23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սերժ Սարգսյանը չի հաղթել այս ընտրություններում, բայց նա հաղթել է Արցախյան մենամարտում. ես դա միշտ էլ ասել եմ, բայց շամպայնը ժամանակից շուտ են խմել, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով իր և Սերժ Սարգսյանի հանդիպման ձայնագրությունը հրապարակելու վերաբերյալ հայտարարություններին, Հովհաննիսյանը, բռունցքը խփելով սեղանին, նշել է.
«Ամոթ նրանց, ովքեր փորձում են ինձ սպառնալ ձայնագրության միջոցով, և ես պահանջում եմ հիմա, թող ամբողջական հրապարակեն այդ տեսանյութը: Եթե պարոն Սարգսյանը սուտ խոսեց, եթե բացի մեզանից ուրիշ մարդ կար այնտեղ, թող դնեն ձայնագրությունը»:
Նրա խոսքով, չի բացառվում, որ մինչ մարտի 2-ը կդիմեն ՍԴ և հնարավորություն կտան վերջին անգամ սահմանադրական իրավունք իրացնել.
«Ես՝ որպես համազգային և համաժողովրդական շարժման մի մասնիկ, անելու եմ ամեն ինչ, որ ժողովուրդը զադնի չգնա, թող ոչ մեկը չխոչընդոտի մեր ուսանողներին, զինվորներին: Հինգ օր ունենք այսօրվանից՝ բողոքարկելու այս ընտրությունների արդյունքները ՍԴ-ում»,-ընդգծել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է տարբեր երկրների ղեկավարների՝ Սերժ Սարգսյանին շնորհավորելու հանգամանքին, նախկին թեկնածուն նկատել է, որ թեև յուրաքանչյուր պետություն ունի իր շահերը և դրանով առաջնորդվելով է շնորհավորել Սերժ Սարգսյանին, սակայն Հայաստանի ժողովուրդը ևս ունի իր շահը:
«Ով ժողովրդի կամքը հստակ չհասկացավ ու ժամանակից շուտ շամպայն խմեց, ինքը պարզապես սխալ արեց: Խոսքս վերաբերում է Ռուսաստանի նախագահից մինչև Ֆրանսիայի նախագահներին, ովքեր չեն հարգում հայ ժողովրդի շահը ու որոշումը»,-կարծում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին ԲՀԿ մասնակցության ձևաչափը որոշվել էր կուսակցության քաղխորհրդի և խմբակցության համատեղ որոշմամբ, այն է՝ չառաջադրել սեփական թեկնածու և չպաշտպանել թեկնածուներից որևէ մեկին:
Հետընտրական զարգացումները վկայում են, որ մեր երկրում առկա է ընտրական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ:
Հասարակության լայն զանգածների դժգոհությունը խոսում է այն մասին, որ երկրում կուտակված բազմաթիվ խնդիրներ շարունակում են մնալ չլուծված։ Յուրաքանչյուր քայլի հանդիպող անարդարությունը, իշխանության տարբեր օղակների կողմից քաղաքացու արժանապատվության ոտնահարման՝ սովորական դարձած գործելաոճը, օրավուր մեծացնում են հանրային դժգոհությունը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձևակերպած իր քաղաքական օրակարգը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաջ գիտակցում է ժողովրդի առջև ունեցած իր պատասխանատվությունը։
Բարգավաճ Հայաստանը եղել ու մշտապես լինելու է ժողովրդի կողքին։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ իրավունքն է պահանջել սեփական իրավունքների, այդ թվում` ընտրական իրավունքի հարգում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաստատակամորեն կոչ է անում իշխանություններին՝ ցուցաբերել զսպվածություն: ԲՀԿ-ն զգուշացնում է, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի ցանկացած կիրառում կհանգեցնի անդառնալի հետևանքների:
Իսկ զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ է անում բոլոր գործողությունները անցկացնել օրենքի շրջանակներում:
Խորապես գիտակցելով կուտակված լրջագույն խնդիրների, երկրի առաջ ծառացած մարտահրավերների ողջ ծավալն ու բարդությունը՝ ԲՀԿ-ն կոչ է անում բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերին՝ ձեռնամուխ լինել ժողովրդավարական, քաղաքական, տնտեսական անհետաձգելի բարեփոխումների մեծ օրակարգ ձևավորելուն, դրանց իրականացման ճանապարհային քարտեզի մշակմանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է իր ողջ ռեսուրսները տրամադրել այս գործընթացի կազմակերպման և իրականացման համար:
ԲՀԿ-ն կոչ է անում իշխանություններին և ազդեցիկ քաղաքական ուժերին՝ ցուցաբերել խոհեմություն, փոխադարձ հանդուրժողականություն և վճռականություն` ժողովրդի և պետության առաջ ծառացած խնդիրները լուծելու համար»:
Մեր տեղեկություններով, վերջին շրջանում բավականին լավ շախմատային պարտիաներ ցուցանած Սերժ Սարգսյանն այս ընտրություններում «պրոսշչյոտ» է թույլ տվել. մի քանի ուղղություններով.
ա) Դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա անչափ շատ էր «ուռացրել» Ժառանգությանը. ըստ լավատեղյակների` ընտրությունների վերջին ժամերին՝ Ժառանգության ակտիվում գրանցելով ահագին ձայներ: Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները` անվերջ զգուշացումներ, որ պետք չէ Րաֆֆիի նկատմամբ նման ստնտու վերաբերմունք դրսևորել, արժանացել էր անտարբերության:
բ) Քանի որ խաղից դուրս եկել ու «մարաղ» էին մտել ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն, իշխանությունները, նախընտրական առաջին փուլում ռելաքսի մեջ էին հայտնվել` մտածելով, որ խորհրդարանական ընտրություններին մի կերպ վեց տոկոս ստացած «Ժառանգությանը» էլի պետք է օգնել, որ այս անգամ էլ պատվավոր երկրորդ տեղը զբաղեցնի և շնորհավորի հաղթած թեկնածուին` Սերժ Սարգսյանին, նոր մշակույթ ներմուծելով հայաստանյան քաղաքական դաշտ:
Ու, քանի որ դրսի փողերով ապրող ու վաղուց արդեն գործազուրկ Րաֆֆուն հայ հանրությունն առանձնապես լավ չի ճանաչում, ՀՀԿ ռեսուրսը սկզբնական շրջանում կրկին դրվել էր Րաֆֆու «տակ»:
գ) Ինչից էլ օգտվել էր «կոնկուրենտ» ֆիրման: Մեր հստակ տեղեկություններով` ՀՅԴ, ԲՀԿ-ի մեծ մասը, ՀԱԿ-ը լծված են եղել Րաֆֆի Հովհաննիսյանի քվեների անձնուրաց պաշտպանության` թե հանձնաժողովներում, թե թաղերում:
դ) Առիթից օգտվել են նաև ՀՀԿ բարձրաստիճան և տեղական «աբիժնիկ» չինովնիկները` Վադան Ղուկասյանի և այլոց դեմքով, ու խաղը «շրջել»` դեպ իրենց, որպեսզի ՀՀԿ-ին ցույց տան ու հասկացնեն, թե ովքեր են իրենք, և ինչ է լինում, երբ «չկան իրենք»:
ե) Խաղի բաղակացուցիչ են եղել նաև հայրենի օլիգարխները, որոնք մեծ վախ ունեին ոչ միայն «Կարֆուրից», այլև` այն հեռանկարից, որ «մաքուր-սանիտարական» ընտրություններով ընտրված Սերժ Սարգսյանը կփորձի ազատվել թե մոնոպոլիաներից, թե քաղաքականությանը սերտաճած օլիգարխներից` բաժանիր, որ տիրես սկզբունքի կիրառմամբ: Եվ որպեսզի թուլացնեն վերջինիս «մախը», «մախ» էին հաղորդել Րաֆֆի Հովհաննիսյանին:
զ) Խաղին «մախ» էին տվել նաև արտաքաղաքական խաղացողները, որոնց նույնպես ձեռտու չէր Սերժ Սարգսյան — ուժեղ նախագահը. առջևում տարածաշրջանային կաևորագույն զարգացումներ են, և թույլ տալ, որ Հայաստանի նախագահը, անկախ նրանից, ով է նա, դառնա ինքնուրույն խաղացող, չէր կարող մտնել գեոխաղացողներից և ոչ մեկի ծրագրի մեջ:
Ոչ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, ոչ էլ մեր թանկ պորտնյոր` Ամերիկայի:
Վահե Հովսեփյան
Մեկնարկել է ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարը, որի ընթացքում որոշում է կայացվել, որ «Հայոց Համազգային շարժում» կուսակցությունը միանում է ՀԱԿ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը և վերանվանվելու է «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն:
Կուսակցության որոշման նախագծի մեջ նշվում է, որ այն շարունակում է մնալ Հայոց Համազգային շարժման ամբողջ պատմական ժառանգության տերը, իսկ վերակազմավորումն իրականացվում է ՀԱԿ ստեղծման նախաձեռնող խմբի՝ ՀՀՇ համագումարին ուղղված առաջարկությունների հիման վրա:
Համագումարին մասնակցում է նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը, լրագրողների այն հարցին, թե ինչպես են զարգանում հետընտրական իրադարձությունները, պատասխանել է. «Լավ են զարգանում, լավ են զարգանում»:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Իշխանությունները դեմքը սկսվել է փոխվել…
Ինձ հասած տեղեկություններով, ՀՀ Նախագահին վրդովվեցրել է Վանաձորի քաղաքապետի վերջին հարցազրույցը:
Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տալիս…»:
Հիշեցնենք, որ Սամվել Դարբինյանն ասել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր։ Դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում՝ ինչ է անում»։
Նախագահական ընտրություններին մասնակցած ընդդիմադիր թեկնածուների երկօրյա բանակցությունները, ընտրությունների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալու շուրջ, տապալվել են: Փետրվարի 19-ին Անդրիաս Ղուկասյանը նախաձեռնել էր ընտրությունների արդյունքները դատապարտող համատեղ հայտարարություն, որի բովանդակությունը պետք է հրապարակվեր թեկնածուների ստորագրությունները դրվելուց հետո: Եվ չնայած Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը իրենց նախնական համաձայնությունն էին տվել հայտարարության տեքստին, սակայն միայն երկուսը` Հրանտ Բագրատյանն ու Անդրիաս Ղուկասյանն են ստորագրել հայտարարության տակ: Արման Մելիքյանն անմիջապես էր մերժել առաջարկը, ասելով, որ ինքն իր գնահատականն ընտրություններից մեկ օր առաջ է հնչեցրել: Այս գործընթացի ձախողումն իսկապես հետաքրքիր է և թույլ է տալիս ենթադրելու, որ Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չեն, որ ընտրությունները կեղծվել են և չեն ուզում դատապարտել կատարվածը: «Ինձ համար իսկապես անհասկանալի է, թե ինչ խաղեր են ընթանում, որ թեկնածուները չհամաձայնեցին ստորագրել իմ առաջարկած փաստաթուղթը»,- թերթի հետ զրույցում զարմանք է հայտնել Անդրիաս Ղուկասյանը` առաջարկելով հենց մերժողներից պարզել պատճառը: Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, սակայն, հրաժարվել է «առայժմ» որևէ մեկնաբանությունից, ինչո՞ւ` չի ասել: Իսկ «հոգով-սրտով» Անդրիասի բոլոր նախաձեռնությունները ողջունող Պարույր Հայրիկյանը խիստ անհասկանալի պահվածք է դրսևորել և ոչ մի կերպ չի ընդունել, որ նաև իր պատճառով է նախաձեռնությունը տապալվել:
Հրապարակ
Մինչ ՀՀ-ի հասարակական ու քաղաքական շրջանակները` մի մասն ուշի-ուշով ու հույսով, մյուս մասը սառը հաշվարկով, սպասում է Րաֆֆի Հովհաննիսյան — Սերժ Սարգսյան դիալոգային մարտավարության տրամաբանական ավարտին, իշխանական մյուս հատվածը լծվել է պաշտոններ մեջ -մեջ անելու «սուրբ գործին»:
Օրինակ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որն ի դեպ, երեկ իր մերձավոր շրջապատում «լոպազացել» է, թե ինքն Արտաշատում այնպիսի ցուցանիշներ է ապահովել, որ մատերը կարող է ճտտացնել ու նստել վարչապետի աթոռին: Եվ ոչ միայն՝ նա լծվել է մյուս պաշտոնաթող եղած ՀՀԿ-ականների «քաչալ գլխի» հարցը լուծելուն:
Նույն հաջողությամբ, շատերի դիտարկմամբ, «կռուտոյ» խաղացող Արգամիչն առաջիկայում, և ընդ որում գործադիրում, նոր պաշտոնի հույսով է արել Գյումրու քաղաքապետ, իր վաղեմի բարեկամ Վարդան Ղուկասյանին, ասելով, որ Վարդանիկի նման զիլ տղերքը երբեք չպետք է մեծ խաղից դուրս մնան. ճիշտ է, ինքը շատ երկար մնաց քաղաքապետի աթոռին, ինչը, հաճախ, պաշտոնյանին լճացման է տանում,սակայն «տաշած քարը գետնին չի մնում»:
Դե, ով –ով՝ Հովիկ Արգամիչն այդ գործից լավ է գլուխ հանում. չէ՞ որ, ինքն էլ Աստծու օրն իր լճացումից ձանձրացած վարչապետ Սարգսյանի աթոռն է ուզում, բայց ձեռքը չի ընկնում:
Ինչևէ, ամենակարող Արգամիչը նոր պաշտոն է խոստացել նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչին, նկատելով, որ Սերգեյիչին նախագահականում «փակելը» ճիշտ չէ, և որ շատ ավելի լավ կլինի, եթե նա գործնական պոստում լինի, ուր կարող է իրեն առավելագույնս դրսևորել:
Մեր ունեցած տեղեկությամբ, Ալիկ Սերգեյիչին նոր պաշտոն են խոտացել Բաղրամյան 26-ից, բայց ոչ Արգամիչի քավորությամբ, այլ զուտ Ազատիչի բարի կամքի շրջանակում, քանի որ, ընդհանուր առմամբ, նախագահականը Սերգեյիչի նկատմամբ այնքան էլ վատ չի տրամադրված:
Դե ինչ, սպասենք, տեսնենք, թե ում ինչ «թիքա» է հասնելու, ամենակարևորը`որ դրանից անմասն չմնալու հույս ունի ժրաջան ԱԺ նախագահ Արգամիչը, որը տեղում դոփելուց հոգնել է արդեն:
Արամ Վարդանյան
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Շիրակի մարզպետը դեռևս երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել:
Քիչ առաջ, ՀՀ կառավարությունը պաշտոնապես հաստատեց, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ:
Իսկ դա արդեն նշանակում է, որ դիմումը կընդունվի:
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն առանձին հանդիպումներ ունեցավ Հայաստանում Ամերիկայի միացյալ նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել է հետընտրական Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամները երեկ` երեկոյան, հավաքվել ու քննարկում էին ՀՀ նախագահի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նախագահի ընտրություններում պաշտոնապես հաղթած Սերժ Սարգսյանը բավական բարկացած է եղել: Նա նախատել է բոլորին անխտիր և բացատրություններ պահանջել շտաբի պատասխանատուներից: «Բա ասում էիք` լավ է, բա ասում էիք` խնդիր չկա: Հիմա ո՞նց հասկանանք էս իրավիճակը»,- մոտավորապես այսպիսի տեքստեր է ասել Սարգսյանը` դժգոհելով հատկապես պաշտոնյաներից, որոնք հասարակության շրջանում ակնհայտորեն ցածր վարկանիշ ունեն: ԳՄ նիստում հայտարարվել է, որ սպասվում են պաշտոնանկություններ, և պետք չէ հատուկ միջնորդություններ անել: «Ով որ չի աշխատում, պիտի գնա: Մարդիկ ձախողում են ամեն ինչ»,-ասվել է ՀՀԿ-ում: Այնպես որ, առաջիկայում կսկսվեն պաշտոնանկությունների ու նկատողությունների բազմասերիանոց թատերական ներկայացումները:
Ժողովուրդ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.