23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր Ազատության հրապարակից մեկնարկել է ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը, որի ընթացքում բաժանվել են նրա նախընտրական բուկլետները` երկու մասից բաղկացած՝ «Սերժի Հայաստանը» և «Մեր Հայաստանը»:
«Մենք իշխանության կգանք ոչ թե իշխելու, այլ ծառայելու համար: Արդեն մեկ տարի անց 50%-ով կբարձրացվի կենսաթոշակը, 50%-ով կավելացվի գիտության և բանակի ֆինանսավորումը, կբացվի 180 հազար նոր աշխատատեղ»,-իր ելույթում ասել է նախագահի թեկնածուն և հավելել, որ ժողովրդին իր սահմանադրական իրավունքը վերադարձնելու ժամանակն է, երբ պայքարի են դուրս գալիս Րաֆֆի և Սերժ Սարգսյանի Հայաստանները:
ՀՀ նախագահի 8 թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագրերը:
Այսպես, ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի դրամական միջոցներն ամենաշատն է՝ 108 մլն 400.000 ՀՀ դրամ։ Իսկ ամենից քիչը՝ ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը՝ 440 հազար դրամ։
Ստորև ներկայացնում ենք թեկնածուների ԿԸՀ ներկայացրած սեփական ունեցվածքի հայտարարագրերը։
ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն ունի մեկ անշարժ գույք, որը գտնվում է Ստեփանակերտում և զբաղեցնում է 96ք.մ:
Դրամական միջոցները կազմում են 108. 400.000. 00 ՀՀ դրամ, ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը՝ «Միցուբիշի Մոնտերո», ունի նաև 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք: Նախագահի թեկնածուն ունի հնաոճ իրեր՝ 18-20-րդ դարի արձանիկներ, քանդակներ և այլն, կտավների հավաքածու՝ Խանջյան, Սարյան, Հակոբյան, Գյուրջյան, Բաշինջաղյան, Մինաս, Ե. Քոչար, Կոջոյան, Աբեղյան, 20-րդ դարի ժամանակակից նկարիչների թվով 32 կտավ:
Սերժ Սարգսյանն ունի եկամտի մի քանի աղբյուր` ՀՀ նախագահի աշխատակազմից նա ստանում է 3.898.800.00 դրամ աշխատավարձ, ՀՀ նախագահի աշխատակազմից աշխատավարձին հավասարեցված վճարումը կազմում է 2.596.017.00 դրամ, իսկ «Արարատ» բանկին տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը 10.925.535.60 ՀՀ դրամ է: Նախագահի թեկնածուն արժեթղթեր և այլ ներդրումներ, ըստ հայտարարագրի, չունի:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դրամական միջոցները կազմում են 402 հազար դրամ և 51 հազար դոլար։ Թեկնածուն ունի 2 առանձնատուն` Երևան քաղաքի Նորք թաղամասում և Երզնկյան փողոցում, ունի մեկ «Գազ 311000» մակնիշի ավտոմեքենա։
«Ազատություն» կուսակության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի դրամական միջոցները կազմում են 65.000 դոլար։ Ունի 2 բնակարան` 85քմ Ավետիսյան և 120 քմ Սայաթ-Նովա փողոցներում, 613քմ տարածքով մեկ առանձնատուն Արաբկիրում և մեկ ավտոտնակ, ավտոմոբիլային տրանսպորտի մեկ միջոց՝ Նիսսան X-trail մակնիշի մեքենա:
Թեկնածուի եկամտի աղբյուրները, ըստ հայտարարագրի, մի քանիսն են. ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը խորհրդարանից տարեկան ստանում է 2.180.980 դրամ աշխատավարձ, Հայ-ռուսական համալսարանից ստանում է 1.073.900 դրամ աշխատավարձ, Ուկրաինայի Ազգային բանկի Բանկային գործի համալսարանից` 91.439 հրիվնա (մոտ 11254 ԱՄՆ դոլար): Նախագահի թեկնածուն Ֆրանսիայի Pernod-Ricard-ից ունի 0.0003% բաժնետոմս՝ 9.400 եվրո շահաբաժնով, ինչպես նաև` 7.342.000 դրամ` Ասմուս Ռոտնե վարձակալական վճար: Թանկարժեք գույք, որը գերազանցում 8 մլն դրամը, Հրանտ Բագրատյանը չունի։
Էպոսագետ, ՀՀ նախագահի թկնածու Վարդան Սեդրակյանի դրամական միջոցները կազմում են 9 մլն 900 հազար դրամ։ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ունի 3 հողամաս` 0,141 հա, 0,16 հա և 0,1600 հա մակերեսներով: Եվս մեկ հողամաս՝ 0,255 հա, ունի Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքում, նաև անասնագոմ ունի:
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում թեկնածուն ունի մեկ առանձնատուն, որը զբաղեցնում է 252,4 քմ մակերես տարածք և Արաբկիր համայնքում 132 քմ մակերեսով մեկ բնակարան: Ունի «Միցուբիշի Outlander 3.0» մակնիշի ավտոմեքենա: Թեկնածուն թանկարժեք գույք չունի և նշված չեն նաև նրա եկամուտները:
ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտարարագիրը ներկայացնելու պահի դրությամբ ունի 20 հազար 198 դոլար և 120 հազար դրամ։ Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասում մեկ բնակարան, Կոտայքի մարզի Գողթ գյուղում թեկնածուն ունի կիսակառույց շինություն և հողամաս, Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում շինության և հողամասի համասեփականատեր է:
Պարույր Հայրիկյանի շարժական գույքը 2003 թ.-ի արտադրության «Ջիպ Լարեդո» մակնիշի ավտոմեքենան է: Որպես եկամտի աղբյուր թեկնածուն նշել է, որ 50 հազար դոլարը, գոյանում է ԱՄՆ տարբեր բանկերից ստացած փոխառություններից: Հայրիկյանը նաև 360 հազար դրամ կենսաթոշակ է ստանում, ինչպես նաև MGM ընկերության 0,0001%-ով բաժնետոմս ունի:
«Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների ժողովի նախագահ, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ ներկայացված հայտարարագրի պահին ունի 2 միլիոն 500 հազար դրամ, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում բնակարան, Կոտայքի մարզի Զովունի գյուղում սեփական տան, հողամասի և վարելահողի համասեփականատեր է:
Որպես շարժական գույք` նշված է 2007 թ.-ի արտադրության «Տոյոտա Պրադո» մակնիշի մեկ ավտոմեքենա: Նրա որպես եկամտի աղբյուր՝ «Ռադիո Հայ» ՍՊԸ-ից ունի 9 մլն դրամի եկամուտ և 4 մլն դրամ եկամուտ՝ «Ա-3 Ճարտարապետներ» ՍՊԸ-ից: Անդրիաս Ղուկասյանը 45 տոկոս փայաբաժին ունի «Ֆլամինգո-Արտ Լողափ» ՍՊԸ-ում:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը 1,6 մլն դրամ և 500 ԱՄՆ դոլար ունի, անշարժ գույք Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի և Լվովյան փողոցներում: Որպես շարժական գույք` 2003 թ.-ի արտադրության «ԳԱԶ 3110-101» մակնիշի մեկ ավտոմեքենա: Նախագահի թեկնածուի եկամտի աղբյուր են հանդիսանում խնայողություններն ու բանկային փոխառությունները:
ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն ունի 440 հազար դրամ։ Արման Մելիքյանը չունի անշարժ, շարժական և թանկարժեք գույք: Թեկնածուն չունի նաև ոչ մի տեսակի եկամուտ, արժեթուղթ կամ այլ ներդրում: Արման Մելիքյանը հաշվառված է Երևան քաղաքի Հալաբյան 35 փողոցի բնակարաններից մեկում, սակայն բնակվում է Երևանի Բրյուսովի 23 հասցեով:
Իշխանությունը փորձում է վերջնական տեսքի բերել առաջիկա նախագահական ընտրությունների անցկացման սցենարը: Ահազանգեր են ստացվում, որ պետական հիմնարկների աշխատակիցներին հանձնարարել են, որպեսզի փետրվարի 18-ին յուրաքանչյուրն իր հետ ընտրության բերի հնարավորինս շատ մարդ, բայց չեն ասում, թե ում է անհրաժեշտ ընտրել: Պահանջը մեկն է` պարզապես, մարդ բերել ընտրության: Ու հիմա իշխանության վերին էշելոններում նստած, հաշվում են, թե չինովնիկների հաշվին որքան մարդու ներկայություն է հնարավոր ապահովել տեղամասերում: «ՀԺ»-ի աղբյուրները հայտնում են, որ յուրաքանչյուր հիմնարկում ցուցակ է կազմվում, թե ով քանի մարդ է պարտավորվում ընտրատեղամաս տանել: Փաստորեն, ռեժիմը փորձելու է ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության նախօրեին մատնանշած անտարբերության և անվստահության մթնոլորտի տպավորությունը ցրել վարչական ռեսուրսի միջոցով, և ընտրատեղամասերում մարդկանց քանակություն ապահովել: Սակայն, եթե ընթացող հաշվարկների արդյունքում պարզվի, որ հնարավոր չէ փետրվարի 18-ին անհրաժեշտ ընտրությունների մասնակցություն ապահովել, իշխանությունը ստիպված է լինելու կրկին ապավինել փողին: Իսկ փողի մասով Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբներում բավական տխուր վիճակ է: Ըստ տեղեկությունների, շտաբների պետերին օրերս է միայն որոշակի գումար տրվել, այն էլ, այնքան քիչ, որ վերջիններիս ցասումն է առաջացրել: Թերթի հետ ունեցած զրույցներում մի քանի շտաբների պետեր հայտնեցին, որ 150- 200 հազար դրամ են ստացել, որն ընդամենը սուրճի գումար է: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից թերթը մեկնաբանություն է խնդրել պետական հիմնարկների աշխատակիցների վրա դրված վերոնշյալ պարտականության վերաբերյալ, նաև հարցրել` արդյո՞ք հանրապետականում փողի խնդիր կա, ինչո՞ւ է այդքան ժուժկալ դարձել իրենց կուսակցությունը և շտաբներին քիչ գումար է հատկացրել, նա պատասխանել է. «Առաջինը, որևէ պետական հիմնարկում որեւէ հրահանգ չի իջեցվել: Իսկ ինչ վերաբերվում է գումարներին, ասեմ, որ քարոզարշավի ընթացքում կծախսվի այնքան գումար, որքան նախատեսված է օրենքով: Ամեն ինչ անելու ենք, որ այս ընտրությունները լինեն ամենադեմոկրատականն ու թափանցիկը մեր նորագույն պատմության մեջ»:
Հայկական ժամանակ
Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Պետրոս Մակեյան-Լևոն Զուրաբյան վեճի մասին, պարզվում է` այն սկսվել է Վարդան Օսկանյան-Լևոն Զուրաբյան գաղտնալսմանը հաջորդող ՀԱԿ նիստում: Այդ օրը Մակեյանը Զուրաբյանից պահանջել է բացատրություն տալ գաղտնալսման համար, ինչպես նաև, թե ինչ է նշանակում մարտի 1-ի զոհերի նկատմամբ նման վերաբերմունքը: Ի պատասխան, Լևոն Զուրաբյանն ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել, որովհետև հայտնի է անվտանգության մարմինների ոճը, երբ մտքերը կոնտեքստից հանվում և ցանկալի ձևով են ներկայացվում: Բացատրությունը չի բավարարել Մակեյանին, և հենց այդ նիստում նա պահանջել է Զուրաբյանի հրաժարականը: Արդյունքում, ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, Լևոն Զուրաբյանը որոշել է խաղի մեջ ներքաշել ՀԱԿ Աջափնյակի ղեկավար Պետրոս Գևորգյանին, որը ԺՀԿ քաղխորհրդի անդամ է և փորձում է թավշյա «պերեվարոտ» անել: Այստեղ մի նյուանս էլ կա` այդ գրասենյակի ծախսերը հոգում է ՀԱԿ-ը, այսինքն` Զուրաբյանը:
Հրապարակ
Երեւանում Վրաստանի վարչապետի կատարած հայտարարություններից որոշ բաժիններ անհրաժեշտ է լուսաբանել եւ կատարել քաղաքական խորհրդածություններ: Բնականաբար այցը պետք է դիտարկել ներվրացական փոփոխությունների, դրանց իբրեւ արդյունք ռուս-վրացական մերձեցման միտումների ընդհանուր պարունակում:
Իր հայ գործընկերոջ հետ տեղի ունեցած մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում հետեւալ «միջադեպ»ը գրավում է առաջին ուշադրությունը.-
Երբ վրացի լրագրողը հարց տվեց վերջին օրերին աղմուկ բարձրացրած այն տեղեկատվության վերաբերյալ, թե Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն Լիտվայի խորհրդարանում հայտարարել է, թե «ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», Իվանիշվիլին վրդովված դիմեց նրան. «Ինչու՞ հիմա այստեղ կրկին այդ հարցն էք արծարծում. մի քանի անգամ արդեն հարցը շահարկվել է, տիկին Մայա Փանջիկիձեի պաշտոնական պատասխանից հետո հարցը փակված է: Գիտեք, որ այդ հարցը աղավաղված է»:
Սպասելի չէր անշուշտ, որ վրացի վարչապետը հայտարարություն կատարեր Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքի գերակայության մասին: Այսուհանդերձ, իր վրդովմունքը եւ մանավանդ այս առիթով կատարած հայտարարությունը ենթադրում է առնվազն, որ պաշտոնական Թբիլիսին նաեւ չի գերադասում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը. ավելին` առանց հասցեագրման ամբաստանում է այն կողմը, որ աղավաղել է Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունը: Թվում է, որ այս մեկը ուշագրավ հստակեցում է, որ Վրաստանի վարչապետը կատարում է Երեւանում:
Արցախա-ադրբեջանական հակամարտության թեմայից անցնենք այս անգամ հայ-ռուս-վրացական հարաբերությունների գծին, կենտրոնանալու համար Աբխազիայի, Վրաստանի եւ Հայաստանի երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությանը վերաբերող քննարկումների վրա: Վարչապետ Իվանիշվիլին ի պատասխան այս հարցին հայտարարել է, որ հնարավոր է, եւ վրացական կողմը բազմիցս պատրաստակամություն է հայտնել. այդ առումով Վրաստանի եւ Հայաստանի միջեւ որեւէ տարաձայնություն չկա: Շարունակելով, որ մեծ մասամբ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը կախյալ է Ռուսաստանի դիրքորոշումից: Նա նաեւ նշել է, որ Վրաստանն այդ ուղղությամբ կգործադրի բոլոր ջանքերը:
Հայտնապես, Հայաստանի Հանրապետության համար տնտեսական նոր հեռանկարներ բացող այս ուղու հարթումը բանակցությունների առարկա է: Թբիլիսին, ըստ այս հայտարարության իր համաձայնությունը տվել է եւ ակնկալում է, որ Մոսկվան վերջնականացնի ծրագիրը: Իսկ նման ուղու հարթումը խորքում Երեւանի համար կարժեզրկի Թուրքիայի հետ սահմանի գինը:
Աճապարելու պետք չկա սակայն, գերխանդավառություն տարածելու համար: Պատահական չէ, որ վարչապետ Իվանիշվիլին գնդակը հեզասահորեն նետել է ռուսական դաշտ: Ներվրացական հակասության դրսեւորումը չուշացավ: Նախագահ Սահակաշվիլին իր վարչապետի երեւանյան հայտարարությունը որակեց հակապետական, այն առումով, որ Աբխազիայի երկաթգծի վերագործարկումը պայմանավորված է Աբխազիայի «ապաբռնագրավումով»: Խառն ուղերձի բաժին կար անշուշտ վրացի վարչապետի հայտարարության երկաթագծին վերաբերող բաժնի մեջ:
Ռուսական շահագրգռվածությունն այս հարցում երեւում է անուղղակի: Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանի ամրապնդման վերաբերող տեղեկատվությունները հուշում են, որ երկաթգծի վերագործարկումը օգտակար է Գյումրին Ռուսաստանին կապելու ուղղությամբ:
Այս նախադրյալները հուշում են, որ Հայաստան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթգծի վերագործարկումը քննարկման առարկա է: Այս ճանապարհը ռազմավարական նկատառելի նշանակություն կունենա կիսաշրջափակված Հայաստանի Հանրապետության համար:
Հանկարծակի շրջադարձեր պետք չէ ապահովել` հուշում է քաղաքական իրատեսությունը: Միաժամանակ սակայն թելադրում է նկատի ունենալ վրացական իշխանափոխությունը, ռուսների հետ Թբիլիսիի կողմից փոխանցվող մերձեցման նշանները, Երեւանի մեջ կատարված հայտարարությունները եւ մանավանդ երկաթգծի վերագործարկման բանակցությունները:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Անհամեստություն չհամարեք, բայց ուզում եմ մեջբերել մի հատված Ազգային Ժողովում ՀՀ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իմ իսկ ելույթից.
«Իշխանությունը մեր երկրում գալիք 5 տարիների ընթացքում չունի այլընտրանք, իշխանություն է, վերջ։
Ընդդիմությունն ունի այլընտրանք, դա քաղաքացիական հասարակության ձեւավորվող ինստիտուտներն են, որոնց ձայնը երբեմն, իսկ գնալով ավելի հաճախ ավելի լսելի է, ավելի կոմպետենտ է, ավելի ազնիվ է, եւ իշխանությունը կարող է փոխել իր գործընկերոջը երկրի քաղաքական, տնտեսական, հումանիտար օրակարգերը շտկելու համար։
Մենք ուզում ենք աշխատել խորհրդարանական ընդդիմության հետ, օգնեք մեզ, աշխատել ձեզ հետ։»
Վեց ամիս անց հայտնի ներքաղաքական զարգացումների արդյունքում ունենք իմ կանխատեսած իրավիճակը:
Խորհրդարանական ընդդիմությունը չկարողացավ լիարժեք մրցակից-գործընկեր դառնալ իշխանությունների համար:
Եվ ահա արդեն ՀԱԿ ակտիվիստ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է նոր, քաղաքացիական փաստաթղթի նախագծի մասին:
Փասատորեն, կես տարի առաջ այս ամենը արդեն կանխատեսվել է:
Ում կարելի է համարել քաղաքական գործիչ, ում՝ ոչ, ինչպես և ում շնորհիվ են նրանք կայանում կամ չեն կայանում՝ բարդ հարց է: Օրինակ՝ այսօր նախագահի պաշտոնում առաջադրված բոլոր թեկնածուներն իրենց համարում են քաղաքական գործիչներ, մինչդեռ իրենց շուրջն անձի պաշտամունքի մթնոլորտ ստեղծողները գտնում են, որ այդպիսի գործիչներ են միայն իրենց զինակիցները, իսկ երբ վերջիններս դադարում են այդպիսիք լինել, ապա դադարում են լինել նաև քաղաքական գործիչ: Վերջապես, Պարույր Հայրիկյանը վստահ է, որ Հայաստանում միակ քաղաքական գործիչն ինքն է:
Չափանիշները, մի խոսքով, տարբեր են և չափազանց սուբյեկտիվ: Իհարկե, կարելի է վերամբարձ տոնով ասել՝ որոշողը ժողովուրդն է, հասարակությունը, քաղաքացիները: Բայց այստեղ մենք դարձյալ բախվում ենք այն խնդրին, թե ով կարող է որոշել՝ ինչպիսին է իրականում այդ «ժողովրդի» վերաբերմունքը: Այս կամ այն կուսակցապետը, իր շուրջը ֆանատների կամ հանուն փողի քծնողների խումբ տեսնելով, այդ խմբի վերաբերմունքը տարածում է ողջ ժողովրդի վրա: Նախագահի կայացած և չկայացած թեկնածուներ կան, որոնք անկեղծորեն զարմանում են, երբ մեկը ենթադրում է, թե իրենց Հայաստանում որևէ մեկը չի ճանաչում: Ուրեմն՝ այստեղ էլ օբյեկտիվ չափանիշներ եթե անգամ կան, ապա դրանք շատ դժվար է բացահայտել: Իմ անձնական, իհարկե, սուբյեկտիվ ընկալմամբ՝ մեր քաղաքացիների մեծ մասը խորապես հիասթափված են բոլոր նրանցից, ովքեր իրենց քաղաքական գործիչ են համարում՝ անկախ այն հանգամանքից, թե որ ճամբարում են նրանք «պայքարում հանուն ազգի»:
ԵԽԽՎ դիտորդները երեկ նույնպես արձանագրել են համընդհանուր հիասթափության և անտարբերության մթնոլորտը: Նրանք նաև երկու կարևոր շեշտադրում արեցին: Նախ՝ ուրախացան, որ թեկնածու չառաջադրած կուսակցությունները քաղաքացիներին բոյկոտի կոչ չեն անում, որովհետև «ընտրությանը մասնակցելը ժողովրդավարության կարևորագույն արժանիքն է»: Երկրորդ՝ շեշտեցին, որ «առկա անտարբերության և անվստահության երևույթը կապ չունի նախագահի թեկնածու չառաջադրելու որոշման հետ»: Սա ես հասկանում եմ հետևյալ կերպ. եթե դուք ձեզ քաղաքական ուժեր և գործիչներ եք համարում, առաջադրվել-չառաջադրվելը, իհարկե, ձեր գործն է, ձեր ոազմավարությունն ու մարտավարությունը: Բայց հիասթափության, անտարբերության, ընտրական պրոցեսի նկատմամբ անվստահության մթնոլորտի համար պատասխանատու են բոլորը՝ իշխանությունն ու ընդդիմությունը, քաղաքական և ոչ քաղաքական ուժերը: Մի՛ փորձեք վարկաբեկել ընտրությունները՝ որպես ժողովրդավարական ինստիտուտ, այն պատճառով, որ դուք դրան չեք մասնակցում: Դիտորդների գնահատականի վրա դա չի ազդի:
Այն, որ քաղաքական որոշ ուժեր փաստորեն ժամանակավորապես կասեցրել են իրենց գործունեությունը (այլ կերպ չեմ կարող անվանել նրանց ներկայիս պահվածքը), օրինաչափ է և գուցե նույնիսկ՝ արդարացված: Ինչպես և ամեն ինչը, քաղաքականությունը Հայաստանում ճգնաժամ է ապրում, և հասարակությունը թերևս պետք է դրանից մի քիչ հանգստանա: Դրա արդյունքում, հնարավոր է, կհստակեցվեն քաղաքական գործունեության չափանիշները:
Առավոտ
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀԿ-գլխավոր շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը մինչ նիստի ավարտը հեռացել էր:
ԱԺ փոխնախագահ Է.Շարմազանովի մեկնաբանությամբ, այդ ժամին նախատեսված էր Հովիկ Աբրահամյանի և Դավիթ Հարությունյանի հանդիպումը դիտորդների հետ, որի պատճառով էլ նրանք շուտ հեռացան նիստից:
Ի դեպ, սա ՀՀԿ գործադիրի վերջին նիստն էր:
Այսօրվա նիստում քննարկվեցին ընտրական հարցեր, մասնավորապես, քարոզարշավի հետ կապված: Նախընտրական քարոզչության ընթացքում ևս կգումարվեն շտաբի նիստեր:
Ձևավորվել են քարոզչական տարբեր խմբեր, սակայն բոլոր մարզերում լինելու է անձամբ նախագահը:
Հունվարի 21-ին ՀՀԿ-ն իր քարոզարշավը սկսելու է Երևանից ՝ Ավան համայնքից, այնուհետև Վայոց Ձորի Սյունիքի մարզերից:
Դրանց հաջորդող ուղղությունների մասին` Շարմազանովը չմանրամասնեց.
«Մարտավարություն է, չենք բացում»,-ասաց նա` նշելով, թե ՀՀԿ-ն հանուն գաղափարի է գնալու:
ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախըտրական բուկլետներն արդեն պատրաստ են: Դրանք կբաժանվեն հունվարի 21-ից:
Այսօր Ազգային ժողովում կայացած էթիկայի հանձնաժողովի նիստից հետո փորձեցինք հարցեր ուղղել ԱԺ պատգամավոր, Սերժ Սարգսյանի շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանին:
Վերջինս` օգանականի փոխանցմամբ, խիստ զբաղված էր, բայց ասաց, որ հանձնաժողովում քննարկված հարցերի մասին մեկնաբանություն ստանանք Նիկոլ Փաշինյանից: Երբ պարզաբանեցի, որ հարցերը վերաբերում են միայն շտաբի աշխատանքներին` էլի օգնականի միջոցով ասաց, թե հարկ է, դիմել ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Շարմազանովին:
Նախագահական ընտրությունների մասին Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո առերևույթ սառը թվացող ԲՀԿ-իշխանություն հարաբերությունները բավականին ջերմ ու ստաբիլ են դարձել` բոլոր ուղղություններով: Հայտարարության հենց հաջորդ օրը ԲՀԿ գործարարները` Բելաջիոյի Գրիշը, Շիշ Մելոն, Բրլյանտի Արշակը, նույնիսկ Ռուստամ Գասպարյանը, «ներկայացել» են երկրի գերագույն գլխավոր հրամանատարին և իրենց պատրաստակամությունը հայտնել վերջինիս նախընտրական կամպանիային ակտիվորեն մասնակցելու մասին, ինչն էլ տևական ժամանակ է` արդեն իրականացնում են: Ռուստամ Գասպարյանի պարագան ԲՀԿ-ականները բացատրում են վերջինիս` «Երկրապահ» քաղխորհրդի անդամ լինելու և գեներալ Մանվելի հանգամանքով: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա ԲՀԿ հավաստի աղբյուրները տեղեկացրել են, որ Սերժ Սարգսյանի Կոտայքի մարզի պատասխանատուն ամենևին էլ մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չէ, նա ընդամենը ծխածածկույթ է. իրական պատասխանատվությունը դրված է Գագիկ Կոլյայիչի վրա, և կա երկաթյա պայմանավորվածություն, որ նա է մարզում անցկացնելու ընտրությունները և լավ ձայներ է բերելու Սերժ Սարգսյանին: Ի դեպ, նույն Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվե-տա Տոնոյանը նույնպես ակտիվ մասնակցում էր իշխանությունների ամանորյա ընդունելություններին. Տիգրան Սարգսյանի կողմից կազմակերպված միջոցառմանը Իվետա Տոնոյանի ղեկավարած ծրագրի «Կենտրոն» ՀԸ-ի լրագրողն արժանացավ պարգևի:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.