23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, «Ազատություն» կուսակցության համագումարի ժամանակ Վարդան Մարգարյանն առաջարկել է կուսակցության ղեկավար, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը՝ առաջիկա նախագահական ընտրություններում:
«Դեռ երեք-չորս ամիս առաջ էինք խոսում իմ առաջադրման մասին: Կա ամեն ինչ արագացնելու և որոշակիացնելու պահանջ, կարծում եմ՝ դա հասարակության պահանջն էլ է»,-իր ելույթում ասել է Հրանտ Բագրատյանը:
Դե ինչ, անցնող շաբաթը լի էր իրադարձություններով. երեք քաղաքական ուժերի համագումար, սակայն, կանխատեսելի գործընթացներով:
Միանգամից ասենք, որ «Ժառանգություն» կուսակցության, թող ներվի ասել, ոչ ներկայանալի համագումարն ամենից շատ քննարկվում է իշխող կուսակցության ներսում:
Մինչ կհասնենք իշխանական շրջանակների կողմից տրվող գնահատականներին՝ ընդ որում ճշմարտությունից ոչ հեռու, նախ ասենք, որ ժառանգականներն իրենք, իրականում, շատ դժգոհ ու սրտնեղած են տեղի ունեցած համագումարի մասով, նրանց կարծիքով, այն շատ ավելի վատ մթնոլորտում է անցել, քան կարող էին ակնկալել:
Պատճառներից մեկը հրավիրյալ պատվիրակների ու քաղաքական որոշ՝ հատկապես իշխող կուսակցության դեմքերի բացակայւությունն էր, ինչը նշանակում է, որ «Ժառանգությունը» դժվար թե առաջիկայում լավ օրեր ապրի: Բանն այն է, որ ինչպես ՀԱԿ-ն ու իրենց ընդդիամդիր ու այլընտրանք համարող ուժերը ամբողջովին մեջ-մեջ են եղել, «Ժառանգությունն» էլ, իր ունեցած-չունեցած մի քանի դեմքով և անգլիական ու ամերիկյան ծագման որոշ այրերով, այժմ լուրջ տարաձայնությունների գիրկն է ընկել, քանի որ միասնականություն ասվածը, այս խմբի դեպքում, այլևս վերացել է, իսկ օրերս տեղի ունեցած համագումարից հետո՝ առավել ևս:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Րաֆֆի Հովհաննիսյանի ժառանգները, համագումարից անմիջապես հետո, հավաքվել են իրենց համար կռվատեղի դարձած հարազատ կուսակցության գրասենյակում ու, տեղացած փոխադարձ մեղադրանքների մակարդակով, փորձել են պարզել, թե ինչու նրանք չարժանացան մյուս քաղաքական թիմերի ուշադրությանն ու ինչու ՕԵԿ-ի նման՝ մի թուլափայ «մեսիջներ» էլ իրենց կողմը չեկան:
Ասում են, հատկապես թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի ու Արմեն Մարտիրոսյանի միջև, որոնց փորձել է հանդարտացնել Ստյոպա Սաֆարյանը, սակայն Ստյոպայի փորձը, ասում են, «աչքի տեղը ունքն է հանել»:
Ինչևէ, ժառանգական տիկնանց հորդորներից հետո միայն բանավիճող կողմերը փոքր-ինչ հանդարտվել են ու որոշել են հետայսու, մեկը-մյուսի վրա «բոչկա» գլորելու փոխարեն, փորձեն ազնիվ գտնվել՝ ժամանակ առ ժամանակ փոփոխվող քաղաքական «պապաների» հետ կապված, որպեսզի կարևորագույն պահերին կողմնորոշվեն, թե՝ ով է իրենց ուզողն ու չուզողը: Թեպետ «Ժառանգությունն», այս հարցում, զուր ճիգեր է գործադրում, քանի որ նրանց գնացքը գնացել է դեռևս 2008-ի ընտրությունների ժամանակ, երբ իրենց ներկայացուցիչներին մեկ առ մեկ «վերբովկա» արեցին իրենց դիրքերում ամուր կանգնած իշխանավորները, որոնց դուդուկի տակ էլ այսօր անգլո-ամերիկյան հովերով եկած ժառանգները փորձում են պարել ու կանգուն մնալ:
Չնայած, մեծ հարց է, թե 2013-ից հետո, ինչ է լինելու այս կուսակցության հետ, որին իշխանությունները հաստատ առաջիկա տարիներին ամբողջությամբ հալումաշ կանեն ու կուղարկեն ճիշտ և ճիշտ պահանջված հասցեով:
ՕԵԿ-ի ու նրա հերթական օսլայման արարողության մասին
Անկեղծ ասած, եթե ժառանգների արարքների ու նրանց տված ալեֆրանգի խաղերին որևէ անուն, կամ պատճառաբանություն կարելի է մոգոնել ու դրանով մխիթարվել, ապա ՕԵԿ-ի դեպքում, այդ մխիթարանքն էլ չկա, քանի որ այս ուժը վաղուց, շատ վաղուց կորցրել է իր պիտանելության ժամկետը: Բայց դե, որ մեր իշխանությունները որևէ՝ թեկուզ անպետք բանից էլ չեն հրաժարվում, դրանում, երկրորդ կարծիք լինել չի կարող: Ինչևէ, Ժառանգության համագումարի դրամատիկ իրադարձությունների բացն իր հերթին լրացնելու եկավ Սերժ Սարգսյանի երդվյալ ատենակալ Արթուր Բաղդասարյանին պատկանող կուսակցության համագումարը, որն ընդամենը երդման արարողության կրկնություն ու «օճառման» սովորական մի գործընթաց էր, ինչին տարիներ ի վեր վարժվել է ՕԵԿ-ը: Թեպետ, այս անգամ ՕԵԿ-ի «օճառները», կարծես թե, ավելի որակյալ են, քանի որ այն օգտագործելուց հետո, կուսակցությունն ընկել է լրիվ իր տեղը:
Իրականում, երկրի բարձրագույն էլիտայի առաջ, ՕԵԿ-ն ու նրա ծանրագույն հրետանիներ`Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանն ու, վերջապես, Արթուր Բաղդասարյանը, Սերժ Սարգսյանին խոստովանեցին, որ իրենց պապան Սերժ Սարգսյանն է ու հենց «պապայի արև» էլ երդվեցին, որ իրենք օրվա 24 ժամը պատրաստ են զոհաբերել հանուն ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի:
Սակայն ինչքան էլ որ ՕԵԿ-ականները իրենց մասկիրովկա են անում, թե իրենց կուսակցության ներսում ամեն ինչ օկ է, մեր ունեցած տեղեկություններով, իրավիճակը խիստ հակառակն է. ՕԵԿ լիդերները, նախագահականին ընդհառաջ, ուտում են իրար՝ հատկապես այն հողի վրա, թե, վերջապես, նրանցից ում ձեռքում են կուտակվելու այն ֆոնդերն ու ծախսային մասերը, որոնք ՕԵԿ-ն իր վրա է վերցնելու:
Ի դեպ, տևական ժամանակ է, ինչ այս հարցի շուրջ հատկապես լուրջ հակասությունների ալիք է բարձրացել Հեղինե Բիշարյանի ու Մհեր Շահգելդյանի միջև, որոնք այլևս իրար տանել չեն կարողանում: Անգամ ՕԵԿ-ի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումների ժամանակ Բիշարյանն ու Շահգելդյանն աշխատում են իրար չնկատել, քանի որ նրանց լարված հարաբերությունները լուրջ ազդեցություն են թողնում մյուսների վրա:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նույնպես Բիշարյանը փորձեց «օճառ» դնել Շահգելդյանի ոտքերի տակ ու նրան ընդհանրապես հեռացնել իր անփոխարինելի «շեֆից»՝ Բաղդասարյանից, սակայն այդ բանը նրան, կարծես, չհաջողվեց:
Իսկ թե ի՞նչ կստացվի այս անգամ չենք կարող ասել, նամանավանդ, որ Բիշարյանը ձեռքները ծալած չի նստում և ինտրիգներ է ստեղծում ոչ միայն ՕԵԿ-ի քաղաքական դեմքերի, այլ նաև գործարարների շրջանակում, որոնց համբերության բաժակը լցվելու ժամանակը, կարծես թե, հասունանում է: Կարճ ասած, ՕԵԿ-ին ոչ համագումարը կփրկի, ոչ էլ նրանց այս աշխարհ բերած ՀՀ իշխանությունները, որոնց նույն իշխանության քաղտեխնոլոգներից մեկի խոսքերով ասած. «ՀՀԿ-ն ՕԵԿ-ին` որպես պրիցեպ, ականջներից բռնելու ու տանելու է առաջ»:
Այսքանից հետո, ըստ իս, մեկնաբանություններն ավելորդ են, քանի որ իրեն այլևս սպառած ՕԵԿ-ին էլ ոչինչ չի փրկի:
ՀԱԿ-ը լրիվ հակմեջ եղավ
Ինչքան էլ զարամանալի է, սակայն փաստ է, որ իրոք լրիվ ՀԱԿմեջ եղավ իրեն ընդդիմադիր համարող, սակայն ԲՀԿ-ի հետ ողջ տարին սիլի-բիլի արած ՀԱԿ-ը:
Եթե մինչ հայտնի տեսանյութը, կային միամիտներ, որ կարող էին հավատալ, թե ՀԱԿ-ի ժողովրդավարությունը, նրա ազնիվ մղումները կարող էին ինչ -որ բան փոխել երկրում, ապա օրեցօր ավելի պարզ է դառնում, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱԿ-ը և նույն ԼՏՊ-ն, որը բավականին զավեշտալի իրավիճակի մեջ է հայտնվել: Նույն ՀՀՇ-ի համագումարում պարզ դարձավ, թե ով ում բարեկամն է, և ով ում ջրաղացին է ջուր լցրել այս ընթացքում:
Այն, որ ԼՏՊ-ն իր անզորությունից «ձեռքը գցեց» գերտերություններից սպասվող ազդանշաններին ու փորձեց, փրփուրներից կառչելով, ինքն իրեն հանել անհարմար վիճակից, անզեն աչքով տեսանելի էր: Իսկ այն, որ նույն ԼՏՊ-ն համագումարից առաջ մի լավ «տուրուդմփոց» էր ունեցել անմեղ-մեղավոր Գագիկ Ջհանգիրյանի ու Սմբատ Այվազյանի հետ, շատերը չգիտեն, քանի որ ՀԱԿ-ականները չեն ուզում այդ եռյակի «թնջուկը» ջրի երես հանել: Ամբողջ հարցը նրանումն է, որ համագումարից առաջ և համագումարի ավարտից հետո, ԼՏՊ-ն շատ կտրուկ ու բավականին կոշտ տոնով Գագիկ Ջհանգիրյանի ասել է, որ նա վերջին ժամանակներս շատ անհասկանալի ու բազմիմաստ խաղեր է տալիս, ինչը ՀԱԿ նախագահին ամենևին դուր չի գալիս: Իսկ, ահա, Սմբատ Այվազյանի հետ կապված, մեր աղբյուրները փոխանցում են, որ ԼՏՊ-ն ասել է, թե նա վաղուց է իր աչքին «ալաբուլա» երևում, բայց դրան կանդրադառնա տոներից հետո, և մի քանիսի «ականջները հաստատ կձգի», քանի որ, իր իսկ համոզմամբ, դրանք շատ են երկարել:
Սպասենք, սպասենք, 2013-ին, իրոք որ, կենացները քաղցրանում են:
Անի Սուլթանյան
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, մեկնարկել է «Ժառանգության» համագումարը, որը տեղի է ունենում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
Այլ քաղաքական ուժերին հատուկ հրավեր չի ուղարկվել. հանդիպումը բաց է և կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
«Ժառանգության» առաջնորդն իր ելույթի սկզբում նշել է, որ Հայաստանի հաջորդ նախագահությունը պետք է լինի փոքր վարչակարգով, նախագահը պետք է նվազեցնի իր շռայլությունները` մինչև Հայաստանի քաղաքացին արժանավայել ապրի:
«Փետրվարի 18-ին հանձնելու ենք կարևոր քննություն: Այդ օրը լինելու է ապագայի օր: Մենք դեռ շատ անելիք ունենք, մենք այպես չենք հանձնի երկիրը: Առանց ավելորդ հուզմունքի` ես հայտարարում եմ, որ մասնակցելու եմ ընտրություններին` ինքնաառաջադրվում եմ որպես շարքային քաղաքացի»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Կառավարության նիստերի տանը մեկնարկել է «Հայոց Համազգային Շարժում» կուսակցության 17-րդ համագումարը:
Համագումարի օրակարգում ՀՀՇ վարչության հաշվետվությունն է, բանաձևերի ընդունումը, նաև՝ տվյալ քաղաքական ուժի ղեկավար մարմնի նոր կազմի թեկնածուների առաջադրումը։ Հրավիրված են խորհրդարանական ընդդիմադիր և այլընտրանքային ուժերի ներկայացուցիչներ: Համագումարի աշխատանքներին մասնակցում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Ներկա են նաև «Ժառանգության» և ՀՅԴ ներկայացուցիչներ: ԲՀԿ-ից այս պահին դահլիճում ոչ մեկը չկա:
ՀԱԿ առաջնորդ Լևոն-Տեր Պետրոսյանը հայտարարել է, որ իր պատասխանը կտա երկու օրից. «Ես հասկանում եմ, որ դուք ուրիշ բան եք ինձանից սպասում լսել: Բայց ես պետք է հուսահատեցնեմ Ձեզ: Երկու օրից պատասխան կտամ»,-ասել է ՀԱԿ առաջնորդը և հումորով ավելացրել. «Ես էլ բոլորի նման դիմել եմ գերտերություններին՝ Չինաստան, ԱՄՆ, Ռուսաստան՝ առաջադրվելու հարցում աջակցություն ստանալու համար, և սպասում եմ նրանց պատասխանին. խոստացել են այս երկու օրը պատասխանել»:
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը ղեկավարվելու է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս անգամ, սակայն, վերջինս չի պատրաստվում հրաժարվել ԱԺ նախագահի իր աթոռից և նոր միայն գլխավորել շտաբը: Հովիկ Աբրահամյանը հիմա պատրաստվում է միաժամանակ զբաղվել երկու գործով՝ և՛ ԱԺ նախագահի պարտականությունները կատարել, և՛ գլխավորել Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը:
«ՉԻ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանի տեղակալի, այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Կարեն Կարապետյանը: Ի դեպ, Կարեն Կարապետյանը ևս երկու «առաքելություն» է իրականացնելու նախընտրական ժամանակաշրջանում. նա և՛ «օգնելու» է Հովիկ Աբրահամյանին, և՛ կոորդինացնելու է Լոռու մարզի ՀՀԿ-ականների աշխատանքները: Այսինքն՝ Լոռու մարզում Սերժ Սարգսյանի օգտնին աշխատելու է հենց Կարեն Կարապետյանը:
Չորրորդ ինքնիշխանություն
Այսօր կայանալիք ՀՀՇ համագումարին որպես պատվիրակ մասնակցելու է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սպասվում է, որ Տեր-Պետրոսյանը համագումարի ժամանակ ելույթ կունենա ու վերջապես կներկայացնի իր դիրքորոշումն առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ` հայտարարելով կա՞մ իր առաջադրման, կամ ընտրությունները բոյկոտելու մասին: Թեև Տեր-Պետրոսյանը մտմտում է իր առաջադրման մասին, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ նախօրեին իր ունեցած հանդիպումների ժամանակ նա չի բացառել, որ հնարավոր է` առաջադրի Լևոն Զուրաբյանի թեկնածությունը:
Ժողովուրդ
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը facebook -ի իր էջում գրել է.
«Հայաստանի ողջախո՛հ քաղաքացիներ, զարմանալի է, բայց փաստ, որ ՀԱԿ-ում ով չի կիսում իրենց’ մեծամասնություն կազմող, ագրեսիվ «գվարդիայի» կարծիքը, նա թշնամի է, պարսավանքի ենթակա:
Հիմա էլ այնքան են ոգևորվել ՖԲ սոցիալական ցանցի օգտատերեր, անօգտակար «հակիկները», որ արդեն չեն ուզում կարդալ նաև իրենց իսկ խոսափողը հանդիսացող լրատվամիջոցներից մեկը’ «ՀԺ»-ն: Դա քիչ է’ պիտակավորում են նաև Նիկոլ Փաշինյանին: Տղերքը հասունացել են արդեն, արագ են հասունացել… Ես ոչ ՀԱԿ-ի, ոչ էլ Նիկոլի ջատագովն եմ, բայց ինձ զայրացնում են քաղաքական-բարոյական ցածրարժեք դրսևորումները և դրանց կրողները:
Բնականաբար, նաև չեմ կարող չհիշեցնել քաղաքական դաշտը սեփական բոստանի նման տրորող, մրոտող անձանց, որ քաղաքականությունը դոգմատիկ երևույթ չէ, այն կենդանի, իրավիճակի շունչը, զարկերակը զգացող օրգանիզմ է, որը պետք է շատ ճկուն և արագ արձագանքի իրավիճակների փոփոխությանը և ժամանակի պահանջներին…
Ֆանատիկները, դոգմատիկները, քաղաքական զոմբիները քաղաքականության մեջ անելու բան չունեն, նրանք դանդաղ կենթարկվեն ինքնաոչնչացման…
Եվ հետաքրքիրն այն է, որ նույն թշնամական վերաբերմունքն է ոչ միայն իշխանությունների, այլ նաև ՀԱԿ-ի բեկորների, ՀԱԿ-ին հրաժեշտ տված քաղաքական գործիչների նկատմամբ: Նույն թույնը, նույն վիրավորանքները, նույն հայհոյանքները…
Քիչ թե շատ խելք ունեցող, գրագետ մարդը կհասկանա, թե ինչ կատեգորիայի մարդիկ են հավաքվել այնտեղ: Թույնի չափաբաժինը այնքան շատ է նրանց մոտ, որ արդեն ինքնաթունավորման գործընթաց է սկսվել…
Հ.Գ. Իմ կարծիքով առաջիկայում կսկսվի Հ. Բագրատյանին «փչացնելու» գործընթացը ևս…»:
«Օրակարգում, այո, կա ինձ որպես ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրվելու հարց։ Ուստի բոլոր դելեգատներին խնդրում եմ պարտաճանաչ մասնակցել։ Գտնում եմ, որ առաջիկա ընտրություններում ազատական գաղափարախոսությամբ թեկնածուի ներկայությունը պարտադիր է։
Միաժամանակ տեղյակ եմ պահում, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ես ի վերջո կհանեմ թեկնածությունս (եթե առաջադրված լինեմ)։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ ես ՀԱԿ կողմից չեմ առաջադրվում։ Ավելին, այս ընթացքում ես միառժամանակ դադարեցնում եմ ակտիվ համագործակցությունս ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ՝ նրանցից որևիցե մեկին կաշկանդած չլինելու համար»,- այսօր իր ֆեյբուքյան էջում գրել է Հրանտ Բագրատյանը:
Սակայն մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Բագրատյանն այլ պլաններ ունի. բանն այն է որ ՀՀ նախկին վարչապետը ցանկանում է կրկին զբաղեցնել բաղձալի աթոռը: Հրանտ Բագրատյանն իր նեղ շրջապատում դժգոհել է, թե՝ վաղուց է հույսը կտրել, որ ՀԱԿ-ը երբևիցէ գալու է իշխանության, ու իր վարչապետական հավակնությունները բավարարվելու են:
Այդ պատճառով էլ նախկին վարչապետը ցանկանում է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններին՝ հույս ունենալով, որ կարող է հավաքել 5-7 տոկոս ձայն:
Բագրատյանն իր մտերիմների հետ զրույցում ասել է, որ այդքան ձայն ստանալուց հետո, նախագահը գոնե մի գործ կտա, որպեսզի կարողանա «ռեալիզացնել ինքն իրեն»:
Որքան էլ շատ հարցերում համաձայն չլինեմ Լևոն Զուրաբյանի հետ, ոչ մի վայրկյան չեմ կասկածում` այն, ինչում նրան մեղադրում են` խարդավանքներ, ՀԱԿ-ի ներսում իշխանության համար պայքար` բացարձակ սուտ է: Ինչպես էլ անձնապես վերաբերվեմ Նիկոլ Փաշինյանին, վստահ եմ` այն մեղադրանքները, որոնք հնչում են նրա հասցեին` առաջադրանք է ստացել քայքայել ՀԱԿ-ը և այլն, իրականության հետ ոչ մի կապ չունեն: Անկախ նրանից, թե ինչպիսի` ճիշտ թե սխալ մտքեր է արտահայտում Դավիթ Շահնազարյանը, ես կուզեի նրա մասին ավել-պակաս բաներ գրող երիտասարդների ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա. նա եղել է այնպիսի վայրերում և այնպիսի իրավիճակներում, որոնցում այդ երիտասարդները գուցե իրենց այլ կերպ դրսևորեին: Ինչպիսի սխալներ էլ գործած լինի Լևոն Տեր-Պետրոսյանը 2007-ի սեպտեմբերի 21-ից հետո (իմ կարծիքով` ինքնին քաղաքականություն վերադառնալն էր սխալ), միևնույն է` նա պատմության մեջ կմնա ոչ թե որպես ընդդիմության առաջնորդ, այլ որպես երրորդ հանրապետության առաջին նախագահ, որի իշխանության ժամանակ ազատագրվեց մեր հայրենիքի մի մասը: Բազմիցս գրել եմ, որ մեծ բարեբախտություն էր, որ այն ծանրագույն շրջանում մեր նախագահը հենց նա էր` ոչ Փտած կոմունիստ, ոչ էլ արկածախնդիր «դիսիդենտ», Տեր-Պետրոսյանի շնորհիվ մեր պետության նավը, թեև հիմնովին քրքրվելով, անցել է չափազանց նեղ «ջրանցքով»:
Հիմա օրակարգում Հրանտ Բագրատյանի նախագահ առաջադրվելու հարցն է: Եթե նման բան տեղի ունենա, ապա անպայման հակաքարոզչություն է սկսվելու: Ընդ որում, հարվածները հասցվելու են երկու կողմից: Պարզ է, թե ինչպիսին է լինելու իշխանության հակաքարոզչությունը` վարչապետ եղած ժամանակ քանդեց երկիրը, հզոր արդյունաբերական պոտենցիալ ունեցող ժողովրդին դարձրեց չարչի, գյուղացուն հանձնեց հողին և այլն: Մի խոսքով` լույս աշխարհ կհանվեն կոմունիստական բոլոր առասպելները, որոնք չափազանց հոգեհարազատ են մեր բնակչության զգալի մասին: Բայց բննադատություն է լինելու նաև հակառակ ճամբարից` ինչպե՞ս է նա համարձակվել, եթե Տեր-Պետրոսյանը չի առաջադրվում, դրանով նա լեգիտիմացնում է Սերժ Սարգսյանի ռեժիմը, ընտրությունների իմիտացիան և այլն: Մինչդեռ Բագրատյանը, անկախ նախկինում իր թույլ տված սխալներից, ոչ միայն փայլուն տնտեսագետ է, այլև հստակ գաղափարախոսության կրող, ինչն ասյօր, համաձայնեք, շատ հազվագյուտ երևույթ է: Այս երկու հատկությունների շնորհիվ նրա` որպես պատգամավորի կարծիքը կարևորում են թե խորհրդարանական մեծամասնությունը, թե կառավարությունը: Պատճառը շատ պարզ է` նա բերում է մասնագիտական փաստարկներ, որոնք հիմնված են որոշակի արժեքային համակարգի վրա: Այնպես որ` նա բոլոր հիմքերն ունի առաջադրվելու:
Ասածս այն է, որ չարժե ընդդիմադիր ճամբարում հավելյալ «ռազբորկաներ» բացել և դիմացինին «փչացնելու» գնով փորձել բարձրացնել սեփական հեղինակությունը: «Միասնական թեկնածուն», իհարկե, հեքիաթ է: Բայց փոխադարձ հարգանքը, կարծում եմ, միանգամայն իրատեսական է:
Առավոտ
Օրինաստեղծ մարդիկ, որոնք ըստ կարգի պէտք է նաեւ ժողովուրդի կողմէ ընտրեալ ըլլան, իրենց վարք ու բարքով օրինակ պէտք է ըլլան սովորական մահկանացուներուս: Բայց արդէն վաղուց դադրած ենկ զարմանալէ Հայաստանի Ազգային Ժողովի իշխանամերձ պատգամաւորներու շրջանակին մէջ յայտնուած դժբախտաբար ոչ այնքան փոքրաթիւ պատգամաւորներու անուան հետ կապուած գունաւոր գայթակղութիւններէն, որոնց նորագոյն նմոյշը մեզ շնորհուեցաւ Հայաստանի հանրապետական կուսակցութեան անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Մհեր Սեդրակեանին կողմէ:
Հայհոյական, սպառնալի խօսելաոճը փողոցին յարիր զրոյց է, վերապահուած՝ «լաւ» տղաներու, գողականներու եւ մասամբ նորին: Կրնանք ենթադրել, որ «լաւ տղայ» «գողական» ածականները կրնան այնքան ալ վիրաւորական չհնչել Թոքմախի Մհերին կամ իր ազիզ ընկերներու ականջին: Կրնայ ըլլալ, որ նոյնիսկ կարելի ըլլայ «սերիալ»ներով, կենցաղային դրուագներով հերոսականացնել այդ ածականներու տէրերը:
Հայհոյական խօսելաոճը Ազգային Ժողով փոխադրած «քաղաքական գործի»չներուն «նպաստը» մեր պետութեան միայն ու միայն բարոյալքումի վարակը տարածելուն մէջ է, որուն անմիջական հետեւանքներէն է այս մարդոցմէ ըստ հնարաւորինս հեռու փախչելու, արտագաղթելու տրամադրութեան խորացումը: Ի վերջոյ, այս «գործիչներ»ը ամէն վայրկեան կ՛ուզեն յստակ դարձնել որ իրենց դէմ «խաղ չկայ», եթէ չհամակարերպիս իրենց պարտադրած իրողութեան հետ, ապա ծնօտդ ալ կը ջարդեն, կամ, ինչպէս պատահեցաւ խեղճ բժիշկ Աւետեանին, քեզ ալ կը ջարդեն:
Նախագահ Սերժ Սարգսեան ընտրական այս արշաւին եթէ հաւատ ներշնչելու նուազագոյն պատրաստակամութիւն ունի, ապա պէտք է մինչեւ իր վերընտրութիւնը մաքրագործէ իր շրջապատը, իշխանական կառոյցներուն մէջ գտնուող գռեհիկ պաշտօնատարները հեռացնէ: Իսկ այդքան քաղաքական կամք կարելի՞ է ակնկալել նախագահէն, որուն հեղինակութեան վրայ իսկ վստահած այս գռեհիկ օրինաստեղծ կամ պաշտօնեայ մարդիկը առաւել լկտի, առաւել սանձարձակ կը դառնան:
ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.