճառելու, պաշտոններ սրան-նրան նվիրելու և մութ գործարքներով չենք զբաղվում, մեր քաղաքականությունը հիմնված է ծրագրային դրույթների և պետության զարգացման տեսլականի վրա, և մենք չենք առաջնորդվում այս կամ այն քաղաքական գործչի կամ քաղաքական թիմի թվացյալ կապրիզներով»,- ասաց նա և ավելացրեց, որ ՀՀԿ-ն ժողովրդավարական արժեքների և մրցակցության կողմնակից է:
Վերջում նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն երբեք կամուրջները չի այրում և գտնում է, որ պետք է առաջնորդվել հավասարակշռված քաղաքականությամբ, հանդուրժողականությամբ և երկխոսությամբ, իսկ ընտրությունները, նրա խոսքով, ընդամենը քաղաքական գործընթաց են:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա է հրավիրում իշխանություններից դժգոհ նախկին և ներկա ներկայացուցիչներին:
Իսկ, ըստ ԲՀԿ –ին մոտ կանգնած հավաստի աղբյուրների, Գագիկ Ծառուկյանը վերջնականապես որոշել է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններին:
Եթե մինչ հայտարարության պահը խոչընդոտներ չլինեն, ապա մենք կունենանք բավականին սուր պայքար. արդեն իսկ սկսվել են փոխադարձ «հրաձգությունները»:
Մասնավորապես, մամուլում արդեն շրջանառվում է Ծառուկյանի կենսագրության՝ մինչև 30 տարեկան շրջանը, իսկ դրան որպես պատասխան՝ Սերժ Սարգսյանի կենսագրությունից կգաղտնազերծվի որոշ հատված:
Աժ «Օրինաց երկիր» կուսակցության կողմից 2013թ. բյուջեի նախագծին ներկայացրած բոլոր առաջարկությունները ՀՀ կառավարությունը մերժել է: Բայց դա չխանգարեց ՕԵԿ-ին, որպեսզի «կողմ» քվեարկի բյուջեի նախագծին (գոնե ձևի համար ձեռնպահ լինեին): Սա նշանակում է, որ կամ նրանց առաջարկները անպիտան էին, կամ էլՀՀԿ-ն պարզապես արհամարհում է իր կոալիցիոն միակ գործընկերոջը: «Ժողովուրդը» տեղեկացնում է, որ ՕԵԿ-ն առաջարկել էր գործադիրին, որպեսզի խմբակցության վտրձագետների աշխատավարձը հավասարեցնեն պատգամավորի վճարովի հիմունքներով աշխատող օգնականների աշխատավարձին` նրանց ընդգրկելով սոցիալական փաթեթի մեջ: Սակայն կառավարությունը պատասխանել է, որ ելնելով ՀՀ 2013թ. պետական բյուջեի նախագծից`այդ խնդիրը առաջնահերթ չէ: «Ժողովուրդ»-ի հարցին, թե չի նեղացել ՕԵԿ-ը, որ այդքան մերժվել է, խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը պատասխանել է. «Խնդիրը նրա մեջ չէ, որ մենք մերժում ենք ստացել, որովհետև բյուջեում ընդգրկված են մի շարք ռազմավարական ուղղություններ, որոնք մեզ համար սկզբունքային են: Եվ այդ սկզբունքային մոտեցումները նաև մեր ծրագրերի մեջ են, և մենք կարևորում ենք, որ դրանք բյուջեի մեջ ֆիքսված են»:
«Ժողովուրդ».
Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Այս նախագահական ընտրություններից առաջ ստեղծվել է բավականին ուշագրավ իրավիճակ: Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են լինելու նախագահի ընդդիմադիր թեկնածուները, բայց ընտրարշավն, ըստ էության, սկսված է, այսպես ասած` «կույր եղանակով»: Ընտրարշավը չէր կարող չսկսվել, որովհետև ունի բանական, նույնիսկ կասեի` հոգեբանական ժամկետ` մի քանի ամիս: Այդ ընթացքում են, օրինակ, Միացյալ Նահանգներում անցկացվում ներկուսակցական ընտրություններ (primaries), որոնց շնորհիվ հայտնի է դառնում, թե ով է նախագահի թեկնածուն տվյալ կուսակցությունից: Իհարկե, Հայաստանում կուսակցությունների կառուցվածքն այնպիսին է, որ ամեն ինչ միանձնյա որոշում է առաջին դեմքը, իսկ հետո ձև է արվում, որ կուսակցությունների վերնախավը և լայն ժողովրդական զանգվածները «միահամուռ» պաշտպանում են այդ միանձնյա որոշումը: Այնտեղ, որտեղ կա միակարծություն, «բոլորը` մեկ մարդու նման» և այլն, այնտեղ չկա մրցակցություն և, հետևաբար, զարգացման հնարավորություն: Մեր մենաշնորհները, որոնցից զուտ մարտավարական նկատառումներով իբր դժգոհ են որոշ կուսակցություններ, գալիս են հենց կուսակցություններից (բոլոր], որովհետև դրանք հիմնված են տվյալ կառույցում մեկ մարդու ճշմարտությանը տիրապետելու մենաշնորհի վրա: Հիշենք թեկուզ, թե ինչպես վերջին մեկուկես տարում «ինքնամաքրվեց» Հայ ազգային կոնգրեսը: Պարզ է, որ մեր կուսակցությունները երկնքից չեն իջել` դրանք մեր հասարակության ծնունդն են, այստեղ ուժեղ են պատերնալիստական տրամադրությունները` տիրոջ, թագավորի, փրկչի սպասումները: Իսկ փրկիչը, առասպելական հերոսը, որի մասին երազում է մեր բնակչության մեծ մասը, primaries չի անցկացնում` ազգը աղքատությունից և անարդարությունից փրկելուց առաջ:
Մի խոսքով`քարոզչությունը սկսվել է: Բայց ում և ինչի դեմ քարոզել` այնքան էլ պարզ չէ: «Սերժ Սարգսյանի բռնապետական ռեժիմի՞», թե՞ միայն «տնտեսությունը կործանած կառավարության» դեմ: Կամ` մյուս կողմից, «ցրտի-մթի տարիների պատճառ դարձած և հիշողությունը կորցրած որոշ ուժերի՞», թե՞ «հուշագիրը ստորագրած և այժմ պատասխանատվությունից խուսափող որոշ ուժերի» դեմ: Համաձայնեք, քանի դեռ հստակություն չկա այդ հարցերում, կուսակցությունների կռիվն էլ մի տեսակ վերացական բնույթ է կրում:
Երբ պարզ կլինի, թե ով է առաջադրվում (իսկ դա կլինի շուտով], այդժամ «որոշ ուժերը» շատ ավելի որոշակի կդառնան, և հոետորաբանությունն էլ, բնականաբար, կկարծրանա: Բայց ես շատ կուզեի, որ երկու կամ երեք կողմերի քարոզիչներն էլ զուսպ լինեին: Դա միայն առաջին հայացքից է թվում, որ եթերում, համացանցում կամ թղթի վրա պարզապես բառեր են հայտնվում: Դրանք թունավոր նետեր են, որոնք հայտնի չէ, թե երբ և որտեղ են հասնելու: Երբեմն նաև` բումերանգներ:
Մանավանդ, որ ամեն ինչ փոփոխական է: Լինում է, որ տարիներ շարունակ ժողովրդին «քսի են տալիս» մեկի վրա, իսկ հետո «քսի տվողներն» ասում են, որ հենց այդ մարդն է ժողովրդի փրկիչը»:
«Առավոտ».
Սույն թվականի նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, ինչպես նաև եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպվել էին խորհրդարանային լսումներ` պատիժ կրող անձանց, այդ թվում նաև ցմահ ազատազրկման դատապարտված և անչափահաս դատապարտյալների իրավիճակը բարելավելու վերաբերյալ: Հետամուտ լինելով լսումների ընթացքում մասնակիցների հետ ձեռք բերված պայմանավորվածությանը` Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, վերոնշյալ խնդիրների վերաբերյալ պատրաստել է մի շարք իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը փոխանցվել է վերոնշյալ խորհրդարանական մշտական հանձնաժողովներին, ինչպես նաեւ այս հարցերով լսումների ընթացքում հետաքրքրություն ցուցաբերած ԱԺ մի շարք պատգամավորների, այդ թվում «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցութան անդամների:
Նախագծով առաջարկվում է ցմահ ազատազրկման տարիքային շեմը 18-ից դարձնել 21, անչափահաս դատապարտյալների և ազատազրկման դատապարտված այլ անձանց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ անկախ հանձնաժողովի որոշումները յուրաքանչյուր դեպքում լինեն պատճառաբանված, ինչպես նաև վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատժաչափերը:
Պաշտպանի աշխատակազմն ակնկալում է, որ Ազգային ժողովի խմբակցությունները և պատգամավորները հետամուտ կլինեն այս օրենքի նախագծի անհրաժեշտության դեպքում հետագա լրամշակմանը եւ շուտափույթ ընդունմանը:
Karen Avagyan. 2008-ի նախագահական ընտրությունների շեմին ընդդիմադիր որոշ գործիչներ ճամփորդում էին արտասահմաններում՝ տպավորություն ստեղծելով, թե գնացել են՝ դրսերում նախագահական «դաբրոներ» ստանալու համար։ Այս տարի կարծես թե մեր ընդդիմադիրները որոշել են այս տեխնոլոգիան չկիրառել։ Համենայն դեպս, քաղաքական թեմաներով արտասահմանյան վոյաժների ականատես դեռ չենք լինում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.