23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ինչպես երևում է, օրերս Սերժ Սարգսյանի մեսիջը` «նորաթուխ բլոգերին» առնչվող, տեղ է հասել:
«Բլոգերի» ամուսին, ռոտացիոն սկզբունքով ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնանթան Լիգվիստոն ճայը… պահո՜. էս Հայրիկյանը խելք չթողեց գլխներումս, և ուրեմն` պարոն Ջոնաթան Ջեյմս էյվսը այսօր հարկ է համարել սրբագրել յուր տիկնոջ մտքերը` բացառապես դիվանագիտական բառապաշարով՝ հասկացնելով, բա չեք ասի, էն, որ Քեթին ասում էր, անկեղծ սրտով էր ասում, ուզում էր օգնած լինել «Հայաստանին եվրոպական չափորոշիչների ու արժեքների ձգտման մեջ»:
Զուգահեռ էլ նույնքան դիվանագետ նա կանգնել է յուր կնոջ բլոգի թասիբին` փոքրիկ, նրբագեղ «ուկոլով». ընտրությունները գործընթացը կարևոր մասն են ժողովրդավարական արժեքների հաստատման, միջազգային պարտավորությունների կատարման: Այնպես որ` նայեք:
Հիմա ի՞նչ. հարված-հակահարված դիվանագիտական-բլոգերական մարտն ավարտվե՞ց, Բրտիշը գո՞հ է: Հայաստանը չի՞ անդամակցում Մաքսային միությանը, ռուս խաղաղապահները չե՞ն մտնում Ստեփանակերտ:
Թե՞ սա ժամանակավոր հրադարդար է` նոր զարգացումներին ընդառաջ:
Թե՞ Մեծն Բրիտանիան` մարդկության և «լուչեզարնայա դելտայի» օրրան քաղաքակրթական Անգլիան իսկապես հասկացել էր, որ Հայաստանի հետ էդ տոնով չեն խոսում:
Թե չէ` վատ կըլնի: ճ»:
Պարտավորված լինելով պարզաբանել այն ամենն ինչ մամուլում շրջանառվելու պատճառով հետաքրքրական է դառնում հանրության համար, անդրադառնում եմ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքերի շուրջ տարածված ոչ ամբողջական, նաև կարծում եմ թյուր տեղեկատվությանը:
Կարծում եմ Սամվել Բալասանյանի խոսքերը կամ որոշակիորեն խեղաթյուրվել են մամուլում, կամ Բալասանյանը մինչև վերջ չի հասցրել միտքը ձևակերպել, ինչևէ, կուզեի որ բոլորը իմանան՝ ԲՀԿ-ի շահը և Գյումրիի ու Հայաստանի շահը բացարձակապես նույնն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ունի մեկ հիմնական նպատակ՝ երկիրը հանել զարգացման ու առաջընթացի նոր փուլ, բարձրացնել ու լուծել ժողովրդին հուզող խնդիրները: Սա է մեր շահը, սա է մեր հետաքրքրությունը և մեր գործունեության նպատակը երկրում ու առանձին վերցրած բոլոր տարածաշրջաններում: ԲՀԿ-ի շահը չի կարող տարբերվել երկրի շահից և չի կարող տարբերվել որևէ բնակավայրի, այդ թվում Գյումրիի շահերից: Գյումրեցիներին անհանգստացնող խնդիրների լուծումն էլ հենց նպատակն էր Բալասանյանի թեկնածությունն ԲՀԿ-ի կողմից առաջադրելու այդ քաղաքում, ինչի արդյունքում էլ նա ընտրվեց:
ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյան
Այսօր Պարույր Հայրիկյանը հայտարարել է. «Մենք ամսի 18-ին կունենանք ընտրություններ: Որևէ ստահակ, որևէ ահաբեկիչ չպետք է ի վիճակի լինի փոխել ժողովրդավարական գործընթացները Հայաստանում, դա իմ ելակետային դիրքորոշումն էր»:
Յուրաքանչյուր առողջ քաղաքացու մոտ կառաջանա շատ տրամաբանական հարց. այդ դեպքում, ի՞նչ նպատակով էր երեկ Հայրիկյանը դիմել ՍԴ: Չի բացառվում, որ նա նախագահ Սերժ Սարգսյանից այսօր ստացել է այն, ինչ սպասում էր:
Եվ հնարավոր է, վերջնականապես, փչացնելով Հայրիկյանին՝ պատրվակ վերցնելով նրա առողջականա վիճակը, շախմատային կոմբինացիայի արդյունքում դուրս թողնեն ընտրապայքարից:
Հայրիկյանն ակնարկել էր, որ իր առողջական վիճակը թույլ չի տալիս շարունակել քարոզարշավը, իսկ դա նշանակում է, որ նա կարող է հանել նաև իր թեկնածությունը՝ վերջնականապես դառնալով ծաղրի առարկա:
Այս պարագայում ընտրությունների թիվ մեկ ինտրիգը մնում է Անդրեաս Ղուկասյանի հացադուլը, իսկ թե այն ինչպես կչեզոքացնեն ՀՀ իշխանությունները, կպարզվի մոտ օրերս:
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Եվ ուրեմն, սիրելիներ, մի քանի վայրկյան հանգիստ ենք թողնում ձերբակալվածներին, Անդրիասին, էլ առավել` Հայրիկյանին ու ուշադիր լսում ենք, որովհետև զբաղված լինելով նրանցով, բաց ենք թողնելու կարևորը:
Այսպիսով, ինչու հենց հիմա` քարոչության պիկին Տեր-Պետրոսյանը, ինչպես իր օրերում «կաստումը» հանեց, սպիտակ «սառոշկայի» թևերը քշտեց ու ձեռնամուխ եղավ արագ և օնլայն ՀՅԴ-ի փակմանն` անձամբ և հեռուստէկրանից, հիմա էլ նոն-ստոպ տարբերակով ՀԱԿ-ը դարձնում է կուսակցություն:
Սա բազմաքայլ կոնֆիգուրացիայի առաջին քայլն է:
Ի դեպ. կուսակցություն ստեղծելիս նա շատ մեծ խաչընդոտների է հանդիպելու. բոլոր կողմերն սպասում են ճակատամարտ տալ այդ օրը ու շատ դաժան ձևով (սրա մասին մեկ այլ անգամ). կուսակցությունն իրենցով անելու համար:
Հաջորդը լինելու է ԲՀԿ «բարեփոխումը»:
Սցենարի ռեժիսուրան և ռեժիսորը հույս ունեն, որ կկաողանան դեպ իրենց քաշել նաև ՀՅԴ «բարեփոխված» տարբերակը:
Բարեփոխումն էլ այս դեպքում ոչ այլ ինչ է, եթե` ոչ. սույն նույնանուն կուսակցություններից կերտել արմատական, պրոքոչայականան թև: Առաջին հերթին տանութի համար: Երկրորդ հերթին. թե ինչու հենց հիմա.
ա).Թույլ չտալ, որ հանկարծ Ծառուկյանը մտնի կոալիցիա: Որպես մաքսիմում ծրագիր: Մինումում ծրագրով էլ, եթե հանկարծ այդպես, ապա ԲՀԿ-ի արմատական մասն առանձնացնել, դուրս հանել այնտեղից:
բ).Պատրաստ լինել հետընտրական զարգացումներին (ռեժիսորները դեռ դրա հույսը չեն կորցնում). հարամելու տենդը լցվել է նրանց ռունգները, նրանք չեն կարենում ազատվել դրանից, ու պրեգոմեշ դարձած ընկել են հանդ ու չոլերը:
Է~ն չհամարվեցին ընտրությունները, ինչ իրենք ուզում էին»:
Փետրվարի 11-13-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Վրաստան, որտեղ կմասնակցի Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների համաժողովին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, այցելության առաջին օրը տեղի կունենան Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների բանակցությունները՝ նվիրված երկկողմ օրակարգային հարցերի քննարկմանը:
Երբ հնչում է ԱՄՆ օրհներգը, այդ երկրի քաղաքացիները ձեռքը դնում են սրտի վրա: Մեզ դա կեղծավորություն և ձևականություն է թվում: Մենք չենք հավատում, որ ամերիկացիներին իսկապես ոգևորում է իրենց պետության օրհներգը և դրոշը: Ցանկացած հայրենասիրական պաթոս, որն առկա է, մասնավորապես, ամերիկյան ֆիլմերի մեծ մասում, մենք համարում ենք շինծու և անհամբեր սպասում ենք, թե երբ է այդ «պաթոսային» դրվագն անցնելու, գործողությունը վերսկսվելու, և նորից լավ ու վատ տղաները կսկսեն իրար վրա կրակել (սովորաբար, սակայն, «վերամբարձ մասը» կինոնկարի վերջում է լինում):
Մի կողմից` այդ ամենը իսկապես մեխանիկորեն կատարվող ծիսակարգ է հիշեցնում, մյուս կողմից` եթե դա նույնիսկ ռիտուալ է, ապա այնքան է մտել այդ ժողովրդի արյան մեջ, որ դարձել է կենցաղի, մտածելակերպի անբաժանելի մասը:
Հայաստանում ոմանց նյարդերի վրա դա ազդում է, ասում են` «ահա տեսեք, պրիմիտիվ, բթամիտ ամերիկացիները»: Մենք, ուրեմն, ավելի բարդ ենք և, հետևաբար, սեփական պետությամբ կամ ազգությամբ հպարտանալը մեզ ծիծաղելի է թվում: «Բա որ էս իշխանությունը էս ժողովրդին թալանում է, էլ ի՞նչ երկիր, ի՞նչ ազգ»: Սա է ցինիզմը հիմնավորող «ջախջախիչ» փաստարկը, որը խոսակցությունը շեղում է բոլորի համար «հաճելի» հունի մեջ: Եվ բնորոշ է, որ մարդիկ, որոնք մտավորական են համարվում, «տոն են տալիս» նման նիհիլիզմին` իրենց «ընդդիմադիր» հայացքներով ամբոխին հաճոյանալու համար: Այնինչ պետք է, կարծես թե, հակառակը քարոզել` քաղաքացու հպարտությունն ու արժանապատվությունը պայմանավորված չէ այս պահին երկրում առկա քաղաքական կամ տնտեսական խնդիրների քանակով:
Ամերիկյան ոգով դաստիարակված Րաֆֆի Հովհաննիսյանի վարքը, վերոհիշյալ պատճառներով, հաճախ ծաղրի առարկա է դառնում: (Հավանաբար, իր դերն է խաղում նաև նրա քաղաքական մրցակիցների խանդը(: Ենթադրենք, Րաֆֆին խոնարհվում է ազատամարտիկի շիրմի առաջ: «Ըհը,- մեկնաբանում են տեղական քաղքենի մենթալիտետի ներկայացուցիչները,- ձևեր է թափում, PR է անում, նկարահանվում է»: Մեր ցինիկ ուղեղներում չի տեղավորվում այն միտքը, որ դա մի ձև է` իսկական, անկեղծ զգացմունքներն արտահայտելու համար: Նույնը` քայլելը, բարևելը, տատիկներին գրկելը, անծանոթ մարդկանց հոզեհանգստի գնալը և այլն: Ոմանց տեսանկյունից դա կեղծավորություն է, բայց ես դա ընկալում եմ որպես կենսակերպ, մտածելակերպ, որը մեզ գուցե և խորթ է թվում, բայց իր էությամբ` առողջ է. պոզիտիվ:
Քաղաքացու` իր երկրի նկատմամբ պոզիտիվ վերաբերմունքը, ինձ թվում է, սկսվում է մարդկանց` իրար հանդեպ նմանատիպ վերաբերմունքից: Մարդու վրա կրակել են: Գուցե նրա քաղաքական հայացքները մեզ դուր չեն գալիս, գուցե նա ծայրից ծայր սխալ բաներ է ասում: Բայց նա ցավ է ապրում` փորձենք կիսել այդ ցավը, չամաչենք ցուցաբերել նորմալ մարդկային կարեկցանք: Կարծում եմ` դա այն հիմնարարն է, որի վրա կառուցվում են նորմալ հասարակական հարաբերությունները:
Առավոտ
ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը բաց նամակ է հղել նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա բաց նամակը տեղադրել է «Ֆեյսբուքի» իր էջում.
«Մամուլից տեղեկացա, որ միասնական թիմի ցանկություն է եղել․․․ և չի իրականացել։ Այդ ուղղությամբ իմ զանգերն էլ անարձագանք էին մնում։ և Րաֆֆի Հ․-ն էր շատ զբաղված և Հրանտ Բ․-ը։ Ճշգրիտ հարցումներով 5 օր առաջ Ս․Ս․-ն ուներ 43-45%, իսկ ՊՀ-ն, ՀԲ-ն և ՐՀ-ն՝ 5-35%: Եռյակի միասնաբար հանդես գալու դեպքում ՍՍ-ն ունենում էր 30%, իսկ եռյակը՝ 67-69% (սա քվեարկողների՝ ընտրության մասնակցողների թվում)։ Ուզում էի առաջարկել ծանոթանալ այս թվերին և նույնիսկ միասնական ուժերով ստուգել այս հրաշքը։
Բայց սիրելի գործընկերներս միասնաբար հաղթանակի ձգտելու փոխարեն մտածում էին ինչպես բարձրացնել իրենց պարտության տոկոսները։ և արդեն ասում են՝ ուշ է։
Իրականում, եթե ես ընտրությունները հետաձգեմ 14 օրով, ապա մենք կարող ենք մեկ միասնական թեկնածու առաջարկել, ի մի բերել բոլորիս ծրագրերը և 10 օր էլ միասին ներկայանալ ժողովրդին։ և այդ դեպքում մեր միասնական տոկոսը ոչ թէ 70%, այլ՝ 80% էլ կդառնա։
Սիրելի Րաֆֆի և Հրանտ, կամ մենք իրար հետ կհասնենք արդյունքի կամ կպարտվենք առանձին-առանձին։
Հիմա Ձեզ հրապարակավ եմ դիմում և Ձեզ ձայն տալու տրամադրված մարդիկ էլ թող իմանան, թե պարզունակ հավակնությունների պատճառով ձեր ծրագրերն իրականացնելու ինչ հնարավորությունից էք դուք զրկվում։ Սա ձեզ ասում է 96թ միասնական թեկնածուի ճարտարապետը։
ժողովուրդ, մենք ընդամենը 30 Ժամ ունենք ու ոտքի ելեք ու ոտքի հանեք ձեր բոլոր հնարավորությունները։ ՐՀ-ին և ՀԲ-ին բացատրեք, որ սա մեր բոլորի հաջողության հասնելու վերջին հնարավորությունն է։ Ինձ ձայն տվողներին բացատրել պետք չէ։ Նրանք պատրաստ են․․․
Մշակված են նաև կազմակերպական, հոգեբանական, միասնական թեկնածուի ընտրության տարբերակները։Աստված մեզ բոլորիս պահապան։
Ձեր՝ Պարույր Հայրիկյան»
Այսօր` փետրվարի 8-ին, ժամը 17.00-ին, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ:
Արամ Հարությունյանը ԿԸՀ-ի առաջ լրագրողների հետ զրույցում, ասել է, որ չի սպասելու ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու վերաբերյալ Պարույր Հայրիկյանի դիմումին, քանի որ ՍԴ-ն կարող է մերժել այն, իսկ այդ դեպքում ինքը կարող է չհասցնել և մնալ քվեաթերթիկում: Ըստ նրա Հայրիկյանն ուշացել է, կամ միգուցե շտապում է, իսկ ինքը ճիշտ ժամին է տալիս:
Նախագահի այլևս նախկին թեկնածուն մյուս թեկնածուներին համարել է դեկորացիա՝ Սերժ Սարգսյանի ֆոնին։
«Դեկորատիվ թեկնածու լինելով ոչ մի բան չեն շահելու։ Կարող է մեկին մի քիչ բան շպրտեն, մյուսին էլ ոչ մի բան չտան: Եթե նրանք հանեին, կնշանակեր, որ ամեն ինչ կորած չէ, իսկ եթե չեն հանում նշանակում է, որ իրենք խաբում են ժողովրդին։ Գալու է փետրվարի 18–ը և նրանք կակազելու են»,- համոզված է Արամ Հարությունյանը:
Նրա ինքնաբացարկի դիմումն ընդունել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը.դիմումը կքննարկվի այսօր ժամը 18.30-ին կայանալիք ԿԸՀ նիստում:
Արամ Հարությունյանը մեկօրյա հացադուլիցի հետո պատրաստվում է գնալ և քալադոշ ուտել:
Այսօր առավոտվանից Հայրիկյանը խորհրդակցությունների մեջ է, և, մեր ունեցած տեղեկությամբ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը որոշել է դիմել ՍԴ:
Նախագահի թեկնածուն դիմումում նշելու է, որ դիմումը քննելու ժամանակահատվածում իրենք ամեն րոպե կարողանան հետ կանգնել ընտրությունները հետաձգելու իրենց որոշումից:
Հայրիկյանն անպայման ցանկանում է այցելել հեռավոր մարզեր, հանդիպել ընտրողների հետ, եթե, իհարկե, առողջական վիճակը թույլ տա:
Այս ժամին, երբ ողջ հանրապետությունը քննարկում է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացրած հանցագործների արտաքին ու ներքին համապատասխանությունն ու տարաբնույթ վարկածներ առաջ քաշում, ՀՀ նախագահի մյուս թեկնածու Արամ Հարությունյանն՝ իրադարձությունների զարգացումից անտեղյակ, շարունակում է հացադուլ և նստացույց անել ԿԸՀ-ի դիմաց:
Դա այնքան էլ զարմանալի չէր, եթե հաշվի առնենք, որ այս թեկնածուի մամլո խոսնակը կարող էր և իր զոքանչը լինել:
«Հայկական Վարկած»-ի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի բացահայտված հանցագործների մասին, Արամ Հարությունյանը, նախ մեզնից հետաքրքրվեց, թե ովքեր են նրանք և վերջնականապես բացահայտվե՞լ են, թե դեռ կասկածյալներ են, ապա ավելացրեց. «Դե լավ է, շատ լավ կլինի, որ ԱԱԾ-ն բացահայտի»:
Նախագահի թեկնածուն անհամբեր սպասում է ժամը 5-ին՝ երբ վերջապես կդադարեցնի հացադուլը և կհանի թեկնածությունը, ու կգնա տուն ազատվելով նախագահի թեկնածուի ծանր պարտավորություններից: Այս տարի էլ իր գործը համարելով ավարտված՝ «սուրը կդնի պատյանը»:
Aravot.am-ի հետ զրույցում հացադուլավոր, նախագահի, շուտով արդեն, նախկին թեկնածու Արամ Հարությունյանն ասել է, թե շատ հյուրեր է ունեցել, իրեն զորակցելու են եկել Գուրգեն Եղիազարյանը, ՀԱԿ-ից, նույնիսկ մարզերից. «Շատ մարդիկ են եկել, բայց ես չէի ուզում, որ գան սառեն, որովհետև ես նստած չէի, անընդհատ քայլում էի»:
Նա ասել է նաև, որ իր հացադուլը «գաղափարի պահ» է, ու չէր ուզում, որ իր հետ ուրիշներն էլ տանջվեն:
Շատ հետքաքրքիր է, կա որևէ այլ երկիր, որ կարող է ունենալ նախագահի «մշտական» թեկնածու, որը ասի, թե՝ հացադուլը «գաղափարի պահ» է, ու այդ մեկօրյա գաղափարից այդպես տանջվի, ու այնքան բարի լինի, որ նույնն ուրիշներին չցանկանա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.