23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վարդան Օսկանյան-Լևոն Զուրաբյան գաղտնալսումը բավականին ուշագրավ էր ոչ թե իր բովանդակության, այլ քաղաքական դաշտի գերներացիայի առումով:
Նախ, թույլ տանք ասել, որ անձնական զրույցի գաղտնալսումը ոչ միայն անթույլատրելի է, այլև` խիստ պախարակելի:
Չի կարելի քաղաքական խաղն այդքան նսեմացնել: Սակայն կա խնդրի նաև «տիեզերական» կողմը. բանն այն է, որ իմաստնության ոսկե կանոնն ասում է` ցանկացիր դիմացինդ այն, ինչ քեզ կցանկանաս:
Ու սա, փաստորեն, էն դեպքն է, երբ որևէ մեկի «կովը», եթե մնչա, Լյովիկ Զուրաբանի և Վարդան Օսկանյանի «կովերը» չպետք է մնչան:
Շատ պարզ պատճառով. Օսկանյանի բոսի օրոք նույն կերպ գաղտնալսվեց Արթուր Բաղդասարյանի զրույցը` ՀՀ-ում բրիտանական դեսպանատան աշխատակցի հետ, իսկ Լևոն Զուրաբյանենց իշխանության ժամանակ, թե ՀՅԴ-ն, թե ԱԺՄ-ն ու հատկապես Վազգեն Մանուկյանը հավերժ գաղտնալսման վտանգի տակ էին:
Ձեռագիրը նույնն է:
Անցնենք քաղաքական կատեգորիաներին:
Այն, որ դանդաղ առաջ գնացող Սերժ Սարգսյանը խաղի վերջնամասում բավականին վտանգավոր խաղացող է, մանավանդ իր օպոնենտների համար որպես գորշ կարդինալ՝ նորություն չէ. միշտ է այդպես եղել: Այդպես է եղել նաև, երբ նա դեռ նախագահ էլ չէր, ու խաղում էր նույն Քոչարյանի «համար»:
98-ի իշխանափոխության մինչև վերջին օրը նրան հաջողվել էր խիստ անվրդով շախմատ խաղալ Տեր-Պետրոսյանի հետ, երբ հաջորդ օրը պառլամենտում հրաժարական պետք է պարտադրվեր նույն Տեր-Պետրոսյանին: Նույնը եղավ այս տարի` մայիսյան խորհրդարանական ընտրությունների շեմին, երբ Սերժ Սարգսյանը «նույնական» հրաժարականի տարավ Հովիկ Աբրահամյանին, որովհետև, վերջինս, ըստ լավատեղյակների, որոշել էր բյուջեի ընդուման շեմին, պառլամենտում ուժերի հարաբերակցություն փոխել:
Այսօր Սերժ Սարգսյանի բժեժինսկյան խաղատախտակը մի քանի «բոց-քայլերի» կասկադ է հիշեցնում:
Առաջին քայլով Գագիկ Ծառուկյանն /իմա` Քոչարյանը/ ասաց` ես գնացի, ես չկամ: Երկրորդ քայլով նախ` Սերժ Սարգյանը հարկ համարեց ահավոր հրապարակային` «պրյամո» ՀՀԿ համագումարի տպավորիչ ամբիոնից ի լուր բոլորի հրապարակայնացնել, որ սկսում է խաղի վերջնափուլը… մի քանի ժամից հետո, ասպարեզ իջավ սույն, եթե` անկեղծ, ոչինչ չասող Օսկանյան-Զուրաբյան գաղտնալսման ձայնագրությունը, որը`
Վարկած 1..ՀԱԿ-ին, ըստ ամենյանի, կպարտադրի խաղալ գծված պարտիայի շրջանակում: Ասել է` Լևոն Տեր-Պետրոսյանին չի հաջողվի առաջադրել Լևոն Զուրաբյանի թեկնածությունը, թեկուզ և վեց-յոթ տոկոսի համար:
Ինչո՞ւ է այդ վեց-յոթ տոկոսն այդքան հետաքրքիր Սերժ Սարգսյանին, հետևաբար նաև Տեր-Պերտոսյանին. այն խիստ կոդային և գերներցիոն է: Հարկավոր դեպքում` նայած Ռուսաստանը փետրվարին ինչ կուզի, Սերժ Սարգսյանն ու Հայաստանն ինչպես պահած կլինեն իրենց այդ ընթացքում` Եվրասիական միության հաշվով, տարածաշրջանային զարգացումները ինչ կպարտադրեն, հնարավոր է և նույն Ռուսաստանը լուսանցքում հայտնված ԲՀԿ-ի օգնությամբ, ֆորս-մաժոր, մարտի մեկ կերտի` ՀԱԿ-ի ձեռքերով:
Սերժ Սարգսյանը ֆորս-մաժորային այդ մանկանը խեղդում է հենց օրորոցոմ:
Վարկած 2. ՀԱԿ-ին` «օրոր իմ բալա, օրոր ու նանի» ասելուց հետո, Սերժ Սարգսյանը ձեռնամուխ կլինի նույն ՀԱԿ-ից երկրորդ պատվավոր տեղի համար թեկածու կերտելու գործին, ու որպես նման հարցերի հմուտ «արարիչ»՝ դա նրան, իհարկե, կհաջողվի:
Ու այս դեպքում ամենևին էլ կաևոր չէ այդ «կերտվածքն ու ձեռակերտը» կունենա Նիկոլի, թե՞ Բագրատյանի պատկերը… ըսկի հետաքրքիր չէ:
Հե~չ:
Վահե Հովսեփյան
Անցեալ Կիրակի օր Լոս Անճելըսի հայ համայնքի մէկ կարեւոր մասը ներկայացնող շրջանակ մը պատեհութիւնը ունեցաւ անմիջականօրէն տեսնելու Հայաստանի կառավարութեան գլուխը կանգնած անձի մը՝ վարչապետ Տիգրան Սարգսեանի «դիւանագիտական» ճարտարութիւնը, որուն շնորհիւ՝ ան փորձեց խուսանաւել ամէնէն ցաւոտ հարցադրումներէն:
Նախ՝ հանդիպման մասին: Հայաստանի վարչապետը պիտի այցելէր շրջանս եւ բնական է, որ հայրենիքի առօրեայով տագնապող մեր համայնքի անդամները պիտի ուզէին հանդիպիլ անոր, պիտի ուզէին անոր տալ զիրենք յուզող հարցեր՝ ակնկալելով ստանալ անկեղծ ու ճշմարիտ պատասխաններ:
Հանդիպումը կայացաւ, քաղաքավարական ողջոյնները փոխանակուեցան. առաջին իսկ վայրկեանէն, հրաւիրողները՝ յանձինս ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչին, յստակացուցին, թէ այս հանդիպումը արարողակարգային պէտք չէ նկատուի, այլ առիթ՝ արտայայտելու մեր մտահոգութիւնները Հայաստանի ներքին խնդիրներուն մասին: Այդպէս ալ եղաւ: Ողջոյններուն յաջորդեցին հարցումներ, որոնք շօշափեցին Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ ընկերային խնդիրներ՝ սկսեալ իրաւական համակարգին մէջ տիրող անարդարութիւններէն մինչեւ պետական համակարգին մէջ առկայ այլ թերութիւնները, մինչեւ Հայ-թրքական արձանագրութիւններու յամեցող սպառնալիքը, մինչեւ արտագաղթի տագնապալի ծաւալները, մինչեւ սուրիահայութեան ցոյց տրուող աջակցութեան անբաւարարութիւնը:
Վարչապետը բոլոր հարցումներուն պատասխանեց առանց աճապարանքի, սակայն, դժուար թէ այդ հանդիպումէն ոեւէ մէկը դուրս եկած ըլլայ բաւարարուած կամ գոհացած: Վարչապետին ամէնէն ճարպիկ պատասխանները անոնք էին, ուր ան կ՛ընդունէր առկայ թերութիւնները, եւ պետական միջոցներու սահմանափակութեան վերագրելով զանոնք՝ կոչ կ՛ուղղէր միասին աշխատելու եւ միասին վերացնելու զանոնք:
Կաշառակերութեան ու արդարադատութեան մէջ տիրող անօրինականութեանց անդրադառնալով՝ վարչապետը ներկայացուց կառավարութեան ձեռք առած միջոցները, որոնց շարքին՝ պետական բարձրագոյն պաշտօնեաներու եկամուտներու յայտարարագիրներու պարտաւորութիւնը, պետական համակարգի երեք ոլորտներուն մէջ ձեռնարկուած միջոցները, եւ այլն: Մենք մեր կարելին կ՛ընենք, սակայն այդ կարելին անբաւարար է վերջնականապէս բարելաւելու վիճակը. այս էր պատասխաններուն փոխանցած պատգամը:
Հանդիպման ձեւաչափը այնպիսի չէր, որ բանավէճի հնարաւորութիւն ըլլար: Այսուհանդերձ, վստահ ենք, որ վարչապետը հանդիպման վայրէն հեռացաւ՝ գիտակցելով, որ հաւաքուածներուն համար կառավարութեան ջանքերը՝ մեր հայրենիքին մէջ արդար հասարակարգ ստեղծելու համար, ո՛չ միայն անբաւարար էին, այլեւ՝ միայն ձեւական:
«ԱՍՊԱՐԷԶ»
«Դեպի ապահով Հայաստան» նախընտրական ծրագրով այսօր մեկնարկած ՀՀԿ արտահերթ՝ 14-րդ համագումարում ՀՀ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայտարարեց իր՝ 2013 թվականի նախագահական ընտրություններում առաջադվելու մասին:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բավականին հետաքրքիր իրավիճակ է. հրավիրված են Չինաստանի Կոմկուսի, «Եդինայա Ռոսիա» (կուսակցության խորհրդի հայազգի անդամ Արթուր Չիլինգարովը) կուսակցության ներկայացուցիչներ, սակայն չեն հրավիրվել ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգություն» կուսակցությունը։
Համագումարին խորհրդարանական ուժերից ներկա են նաև ՕԵԿ և ՀՅԴ ներկայացուցիչներ։
Լուսանկարը՝ PanArmenian Photo
Առաջադրվելու-չառաջադրվելու, հայտարարելու-չհայտարարելու «երիցուկի» հերթը այժմ հասել է ՀԱԿ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին: Մինչև որ որոշումը չընդունվի, դիտումներ որսացող կայքերը, վկայակոչելով հավաստի աղբյուրները, օրը մեջ կամ գուցե օրը մի քանի անգամ գրելու են` «որոշել է առաջադրվել», «որոշել է չառաջադրվել»: Այնինչ այստեղ միակ հավաստի աղբյուրը Լևոն Տեր-Պետրոսյանն է` ոչ մեկը նրա նույնիսկ ամենամոտիկ շրջապատից չի կարող հաղորդել որևէ արժանահավատ լուր, եթե նույնիսկ արտահոսք է թույլ տալիս, ապա դա հաստատ իր, ոչ թե առաջին նախագահի նախաձեռնությունն է:
Նախագահ առաջադրվելը մեզ մոտ դարձել է զուտ անձնական գործ` վարսավիրանոց գնալու կամ մի պարկ կարտոֆիլ գնելու համար: Կուզեմ` այսօր կառնեմ, կուզեմ` մի շաբաթ հետո, կուզեմ` ընդհանրապես չեմ առնի` ոչ մեկին պարտավոր չեմ հաշվետվություն տալ: Բնականաբար, հարևաններս ու բարեկամներս էլ «հարգանքով են վերաբերվում իմ դիրքորոշմանը»: Քաղաքական գործունեությունը, իմ ընկալմամբ, փոքր-ինչ այլ է` այստեղ դու պետք է հասարակությանը բացատրես քո քայլերի տրամաբանությունը: Եթե, իհարկե, դու հույսդ դրել ես հասարակության, քաղաքացիների, ոչ թե գաղտնի բանակցությունների, խարդավանքների և արտասահմանյան ազդակների վրա: Երբ իշխանությունն է այսպես վարվում, դա դեռ կարելի է հասկանալ` նա պատրաստվում է անցկացնել ավանդական ընտրություններ lights տարբերակով` առանց բռնությունների և սկանդալների: Ընդդիմության գլխավոր ռեսուրսը, որքան ես հասկանում եմ, պետք է լինի հասարակական աջակցությունը: Թե՞ ես սխալ եմ հասկանում, և նրա ռեսուրսը կարող են լինել իշխանության հետ ինչ-ինչ հակասություններ ունեցող օլիգարխի հնարավորությունները:
Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի և ՀԱԿ-ի գլխավոր թերությունն այն է, որ նրանք երբեք չեն ընդունում իրենց սխալները: Պարզ օրինակ, այսօր կարելի է, չէ՞, խոստովանել, որ Դաշնակցությունը փակելը սխալ էր` ներկայիս քաղաքական վիճակի վրա դա որևէ բացասական ազդեցություն չի թողնի: Բայց ոչ, այդ անհեթեթ քայլն այսօր էլ է արդարացվում: Կամ ավելի թարմ օրինակ, այսօր պարզ է, չէ՞, որ ՀԱԿ-ի «բարգավաճական» խաղերն առնվազն անիմաստ էին, և կարելի է ասել` «ժողովուրդ, սխալվեցինք, մեր հաշվարկները սխալ էին»: Բայց փոխարենը առասպելներ են հյուսվում այն մասին` իբր ավազակապետական բուրգից մի բեկոր պոկվեց, և դա ՀԱԿ-ի իմաստուն քաղաքականության արդյունքն է: Սխալը պետք է խոստովանի Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ թե Լևոն Զուրաբյանը, որի վրա անպատեհ հարձակումները վերջերս, չգիտես ինչու, շատացել են:
Բայց, ի վերջո, առաջադրվել, թե չառաջադրվել: Իմ կարծիքով` ստեղծված իրավիճակում` երկրորդը: Պետք չէ, որ Հայաստանի առաջին նախագահը, որի ծառայությունները պետության և ազգի առաջ անվիճելի են, ստանա ձայների 7-10 տոկոս: Բայց ՀԱԿ-ը պետք է առաջադրի իր թեկնածուին: Այդ մասին` հաջորդ դասին:
Առավոտ
«Ես համոզված եմ, որ ՀԱԿ-ը մինչև ընտրություններին մասնակցել-չմասնակցելու քննարկմանն անցնելը նախ և առաջ պետք է քննարկի իր միասնականության և հետագա գործունեության հարցերը: Քանի դեռ լռում էր ԲՀԿ առաջնորդը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ամեն ինչ արեց, որպեսզի ՀԱԿ-ի ամբողջ ռեսուրսը ծառայեցնի Գագիկ Ծառուկյանին՝ առաջադրվելու պարագայում: Եվ հիմա, երբ որ Ծառուկյանը հրաժարվեց այդ մտքից, հասկացան, որ Զուրաբյանի աշխատանքը ամբողջովին քայքայել էր ՀԱԿ-ը և ռեսուրսներն ամբողջովին պարպված էին»,- galatv.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը նաև համոզմունք հայտնեց, որ քաղաքական դաշտում ՀԱԿ-ի ունեցած դիրքն ու ստեղծված իրավիճակը շատ վատ նախադեպ է նախահագահան ընտրություններին մասնակցելու համար: Քաղաքագետը համոզված է, որ ՀԱԿ-ում ներկա պահին նախ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին իրենց շարքերից հեռացնելու խնդիրն են լուծում:
«Այս հարցն ավելի օրհասական է: Մենք ունենք մեր աղբյուրները ՀԱԿ-ում, և մեր տեղեկատվությունը հստակեցված և ճշտված է: Լևոն Զուրաբյանի հեռանալը նրա ցանկությամբ չէ, այն քննադատությունները, այն խոսքերը, որ նրա հասցեին այնքան լավ գնահատականներ չեն հնչում, այս ամենը պատճառ է դառնում, որ նա ստիպված լքի ՀԱԿ-ը»,-ասաց քաղաքագետը:
galatv.am
Գաղափարական առումով կարող էին միավորվել ԱԻՄ-ը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, ՕԵԿ-ը, Ժառանգությունը և ՀՀԿ-ն, սակայն նրանց նպատակային հարցադրումները շատ ուրիշ են, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով, Հայաստանը այն երկիրն է, որտեղ ընդդիմադիրներին զանազանելը շատ դժվար է:
Պարույր Հայրիկյանը քաղաքականության մեջ մտած մարդկանցից պահանջում է հարգալից վերաբերմունք Հայաստանի հանդեպ, ըստ նրա, սեփական ընտանիքը կառավարել չկարողացող մարդը հանկարծ որոշում է Հայաստան կառավարել:
«Օրինակ ԱՄՆ-ում, եթե որևէ մեկը նախագահ է առաջադրվում, ապա դրանից առաջ նահանգապետ է լինում ինչ-որ տեղ»,- մեջբերել է Հայրիկյանը:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելուն , ԱԻՄ առաջնորդը կարծիք է հայտնել, որ հնարավոր է եվրոպական շփումներում նրան հասկացրել են, որ չի կարելի լինել և գործարար, և զբաղվել քաղաքականությամբ:
«Ժողովուրդ»-ին երեկ նոր մանրամասներ են հայտնի դարձել ԲՀԿ-ի, այնուհետև նաև ՀՅԴ-ի կողմից նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների ընթացքի վերաբերյալ: Բանն այն է, որ սկզբում ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՅԴ առաջարկած քաղաքական օրակարգի բոլոր կետերի շուրջ: Սակայն երբ խոսք է եղել թեկնածուների մասին, ՀՅԴ անդամները բաց տեքստով ասել են, որ Գ. Ծառուկյանին չեն տեսնում նախագահի թեկնածու` առաջարկելով իրենց ներկայացուցին` կամ Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, կամ ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցին: Սակայն այս տարբերակին էլ դեմ է եղել ԲՀԿ-ն, արդյունքում ծրագիրը «փոզմիշ» է եղել: Ավելին, մինչ ԲՀԿ պատվիրակությունը վերադարձել է Բրյուսելից, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ և նրան հավաստիացրել` նախագահի ընտրություններում չեն առաջադրի թեկնածու, չեն սատարի նաև ԲՀԿ նախագահին: Ասել է թե`ՀՅԴ-ն «քաշեց» ԲՀԿ-ին»,-գրում է «Ժողովուրդ»-ը:
Այն, որ քաղաքական դաշտում և հատկապես իշխող ուժի` ՀՀԿ-ի ներսում դեռևս ԱԺ նախագահի աթոռին ճոճվող Հովիկ Աբրահամյանի երգը երգվել է, կարծում ենք, որևէ մեկի համար նորություն չէ:
Նորություն ասած չենք լինի, եթե նշենք , որ Արգամիչն այդ ամենի մասին շատ վաղուց է գլխի ընկել ու դրա շնորհիվ, պարբերաբար, ճգնում, տանջվում ու, իր ոճին հարիր, շարունակում է յոթ ճակատով խաղեր տալ Սերժ Ազատիչի առաջ, թե ինքը, ինչ էլ ասվի, ՀՀԿ-ի համար «վիզ» դնող տղա է, չնայած որ բոլորը, այդ թվում նաև ՀՀԿ ղեկավարը, գիտեն, թե իրականում ինչ «պտուղ» է մերօրյա Արգամիչը, որի տված խաղերի արդյունքում, ՀՀԿ-ն երբեմն այնպիսի «կիքսեր» է թույլ տալիս, որ մի փութ մեղրով անգամ ուտել չի լինում:
Շատերն են մինչ օրս հիշում նրա համառ բնավորությունը, որը նրան ծաղկավաճառից, ապա «մատոռիստից» բերեց հասցրեց քաղաքականություն: Իրականում Արգամիչը մի տեսակ է, որը մտածում է միայն սեփական բարեկեցության, իր անձի ու փառքի մասին: Նա օր ու գիշեր երազում է այնքան փափագած վարչապետի աթոռի մասին, ինչն այդպես էլ մնում է երազանք:
Եվ այս դեպրեսիոն սպասումների ու անվերջ դեգերումների հետ կապված հուզումները ոչ մի կերպ Արգամիչին հանգիստ չեն տալիս:
Ավելին, Արգամիչին հանգիստ չի տալիս նաև այն դառն իրականությունը, որ ինքը խոշոր հաշվով մնում է իր մի քանի պուճուր-մուճուր քաղաքական երգեհոնահարների ու մի քանի խոսք տանող- բերող մելկի «ժուչոկների» հույսին, որոնք էլ ավելի են բարդացնում ու դժվարացնում ԱԺ նախագահի գործերը:
Կարճ ասած, Արգամիչի` ժամանակին ձևավորած ՀՀԿ-ական թևը ամբողջությամբ հoդս է ցնդում, քանի որ այս պահին ինքն անգամ մի հուսալի ու ամուր թև չունի, որ գնա ու այդ թևի տակ հանգրվանի: Իսկ դա նաև այն պատճառով է, որ Արգամիչը տեղը «տիտիկ» անել չի սիրում. 24 ժամվա մեջ նա սիրում է 28 «խաղ» տալ, ընդ որում, մեկը մյուսի հետ կապ չունեցող:
Հիմա էլ, նույն ինքը տարած -հետ բերած ԱԺ նախագահը, խճճվելով իրեն բաժին հասած ճակատագրի մեջ, սկսել է խնդիրներ ունենալ նաև մարզային ու տեղական իշխանիկների հետ, որոնցից ոչ բոլորին է , որ նա կարողանում «բռի» մեջ պահել ու շարունակել գլխներին «պոպոք ջարդել»:
Չգիտես ինչու, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի վրա Արգամիչն ինքն է սկսել «ատամ» կռճտացնել. ասում են , նախ նրա համար, թե ինչո՞ւ է Տավուշի մարզպետը «քիթը խցկում» մարզի դատական գործերի ու ընթացող դատավարությունների մեջ, երկրորդ` ինչո՞ւ է Ղուլարյանը պետությունից բաժին հասած փողերը «մսխում» իր չիմացած մարդկանց հետ:
Հետաքրքիր է, այդ ի՞նչ սև կատու անցավ այս երկու` իրար շաղկապված զույգի միջև, որոնք տարիներ շարունակ իրար ջան ու ջիգյար ասելով «տժժում» էին պետբյուջեի գումարների հովանու ներքո:
ՀՀԿ-ական մարզպետ Արմեն Ղուլարյանը, որը ողջ տարին «տակից» ԲՀԿ էր խաղում, «վրայից» ՀՀԿ, փաստորեն, խաղաքարտերը վերջնականապես վառեց ու ընկավ այն թակարդի մեջ, որը լարած` իրեն էր սպասում:
Չնայած, որ Ղուլարյանի խաղաքարտերը վաղուց պիտի վառված լինեին, քանի որ ողջ մարզի աչքի առաջ նա անթաքույց իր բիզնեսներն աճեցրեց. բենզալցակայաններ, գազալցակայաններ, ռեստորաններ ու այլ առևտրային օբյեկտներ, որոնք ողջ տարին լցնում են, մատը մատին չխփած մարզպետի սեփական գրպանը: Չհաշված` կողմնակի եկամուտները` քաղաքական ուժերին տակից սպասարկելու ու նրանց պահելու տարաբնույթ մախինացիաները:
Այնպիսի տպավորություն է, որ Ղուլարյանը, կարծես թե, Արգամիչի աշակերտը եղած լինի, որից նա հասցրել է լավ դասեր առնել: Եվ ահա, հիմա Արգամիչը նյարդայնացել է իր նմանակի կողմից տրված բազմակոմբինացիոն խաղերի վրա, ինչն էլ հանգեցրել է նրան, որ նախօրեին` ԱԺ-ում մարզպետների հետ ունեցած հանդիպման ժամանակ, Արգամիչը տողատակերով մի լավ «քլնգել» է ընտրությունից ընտրություն ՀՀԿ-ի ձայները քամուն տված Տավուշի մարզպետին, իսկ հետո էլ, նա իր վստահելի մարզային իշխանիկներից մեկի մոտ ասել է, որ «Ղուլարյանը գծերը իրար ա խառնում, ու ոնց որ թե նրան ուշքի բերելու ժամանակն է»:
Բայց, կարծես, վաղուց հասունացել է պահը Աբրահամայն-Ղուլարյան ՀՀԿ-ական «վոժդերին» երկարատև արձակուրդի ուղարկելու ու նրանց եռագույն խաղերից ազատվելու, թե չէ այս տեսակի խաղացողներն ու կուսակցական խոհանոցը խառնողները ոչ հավատացող են, ոչ էլ փոխվող:
Գյումրու Վարդանիկը, աչքներիս ավելի շուտ կփոխվի ու կհավատա, քան թե այս տռզածները, որոնց դիզածով մի ամբողջ պետություն կարող է մի քանի տարի ապրել:
Ի դեպ, ՀՀԿ-ում, բացի Ղուլարյանից, ԱԺ նախագահի և, ընդհանարապես, ՀՀԿ վերնախավի սև ցուցակի մեջ հայտնվել են շատերը, որոնց մասին կխոսենք հերթով, կամ ինչպես Գագիկ Նիկոլայիչը կասեր`այդ մասին հաջորդ դասին:
Ի դեպ, հաջորդ հերոսը մայրաքաղաքին ամենամոտ գտնվող մարզի ղեկավարներից մեկն է, որն իրականում չի հավատում, որ, իսկապես, ճամպրուկները կապելու իր ժամը հասել է:
Ա. ՆԱԶԱՐՅԱՆ
Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների նախօրյակին քաղաքական դաշտի ամայացման միտող երևույթները վերլուծման և որոշակի կանխատեսումների ընդհանուր համապատկեր են ուրվագծում։ ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կատարած հայտարարությունը` նախագահական ընտրություններին չառաջադրվելու իբրև թեկնածու և մանավանդ չսատարելու որևէ թեկնածուի նկատվում է շոկային կամ բեկումնային, ըստ հայաստանյան լրատվամիջոցների որոշ վերլուծաբանների. և կամ` «սպասված քայլ» ըստ քաղաքական այլ շրջանակների:
Բայց մինչև Ծառուկյանի կատարած քայլի հետևանքների մասին որոշ պատկերացումներ ունենալու փորձ կատարելը, մտաբերենք այն վարկածը, որ հիմնվում էր ԲՀԿ-ի ոչ ընդդիմադիր հանգամանքի մասին համառ պնդումների կամ ինքնաբնութագրված «այլընտրանքային ուժ» անվանակարգման վրա: Ի վերջո եզրակացնելու համար, որ ԲՀԿ-ն ինքնուրույն որոշում կայացնող կուսակցություն չէ և իբրև այդպիսին ծառայեցվում է ընդդիմադիր դաշտի տիրապետմամբ հօգուտ իշխանության դեր ստանձնելու, ավելի ճիշտ` կառավարելի ընդդիմության վերածվելու:
Ոչ շատ հեռուները գնացող հետադարձ հայացքը կարող է օգտակար լինել ԲՀԿ-ի դերակատարության մասին որոշակի լույս սփռելու ուղղությամբ: ԲՀԿ-ն խորհրդարանական վերջին ընտրություններին չմիացավ ՀՀԿ-ին կամ ավելի քաղաքագիտական եզրով կոալիցիոն միացյալ ընտրացուցակով չմասնակցեց ընտրություններին: Այս քայլը նպաստեց ընտրությունների արդյունքի կանխորոշվածության գործոնը որոշ չափով չեզոքացնելու և դրանով նպաստեց ընտրազանգվածի մասնակցության աստիճանաչափի բարձրացմանը: Միաժամանակ, ԲՀԿ-ն չբողոքարկեց կամ չվիճարկեց ընտրություններին ի գործ դրված մեքենականությունները, վարչական և նյութական լծակների օգտագործման երևույթները և դրանով իբրև երկրորդ կարևորագույն ուժ նպաստեց ընտրությունների օրինականացմանը կամ միջազգային կազմակերպությունների կատարած գնահատականների խմբագրմանը: ԲՀԿ-ի նման եղանակով մասնակցությունը սատարեց խորհրդարանական երևութական բազմակուսակցականության դիմագծի ձևավորման քաղաքականությանը:
Ին՞չ կստացվի այժմ: Երևութապես այն, որ ԲՀԿ-ն շրջում է այս վարկածները և փոխանցում է ինքնուրույն և այլընտրանքային ուժ լինելու ինքնասահմանումը: Հավանաբար այդ առումով կատարված քայլը որոշակի ընկալելիություն կապահովեր, եթե հայտարարությունը առայժմ բավարարվեր առաջին բաժնով` ԲՀԿ-ի առաջնորդը չառաջադրվեր նախագահական ընտրություններին: Բայց երբ հետևում է երկրորդ բաժինը և Ծառուկյանը բացարձակորեն հաստատում է, որ իր կուսակցությունը չպիտի սատարի որևէ թեկնածուի, այստեղ տեղի կտա տարատեսակ մեկնաբանությունների: Փաստորեն, երբ տակավին չեն հստակեցված ու պաշտոնապես չեն հայտարարված բոլոր թեկնածուները, կանխավ նման հայտարարություն կատարելը մտածել է տալիս ԲՀԿ-ի գործոնի ինքնաչեզոքացման մասին: Այս քայլը 2017-ի ընտրություններին մասնակցելու պատրաստությամբ բացատրելը այնքան համոզիչ չի թվում և ավելի առնված քայլին հիմնական շարժառիթները մշուշապատելու միտումով կարող է բացատրվել:
Համենայնդեպս քայլը կատարված է հիմա. և ընդդիմադիր դաշտի միացյալ թեկնածուի արդեն իսկ տարակուսելի գոյառումը առավել անտեսանելի է դառնում։
Իրադրությունները ավելի են համոզում, որ թեկնածուի անձի ճշտումից առաջ, հրամայականների, առաջնահերթությունների և հիմնական գաղափարների շուրջ համախմբվելը հնարավորություն կտար ոչ միայն ճամփա հարթել միավորվելու, փոփոխություն բերելու և նոր մեկնարկ ապահովելու, այլ նաև քաղաքական նոր մշակույթ ձևավորելու համար:
ԲՀԿ-ի առաջնորդի քայլը ևս մեկ անկում է արձանագրում առաջադրված քաղաքական մշակույթի կայացման գործընթացում: Ոչ վաղ անցյալում ԲՀԿ-ն հուշագիր կստորագրեր գործող նախագահին առաջիկա ընտրություններին սատար կանգնելու հանձնառություն ստանձնելով: Այս քայլը նշանակում է նաև, որ պետական բարձրագույն մակարդակների վրա կայացած գրավոր հուշագիր-համաձայնագրերը չունեն վավերականության իմաստ:
Հետագա իրադրությունները կարող են զարգանալ այլազան ուղղություններով: Հայաստանյան լրատվադաշտը կհորդի այս ուղղությամբ կատարվող մեկնաբանություններով: Մինչև իսկ նախատեսվում է, որ գործող իշխանությունները ընտրությունները կեղծեն հօգուտ ընդդիմադիր թեկնածուի, փորձելով քաղաքական ամայացումից դուրս բերել դաշտը. և կամ, միանձնյա-միաբևեռ համակարգի դիմագիծը շրջելու մտադրությամբ:
Վստահաբար շատ հարցեր կան պարզելի: Պարզը այն է, որ ԲՀԿ-ն այս քայլով ինքնակամ դուրս կգա խաղադաշտից` ճամփա հարթելով գործող նախագահի հեզասահ վերընտրության:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
Նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել է.
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չպաշտպանելու որոշումը հեշտ չի կայացվել: Քաղխորհրդում, բնականաբար, եղել են տարբեր կարծիքներ:
Ամիսներ առաջ ես հրապարակային էի դարձրել իմ կարծիքը, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով՝ հաշվի առնելով կուսակցության կշիռը, վարկանիշը, այլընտրանք լինելու, ինչպես նաև միասնական թեկնածուի շուրջ համաձայնության գալու հնարավորությունները:
ԲՀԿ քաղխորհուրդը, հաշվի առնելով ներքաղաքական դաշտում ստեղծված կոնյունկտուրան, միասնական թեկնածուի հնարավորության շուրջ առաջացած բարդությունները և Գագիկ Ծառուկյանի`իր թեկնածությունը չառաջադրելու որոշումը, նպատակահարմար գտավ նախագահական ընտրություններին հանդես չգալ սեփական թեկնածուով և չսատարել որևէ այլ թեկնածուի։
Չնայած այն բանին, որ ես այլ կերպ էի պատկերացնում մեր քայլերն ու հետագա պայքարը, այդուհանդերձ հարգում եմ ընդունված որոշումը»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.