23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Կարոտել էի Վարդան Օսկանյանի գրառումները ՖԲ-ում:
Այս տարվա առաջին քաղաքական ՖԲ գրառումն եմ անում Վ. Օսկանյանի մինիվերլուծության հետքերով:
Այն, որ Օսկանյանի թիմը լավ է տիրապետում տեսական քաղաքա- և հասարակագիտական հիմունքներին, ակներև է նույնքան, որքան տեսանելի է նաև իրականության վրա տեսության էքստրապոլյացիա անհաջող փորձերը այդ գործչի կողմից:
Մեջբերելով Ալբերտ Հիրշմանի գրքից դրույթներ և փորձելով տարածել այդ դրույթները Հայաստանի վրա` Վ. Օսկանյանն ինքը չի կողմնորոշվում իր իսկ մեջբերած հանգուցալուծմների մեջ:
Հիմա Օսկանյանը, երկրից դժգոհ լինելով, պայքարո՞ւմ է:
Լքո՞ւմ է Հայրենիքը:
Թե՞ «լքելու հնարավորություն չունենալով, ամբողջական անտարբերություն է ցուցաբերում երկրում ընթացող կամ չընթացող գործընթացների նկատմամբ»:
Կողմնորոշվե՛ք, պարոն Օսկանյան»:
Հովհաննես Արգամիչը 2013-ը սկսում է «բումով». ոչ ավել-ոչ պակաս` նա մեկնում է Բրյուսել: Այսպես ասած` աշխարհի կենտրոն:
Ինքն էն օրը Մոսկովում էր, Նարիշկինը նրան պաչում էր,: Մատվիենկոն էլ: Իհարկե, Արգամիչին կարող էր թվալ, որ դա Ռուսիայից իր ճակատին գամված վարչապետական համբույր էր, սակայն բոլոր համբույների մեջ մի քիչ հուդայադողություն կա` դեռ աշխարհի սկզբից:
Այնպես որ, լոկ Արգամիչի մտքում կարող են նման համբույրները վարչապետի տեսլականի վերածվել, որովհետև, որքան մենք ենք տեղեկացված, նախագահական ընտրություններից հետո, նրա՝ նույնիսկ ԱԺ խոսնակի պաշտոնում մնալը լուրջ հարցականի տակ է, քանի որ այս անգամ Արգամիչը հաստատ անելիք չունի Հայաստանում. ինչպես կասեր դաշնակցության կարկառուն ներկայացուցիչ Սիմոն Վրացյանը` յուր կուսակցության մասին. որովհետև ընտրությունները կանցնեն առանց Արգամիչի էլ. Սերժ Սարգսյանը, (եթե չլինի ֆորս-մաժոր, ինչն, ըստ երևույթին, չի էլ լինի` հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները. բոլորին, նույնիսկ Ռուսաստանին, խաղաղ Կովկաս է պետք` Սիրիան ավարտելու, Իրանի շուրջ նոր տորգ» սկսելու համար) կընտրվի «նա ստո»:
Էն էինք ասում, որ Հովհաննեսը, որն արդեն իսկ խորհրդարանական ընտրություններին էր «բարոյապես մաշվել», ասել է թե` նրան` որպես շտաբի պետ, դուրս էին թողել ընտրական գործընթացներից:
Նա բացարձակապես տեղյակ չէր, թե Սերժ Սարգսյան — շախմատիստը ինչ մարտավարություն է իրականցնելու խորհրդարանական ընտրությունների նախօրյակին ու բուն ընտրությունների օրը. Արգամիչն ամբողջովին մեկուսացած էր: Նա իմիտացիա էր անում, թե իբր գործ է անում, այն էլ շատ ուժեղ գործ` ընդամենը հանդիպումներ կազմակերպելով մարզպետների հետ, հետո էլ ինքն էր գնում մարզեր, իբր ուժեղ շտաբի պետ է, երբ նույն ընթացքում նույն «չանայի» մասնագետ Թոխամախի Մհերին , մարզպետներին, մնացածներին Սերժ Սարգսյանը կանչում, հրահանգում էր` լսել միայն իրեն, ով ինչ կասի, կապ չունի:
Մի խոսքով, մինչ Արգամիչն ու յուր խնամի Կոլյայիչը, իսկ իրականում Կոլյայիչի «կուրատոր» Սեդրակիչը- Քոչարյան, կփորձեին եռաժանի (ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ) միասնական շտաբի միջոցով, իբր թե ընտրություններն իրենցով անել, այսպես ասած` սողացող հեղաշրջում իրականացնելով խորհրդրանական ընտրությունների բուն ընթացքում… իսկ հեղաշրջումները Քոչարյանի համար իդեա — ֆիքս են եղել նրա կենսագրության ողջ ընթացքում, ընդ որում, ի տարբերություն Արգամիչի, որի մոտ երբեք հեղաշրջում չի ստացվել, Սեդրակիչը դրանց մաստեր — կլասներ է ցուցանել` սկսյալ Ղարաբաղից, բացի` էս մի քանի անգամներից:
Հա, շեղվեցինք, և ուրեմն, մինչ եռաժանիները հեղաշրջումը հորով — մորով կանեին, Սերժ Ազատիչն արդեն արել-պրծել էր. այն է խորհրդարանական ընտրություններում նա արդեն հաղթել էր` առավոտ կանուխ, ժամը տասներկուսին (էստղ են ասում` շաբաթ իրիկուն` ժա~մ տասներկուսի~ն). ասել է` ընտրողների մեծամասնությունը գնացել- քվեարկել էր «վասն» ՀՀԿ, և` վերջ:
Իսկ ՀՀԿ շտաբի պետ Հովհաննես Արգամիչն` յուր սատելիտներով մնացել էր հետին թվով ֆիքսել «կոնկուրենտ ֆիրմայի»` ՀՀԿ-ի հզորադղորդ հաղթանակն` առանց իր գործուն աջակցության:
Թե ինչ մարտավարություն կիրառեց էնդշպիլների փայլուն «մագիստր» Սերժ Սարգսյանն այդ ընտրություններից հետո, երբ Հովիկ Աբրահամյանը կրկին շտաբի պետ դարձավ, իսկ Գագիկ Ծառուկյանը, այն է` Ռոբերտ Քոչարյանը, չմասնակցեց այս ընտրություններին, առանձին խոսակցության թեմա է:
Էսքանն էլ ասացինք ապացուցելու, թե ինչու Նարիշկինի «պաչը» երբեք ու երբեք չի կարող Հովհաննեսի համար «ասնավանի», այն է` վարչապետական լինել, եթե անգամ ռուսաստանյան «յաստրեբները» ( դե` երևակայենք էլի) կողմնակից լինեին Հովհաննեսի կարիերայի առաջընթացին:
Հիմա, Արգամիչը վերցրել (ընդ որում ահագին մարդ հետը` խորհրդարանից, նույնիսկ ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանին, իսկ թե ինչու նա եվրոինտեգրման մշտական հաձնաժողովի նախագահին նույնպես չի «վերցրել», երբ փաստորեն, վերջինս Բրյուսելի կողմերը կռվող պաշտոնյա է համարվում, լոկ ինքը կիմանա) ու գնում է «դուզ» Բրյուսել:
Մենք իրեն, օրինակ խորհուրդ չէինք տա այս խորհրդանշական տարին (չէ` 13-ը նկատի չունենք, այլ` վիբրացիոն ուժգնացման «մոմենտը»), ելնել գնալ Յուրոփի կողմերը, աշխարհի կենտրոն.
Զի պատմությունը կրկնվելու փիս խասյաթ ունի:
Աստ` Բրյուսելում հանգչի ԲՀԿ-ի մեծն երազանք նախագահի թեկնածու դառնալու, վարչապետի աթոռը ձեռք գցելու մասին:
Բա հիմա չհարցնես. Արգամիչ` յո՞ երթաս:
Վահե Հովսեփյան
Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Այն բանից հետո, երբ պարզվեց, որ 8 թեկնածուներ ընտրական գրավի պատճառով կարող են դուրս մնալ ընտրապայքարից, մեծ աշխուժությամբ քննարկվում են ընտրական գրավն ու դրա ստեղծած խնդիրները: Շատերի պնդմամբ դա բավականին մեծ գումար է, մի մասն էլ պնդում է, որ դա հակասում է Սահմանադրությանը և սահմանափակում թեկնածուների առաջադրումը: Սկսենք նրանից, որ եթե որևէ քաղաքացի ցանկանում է որպես նախագահի թեկնածու առաջադրվել, ապա ցանկացած դեպքում նրան որոշակի գումար է անհրաժեշտ: Նույնիսկ Հայաստանի պես երկրում առանց լուրջ գումարների անհնար է ո՛չ քարոզչական արշավ իրականացնել, ո՛չ էլ շտաբեր ձևավորել, էլ չեմ ասում լուրջ հաջողություն ակնկալելու մասին: Դա նույնն է, որ բիզնեսում ներդրում չանես ու մեծ շահույթ ակնկալես: Չեմ կարծում, որ ընտրական գրավի մեծ լինելն է առկա խնդիրների պատճառը, մանավանդ որ ոչ մի լուրջ թեկնածու մինչև այժմ ստիպված չի եղել գումարի բացակայության պատճառով հրաժարվել ընտրապայքարից»:
Այսօր ժամը 12:00-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցման փաստաթղթերի քննարկման վերաբերյալ նիստ տեղի կունենա: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ պաշտոնական կայքից
ԿԸՀ-ն նիստին է հրավիրել իրենց թեկնածությունն առաջադրած այն քաղաքացիներին, ովքեր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը չեն ներկայացրել հանձնաժողով:
Նիստին հրավիրվել են՝ Տարոն Կոլյայի Աբրահամյանը, Ռոբերտ Էդուարդի Ահարոնյանը, Ռուբեն Լեվի Այվազյանը, Մհեր Արամայիսի Հայրապետյանը, Արամ Սերգեյի Հարությունյանը, Նարինե Հովհաննեսի Մկրտչյանը, Պավլիկ Վասպուրի Սարգսյանը և Ռոբերտ Յաշայի Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ այս թեկնածուները ԿԸՀ չեն ներկայացրել ընտրագրավի վճարման անդորրագիրը:
Այսօր, Կենտրոնական ընտրական հանձնաժողով փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը: Այս մասին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Փաստաթղթերը ներկայացրել է նրա լիազոր ներկայացուցիչ` Էլեոնորա Ասատրյանը:
Արդեն բավականին ժամանակ քաղաքական գործընթացները գնում էին այնպես, որ արդեն իսկ երևում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու որպես նախագահի թեկնածու. այս մասին այսօր «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն ասել է պատճառը, թե որքան է դա համոզիչ մարդկանց համար, դա ուրիշ հարց է:
Ինչ վերաբերում է իր հնարավոր առաջադրմանը, Փաշինյանը նշել է, որ ինքը նախագահական ընտրություններին չի մասնակցի մասնակցելու համար. դա կանի, երբ ֆավորիտի կարգավիճակով լինի:
«Ես երբեք չեմ հավակնել լինել նախագահի թեկնածու: Ես ասացի՝ այս ընթացքում ես նման ծրագիր չունեմ, բայց այդ հարցը դեռ հնչում է հերթական անգամ, որ ես առաջիկայում կառաջադրվեմ: Ինքս ինձ համար գնահատում եմ այսպես. թեկնածուն պետք է կարողանա ուղերձ հղել հանրությանը: Ես այսօր այդպիսի ուղերձ չեմ կարող հղել հանրությանը, երբ պատրաստ կլինեմ, անպայման կանեմ այդ քաղաքական քայլը»,- ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի թեկնածությունն առաջադրելու որոշմանը, ՀԱԿ պատգամավորն ընդգծել է. «Ես հարգանքով եմ վերաբերում նրա որոշմանը: Անհատական մակարդակով ես Հրանտ Բագրատյանին հաջողություն եմ մաղթում և անհատապես ինչով կարողանամ, կաջակցեմ: Քաղաքական մակարդակում որևէ նախագահի թեկնածուի աջակցություն ցուցաբերելը պատասխանատու որոշում է, այդ հարցի պատասխանը կհստակեցնեմ Հրանտ Բագրատյան թեկնածուի ծրագրերը, ասելիքները հստակեցվելուց և ներկայացվելուց հետո»
2013թ.-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով, այսօր ԿԸՀ համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը:
Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:
Հիշեցնենք, որ ԿԸՀ համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և Մհեր Հայրապետյանը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քաղաքական մրցապայքարի եզրափակչին չհասած քաղաքական շրջանակները փորձում են պիտակավորել գալիք նախագահական ընտրությունները որպես ոչ մրցակցային:
Հասարակ մարդկանց վրա այս խորամանկ ներազդեցության մեխանիզմը պարզ է. տեսեք, ժողովուրդ, ում է հաղթելու Սերժ Սարգսյանը. լավագույն դեպքում` Րաֆֆիին և Բագրատյանին: Չկան խորհրդարանական այլ ուժերի ներկայացուցիչներ, ընտրությունների արդյունքը կանխորոշված է և այլն, և այլն:
Հիրավի, խորամանկություն և խաբեության փորձ:
Բոլորին հայտնի է, որ գալիք նախագահական ընտրությունների փաստացի մեկնարկը տրվել է դեռևս 2012 թվականի հունվարին, երբ ԲՈԼՈՐ քաղաքական հիմնական դերակատարները իրենց գործողությունները պլանավորում ու կառուցում էին բացառապես 2013 ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ընտրությունների տրամաբանությամբ:
Նույն, ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ, ընտրությունների տրամաբանությամբ է անցել նաև խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ընտրություններին ընդառաջ են կառուցել իրենց ռազմավարությունները նաև չիշխանական և իշխանական, արդեն խորհրդարանական ուժերը:
Հանրահավաքներ, միասնական շտաբ, ՖԲ-ում աննախադեպ քարոզչական «պատերազմներ», քաղաքական բուռն և բազմապիսի կոնսուլտացիաներ, արտահերթ նիստ, բոյկոտ…
Այս ամենը քաղաքական մրցակցության արտահայտումներ էին ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ընտրությունների տրամաբանության մեջ:
Եզրակացություն`
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԵՆ Ի ՍԿԶԲԱՆԵ, ԱՅՆ ԷԼ` ԽԻՍՏ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ:
ՈՒՂՂԱԿԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՈՉ ԲՈԼՈՐԸ…
ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Կեղծելով 2008 թվականի նախագահական ընտրությունները և արյան մեջ խեղդելով ընտրակեղծարարության դեմ բողոքի ելած ժողովրդի ընդվզումը, Սերժ Սարգսյանի ռեժիմը հինգ տարի շարունակ հետևողականորեն զբաղված է եղել ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների որևէ հնարավորության ոչնչացմամբ: Հակառակ Հայաստանի հասարակությանը և միջազգային հանրությանը տրված ամպագոռգոռ խոստումներին, հիմնովին կեղծվեցին 2009 թվականի Երևանի ավագանու, 2012 խորհրդարանական ինչպես նաև այս ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր տեսակի ՏԻՄ ընտրությունները:
Հինգ տարվա ընթացքում կատարելագործվել է ընտրակեղծարարության մեքենան: Երկրում ստեղծվել է պետականորեն կազմակերպված ընտրակաշառքի բաժանման և բազմակի քվեարկության հանցագործ մի համակարգ, որին աջակցում են պետական կառավարման և իրավապահ բոլոր մարմինները, ինչպես նաև իշխող կուսակցությունը: Ընտրությունների կեղծման գլխավոր գործիքն է ընտրողների ցուցակը, որն ուռճացված է մոտ 700000 ընտրողների ձայներով: Իշխանությունը տապալեց Ազգային Ժողովում ներկայացված Հայ Ազգային Կոնգրես, Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Ժառանգություն կուսակցությունների միացյալ ջանքերը` արմատապես փոխելու ընտրական համակարգը երկրում և ապահովելու օրինական, թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ` հաշվի չառնելով նաև միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության պահանջները: Ըստ էության ոչնչացված է մրցակցային ընտրությունների մեխանիզմը, ահաբեկվում են ընդդիմությանը սատարող գործարարները, 500-ից 700 հազար ձայների կեղծումով իսպառ բացառվել է ընտրություններով իշխանություն փոխելու որևէ հնարավորություն: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայ Ազգային Կոնգրեսը անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը և որևէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը»:
Հայաստանում ամենահեղինակավոր քաղաքական գործիչը Սերժ Սարգսյանն է, իսկ երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը :
Ըստ նրա, հեղինակություն հասկացության մեջ մտնում են ՝ կադրային քաղաքականության վճռականությունը, խստությունը, միջազգային կապերը, հարգանքը այլ երկրի քաղաքական գործիչների կողմից:
«Երրորդ տեղում Տիգրան Սարգսյանն է, չորրորդ տեղում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որից հետո գալիս է Արթուր Բաղդասարյանը, այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանը: Այս բոլոր անձանցից առաջադրված են միայն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պարույր Հայրիկյանը: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի մրցակից կարող է լինել Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ Պարույր Հայրիկյանը մնում է ավելի ստվերում»,- նշել է նա:
Նրա խոսքով, «Ազատություն կուսակցության» նախագահ Հրանտ Բագրատյանը ոչինչ չի արել նախագահ դառնալու համար և իր վարկանիշը գցեց՝ անհեռանկարային հայտարարություն անելով, իսկ նախագահի մյուս թեկնածուների՝ էպոսագետների ու թոշակառուների անունները մարդիկ չեն նշել:
«Եթե Ռոբերտ Քոչարյանին ևս ընդգրկեինք այստեղ, նա կարող էր լինել վարչապետի կողքին, պարզապես ընդգրկված են եղել միայն պոտենցիալ թեկնածուները»,-հավելել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.