23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Որտե՞ղ է գործում նախկին ՕԵԿ անդամ, գործարար Արայիկ Հայրապետյանի` Լավանդայի Արայիկի կուսակցությունը: «Հրապարակը» հիշեցնում է, որ գործարարը դեռ հոկտեմբերին էր հայտարարել, որ Գործարարների կուսակցություն է հիմնում, որի մեջ կմտնեն միայն բիզնես գործունեություն ծավալած անձինք: «Մենք ակտիվ գործունեություն կծավալենք նոր տարվանից հետո»,- թերթի հարցադրմանը պատասխանել է Հայրապետյանը, ով չի ցանկացել հայտնել, թե ներկայումս քանի մարդ է անդամակցել այդ կուսակցությանը: Հայտնի գործարարներից կա՞ն: «Մենք հայտնիների համար չենք կուսակցություն հիմնում, մեր կուսակցությունը կազմված է լինելու հատկապես միջին և փոքր ձեռնարկատերերից»: Հայրապետյանը վստահեցրել է նաև, թե շատ հայտնիներ են արդեն հետաքրքրվել:
Հրապարակ
Վերջին հանգստյան օրերին հանրապետության թիվ մեկ իրադարձությունը կրկին Ծառուկյան-Սարգսյան հարաբերությունների քննարկումն էր:
Նախ արագորեն տարածվեց նրանց շաբաթօրյա հանդիպման մասին լուրը, սակայն, բանն այն է, որ յուրաքանչյուրի կողմնակիցները յուրովի էին մեկնաբանում կայացած հանդիպման մանրամասները: Նախ Սարգսյանի թիմակիցները շնչակտուր տարածեցին, թե Ծառուկյանը խոստացել է չառաջադրվել, և երկուշաբթի օրը սպասվում է նոր հուշագրի ստորագրում:
Ծառուկյանի կողմնակիցներն էլ տարածեցին տեղեկություն, որ ամեն ինչ գնում է իրենց ցանկությամբ և հայտարարեցին, որ երկուշաբթի ժամը 16 00-ին, հրավիրվում է ՀՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստ՝ քննարկելու հետագա անելիքը՝ կապված Ծառուկյանի առաջադրման հետ:
Սակայն ոչ հուշագիր կստորագրվի, և ոչ էլ նիստ կկայանա. ինչպես միշտ, այն, անորոշ պատճառներով և ժամկետով, հետաձգվեց:
Ինչևիցե, կրկին անորոշություն է: Ուղղակի զարմանալի է, որ ողջ ՀՀԿ-ն իր նախագահի գլխավորությամբ, հայտնում է, որ իրենք խնդիր չունեն առաջիկա ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տանելու, ով էլ լինի մրցակից թեկնածուն, սակայն չգիտես ինչո՞ւ, իրար խառնված հանդիպում է Ծառուկյանի հետ (վերջինս կողմնակիցներից մեկը նշեց, որ նախագահն ուղղակի խնդրում էր, որ նա չառաջադրվի ):
Զարմանալի է նաև Ծառուկյանի պահվածքը, եվրոպաներում շրջագայելով հայտարարում է, թե ՀՀ նախագահի թիմը կոռուպացված է, բայց նրանց հետ անմիջական հանդիպումներ ունենալու առիթը բաց չի թողնում:
Հետաքրքիր է, իրեն քաղաքական գործիչ համարող Ծառուկյանը, ինչի՞ է թանկացնում իրեն, երբ անկախ ամեն ինչից իրեն դրել է այնպիսի վիճակի մեջ, որ ցանկացած դիրքորոշմամբ էլ, արդյունքում լուրջ խնդիրներ է ունենալու:
Այսքանից հետո, զարմանում ենք, թե ինչու է երկրի վիճակն օր-օրի վատանում, երբ մեր «հարգարժան» այրերը զբաղված են իրենց անձնական հարցերի կարգավորման հեշտ եղանակներ փնտրելով. այլ տարբերակ սպասել անհնարին է:
Այնպես որ, ոչինչ չի փոխվելու այս արևի տակ, գոնե առայժմ , քանի դեռ այս խաղի բոլոր մասնակիցների տեղն ու դերը որոշված են նախօրոք՝ Բաղրամյան 26-ից. ուղղակի մնում է գուշակել, թե երբ կգա նորի սկիզբը, թե՞ սա արդեն վերջն է:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին հանդիպեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դագմար Բոթի հետ:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Շարմազանովը բարձր գնահատեց Եվրամիության և նրա կարեւորագույն անդամներից մեկի՝ Գերմանիայի հետ Հայաստանի համագործակցությունը տարբեր ոլորտներում, որի նշանակալից դրսևորումներից Է ԱԺ-ում կայանալիք կառավարման թափանցիկության վերաբերյալ հայ-գերմանական համաժողովը: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում կարևորեց նաև Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ծավալած գործունեությունը, նրա աջակցությունը տեղական ինքնակառավարման, հանրային ֆինանսների կառավարման, արդարադատության ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Նա նշեց, որ Հայաստանը կառավարման թափանցիկության մակարդակը բարձրացնելու պատրաստակամություն է հայտնել և զգալի քայլեր արել այս ուղղությամբ, թեև անելիքներ դեռ շատ կան: Էդուարդ Շարմազանովի հավաստմամբ՝ Հայաստանի հասարակությունն ու իշխանությունները, շատ լավ գիտակցելով ժողովրդավարության զարգացման ուղենշային դերը, պատրաստակամ են շարունակական դարձնելու այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը: «Հայաստանը շատ է կարևորում կառավարման թափանցիկությունը երկրի ժողովրդավարական զարգացման ու արդյունավետ կառավարման գործում, քանզի առանց թափանցիկության չկա արդյունավետություն, իսկ առանց արդյունավետության չկա առաջընթաց»,-ասաց Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ արձանագրեց, որ արդյունավետ համագործակցության արդյունքում ԵՄ-ն, «Ավելին՝ ավելիի դիմաց» մոտեցման համաձայն, բացի Հայաստանի համար նախատեսված հիմնական գումարից, լրացուցիչ կներդնի 15 մլն եվրո:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դագմար Բոթը շնորհակալություն հայտնեց համաժողովը ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում անցկացնելու հնարավորություն տալու համար՝ այդ փաստը բնութագրելով որպես թափանցիկության յուրօրինակ դրսեւորում: Նա կարևորեց համաժողովը շահագրգիռ կողմերի մոտեցումների, փորձի ու գիտելիքների փոխանակման եւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ու մարտահրավերների արձանագրման տեսանկյունից՝ արդյունավետ ու թափանցիկ կառավարումը գնահատելով որպես միջազգային զարգացման կարեւորագույն նախապայման:
Երկուստեք համոզմունք հայտնեցին, որ կառավարման ոլորտում ծավալված համագործակցությունը շարունակական կլինի, իսկ արդյունքները՝ ավելի ու ավելի տեսանելի:
Մեր տեղեկություններով, նախագահի նստավայրում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր։
Այն, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են, ըստ էության, չհերքեց նաև նախագահի խոսնակ Արմեն Արզումյանը։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան նա ասաց, թե նախագահն ամեն օր աշխատանքային բազմաթիվ հանդիպումներ է ունենում, որոնց մասին հաղորդագրություններ չեն տրվում։
Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ մեզ փոխանցեց, թե պաշտոնական որևէ հանդիպման մասին տեղեկատվության չի տիրապետում։
Նկատենք, որ շաբաթ օրը երկրի ղեկավարի հետ կայացած հանդիպումը ուշագրավ է հատկապես այն առումով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը առաջիկա օրերին պետք է հայտարարի՝ ի վերջո, առաջադրո՞ւմ է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, թե՞ ոչ։
Կարելի է ենթադրել, որ հանդիպման ընթացքում չի շրջանցվել նաև ԲՀԿ բրյուսելյան հաղորդագրության մեջ տեղ գտած Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը։ Ըստ այդ հաղորդագրության, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են ղեկավարում այդ պայքարը»:
Սակայն ավելի ուշ ԲՀԿ-ն իր ամփոփիչ հաղորդագրության մեջ այլ ձեւակերպում է տվել Հայաստանում կոռուպցիայի խնդրին։ — «Գագիկ Ծառուկյանն իր մտահոգությունը հայտնեց կոռուպցիայի դեմ տարվող պայքարի գործընթացի մեխանիզմների և արդյունավետության վերաբերյալ», — ասված է ԲՀԿ հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ շաբաթ օրը Գագիկ Ծառուկյանից բացի նախագահ Սերժ Սարգսյանին են հանդիպել նաեւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ մամլո դիվանը, «կայացել է երկարատեւ քննարկում՝ Հայաստանի պետական-հանրային և քաղաքական կյանքի արմատական բարեփոխմանն ու առողջացմանն ուղղված՝ ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների շուրջ»:
«Հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները», — ասված է ՀՅԴ պաշտոնական հաղորդագրության մեջ:
azatutyun.am
Էն հիշու՞մ եք, որ Հովիկ Աբրհամյանն ու Ռոբերտ Քոչարյանն օդում` ինքնաթիռում «պատահական» հանդիպել էին, երբ Հովհաննեսը վերադառնում էր Չեխիայից: Էդ ժամանակ էլ Քոչարյանը վերադառնում էր Բրյուսելից: Հիմա հասկացա՞ք, թե ով կարող էր նաեւ Ծառուկյանի այցի իրական կազմակերպիչը լինել, որքան էլ Ադոնցին ուզում են մեկ «ծածկել», մեկ էլ «լվալ», որպես մեղավոր: Հովհաննես Ա-ն ու Քոչարյանը ամենահարմար վայր, որը չի գաղտնալսվում ընտրել էին օդն ու ինքնաթիռը:
Ոնց հասկացանք, քամին նրանց խոսքերը քշել իրենց հետ հասցրել էր Հայաստան:
«Մույս» կողմից էլ Ծառուկյանը, իսկ առաջին հերթին նրա «չարաթմիշ», ներքին «տորմուզներն» ու իրականության զգացումը կորցրած հարղորդագրություն գրող թիմը, որը Հայաստանում խելագարված ինչ ուզում խոսում-ասում է, նույն կերպ մտավ նաեւ Բրյուսել ու… փառահեղ ֆիասկո գրանցեց:
Ու բոլորով միասին` միջազգային հանրությունը, մենք, Ծառուկյանի պապաները հասկացան` չաշխատող տարբերակ են ու ֆիգուր են խաղի մեջ ներքաշել:
Անցած լինի:
Ինչ վերաբերում է երեկվա Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանն, ապա, Գագիկ Ծառուկյանն ասել է, որ չի պաշտպանելու, բայց «տակի» անպայման օգնելու է նախագահին` շաա~տ է օգնելու. մենակ թե ժոողովուրդը չիմանա….
Էլ ում է օգնելու, որ «մույս» կողմից էլ Սերժ Սարգսյանը չիմանա, չի ասել:
Բրյուսելյան ֆիասկոն պսակեց վերջին շրջանում ԲՀԿ-ականներին հետապնդող անհաջողությունների շղթան.
ԵժԿ-ը անդամության մերժում, միասնական շտաբի տապալում, խայտառակված կոնսուլտացիաներ, մարտի 1-ի դեպքերի հետ կապված հանձնաժողովի, կալանավայրերի թատերական բեմականացումներ, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, ձախողված արտահերթ նիստ, կեղծված մամլո հաղորդագրություններ, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում միտինգներին հարիր ելույթներ Բրյուսելում, Միքայել Մելքումյանի կոռուպցիոն սկանդալ և այլն:
Սա է «այլընտրանքային» քաղաքական անփառունակ ակտիվության ԲՀԿ-ական պաշարը: Ինքնագովազդով և դատարկախոսությամբ զբացվող առյուծամերձ քաղաքական միավորը չդիմացավ անգամ եռօրյա քաղաքական և լրատվական իրական գործողություններին:
Ու դեռ ինչքան բան կա չասված……
Հ.Գ. Նվիրվում է ԲՀԿ-ին և ԲՀԿ-ական նորաթուխ պրոմեթևսին:
Նախապատմություն. Գալուստ Սահակյանին լրագրողը հարցնում է, թե քանի՞ բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել կոռուպցիայի բացահայտման շրջանակներում, ինչին Գալուստ Սահակյանը պատասխանում է. «Դե, էդպես հաշվարկները չեմ կարող ասել, որովհետեւ շատ են»։
Այնուհետև լրագրողը հարցնում է, թե՝ Ձեր այդ «հաշվարկներում» քանի՞ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ կա, իսկ Գալուստ Սահակյանը պատասխանում է. «Նրանք, ովքեր կոռուպցիայով զբաղվում են, պետական եկամուտները փոշիացնում են, ի՞նչ կարեւոր է` Հանրապետականի՞ց են, թե՞ ուրիշներից են»։
Բուն դասընթաց. ուրեմն պարոն Գալուստ Սահակյան ջան, համաձայն եմ Ձեր մտքի էմպիրիկ թռիչքի հետ այնքանով, որ այո´, եթե մարդը կաշառակեր է ու փոշիացնում է պետական միջոցները, պետք է պատասխան տա օրենքի առջև՝ անկախ կուսակցությունից, բայց Գալոուստ Սահակյան ջան, դուք բնավ էլ դա ի նկատի չունեիք։
Ուրեմն քաղաքագիտության մեջ կան այնպիսի հասկացողություններ, ինչպիսիք են վարկանիշն ու հեղինակությունը և ըստ այդմ, շատ մեծ կապ ունի, թե կոնկրետ կուսակցությունից (այս դեպքում ՀՀԿ) քանի հոգու են փաստացի բռնացրել օրենքը խախտելուց, որպեսզի հնարավոր լինի դատողություններ անել, թե արդյոք դրանք մասնավո՞ր դեպքեր են, թե՞ արատավոր համակարգի արգասիքներ։
Սա տեսական մասը, իսկ գործնական մասով կարող եմ ասել, որ բոլորն էլ գիտեն, թե ով ինչացու է ու անգամ այն, որ եթե օրենքը մեզ մոտ գործեր, ապա ՀՀԿ-ի զգալի մասը ԱԺ նիստերի դահլիճից, Կառավարության շենքից և այլ պետական ինստիտուտներից կհայտնվեին քրեակատարողական հաստատություններում, ընդ որում՝ ոչ որպես տուրիստ կամ ստուգող, այլ երկարատև բնակություն հաստատող։
ՀՀ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013-ի փետրվարի 18-ին, որը կլինի ոչ աշխատանքային օր: : Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Ըստ ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի՝ «Հանրապետության նախագահական ընտրություններն անցկացվում են հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ»,-նշել է նա:
Մուկուչյանի խոսքով, Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն, նախագահի ընտրության օրվա մասին ԿԸՀ նախագահը հանդես է գալիս քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:
Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ աղբյուրները` այնտեղ գրեթե պայթյունավտանգ վիճակ է, և եթե դեկտեմբերի 22-ին տեղի ունենալիք ՀՀՇ համագումարի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ չի առաջադրվում, և իրենք պաշտպանում են ԲՀԿ առաջնորդի թեկնածությունը, ապա կկազմաքանդվի ոչ միայն ՀԱԿ-ն ինքնին, այլև վերջինիս խորհրդարանական ֆրակցիան ևս: Բանն այն է, որ առաջիկայում առանձին համագումար է անցկացնելու նաև Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը, որն էլ խիստ մտածված պետք է ընթանա ՀՀՇ համագումարի հաջորդ օրը` դեկտեմբերի 23-ին: Եվ եթե զարգացումներն ընթանան վերը նշված սցենարով, ապա չի բացառվում, որ համագումարի ընթացքում Հրանտ Բագրատյանը հայտարարի ՀԱԿ-ից դուրս գալու, ինչպես նաև իր թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրելու մասին, որի դեպքում, ըստ թերթի զրուցակիցների, հնարավոր է նաև Նիկոլ Փաշինյանի միացումն արևմտյան բևեռ ուրվագծող այդ առանցքի շուրջ: «Հրապարակի» զրուցակիցները չեն բացառում ինչպես Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության, այնպես էլ Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիքի» և ՀԱԿ-ից դուրս եկած ու դուրս գալու պատրաստ մնացյալ կուսակցությունների, անգամ «Ազատ դեմոկրատների» միացումն այդ ալյանսին:
Հրապարակ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
Այսօր առավոտյան Բրյուսելից վերադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը, որի կազմում էի նաև ես: Եթե փորձեմ միայն մեկ բառով բնութագրել այցը, կասեի, որ դա անհրաժեշտ այցելություն էր:
Նախ, անհրաժեշտ էր, որ ԲՀԿ-ն՝ որպես Հայաստանում ազդեցիկ քաղաքական ուժ, ներկայացներ իր տեսակետները երկրի ներկայի և ապագայի վերաբերյալ:
Երկրորդ, կարևոր էր, որ Եվրոպական Միությունը՝ որպես Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը, ԵՄ-Հայաստան ծրագրերի իրականացման հարցում ԲՀԿ-ին ընդուներ և ընկալեր որպես հուսալի գործընկեր:
Երրորդ, անհրաժեշտ էր փարատել այն թյուրըմբռնումը, թե ԲՀԿ-ն միակողմանի ուղղվածություն ունեցող քաղաքական ուժ է և այնքան էլ չի դավանում եվրոպական արժեքները:
Ասեմ, որ այցելությունն արդյունավետ էր և ծառայեց իր նպատակներին: Եվրոպական կողմին հիմնականում հետաքրքրում էր, թե էությամբ ինչպիսի կուսակցություն է «Բարգավաճ Հայաստանը» և ինչ ծրագրեր ունի երկրի ապագայի վերաբերյալ: Բացի այդ, եվրոպացի պաշտոնյաներին հետաքրքրում էր, թե ԲՀԿ-ն ինչ պատասխանատվություն կարող է վերցնել իր վրա ոչ միայն օգնելու ավարտին հասցնելու Հայաստան-ԵՄ ասոցացման և Ազատ առևտրի մասին համաձայնագրերի բանակցությունների փուլը, այլև անցնելու դրանց գործնական կիրառմանը:
«Բարգավաճ Հայաստանին» հիմնականում հետաքրքրում էր, թե որն է Եվրոպական Միության անկեղծ և օբյեկտիվ գնահատականը Հայաստանում ընթացող գործընթացների, բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ-ի հետ ծրագրերի հարցում: ԲՀԿ-ին նաև հետաքրքրում էր, թե ինչ կարելի է անել, որ այդ համագործակցությունը միայն թղթի վրա չլինի, այլ որ պահպանվեն ձեռք բերվող պայմանավորվածությունների տառն ու ոգին:
Կարծում եմ՝ երկուստեք ստացանք մեր հարցերի պատասխանները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.