23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին հարցազրույց էր տվել, որտեղ հայտարարել էր, որ «ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի և անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության»: «ՀԺ»-ի թղթակիցները այս առիթով մեկնաբանություն են վերցրել Հայ ազգային կոնգրեսի կազմում մնացած կուսակցությունների և քաղաքական-հասարակական նախաձեռնությունների ղեկավարներից: Հարցին, թե նրանք ին՞չ դիրքորոշում ունեն Կոնգրեսը կուսակցության վերածելու գաղափարի վերաբերյալ, 13 քաղաքական ուժերից 3-ի ղեկավարները պատասխանել են, որ կողմ են և պատրաստ են մտնել այդ կուսակցության մեջ: 7-ը հայտարարել են, որ կտրականապես դեմ են այդ գաղափարին, և քաղխորհրդի նիստում կողմ չեն քվեարկի դրան, մեկն ասել է, որ գաղափարը ողջունում է, սակայն իր ղեկավարած կառույցը չի կարող մտնել այլ կուսակցության մեջ: Երկուսի հետ թղթակիցները երեկ չեն կարողացել կապվել: Սակայն նրանցից առնվազն մեկը, հաշվի առնելով, մինչ այժմ արած հայտարարությունները, ամենայն հավանականությամբ կրկին դեմ կարտահայտվի գաղափարին: Ստացվում է, որ Կոնգրեսը կուսակցության վերածելու գաղափարը ողջունելի է, և դրան մաս կկազմեն Կոնգրեսի ստեղծմանը մասնակցած և մինչ օրս այդ կառույցի անդամ հանդիսացող 13 քաղաքական ուժերից միայն 3- 4-ը»,-գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Քաղաքական շրջանակներում թև առած նոր խոսակցությունների համաձայն, չի բացառվում, որ նախագահական ընտրությունների գլխավոր դերակատար, սկանդալային նախագահացու Պարույր Հայրիկյանը, փետրվարի 18-ից հետո երկար ժամանակով լքի ՀՀ-ի սահմանները:
Նախնական խոսակցությունների ու ներկա քաղաքական սցենարների համաձայն, հնարավոր է մի որոշ ժամանակ Հայրիկյանը կրկին հաստատվի իր համար սիրելի դարձած ԱՄՆ-ում, իսկ հետո կարևորագույն պոստերից մեկում իր տեղը գտնի հենց ԱՄՆ-ի շվաքի տակ, քանի որ այդպես և ՀՀ իշխանությունների «ականջը դինջ» կլինի, և Հայրիկյանի «ականջը խուլ» կդառնա ՀՀ-ի ուղղությամբ:
Իսկ դրա արդյունքում խոշոր շահում, կամ գուցեև մի լավ ջեք — փոթ կբռնի ԱԻՄ առաջնորդը, որին օրվա իշխանությունները ՀՀ-ի անփոխարինելի էպոսագետի ասած, ժամանակին իսկի մի մանդատի էլ չարժանացրին: Այնպես, որ մի փամփուշտով զույգ նապաստակ խփելը,վատ չէ, և բոլորին չէ, որ կարող է հաջողվել:
Հավելենք, որ հայրիկյանական աժիոտաժի մեջ, մեկ այլ խոսակցության թեմա էլ է քննարկվում. Հայրիկյանը գուցեև մի խախանդ երկրի դեսպանի պաշտոն ձեռք գցի, ուր նա կարող է շառ ու փորձանքից հեռու մնալով ՝ չար աչքից ու անհաջողակ քիլլերներից հեռու, նեղ օրվա համար մի քանի կոպեկ հետ գցել: Վատ չի լինի իհարկե, բայց արդյո՞ք սրանք ընդամենը հերթական քաղաքական կտերն ու մեխանիզմները չեն, որոնց արդյունքում, երբեմնի քաղաքական գործիչները վերջնականապես «փչացվում են» ու անցնում պատմության գիրկը:
Արամ Վարդանյան
Նախագահի ընտրություններից հետո, մայիսին տեղի են ունենալու Երեւանի քաղաքապետի և ավագանու նոր ընտրություններ:
Որոշ տեղեկություններով, պաշտոնաթող քաղաքապետ, այժմ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն ուզում է կրկին քաղաքապետ դառնալ։ Երեկ ԱԺ եկած Գագիկ Բեգլարյանին «Ժամանակը» հարց ուղղեց՝ ճի՞շտ է, որ ուզում է նորից քաղաքապետ դառնալ եւ ավագանու առաջիկա ընտրությունների մասնակցելո՞ւ է։ «Քաղաքապետի ընտրությունները կատարվում են համամասնական ընտրացուցակով, որտեղ ավագանու ցուցակը որոշում են ՀՀԿ կողմից ներկայացվելիք մարդիկ, իրանք կորոշեն։ Ոնց կուսակցությունը որոշում կկայացնի, մենք էդ ձեւ կծառայենք կուսակցությանն ու ժողովրդին»,- պատասխանեց Բեգլարյանը՝փաստացի չթաքցնելով, որ դեմ չէ կրկին քաղաքապետ դառնալուն:
Ժամանակ
Թերթն անդրադառնում է ՀԱԿ երեկ չկայացած քաղխորհրդի նիստին, երբ անակնկալ հայտնվել է ՀԱԿ համակարգողը, ով, պարզվել է, Աժ-ից եկել էր, որ «լույս սփռեր» կատարվածի վրա: ««Պարոն Մակեյան, հիշում եք, չէ՞, որ ամիսներ առաջ, նիստերից մեկում, Դուք խնդրեցիք, որ կանոնակարգեինք նիստերի պարբերականությունը: Որոշվեց, որ ամեն չորեքշաբթի մենք ունենում ենք նիստ, եթե չենք զանգում և հակառակի մասին նախազգուշացնում, բացի քառօրյայի շաբաթներից, այսինքն` այն շաբաթ, որ կա քառօրյա, մենք նիստ չենք անցկացնում, որի մասին գիտեն քաղխորհրդի բոլոր անդամները, այդ թվում և Դուք»: «Մի բան բաց թողեցիք, պարոն Զուրաբյան,- իր հերթին շտապեց «լուսավորել» Մակեյանը` շարունակելով:- Այո, մենք որոշում ընդունեցինք, որ քառօրյաների շաբաթը նիստը հետաձգվում է, բայց մի դեպքում, եթե խորհրդարանում կարևոր հարց ենք քննարկում, ինչպես նաև մեզ նախապես զգուշացնելուց հետո»: Մակեյանի խոսքից հետո Զուրաբյանև իրեն քննիչի դերում պատկերացնելով` սկսեց հարցախեղդ անել. «Ընդունում եք, որ նման որոշում կա», «Դուք ընդունում եք, որ Ձեր կուսակցությունն էլ է իր ստորագրությունը դրել այդ որոշման տակ», որին հետևեցին «ամբաստանյալ» Մակեյանի պատասխանները. «Այո, կա որոշում, բայց իմ նշած հանգամանքներով»: Զուրաբյանը կրկին էր նույն հարցերը հնչեցնում, Մակեյանը` նույն պատասխանները տալիս, ի վերջո, Զուրաբյանը, թվում էր, ընկրկեց` ասելով. «Չգիտեմ, ինձ թվում է, դուք սխալվում եք», ապա նորից սկսեց իրենը պնդել: Ի վերջո, կողմերը համաձայնության եկան, որ «մամուլի միջոցների» մոտ վիճելը նպատակահարմար չէ. «Մենք ինչ ա, դեբատի մե՞ջ ենք, թե՞ չէ»: Հետո էլ ձեռքսեղմումով պայմանավորվեցին, որ հաջորդ չորեքշաբթի կհավաքվեն և կփորձեն փոխըմբռնման գալ: «Եթե կա խնդիր, որն ուզում եք քննարկել, որովհետև, ցավոք սրտի, մամուլում բարձրացվել են խնդիրներ, որոնք անձամբ ձեզանից չեմ լսել և որոնց չեմ ուզում հավատալ, հենց հիմա էլ կարող ենք բարձրանալ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի իմ կաբինետ, և վերջապես ձեզանից դեմառդեմ լսեմ դժգոհությունները»,- հրաժեշտին ասաց Զուրաբյանը: «Հիմա դուք նորից շարունակո՞ւմ եք մամուլի առջև, ինձ ասում եք` չենք շարունակում, դուք շարունակում եք,- նորից հետ եկավ Մակեյանը` բարկանալով:- Եվ մի մոռացեք, որ ՀԱԿ գրասենյակը նաև մերն է, բայց ես իմ առաջարկները կներկայացնեմ քաղխորհրդի նիստին»: Թե ինչին չի ուզում հավատալ ՀԱԿ համակարգողը և ինչպես է վերաբերվում նույն մարմնում ներկայացված` իր լիազորությունների կասեցման վերաբերյալ Մակեյանի առաջարկություններին, Զուրաբյանը կոնկրետ ոչինչ չասաց` կրկնելով, որ Մակեյանը Կոնգրես որևէ փաստաթուղթ չի ներկայացրել. «Կներկայացնի` կխոսենք»: Իսկ հաջորդ չորեքշաբթի տեղի կունենա՞ այդքան սպասված նիստը, որտեղ քննարկմանը կներկայացվի Մակեյանի փաթեթը, Զուրաբյանը պատասխանեց. «Այդ նիստը կկայանա, եթե որևէ կուսակցություն համարում է, որ այդ հարցը պետք է ընտրվի օրակարգի մեջ, նաև կուսակցությունները պետք է որոշեն, որ այդ հարցը պետք է մտնի օրակարգ, իսկ դա կուսակցությունների որոշելիք հարցն է»:
Այսպիսով, թերևս կանխատեսելի է, որ ՀԱԿ-ում նոր սկանդալ է հասունանում, որովհետև գաղտնիք չէ, որ ՀԱԿ մաս կազմող կուսակցություններից շատերը Զուրաբյանի ազդեցության ներքո են և նման որոշում, ամենայն հավանականությամբ, չեն կայացնի:
Հրապարակ
Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամին Կառավարությանը հարցրեց, թե ամենաթողության, հանցագործությունների հեղինակների նկատմամբ խրախուսող և հատուկ քաղաքականություն վարելով ի՞նչ մեսիջ են ուզում հղել հասարակությանը։
Այս համատեքստում ընդդիմության ներկայացուցիչը կոնկրետ հարցադրում ուներ՝ կապված կոնկրետ անձի՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ։
«Վերջերս Սյունիքի մարզպետը՝ փոխարքա, անընդհատ սկանդալների մեջ է : Այ կնոջ հետ կապված սկանդալը, հիմա՝ հողերի պատմությունը (առաջինը վերաբերում է գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու, երկրորդը՝ Սյունիքի արոտավայրերը Իրանին վարձակալության տալու մասին հուշագրին ) … Սուրեն Խաչատրյանը շարունակում է, տարվա մարզպետ է ճանաչվել: Սյունիքի մարզպետը, կասե՛ք, էդ ամսագրի («Դե ֆակտո» – Tert.am) խնդիրն է, որևէ բան չունեմ ասելու, բայց Երևանում էլ նրա մեծադիր նկարները դրված են: Երևույթի համար եմ ասում: Վարդանիկն էլ էր էդպես, Կառավարությունը մոտեցում պետք է ունենա՞ , թե ոչ, եթե ոչ, ապա կարող եմ եզրակացնել, որ սա մեսիջ է քաղաքացուն, որ այս տեսակ դաստիարակությունը , կերպարը խրախուսվում է»:
Արամ Մանուկյանը չի ակնկալում, որ Տիգրան Սարգսյանն իր ենթականերին պետք է բարոյականության դասեր տա, բայց ամենաթողությանը չարձագանքելը, այդ երևույթի, նկատմամբ չպետք է դառնա քաղականություն:
Նաև, ըստ ընդդիմադիր պատգամավորի, պետությունը պետք է նմանների սանձը քաշած պահի , հանցագործությունների պատասխանատուներին էլ պատասխանատվության ենթարկի: Առհասարակ, պետք է արձագանքի «էս կարգի զոռբայութուններին»:
Կառավարության կողմից հարցին պատասխանած վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց, որ Արամ Մանուկյանի թվարկած երևույթներն առաջին հերթին մերժելի են իշխանությունների կողմից և որ այդ դիրքորոշումը միշտ եղել է հրապարակային ու բաց, հաճախ նաև հենց ԱԺ ամբիոնից հնչող: Վարչապետը նշեց, որ նաև ակտիվ են իրավապահ մարմինները:
Ինչ վերաբերում է վարկանիշներին կամ ավելի կոնկրետ Սյունիքի մարզպետի 2012-ի տարվա մարզպետի վարկանիշին, ապա Տիգրան Սարգսյանը նկատեց, որ հանրությունն ինքը կարողանում է զանազանել, թե որոնք են այդ վարկանիշներից իրականությանը ավելի մոտ, որոնք ոչ այնքան:
«Եվ ամեն օր նման ռեյտինգներ հրապարակվում են, և անկախ նրանից՝ գործադիր իշխանությունը համաձա՞յն է, թե ոչ այդ ռեյտինգների հետ, դա մեր առօրյան է: Հիմա Դուք որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ կարող եք Ձեր գնահատականը տալ և ընդունել այս կամ այն ռեյտինգի իսկությունը, իրականությանը մոտ լինելը կամ դա մեզ պետք է, թե՝ ոչ»,- ասաց Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ ճիշտ կլինի զերծ մնալ գնահատականներից:
Ի պատասխան՝ Արամ Մանուկյանն ասաց, որ գնահատականներ չի տալիս և փորձում է զուսպ լինել ու տերմիններ չօգտագործել:
«Հայաստանում կա երկու տեսակի ինֆորմացիա. յուրաքանչյուրս մեր տանը, հավաքներում խոսում ենք մի այլ իրականության մասին՝ ով ում է կրակում, ում տղան ինչ արեց, ով որտեղ ջարդեց-փշրեց, ով ի՞նչ այլանդակություն արեց և կա երկրորդ շերտ, որ մի քիչ ամաչելով, վախենալով ենք ասում: Եվ իմացե՛ք, էդ վախի մթնոլորտն իսկապես կա»,- ասաց Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ եթե հինգ տարի առաջ ՀՀ-ից արտագաղթում էին աշխատանք չունելու, սոցիալական այլ խնդիրների պատճառով, ապա հիմա 80 տոկոսը գաղթում է անապահովվածության, վախի պատճառով: Սա, ըստ նրա, Հայաստանում քաղաքական նոր որակ է, և եթե իշխանությունն այս հարցի նկատմամբ ունենա համակարգային մոտեցում, ապա ընդդիմությանը կխեղճանա, հետ կքաշվի:
Թերթ.am
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ինչ-որ շատ են դիվանագետները, մանավանդ արևմտյան, սկսել անցնել կոռեկտության, դիվանգիտական էթիկայի սահմանները:
Հասկանալի է` ընտրություններ են` աշխարհաքաքաղաքական խաղացողները փորձում են փոքրիկ Հայաստանից ստանալ մաքսիմումը, մեկը մյուսից հետ չի մնում: Ոչ Ռուաստանը, ոչ էլ արևմուտքը:
Ավելորդ է ասելը, որ էթնոսը, նրա մտածող, սրտացավ հատվածը պետք է սթափ լինի, որպեսզի կոսոլիդացիոն ոգին գեթ այս անգամ չլքի:
Տարածաշրջանում սողացող ու անչափ լուրջ գործընթացներ են տեղի ունենում. պատմությունն էլ կրկնվելու փիս խասյաթ ունի… նախորդ դարասկզբի մեր կորուստները դեռ չենք մարսել»:
Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական գործիչները մշտապես ունեցել են մի խնդիր` նրանք մոռանում էին իրենց պայքարի հիմնական թիրախի մասին և սկսում էին պայքարել իրար դեմ: Ենթադրենք, դուք կարծում եք, որ Հայաստանի նախագահ դառնալով` կվերացնեք արտագաղթը, կոռուպցիան, 10 կամ 100 անգամ կբարձրացնեք մարդկանց աշխատավարձերն ու թոշակները, ինչպես նաև ժողովրդավարություն և արդարություն կհաստատեք: Հետևաբար` ձեր բոլոր հարվածները պետք է ուղղված լինեն գործող նախագահի դեմ: Բայց արի ու տես, որ հարվածների կեսից ավելին հասնում է մնացած հավակնորդներին, որոնք նույն նպատակներն ունեն: Եվ ստացվում է, որ այդ մարդիկ իրենց էներգիան ծախսում են իրար կասկածելու, իրար մեղադրանքներին պատասխանելու և, այսպես ասած, դիմակը պատռելու վրա:
Այսպիսի մի «լոկալ պատերազմի» պատրվակ էր Պարույր Հայրիկյանի որոշումը` չդիմել ՍԴ` ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու համար: Թե ում սոխը այդ երկու շաբաթում սոխառած պիտի դառնար` այնքան էլ պարզ չէ: Բայց դա լավ առիթ էր սեփական «արմատական ընդդիմությունը» ցույց տալու և Հայրիկյանի` «իշխանության հետ գործարքը» բացահայտելու համար:
Հայրիկյանին` ընտրությունները չհետաձգելու համար կշտամբանքներին զուգահեռ` կարծես թե փոքր-ինչ նենգափոխվում է բուն ընտրությունների նպատակը: Անդրիաս Ղուկասյանի ներկայացուցիչը չի բացառում, որ իր թեկնածուի հացադուլը կարող է ընտրարշավում անհաղթահարելի խոչընդոտ դառնալ: Նախագահի մեկ այլ թեկնածու` Վարդան Սեդրակյանը (հավանաբար, կեսկատակ), ասում է, որ նա էլ է կարող իր համար քարոզարշավին մասնակցելու անհաղթահարելի խոչընդոտ ստեղծել: Նա կայրի իր ավտոմեքենան սուպերմարկետներից մեկի մոտ և հետո դրանում կմեղադրի ռուսական կամ ամերիկյան իմպերիալիստներին: Ըստ էպոսագետ թեկնածուի` նրա ավտոմեքենան ավելի թանկ է, քան Պարույր Հայրիկյանը: Նախ` կարծում եմ, որ նույնիսկ ամենաանպետք, ամենահրեշավոր մարդու կյանքը շատ ավելի թանկ է, քան աշխարհի ամենաթանկ մեքենան: Երկրորդ` ընդդիմության նպատակը պետք է լինի, որքան հասկանում եմ, ոչ թե ընտրությունների հետաձգումը կամ նույնիսկ տապալումը, այլ հաղթանակը և սեփական գաղափարների ու սկզբունքների հիման վրա պետության կառուցումը: Մնացած գործողությունները, այսպես ասած, «թեթև ժանրից» են:
Արդեն հայտնի է, թե ովքեր են այս ընտրությունների «չեբուրաշկաները»` նրանք Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների ժամանակ բոցաշունչ ճառեր արտասանող «կթվորուհիներն» են: Կամաց-կամաց պարզ է դառնում, թե ովքեր են այս ընտրություններում Շապոկլյակի դեր խաղում:
Առավոտ
Գիշերային կրակոցները Տպագրիչների 9 հասցեում պայթեցրին քարոզարշավի դոնդողը: Անդրիասի լողանալն ու Րաֆֆու բարևելը, խաղաղ կլոունադայի մյուս դրվագներն անմիջապես խամրեցին: Որոշ գործիչներ, սեփական շահերից ելնելով, սկսեցին սրել խոսակցությունը: Րաֆֆին, ակնարկելով իշխանություններին, խոսեց ընտրությունների բնականոն ուղին շեղելու մասին: Հովիկ Աբրահամյանը փորձեց ինտրիգի կենտրոնում տեղադրել երկրորդ նախագահին, իսկ ինքը՝ Հայրիկյանը, շրջանառության մեջ դրեց ռուսական հետքի վարկածը:
ԲԱՅՑ ՕԴՈՒՄ ՀԱՐՑԵՐ ԿԱԽՎԵՑԻՆ
Ինչո՞ւ հենց 4 տոկոսանոց թեկնածուն, այդ ե՞րբ են ՌԴ հատուկ ծառայությունները ոչ պրոֆեսիոնալ քիլլեր պահել: Ինչո՞ւ պետք է իշխանությունը խաթարի ընտրական գործընթացը, որում ակնհայտ առավելություն ունի: Քոչարյանի ինչի՞ն էր պետք այսչափ վտանգավոր տարբերակով ցեխ շպրտել ընտրությունների վրա: Ինչպե՞ս կարելի էր 20-25 սանտիմետրից (այս հեռավորությունը նշում է Հայրիկյանը՝ Ս. Ս.) այնպես գործածել նագանը, որ գնդակը դուրս չգա մարմնի միջից, իսկ երկրորդ գնդակն էլ ընդհանրապես նրան չդիպչի: «Եթե շարժում չանեի, և ուղիղ խփեր, հաստատ կերակրափողիս էր խփելու»,- բացատրեց ապաքինվող Հայրիկյանը: Սովետական հին անեկդոտ կա: Մի մարդ իջնում է ավտոբուսի առաջին դռնից, վազում, բարձրանում է հետևի դռնով: Եվ այդպես՝ մի քանի անգամ: Վարորդը, տեսնելով այս շարժումը, հարցնում է՝ սա ի՞նչ է ուզում: Պատասխան. «Որ չբռնեն»: «Բայց սա ո՞ւմ է պետք, որ բռնեն»: Պատասխան. «Չգիտե՞ս, неуловимый Ջոնն ա»: Վարձու քիլլերից 20 սմ-ի վրա «ուխոդվող» Հայրիկյանին պատկերացնելով, սկսեցին խոսել, որ սա ոչ թե մահափորձ էր, այլ ինքնավնասում: Նման եզրահանգումից հետո թեկնածուի վարկանիշը, որը մահափորձից հետո վեր էր ձգտում, փոխեց ուղղությունը: Որքան էլ զարմանալի է, Հայրիկյանը չի ստում, ինչը, սակայն, չի նշանակում, որ խաղը, որում ինքն իր կամքից անկախ օգտագործվում է, նվազ վտանգավոր է:
ԿՐԱԿՈՑ՝ ՄՇԱԿՎԱԾ ՓԱՄՓՈՒՇՏՈ՞Վ
Սպասվում էր, որ ոստիկանության և ԱԱԾ օպերատիվ քննչական խումբը պետք է տարրական տեղեկություններ հայտնեն: Էլ չենք ասում քննվող վարկածների շրջանակի մասին, որը նման արտակարգ միջադեպերից հետո նույն ռուսներն են անգամ հայտնում: Մերոնք, սակայն, միայն հոդվածն են նշում, որով գործ է հարուցվել՝ 34-305, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ: Բացի այն, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի մեկ գնդակ, և մեկ նմանատիպ գնդակ էլ վիրաբույժները Հայրիկյանի մարմնից են հանել, այլ տեղեկություն չի հրապարակվում: Գրեթե մեկ շաբաթ է անցել, բայց նույնիսկ հայտնի չէ, թե ինչ զենքից և ինչ հեռավորությունից են կրակել Հայրիկյանի վրա: Այն, որ կրակոցներն արձակվել են TT, նագան, մաուզեր կամ այլ նմանատիպ ատրճանակից, քրեագետների ենթադրությունն է: Դեպքի վայրից պարկուճ չի հայտնաբերվել, ինչից հետևում է, որ օգտագործվել է հենց նման զինատեսակ: Հանցագործը, ձեռքին ունենալով կրակոցի մեծ ուժգնության և բալիստիկ բարձր չափանիշներ ունեցող զենք, փաստորեն, մի քանի սանտիմետրից այնպես է կրակել, որ ոչ միայն չի սպանել, այլև փամփուշտը դուրս չի եկել մարմնից, իսկ երկրորդ անգամ ուղղակի վրիպել է:
Սրանից շատերը եզրակացրին, որ կրակողը «սիրողական» մարդասպան է: Մինչդեռ չի բացառվում ճիշտ հակառակը՝ որ կրակողը գերպրոֆեսիոնալ էր, և այնպես է հաշվարկել, որ իր զոհը թեթև վնասվածք ստանա: Դրա համար գոյություն ունի փամփուշտները նախապես մշակելու կամ փչացնելու պրակտիկա: Ըստ որոշ քրեագետների, որոնք այս օրերին խուսափում են իրենց անունները հրապարակել, սակայն հաճույքով կիսվում են մեզ հետ, միայն փամփուշտը ձևափոխելու դեպքում է հնարավոր թուլացնել հարվածային ուժգնությունը: Այլ կերպ ասած՝ կրակոցը նպատակ ուներ զգուշացնել, ոչ թե սպանել:
ՈՒՄ ԵՎ ԻՆՉՈՒ ԷԻՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ
Շատերը սպասում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ծրագրային ելույթում վերլուծելու է ներքաղաքական իրավիճակը, բացատրելու է ՀԱԿ վարքագիծը, պատասխանելու է ՀԱԿ հասցեին հնչող քննադատությանը: Բայց նա խոսեց քաղաքական գործիչների արևմտամետ կամ ռուսամետ լինելու մասին՝ բացատրելով, որ որ Հայաստանի համար հստակ կողմնորոշում չընդունելն է ճիշտ: Թե որքանով էր ակտուալ ելույթը, երևաց հետո: Վերջերս ռուսական բարձրաստիճան այցելությունների շքերթ է սկսվել դեպի մեզ: Հավաքական անվտանգության պայմանագրի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մեզ այցելեց ընտրություններից առաջ, ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ-ի ղեկավար Բորիս Կովալչուկը, որի հայրը Պուտինի մերձավորներից է, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ռուսական աստղեր, իսկ շաբաթ օրն այստեղ էր Իոսիֆ Կոբզոնը, որն իր ֆինանսական հեղինակությամբ և կապերով տարբերվում է սովորական աստղից: Այս շքերթը նշանակում է, որ ՌԴ-ն և նախագահ Պուտինն անձամբ Սերժ Սարգսյանի մեջքին են: Ինչպես կորոշվի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը, պաշտոնապես հայտնի չէ, սակայն մի քանի նուրբ դետալներից կարելի է ենթադրել, որ մերոնք դեմ չեն:
Դեկտեմբերի 20-ին ՀՀ նախագահը ներկա էր Արտաշես Գեղամյանի «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» գրքի շնորհանդեսին, ինչն առնվազն կարող է նշանակել, որ նախագահը հետաքրքրված է այդ ուղիով: Իսկ անդամակցության ձևը վերջերս «Կենտրոնի» եթերում հուշեց Բագրատյանը՝ ասելով, որ Եվրասիական միությանն անդամակցելու հարցը պետք է համաժողովրդական քվեարկությամբ լուծվի: Թե ինչ կարծիքի կլինի ժողովուրդը, որի եկամտի 40 տոկոսը Ռուսաստանի խոպանչիներն են ապահովում, պարզ է: Պատահական չէ, որ ակնհայտ պրոարևմտյան կողմնորոշում ունեցող «Ազատ դեմոկրատները» վերջերս հրաժարվեցին պաշտպանել Հրանտ Բագրատյանին՝ պատճառաբանելով, որ իրենք Եվրամիությանն անդամակցելու կողմնակից են, իսկ Բագրատյանը՝ ընդամենը ինտեգրման:
ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԻ ՄԵՍԻՋԸ
Անշուշտ, այս ամենն Արևմուտքի համար աննկատ չի անցնում: Բավական է հիշատակել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի հունվարի 23-ի գրառումը նրա պաշտոնական բլոգում: Դեսպանը ՀՀ նախագահական ընտրությունների համատեքստում ստեղծված քաղաքական իրավիճակին կոշտ և ոչ դիվանագիտական գնահատականներ է տալիս, գրում է ընտրացուցակների վերաբերյալ անվստահության, հանրային ռեսուրսն օգտագործելու, այլ բացասական երևույթների մասին: Թե ինչքան են հետաքրքրում մեր «արդար» ընտրություններն արևմտյան դիտորդներին, համոզվեցինք 2008-ի նախագահականից հետո: Ուստի Քեթրին Լիչի երկարաշունչ, դիվանագետին ոչ հարիր հայտարարությունները կարելի է դիտարկել որպես նախազգուշացման քաղաքակիրթ ձև: Զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ դրան շատ ավելի կոշտ մեթոդներ են հետևել: Հիշում եք, 2004 թվականի փետրվարին, ՌԴ նախագահի ընտրությունների ժամանակ, երբ կորավ նախագահի թեկնածու Իվան Ռիբկինը: Վերջերս «Ռոսիա-1» հեռուստաալիքով ցուցադրված «Բերեզովսկի» փաստագրական ֆիլմում հրապարակված վարկածի համաձայն, Ռիբկինին բռնի տեղափոխել էին Ուկրաինա, սպանության նպատակով, որից հետո նախագահական ընտրությունները Ռուսաստանում պետք է չեղյալ համարվեին: Ֆիլմի հեղինակները մեղադրում էին Բերեզովսկուն և արևմտյան հատուկ ծառայություններին, որ նրանք փորձեցին խանգարել Պուտինին առաջադրվել: Ուկրաինական գաղտնի ծառայությունները կասեցրին այս ծրագիրը:
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կիրակի երեկոյան ռուսական ալիքները հայկական ընտրությունների մասին ռեպորտաժներ էին հեռարձակում: Դրանցից մեկը Ռուսական առաջինի պատրաստած, Հայրիկյանի դեմ կատարվածի մասին էր: Նշվում էր, որ ամենամեծ շանսերը ընտրություններում ունի Սերժ Սարգսյանը: Հպանցիկ անդրադարձ է արվում Հայրիկյանի 4 տոկոսանոց ռեյտինգին, և ոչ մի բառ նրա հայտնած կասկածների մասին, թե մահափորձը կազմակերպել են ՌԴ հատուկ ծառայությունները: Մինչդեռ մահափորձից մեկ օր առաջ Հայրիկյանը հարցազրույց էր տվել ՀՀ-ում եվրոպացիների խոսափող «Ազատություն» ռադիոկայանին: Նրան հարց է տրվում. «Հայաստանը սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի, նաև Եվրոպայի հետ, և ներկայիս իշխանությունները փորձում են դա հավասարակշռել։ Դուք ի՞նչ կարծիքի եք մեր արտաքին քաղաքականության մասին»: Պատասխանը, բնականաբար, հակառուսական է. «Հայաստանը որդեգրել է հստակ կողմնորոշում դեպի եվրոպական արժեքային համակարգ։ Այն, ինչ կհակասի Եվրոպական Միության հետ մերձենալու մեր տրամադրվածությանը, բնականաբար, դրան չպետք է միանանք»։
Էլ ո՞վ կարող էր, բացի ԿԳԲ-ի նկուղներում 18 տարի նստած Հայրիկյանից, նման պատասխան տալ, ինչը հետագայում կարող է փայլուն դրդապատճառ դառնալ երևակայական ռուս քիլլերին ուղարկելու համար: Զարմանալի չէ, որ մահափորձից մի քանի օր անց նույն ռադիոկայանին Հայրիկյանը հարցազրույց է տալիս՝ ակնարկելով, որ կատարվածի համար ռուսներն են մեղավոր, վերհիշելով, որ մարդասպանը հայկական դիմագծեր չուներ: Եթե «Հայրիկյան» օպերացիան այնուամենայնիվ արևմտյան մեսիջ էր մեր իշխանություններին, ապա պետք է ընդունել, որ բավականին նուրբ և կատարման իմաստով պրոֆեսիոնալ մակարդակի էր: Վերոշարադրյալը վարկած չեմ անվանի, այլ պարզապես մտքեր, փաստերի համադրություն, որը բացատրում է, թե ինչու քիլլերը վրիպեց, ինչու հենց Պարույր Հայրիկյանը թիրախ դարձավ, և ում էր այս ամենը ձեռնտու:
Սյուզան Սիմոնյան
Այն, որ հայրենի խորհրդարանում, հինգերորդ գումարման նստաշրջանը սկսելուն պես, նոր քաղաքական անակնկալներ ու մանր- մունր քաղաքական բլեֆներ ու թատերական էպիզոդիկ դրվագներ էին լինելու, թերևս համոզված էին շատերը:
Սակայն քչերը անդրադարձան, որ խորհրդարանի հույժ կարևոր ինտրիգը ոչ թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դարձն էր դեպի ԱԺ, կամ, ավելի ճիշտ, քայլ մարշ դեպի խնամի Հովիկ Արգամիչի աշխատասենյակ, այլ այն, որ հազար ու մի քաղաքական ուժի հետ խաղեր տված Խաչատուր Քոքոբելյանը ապահարզան տվեց «Ժառանգությանը»:
Այնինչ, 2012-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Բաղրամայն 26-ի իր անմիջական ղեկավարներին տղամարդու խոսք էր տվել, որ մինչև իր քաղաքական խաղերի վերջը մնալու է Ժառանգության կողքին ու վերջ, սակայն մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Քոքոբելյանը Ժառանգությունից «թռավ», իսկ դրա համար նա մի քանի լուրջ պատճառներ ուներ:
Նախևառաջ, «ժառանգության» նավակի մեջ հայտնվելուց հետո, Քոքոբելյանն Աստծու օրը տուրուդմփոցների մեջ է եղել զտարյուն ժառանգականների ու հատկապես Զարուհի Փոստանջյանի, նաև անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, երկրորդ`Քոքոբելյանն այս ընթացքում հաջողացրել է անհրաժեշտ քանակի ու որակի ինֆորմացիոն արտահոսք բաց թողնել, ինչպես դրսի ուժերի, մասնավորապես ԱՄՆ-ի, այնպես էլ իշխանական «կրուգի» համար, և վերջապես նույն Քոքոբելյանը, 2013-ի փետրվարից հետո, բավականին հեռուն գնացող ծրագրեր ունի իրականացնելու, եթե, իհարկե, նրան այդ բանը թույլ տան մեկից մեկ նախագահ դարձող Սերժ Սարգսյանն ու նրա վարչախումբը:
Չնայած դրան, «Հայկական Վարկած»- ին հասած տեղեկությունների համաձայն, Քոքոբելյանի առաջիկա օրերի այցը դեպի ԱՄՆ-ը ոչ թե նպատակաուղղված է ամերիկացի իր գործընկերներից կարոտն առնելու, այլ նրանց հետ քաղաքական մի լուրջ պրոյեկտի հետ կապված մանրամասներ քննարկելու կարևոր գործին:
Ի դեպ, Քոքոբելյանը ԱՄՆ գնալու է ոչ թե միայնակ, այլ բավականին հետաքրքիր մի «դելեգացիայով», որոնց մեջ հնարավոր է լինեն ՀԱԿ-ից պոկված «բեկորներ», որոնք ԱՄՆ-ում Քոքոբելյանի «դամը» պահելու համար քչից — շատից կարող են անհրաժեշտ գործիքների դեր կատարել:
Արամ Վարդանյան
Այսօր կեսօրին կհրապարակվի ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի որոշումը` դիմելո՞ւ է նա Սահմանադրական դատարան, ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու համար, թե՞ ոչ: Այդ մասին երեկ լրագրողներին հայտնել է Հայրիկյանը:
Նա ասել է, թե այժմ իր թիմը հետազոտություն է անցկացնում, պարզելու` իր դեմ կատարված մահափորձն ազդե՞լ է գործընթացների վրա, թե՞ ոչ, և որ իր որոշումը կախված է այդ հետազոտության արդյունքներից: Արդեն երեկոյան, երբ «ՀԺ»-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչպիսին են հետազոտության արդյունքները, և ինչ եզրակացության հանգեց Հայրիկյանը, վերջինս չի ցանկացել նշել: «Վաղը կասենք, հիմա ոչինչ չեմ կարող ասել»,-ասել է նախագահի թեկնածուն: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, սակայն, ինչպես նաև առանձին քաղաքական գործիչներ, երեկ թերթի թղթակցի հետ զրույցներում վստահություն են հայտնել, թե ընտրություններն, այդուամենայնիվ չեն հետաձգվի: ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու` էպոսագետ Վարդան Սեդրակյանն էլ թերթի թղթակցին հայտնել է, որ եթե Հայրիկյանը չդիմի ՍԴ, ապա` ինքն է դիմելու:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.