23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի ներքաղաքական դաշտում մարտի են գնում ՀՀ նախագահացուներն ու տարատեսակ ձեռնածուները:
Պարզվում է, անգործ չեն նաև ընկեր դաշնակները, սակայն նրանց մարտադաշտը Իրանում է, ուր բազում հանդիպումներ ու հետաքրքիր քննարկումներ են սպասվում:
Իշխանական ճամբարում թև առած ակտիվ խոսակցությունների համաձայն, դաշնակցական հմուտ գործիչ Հրանտ Մարգարյանը արագ տեմպով հանդիպման է նախապատրաստվում Պարսկաստանի դաշնակացական պարագլուխների ու տեղի իշխանական քիչ, թե շատ հայտնի ֆիգուրների հետ, որոնց հետ նրա քննարկելիք թեմաները ՀՅԴ –ի համար երկրորդական չեն:
Այս անգամ սակայն, ըստ պտտվող լուրերի, Մարգարյանի այցը Իրան պայմանավորված է ոչ թե ՀՀ-ի շուրջ արտաքին ազդակներով ու արտաքին խաղատախտակի վրա տեղի ունեցող իրադարձություններով, այլ, ընդհակառակը, այս անգամ քննարկվելիք հարցերը բացառապես վերաբերելու են ՀՀ-ի ներքին կյանքին ու սպասվող նախագահական ընտրություններին, որն, ի դեպ, շատ ու շատ դաշնակցականների կարծիքով, արդեն իսկ զավեշտի է վերածվել:
Ի դեպ, այս հանդիպումը, նախորդներից տարբերվելու է նրանով, որ Մարգարյանն այս անգամ գնալու է նոր «դելեգացիոն» կազմով, ուր կան նաև այնպիսի դաշնակցականներ, որոնք երբևէ այսքան արտոնյալ չեն եղել ու առիթ չեն ունեցել այս տեսակ հարցերի մեջ ներգրավվելու: Իսկ թե ինչո՞ւ է այդպես որոշվել…այս պահին չարժե մանրամասնել:
Թերևս ավելի ուշ կանդրադառնանք, թե ինչ ձևաչափով է այս անգամ խաղեր տալու մշտապես «ջրից չոր դուրս եկող» դաշնակցական լիդերը:
Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու առաջադրված Արամ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսին հետաքրքիր մտքեր ձևակերպեց, որոնք էլ ավելի զավեշտալի են դարձնում կլոունադան:
Հարությունյանը նախագահական ընտրություններին մասնակցելու է «Ես ձեզանից մեկն եմ» կարգախոսով: Նա իրոք մեզանից այն մեկն է, որը նախագահի թեկնածուի կարգավիճակը դարձրել է փեշակ, իսկ դրա ժամանակային ընդմիջումներին՝ հերթական 5 տարին, գորատևում է ոնց պատահի, ինչպես ֆայլաբազարում:
Ասում են, քաղաքականությունը անբարոյականություն է, բայց մեր երկրում այլ, ավելի դիպուկ բառ պետք է հորինվի. «Իշխանությունները սարսափած են, քանի որ պարզվում է, որ Հայաստանում իշխանափոխություն անելու համար ութ միլիոնը բավարար է»,- ասում է Հարությունյանը, ու չի ասում, թե այդ դեպքում ո՞վ է տվել իրեն ու մյուսներին 8 միլիոնը:
Այս նախագահի թեկնածուն իր անհեթեթ մտքերով հանրությանը զբաղեցնելու յուրօրինակ ձև է գտել: Արամ Հարությունյանն փիառի նոր մոտեցում է որդեգրել, նա ակնարկում է իրեն սպառնացող վտանգի մասին. «Եթե ինձ հետ ինչ-որ բան լինի, իմացեք, որ ես սրտի խնդիր չունեմ, ինչպես եղավ Սիրունյանի, Անդրանիկ Մարգարյանի և մյուսների հետ: Ես փաստաթուղթ ունեմ, որ սրտի խնդիր չունեմ»:
Ծիծաղեցնելն էլ հանրությանը զբաղեցնելու ձև է: Իսկ նրա վրա գումար դրած մարդիկ այլ նպատակ դժվար էլ հետապնդած լինեն:
«Ես կարծում եմ, որ Կոնգրեսը իրեն խանդոտ սիրուհու պես է պահում Հրանտ Բագրատյանի նկատմամբ: Կոնգրեսը պետք է օգնի Հրանտ Բագրատյանին, որովհետև Հրանտ Բագրատյանը Կոնգրեսին օգնել է: Գոնե իր պարտքը պետք է վերադարձնի՝ մեկ: Երկրորդը՝ Կոնգրեսի օրորոցի մոտ կանգնած է եղել: Կոնգրեսը երբ ծնվում էր, Հրանտ Բագրատյանն է ընդհանրապես պորտ կտրող մանկաբարձը եղել Կոնգրեսի: Ինքը և իր ընկերները»,- «Առավոտ»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ համակիր, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Հիշեցնենք, որ որոշ կոնգրեսականներ այս օրերին Հրանտ Բագրատյանին սոցիալական ցանցերում դավաճան են հռչակում՝ առաջադրվելու և Սերժ Սարգսյանի «ապօրինի ռեժիմը լեգիտիմացնելու» համար»,-գրել է «Առավոտ»-ը:
Քաղաքական գործիչը շարքային քաղաքացուց, իսկ քաղաքական ուժը հասարակական կազմակերպությունից, անհատ ձեռներեցից, ՍՊԸ-ից, ՓԲԸ-ից տարբերվում է նրանով, որ պայքարում է իրական դարձնել այն, ինչը որ ցանկանում է տեսնել` Հայաստանի տեսլականից մինչև իշխանափոխություն: Դա է քաղաքական գործչի, ուժի առաքելությունը և տարբերությունը, որի համար նա պետք է ունենա գործողությունների ծրագիր և դա իրականացնելու կամք: Իսկ եթե նրանք առաջնորդվում են Կիկոսի մահով (գնացի մարդի, ունեցա որդի….), այսինքն՝ գտնում են, որ ամեն ինչ կանխորոշված է, ելքը որոշված է, իմաստ չունի, ապա նշանակում է, որ նրանց թոշակի գնալու ժամանակն է: Նրանք կարող են այլևս լինել շարքային քաղաքացի կամ լավ կիկոսագետ, բայց ոչ քաղաքական ուժ կամ գործիչ:
Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ)-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) վերլուծելով ու գնահատելով նախորդ հինգ տարիների իրողությունները, դրանցում հաշվի առնելով բազմաթիվ օբյեկտիվ գործոններ, ազդարարում է, որ տվյալ ժամանակահատվածում.
— Հայաստանը կարողացել է դիմագրավել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին և չեզոքացնել մեր տնտեսության և հանրային կյանքի տարբեր բնագավառներում դրա ունեցած հետևանքները,
— Մեր երկրի արտաքին քաղաքականությունը դարձել է նախաձեռնողական, հասկանալի և ընդունելի միջազգային հանրության ու որոշումներ կայացնող քաղաքական կենտրոնների համար,
— ԼՂ հիմնահարցում հայկական կողմի դիրքերն ավելի են ամրապնդվել, և հակամարտության կարգավորման մեր մոտեցումները, որոնք խարսխված են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, հետզհետե ավելի մեծ աջակցություն են գտնում միջազգային հանրության կողմից,
— Էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի գործընթացում, Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում,
— Սոցիալական քաղաքականությունը դարձել է առավել հասցեական և միտված հասարակության լայն խմբերի խնդիրների լուծմանը,
— Կոռուպցիայի, անարդարությունների և հոռի երևույթների դեմ պայքարը դարձել է ամբողջական և արդյունավետ,
— Շոշափելի բեկում է գրանցվել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում և քաղաքացիական հասարակության կայացման ասպարեզում:
Այս ձեռքբերումների կողքին դեռևս առկա են խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Մի շարք ուղղություններով ձեռնարկվում են կոնկրետ քայլեր և գործողություններ, որոնք մոտ ապագայում կարող են նշանակալի արդյունքներ ապահովել:
2013թ. թիվ մեկ քաղաքական իրադարձությունը ՀՀ Նախագահի ընտրություններն են: ՄԻԱԿ-ի որոշումը այս քաղաքական իրադարձության առնչությամբ աներկբա է. մենք մեր աջակցությունն ենք հայտնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններին պաշտպանելու ենք նրա թեկնածությունը: Այս որոշումն ավելի քան հինգ տարիների համագործակցության արդյունք է:
Վստահ լինելով մեր թեկնածուի համոզիչ հաղթանակի մեջ, ակնկալում ենք և անելու ենք մեզնից կախված հնարավորը, որպեսզի առաջիկա հինգ տարիներին մեծ թափով շարունակվեն.
— երկրորդ սերնդի բարեփոխումները, որոնց արդյունքները ուղղված կլինեն մարդկանց կյանքի որակի բարելավմանը և կայուն զարգացմանը,
— քաղաքական սերնդափոխությունը և պետական կառավարման համակարգում նոր կադրերի ներգրավման գործընթացը,
— դինամիկ աճի միտումները տնտեսության բնագավառում,
— մեր երկրի դիրքերի ամրապնդումը ԼՂ կարգավորման գործընթացում, եվրոպական ինտեգրացիայի հետ կապված նախաձեռնություններում և հեղինակավոր միջազգային կազմակերպություններում,
— մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ երկրների հետ հարաբերությունների զարգացումը,
— Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դրա հետևանքների վերացմանն ուղղված արդյունավետ ջանքերը,
— Համայն հայության ներուժի համախմբումն ու Հայրենիք-Սփյուռք գործակցության ամրապնդումը,
— ժողովրդավարական բարեփոխումները և թիրախավորված պայքարը հասարակության հիմքերը խարխլող արատավոր երևույթների և կարծրատիպերի դեմ»:
Ընկերներիցս մեկը խնդրեց ինձ արտահայտել իմ պոզիտիվ, ոչ սարկաստիկ վերաբերմունքը առաջիկա ընտրությունների վերաբերյալ, ասել, թե ինչպես պետք է վարվեն քաղաքական գործիչները և քաղաքացիները ստեղծված իրավիճակում: Միանգամից ասեմ, որ երբեք ոչ մեկին [այդ թվում` իմ երեխաներին] չեմ ասել, թե «ինչպես է պետք» վարվել: Ի տարբերություն բոլոր տեսակի բոլշևիկների և հավատաքննիչների` ես ինձ իրավունք չեմ վերապահում ասել` արեք այնպես, ինչպես ես ուզում եմ, հակառակ դեպքում ես փիս-փիս բառեր կասեմ Ձեր հասցեին: Ես կարող եմ ասել միայն, թե ինչպես եմ ես վարվում, ինչպես եմ գնահատում իրավիճակը` ամենևին չպնդելով, որ իմ վարքը «էտալոնային է», և բոլորը պետք է հետևեն իմ օրինակին:
Նախ ասեմ, որ ես, որպես քաղաքացի, միշտ մասնակցել եմ նախագահական ընտրություններին: 91-ին ձայնս տվել եմ Պարույր Հայրիկյանին, 96-ին` Լևոն Տեր-Պետրոսյանին, 98-ին երկու փուլերում քվեարկել եմ բոլորի դեմ, 2003-ին երկու փուլերում ձայնս տվել եմ Ստեփան Դեմիրճյանին, 2008-ին` Լևոն Տեր-Պետրոսյանին: Ոչ ընտրություններից առաջ, ոչ էլ հետո չեմ թաքցրել իմ անձնական համակրանքները, ուրիշ հարց, որ որպես լրագրող և խճբագիր աշխատում եմ տալ հավասարակշռված տեղեկատվություն: Այժմ ես տատանվում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի միջև, դեռ պիտի ծանոթանամ այդ թեկնածուների ծրագրերին: Կարծում եմ` ոչ ոք չի հերքի, որ այժմ ընդդիմադիր թեկնածուները, ինչպես նաև «չթեկնածուները» շատ լայն հնարավորություններ ունեն իրենց գաղափարներն ու տեսակետները քարոզելու: Համեմատության համար հիշենք, որ 2008-ին Տեր-Պետրոսյանի ելույթները տարածվում էին DVD-ների միջոցով, իսկ հեռուստաընկերությունները հիմնականում զբաղված էին առաջին նախագահին փնովելով:
Իհարկե, ցավալի է, որ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն իրենց թեկնածուներին չեն առաջադրել, բայց դա աշխարհի վերջը չէ, դա հայ ժողովրդի ամենամեծ ողբերգությունը չէ, և դա չի նշանակում, որ Հայաստանում քաղաքական, հասարակական կյանքը պետք է կանգ առնի: Ցանկացած ցավալի իրադարձության մեջ ուզում եմ պոզիտիվ տեսնել: Մասնավորապես, Կոնգրեսի միջավայրից առանձնանում են մարդիկ, որոնք սկսել են հանդես գալ որպես ինքնուրույն քաղաքական գործիչներ, ոչ թե որպես Տեր-Պետրոսյանի կողքը տեխնիկական աշխատանք կատարող ֆունկցիոներներ: Նկատի ունեմ, բնականաբար, նախևառաջ Հրանտ Բագրատյանին և Նիկոլ Փաշինյանին, որոնք, ի դեպ, այս ամիսներին Աժ-ում իրենց դրսևորել են որպես բարեխիղճ պատգամավորներ: Կարևոր չէ` նրանք անձնապես ինձ դուր են զալիս, թե ոչ, էական չէ նաև` ես նրանց հետ համաձայն եմ, թե ոչ: Կարևոր է, որ նրանք ոչ թե փորձում են կռահել առաջին նախագահի չարտահայտած մտքերը, այլ փորձում են շարադրել իրենց սեփական գաղափարները: Վստահ եմ, որ մոտ ժամանակներս կակտիվանան նաև Վարդան Օսկանյանը և ԲՀԿ-ի այլ գործիչներ: Մեկ տարուց ավելի տևած «գաղտնի» պրոցեսը դառնում է բացահայտ: Դա, անշուշտ, դրական երևույթ է:
Առավոտ
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հեյդի Տալյավինիին և նրա գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև հաստատված համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Հայաստանում ընտրական գործընթացների կատարելագործման ուղղությամբ կառույցի կողմից ցուցաբերվող աջակցության համար:
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը։ Նախարարն ընդգծել է, որ միջազգային կառույցների հետ համագործակցաբար ծավալուն բարեփոխումներ են իրականացվել՝ մասնավորապես անցյալ տարի կայացած խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ ընդունվել և ուժի մեջ է մտել նոր Ընտրական օրենսգիրքը, որն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հավանությանը։
Դեսպան Տալյավինին շնորհակալություն է հայտնել դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին ՀՀ կառավարության կողմից հղած հրավերի համար և վստահեցրել, որ դիտորդական առաքելությունը անաչառ կլինի:
Նախարարը նշել է, որ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունները դրական են գնահատվել միջազգային կառույցների կողմից, որոնք նաև համապատասխան առաջարկություններ են արել ընտրական գործընթացները բարելավելու նպատակով։ Այդ առաջարկությունների իրագործման համար անցյալ տարվա օգոստոսին ՀՀ Նախագահի որոշմամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի կողմից արդեն իսկ կարևոր աշխատանք է կատարվել։
Դիտորդական առաքելության ղեկավարը տեղեկացրել է, որ մոտ ապագայում Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ դիտորդները, ու դիտորդական առաքելությունը կսկսի աշխատել ամբողջական ծավալով. նախատեսվում է, որ ընտրությունների ընթացքին կհետևեն 24 երկարաժամկետ և շուրջ 250 կարճաժամկետ դիտորդներ:
Այսօր ավարտվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` առաջադրված մի քանի թեկնածուներին տված ժամկետը, որի ընթացքում պետք է նրանք վճարեին օրենքով պահանջվող 8 մլն դրամ ընտրագրավը:
ԿԸՀ-ից հայտնում են, որ նրանցից գրավը մուծել է միայն Ազգային Համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Մհեր Հայրապետյանը, Ռոբերտ Սիմոնյանը, Պավլիկ Սարգսյանը, Նարինե Մկրտչյանը, Ռուբեն Այվազյանը, Ռոբերտ Ահարոնյանն ու Տարոն Աբրահամյանը դուրս մնացին պայքարից:
Այս պահի դրությամբ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին կմասնակցեն 8 թեկնածուներ՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը և քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը:
Այն բանից հետո, երբ բռնապետական ռեժիմը նենգաբար հիշեցրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որ նա 68 տարեկան է, և վերջինս որոշեց չառաջադրել իր թեկնածությունը աոաջիկա նախագահական ընտրություններում, ոչ մի քաղաքական գործիչ (եթե նա իսկապես իրեն ներկայիս ռեժիմի հակառակորդ է հաճարում) չպիտի համարձակվեր առաջադրվել: Ընդհանրապես բոլոր հասարակական և քաղաքական ուժերը պետք է դադարեցնեին իրենց գործունեությունը` հայտարարելով, որ բռնապետության պայմաններում այդ ամենը հնարավոր չէ, վեր է ածվում կատարյալ ֆարսի և ջուր է լցնում ռեժիմի ջրաղացին:
Իհարկե, այդ պատմական չառաջադրումից հետո կարելի է, որոշ վերապահումներով, թույլ տալ, որ մարդիկ շարունակեն գնալ աշխատանքի, իսկ ամուսինները որոշակի քայլեր ձեռնարկեն` ժառանգներ ունենալու համար: Բայց ինչ մնում է հասարակական, քաղաքացիական ակտիվությանը, ապա այստեղ կասկած չկա` ցանկացած քայլ, որը կհանդգնի անել ցանկացած քաղաքական գործիչ` առանց ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի թույլտվության, ուղղված է բռնապետության երկարաձգմանը: Ավելին` առաջին նախագահը կատարեց իր քայլը հենց նրա համար, որ հերթական անգամ պարզաջրի քաղաքական դաշտը` բաժանելով այն նրանց, ովքեր կողմ են բուրժուադեմոկրատական հեղափոխությանը և, հետեւաբար, չեն առաջադրվում ու ոչ մեկի չեն սատարում, և նրանց, ովքեր սպասարկում են ռեժիմին առաջադրվելով ու սատարելով:
Այդպիսով` հիմա արդեն պարզ է դառնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը գաղտնի ստրատեգիայի շարունակությունն է` ստրատեգիա, որին փորձագիտական մակարդակով տիրապետում է ընդամենը 3-4 հոգի: Մնացած հասարակ մահկանացուները, որոնց հարկ չի համարվում տեղյակ պահել այդ գերգաղտնի ռագմավարու թյան մասին, արժանի չեն դրան և կիմանան արդյունքներն ի հայտ գալուց հետո: Այդ ստրատեգիան սկսվեց քաղաքագիտական վերլուծությունից, շարունակվեց գաղտնի բանակցություններով, ինչի հետևանքով ավազակապետությունը մահացու հարված ստացավ: Նույն ռազմավարության պսակն է առաջին նախագահի’ ընտրապայքարին չմասնակցելը, ինչը առաջացրեց ռեժիմի և նրա չբացահայտված սպասարկուների խուճապը: Հենց այդ պատճառով է ռեժիմը շտապ կարգով առաջ քաշում նախագահի իր թեկնածուներին, որոնց նպատակը մեկն է` լեգիտիմացնել առաջիկա ընտրությունները:
Եվ, ուրեմն, այսօր ցանկացած ազնիվ քաղաքացու պարտքն է որևէ ձևով չմասնակցել նախագահական ընտրարշավին, նստել տանը և փնովել նախագահի բոլոր թեկնածուներին: Միայն այդպես է հնարավոր կառուցել մեր երազած ազատ, անկախ և ժողովրդավարական Հայաստանը:
Առավոտ
Մեր տեղեկություններով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նեղ շրջանակներում հայտարարել է, որ նախագահական ընտրություններում, ոչ ակնհայտ, բայց պիտի աշխատեն ՀՀԿ առաջնորդ, գործող նախագահ Սերժ Սարգսյանի համար:
Մասնավորապես, Աբովյան քաղաքից «նախագահ ջան»-ը պիտի շատ ձայն հավաքի: Ներքին կարգով Սարգսյանի շտաբի համակարգողն է լինելու Ծառուկյանի փեսան` Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը: Ի դեպ, վերջինիս աները հավատացրել է, որ ընտրություններից հետո լավ է լինելու նաև իրենց համար: ԲՀԿ-ին պաշտոններ են խոստացել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.