23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Դուք գիտեք՝ ով է ստեղծել այդ կուսակցությունը և ինչի համար: ԲՀԿ նախագահը չէր կարող անկառավարելի լինել»,- անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի առաջադրման թեմային, ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Նրա կարծիքով, Գագիկ Ծառուկյանի՝ նախագահական ընտրություններին առաջադրվելուց հրաժարվելու հանգամանքը «ամենածանրը Լևոն Զուրաբյանը տարած կլինի»։
ՀՀ-ում ստեղծված քաղաքական իրավիճակը Աբրահամյանը համեմատեց երիցուկի հետ.«Այս երիցուկային քաղաքականությունը՝ սիրել, չսիրել, դնել, չդնել ու դրա խմորումները՝ ով ում հետ սիրախաղ արեց, ով ում տրվեց…»:
Հարցին, թե ում հետևից պետք է գնա այն ընտրազանգվածը, որ խորհրդարանական ընտրություններին ձայն էին տվել ԲՀԿ-ին, նա պատասխանեց, թե նայած առջևում ինչ խաղացողներ կհայտնվեն ու ինչ խոստումներ կլինեն. «Ես դժվարանում եմ ասել, թե Սերժ Սարգսյանին իրականում լուրջ հակառակորդ կգտնվի՞: Եթե ՀԱԿ-ը տարանջատված չլիներ, հաստատված կառույց լիներ, միասնական թեկնածուով, կարելի էր: Իսկ այս պարագայում միասնական թեկնածուի մասին խոսել չի կարելի: Միասնական թեկնածուն արդեն մի քանի հատ է ու դեռ մի քանի հատ էլ կլինեն»:
Սուրեն Աբրահամյանը անդրադարձավ նաև ՀՀ 1-ին և 2-րդ նախագահների հնարավոր առաջադրումներին: «Լևոն Տեր-Պետրոսյանը խոսքը հզոր ուժ ունի, բայց ժողովրդի մեջ հիասթափություն կա: Ես կասկածում եմ 2008-ի թափը կրկնվի: Իսկ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը այս պահին բացառում եմ»,-ասաց նա:
ԲՀԿ որոշումը երկրում իրավիճակ փոխեց: Թե նախագահականում շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը, կերևա առաջիկա ամիսներին:
Թերթը գրում է, որ կարելի է միայն ենթադրել, որ ԲՀԿ-ի կրած քաղաքական պարտությունը կփոխհատուցվի լիուլի, և այս ուժն ընտրություններից հետո կրկին իշխանության մաս կկազմի:
Մի շահող էլ կա այս պայմանավորվածությունների արդյունքում՝ Հովիկ Աբրահամյանը: Որոշ լուրերի համաձայն, նախընտրական շտաբը բարեհաջող ղեկավարելուց հետո նա հնարավոր է նշանակվի վարչապետ:
Հայաստանում, փաստորեն, կան մեծ թվով մարդիկ, ովքեր իրադարձության գնահատականը տալիս են ոչ թե ըստ այնմ, թե ինչ է դա նշանակում, այլ ըստ այնմ, թե ինչպես են իրենք ուզում տեսնել այդ իրադարձությունը կամ ինչպես է իրենց ձեռնտու: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե չի առաջադրվում նախագահի թեկնածու, նախագահական առաջիկա ընտրություններում որևէ մեկին չի սատարում, և ընդդիմադիր դաշտում ոմանք ձև են անում, թե տոնում են իրադարձությունը, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին չի սատարում:
Ծառուկյանը, սակայն, չի հայտարարել, թե Սերժ Սարգսյանին չի սատարում, նա ասել է՝ որևէ մեկին չի սատարում: Սա նշանակում է, որ չի սատարում ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանին, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ոչ մի թեկնածուի, որ կառաջադրվի նախագահի թեկնածու կամ թեկնածու առաջադրվելու մտադրություն ունի: Թվում է, թե սա առնվազն նույնպիսի վերաբերմունք է նախագահի բոլոր թեկնածուների նկատմամբ: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Սերժ Սարգսյանը միակ թեկնածուն է, որ ոչ տեսականորեն, ոչ գործնականում Գագիկ Ծառուկյանի աջակցության կարիքը չունի: Գագիկ Ծառուկյանից Սերժ Սարգսյանի միակ ակնկալիքն այն է, որ նա գնա՝ նստի իրենց տանը և ոչ մի բանի չխառնվի: Ծառուկյանը հենց դա էլ արել է: Ընդ որում, արել է այն բանից հետո, երբ շատերն ընդդիմադիր դաշտում իրեն են վերապահել իրադարձությունները հանգուցալուծողի գլխավոր դերը, ժողովրդին հավաստիացրել են, թե հեսա-հեսա ԲՀԿ-ն անցնում է ընդդիմության կողմը, որ կազմաքանդի ավազակապետությունը: Ու երբ ընդդիմադիր դաշտը սպասում է, որ Գագիկ Ծառուկյանը ստանձնելու է Չապաևի դերը և սեփական կյանքի գնով ընդդիմությանը բերի իշխանության, Գագիկ Ծառուկյանը ասում է՝ դե՜ դուք կայֆ արեք, ես թռա: Այսինքն, անում է այն, ինչ պետք է աներ, և կույր էր պետք լինել՝ այդ դերակատարումը չտեսնելու համար:
Գլխավոր հարցը հետևյալն է. ինչու Գագիկ Ծառուկյանը չի հայտարարում, թե սատարում է Սերժ Սարգսյանին: Պատասխանը տրվեց արդեն, որովհետև Սերժ Սարգսյանը հիմա չունի Գագիկ Ծառուկյանի աջակցության կարիքը: Սերժ Սարգսյանի առաջ կանգնած հակառակորդի ուժերն այնպիսին չեն, որ նա ողջ բանակը օգտագործի: Գագիկ Ծառուկյանը մնում է ռեզերվում և Սերժ Սարգսյանի հրամանով մարտադաշտ կմտնի այն ժամանակ, երբ դրա կարիքը լինի: Ծառուկյանը կատարում է այն դերակատարումը, որ պետք է կատարեր, նա ապահովում է Սերժ Սարգսյանի հաղթանակն առաջիկա նախագահական ընտրություններում: Հարցերի հարցը, ուրեմն, հետևյալն է. իսկ ի՞նչ էին անում նրանք, ովքեր դիֆերամբներ էին ձոնում Գագիկ Ծառուկյանի հասցեին: Կամա, թե ակամա՝ ընդամենը մեկ բան, ապահովում էին Սերժ Սարգսյանի հաղթանակը նախագահական ընտրություններում: Եվ այս տրագիկոմեդիան իրականում երեք արար ունի, երկուսն ավարտվել են, առաջիկայում մենք նաև երրորդ արարի ականատեսը կլինենք:
Գագիկ Ծառուկյանի դերակատարումը սրանով ավարտված չի կարելի համարել: Սերժ Սարգսյանի պլանների մեջ է մտնում ոչ միայն առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելը, այլև քաղաքական ողջ դաշտը սեփական վերահսկողության տակ պահելը: Կախված պահի անհրաժեշտությունից, Ծաոուկյանին կվերապահվի որոշակի դերակատարում, և չի բացառվում՝ դա լինի ընդդիմադիր դերակատարում: Ասենք, օրինակ, նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն կարող է հայտարարել այլընտրանքից ընդդիմադիր դառնալու մասին, որպեսզի ողջ ընդդիմությունը կամ դրա մի հսկայական մասն իմանա, թե որն է լինելու այն պրագմատիկ քայլն առաջիկա հինգ տարում, որ հանգեցնելու է ավազակապետության կազմաքանդմանը. համոզել Գագիկ Ծառուկյանին, որ նա բուրժուադեմոկրատական հեղափոխություն անի, որի արդյունքում ընդդիմությունը կհասնի իշխանության և որպես արև կճառագի հայության վրա:
Հ.Գ. Բայցևայնպես, վարչախումբը խուճապի մեջ է, ռեժիմը քանդվում է, որովհետև առողջ ուժերը բաց կոչով դիմել են Լֆիկ Սամոյին և Նեմեց Ռուբոյին, բացատրելով, որ եթե Սերժ Սարգսյանը մնա Բաղրամյան 26-ում, իրենց բոմժ է դարձնելու: Ուստի, այս երկու հայաստանածին օլիգարխներին կոչ է արվում բուրժաադեմոկրատական հեղափոխություն իրականացնել: Լֆիկն ու Նեմեցը խոստացել են առաջիկայում քաղաքական խորհրդակցությունների շարք սկսել:
Հայկական ժամանակ
Հրապարակային քաղաքականություն Հայաստանում գոյություն չունի, ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում, ՀԱԿ-ում որոշումներն ընդունվում են միանձնյա, դրանց ընդունման ընթացքն ու մեխանիզմը թափանցիկ չեն: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այդ վիճակը ձևակերպել է շատ դիպուկ` «ինչ որ անում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ճիշտ է անում»: Եվ նույնը, ըստ էության, ասում են նաև Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները: Նման իրավիճակը բերում է առնվազն երեք հետևանքների` ա/ վերոհիշյալ անձինք, անկախ իրենց անձնական հատկանիշներից, գործնականում զրկվում են ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորությունից, բ/ նրանց շրջապատող մարդիկ պարտադրված են արդարացնել և գովերգել իրենց առաջնորդների ամեն մի քայլ, 3/ այդ քայլերը կարող են բացատրել միայն դրանց «հեղինակները», որովհետև մնացածներն իսկապես չգիտեն դրանց դրդապատճառները և բացի ձոներ հնչեցնելուց` ոչինչ չեն կարող անել:
Օրինակ` մեկնաբանությունների և վերլուծությունների հեղեղում չհնչեց շատ պարզունակ հարցերի պաշտոնական կամ կիսապաշտոնական պատասխան` իսկ ինչո՞ւ, այնուամենայնիվ, ԲՀԿ ղեկավարը չմտավ ընտրապայքարի մեջ, արդյոք այն որոշումը, որը կայացրել էր «իր մեջ»` այդ պայքարից հրաժարվե՞լն է, և արդյոք հենց դա՞ էին հուշում ԲՀԿ-ական ների հանդիպումները Հայաստանի տարբեր շրջաններում: Տիգրան Ուրիխանյանը և մնացած հայտնի կուսակցականները այդ հարցերի լիարժեք պատասխանը չգիտեն և այդ պատճառով ստիպված են սահմանափակվել ընդհանուր ձևակերպումներով` ամեն ինչ արվում է ի շահ ժողովրդի, նրա բարօրության և այլն:
Բայց եթե ԲՀԿ-ի վարքագծում կարելի է, այդ ամենով հանդերձ, գտնել որոշակի տրամաբանություն, որն, ըստ երևույթին, թելադրվում է իշխանությունների բանեցրած տնտեսական և վարչական ճնշումներով կամ դրանց սպառնալիքներով, ապա ՀԱԿ-ի ուղեգիծը [հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո] ընդհանրապես տրամաբանությունից դուրս է: Իհարկե, այսօր էլ Կոնգրեսի կողմնակիցները կգտնեն բառեր, որոնք իրավիճակը կնկարագրեն լավատեսական գույներով: Կարելի է, օրինակ, գրել, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելը «Տեր-Պետրոսյանի ստրատեգիայի տրիումֆն էր», կամ` որ դրանով «մահացու հարված հասցվեց ավազակապետությանը»: Բայց լեզուն, ինչպես հայտնի է, ոսկոր չունի` ասելով չի: Այսօր ցանկացած չնախապաշարված մարդու պարզ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կոնսուլտացիաների անվան տակ չպիտի սպասեր այլ թեկնածուների առաջադրվել-չառաջադրվելուն` դա նսեմացնում է առաջին նախագահի քաղաքական կշիռը: ՀԱԿ-ը չպիտի հույսեր կապեր համակարգի ներսում` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև առաջացող ճեղքերի հետ, պիտի խաղար իր սեփական խաղը:
Հիմա սպասենք Տեր-Պետրոսյանի առաջադրվել-չառաջադրվելուն: Բայց երկու դեպքում էլ, կասկած չունեմ, ՀԱԿ-ականները կասեն, որ դա հանճարեղ քայլ է:
Առավոտ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այսօրվա ԲՀԿ քաղխորհրդի նիստում տարածած հայտարարությունը, ըստ որի չի առաջադրվելու 2013թ.-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին, վերջին օրերի քննարկամ թիվ 1 թեման էր:
Այժմ արդեն այդ որոշումը թղթի վրա է. դրա վերաբերյալ «Հայկական Վարկած»-ի հետ զրույցում մեկնաբանություններ կատարեցին ՀՀ քաղաքական գործիչները:
Արմեն Մարտիրոսյան («Ժառանգություն» կուսակցություն).
«Առանձնապես մեկնաբանելու կարիք չեմ զգում, իրենց որոշելիքն է: Այս քայլով ապացուցվեց այն օրինաչափությունը, որ Հայաստանում խոշոր կապիտալը չի կարող իշխանությունից հեռու լինել, իշխանության ազդեցությունը շատ մեծ է նրանց վրա: Սակայն տարակուսանքի տեղիք է տալիս ոչ այնքան ԲՀԿ-ից թեկնածություն չունենալը, այլ այն, որ որևէ մեկին չեն սատարում: Քաղաքական կարևոր իրադարձություն է. նման ուժի չեզոք դաշտից դուրս լինելը, անհասկանալի է»:
ՆԺ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյան.
«Եթե նայենք, քաղաքական առումով, Գագիկ Ծառուկյանը 2013թ.-ի ընտրությունները բոյկոտում է, որովհետև, եթե չի առաջադրվում և ոչ ոքի չի սատարում՝ սա կոչվում է քաղաքական բոյկոտ:
ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյան.
«Պրն Ծառուկյանը չի առաջադրվելու, և սա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է մեր երկրի և ազգի շահերից: Ես չեմ կարող ուրիշ բան տեսնել»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ, քանի որ իր ասելիքը գրում է ֆեյսբուքյան իր էջում, այնտեղից էլ մեջբերում ենք. «ԲՀԿ-ի այսօր տարածած հաղորդագրության հետքերով` Նիկոլ Փաշինյան — Լևոն Զուրաբյան 10:0»:
«Հայկական Վարկած»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, հենց նոր ավարտվել է ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որի ընթացքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին, և չի էլ սատարելու որևէ թեկնածուի:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին: Վերջինս նման որոշում է կայացրել Բրյուսելից վերադառնալուց հետո: ԲՀԿ քաղաքական խորհուրդը Ծառուկյանի որոշման մասին հայտարարությամբ հանդես կգա վաղը: Առաջ անցնելով՝ ընդգծենք, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է առաջիկա նախագահական ընտրություններին չսատարել որևէ թեկնածուի:
Չորրորդ ինքնիշխանություն
ԲՀԿ-ՀՀԿ տանդեմում մեծ զինադադար է. Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան շաբաթօրյա հանդիպումից հետո համապատասխան կառույցներին զգուշացվել է, որ հակամարտությունը սառեցվում է` հետ քաշվել, հրետակոծությունը դադարեցնել: Հրահանգը հատկապես վերաբերել է ոստիկանությանը և ԲՀԿ-ին իր կիզակետում պահող Վովա Գասպարյանին:
Հրապարակ
Շաբաթ օրվանից ԲՀԿ-ում անհասկանալի վիճակ է. ոչ ոք չգիտի ինչ է կատարվում: Երեկ` «Կանյաչնիում» տեղի ունենալիք նիստի հետաձգումից հետո, առանց այն էլ շաբաթներ տևող անորոշությունը հասել էր իր գագաթնակետին:
Բանն այն է, որ ԲՀԿ-ականները սպասում էին, որ խնդրի հանգուցալուծումը վերջապես տեղի կունենա, և ինչպես խոստացել էին նախօրոք` կլինի Ծառուկյանի հայտարարությունը: Կարծիքները տարբեր էին.
Երբ է, ի վերջո, իր հայտարությունն անելու Ծառուկյանը. ԲՀԿ-ում ոչ ոք չգիտի: Այնուհանդերձ, իշխանության կրակակետի տակ հայտնված որոշ ներկայացուցիչներ, մասնավորապես գործարարներից, ըստ մեր աղբյուրների, հանդիպել են Ծառուկյանի հետ, որը որևէ մեկի հետ չի շփվում, եթե չկա ծայրահեղ անհրաժեշտություն, և տեղեկացրել, որ այսպես շարունակվելու դեպքում իրենք վայր կդնեն իրենց մանդատը ու դուրս կգան քաղաքականությունից: Նրանց թվում նշվում է Միքայլել Մելքումյան անունը:
Նույն կերպ Ծառուկյանին շանտաժի են ենթարկում նաև Քոչարյանի կողմնակիցները, որոնք առանձնապես շատ չեն ԲՀԿ-ում: Նրանք ասում են, որ եթե ԲՀԿ առաջնորդը չառաջադրվեց, իրենց մանդատները կնվիրեն իրեն:
Ըստ մեր աղբյուրների, վերջիններս ցանկանում են Գագիկ Ծառուկյանին նաև մեսիջը փոխանցել, որ եթե ինքը չի դնում իր թեկնածությունը, պարտավոր է դուրս գալ քաղաքականությունից՝ կուսակցությունը հանձնելով Քոչարյանին:
Ի դեպ, բավականին սրված են հարաբերությունները նաև Վարդան Օսկանյանի և Գագիկ Ծառուկյանի միջև . ԲՀԿ-ականների տպավորությամբ` նրանք, կարծես, նույնիսկ միմյանց հետ չեն էլ խոսում:
Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում մասնակցել է «Ժամանակակից պառլամենտարիզմը և ժողովրդավարության ապագան» միջազգային խորհրդարանական համաժողովին, որին մասնակցում էին բազմաթիվ երկրների խորհրդարանականներ, պետական և քաղաքական գործիչներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։
Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ելույթով: Ողջունելով ներկաներին և կարևորելով համաժողովի անցկացումը` Հովիկ Աբրահամյանը ժողովրդավարության հետագա զարգացման ու քաղաքացիական հասարակության կայացման գործում կարևորել է խորհրդարանների դերը: Նրա խոսքով` անհրաժեշտ է գտնել հասարակության և իշխանության միջև փոխգործակցության ավելի արդյունավետ միջոցներ, քանի որ ներկայացուցչական ժողովրդավարությունը չպետք է հանդիսանա ժողովրդավարության արտահայտման միակ միջոցը, ինչը նշանակում է, որ տարբեր մակարդակներում որոշումների ընդունման գործընթացում պետք է անմիջապես ներգրավվեն ժողովրդավարական տարրեր: Նրա կարծիքով` ազգային խորհրդարանները հասարակական կազմակերպությունների հետ ավելի սերտ համագործակցության կարիք ունեն` հասարակության հետ կապերը ամրապնդելու առումով: «Այսօր մեր երկրների խորհրդարանները իրենց գործունեության մեջ ավելի արհեստավարժ են, հասարակության համար ավելի մատչելի են, տիրապետում են ավելի լայն հնարավորությունների ու միջոցների և ավելի ներկայացուցչական են: Իսկ համացանցի, տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի առկայությունը միայն աջակցում է դրան, տալով քաղաքացիներին լայն հնարավորություններ ակտիվ ներգրավվելու մեր երկրների հասարակական կյանքում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: «Բազմակուսակցական և արդյունավետ խորհրդարանի առկայությունը ոչ միայն ժամանակակից քաղաքական կյանքի արտացոլումն է` այլ նաև հասարակության սոցիալական պահանջարկի պատասխանը»: Շարունակելով խոսքը` ԱԺ նախագահը նշել է. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի ԱԺ-ում ժողովրդավարության մշակույթի զարգացմանը: Այսօր Հայաստանի Ազգային ժողովը իրենից ներկայացնում է օրենսդիր իշխանության ներկայացուցչական բազմակուսակցական մարմին: Խորհրդարանում արտացոլված է ոչ միայն քաղաքական դաշտի կառուցվածքը, այլև հասարակության տարբեր սոցիալական խմբերի քաղաքական շահերը»:
Նա նշեց, որ Ազգային ժողովում ստեղծվել է էթիկայի հարցերով հանձնաժողով, որի նախագահությունը հիմնված է ռոտացիայի սկզբունքի վրա: ԱԺ նախագահի խոսքով` խորհրդարանական ժողովրդավարության զարգացման նպատակով Հայաստանի ԱԺ-ում պարբերաբար անցկացվում են խորհրդարանական լսումներ այն օրենքների նախագծերի վերաբերյալ, որոնք ունեն մեծ հանրային հնչեղություն` հասարակական կազմակերպությունների ու արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը ապահովում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը օրենսդրական ակտերի ընդունման գործընթացում: Նա կարևորել է խորհրդարանի դերի ուժեղացումը, ինչը կարող է նպաստել նաև կուսակցական համակարգի հետագա զարգացմանը` որպես շահերի արտահայտման միջոց: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանի խորհրդարանը լինելով քաղաքական քննարկումների բաց ամբիոն` դառնում է հասարակական համաձայնության ձևավորման հարթակ, ինչն էլ իր հերթին հանդիսանում է կայունության և մեր ժողովրդի հետագա բարեկեցության գրավականը:
Համաժողովի ընթացքում եկույթ ունեցան Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Սերբիայի խորհրդարանի նախագահ Ն. Ստեֆանովիչը, Պետական Դումայի խմբակցությունների ղեկավարները և ուրիշներ:
Համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ: Աժ նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ կառույցների հետ սերտ համագործակցությունը և կարևորել ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործընթացում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը մեծապես կարևորում է կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ անդամ երկրներում նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ի կողմից անաչառ դիտորդական առաքելության իրականացումը և անհրաժեշտ համարել համագործակցության շարունակականությունը ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների հետ:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը նույնպես բարձր է գնահատել ԵԱՀԿ ԽՎ և Հայաստանի Ազգային ժողովի փոխգործակցության մակարդակը և կարևորել համագործակցության հետագա զարգացումը: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: Կողմերը ընդգծել, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.